Հայկական ալիք
3.5K subscribers
1.08K photos
544 videos
742 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
Հայկական ալիք
‼️‼️‼️ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով զոհերի թվում 21 երեխա կա։ Տուժածների թիվը գերազանցել է 1000-ը։ Հայկական ալիք | @hayaliq
⬛️ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 492-ի, վիրավորներինը՝ 1645-ի․ հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ «Հեզբոլլահ»-ը գիշերն ու առավոտյան շուրջ 90 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ:

📌 Իսրայելը վտանգի գոտում գտնվող դպրոցները ժամանակավորապես փակել է:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
⬛️ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 492-ի, վիրավորներինը՝ 1645-ի․ հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Հայկական ալիք | @hayaliq
‼️🇦🇲🇱🇧🇮🇱 ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ից հայտնել են, որ Լիբանանում զոհվածների ու վիրավորների թվում հայերի առկայության մասին տվյալներ այս պահին չկան։

Հայկական ալիք | @hayaliq
🇮🇷🇺🇸 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում հանդիպել Բլինկենի հետ:

🗣️ «Այս պահին ես հնարավորություն չեմ տեսնում և չեմ կարծում, որ նպատակահարմար է նման խոսակցություն վարել... Ամերիկացիները պետք է ցույց տան, որ իրենց վերաբերմունքն իսկապես փոխվել է», - ասել է Արաղչին:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇹🇷🇦🇿 Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու «ADEX 2024» ադրբեջանական 5-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես-վաճառքին:

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🎶 Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-րդ ամյակն է:

«Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը՝ որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողությունը չունի: Եվ ի՞նչ է ժո­ղովուրդ մը՝ որ չի զգար»:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇺🇸🇮🇱🇱🇧 ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցներ կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացող ռազմական գործողություններում 21-օրյա հրադադար հաստատել։

🇺🇳 Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը սեպտեմբերի 25-ին քննարկվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ։

⬛️ Նշենք, որ սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է Լիբանանից։ 

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇷🇺🇹🇷 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին։

🔻 Քուրթուլմուշն ընդգծել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն առևտրին են վերաբերում, այլև էներգետիկային, պաշտպանական արդյունաբերությանը, զբոսաշրջությանը:

🔻Նա նշել է նաև, որ աշխարհի հիմնական խնդրահարույց հարցերի նկատմամբ երկու երկրներն ունեն նմանատիպ մոտեցումներ։

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇮🇱🇦🇿 Իսրայելական նոր զենքերն արդեն Ադրբեջանում են։

🔺 Սա այս սեպտեմբերի ընթացքում Իսրայելից զինամթերք և ռազմական տեխնիկա բերելու առնվազն երրորդ թռիչքն է (թռիչք 1 և թռիչք 2)։

🔺 Կարող ենք արձանագրել, որ Բաքուն իրականացնում է ինտենսիվ ռազմականացման ծրագիր։ Տարածաշրջանը վերածվում է «վառոդի տակառի»:

[ պ.գ.թ., միջազգայնագետ, Սերգեյ Մելքոնյան ]

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️🇮🇱🇮🇶 Իսրայելի ՊԲ-ից հայտնել են, որ Իրաքից արձակված 2 ԱԹՍ հարվածել են Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ նավահանգստին:

Հայկական ալիք |
@hayaliq
Հայկական ալիք
‼️🇮🇱🇦🇿 Իսրայելական նոր զենքերն արդեն Ադրբեջանում են։ 🔺 Սա այս սեպտեմբերի ընթացքում Իսրայելից զինամթերք և ռազմական տեխնիկա բերելու առնվազն երրորդ թռիչքն է (թռիչք 1 և թռիչք 2)։ 🔺 Կարող ենք արձանագրել, որ Բաքուն իրականացնում է ինտենսիվ ռազմականացման ծրագիր։…
‼️‼️‼️🇮🇱🇦🇿 Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել:

🔺 Իսրայելական “AS Holdings”-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ “Ari Arms” միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող “Azersilah” ընկերության հետ:

Հայկական ալիք | @hayaliq
⬛️ Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:

‼️🇹🇷🇦🇿 2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:10-ին, թուրք-ադրբեջանական տանդեմը, Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, ռազմական գործողություններ սկսեց:

