Հրանտ Մելիք-Շահնազարյան
1.4K subscribers
198 photos
81 videos
4 files
370 links
Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։
Download Telegram
Կա՞ մարդ, որ դեռ չի հասկացել, թե պատերազմն ինչու ենք պարտվել։
😢1
❗️Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկու օր առաջ հայտարարել է, որ Արցախի օկուպացված տարածքներում մասայական հուղարկավորության վայրեր են գտել։ «Խոսք չի գնում հազարավոր մարմինների մասին», բայց որոշ թվով մարդկանց մասունքներ են հայտնաբերվել։ Ընդ որում, թշնամի կողմը չի հստակեցնում՝ արդյոք հայ, թե՞ ադրբեջանցիների «եղբայրական գերեզմաններ» են հայտնաբերվել։ Ավելի ճիշտ՝ այս հարցում Բայրամովը երկիմաստ հայտարարություններ է արել` հիմնականում մեղադրելով հայկական կողմին անմարդկային վերաբերմունքի մեջ։

Այս հարցը իրականում շատ կարևոր է։ Եթե գտնվածը ադրբեջանցիների մարմիններ են, ապա մեղքն իրենց վիզը։ Այդ մասայական հուղարկավորությունների ժամկետներն ու մոտավոր վայրերը վաղուց են հայտնի։ Ում հետաքրքիր է, կարող եք այստեղ ծանոթանալ։ Բայց, եթե թշնամին նաև հայ զինծառայողների մասունքներ է գտել, որի մասին ակնարկում է Բայրամովը, ապա մենք պարտավոր մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե երբ և ինչ պայմաններում են մեր տղաների մարմինները հայտնվել այդ վիճակում։
🇷🇺🇺🇦Նույնիսկ հիմա, երբ ողջ համաշխարհային մամուլը գրում է ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ սկզբի մասին, իսկ Մարգարիտա Սիմոնյանը՝ անգամ հարցնում, թե արդյո՞ք արդեն սկսվեց, ինձ մոտ պատերազմի զգացողություն չկա։

Ինձ թվում է՝ աշխարհի ամենաուժեղ երկու մարդիկ՝ Պուտինն ու Բայդենը, մի քանի ժամ անց կհայտարարեն, որ աշխարհը փրկեցին կործանումից։

Դե իսկ եթե չլինի նման հայտարարություն, ուրեմն պետք է այսօր շուտ քնել, որ վաղը առավաոտյան նորից սկսենք ապոկալիպտիկ լուրեր կարդալ։

Իսկ եթե լուրջ, ապա լիահույս եմ, որ ամեն բան կհարթվի։
Իսկ դուք ինչ կարծիքի եք։ Կլինի՞ ռուս-ուկրաինական պատերազմ։
Anonymous Poll
32%
Այո, այլ ելք չկա։
68%
Ոչ, կողմերը շուտով կհանդարտվեն։
Այսօր Պետոյի զոհվելու օրն է։ Թարթառի կիրճով անցնելիս միշտ մտածում էի՝ փառքդ շատ, Տեր Աստված, գոնե այս գեղեցկությունը տեսավ, նոր զոհվեց Պետոն։

Իսկ այսօր այդ գեղեցկությունը դավաճանները հանձնել են թշնամուն...

«Հիշում եմ՝ մի օր, երբ դեռ շարժման ակտիվ փուլի առաջին օրերն էին, հայրս Պետոյի, Դուշմանի և ևս երկու զինվորի հետ տուն եկան ճաշելու։ Տղաները շատ տպավորիչ տեսք ունեին՝ բոլորը գեղեցիկ համազգեստով, ինքնաձիգներով ու նռնակներով զինված։ Այդ ամենին գումարած՝ նաև բարձր տրամադրություն։ Ասում, խոսում, ծիծաղում էին։ Իրենց ինքնաձիգները տվեցին ինձ ու եղբորս՝ խաղալու։ Քանդել-հավաքել էին սովորեցնում՝ օգնելով այն հատվածներում, որտեղ իմ կամ եղբորս ֆիզիկական ուժը չէր բավականացնում։ Իսկ հետո, երբ արդեն իրենց գնալու ժամն էր, վազելով իջա բակ, որ այնտեղ՝ բոլորի աչքի առջև, հրաժեշտ տամ մեր հերոսներին...»

Հատվածն իմ «Նվիրումի վկայություն» գրքից է։
Грант Мелик-Шахназарян
🔥Подкаст "Новости-Армения" c политологом Грантом Мелик-Шахназаряном

Главная тема беседы - осуществляемый Азербайджаном культурный геноцид в Арцахе и возможное распространение культурной агрессии азербайджано-турецкого тандема на территорию Армении.

