Business Development Group
3.14K subscribers
244 photos
4 videos
289 links
Download Telegram
🤔 Անկախ նրանից՝ ցանկանում եք մշակել հավելվածներ, կայքեր կամ data science սովորել, ճիշտ ծրագրավորման լեզու ընտրելն առաջնային է։ Այս անգամ անդրադարձ ենք կատարել ծրագրավորման լեզուներին և փորձել ենք ուղղորդել սկսնակներին առավել հարմար ծրագրավորման լեզու ընտրելու գործում:

Բլոգում խոսել ենք հետևյալի մասին՝

• Ծրագրավորման լեզուներ՝ ի՞նչ են դրանք և ինչու՞ են կարևոր
• Լավագույն լեզուները սկսնակների համար՝ Python-ից մինչև JavaScript
• Կարևոր գործոններ, որոնք պետք է հաշվի առնել լեզու ընտրելիս՝ նպատակներ, աշխատաշուկայի պահանջարկը և այլն

Եթե ցանկանում եք ավելին իմանալ 👇
https://bdg.am/hy/blog/tsragravorum/learn-programming/

#bdg #datascience
📢 Հունիսի 29-ին հանդիպում ենք BDG-ում քննարկելու շատ հետաքրքիր և կարևոր թեմա դիզայն ոլորտում՝ դիզայնի ռազմավարություն և բրենդինգ։

Այս երկուսը միասին ստեղծում են ուժեղ և արդյունավետ պրոդուկտ, որը ոչ միայն գրավիչ է արտաքին տեսքի առումով, այլև ունի խորքային արժեքներ և նպատակներ:

Հերթական Meet&Growth հանդիպմանը քննարկելու ենք հետևյալ թեմաները՝
🔹 Դիզայնի ռազմավարութուն
🔹 Բրենդինգի անհրաժեշտությունները
🔹 Դիզայնի ռազմավարության և բրենդինգի համադրում
🔹 Բրենդինգի առաջադեմ տեխնիկա
🔹 Թվային բրենդինգ և սոցիալական մեդիայի ռազմավարություն

Հանդիպումը վարելու է Տոնոյան Շուշանը, ով ունի տարիների փորձ ոլորտում և հանդիսանում է Արտ-Մարքեթինգ թրեյնինգների համահիմնադիր դասախոսը,
Trace conceptual Studio-ի հիմնադիրն ու Art director-ը 🎨

Նա կիսվելու է նշված թեմաների հետ կապված իր փորձով և գիտելիքներով:

📅 🕖 Հանդիպման օրը և ժամը՝ 29/06/24, 17։00
👩‍💻 Խոսնակ՝ Շուշան Տոնոյան
🆓 Մասնակցությունն անվճար է

Գրանցվելու համար անցեք հղումով 👉 https://bdg.am/en/courses/design-strategy-and-branding/

#bdg #meetandgrowth #design
🔈 SQL (Structured Query Language) լեզուն հնարավորություն է տալիս մեզ հեշտությամբ ստեղծել, վերափոխել և կառավարել տվյալները։ SQL-ը դարձել է անփոխարինելի գործիք սկսնակ և գործող մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորանալ տվյալների կառավարման և հարցման համակարգերի մեջ։ Անկախ նրանից՝ դուք նոր եք սկսում ձեր ճանապարհը այս ոլորտում, թե արդեն մասնագետ եք, լավ գրականությունը կարող է նշանակալի կերպով աջակցել ձեր մասնագիտական աճին։

Ահա մասնագիտական 6 գիրք, որոնք անպայման խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել՝

🔹 Practical SQL, 2nd Edition: A Beginner's Guide to Storytelling with Data by Anthony DeBarros - Սա SQL-ի մատչելի և արագ ընթեռնելի ուղեցույց է։ Այս թարմացված երկրորդ հրատարակությունը ամբողջությամբ վերանայվել է՝ արտացոլելու SQL-ի նորագույն հատկությունները՝ ներառելով տվյալների կառավարման համար նախատեսված առաջադեմ տեխնիկաները։

