epress.am
469 subscribers
1.34K photos
265 videos
1 file
3.98K links
epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։

Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։

Գործում է 2010թ-ից։
Download Telegram
Այսօր Ուզբեկստանում կանցկացվի ԱՊՀ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։
🦠 Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք։

Իրականացվել է ընդհանուր 4938 թեստ. 48․5%-ը' դրական։

1059 հոգի առողջացել է, 32 հոգի' մահացել։

Փաստացի բուժվողները 31458- են։
Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։

Արծրուն Հովհաննիսյան
«Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն, շոշափելի հարվածներ: Հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է», – ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերածվել է քողարկող ցանցեր պատրաստելու հարթակի։ ․․․Թատրոնի ամբողջ անձնակազմը 24- ժամյա ռեժիմով, մի քանի հերթափոխով աշխատում է», - գրում է ԿԳՄՍ նախարարությունը։

լուսանկարը՝ Միշա Պողոսյան ֆեյսբուքի էջից։
🛑 Նախորդ օրերի համեմատ՝ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում.

Արծրուն Հովհաննիսյան, Արցախի տեղեկատվական շտաբ
Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


Աննա Նաղդալյան
Շենգավիթ համայնքում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ
Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.

– ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները:

Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:
🌕 Օրվա ընթացքում Արցախի խախաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

ԱՀ ԱԻՊԾ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի 7 մարզերում մարզպետների նոր տեղակալներ են նշանակվել:

🔺Նորիկ Ամիրխանյանը նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ, Ռազմիկ Պետրոսյանը՝ Արագածոտնի, Հենրիկ Մուրադյանը՝ Գեղարքունիքի, Արթուր Հովակիմյանը՝ Տավուշի, Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի, Ալեքսան Ալեքսանյանը՝ Արմավիրի և Արայիկ Մուրադյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

🔺 Յուրաքանչյուր մարզում ձևավորվելիք աշխարհազորային զորամիավորման հրամանատար են դառնալու նորանշանակ փոխմարզպետները (բոլորը զինվորականներ են), իսկ Երևանում՝ փոխքաղաքապետը։

🔺 Լոռիի, Շիրակի և Կոտայքի մարզերում և Երևան քաղաքում փոխմարզպետներ դեռ չեն նշանակվել։
❗️Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առողջապահության նախարարի խոսնակ
«ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին, որով հստակեցվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված դրույթները:

Քանի որ այս ընթացքում շատերն են հետաքրքրվել այս հարցով, ասեմ՝ նախագիծը դրամական միջոցներին չի վերաբերում։ Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները, չի կարող ձեռք տալ ավանդներին»։

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Այսօր՝ Երևանի ժամանակով 15։51-ին, Հունաստանում և Թուրքիայում երկրաշարժ է եղել։

Էպիկենտրոնը գտնվում է հունական Կարլովասի քաղաքից 14կմ և թուրքական Իզմիրից 17կմ հեռավորության վրա, մագնիտուդը' մոտ 7 բալ։

Կան ավերվածություններ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

տեսանյութը' Իզմիրից
epress.am
❗️Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները պարզվում են և ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Առողջապահության նախարարի խոսնակ
ԱԻՆ-ն պարզաբանում է' Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։

Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։
epress.am
Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Աննա Նաղդալյան
Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

ԱԳՆ խոսնակ
🔴 Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ռուսական Abbas Djuma տելեգրամ ալիքի հետ զրույցում․

«Ինչպես նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երեկվանից դիվերսիոն խմբերը մոտեցել են Շուշիի հարակից գյուղերին։

Ամբողջ գիշեր այդ խմբերի առաջխաղացման կանխարգելման, դրանց հանյտնաբերման և ոչնչացման ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել։ Ինտենսիվ մարտերի արդյունքում գերեվարվել է Սիրիայից ժամանած մեկ ահաբեկիչ․․․

Այս պահին նույնատիպ գործողությունները շարունակվում են թե՛ հյուսիսում, թե՛ հարավում՝ գյուղերում, որոնցից թշնամին հետ է մղվել։ Մարտերը շարունակվում են նաև Արաքս գետի երկայնքով։ Ոչ այնքան ինտենսիվ, որքան պատերազմի առաջին 10-15 օրեին, բայց միևնույնն է՝ բավականին ինտենսիվ»։