@novostiarmenia
❗️Ադրբեջանի իրավապահ մարմինները սպառնում են առևանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազն այսօր ճոխ-ճոխ հայտարարություններ է արել դրա մասին՝ նշելով, որ իրենց հատուկ ծառայություններն կալանավորելու Հարությունյանին։

Սա շատ կարևոր հայտարարություն է։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես փորձի նման գործողություն իրականացնել, դա նշանակելու է նոր պատերազմ։ Կրկնում եմ՝ նման փորձն ինքնին casus belli է։ Էլ չեմ խոսում առևանգման հաջողելու մասին։

Հետևաբար այս իրավիճակում բոլորն անելիք ունեն՝ թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ ռուս խաղաղապահները։
🇮🇷Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն ու հայկական իրականությունը

«Մենք պետք է պարզ հասկանանք, որ Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանի և հատկապես մեր երկրի անվտանգության ու արտաքին քաղաքականության վրա եղել է, կա ու լինելու է շատ վճռական։ Եվ հիմա՝ 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո, այս իրողությունն ակնհայտ երևում է հարավկովկասյան զարգացումներում։ Այսպես, մեկ տարի էլ չի անցել այն բանից, երբ ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով բոլորս դարձանք Իրանի հստակ և նպատակաուղղված քայլերի ականատեսը, երբ Իսլամական Հանրապետությունը ծավալուն զորավարժություններ սկսեց Ադրբեջանի և Արցախի օկուպացված տարածքների սահմանում՝ հստակ ցույց տալով, որ Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական սպառնալիքների կյանքի կոչման փորձի պարագայում էլ նրանք կարող են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ և կանխել նրանց այդ ծրագրերը»։

Նյութն ամբողջությամբ հասանելի է «Ոսկանապատի» բաժանորդներին՝ Patreon-ի մեր էջում։
🇮🇷🇦🇲🇦🇿Միակ հարցը, որ կարող է խոչընդոտել Հարավային Կովկասում Իրանի ծրագրերի իրագործամանը, արցախի հակամարտության չկարգավորված լինելն ու նոր պատերազմի հավանականությունն է։ Ահա այստեղ է, որ Թեհրանը մտածելու և արդյունավետ լուծումներ գտնելու խնդիր ունի։ Բանը նրանում է, որ իրանական կողմը ցանկանում է մաքսիմալ նվազեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցությունը ոչ միայն իր կոմունիկացիոն հնարավորությունների, այլև ընդհանրապես հարավ-կովկասյան տարածաշրջանում։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայաստանի աշխարհագրությունը, ենթակառուցվածքների վիճակն ու քաղաքական դրությունը չափազանց խնդրահարույց են մեր երկրի տարածքով նման խոշոր ծրագրեր իրագործելու համար։

Նյութն ամբողջությամբ հասանելի է «Ոսկանապատի» բաժանորդներին՝ Patreon-ի մեր էջում։
🇮🇷Իսկ ո՞րն է Իրանի շահը մեր տարածաշրջանում։ Այս հարցն ունի կարճ և երկար պատասխաններ։ Եթե կարճ, ապա Հարավային Կովկասն Իրանի համար առաջին հերթին դեպի Սև ծով, իսկ այնուհետև նաև Եվրոպա և Ռուսաստան տանող կարևորագույն ճանապարհ է, որը կարող է տնտեսական և քաղաքական մեծ դիվիդենտներ բերել այդ երկրին։ Մյուս կողմից՝ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության այն հարթակն է, որտեղ Իրանի դիրքերի թուլացումը կարող է կենսական մակարդակի սպառնալիքներ առաջացնել այդ երկրի համար։ Սա հնարավորությունների ու ռիսկերի տարածաշրջան է, որտեղ Իրանի մրցակիցները պարզապես անթիվ, անհամար են։

Նյութն ամբողջությամբ հասանելի է «Ոսկանապատի» բաժանորդներին՝ Patreon-ի մեր էջում։
Գիտե՞ք, ինձ մոտ գնալով ամրապնդվող վստահություն կա առ այն, որ Ուկրաինան ինչ-որ իմաստով աշխարհաքաղաքական այլ կարևոր գործընթացներ կոծկող, միջազգային հանրության ուշադրությունը դրանցից շեղող գործիքի է վերածվել Արևմուտքի և, հնարավոր է նաև, Ռուսաստանի ձեռքում։ Յուրահատուկ ֆոն, որի թեժ լինելը թույլ է տալիս Մոսկվային, Վաշինգտոնին ու Բրյուսելին՝ խնդիրներ լուծել միանգամից մի քանի՝ աշխարհաքաղաքակության տեսակետից կարևոր տարածաշրջաններում։

https://www.yerkir.am/news/view/262054.html
Մի քանի օր առաջ հարցում կազմակերպեցի այստեղ՝ փորձելով պարզել ընթերցողներիս կարծիքը՝ կլինի՞ արդյոք ռուս-ուկրաինական պատերազմ, թե ոչ։