🔹 Learning SQL: Generate, Manipulate, and Retrieve Data by Alan Beaulieu - Այս գիրքը հանդիսանում է արժեքավոր ուղեցույց սկսնակների և միջին մակարդակի մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորանալ SQL լեզվի մեջ։

🔹 SQL Performance Explained Everything Developers Need to Know about SQL Performance by Markus Winand - Markus Winand-ի հեղինակած գիրքը կարևոր ձեռնարկ է ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են հասկանալ SQL-ի կատարողականությունը։

🔹 OCA Oracle Database SQL Exam Guide (Exam 1Z0-071) - Այս գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հանձնել OCA Oracle Database SQL քննությունը։ Այն հանդիսանում է համապարփակ ուղեցույց, որը տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ և ընդգրկում է քննության բոլոր հիմնական թեմաները՝ ներառյալ SQL հարցումների հիմունքները, տվյալների մոդելավորումը և database-երի կառավարումը։

🔹 SQL and Relational Theory: How to Write Accurate SQL Code by Chris Date
SQL-ը լի է դժվարություններով և փորձություններով, հատկապես նրանց համար, ովքեր բավարար փորձ չունեն ոլորտում։ Այս ամենից կարելի է խուսափել, եթե ծանոթ եք հարաբերականության տեսությանը և գիտեք, թե ինչպես կիրառել այն պրակտիկայում։

🔹 SQL Pocket Guide: A Guide to SQL Usage by Alice Zhao- Եթե օգտագործում եք SQL ամենօրյա աշխատանքում որպես տվյալների վերլուծաբան, data scientist կամ data engineer, այս գրպանի ուղեցույցը կատարյալ օգնական կլինի ձեզ համար։

Նշված գրքերի pdf-ները կարող եք գտնել՝ անցնելով հղումով 👇

https://drive.google.com/drive/folders/1osSMFBtlWK3ZYqIY5Q2-YYhDwQtpqOKh?usp=sharing
Storytelling-ը UX դիզայնում միայն դիզայնի ստեղծման մասին չէ. այն օգնում է էմոցիոնալ կապ ստեղծել օգտատերերի հետ: Վերջերս BDG-ն կազմակերպել էր workshop, որն ընդգծում է այս տեխնիկայի կարևորությունն ու արդյունավետությունը UX և պրոդուկտ դիզայնում: Կարող ենք ասել, որ միջոցառումը հաջողություն ունեցավ, քանի որ այն մասնակիցներին տրամադրեց արժեքավոր գիտելիքներ և փորձառություն, որոնք կօգնեն նրանց կատարելագործել և նորովի ներկայացնել իրենց աշխատանքները:

✔️Այս բլոգում մանրամասն ներկայացնում ենք միջոցառման հիմնական արդյունքները և խոսում ենք ընդհանուր օգուտների ու ձեռքբերումների մասին։

👉Հետևեք հղմանը, եթե բաց եք թողել event-ը և ցանկանում եք իմանալ ավելին այն մասին, թե ինչպես կարող է storytelling-ը օգնել դիզայնը դարձնել ավելի ներգրավող, հիշվող և տարբերվող։

🔗 https://bit.ly/3KUIQAG


#UXDesign #Storytelling #UserExperience #DesignThinking #ProductDesign
Ցանկացած նախագծի հաջողության հիմքում ընկած է գործընթացի արդյունավետ և ճիշտ կառավարումը։ PM-ները կփաստեն, որ իրենց աշխատանքում հավասարապես կարևոր են նպատակների սահմանումը և առաջադրանքների, պրոցեսների ճիշտ կառավարումն ու վիզուալիզացիան: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մասնագետներին օգտագործել մի շարք գործիքներ, որոնց օգնությամբ նրանք կարող են օպտիմալացնել գործընթացները և հեշտացնել թիմային կոմունիկացիան՝ հստակեցնելով յուրաքանչյուր անդամի պարտականությունները:

