Թվային Սերունդ
189 subscribers
1.06K photos
122 videos
260 links
Ալիքում տեղադրվում են թվային հմտությունների և գործիքների վերաբերյալ օգտակար տեղեկություններ, տեսանյութեր՝ պատրաստած մեր թիմի կողմից։ Ինչպես նաև, միանալով մեզ բաց չեք թողնի թվային աշխարհին վերաբերող վերջին նորությունները։

Սիրով՝ «Թվային Սերունդ»
Download Telegram
Իսկ ո՞րն ես դու 🤣
😁7
Սա հայերենի և վինդովսերենի խառնուրդ է 😂
😭2
🔥 Խումբը վերանվանվեց «Armenian Digital Community»

💭 Խմբում անցկացնելու ենք քննարկումներ սկսած ժամանակակից սարքերից, սոցցանցերից, մինչև Թվային մարքեթինգ։ Կիսվելու ենք գաղափարներով, փորձով, գիտելիքներով և օգտակար նյութերով՝ վիդեոռեսուրսներից, գրքերից, մինչև տարատեսակ օգտակար դասընթացներ։

Այստեղ․
🔹 սովորելու ենք/սովորեցնելու ենք
🔹 օգնելու ենք/օգնելու են մեզ
🔹 համագործակցելու ենք
🔹 և այլն

💯 Մի խոքով սա խումբ է, որը իր մեջ ներառում է ամեն տեսակ քննարկումներ, որոնք առնչություն ունեն թվային տեխնոլոգիաների հետ։
4👍2
💯 Ուզու՞մ ես տիրապետել ապագայի տեխնոլոգիաներին, արդյունավետ օգտագործել AI գործիքները, ստեղծել յուրօրինակ բովանդակություն՝ տեքստ, պատկեր, վիդեո, ձայն և շատ ավելին, ապա մեր Prompt Engineering դասընթացը հենց քե՛զ համար է։

Դասընթացը նախատեսված է բովանդակություն ստեղծողների, մարքեթոլոգների, դիզայներների, գործարարների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են Generative AI-ով։ Այս դասընթացը կօգնի հասկանալ AI տեխնոլոգիաները և կիրառել Generative AI մոդելները թե՛ առօրյա կյանքում, թե՛ մասնագիտական գործունեության մեջ:

🔗 Մանրամասներին և առավելություններին ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://bit.ly/3TfjWR9
2
Մինչդեռ OpenAI-ը քննարկում է chatGPT-ի ամսական բաժանորդագրությունը դարձնել 2000$՝ բյուջեի դեֆիցիտից դուրս գալու համար, հիշեցնենք, որ այժմ նրանք 5 միլիարդ դոլարի պոտենցիալ փոսում են։

Ընկերությունը վստահ չէ, թե որքան օգտվողներ են պատրաստ վճարել բաժանորդագրության համար, բայց կարծում են, որ 2K-ն ընդհանուր առմամբ արդար գին է առաջիկա Strawberry-ի և Orion-ի համար:
1👍1
🚀 Ժամանակակից բիզնես միջավայրում թվային տեխնոլոգիաների ինտեգրումը դարձել է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն: Այսօրվա աշխարհում ավելի ու ավելի շատ ընկերություններ են անցնում նոր տեխնոլոգիաների՝ ավելի արագ և արդյունավետ աշխատելու համար: Այս գործընթացը կոչվում է թվային փոխակերպում, և դրա հետևում կանգնած է հատուկ մասնագետ, որն օգնում է բիզնեսին «ընկերանալ» տեխնոլոգիայի հետ:

Շարունակությունը
Google-ը դադարեցնում է իր Jamboard ինտերակտիվ գրատախտակի աջակցությունը։

2024 թվականի սեպտեմբերի 1-ից Google Meet-ի բջջային և վեբ տարբերակում Jamboard-ի աջակցությունը կդադարեցվի:

Հոկտեմբերի 1, 2024
Jamboard հավելվածը հասանելի կդառնա միայն դիտման համար:
Jam ֆայլերը ավտոմատ կերպով կվերափոխվեն PDF ձևաչափի:

2025 թվականի հունվարի 1-ից Jumpboard հավելվածը կդադարի աշխատել, և դրա մեջ մնացած Jam ֆայլերը կջնջվեն:
3❤‍🔥1👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ահա և backend ծրագրավորողները 😄
😁31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ChatGPT-ի աշխատանքի սկզբունքը այն է, որ նա չի «գրում» պատասխաններ, այլ հաշվի առնելով բազմաթիվ օրինակներ համեմատում ա դրանք ու գեներացնում պատասխան:

Այս գործընթացը նման է մարդու ուղեղի աշխատանքին։ Մարդը համեմատում է նախորդ փորձառությունները ու տվյալները նոր իրավիճակների հետ։

chatGPT-ի աշխատանքի սկզբունքը ավելի պատկերավոր հասկանալու համար նայեք տեսանյութը։
5🔥1
😑
😁11🤣5
🤖 Telegram bot ստեղծելը ամենևին էլ դժվար չէ։

1․ Գրում եք @BotFather-ին և առաջին քայլով գրում bot-ի անվանումը, այնուհետև username-ը, որից հետո bot-ը կուղարկի token
2․ Token-ը ուղարկում եք @LivegramBot-ին և վերջ։