Հարցման մասնակիցները 69%-ը կարծում էին, որ պատերազմ չի լինի։ Դա մեկ շաբաթ առաջ էր։ Հիմա ի՞նչ եք կարծում, կլինի՞ պատերազմ։
Anonymous Poll
42%
Այո, պատերազմն արդեն անխուսափելի է
58%
Ոչ, պատերազմից դեռ կարելի է խուսափել
🇺🇦🇷🇺Փորձենք օրն ամփոփել։ Վերջին ժամերին Դոնեցկից և Լուգանսկից ստացվող նորությունները հուշում են այն մասին, որ նյարդերի այս հակամարտությունը դեռ երկար կշարունակվի։ Ինքնահռչակ այդ հանրապետություններից ժողովրդի էվակուացիան արդեն իսկ բավական խոսուն փաստ է։ Բայց այն խոսում է ոչ թե պատերազմի սկզբի, այլ դրանից խուսափելու հանգամանքի մասին։ Ոորովհետև Ռուսաստանը փաստացի հենց այդկերպ լուծեց տեղի ժողովրդի անվտանգության հարցը։ Իսկ Դոնեցկի ու Լուգանսկի տարածքը պահելը Մոսկվայի համար պետք է որ մեծ խնդիր չլինի։ Դրա համար Ուկրաինա զորք մտցնելու անհրաժեշտություն չի լինի. կանաչ մարդուկներն էլ կբավականացնեն։

Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաներն իրավիճակը հանդարտեցնող հայտարարություններ են անում։ Վաղը որոշ հանդիպումներ էլ են նախատեսված։ Իսկ Զելենսկին պատրաստվում է Մյունխեն մեկնել։ Մեծ շանս կա, որ իրավիճակը կհանդարտվի։ Տեսնենք։ Բայց այն փաստը, որ տասնյակ հազարավոր մարդիկ այսօրվանից պանդուխտ են դառնալու, արդեն իսկ շատ տխուր է։ Մենք այդ ցավը լավ գիտենք…

Թե ով հաղթեց այս շրջափուլում, կամ ով ավելի խելամիտ գտնվեց, դատեք ինքներդ։ Իսկ ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ուկրաինան շատ ավելի կարևոր աշխարհաքաղաքական զարգացումներ կոծկող գործոն է ընդամենը։ Այս հակամարտությունը ո՛չ Դոնեցկի, ո՛չ Լուգանսկի, ոչ էլ Ուկրաինայի մասին չէ։ Շան գլուխն այլ տեղ է թաղված։
🇩🇪Մյունխենի անվտանգության համաժողովն այս տարի ավելի քան գարշելի էր։ Երկու օր է հետևում եմ քննարկումներին՝ զրո բովանդակություն և որքան ուզես պոպուլիզմ։ Էս ի՞նչ հիվանդություն էր, որ աշխարհը պատեց։ Նայում ես՝ հզոր երկրների ղեկավարներ են, դիվանագետներ և այլն ու ոչ ոք խելքը գլխին բառ անգամ չի ասում։ Սրանք աշխարհը կկործանեն։ Ազնիվ խոսք, վախենալու է։

Ու այդ՝ ամեն տեղ ներթափանցած երեսպաշտությունը… Մենակ տեսնեք, թե ոնց են «տառապում» Ուկրաինայի դարդերով։ Հումանիստ են դարձել։ Ու մեկը չկա այնտեղ կանգնի, ասի՝ բա որտե՞ղ էիք 2020-ի թուրք-ադրբեջանական վայրագությունների ժամանակ։
Shushi-declaration.pdf
491.6 KB
📌Ազգային Ժողովում այսպես կոչված «Շուշիի հռչակագիրն» են քննարկում։ Լսում եմ իշխանական պատգամավորների խոսքն ու գնահատականները, պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ կապիտուլյանտների համար Շուշին էլ, այդ հռչակագիրն էլ, մեր կորսված հայրենիքն էլ, Հայաստանի մնացորդների հանդեպ ուղղված սպառնալիքներն էլ եղած-չեղածի հաշիվ են։ Իրենք իրնեց օրակարգն ունեն և դա ոչ մի տեղ չի հատվում մեր ազգային և պետական շահի հետ։ Բայց նաև վստահ եմ, որ մեր հանրությունը պետք է լավ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ է, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։