Ինչպե՞ս ունենալ արդյունավետ task management

Առաջադրանքների կառավարումը նախագիծը փոքր, կառավարելի առաջադրանքների բաժանելը, դրանք թիմի անդամներին հանձնելն ու դրանց կատարման ընթացի հետևելն է: Սա ապահովում է, որ նախագծի յուրաքանչյուր ասպեկտ ընդգրկվի և դուրս չմնա պրոյեկտից: Ահա թե ինչպես կազմակերպել առաջադրանքների կառավարումը արդյունավետ կերպով 👇
- Սահմանեք հստակ նպատակներ: Սկսեք հստակ նախագծային նպատակներից և բաժանեք դրանք փոքր առաջադրանքների:
- Սահմանեք յուրաքանչյուր առաջադրանքի առաջնայնությունը՝ հետևելով, որ առաջադրանքները կատարվեն ըստ կարևորության:
- Առաջադրանքները թիմի անդամներին հանձնեք՝ հաշվի առնելով նրանց հմտություններն ու փորձը:
- Սահմանեք հստակ և իրատեսական վերջնաժամկետներ յուրաքանչյուր առաջադրանքի համար՝ պահպանելու նախագծի հանձնման ժամկետները:
- Հետևեք պրոցեսին: Կանոնավոր հետևեք առաջադրանքների կատարմանը՝ իդենտիֆիկացնելու և լուծելու ցանկացած խնդիրները ժամանակին:

Առաջադրանքների կառավարման գործիքներ
Ահա 3 լայն տարածում ունեցեղ գործիքներ, որոնք կնպաստեն պրոցեսի արդյունավետ կառավարումը համապատասխան վիզուալիզացիայի շնորհիվ👇
🔸 Jira
Jira-ն մշակվել է Atlassian-ի կողմից, որը հիմնականում օգտագործվում է agile project management-ում: Այն կատարյալ գործիք է բարդ նախագծերի կառավարման համար՝ առաջարկելով հետևյալ հնարավորությունները՝
- Kanban և Scrum board-եր, որոնք թույլ են տալիս վիզուալիզացնել առաջադրանքները և աշխատանքային պրոցեսները:
- Կարգավորելի workflow-ներ, որոնք թույլ են տալիս գործիքը ադապտացնել ձեր պրոցեսին:
- Մանրամասն հաշվետվություններ ստեղծելու գործիքակազմ՝ թույլ տալով հետևել պրոցեսի զարգացմանն ու արդյունավետությանը:
🔴 Հետաքրքիր փաստ: Jira-ի անունը առաջացել է «Gojira»-ից, որը ճապոներենում նշանակում է «Գոձիլա»՝ արտահայտելով իր ամբողջ հզորությունը:
🔸 Asana
Asana-ն հայտնի է իր՝ user-friendly ինտերֆեյսով և բազմակողմանի հնարավորություններով: Այն օգնում է թիմերին համակարգել և կառավարել իրենց աշխատանքը հետևյալ ֆունկցիաների շնորհիվ՝
- Առաջադրանքների ցանկեր և board-եր, որոնք հնարավորություն են տալիս տեսնել առաջադրանքները համակարգված տեսքով։
-Timeline՝ վիզուալիզացնելով նախագծային պլանները Gantt-ձևի գծապատկերներով:
- Առաջադրանքների կարգավորման հնարավորություն՝ թույլ տալով որոշել կարգը, որի համաձայն պետք է կատարվի առաջադրանքը:
🔴 Հետաքրքիր փաստ: Asana-ն համատեղելի է ավելի քան 100 ծրագրերի հետ և հասանելի է 13 լեզուներով։
🔸 Trello
Trello-ն առաջադրանքների կառավարման և վիզուալիզացման լավագույն գործիքներից է, որը դինամիկ է և օգնում է կազմակերպել առաջադրանքներն ու նախագծերը։ Հիմնական հնարավորություններն են՝
- Board-եր, ցանկեր և քարտեր՝ թույլ տալով բաժանել նախագծերը ըստ պահանջի։
- Drag-and-Drop ինտերֆեյս՝ թույլ տալով հեշտությամբ տեղափոխել առաջադրանքները կատարման տարբեր փուլերում:
- Այլ գործիքների հետ ինտեգրացիա՝ հնարավորություն ունենալով միանալ այնպիսի գործիքներին, ինչպիսիք են Slack-ը, Google Drive-ը և այլն:
🔴 Հետաքրքիր փաստ: Trello-ի դիզայնը ոգեշնչվել է Կանբան մեթոդից, որը մշակվել է Toyota-ի կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել արտադրական արդյունավետությունը:
Պրոցեսի և առաջադրանքների կառավարումը հմտություն է, որը կարևոր է նախագծերի էֆեկտիվ կառավարման համար: Առաջադրանքների հստակ, նպատակային կառավարումը ոչ միայն նպաստում է նախագծի հաջողությանը, այլ նաև բարձրացնում է թիմերի աշխատանքի օգտակար գործողության գործակիցը՝ աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ:
🌟Ինչպե՞ս կարելի է ունենալ պրոդուկտիվ ամառ, եթե ոչ նոր մասնագիտություն սովորելով։

Ստորև ծանոթացեք մեր հուլիս ամսվա դասընթացներին 👇

🔹 Devops Intermediate Course- Սկսում ենք DevOps Intermediate դասընթաց, որի նպատակն է փոխանցել նոր ու խորացված գիտելիք DevOps մասնագիտության և ընդհանուր ոլորտի մասին։ Հաշվի առնելով մասնագիտության պահանջարկն այսօր՝ մշակել ենք հատուկ հագեցած ծրագիր, որը կօգնի ձեռք բերել անհրաժեշտ գործիքների տիրապետման և մասնագիտական հմտություններ։

Սկսում ենք հուլիսի 1-ին
https://bdg.am/hy/courses/devops-intermendiate/

🔹 Manual QA դասընթաց - Փորձառու թրեյներ և QA Enginner Անի Հովհաննիսյանի հետ հիանալի հնարավորություն կունենաք ձեռք բերելու ՏՏ ոլորտի ակտուալ մասնագիտություններից մեկը։ Դասընթացը մշակել ենք հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտությունը կամ պարզապես զարգացնել հմտությունները՝ սովորելով Manual QA և տիրապետելով թեստավորման նրբություններին։

Սկիզբ՝ հուլիսի 6
https://bdg.am/hy/courses/manual-qa/

🔹 Financial Analysis and Management – Հուլիսի 9-ից սկսում ենք նոր դասընթաց, որը հնարավորություն կտա ֆինանսական ոլորտի մասնագետներին հեռանկարային կարիերա ստեղծել՝ խորացված և գրագետ ֆինանսական գիտելիքների շնորհիվ։
Թրեյները Արմեն Վիրաբյանն է, ով արդեն 7+ տարի ոլորտում է և հադիսանում է EasyPay ընկերության ֆինանսական տնօրենը։

https://bdg.am/hy/courses/financial-analysis-and-management/

🔹 Graphic Design - Շուշան Տոնոյանի հետ սովորում ենք Graphic Design-ի հիմունքները և բացահայտում նոր, ստեղծարար մասնագիտություն։ Դասընթացի տևողությունը 2 ամիս է, սակայն ավարտից հետո ևս մեկ ամիս հեռակա աշխատելու եք թրեյների հետ՝ սեփական պորտֆոլիոն մշակելու նպատակով։

Մեկնարկը՝ հուլիսի 10
https://bdg.am/hy/courses/graphic-design-course/

🔹 Business Analytics Essentials – Սկսում ենք նոր ու ինտենսիվ դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են IT ոլորտի մի շարք պրոցեսների վերլուծությամբ և բերալավմամբ։ Դասընթացին կսովորեք՝ ինչպես վերլուծել, կառուցել և բարելավել բիզնես գործընթացները` օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ և գործիքներ։
Թրեյները Էդիտա Նազարյանն է, ով սերտիֆիկացված Scrum Master, Product Owner և Professional Agile Leader է։

