epress.am
459 subscribers
1.32K photos
256 videos
1 file
3.61K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
Օրեր շարունակ պաշտպանության նախարարության դիմաց հավաքվում են անհետ կորած զինծառայողների հարազատները․ նրանցից շատերն արդեն 20-30-40 օր լուր չունեն իրենց երեխաներից։ Պաշտոնական աղբյուրները, այդ թվում' նոյեմբերի 3-ից գործող հանձնաժողովը, հիմնականում լռում են։

ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատներին այսօր հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Նա հավաստիացրել է, որ հանդիպումներ են տեղի ունենալու ծնողների և վարչապետի միջև. նախատեսվում է ստեղծել նաև միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորածների հարցերով։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունանը ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից:

Նրան փոխարինել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը:
🔺Շուշիում գրեթե ավարտվել են զոհված եւ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները։

🔺Այս պահի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի քաղաքի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում:

🔺Դրանց ավարտից հետո որոնողական աշխատանքները շարունակվելու են Ֆիզուլու եւ Հադրութի ուղղություններով։

🔺Որոնողական աշխատանքներն իրականացնում են Արցախի ԱԻՊԾ-ն, ռուսական խաղապահ բրիգադը եւ Կարմիր Խաչը համատեղ։

ԱՀ ԱԻՊԾ
🔴 Մատաղիսի մոտակայքում [Արդբեջանի Թարթառ շրջանում որոնողական աշխատանքներ կատարելիս] ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել ռուս խաղաղապահ և չորս հայ փրկարարներ, հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն։
Տավուշի մարզում ռմբաստարաններ են կառուցվում։

Մարզպետարանի փոխանցմամբ` մարզի 4 սահմանապահ գյուղերում 4 նոր ռմբաստարան է կառուցվել. ապաստարանների կառուցումը կշարունակվի։
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատամամբ։

Բաքվի ռազմական դատարանը նրան հեռակա կարգով կալանավորել է։ Meydan TV-ի փոխանցմամբ` Օհանյանը մեղադրվում է «ցեղասպանության հոդվածով»։
🔸Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Բալայանը պաշտպանության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 29-ին։

🔸 Հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018թ. փետրվարի 28-ին։
epress.am
Photo
Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների 9 դպրոցներ Ապահով դպրոց ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհներ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման համար, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ ուղղություններով, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Գույքագրված են մյուս դպրոցների համանման խնդիրները՝ հետագա լուծման համար»։
Զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։

Գողությունը, ըստ «Արմաթ»-ի ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի, կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել, գրում է «Առավոտ» օրաթերթը։
Ռուսաստանի ՊՆ. – Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն կազմել է 10,96 մլն դոլար։ 2021թ․ այդ թիվը կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի, հայտնել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։
🦠 Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք:

🦠 Արվել է ընդամենը 1977 թեստ։

🦠 3845 մարդ առողջացել է,
🦠 30 հոգի մահացել. 26-ը կորոնավիրուսից, 4-ը «այլ պատճառով»:

Փաստացի բուժման մեջ է 26069 մարդ։
epress.am
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը միացավ մանդատը վայր դնողների շարքերին։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ավելի վաղ ավագանու անդամի մանդատը վայր էր դրել «Իմ քայլ»-ական Արսեն Կարապետյանը։
* Երևանի` 2020թ․ բյուջեով ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը կփոխանցի Արցախի մայրաքաղաքին' Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնողական կապիտալ աշխատանքների համար:

Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստին։
epress.am
* Երևանի` 2020թ․ բյուջեով ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը կփոխանցի Արցախի մայրաքաղաքին' Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնողական կապիտալ աշխատանքների համար: Որոշումն…
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ 119 միլիոն 686 հազար դրամ կուղղվի մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակիչներին նորակառույց բազմաբնակարան շենքերից նվիրաբերած բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը:
Բալայանների ընտանիքի մասին

〽️Սահմանադրական դատարանի նախկին անդամ (2003-2018 հունվար) Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով:

〽️ Բալայանի որդին՝ պաշտպանության արդեն նախկին փոխնախարար (2018 մայիս-2020 նոյեմբեր) Գաբրիել Բալայանը նախօրեին հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել, իսկ այսօր՝ վարչապետ Փաշինյանի որոշմամբ, ազատվել է ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնից։

〽️ Նրա ավագ եղբայրը՝ Դավիթ Բալայանը, դատավոր է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ։ Նշանակվել է 2017 թվականին, պաշտոնավարում է մինչ այժմ։

〽️ Նրա կրտսեր եղբայրը՝ Տիգրան Բալայանը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է։ Նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերին։ Պաշտոնավարում է մինչ այժմ։
[edited]. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորածների հարազատներն այսօր կրկին ՊՆ-ի մոտ էին։

Հարազատներից շատերը վստահ են, որ իրենց որդիները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, որոնք հասանելի չեն հայկական կողմի համար։ Երբ են սկսվելու որոնողական աշխատանքներն այդ տարածքներում՝ դեռ հայտնի չէ։ Ի՞նչ ընթացիկ պայմանավորվածություններ կան, որքա՞ն է ձգձգվելու այս գործընթացը․ պաշտոնյաները հստակ պատասխանելուց խուսափում են։

Պաշտպանության նախարարությունից ծնողները հույսներն ադեն կտրել են — և տեղափոխվել Ռուսաստանի դեսպանատան մոտ։
🎋 Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի համայնքային սեփականության ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը՝ որպես ձմեռային վառելափայտ, անվճար կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Տրամադրման կարգը կհստակեցվի առաջիկա 10 օրերի ընթացքում։ Էտման գործընթացը կտևի մինչև տարեվերջ։
Տիգրան Խաչատրյանը հեռանում է

Նախօրեին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը, հայտնել է Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը։