Հայկական ալիք
3.64K subscribers
931 photos
501 videos
731 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
Հայկական ալիք
📌 Այս պահին Սրբազանը հանդիպում է ունենում փորձագետների, քաղաքագետների, ՀԿ ներկայացուցիչների հետ: Հայկական ալիք | @hayaliq
📌 «Ես չեմ կարծում, որ դուք կարող եք չեզոք մնալ այս իրավիճակում, և չեզոք էլ չեք: Չեզոք մարդ չի կարող այսօր լինել մեր երկրում: Չեմ ուզում սև ու սպիտակի մասին ասել, ասել՝ կամ սև պետք է լինի, կամ սպիտակ: Կամ պետք է հարմարվող լինի մեր իրականության ստի հետ, կամ պետք է ընդվզի: Դա մեր կոնկրետ իրականությունն է, հնարված չէ:

Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար: Ինձ համար մտահոգիչ է, որ ամբողջ խորհրդարանով կարող են պարզապես այս շարժման մասին, մեր մասին ամեն ինչ թույլ տան ասելու եւ անպատասխանատու կերպով»:

📌 «Այս շարժումը երեք փուլ ունի: Առաջին փուլը մեզ համար եղել է Ոսկեպար, բաղանիս, Կիրանց գյուղերի սահմանազատման ապօրինի գործընթացը և հանրահռչակումը, և պաշտպանությունը մեր ժողովրդի: Այդ պայքարը տեղափոխել ենք Երևան, որը խնդրի լուծման միակ տեղն է: Երկրորդ տեղն էլ երևի Բաքուն է, բայց մեր հնարավորությունը Երեւանն է: Երկրորդ փուլը զգացմունքային ֆոնից դեպի բանականություն գնացող իրադարձությունն է: Մինչև մայիսի 26-ը երկրորդ փուլը կամփոփվի, և մենք մուտք ենք գործելու երրորդ փուլը, որը բարդ, դժվար, բայց հաճելի ժամանակահատված է, կարծում եմ, բոլորիս համար: Որովհետև եզրահանգումը մենք տեսնում ենք այս շարժման տրամաբանական ավարտով»:


[ Բագրատ Սրբազանի հայտարարությունները՝ փորձագետների, քաղաքագետների, ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ]

Հայկական ալիք |
@hayaliq
✝️ Այս պահին Սբ. Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը:

Հայկական ալիք | @hayaliq
‼️ ԱԺ դե- ֆակտո նախագահ Ալեն Սիմոնյան.

🗣️ «Քաղաքականությունը առևտուր է»:

✝️ Բագրատ Սրբազան.

🗣️ «Դրա համար էլ երկիրը վաճառեցիք»:

Հայկական ալիք | @hayaliq
📌 «Խնդրո առարկա անձը անմրցելի է անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»:

[ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք:

Հայկական ալիք | @hayaliq
📌 Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կհանդիպի տնտեսագետների և կրթության ոլորտի մասնագետների հետ:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք: Հայկական ալիք | @hayaliq
✊🏻 Մայիսի 26-ին` Ավարայրի ճակատամարտի օրը հրավիրում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակ:

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Վաղը անցկացվելիք հանդիպումների ժամանակացույցը:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Վաղը անցկացվելիք հանդիպումների ժամանակացույցը: Հայկական ալիք | @hayaliq
📌 Այսօր ժամը 13:00-ին Բագրատ Սրբազանը հանդիպել է տնտեսագետների հետ։

🗣️ «Տնտեսությունը պետք է ծառայի մարդու անձնական և հավաքական կարիքին։ Տնտեսությունը չի կարող լինել գերնպատակ ու պաշտամունք, այլ միայն ծառայության միջոց։ Տնտեսությունը հանրության առողջության սյուներից մեկն է», - նշել է նա:

Հայկական ալիք | @hayaliq
‼️🇮🇷 Թեհրանում կայացել է Իրանի նախագահ Ռայիսիի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող անձանց հուղարկավորության արարողությունը:

‼️🇦🇲🇮🇷 Արարողությանը մեկնած ՀՀ դե-ֆակտո վարչապետը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի հետ.

