Գարեգին Նժդեհ
15 subscribers
62 photos
10 videos
2 links
Download Telegram
Վաղը հաղթելու է նա, ով մինչև վաղն իր հոգու մեջ կտանի հաղթանակը...
Որդիների պայքարը հայրերի դեմ

Ծանի՛ր քեզ, հա՛յ երիտասարդ։
Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը։
Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը։

Նժդեհ
Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն բան։ Տկարը մեղավոր է, որ տկար է. ահա դատավճիռը։ Աշխարհը չի սիրում տկարներին։
Կորցնելով սրբության զգացումը՝ մարդն անխուսափելիորեն դառնում է շնական և մարդատյաց:
Հետևանքը՝ բարոյական մի մեծ դժբախտություն: Հասկանանք, սակայն, որ դրանք դեռ դժբախտության ծաղիկներն են, պտուղները կվայելենք վաղը, մոտիկ ապագայում, երբ մեր երկրի գլխին կպայթի թրքական վտանգը, երբ կարիք կզգանք միակամ, կուռ և միաիդեալ ժողովրդի:
Եղել են սերունդներ, որոնք ավելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը հարդարելու, քան իրենց մտքի և սրտի մշակույթի համար:
Դու պիտ ապրես ժողովրդիդ համար, այլապես պիտ երկարի նրա հոգեվարքը և շատ պիտ ուշանա նրա քաղաքական հարությունը:
Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը: Քույր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալը:
Հազարամղոն ճամփորդությունն սկսվում է մի հատիկ քայլով: Չկա անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը:
Գիտցի՛ր, եղել են կամքի հսկաներ, որոնք առաջարկել են Ալեքսանդր Մակեդոնացուն իր արձանը կերտել՝ Աթոս լեռը տաշելով:
«Թագավորը նա է, ով կարող է»: Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ:
Քանի դեռ գետափին ես, տկար ես: Անցար, կեսար ես:
Անցի՛ր, հա՛յ երիտասարդություն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթության դափնին է սպասում:
Գարեգին Նժդեհ
Թեև մարտը զորավարն է վարում, հաղթանակում է, սակայն, զորավորը․ նա՛, որ մերժում է տկարությունը, երկյուղը, պարտությունը։

Գարեգին Նժդեհ
Իմ զինվորը գիտեր իր երկրի պատմությունը:

Նա գիտեր, որ Սյունիքի վրայով քանիցս հեղեղի պես Արևելքի բարբարոս հորդաներ են եկել ու անցել, բայց միշտ էլ հայ ժողովուրդը մնացել է անսասան իր լեռների մեջ և իր լեռների պես:
Գարեգին Նժդեհ
Չա՛փ ճանաչիր առավել ևս փառասիրության մեջ: ճիշտ է, աշխարհը ծափ է տալիս փառքով պսակվածներին, բայց անփառունակ աչքը՝ իմա՛ նախանձողի աչքը, դժվարությամբ է տանում փառքի փայլը: Աշխատի՛ր, որ փառքդ ստվերիդ պես ընթանա ետևիցդ, բայց երբե՛ք՝ առջևիցդ:
«Պատմությունը չէր ների մեզ, եթե, խոստովանելով մեր անկարողությունը, փոքրոգաբար հրաժարվեինք
ինքնապաշտպանությունից:

1918-1920 թվականներին նման արարքը հավասարազոր կլիներ ինքնասպանության:

Զանգեզուրի ինքնապաշտպանությունը մեծագույն բարոյական արիության գործ էր:

Հայաստանից Զանգեզուրի խլումը, երբ Կարս, Սարիղամիշ, Իգդիր, Արդահան ամրությունները գտնվում էին Թուրքիայի սահմաններում, հայության համար մեծագույն ողբերգություն կլիներ»։

Զորավար Գարեգին Նժդեհ
Քիմիական լիակատար սպառազինություն - ահա՛ ազգերի Օրվա կարգախոսը:

Քիմիական ներգործոն պաշտպանողական - ահա՛ թե ինչի կարիքը վաղը պիտի զգա Հայաստանը, և ինչը, որպես գիտություն և արվեստ պետք է յուրացնի մեր սերունդը:

Վաղը պիտի հաղթի քիմիագիտական և ոչ թե թվական գերազանցություն ունեցողը:

Ասել է` հայությանը կմնա ապացուցել, որ ինքը որպես իմացականություն ավելի զորավոր է, քան իր թշնամին:

Գարեգին Նժդեհ
Կյանքում իմ ուրախությունն ու վիշտը մի հատիկ անուն ունեն՝ Հայաստան։

🗣Գ. Նժդեհ
Թո՛ղ հեռու մնա իր ժողովրդի ղեկավարությունից նա, ով մեռնել չգիտի իր հայրենիքի համար:
Նժդեհականներ միացեք☝️