Հայկական ալիք
3.52K subscribers
1.04K photos
532 videos
738 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
‼️🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է «Զանգելան» տանկերի շահագործման հանձնման արարողությանը, որը կառուցվել է Բաքվի նավաշինարանում՝ Ադրբեջանի Կասպյան նավագնացության ընկերության (ASCO) փակ բաժնետիրական ընկերության պատվերով։

Հայկական ալիք | @hayaliq
📺 Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը։

✊🏻 Հեռուստաընկերությունը կաշխատի արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու ուղղությամբ։

Հայկական ալիք | @hayaliq
‼️ ՀՀ դե-ֆակտո ՔԿ-ից հայտնում են, որ հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են:

📌 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով անհայտ համարվող երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։

📌 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։

Հայկական ալիք | @hayaliq
⬛️ ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ից հայտնում են, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

📌 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Հայկական ալիք | @hayaliq
‼️⚽️🇹🇷 Եվրո2024-ի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած թուրք ֆուտբոլիստ Դեմիրալը 2 ձեռքով ցույց է տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։

🔺 Խաղից հետո վերջինս նաև ռասիստական գրառում է կատարել` «Ինչ երջանիկ է նա, ով ասում է ես թուրք եմ» բովանդակությամբ:

Հայկական ալիք |
@hayaliq
Հայկական ալիք
‼️⚽️🇹🇷 Եվրո2024-ի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած թուրք ֆուտբոլիստ Դեմիրալը 2 ձեռքով ցույց է տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։ 🔺 Խաղից հետո վերջինս նաև ռասիստական գրառում…
‼️⚽️ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մերիհ Դեմիրալի դեմ ահաբեկչական, ֆաշիստական «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար։

📌 Երկրպագուները պահանջում են հեռացնել նրան առաջնությունից։

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🇩🇪 Այսօր Բագրատ Սրբազանը հեռավար ձևաչափով պատասխանել է գերմանական հեղինակավոր “Der Spiegel” պարբերականի թղթակից Անն-Դորիթ Բոյի հարցերին:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇷🇺🇦🇿🇹🇷 Աստանայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թա՛իփ Էրդողանի հետ:

‼️🇷🇺🇦🇿
Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ կա լավ հեռանկար ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար:

‼️🇷🇺🇹🇷 Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ քիչ առաջ սկսված հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ, դժվար թե խոսակցությունն ընթանա առանց Ուկրաինայի և Սիրիայի հարցի քննարկման, հաղորդում է Կրեմլը։

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
‼️⚽️🇹🇷 Եվրո2024-ի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած թուրք ֆուտբոլիստ Դեմիրալը 2 ձեռքով ցույց է տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։ 🔺 Խաղից հետո վերջինս նաև ռասիստական գրառում…
‼️ Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս գործը և կքննարկի պատժամիջոցները:

‼️ Մեր անվտանգության մարմինները ուշադիր հետևում են Գերմանիայում գտնվող թուրք աջ ծայրահեղականներին։ «Գորշ գայլերը» գտնվում են Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի հսկողության տակ։

[ 🇩🇪🇹🇷 Գերմանիայի Ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզեր ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇷🇺🇦🇿🇪🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան քննարկում է ադրբեջանական գազն իր տարածքով դեպի ԵՄ տարանցելու հարցը:

📌
Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի ցանկանում երկարաձգել գազի տարանցման պայմանագիրը Ռուսաստանի հետ, ուստի ցանկանում է իր տարածքով ռուսականի փոխարեն ադրբեջանական գազ տեղափոխել ԵՄ:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է հուլիսի 6-ի իր այցը օկուպացված Շուշի, որտեղ պետք է կայանա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

‼️🇩🇪🇹🇷🇳🇱 Էրդողանը նախընտրել է այդ օրը ներկա գտնվել Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4 եզրափակչի՝ Թուրքիա–Նիդեռլանդներ հանդիպումը։

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇰🇿 Աստանայում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը:

‼️🇧🇾 Գագաթնաժողովի շրջանակներում Բելառուսը պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։

📌 Միջոցառմանը մասնակցում են ևս 15 երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Մոնղոլիայի, Ադրբեջանի, Կատարի, ԱՄԷ-ի, Թուրքիայի և Թուրքմենստանի պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

🇰🇿 Նշենք, որ 2023 թ.-ի հուլիսից կազմակերպությունը նախագահում է Ղազախստանը:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
‼️⚽️🇹🇷 Եվրո2024-ի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած թուրք ֆուտբոլիստ Դեմիրալը 2 ձեռքով ցույց է տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։ 🔺 Խաղից հետո վերջինս նաև ռասիստական գրառում…
‼️🇩🇪🇹🇷 Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ` թուրք ֆուտբոլիստի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ժեստը խաղադաշտում ցույց տալու հետ կապված:

🔺 Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է «ՈւԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) կողմից այս հետաքննության անթույլատրելիության» մասին և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը բացատրել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»: ՈւԵՖԱ-ն ավելի վաղ հետաքննություն էր սկսել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ՝ «գորշ գայլերի» ժեստերի պատճառով։

Հայկական ալիք | @hayaliq
‼️ 🇦🇲🇪🇺🇭🇺 Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇦🇿🇺🇸 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆԱ անկախության օրվա կապակցությամբ:

📌 Մեր երկրները միշտ սերտորեն համագործակցել են տարածաշրջանային բարդ մարտահրավերների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության խնդիրների լուծման գործում։

📌 Առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկարաժամկետ և արդյունավետ համատեղ գործունեությունը էներգետիկայի ոլորտում։

📌 Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների վճռական աջակցությունն Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության և Հարավային գազային միջանցքի իրականացման հարցում, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Վաղը՝ հուլիսի 6-ին, Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ կայցելի Արագածոտնի մարզ:

✊🏻 Հանդիպումներ են նախատեսված Օշականում և Բյուրականում:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Իրանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։

📌 Երևանում ԻԻՀ–ի դեսպանատանը վաղ առավոտից մեկնարկել է քվեարկությունը։

📌 Քվեարկել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպամ Մեհդի Սոբհանին:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇦🇲🇷🇺 ԱԺ դե-ֆակտո նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀՀ-ը ՌԴ-ում շուտով նոր դեսպան է ունենալու:

🔺 Նշենք, որ հայկական լրատվամիջոցներում տևական ժամանակ է շրջանառվում է ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի թեկնածության հավանականությունը:

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Այսօր՝ հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը Բագրատ Սրբազանը հավաք կանցկացնի Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Հայկական ալիք | @hayaliq