ԳՐԱԴԱՐԱՆ
468 subscribers
689 photos
74 videos
24 files
57 links
Գրադարան հարթակ է որտեղ կգտնես
🎯 Կրթող Ինֆորմացիա
🎯 Հետաքրքիր նյութեր
🎯 Գրքեր
🎯 Փաստեր
🎯 Ինքնազարգացում
Գովազդի, Հարցերի կամ առաջարկություններ դեպքում գրել📤 @gradaransupport_bot-ին
Download Telegram
«Մարդու մեջ մի լույս կա, որը չի մարում նույնիսկ խավարի միջով անցնելիս»։
— Վիկտոր Հյուգո, Թշվառները
2
«Ճշմարտությունը չի կարելի հաղորդել ուրիշին. այն պետք է ապրել»։
— Հերման Հեսսե, Սիդհարթա
6
Փնտրողը վերջիվերջո գտնում է, ձգտողը` հասնում, վճռողը` կատարում:

В конце концов тот, кто ищет, — находит,
Тот, кто стремится, — достигает,
Тот, кто решил, — исполняет.

Паруйр Севак
4
Forwarded from Անվերջ բացահայտվող Հայաստան 💚
📍Սև բերդը 1834 թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից:
Ընդգրկված է Գյումրիի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
3
Գիտեի՞ք,որ մեղուներին վարժեցնում են պայթուցիկ նյութերը հայտնաբերելու համար։Բռնելուց հետո նրանց տեղափոխում են սառնարան,երբ կատաղությունը անցնում է հագցնում են վզկապ ու տալիս հոտոտելու պայթուցիկ նյութը։Դրանից հետո մոտեցնում են շաքարաջուրը,որը նրանք ընդունում են որպես պարգևատրում։Մի քանի անգամ նույն գործընթացը կրկնելուց հետո մեղուները պատրսաստ են լինում աշխատանքի։Նրանց տեղափոխում են հատուկ տուփերի մեջ և հետևում,եթե մեղուն լեզուն դուրս է հանում` նշանակում է տարածքում պայթուցիկ նյութ կա ու սպասում է պարգևատրման,ինչպես որ նրան սովորեցրել են։ 🥹

Բզզզ֊բզզզ 🐝🐝🐝
6
«Կոմս Մոնտե-Քրիստո» գրքի էջերի քանակին մի նայեք։ Եթե սկսեք կարդալ, ուղղակի չեք կարողանա կտրվել գրքից։ Ժանրային մասով էլ խորհուրդ կտամ՝ սկսեք արկածային գեղարվեստական գրականություն կարդալ, հետո արդեն տարբեր ժանրեր ուսումնասիրեք։
2👍2
Կենացն ըմպենք հավատարիմ բոլոր կանանց,
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս,
Տարբերում ենք մամուռ-կանաչ,
Էժան և թանկ,
Սեր և դյութանք:

Պարույր Սևակ✍🏻
5
Forwarded from Անվերջ բացահայտվող Հայաստան 💚
ՈՒ այստեղից սկսվում է հզոր Սյունիքը❤️
9
Երբեմն ափսոսում եմ, որ մաքուր տողերս կեղտոտ մարդն էլ է կարդում, կեղտոտ ձեռքերով շոշափում զգացմունքներս, հոգիս... նախանձողս էլ է կարդում, չուզողս էլ… ու չի փոխվու՜մ... բայց ինչ արած...

Համո Սահյան
👏105👍1
Մի օր ես զգացի, որ էությամբ շատ չոր մարդ եմ: Երբ մահ եմ տեսնում, գրեթե չեմ հուզվում, ախր բոլորս ենք մահանալու, դա բնության ամենահաստատուն օրենքն է: Բայց կա մի բան, երբ ես անզոր եմ… բավական է կարդամ կամ կինոյում տեսնեմ մի էպիզոդ, որտեղ մարդը մարդուն օգնության է հասնում, հուզվում եմ, արցունքներ են գոյանում աչքերումս… Ամենացնցող բանը թերևս համերաշխությունն է:

Սոս Սարգսյան
20❤‍🔥2👍1💯1
«Երբ խելացին է քեզ հայհոյում, դա վատ է, իսկ երբ գովաբանում է հիմարը, ավելի վատ է»
11🔥3
Իրերն էլ շնչավոր են, միայն թե պիտի կարողանաս արթնացնել նրանց հոգիները😌

