epress.am
469 subscribers
1.34K photos
265 videos
1 file
3.98K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
Քութայիսիում զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ՝ պատանդ վերցնելով շուրջ 12 այցելուների ու աշխատակիցների։

💰🚁🇷🇺 Հարձակվողը պահանջում է 2 միլիոն դոլար, ուղղաթիռ, sprinter մեքենա, կարթ, ռուսական դրոշ

update 23:50 _ Վրաստանի ՆԳՆ հաղորդմամբ՝ զինված տղամարդը ձերբակալվել է, պատանդները ազատ են արձակվել։
Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սեպտեմբերի 24-ից 27-ը Ռուսաստանին միանալու հարցով «հանրաքվեներ» են նախապատրաստվում. որոշման մասին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական խորհուրդները»: Նման որոշում է կայացրել նաև Խերսոնի մարզի՝ ռուսական բանակի կողմից օկուպացված տարածքի նոր ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարությունը:

Կիևն ու Արևմուտքը հայտարարել են, որ այդ «հանրաքվեների» արդյունքները որևէ պարագայում չեն ճանաչելու։

Հիշեցնենք, որ Դոնեցկի և Լուգանսկի  անկախությունը Ռուսաստանը ճանաչել էր փետրվարի 24-ին՝ պատերազմ սկսելուց ժամեր առաջ։
«Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան», - հաղորդել է պաշտպանության նախարարությունը։

Սյունիքի մարզի Ներքին Հանդի գյուղապետն ավելի վաղ Սպուտնիկ Արմենիային ասել էր, որ երեկոյան հակառակորդը կրակ է բացել ինքնաձիգներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Կրակը տևել է մի քանի րոպե։ Այս պահին իրավիճակը հանգիստ է։
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարեց

Վլադիմիր Պուտին - Զորակոչի կենթարկվեն այն քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են պահեստազորում ու առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են, ունեն հատուկ զինվորական մասնագիտություն և համապատասխան փորձ։

Սերգեյ Շոյգու - Ուկրաինայում սկսած «հատուկ ռազմական օպերացիայի» հետևանքով ռուսական կողմն ունի 5937 զոհ։ Հայտարարված մասնակի զորահավաքի ժամանակ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային։
epress.am
❗️Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարեց Վլադիմիր Պուտին - Զորակոչի կենթարկվեն այն քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են պահեստազորում ու առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են, ունեն հատուկ զինվորական մասնագիտություն և համապատասխան փորձ։…
Զորահավաքի մասին օրենքի համաձայն՝
— Պետդումայի բոլոր պատգամավորները և սենատորները ենթակա չեն մոբիլիզացիայի։
— Զինվորական ծառայության հաշվառված քաղաքացիներին, զորահավաք հայտարարելու պահից սկսած, արգելվում է լքել բնակության վայրը՝ առանց զինկոմիսարիատների, դաշնային գործադիր մարմինների թույլտվության։
Առավոտյան Եռաբլուրում բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, որոնք գիշերը զինվորական պանթեոն էին գնացել՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքը։ Նախքան պաշտոնյաների ժամանելը ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, ընթացքում՝ բերման ենթարկել փողոցը փակած ծնողներին։

Եռաբլուրից, ըստ ոստիկանության, 37 անձ է տարվել բաժիններ։ Քիչ անց նրանք ազատ են արձակվել և վերադարձել պանթեոն։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել։
Ռուսաստանում զորահավաք է հայտարարվել: Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք նախօրեին հապճեպորեն ընդունվել են Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի կողմից, շուտով կհաստատվեն և ուժի մեջ կմտնեն․ այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիային» մասնակցելուց հրաժարվելն այսուհետ կքրեականացվի։

Ուկրաինայի՝ ռուսական բանակի կողմից օկուպացված շրջաններում առաջիկայում «հանրաքվեներ» են անցկացվելու․ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժյայի մարզերի բռնակցումից հետո ռազմական գործողություններին, այժմ՝ արդեն օրինական, կներգրավվեն նաև պարտադիր ժամկետային զինծառայողները։