Երբ գրեն ստեղծված bot-ին, նամակը forward կարվի և նամակին պատասխանելու համար պետք է պարտադիր reply տաք տրված նամակին և պատասխան նամակ գրեք, եթե չնշեք այն նամակը, որը ձեզ ուղարկվել է և որին ցանկանում եք պատասխանել, ապա պատասխանը չի հասնի հասցեատիրոջը։

Bot-ը ստեղծելուց հետո կարգավորեք այն, տեղադրեք նկար, նկարագրություն և վերջում պարտադիր փորձարկեք այն մինչև հիմնական օգտագործմանը անցնելը։
5❤‍🔥1
Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեուսի կանխատեսմամբ ՝ «հզոր AI» կհայտնվի մինչև 2026 թվականը:

Մոդելը կլինի ավելի խելացի, քան կենսաբանության և ճարտարագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները, կկարողանա լուծել մաթեմատիկական թեորեմներ և նույնիսկ գրել «իսկապես լավ վեպեր»:

Ըստ Ամադեոսի, նման AI-ը կկարողանա վերահսկել ցանկացած ծրագրակազմ և սարքավորում, ներառյալ արդյունաբերական սարքավորումները, և գործնականում ցանկացած աշխատանք կատարել ավելի լավ, քան մարդը:

Այնուամենայնիվ, նման իրականության ճանապարհին կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարվեն, քանի որ AI-ի ներկայիս մոդելները, նույնիսկ ամենաառաջադեմները, ի վիճակի չեն «մտածել» այնպես, ինչպես մարդիկ են անում:

Դե ինչ, 2025թ․ սկսած սպասենք 2026-ին 🤣
4😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չինական սոցցանցային տիրույթում մեծ տարածում է գտել ռոբոտ-շան մասնակցությամբ տեսանյութը, որը կարող է մեծահասակ մարդու տեղափոխել։

Ռոբոտը վստահորեն հաղթահարում է խոչընդոտները, անցնում ջրի միջով և նույնիսկ բարձրանում ժայռերը՝ պահպանելով կայունությունը ուղևորի քաշի տակ:
3
Իսկ դուք գիտեի՞ք, որ Windows-ում չեք կարող ստեղծել «Con» անունով ցանկացած տեսակի ֆայլ կամ պանակ, քանի որ Բիլ Գեյթսին ծաղրում էին այդ մականունով։

Փորձեցի՞ք, կարողացա՞ք ստեղծել։
4
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Ինչո՞ւ է սա կարևոր՝
- Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
- Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
- Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։

Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,–գրել է նախարարը։
🔥3
Եղել է՞, որ անհարմար վայրում ձայնային հաղորդագրություն են ուղարկել ու չեք կարողացել լսել, վստահ ենք բոլորի հետ պատահել է։

Հիմա հետաքրքիր լուծում առաջարկենք։ Կա Telegram-յան մի bot, որը ձայնային հաղորդագրությունը դարձնում է տեքստ, դա դեռ քիչ չէ, մի բան էլ հաջորդ նամակով համառոտագրված տարբերակն է ուղարկում, որ շատ ժամանակ չծախսեք կարդալու վրա։

Եվ այդ բոտի անունն է՝ @xosumam_bot

Փորձելուց հետո մեկնաբանություններում կիսվեք, արդյո՞ք այս բոտը կօգնի ձեր ընկերների երկա՜ր ձայնայիններից չնյարթայնանալու հարցում 😁
2😁2
📌 Telegram-ում այժմ կարելի է ուղարկել անձնական հաղորդագրություններ ալիքներին։

➤ Բաժանորդները կարող են ուղիղ կապ հաստատել ալիքի սեփականատիրոջ կամ ադմինի հետ։
➤ Հաղորդագրությունները առանձնացված են անձնական չատերից, ինչն ապահովում է հարմար կարգավորում։
➤ Հնարավոր է նաև վճարովի դարձնել հաղորդագրությունները, որպեսզի սահմանափակվի զանգվածային շփումը։


Ֆունկցիան լռելյայն տարբերակով անջատված է, անհրաժեշտ է մուտք գործել ալիքի կարգավորումներ և միացնել։
4
Android օգտագործողներին պետք կգա

iPhone-ի այն ֆունկցիայի մասին, երբ էկրանին փոքրիկ կետիկներ են հայտնվում՝ օգնելու ուղեղին հավասարակշռել շարժման զգացողությունը, կարծում եմ շատերը գիտեն։

Այս ֆունկցիան կոչվում է Motion Sickness Mitigation կամ երբեմն՝ Vehicle Motion Cues և հայտնվել է iOS 18-ում։

Այն էկրանի եզրերին ավելացնում է շարժվող կետիկներ, որոնք արձագանքում են սարքի շարժմանը՝ օգնելով ուղեղին «հասկանա», որ շարժվում է, և այդ կերպ նվազեցնում է սրտխառնոցը։

Android-ում նման համակարգային ֆունկցիա դեռ չկա, բայց կարելի է օգտագործել MotionEase հավելվածը։

Ներբեռնում եք Google Play-ից, սեղմում եք միացնել և վերջ։

Նույնիսկ արագ կարգավորումների վահանակում կարող եք ավելացնել, որ անընդհատ app չմտնեք միացնելու համար։
3
ChatGPT-ն սովորելու ռեժիմ է ավելացրել։

Հարցին ուղիղ չի պատասխանում, փոխարենը ուղորդում է, որ քայլ առ քայլ մարդը հասնի լուծմանը

https://openai.com/index/chatgpt-study-mode/
3