Ռուսաստանի նախագահը Սուրբ Զատկի առիթով հրադադար է հայտարարել
Այն կսկսվի այսօր երեկոյան և կշարունակվի մինչև կիրակի կեսգիշեր։ «Հրամայում եմ այդ ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ նշել է, թե այդ ընթացքում Ուկրաինայի գործողությունները ցույց կտան, թե որքանով է Կիևը պատրաստ խաղաղ կարգավորման։

Azatutyun
Իրանի ԱԳ նախարարը Հռոմում է՝ ամերիկյան կողմի հետ բանակցելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու համար Վաշինգտոնից Հռոմ է ժամանելու նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, բանակցությունները այս անգամ էլ տեղի կունենան…
Իրանի ու Միացյալ Նահանգների բանագնացները պայմանավորվել են ևս մեկ հանդիպում ունենալ հաջորդ շաբաթ Օմանում
Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Հռոմում կայացած հանդիպմանը:

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել՝ 246-ը 246-ի դիմաց
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հնարավոր դարձրին մեր ժողովրդի վերադարձը: Հատկապես շնորհակալ եմ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ իրենց միջնորդական ջանքերի համար»,-գրել է Ուկրաինայի նախագահը, նշելով, որ պատերազմից ի վեր ռուսական բանտից տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 4552 մարդ՝ թե՛ զինվորականներ, թե՛ քաղաքացիական անձինք:

Ռուսաստանի նախագահը Սուրբ Զատկի առիթով հրադադար է հայտարարել Այն կսկսվի այսօր երեկոյան և կշարունակվի մինչև կիրակի կեսգիշեր։ «Հրամայում եմ այդ ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ…
Պուտինի՝ ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահը X-ում գրել է. «Ինչ վերաբերում է մարդկանց կյանքի հետ խաղալու Պուտինի վերջին փորձին, ապա այս պահին օդային հարձակումների մասին ահազանգերը տարածվում են ողջ Ուկրաինայում: Ժամը 17:15-ին մեր երկնքում հայտնաբերվել են ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան արդեն սկսել են աշխատել պաշտպանությունում: Մեր երկնքում գտնվող «Շահիդները» բացահայտում են Պուտինի իրական վերաբերմունքը Զատկին և մարդկային կյանքի նկատմամբ»:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
•Բաքուն սպասում է Մայր օրենքից Անկախության հռչակագիրը հանելուն
•Երևանն ու Բաքուն մեղադրանքներ են փոխանակում
•Վարդան Ղուկասյանը 13 տարի անց երդմամբ կրկին ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
•Նախկին ՔՊ-ականին Մոսկվան արտահանձնեց Երևանին
• «Որտե՞ղ». շարքային Ստեփանյանի պատումը պատերազմի, պարտության ու փրկության մասին
•Թրամփը սպառնում է դուրս գալ բանակցություններից
Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը։
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Անվտանգային կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Միաբանությունն է ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը, այսօր Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն:
Դիմելով Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ հետևորդներին՝ Կաթողիկոսը հորդորեց «ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից»։
Կարդալ ավելին

Թեհրանն ու Վաշինգտոնը սկսում են աշխատել միջուկային նոր համաձայնագրի վրա
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ երեկ Հռոմում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Աբբաս Արաղչին պնդել է, թե չորս ժամ շարունակված, Օմանի միջնորդությամբ անցած «անուղղակի բանակցությունները եղել են օգտակար ու անցել կառուցողական մթնոլորտում»։
Վաշինգտոնի ներկայացուցիչը՝ նախագահ Թրամփի մերձավորարևելյան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ևս դրական է գնահատել հանդիպումը, պնդելով, թե կողմերը «շատ լավ առաջընթաց» են գրանցել:

Զելենսկին պնդում է, թե ռուսական կողմը շարունակել է ռազմական գործողությունները՝
չնայած նախագահ Պուտինը երեկ ժամանակավոր հրադադար էր հայտարարել Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Արդեն 59 հրետակոծություն և հինգ գրոհային գործողություններ են եղել առաջնագծի տարբեր ուղղություններով», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄՆ-ը կփակի մի շարք դեսպանատներ. NYT
The New York Times-ի փոխանցմամպ՝ նախատեսվում է փակել ժողովրդավարության, մարդու իրավունքների, փախստականների հարցերով զբաղվող բաժինները, մի շարք երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ, ինչպես նաև դադարեցնել Աֆրիկայում իրականացվող գրեթե բոլոր ծրագրերը։

Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
«Որոշ ազգեր աճում են գնդակին հարվածելով, Հայաստանում՝ ծանրաձողը բարձրացնելով։
Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»,-այս մասին գրել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան։

Հռոմի պապը աղոթել է հայ-ադրբեջանական խաղաղության համար
Հռոմի պապը այսօր Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
«Տոնական այս օրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար»,-ասել է Հռոմի պապը։

Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանը «այս շաբաթ գործարք կկնքեն»
«Այնուհետև երկուսն էլ կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է, և հարստություն կստեղծեն», - գրել է նախագահ Թրամփն՝ առանց մանրամասների:

Հայաստանի ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Հայաստանի կողմից հնչեցված մոտեցմանը։

Շենգավիթի թաղապետարանում ԱԱԾ-ի կողմից ձերբակալությունների մասին
Շենգավիթի թաղապետն այսօր խոսելով աշխատակիցների ձերբակալությունների մասին, ասաց. «Համայնաքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը դա մեղմ ասած սրիկայություն է»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ խոսքը միայն «համայնաքային բյուջեից գողության մասին չէ, այստեղ խոսքը նաև ինչ-որ մի բան արձանագրելու կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու մասին է խոսքը»։
Իրավապահներն առայժմ գործի մասին մանրամասներ չեն հայտնել։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է
Ապրիլի 21-ին 88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Վատիկանի Կասա Մարտա տան իր նստավայրում, հայտնում է Vatican News-ը:
Նա ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում: Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապն առաջին ամերիկացին էր, առաջին ճիզվիտը և առաջին հովվապետը, որը ծնվել է Եվրոպայից դուրս ավելի քան մեկ հազարամյակի ընթացքում: Հռոմի պապ է ընտրվել 2013-ին՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո:

WSJ. ԱՄՆ ակնկալում է, որ շաբաթվա վերջին Կիևը կպատասխանի պատերազմին վերջ տալու Վաշինգտոնի ծրագրին
Ակնկալվում է, որ այն հկայանա այս շաբաթավերջին Լոնդոնում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Եթե բոլոր կողմերի դիրքորոշումները համընկնեն, ապա առաջարկները կարող են ներկայացվել Մոսկվային, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ադրբեջանական կողմը ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՊՆ
Վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տուժածներ չկան:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։