Սկսում ենք հուլիսի 11-ին։
https://bdg.am/hy/courses/business-analysis-essentials/

🔹 MS Excel Full Online Course - Excel-ը բազային հմտություն է, որն անհրաժեշտ է, եթե ձեր աշխատանքում հաճախ է կարիք լինում տեղեկատվության մեծ ծավալի հետ աշխատել։ MS Excel-ի օնլայն դասընթացում սովորելու ենք տարրական գործիքներից մինչև գրաֆիկների կազմում, Pivot Table-ի, Smart Table-ի ստեղծում և Query-ների հետ աշխատանք։

Մեկնարկը՝ հուլիսի 15-ին։
https://bdg.am/hy/courses/ms-excel/

🔹 SMM Architecture: From Tools to Strategy- Այս դասընթացը նախատեսված է մարքեթինգի սիրահարների համար։ SMM Architecture-ում դուք առաջին հերթին սովորում եք ճանաչել ձեր հաճախորդին, նրա վարքագիծը, շուկայի առանձնահատկություններն ու սոց․ հարթակների աշխատանքի ալգորիթմները։ Ուսումնասիրելու ենք Facebook, Instagram, LinkedIn և Telegram հարթակները։

Սկսում ենք հուլիսի 18-ին։
https://bdg.am/hy/courses/smm-training/


🔹 HR Accounting - «Կադրային գործ» դասընթացին կարող եք ձեռք բերել նոր մասնագիտություն կամ պարզապես թարմացնել Ձեր գիտելիքները, ընդլայնել մասնագիտական հմտությունները, տեղեկանալ ոլորտի փոփոխություններին։
Դասընթացում ներառված են աշխատանքային օրենսգրքի վերջին մեծ և փոքր փոփոխությունները, դրանց հետ կապված բոլոր նրբությունների ուսուցումը։

Սկսում ենք հուլիսի 23-ին
https://bdg.am/hy/courses/hr-accounting-online/



🔹 Agile Project Management Essentials- Agile PM-ը ՏՏ ոլորտում ղեկավարման կենտրոնական դերերից մեկն է, որի գրագետ աշխատանքից է կախված ողջ թիմի առաջընթացը։ Agile Project Management Essentials-ում 2 ամսվա ընթացքում կտիրապետեք ՏՏ ոլորտում նախագծերի կառավարման հմտություններին և պատրաստ կլինեք սկսել նոր կարիերա այս ոլորտում։

Մեկնարկը՝ հուլիսի 23-ին
https://bdg.am/hy/courses/agile-project-management-essentials-training/
🔹 Technical Recruitment - Բոլոր հավաքագրման, ՄՌ մասնագետներն ու ղեկավարները, ովքեր ցանկանում են մասնագիտանալ տեխնիկական հավաքագրման ոլորտում, տիրապետել տաղանդներին ներգրավելու պրակտիկ գործիքներին և մեթոդներին, կարող են միանալ մեր դասընթացին։ Կուրսի թրեյները Լիլյա Վարդանյանն է, ով արդեն 6+ տարվա փորձառությամբ Tech Recruiter է և պատրաստ է կիսվել իր փորձով ու գիտելիքներով։

Սկսում ենք հուլիսի 27-ին։
https://bdg.am/hy/courses/tech-recruitment/


🔹 Graphic Design Level Up Course – Զարգացրեք և խորացրեք ձեր գիտելիքներն ու կարողությունները գրաֆիկ դիզայնում՝ մասնակցելով Graphic Design Level Up դասընթացին՝ նախատեսված ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու դիզայներների համար, ովքեր ցանկանում են վերապատրաստվել։
Դասընթացի թրեյներներն են Շուշատ Տոնոյանն ու Շուշան Գևորգյանը՝ ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով՝ տալով պրակտիկ ու արդիական գիտելիքներ։

Սկսում ենք հուլիսի 29-ին


🔹 HR Management- Բոլոր նրանց համար, ովքեր որոշել են իրենց կարիերան սկսել մարդկային ռեսուրսների ոլորտում, սկսում ենք HR Management-ի նոր դասընթացը։ Դասընթացի հիմնական թրեյները Անուշ Մանուչարյանն է, ով ունի ՄՌ ոլորտում աշխատանքի ավելի քան 15 տարվա փորձ։ Նրա հետ մեկտեղ կաշխատեք ևս 5 թրեյների հետ, ովքեր կներկայացնեն նեղ մասնագիտական թեմաները։

Մեկնարկը՝ հուլիսի 31-ին
https://bdg.am/hy/courses/hr-management/
🤔 Անհրաժեշտ հմտություններով ու փորձով աշխատակիցներ գտնելը իրական մարտահրավեր է հիմա: Մասշտաբային ՏՏ ընկերությունները արագ տեմպերով ներգրավում են լավագույն տաղանդներին՝ թողնելով փոքր բիզնեսներին, ստարտափներին ավելի քիչ որակավորում ու փորձ ունեցող թեկնածուների ընտրության առջև։

Հենց այս խնդրի հետ կապված էլ տեխնիկական հավաքագրման մասնագետների և ընկերությունների համար առանձնացրել ենք մի քանի ռազմավարություն, որոնք կօգնեն ներգրավվել լավագույն tech տաղանդներին 👌

Ավելին կարդալու համար 👇

https://bit.ly/460Mpzj
Ի՞նչ է Big Data-ն և ի՞նչ հնարավորություններ և մարտահրավերներ է այն առաջարկում։

Big Data-ն իրենից ներկայացնում է մեծ ու բարդ dataset-եր, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել նոր բիզնես հնարավորություններ, բարելավել գործառնական գործընթացները և ստանալ նորագույն տեղեկատվություն տարբեր ոլորտներում։

Այնուամենայնիվ, այստեղ կան մի շարք մարտահրավերներ, որոնք ներառում են տվյալների անվտանգության և գաղտնիության խնդիրներ, մեծածավալ տվյալների կառավարման տեխնիկական դժվարություններ և տվյալների վերլուծության համար հմտություններ ունենալու անհրաժեշտություն 📈

Ցանկանու՞մ եք ավելին իմանալ big data վերլուծական գործիքների և դրանց օգտագործման մասին։ Կարդացեք ամբողջական տեղեկատվությունը այստեղ 👇
https://bit.ly/3xztWNr
Ընկերության հետ, որն ունի ուժեղ, ինքնավստահ և մոտիվացված թիմ, հաջողությունը դառնում է անխուսափելի 🏆 Փորձը ցույց է տվել, որ աշխատակիցների 94%-ը հաճույքով է աշխատում այն ընկերության համար, որն իր ներդրումն է ունենում նրանց մասնագիտական զարգացման հարցում 📈

Շուկան փոխվում է, ընկերության հաջողության համար պահանջվող հմտությունները՝ նույնպես։ Հենց այս պատճառով է աշխատակիցների զարգացումն ապահովելն այդքան կարևոր։ Իսկ արդյունավետ կորպորատիվ ուսուցման ծրագիրը դրա հիմնական մասն է կազմում: Այն նպաստում է աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և նոր հնարավորություններ է ստեղծում, ինչն էլ իր հերթին բերում է աշխատակիցների լոյալության 🤝

Կորպորատիվ ուսուցումը աշխատակիցներին տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ իրենց աշխատանքային դերերն արդյունավետորեն կատարելու համար: Այն ներառում է տարբեր ուսուցման միջոցառումներ, ինչպիսիք են սեմինարներ, օնլայն և օֆլայն դասընթացներ ինչպես ընկերությունում, այնպես էլ դրանից դուրս, մենթորություն՝ նպատակ ունենալով բարելավել աշխատակիցների կարողությունները և հմտությունները 📚🎓

Այս ծրագրերը նաև նպաստում են աշխատակիցների աճին և օգնում են նրանց գնահատված զգալ։ Կորպորատիվ ուսուցման ծրագրերը օգնում են աշխատակիցներին՝

Կորպորատիվ ուսուցման ծրագրերը օգնում են աշխատակիցներին`

- ցուցաբերել բարձր կատարողականություն աշխատավայրում
- զարգացնել խնդիրների լուծման և տեղեկացված որոշումներ կայացնելու հմտություններ
- զարգացնել առաջնորդության (leadership) հմտություններ
- ավելի շատ ներգրավվածություն ունենալ բիզնես գործընթացներում
- հասկանալ ու կառավարել ընկերության ռիսկերը

Արդյունքում, ընկերությունը կունենա աշխատակիցների պահպանման բարձր ցուցանիշ և, իհարկե, բարձր արդյունքներ 📈

Կատարեք ձեր ներդրումը աշխատակազմի վերապատրաստման և զարգացման մեջ. դա առաջինը բխում է հենց ընկերության շահերից 💪
Որքանո՞վ կարող է AI-ը ազդել աշխատաշուկայի վրա և փոխարինել մարդկանց 🤔

Այս թեմայի շուրջ կարծիքները շատ տարբեր և հակասական են։ Սա շատերին հուզող թեմա է և բազմաթիվ ռիսկեր է իր մեջ պարունակում։ Արհեստական բանականությունը կարող է բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել գործառնական ծախսերը, սակայն ռիսկը նրանում է կայանում, որ այս ամենի արդյունքում կարող են առաջանալ աշխատատեղերի կորստի վերաբերյալ մտահոգություններ 🙃

☝️ Բայց փորձագետներն այլ կարծիքի են՝ նշելով, որ արհեստական բանականությունը եկել է վերափոխելու մասնագիտություններ, այլ ոչ թե փոխարինելու դրանց։

Ավելին կարդալու համար 👇

https://bit.ly/3VXQJKP
☝️ Տվյալների գաղտնիության կարևորությունը մեր օրերում դարձել է առաջնահերթություն, քանի որ անձնական ինֆորմացիան մշտապես տարածվում և պահպանվում է տարբեր հարթակների կողմից։ Տվյալների գաղտնիությունը վերաբերում է անձնական տեղեկությունների պաշտպանությանը՝ ապահովելով դրանց գաղտնիությունը, ամբողջականությունը և մատչելիությունը։

Այս անգամ անդրադարձ ենք կատարել այս թեմային՝ նպատակ ունենալով լուսաբանել տվյալների գաղտնիության կարևորությունը և ներկայացնելով քայլեր, որոնք կարող են ձեռնարկել անհատներն ու կազմակերպությունները՝ ցանկացած տեղեկության պաշտպանության համար։

Կարդալու համար 👇

https://bit.ly/4cRGxKK
☝️ Բիզնես վերլուծությունը այսօր դարձել է յուրաքանչյուր հաջողակ ընկերության հիմնաքարերից մեկը։ Այս ոլորտում խորաթափանց գիտելիքները և հմտությունները կարող են օգնել կազմակերպություններին որոշումներ կայացնելու առավել հիմնավորված և տվյալների վրա հիմնված եղանակով։

📚Ստորև ներկայացված գրքերը ձեզ հնարավորություն կտան ծանոթանալու բիզնես վերլուծության հիմունքներին, առաջատար գործելակերպերին և արդի միտումներին։ Դրանք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները և զարգացնել իրենց հմտությունները բիզնես վերլուծության ոլորտում 👇

🔹 Business Analysis Body of Knowledge (BABOK) Guide – Ուղեցույցի հիմնական նպատակը բիզնես վերլուծության մասնագիտության և ընդունված գործելակերպերի սահմանումն է։ Այն օգնում է մասնագետներին սահմանել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բիզնես վերլուծության աշխատանքները արդյունավետորեն կատարելու համար։ BABOK ® ուղեցույցը նաև օգնում է այն անձանց, որոնք աշխատում են բիզնես վերլուծաբանների հետ ՝ հասկանալու համար, թե ինչ հմտություններ ու գիտելիքներ են անհրաժեշքտ պրոֆեսիոնալ մասնագետ լինելու համար։

