Հայկական ալիք
2.83K subscribers
1.09K photos
549 videos
742 links
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։

🔗 hayaliq.com
Download Telegram
🗣«Արցախի նախագահի հրամանագիրը հանրապետության լուծարման մասին ապօրինի է և ոչ լեգիտիմ.

▪️Ոչ մի նախագահ իրավունք չունի հանրաքվեով լուծարել ժողովրդի կողմից ձևավորված Հանրապետությունը։

▪️Սույն հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում։

Դա անվավեր է և ոչնչի մասին»
։

Արտակ Բեգլարյան

Հայկական ալիք | @hayaliq
32👍5
🇺🇸 ⚠️ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերման․ «Հաջորդը Հայաստանի բնակիչներն են»

«Էթնիկ զտումն Արցախում տեղի է ունենում մեր աչքի առաջ, երբ հայերը լքում են իրենց 2000-ամյա բնօրրանը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարության ձերբակալությունը ուղերձ է Հայաստանի բնակիչներին, որ հաջորդը դուք եք։
Ռուբեն Վարդանյանը և մյուս ապօրինի կալանավորվածները պետք է ազատ արձակվեն։ Բայդենի կառավարությունը պետք է Ադրբեջանին հրապարակավ ասի՝ հենց հիմա դադարեցրո՛ւ այս ամենը կամ առերեսվի՛ր պատժամիջոցներին։

… 21-րդ դարն է, և ԱՄՆ չի կարող աչք փակել էթնիկ զտումների առջև
»,- գրել է կոնգրեսականը։

Հայկական ալիք | @hayaliq
8👍4
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում մինչ օրս հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք,իսկ անձնական իրերը օպերատիվ շտաբ։

Արցախի ՆԳՆ

Հայկական ալիք |
@hayaliq
😢4👍1
🥷 Երեկ Թուրքիայում կայացել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի արձանագրության 5-րդ կետում մեր տարածաշրջանի մասին կարդում ենք․

«Բոլոր կողմերին, առաջին հերթին՝ Հայաստանին հիշեցվեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության տանող ճանապարհն անցնում է բացառապես … Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հաստատմամբ»։

Դիվանագիտական մանվածապատության մեջ դժվար չէ նկատել Հայաստանին ուղղված ևս մեկ սպառնալիք։ Հիշեցնենք, որ 1918 թ․ Ադրբեջան անունով պետության ստեղծումը հնարավոր է դարձել Օսմանյան կայսրության՝ Անդրկովկաս կատարած արշավանքի միջոցով։ Հետագայում ևս Թուրքիան է մշտապես աջակցել և ոտքի վրա պահել Ադրբեջանին։

Հայկական ալիք | @hayaliq
👎6
🔈 Սեպտեմբերի 30-ին՝ ժ․ 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ հաջակցություն գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։

🔴 Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն առևանգնվել էր Ադրբեջանի կողմից, և այժմ նրան սպասվում է 14 տարվա ազատազրկում։

🔈 Հիշեցնենք նաև, որ նույն օրը՝ վերոգրյալ երթից հետո՝ ժ․ 17։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ընդդիմության հրավիրած հանրահավաքը։

Հայկական ալիք | @hayaliq
👍9👎3
Հայկական ալիք
🔴Ժամը 06։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 84․770 անձ է հարկադրված ժամանել Հայաստան։ Հայկական ալիք | @hayaliq
🔴Ժամը 10։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 88․780 անձ է հարկադրված ժամանել Հայաստան։

Հայկական ալիք | @hayaliq
😢3
🗣 «Ադրբեջանի հետ գրեթե ողջ սահմանագծով մենք սահմանային գոտում ենք հայտնվել, և եթե կուտակումներ լինում են, դա վերաբերում է բոլոր հատվածներին․ մի տեղ ավել, մի տեղ՝ պակաս, մի տեղ մի զինատեսակ ավել, մի տեղ՝ պակաս»,-հայտարարել է ՀՀ ՊՆ դե ֆակտո փոխնախարար Արման Սարգսյանը։

📌 ՀՀ դե ֆակտո իշխանություններն իրենք են անուղղակիորեն խոստովանում, որ իրենց ձեռքով հանձնված Արցախը նույնիսկ կիսագրավված վիճակում բնական վահան էր Հայաստանի համար, և որ հիմա Հայաստանի արևելյան սահմանները ողջ երկայնքով գերխոցելի են դարձել:

Հայկական ալիք | @hayaliq
👍42😢1
🟥 Ադրբեջանի զինդատախազը հայտարարել է, որ «վերջին օրերին հայկական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցվել»։

Նրա խոսքով՝ զինդատախազությունը 6 քրեական գործ է հարուցել սպանության, ահաբեկչության, ապօրինի խմբավորումներ ստեղծելու հոդվածներով։

Դժվար չէ կռահել, որ այս թիվը աճելու է, և Արցախի պաշտպանությանը իրենց մասնակցությունը ունեցած քաղաքական գործիչներն ու զինվորականները շարունակելու են ապօրինաբար բերման ենթարկվել կամ առևանգվել թշնամու կողմից։

Հայկական ալիք | @hayaliq
👎42
‼️🇹🇷 Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրիյեթ» թերթին տրված հարցազրույցի ընթացքում ասել է․

🗣«Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, առաջին հերթին՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, և արդյունքին միտված բանակցությունների շարունակականության ապահովումը կայունության հաստատման միակ ճանապարհն է»:

«Հյուրիյեթ»-ի լրագրող Աբդուլքադիր Սելվին իր հերթին նշում է․

💬«Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողել մարտի դաշտում։ Ամեն պարտություն, որ նա կրում է Ադրբեջանի դեմ ռազմաճակատում, բերում է նրան, որ Փաշինյանի աթոռը Երևանում խարխլվում է։

Եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երևանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը։ Փաշինյանը Իսպանիայում պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ չանտեսելով այդ սպառնալիքը»։

📌 Թուրքիան ակնհայտորեն փորձում է վախեցնել դե ֆակտո վարչապետին իր «աքիլեսյան գարշապարով»՝ իշխանության կորստով։ Սյունիքով անցնող միջանցքը դիվանագիտական «խաղաղ» ճանապարհով չբացելու դեպքում, Թուրքիան և Ադրբեջանը այն կստանան ռազմական ճանապարհով, իսկ նոր պատերազմը կհանգեցնի Հայաստանում Փաշինյանի իշխանության տապալմանը, որի հեռանկարները Թուրքիային ևս լրջորեն անհանգստացնում են։

Նշենք, որ չնայած վերջին շրջանում միջանցքի վերաբերյալ թուրք-ադրբեջանական պաշտոնյաներից հնչող խաղաղասիրական հայտարարություններին, որոնք նպատակ են հետապնդում թուլացնելու հայ ժողովրդի դիմադրությունը և զգոնությունը, հատկապես՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, միջանցքի թեման կրկին աննախադեպ ակտիվացել է թուրքական փորձագիտական շրջանակներում և մերձիշխանական մամուլում։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը վերջերս հնչեցրեց հստակ ուղերձ․ «Միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և, անկասկած, իրականացվելու է»: Մնացածն ընդամենը թուրքական դիվանագիտական հնարքներ են։

Հայկական ալիք | @hayaliq
👍31
🟥 Պաշտպանության դե-ֆակտո նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարունակում են ազգադավորեն քանդել ՀՀ-ի պաշտպանական ռեալ կապերը, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ։ Դրա վերջին ապացույցներից էր նաև ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչին հետ կանչելուց հետո նոր ներկայացուցիչ չնշանակելու որոշումը։

Հայկական ալիք | @hayaliq
👍3👎1
Ըստ ադրբեջանական և հայկական որոշ աղբյուրներից ստացվող տեղեկությունների` թշնամին Լաչինի ապօրինի անցակետից առևանգել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Պաշտոնական հաստատում դեռ չկա։

