Հաշմանդամություն և ներառական զարգացում
20 subscribers
9 photos
37 links
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն:
Download Telegram
Երևանի քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող Երևան համայնքի խնդիրների լուծմանը միտված երիտասարդական կազմակերպությունների նորարարական ծրագրերի շրջանակում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպությունը մշակել է «Պատրաստված վարորդ՝ անկախ ուղևոր» ուղեցույցը:

https://disabilityinfo.am/18731/
📌 Հարգելինե՜ր, շնորհակալ կլինենք, եթե կիսեք ձեր փորձն ու պատմեք մեզ, թե ո՞ր բարեկարգված այգում եք եղել, որքանո՞վ են ձեզ հարմար և մատչելի մայրաքաղաքի այգիները: Գրեք մեզ և լուսանկարներ ուղարկեք։
Չգիտեմ, գուցե այն ժամանակվա բարքերն էին պատճառը, ծնողներիս մտածելակերպն այլ էր, ինձ դպրոց չեն տարել։ Մեկ շաբաթ հաճախել եմ Երևանի տեսողության խնդիր ունեցող անձանց թիվ 14 հատուկ դպրոց, բայց քանի որ գիշերներն այնտեղ պետք է մնայի, ծնողներս չկարողացան հարմարվել ինձնից հեռու լինելու մտքին։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչ մեծ սխալ էր ինձ կրթություն ստանալու իրավունքից զրկելը

https://disabilityinfo.am/18802/
Խտրական վերաբերմունք էի զգում ուսուցչական կազմի կողմից, հատկապես աշխարհագրության ուսուցչուհուց։ Նա ոչ մի պատկերացում չուներ կույր մարդկանց մասին, ու իրեն թվում էր, որ եթե չեմ տեսնում, ուրեմն չեմ էլ լսում ու խոսում։ Բոլորի հետ առաջին դասին ծանոթացավ, բացի ինձնից...

https://disabilityinfo.am/18798/
Վերջին շրջանում աճել է նաև հաշմանդամություն ունեցող բլոգերների թիվը։ Սակայն, ի տարբերություն մյուս բլոգերների, հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնական նպատակը ոչ թե բլոգը բիզնեսի վերածելն է, այլ իրենց օրինակով նպաստելը հաշմանդամություն ունեցող անձանց մասին իրազեկմանը, կարծրատիպերի վերացմանը։

https://disabilityinfo.am/18883/
Շատերին կարող է թվալ, թե Հայաստանում քիչ հավանական է հաշմանդամություն ունեցող անձի հանդեպ ատելության խոսքը, բայց դա այդպես չէ: Ես դրան բախվել եմ հիմնականում սոցիալական ցանցերում կամ օնլայն հարթակներում, որտեղ մարդիկ առանց ինձ ճանաչելու ատելության խոսք էին հղում իմ հասցեին....

https://disabilityinfo.am/19111/