Ի՞նչ է սպասվում պահեստազորայիններին, պայմանագրայիններին, ժամկետայիններին և զորակոչիկներին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Սուրմալու»-ում կրկին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քամու հետևանքով փլուզվել է կիսաքանդ պատը:

Նախնական տվյալներով կա 3 վիրավոր. ԱԻՆ մամուլի քարտուղար
Հակապատերազմական հայտարարությունը՝ ստորագրված 224 հայաստանցիների, ադրբեջանցիների և այլ երկրների քաղաքացիների կողմից, հրապարակվել է սեպտեմբերի 18-ին։ Ադրբեջանական Feminist Peace Collective-ի հայտարարությունը տարածվել է դրանից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 14-ին։

Վերահրատարակում ենք դրանք ուշացումով և միասին
❗️Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան. ՊՆ մամուլի խոսնակ
epress.am
— 500-600 վիրավոր — 50-ը՝ ծանր վիճակում — Դեղեր չկան — Խմելու ջրի պաշարները սպառվել են — Ուկրաինան «ազով»-ականներին առաջարկում է տարհանել երրորդ երկիր, ռուսները ուզում են գերեվարել Մարիուպոլը ռուսական բանակի վերահսկողության տակ է, Ազովստալը չի հանձնվում
Սեպտեմբերի 22-ի գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։ Մոսկվան Կիևին է հանձնել 215 ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից գերեվարված «Ազով»-ականներին։ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել պրոռուսական քաղաքական գործիչ, պետական դավաճանության մեջ մեղադրվող Վիկտոր Մեդվեդչուկին և 55 զինծառայողների։

Փոխանակումը տեղի է ունեցել Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ․ պայմանավորվածության համաձայն, «Ազովի» հրամանատարներից 5-ը մինչև պատերազմի ավարտը կմնան Թուրքիայում։
Մենք ուզում ենք մեր հարցերի պատասխանը․ իսկ ի՞նչ կլինի Ղարաբաղի, նույնիսկ Հայաստանի հետ։ Ի՞նչ խաղ ենք մենք խաղում՝ շախմատ, շաշկի, ֆուտբոլ, գո․․․ Երևի էշ միլիցա, երբ մեկը թռնում է մյուսների վրա և վրայով․․․ Մոլլա Նասրեդինը մի հարուստից էշ է վերցնում և խոստանում քսան տարի հետո գրել ու կարդալ սովորեցնել։ Երբ հարցնում են, պատասխանում է՝ քսան տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Մեր դեպքում՝ ոչ մեկը։

Հայաստանում հասարակությունը կիսվել է․ մի մասը չի ուզում պատերազմ, մյուս մասը ուզում է խաղաղություն
epress.am
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող.…
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:

Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. Առողջապահության նախարարություն
— 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել․ զոհերի թիվը հասել է 17ի
— Երկրով մեկ հանրահավաքներ են, միացել է նաև ուսանողությունը
— Ոստիկաններն արցունքաբեր գազ և հրազեն են կիրառել
— Առնվազն որոշ շրջաններում ցույցերը վերածվել են բախումների․ տեսանյութերում այրված մեքենաներ և բարիկադներ են երևում

Իրանում 6 օր է՝ ցույցեր են․ կան զոհեր
Մայր Աթոռում այսօր հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Գարեգին Բ-ն

մանրամասները՝ հղումով
լուսանկարը՝ արխիվային
epress.am
— Երևանը հերքում է Բաքվի մեղադրանքները — Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան կրակ են բացել Սրաշենի ուղղությամբ — Նույն օրը Ալիևը Լաչինում էր․ դրոշներ էր բարձրացնում և սպառնում մանրամասները
Ժամը 07։40-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան. ՊՆ խոսնակ