🔹 Software Requirements Third Edition – Այս հրատարակությունը համարվում է ծրագրային պահանջների դասական ուղեցույց, որը թարմացվել է՝ համալրվելով նոր թեմաներով ու օրինակներով։ Սա ժամանակակից գործելակերպերի համապարփակ հավաքածու է, որը ընդգրկում է ծրագրային նախագծերի պահանջների մշակման և կառավարման բոլոր նրբությունները։ Խորացված անդրադաձ է կատարվում բիզնես պահանջներին, elicitation տեխնիկաներին և տարբեր նախագծային իրավիճակներին՝ առաջարկելով համապատասխան լուծումներ։

Նշված գրքերի pdf տարբերակները կարող եք գտնել ստորև 👇
https://bit.ly/4eVrsJN
Ֆինլանդիայի կրթական համակարգը համարվում է աշխարհի լավագույններից մեկը՝ ըստ Միջազգային Ուսանողների Գնահատման Ծրագրի (PISA) 🔝

☝️Երկրում մշակված է կրթական հատուկ մոդել, որի նպատակը ուղղակի բարձր գնահատականներ ստանալը կամ մրցակցությունը ուժեղացնելը չէ: Փոխարենը՝ նրանք ստեղծել են արդար կրթական միջավայր, որն ունի հետևյալ առանձնահատկությունները՝

🎓 Բուն ուսուցման վրա հիմնված մոդել, որը շեշտադրում է ուսուցման բովանդակությունն ու պրոցեսը, այլ ոչ թե թեստավորման արդյունքները: Ի տարբերություն շատ երկրների՝ Ֆինլանդիայում չկան պարբերական քննություններ, և ուսուցիչները գնահատում են ուսանողներին ծրագրային նպատակների հիման վրա:

🎓 Արդար դպրոցական միջավայր- Ֆինլանդիան ստեղծել է արդար դպրոցական միջավայր, որտեղ շեշտադրվում է ուսուցիչ-ուսանող համագործակցությունը և համատեղ աշխատանքը: Այստեղ կարևոր չեն երեխաների սոցիալական ծագումն ու կարգավիճակը։

🎓 Ֆինանսական աջակցություն - Երկրում կրթության բոլոր մակարդակներում ուսման վճարներ չկան: Նույնիսկ դպրոցական նյութերը, սնունդը և փոխադրումը անվճար են: Ավագ դպրոցում է միայն, որ ուսանողները վճարում են իրենց գրքերի և տրանսպորտի համար:

🎓 Ուսուցչի ստեղծագործական ազատություն- Ուսուցիչները ազատ են ստեղծագործելու և իրենց դասերը ինքնուրույն պլանավորելու համար: Դասերը կարող են տեղի ունենալ ցանկացած միջավայրում՝ դասարանում, թանգարաններում, գրադարաններում, դրսում, տանը կամ թվային միջավայրում: Բացի այդ՝ ուսուցիչները անցնում են վերապատրաստումներ և մշտապես զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, ինչը ապահովում է բարձրորակ ուսուցում:

🎓 Թեստավորումների բացակայություն - Կրթական համակարգում ընթացիկ քննություններ չկան։ Միակ համապետական քննությունը անցկացվում է ավագ դպրոցի ավարտին, որը որոշում է ուսանողի՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը:

🔐 Ֆինլանդիայի կրթական մոդելի գաղտնիքը հետևյալ գաղափարն է, որի շուրջ էլ հենց ձևավորվել է ամբողջ երկրի կրթական համակարգը՝

❗️ «Իրական հաղթողները չեն մրցակցում»

Այս մոդելը համարվում է հաջողված, քանի որ այն խրախուսում է ոչ միայն ակադեմիական հաջողությունները, այլև սոցիալական հմտությունների զարգացումը, ստեղծագործական մտածողությունը և համագործակցությունը, ինչը կարևոր է ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխանելու և մեծ հաջողություններ գրանցելու համար 💪✔️