BanksNews.am
558 subscribers
2.63K photos
435 videos
2 files
2.86K links
Ֆինանսատնտեսական, բիզնես նորություններ և վերլուծություններ
Download Telegram
2025թ․ հունիսի վերջի դրությամբ շահույթով աշխատող առևտրային բանկերի ընդհանուր շահույթի ծավալները կազմել են ֏ 193 մլրդ։ Վերջինս 2024թ․ հունիսի վերջի համեմատ աճել է 14%-ով։

2025թ․ նշված ամսում վնասով աշխատող 1 բանկ է առկա։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները, (ներմուծման ծավալներ գումարած արտահանման ծավալներ) 2025թ․ հունվար-հուլիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են մոտ 42%-ով՝ կազմելով շուրջ $11 մլրդ:

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2025թ․ հուլիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն պարտքը հասել է $14․1 մլրդ մակարդակին՝ նախորդ ամսվա համեմատ աճելով $246 մլն-ով։ Ընդ որում՝ 2025թ․ հուլիսի վերջի դրությամբ ներքին պետական պարտքի ծավալները՝ $7․14 մլրդ, գերազանցել են արտաքին պետական պարտքի ծավալներին՝ $6․95 մլրդ։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երկնիշ անկում առևտրաշրջանառության ոլորտում, աճող պետական պարտք և ONEX-Իդրամ նոր համագործակցություն։ Շաբաթը՝ թվերով

#ՇաբաթվաԿարևորը
#ՖինԼուրեր
#BanksNews
Վիճակագրական տվյալների համաձայն՝ կենսաթոշակի  նվազագույն մակարդակներ 2024թ․ արձանագրել են Հայաստանը՝ $126, և Ղրղզստանը` $123։ Միևնույն ժամանակ, 2024թ․ գնաճը Հայաստանում կազմել է 0․3%, իսկ Ղրղզստանում՝ 5%:

Աշխարհում կան պետություններ, որտեղ բնակիչներն ապահովված են արժանապատիվ կենսաթոշակներով։
Ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը պետք է լինի նվազագունը 11% մակարդակում։ Ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը ցույց է տալիս բանկի սեփական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը։
Այս նորմատիվի սահմանման նպատակն է ապահովել, որ բանկը կարողանա ծածկել վարկային, գործառնական կամ շուկայական ռիսկերից բխող վնասները
:

Կապիտալի համարժեքության նորմատիվի մասով ՀՀ ոչ մի առևտրային բանկում 2025թ․ երկրորդ եռամսյակում խախտում չի արձանագրվել, սակայն հարկավոր է պարզել, թե փաստացի ցուցանիշը որքան է եղել յուրաքանչյուր բանկի համար և թե որ բանկը որքանով է մոտ սահմանված նվազագույն 11% մակարդակին:
👍2
🟠 #IDBank -ն առաջարկում է ՀՀ դրամով մատչելի ու արագ վարկեր առաջնային շուկայից ձեռքբերված կամ ձեռքբերվող անշարժ գույքի վերանորոգման ու կահավորման համար։ Տրամադրվող վարկի գումարի չափը 2 միլիոնից մինչև 20 միլիոն ՀՀ դրամ է՝ 13․75% անվանական, և 14.50-14.80% տարեկան փաստացի տոկոսադրույքներով, որը հնարավոր կլինի մարել առավելագույնը 120 ամսվա ընթացքում։ Ի դեպ, մինչև 10 մլն ՀՀ դրամի վարկը Բանկը տրամադրում է առանց եկամուտների վերլուծության։

ԱՎԵԼԻՆ
2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի շահույթի ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19%-ով՝ կազմելով մոտ ֏ 308 մլրդ։
👍2
Ամենամեծ ձեռքբերումներն արձանագրել է բրազիլիական ռեալը, որը 2025թ․ սեպտեմբերին հունվարի համեմատ արժևորվել է 15%-ով։
Երկրորդ տեղում է շվեյցարական ֆրանկը։
👍3
🔴 Հայաստանում գործունեություն ծավալող թվով 18 բանկերը միասին 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետբյուջե են վճարել մոտ ֏ 134 մլրդ` 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 30%-ով ավելի:
2025թ․ հունիսի վերջի դրությամբ ՀՀ կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունների ծավալները կազմել են ֏ 4․6 տրլն։
🟡 #ԱրարատԲանկը շարունակում է հանդես գալ նոր պրոդուկտներով, բիզնեսի և տնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ առաջարկներով։

Մինչև ս․թ․ դեկտեմբերի 30-ը գործող ակցիայի շրջանակներում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել նոր դրամային բիզնես վարկի համար՝ օգտվելով վարկի տրամադրման շահավետ պայմաններից՝ առաջին տարվա համար 10% անվանական տոկոսադրույք և 12 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ։ Փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 11.8%-ից։

Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23: