#ՔնելուցԱռաջ
41 օր մարտի դաշտում, արկերի հարվածների տակ, ցեխերի ու հրդեհների մեջ․ դիակներ, բղավոցներ, պայթյուններ, դժոխք․․․Նայում եմ ետ ու մի ողջ կյանք եմ հիշում, բայց զուգահեռ չեմ հիշում ոչինչ, դատարկություն է․․․
Աչքերիս առաջ պարբերաբար գալիս են ընկած ընկերներիս քաղցր ժպիտները, իրենց մրոտ ու անթրաշ դեմքերին։
Հիմա ի՞նչ պատասխան պիտի տամ իրենց զավակներին, ախր ինչ էլ պատմեմ, դատարկ արդարացման պիտի նմանի, որովհետև տղերքը մնացին բարձունքում, մենք այստեղ ենք, իսկ բարձունքը չկա․․․
Էս ցասումը, որ նկարագրել հաստատ չեմ կարող, միայն իմ ներսում չէ, Էս ցասումը հազարավոր կամավորների ու զինվորների սրտում է։ Վայ նրանց, ովքեր կփորձեն խաղալ այս հույզերի վրա, իրենց նողկալի քաղաքական նպատակներին հասնելու համար, բախտներդ փորձեք․․․
Էս ծանր ու դառը իրավիճակում մենք պիտի շարունակենք լինել համախմբված ու պիտի պատվով ընդունենք այն վիճակը, որի մեջ ենք այսօր։ Միասին պիտի դուրս գանք այս անհավատալի դժոխքից, որի մեջ հայտնվելու համար ամենքս ունենք մեր բաժին մեղքը։ Ու պիտի պատրաստվենք հաջորդ պատերազմին, որը հավատացնում եմ ձեզ սարերի ետևում չէ։ Պիտի պատրաստվենք այնպես, որ այս զգացումը էլ երբեք չունենանք, որ այս զգացումը վաղը չապրեն այսօրվա մանուկները՝ իրենց մանուկներ․․․
Չեմ ուզում խոսել քաղաքական զզվելի իրականությունից, ավելի ուշ կանդրադառնամ դրան։ Ուղղակի ամենքս պիտի մեր հյուզերը դնենք մի կողմ ու հասկանանք, որ փոթորիկից հետո մեր վնասված նավակը անհապաղ պիտի նորոգենք, ոչ թե իրար տանք, բզկտենք ու միասին հայտնվենք ծովի հատակին։
Սիրտ չկա խոսելու, հավաքեք ձեզ, կարգի հրավիրեք ու չփորձեք խաղալ ժողովրդի հույզերի վրա, ուղղակի չփորձեք։
Խաղաղ գիշեր սահմանին․․
https://www.facebook.com/100001585908697/posts/3627985733930921/

«Սահմանք քաջաց, զէնն իւրեանց, որքան հատանէ` այնքան ունի»
Մ․ Խորենացի
Էս իմաստությունը դեռ չենք գիտակցում ու քանի չենք գիտակցում, մեր սահմանը պիտի փոքրանա։
Նիկոլը՝ ստորագրեց, Սերժը՝ թալանեց, Քոչարյանը՝ ծախեց, Լևոնը՝ շեղեց։ Հասկացա՛նք, թող կորչեն բոլորն էլ։ Բա լավ, մի փոքր էլ անկեղծ չլինե՞նք մեր հանդեպ, ինքներս մեր։
Մեզ 30 տարի, էս բոլոր ղեկավարողների օրոք ասել են, որ մեր բանակը մարտունակ է։ Այն նույն բանակը, որի միջով անցել ենք բոլորս։ Բա լավ չե՞նք տեսել, որ մարտունակ չի, չենք տեսել, որ մենք որպես զինվոր մարտունակ չենք եղել, մեր զենքը մարտունակ չի եղել, մեր սպան մարտունակ չի եղել։ Չէ՛, ուղղակի մեզ ձեռքա տվել, որ մարտունակ համարվի, որովհետև եթե մարտունակ չհամարվեր, բոլորս պիտի ավել տանջվեինք, բոլորս պիտի ավել զոհաբերեինք, պիտի շատ հարկ վճարեինք, պիտի քիչ զվարճանայինք և այլն։ Այ դրա համար ենք լռել, եկեք նայենք ճշմարտության աչքերի մեջ։
Ու էս ամենը եղել է բոլոր ոլորտներում, մենք ենք կաշառել, մենք ենք գողացել, մենք ենք ընտրակաշառք վերցրել, մենք ենք գառի նման աչք փակել ապօրինություն տեսնելով․ «դե իմ հետ չի կատարվում ախպեր, հավայի ինչի ինձ քցեմ կրակը, մեկա բան չի փոխվի», այ սա է եղել մեր փիլիսոփայությունը։ Սրան էլ գումարում ենք էն հզորագույն գաղափարը, որ «Կյանքը կարճա ախպեր, ինչքան կարըմ ես պիտի կայֆավատ ըլնես, վայելես» ու ամեն ինչ ընկնումա իրա տեղը։
Լուսնից չենք իջել մարդիկ, 10 տարի ճռացել ենք ձեր աչքի առաջ, ձեր ականջի տակ, դուք խուլ ու համր եք եղել։ Հանքերի ստորոտներին գիշերներ ենք լուսացրել, փողոցների ասվալտներին ենք քնել, ծառահատների հետ ենք կռիվ տվել, հեռուստաաղբի դեմ ենք պայքարել, ի՞նչ չենք արել, ասե՛ք։
Իսկ մեզ հասցրել են պիտակավորել, ծաղրել, սարքել կաշառակեր, վարձկան ու ինչ ասես, ինչ ասես․․․
Կռիվը սկսվեց, էլի զենքը վերցրինք, գնացինք ճակատ, նստել չի լինում հասկանու՞մ եք, երբ սիրտդ ցավումա էս անտեր երկրի համար, չես կարում վեր ընկենս տեղդ։ Մեղավոր փնտրելը հեշտա, գտնելը՝ ավելի, հա բա հետո՞, հետոն էլ տեսանք, հետո-ի մեջ ենք հիմա։ Ու կրկին-կրկին մեղավորներ ենք փնտրում, մի աշխարհ մեղավոր կա, բացի մեզանից, մենք անմեղ ենք, չէ՞․․․
Էսօրվա ցավը քաշող չկա, բոլորը գտել են դավաճանին ու մինչդեռ բոլորս փիլիսոփայում ենք այստեղ, ջահել հայրիկին ու տունը կորցրած մի երեխա, ինչ-որ մեկի նկուղում քաղցում է, գրկող ու ջերմացնող չունի, այսպիսինն ենք մենք, հասկանու՞մ եք։
Ու հա՛, էս համատարած իրարամերժ կեղտի մեջ, որտեղ բոլորը բոլորին մեղադրում են ու որտեղ բոլորը անմեղ են, կա մի առանձնացող տեսակ։ Մի տեսակ, որ ասումա այ մարդ, հիմա էս իմ հայրենիքնա, ես չեմ պատրաստվում գնալ այստեղից, ի՞նչ անեմ, ո՞նց փրկեմ իմ հայրենիքը, ո՞նց հզորացնեմ, ո՞նց անեմ, որ լավերը գտնեն իրար, միշտ միասին լինեն, պատրաստ լինեն զրկանքների, տանջվելու, բայց միասին, հանուն հաղթանակի, հանուն սերունդների։ Ինչ անեմ, որ էսօրվա վերքերս լիզելով խնդիր լուծեմ։ Էտ հենց ձեր տեսակնա, որ գիշերվա հազարին պատրաստա մի ցնորվածի երկար շարադրությունը կարդա, մեջը մի լուսավոր միտք փնտրի։ Էտ լուսավոր միտքը կա՛ ու էտ միտքը էնա, որ դուք կաք, դուք չեք հանձնվելու, անկախ նրանից լուծումը այսօր երևում է թե ոչ՝ դուք չեք գնալու, դուք էլ եք ցնորվելու, բայց կանգնելու եք։ Այ էտ միտքը դուք եք, ձեր մեջա։ Չթողնեք, որ էտ նկուղում գտնվող երեխան իրեն մենակ զգա, գնացեք գրկեք, ինքը վաղը Մոնթե պիտի դառնա։ Չթողեք, որ ձեր կողքը կեղծիքը տարածվի, էլ տեղ չկա տարածվելու, հիմա հետ պիտի շպրտենք, թշնամու նման։ Պիտի պայքարենք նախ մեր մաքրության ու ճիշտ գաղափարների խոյացման համար, որ կարողանանք զարգանալ։ Հետո պիտի մեջքներս դզենք ու գնանք մեր հայրենիքի հետևից։ Մենք պիտի գնանք, էն դավաճանն ու դավաճան փնտրողը թողելու են ամենը ու գնան երկրից, մենք պիտի մնանք, մենք պիտի պահենք, հայրենիքը մենք ենք․․․
Կենաց ասողների դարն անցավ, ամեն կյանքը պատմողին հարցրեք, թե այս պահին ինքը ինչ է անում հանուն մեր պետության, եթե պայքարում է դավաճանների դեմ՝ ավարտեք զրույցը, ձեր ժամանակը թանկ է, եթե հստակ հայրենանվեր գործ է անում, անպայման օգնեք, ձեր թանկ ժամանակը զոհաբերելով։
Հաղթող երկրի քաղաքացի լինելը հեշտ է, պարտվող երկրի քաղաքացի լինելը՝ դժվարին պատասխանատվություն։ Մենք պիտի երկիր շինենք․․․
Բարի գիշեր