Ուստի այսօր հրապարակում եմ Միհրան Հակոբյանի կողմից «Ոսկանապատ» ՎԿ համար պատրաստած «2021-ի «Շուշիի Հռչակագիրը». 44-օրյա պատերազմի առաջացրած աշխարհաքաղաքական նոր իրողությունների մանիֆեստը» աշխատությունը։ Նյութը մինչ այս հասանելի էր միայն մեր կենտրոնի բաժանորդների համար։
❗️🔊Շարունակելով այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» թեման... Քիչ առաջ Groong - Armenian News Network-ի մեր գործընկերների կողմից թողարկվեց Միհրան Հակոբյանի շատ հետաքրքիր հարցազրույցն այդ հռչակագրի և ընդհանրապես 2020 թվականի պատերազմի հանգամանքների մասին։

Ժամանակ ունենաք, անպայման լսեք։ Բարձր կարգի վերլուծություն է։

https://www.youtube.com/watch?v=qHPCV-ksxIw
🇷🇺🇦🇿 Մեր դաշնակցի դաշնակիցը մեր ի՞նչն է:

Իսկ մեր թշնամու դաշնակի՞ցը:
❗️❗️❗️ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ՝ ավելի քան հնարավոր էր լավ հիմնավորեց, թե ինչու է պետք ճանաչել նաև Արցախի անկախությունը։ Եթե նրա խոսքում Ուկրաինա և Դոնեցկ բառերը փոխարինենք Ադրբեջան և Արցախով, կտեսնենք, որ ամեն ինչ մեկին մեկ համընկնում է։ Ուստի, կարծում եմ, հարմար պահ է, որ մի նամակ էլ Արցախից գրեն Ռուսաստանին։

P.S. Քաղաքականությունն ահա այդպիսի բան է՝ ԽՍՀՄ ժառանգությունից հրաժարված մի պետությանը պատերազմ են հայտարարում, մյուսի հետ դաշնակցային պայմանագիր ստորագրում։ Եվ գիտե՞ք ինչն է ամենակարևորը (կամ ամենացավալին)։ Այն, որ երկուսի դեպքում էլ Ռուսաստանը ճիշտ է վարվում։ Ճիշտ է, որովհետև դա իր շահն է։ Եվ ճիշտ է, որովհետև Ուկրաինայում ու Հայաստանում իշխանության եկած ծաղրածուները նման առիթ և հնարավորություն են տվել Մոսկվային։
🇦🇲🇦🇲🇦🇲Մեր տարածաշրջանում շահ ունեցող բոլոր երկրները հետզհետե ստանում են Արցախյան պատերազմի արդյունքով Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի իրենց բաժին դիվիդենտները։ Մեկը հողեր է ստացել, մյուսը՝ ճանապարհներ, երրորդը՝ աշխարհաքաղաքական ներկայություն, չորրորդը՝ մեծ ազդեցություն… Ու միայն մենք ենք նորինց կոտրած տաշտակի առաջ կանգնել։

Ու սա 1920թ. դասերի չսերտման հետևանքն է։

Ես, իհարկե, հասկանում եմ, թե ով ինչ է ուզում մեր տարածաշրջանում և ինչու մենք այս օրն ընկանք։ Չի կարող մտածող մարդը չտեսնել այս՝ չափազանց պարզ պատկերը։ Բայց կարևոր մի հանգամանք կա, որի մասին մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք. մեզանից ավելի շատ են տարել, քան նախապես որոշված է եղել։ Ու կապ չունի, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի խոտ որոճացող իշխանություններն են։ Գողացողներն էլ պակաս մեղավոր չեն։ Ու գողացողներին էլ է պետք դրա մասին հիշեցնել։

Ասել եմ և նորից կրկնում եմ՝ Շուշին ու Հադրութը պետք է հետ ստանալ։ Ու նաև Քարվաճառը՝ որպես՝ առանց այն էլ հանցավոր որոշումների սահմանները հատելու պատիժ։ Ասածս շատ լուրջ է։ Սա պետք է լինի մեր հաջորդ իշխանությունների օրակարգի թիվ մեկ խնդիրը։
🇦🇲🇷🇺🇦🇿ՀՀ ԱԳՆ-ն փաստացի ողջունեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին Պուտինի և Ալիևի նախօրեի հռչակագիրը:

Մարդիկ հուսով են, որ «Մոսկվայում ս.թ. փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը»: