Հայկական ալիք
3.64K subscribers
931 photos
501 videos
731 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
📌 Բագրատ Սրբազանը նշել է, որ կիրակի օրվա մեծ հանրահավաքի ժամանակ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։

Հայկական ալիք |
@hayaliq
Հայկական ալիք
📌 Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի մասնագետների հետ։ Հայկական ալիք | @hayaliq
🗣️ «Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք տեսնում մեր կյանքը, մեր պատկերացումները, ինչպիսի՞ն է մեր տեսիլքը կամ ի՞նչ միջավայրում ենք ուզում հայտնվել և ի՞նչ կյանք ենք ուզում ստեղծել մեզ համար»։

🗣️ «Երբեք գիտությունն ու կրոնը հակասությունների մեջ չեն եղել։ Կրոնը պատասխանում է ինչո՞ւ, գիտությունը պատասխանում է ինչպե՞ս հարցին...»։

🗣️ «Մեր ուղղվածությունը կամ ծրագիրը պետք է միտվի նրան, որ մեր կյանքը դառնա չափազանց մրցունակ։ Մեզ համար ամեն բան պետք է լինի լավագույնը, մենք իրավունք չունենք որևէ ոլորտում զիջելու։ Թեպետ սա փոքր ազգի կոնցեպտն է, սակայն այն պահանջում է 24 ժամյա ինքնակատարելագործում»։


[ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ]

Հայկական ալիք |
@hayaliq
⬛️ Իրանի Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր տեղի է ունեցել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի վերջին արարողությունը։

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
🗣️ «Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք տեսնում մեր կյանքը, մեր պատկերացումները, ինչպիսի՞ն է մեր տեսիլքը կամ ի՞նչ միջավայրում ենք ուզում հայտնվել և ի՞նչ կյանք ենք ուզում ստեղծել մեզ համար»։ 🗣️ «Երբեք գիտությունն ու կրոնը հակասությունների մեջ չեն եղել։ Կրոնը…
📌 ՀՀ ներկայիս իշխանությունների հեռանալու դեպքում ձևավորված անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական, նշել է Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ընթացքում։

Նա նաև հայտարարել է, որ քննարկումներ է անցկացնում ամենատարբեր ոլորտների մարդկանց հետ և խնդրում է յուրաքանչյուր ոլորտից երեք մասնագետ ներգրավել անցումային կառավարության համար:

Հայկական ալիք | @hayaliq
🟥 Կիրանցում AZE գրառմամբ սահմանային սյուներ են տեղադրվել, հայտնում է լրագրող Անի Գևորգյանը:

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇷🇺🇦🇲 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է դե-ֆակտո վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։

🗣️ «Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է նա։

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Քիչ առաջ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

[ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ]

Հայկական ալիք |
@hayaliq
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

🟣 ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։

🟣 Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։

🟣 Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։

🟣 Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։

🟣 Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։

[ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին ]

Հայկական ալիք | @hayaliq
Media is too big
VIEW IN TELEGRAM
✊🏻🇦🇲 Բագրատ Սրբազանի պաշտոնական ուղերձը:

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Այսօր «Գոյ» թատրոնը «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» ներկայացումը խաղաց շարժման մասնակիցների համար:

[ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնություն ]

Հայկական ալիք | @hayaliq
‼️ 🇦🇲🇷🇺Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Այլ մանրամասներ չեն նշվում:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
🟥 Քիչ առաջ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: [ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան ] Հայկական ալիք | @hayaliq
🟥 Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը:

[ Իրավապաշտպան
Ռուբեն Մելիքյան ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇺🇸🇬🇪 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու  քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։

Բլինքենը հայտարարել է, որ

🗣️ «Վրաստանի իշխող կուսակցության ընդունած օրենքը կխոչընդոտի խոսքի ազատությունը, կխոչընդոտի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք ծառայում են Վրաստանին,  ինչպես նաև՝ լրատվամիջոցների գործունեությունը, որոնք աշխատում են՝ վրացիներին բարձրորակ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար»։

‼️🇬🇪🇺🇸 Ի պատասխան՝ «Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը.

🗣️ «Վրաստանի դեմ իրականացվող շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը չի համապատասխանում ոչ միայն ռազմավարական գործընկերությանը, այլև գործընկերության ոգուն, որը պետք է հաստատվի երկու պետությունների միջև։ Բլինքենի հայտարարությունը և վիզային սահմանափակումներով շանտաժը ոչ այլ ինչ է, քան Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ, ինչը հատկապես ցինիկ է այն ֆոնին, որ երկու օրից Վրաստանը տոնելու է անկախության օրը»։

Հայկական ալիք | @hayaliq
📌 «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ, նախկին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ:

🗣️ «Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը: Ամսի 26-ի հանրահավաքի մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց մինչ այդ ասեմ, որ կիրակի օրը մենք կլինենք հրապարակում», - լուսանկարին կից գրել է Նարեկ Սամսոնյանը:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇦🇿 Ադրբեջանի փոխվարչապետ և սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մուստաֆաևի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման արդյունքում որոշվել է Հայաստանի հետ 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, ինչը «ապահովել է 4 գյուղերի վերադարձը»:

‼️‼️‼️ Իսկ ՀՀ դե-ֆակտո ԱԱԾ սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:

ԱԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ

📌 «Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

📌 Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»:


Հայկական ալիք | @hayaliq
✊🏻🇦🇲 Բագրատ Սրբազանը, անդրադառնալով մայիսի 26-ին կայանալիք հավաքին, նշել է․

🗣️ «Սպասելիքները շատ մեծ են և մենք մտնում ենք որոշակիացման փուլ, կխոսենք օրակարգի մասին, թե ինչ օրակարգով ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին, մարդիկ կլինեն բեմի վրա, կտեսնեք տարբեր ոլորտներից, ոչ թեկնածուներ»։

🗣️ «Մեծ հագեցած օրակարգ է։ Գիտեք՝ հանդիպել եմ տարբեր խմբերի ու մասնագետների հետ, ահռելի ներուժ կա, ուրախ եմ, որ այդքան դրական արձագանքներ են իրենց կողմից եկել, պատրաստակամություններ, գաղափարներ, հայեցակարգեր, ծրագրեր։ Պարզ է՝ բոլորը չէ, որ կյանքի կոչվելու իրավունք ունեն, բայց ահռելի թվով էլ կան, որոնք նպաստելու են գործին»
։

📌 Հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, սրբազանը պատասխանել է․

🗣️ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։

✝️ Մյուս հարցին, թե հանդիպե՞լ է Վեհափառի հետ, Բագրատ սրբազանն արձագանքել է․

🗣️ «Ես միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են եղել, խոսակցություններ են եղել ամբողջ շարժման տրամաբանության, անելիքների մասին, թե օրակարգն ինչ է»։

Հայկական ալիք | @hayaliq
📌 Քիչ առաջ Կիրանցի 31 բնակիչներ սեփական ստորագրություններով հայտարարություն են տարածել, ըստ որի՝ վերջիններս հրաժարվում են փոխհատուցումից և ցանկանում են ապրել իրենց հայրենիքում:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
‼️ 🇦🇲🇷🇺Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Այլ մանրամասներ չեն նշվում: Հայկական ալիք | @hayaliq
‼️ 🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի Մոսկվա կանչը:

🗣️ «Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է նա:

Հայկական ալիք | @hayaliq