Հայկական ալիք | @hayaliq
😢9👍2👎2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եվլախում ընթանում է Արցախի ներկայացուցիչների հերթական հարկադրված հանդիպումը թշնամու ներկայացուցիչների հետ։

Հայկական ալիք | @hayaliq
👎8😢2
📞 Արցախից ցեղասպանության հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են 4 ամիս անվճար օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից։

Մանրամասն՝ այստեղ։

Հայկական ալիք | @hayaliq
7
«Եվս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի․ … Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների դե-ֆակտո նախարար Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ սա հետևանք է այն բանի, որ Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական պատերազմի պայմաններում ՀՀ դե-ֆակտո ղեկավարը հայտարարում էր, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու։

Հայկական ալիք | @hayaliq
👍5
Հայկական ալիք
🔴Ժամը 10։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 88․780 անձ է հարկադրված ժամանել Հայաստան։ Հայկական ալիք | @hayaliq
🔴 Ժամը 16։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված շուրջ 93․000 անձ է հարկադրված ժամանել Հայաստան։

Հայկական ալիք | @hayaliq
😢5👍1
Հայկական ալիք
Ըստ ադրբեջանական և հայկական որոշ աղբյուրներից ստացվող տեղեկությունների` թշնամին Լաչինի ապօրինի անցակետից առևանգել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Պաշտոնական հաստատում դեռ չկա։ Հայկական ալիք | @hayaliq
‼️ Ռուսական «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Լևոն Մնացականյանին մոտ կանգնած մարդկանց, ևս հաղորդում է հրամանատարի ձերբակալության մասին։

Հայկական ալիք | @hayaliq
😢8
Ադրբեջանն առևանգել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։

Հայկական ալիք | @hayaliq
😢15
📊 Պարտությունից հետո խղճալ և օգնել կարող են շատերը, իսկ պարտությունդ թույլ չտալու համար քեզ հետ դաշնակցել՝ միայն նրանք, որոնց հետ ունես ընդհանուր շահեր։

2018 թ․-ից հետո ՀՀ դե-ֆակտո իշխանություններն սկսեցին վերաձևել Հայաստանի շահերն այնպես, որ Հայաստանը մնաց առանց դաշնակից։

Հայկական ալիք | @hayaliq
👍14👎31
Հայկական ալիք
Ըստ ադրբեջանական և հայկական որոշ աղբյուրներից ստացվող տեղեկությունների` թշնամին Լաչինի ապօրինի անցակետից առևանգել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Պաշտոնական հաստատում դեռ չկա։ Հայկական ալիք | @hayaliq
⚡️Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատում է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի գերեվարման փաստը։ Նա տեղափոխվել է Բաքու։

Հայկական ալիք | @hayaliq
😢91
🟥«Մոլորություն է ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել»․ Լեմկինի ինստիտուտ

💬«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների։

Ավելին, ենթադրությունն այն մասին, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել ցեղասպանության համար Ալիևի անպատժելիության ապահովման գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին զգուշացնում է, որ իրենց պահվածքի պատճառով իրենց կարող են մեղադրել ոչ միայն ցեղասպանությանը մեղսակցության, այլև հանցագործությանն օժանդակելու մեջ»
, - գրում է ինստիտուտը X սոցցանցի իր էջում:

Հայկական ալիք | @hayaliq
6👍3
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918 թ․ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920 թ․ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ դառնալով 21-րդ դարի առաջին մշակութային ցեղասպանություններից մեկը»,- ասված է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության մեջ:

Հավելենք, որ եթե ժամանակին հայկական պետությունը հետևողական լիներ այս հարցերում՝ հեռահար նպատակ ունենալով վերականգնել պատմական արդարությունը, այդ թվում՝ Նախիջևանի դեպքում՝ նաև հողային իրավունքները, շատ հավանական է, որ 2018 թ․-ին հնարավոր լիներ խուսափել թուրքամետ ռեժիմի իշխանության գալուց։

Այսօր ևս նույն սխալը չկրկնելու համար պետք է շարունակենք տեր կանգնել Արցախի դատին։

Հայկական ալիք | @hayaliq
8👍2