Հայկական ալիք
3.5K subscribers
1.08K photos
545 videos
742 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
❗️Այսօր Տավուշի մարզպետը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է ունեցել սակավաթիվ կիրանցիների հետ՝ վերահաստատելով, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին։

Կրկին խոսվել է փոխհատուցման մասին, ինչն առաջացրել է բնակիչների զայրույթն ու դժգոհությունը։

Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը որևիցե գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին։

Ես շարունակում եմ հետևել գյուղում տեղի ունեցող իրադարձություններին և մնալ տավուշցիների կողքին։

[ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյան ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Կարդացի, որ ինչ-որ մարդկանց պարտադրել են ուժայինները ապաբլոկավորել հեռախոսը, հայտնել գաղտնաբառը։
Ասեմ, որ մարդ իրավունք ունի չհայտնել գաղտնաբառը։ Սա փաստացի մարդու անձնական կյանքի, նամակագրության գաղտնիության իրավունքն է։ Միայն դատարանի որոշումով է կարող դա լինել։

📌 Ամեն դեպքում, եթե մարդ կասկածում է, որ կյանքի բերումով հեռախոսը կարող է հայտնվել ուժային կառույցների ձեռքում, եւ այն կփորձեն ապօրինի ապաբլոկավորել, ապա խորհուրդ. չօգտագործել դեմքի ճանաչումը (face ID), մատնահետքը։ Միայն pin կոդ, ինքն էլ գերադասելի է ոչ չորս նիշ։

[ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան ]

Հայկական ալիք |
@hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
🚗 Ավտոերթ Շիրակի մարզում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման:

Հայկական ալիք | @hayaliq
‼️ Բաքվում ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը․

📌 «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։

📌 Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։
Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է:

📌 Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Վարդանյան ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության COP»։

📌 «Խափանման միջոց» կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»:

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 Սրբազանը բժիշկների և բժշկագիտության կարևորության մասին:

Հայկական ալիք | @hayaliq
📌 Այս պահին Բագրատ Սրբազանը «Նեմեսիսի» հուշարձանի մոտ հանդիպում է մի խումբ դասախոսների և գիտնականների հետ:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Այս պահին Բագրատ Սրբազանը «Նեմեսիսի» հուշարձանի մոտ հանդիպում է մի խումբ դասախոսների և գիտնականների հետ: Հայկական ալիք | @hayaliq
📌 Մենք գործ ունենք այնպիսի մասնագետների հետ, ովքեր մարդակերտման առաքելություն ունեն։ Մենք չենք զրկվել գաղափարական և արժեքային սկզբունքներ ունեցող մարդկանցից, ինչպես մեզ ուզում են համոզել, «ներարկել», որ մեր գոյությունը նյութականի շուրջ է պտտվում այլևս։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Մեր այս շարժումը ծագել է հայրենիքի մի հատվածում, բայց այս ամենի խորքում ճշմարտության և ստի պայքարն է։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
🇦🇲 Այս ամենը ոչ միայն ապագայի, այլև հենց ներկայի հարց է, այսպես կոչված «ձևափոխվող Հայաստանի» հարցն է։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Չկա հաշտություն, առանց արդարադատության։ Հաշտությունը զոհաբերություն է պահանջում, ոչ թե զոհ, այլ զոհաբերություն։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
🇦🇲 Մենք մեր ներկան պետք է գալիքից դիտենք և այնտեղի աչքով նայենք, թե ինչպես ենք սահմանում մեր նպատակները։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
🇦🇲 Հանդիպումն ավարտվեց․ Սրբազանը հանդիպման մասնակիցների հետ շարժվում է դեպի Սբ․ Աննա եկեղեցի՝ օրվա ամփոփումն անելու։

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Սրբազանը Սբ․ Աննա եկեղեցու բակում է․ շուտով կսկսվի օրվա ամփոփումն ու հետագա անելիքների ներկայացումը։

Հայկական ալիք |
@hayaliq
‼️ «Վաղ առավոտից այստեղ է եղել մարզի ղեկավարությունը․ այստեղ է եղել մարզպետը որոշ պաշտոնյաների հետ։ Նրանք մարդկանց գումարային փոխհատուցումներ են առաջարկել, հատկապես տիկին Խանումին են բազմաթիվ առաջարկներ արել [վերջինս լրատվամիջոցների մոտ հայտարարել էր, որ թուրքին վաճառելու հայրենիք չունի], սակայն մարդիկ պատասխանել են, որ նրանք իրենց տները գումարով չեն վաճառելու»:

✊🏻 «Կիրանցում պայքարը շարունակվում է, այստեղ գյուղացիները գոտեպնդվում են Երևանում շարունակվող պայքարով»
, - հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հանրային կերպով ընթացող հեռախոսազրույցի ընթացքում։

Հայկական ալիք |
@hayaliq
‼️ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կիսվել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման արդյունքներով՝ հայտարարելով, որ

«․․․ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է։ Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից», - ասել է նա։

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Վաղը հանդիպելու ենք քաղաքական կուսակցությունների և խմբերի ներկայացուցիչների հետ, ապա մշակութային գործիչների, ինչպես նաև պահեստազորի ծառայողների հետ։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🚗 Շատ մարդկանց մեքենաները առգրավվում են՝ սեփական քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար [ազդանշաններ]․ շատերն իրենց փոխադրամիջոցի շնորհիվ են կարողանում գումար վաստակել։

[ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️ Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 300 քաղաքացի բերման է ենթարկվել:

[ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ]

Հայկական ալիք |
@hayaliq