🗣️ «Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակել նկատի առնել։

🗣️ Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոխբերի առաջնորդությամբ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն», - հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական ալիք
📌 Այսօր ժամը 13:00-ին Բագրատ Սրբազանը հանդիպել է տնտեսագետների հետ։ 🗣️ «Տնտեսությունը պետք է ծառայի մարդու անձնական և հավաքական կարիքին։ Տնտեսությունը չի կարող լինել գերնպատակ ու պաշտամունք, այլ միայն ծառայության միջոց։ Տնտեսությունը հանրության առողջության…
📌 Մարդը պետք է ունենա արժանապատիվ վաստակ։ Չի կարող լինել 24 ժամյա կամ 12 ժամյա աշխատանք, որի դիմաց մարդը ստանում է անարժանապատիվ գումար։ Դա մարդու հոգևոր, բարոյական և նաև ֆիզիկական փչացման գործընթաց է և ստիպում է, որ մարդը դառնա Խորհրդային շրջանի մշակույթի կրող, երբ բոլորն աշխատում էին, բայց փորձում էին ձախ ճանապարհով, կամ «տակից» տանել տուն, չասեմ գողանում էին։

[ Բագրատ Սրբազան ]

Հայկական ալիք |
@hayaliq
‼️🇷🇺🇦🇲 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին հարկելու մասին երեկվա հայտարարությանը:

🗣️ «Սիմոնյանը երեկ ասել էր, որ «եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, Եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում»։

🗣️ «Միաժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։ Ինչո՞ւ նրանք, ում սկսում են ղեկավարել արևմտականները, բառիս բուն իմաստով սատանայանում են»,
- գրել է Զախարովան:

Հայկական ալիք | @hayaliq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌 Կրթությունն իր բոլոր սահմանումներով հանդերձ՝ մեզ համար մնում է առաքինի մարդ կերտելու արվեստ։ Առանցքում առաքինի մարդու կերտումն է։

[ Բագրատ Սրբազանը՝ կրթության ու գիտության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ]

Հայկական ալիք |
@hayaliq
📌 Մայիսի 23-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը:

Նշենք, որ վաղը Սբ. Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփում չի լինի:

Հայկական ալիք | @hayaliq
📌 Վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, "Շիրակը Հանուն Հայրենիքի" շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։

Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲🇮🇷 Այսօր Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։

«Իմ ընտանիքը Իրանից է ներգաղթել. Իրանի հարազատության զգացումը երբեք չի բացակայել», - նշել է Սրբազանը:

Հայկական ալիք | @hayaliq
✊🏻🇦🇲 Նախատեսված օրակարգի համաձայն Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է հայրենադարձների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազանը հանդես է եկել մի քանի կարևոր հայտարարություններով․

🗣️ «Մենք ասում ենք՝ թող լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, թող լինի խաղաղություն, բայց օրենքով լինի։ Ինչո՞ւ թշնամու կողմից երկու տարի առաջ գրավված հողերից չեք խոսում, բայց խոսում եք 90-ականների տարածքներից։ Քանդում եք երկրի ամենապաշտպանված բնագիծը»։

🗣️ «Ժամանակին թելադրողի դերում էինք, հիմա հայտնվել ենք խնդրողի դերում, ինչը մեծ վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև այն հայերի համար, որոնք ապրում ենք այլ միջավայրում։ Կանգնած ենք ինքնության կորստի առաջ։ Երբ սփույռքում մոլորված վիճակում քաշվում են իրանց տան անկյունում, ակամա հրաժարվում են հայության կյանքի մաս լինելուց։

🗣️ «Սա աղաղակ է, ճիչ և այդ ճիչն արձագանք է գտել։ Սա տարիներով ձևավորված անհրաժեշտություն չէ, այլ գործընթաց է, որը ծնվել է Արցախի հանձնումից, մեր հայրենիքը կտոր-կտոր փշրելուց հետո»։

Հայկական ալիք | @hayaliq
📌 Բագրատ Սրբազանը նշել է, որ կիրակի օրվա մեծ հանրահավաքի ժամանակ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։

Հայկական ալիք |
@hayaliq
Հայկական ալիք
📌 Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի մասնագետների հետ։ Հայկական ալիք | @hayaliq
🗣️ «Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք տեսնում մեր կյանքը, մեր պատկերացումները, ինչպիսի՞ն է մեր տեսիլքը կամ ի՞նչ միջավայրում ենք ուզում հայտնվել և ի՞նչ կյանք ենք ուզում ստեղծել մեզ համար»։

🗣️ «Երբեք գիտությունն ու կրոնը հակասությունների մեջ չեն եղել։ Կրոնը պատասխանում է ինչո՞ւ, գիտությունը պատասխանում է ինչպե՞ս հարցին...»։

🗣️ «Մեր ուղղվածությունը կամ ծրագիրը պետք է միտվի նրան, որ մեր կյանքը դառնա չափազանց մրցունակ։ Մեզ համար ամեն բան պետք է լինի լավագույնը, մենք իրավունք չունենք որևէ ոլորտում զիջելու։ Թեպետ սա փոքր ազգի կոնցեպտն է, սակայն այն պահանջում է 24 ժամյա ինքնակատարելագործում»։


[ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ]

Հայկական ալիք |
@hayaliq
⬛️ Իրանի Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր տեղի է ունեցել արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի վերջին արարողությունը։

Հայկական ալիք | @hayaliq