🤬 Նույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ դե-ֆակտո վարչապետը տվեց Արցախի հանձնման մեկնարկը, որն ավարտին հասցրեց 2023թ.-ի աշնանը:

‼️ Դե-ֆակտո թուրքական իշխանությունների հայատյացության, վերջինիս կողմից հայոց երբեմնի հաղթական բանակի բարոյազրկման և Արցախի ուրացման պատճառով հայ ժողովուրդը մինչ այս պահը կրում է անդառնալի մարդկային, տարածքային, ազգամշակութային և հոգեբարոյական կորուստներ ու վնասներ:

🤬 Այս ամենին զուգահեռ, մեկ այլ իրականությունում դե-ֆակտո թուրքահպատակ վարչապետը սեպտեմբերի 27-ին նախորդող օրերին լայնատարած ժպիտով լուսնկարվում է իր ձեռքերը հայ ժողովրդի արյան մեջ խորը թաթախած պետության առաջնորդի հետ՝ պատրաստ լինելով անդադար զիջել ու հանձնել՝ միայն թե սեփական կյանքի ապահովագրման երաշխիքներ ստանալու համար:

❤️‍🩹 Այժմ որքան էլ բարոյալքված ու հուսահատ է իրապես ազգային մտածողություն և ապրելակերպ ունեցող հայ հասարակությունը, հանուն հայկական և հավերժական Արցախի ու Հայաստանի ընկած հայորդիների վառ հիշատակի, հանուն անցյալի, բայց անցյալում չմնացած հաղթանակների և հանուն #հավերժականՀայաստանի, մայիսի 9-ը կրկին դառնալու է հայոց ազգային տոնացույցի ամենափառահեղ օրերից մեկը և Շուշիում կրկին ու ավելի բարձր են հնչելու Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը:

🇦🇲 Փառք ու պատիվ սեփական կյանքը հայրենիքին նվիրած բոլոր հայորդիներին:

🇦🇲 Փառք ու պատիվ մեր կողքին ապրող բոլոր հերոսներին:

🇦🇲 Փառք ու պատիվ Հայաստանին և Արցախին:


#ՀաջորդտարիՇուշիում

Հայկական ալիք | @hayaliq
‼️ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը գերեվարվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

🔺 Վարդանյանի ձերբակալությունից հետո Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին արցախցի մյուս գործիչներին՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին:

🔺 Շուրջ մեկ տարի է, ինչ հայ բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում՝ անտերության և անպաշտպանության մատնված սեփական հայրենիքի ապիկար իշխանությունների կողմից:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️🇮🇱🇱🇧 Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին:

🔺 Ավիահարվածների թիրախում են հայտնվել «Հեզբոլլահ»-ի օբյեկտները, հայտնում է Իսրայելի ՊԲ-ի մամլո ծառայությունը:

Հայկական ալիք | @hayaliq
🤡 «Եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխությունների կարիք կլինի»Հայաստանի դե-ֆակտո վարչապետ Փաշինյան:

🤡 «
Խաղաղության հարցում Փաշինյանի մոտեցումը բացասական չի թվում». Թուրքիայի նախագահ Էրդողան:

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇹🇷🇩🇪 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Անալենա Բերբոքի հետ:

🔺 Հանդիպման ընթացքում Բերբոքը նշել է, որ

🗣️ «Թուրքիան կարևոր միջնորդ է հարևանությունում խաղաղության հաստատման գործում: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը»:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցումը չի նշանակելու ՆԱՏՕ անդամությունից հրաժարում:

📌 Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիան ԲՐԻԿՍ-ի անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել:

Հայկական ալիք | @hayaliq
🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի հետ պետք է գործարք կնքի, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

📌 Նա նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է դա անել:

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🇮🇷 ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչիի հետ:

📌 Վերջիններս քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️🇺🇳🇮🇱 Բազմաթիվ պատվիրակներ սուլել և լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթի ժամանակ:

Հայկական ալիք | @hayaliq
‼️‼️‼️🇦🇿🇦🇲 COP29-ի նախագահ, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվիրակություն կուղարկի Ադրբեջան՝ մասնակցելու COP-ի 29-րդ նստաշրջանին։

Հայկական ալիք | @hayaliq