Մելկիադես✨️
4
The love that won the war... 💚
Սեր, որ հաղթեց պատերազմը... 💚
9
Պատերազմներ հրահրում են գերտերությունները, պարտվում է թույլ կողմը, մայրերը թաղում են իրենց որդիներին, իսկ զենք վաճառողները հաշվում են գումարները...
💔111💯1
— Մա՛մ, մաթեմատիկայից 19 եմ ստացել։
— Իսկ ինչո՞ւ ոչ 20։
Ամանդան ընդամենը 13 տարեկան էր, երբ հասկացավ, որ իրենց տանը չափից շատ ուրախանալը վտանգավոր է։
Անմիտ էր՝ որքան էլ ջանար,
որքան էլ օգներ,
որքան նվիրված լիներ փոքր եղբայրներին ու քույրերին, երբ մայրը ուշ էր վերադառնում աշխատանքից…
Միշտ մի բան կար, որ նա պիտի աներ,
միշտ մի բան պակասում էր, միշտ մի բան, որ նրան դարձնում էր՝ «գրեթե լավ»։
Այդ պահին Ամանդան դեռ չէր գիտակցում,
բայց արդեն սկսել էր ապրել մի լուռ պատերազմ՝
պայքար «բավարար» չլինելու զգացմունքի դեմ… նույնիսկ երբ նա ամեն ինչ էր տալիս։
15 տարեկանում նա հաղթեց դպրոցի գիտական մրցույթում։
Դիպլոմը այնքան ամուր էր գրկել՝ որ ծալվել էր։
Բայց մայրը միայն մի բան հարցրեց․
— Քանի՞ հոգի էին մասնակցել։
Ու այդ մեկ նախադասությամբ ջնջեց հաղթանակը։
Անխոս մնացած յուրաքանչյուր բառ,
ամեն գրկախառնություն, որ երբեք չեղավ,
յուրաքանչյուր համեմատություն՝ ներկայացված որպես խորհուրդ...
Հավաքվեցին, դարսվեցին՝ ինչպես քարեր մի անհետեւանք ուսապարկի մեջ, որ Ամանդան կրում էր առանց բողոքելու։
Նա չէր ըմբոստանում։
Չեր բարձացնում ձայնը։
Պարզապես սովորեց լռել ու իրենից ավելի ու ավելի շատ պահանջել։
Քնում էր քիչ։
Հիվանդանում հաճախ։
Ժպտում էր բոլոր ընտանեկան լուսանկարներում։
Բայց ներսում՝ ապրում էր մի վերքով, որը ոչ ոք չէր տեսնում․
Սիրված չլինելու՝ այլ միայն գնահատված լինելու ցավը։
Երբ դարձավ 18 տարեկան, հեռացավ...
ոչ դռներ շրխկացնելով, ոչ գոռալով։
Ուղղակի՝ գնաց...
որովհետեւ երբեմն՝ հեռանալն է միակ եղանակը ապրելու։
Նրա համար կրթաթոշակ եղավ՝ այլ քաղաքում։
Սովորեց։
Աշխատեց։
Բուժվեց։
Սովորեց սիրել իրեն՝ առանց թույլտվություն խնդրելու։
Ինքն իրեն ծափահարել՝ թեկուզ ոչ ոք չաներ դա։
Ըմբռնել, որ իր արժեքը ոչ թե մի թվից է կախված կամ մեկի կարծիքից,
այլ՝ իր իսկ ձայնից։
Տարիներ անց, մի սառը տեսազանգի ժամանակ մայրը ասաց․
— Չեմ հասկանում՝ ինչու՞ ես այդքան օտար դարձել։
Ամանդան շունչ քաշեց ոչ թե, որ խոսի չարացած, այլ՝ տարիներով լռության մեջ հասունացած ճշմարտությամբ։
— Որովհետեւ ամեն անգամ, երբ փորձում էի մոտենալ, դու էիր ինձ հեռու մղում։
Կան խոսքեր, որոնք կապտուկ չեն թողնում… բայց ներսից կոտրում են։
Կան հայացքներ, որոնք չեն գոռում… բայց հանգցնում են...
Երբեմն՝ ձգտելով, որ մեր երեխաները լինեն լավագույնը,
մոռանում ենք ասել՝ որ նրանք արդեն արժեքավոր են։
Պահանջելն անհասկանալի է՝ առանց գրկելու։
Սրբելն անբավարար է՝ առանց տոնելու, որովհետեւ նրանք, ովքեր մեծանում են՝ հավատալով, որ երբեք բավական չեն,
վերջում փախչում են հենց այն տեղից, որտեղ ամենից շատ էին ուզում մնալ։
Եվ այդ ամենը այն պատճառով,
որ ժամանակին երբեք չլսեցին այդ մի պարզ նախադասությունը․
«Ես հպարտ եմ քեզանով»։

Շատ շատերին մտածելու տեղիք տվող տողեր են...
13😢4😭1
Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել

Ռենար
7
Մոտիվացիան է ձեզ ստիպում սկսել, բայց սովորությունն է, որ ստիպում է կանգ չառնել: Ձևավորեք լավ սովորություններ:

Ջիմ Ռոն
6
Հատված Էլինոր Փորթեր «Փոլիաննա» գրքից🤍
3