Azatutyun
55.7K subscribers
4.51K photos
2.95K videos
36 files
6.35K links
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Download Telegram
ԵՄ բարձր ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ:
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում աշխատողներին տեղափոխող ավտոբուսի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, տասնյակները վիրավորվել են

Այս մասին հայտնել է նահանգապետը: «Վիրավորների թիվն անընդհատ աճում է»,-գրել է նահանգապետ Սերգեյ Լիսակը:

Ռուսական կողմը հայտնում է, որ Բելգորոդի շրջանում հրետակոծության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել:

Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և եվրոպական երկրների բանագնացները պետք է չորեքշաբթի օրը Բրիտանիայում բանակցությունների նոր փուլ անցկացնեն՝ վերջ դնելու ավելի քան երեք տարի տևած հակամարտությանը:
Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Դրա շրջանակում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում:

Անցած տարի Պեկինն ու Բաքուն ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որով կողմերը խոստանում են հազարավոր կիլոմետրեր բաժանող երկրների հարաբերություններին ռազմավարական բովանդակություն հաղորդել:
Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը

Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը 49 մլն դրամ կհատկացվի:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով։ Մարդասիրական օգնության շրջանակներում անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները»,-ասված է Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ:
Զելենսկիի հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղարը հրաժարվել է մեկնել Ուկրաինայի հարցով քննարկումներին. NYT

Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կիևը «իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»: Ամերիկյան պարբերականը գրում է, որ այս կերպ Զելենսկին դեմ է արտահայտվել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առանցքային առաջարկներից մեկին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար

Հռոմի Ֆրանցիսկոս պապին կհուղարկավորեն Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում:
Ադրբեջանը հայտարարել է, թե հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել

«Մենք դեռ տեղեկություն չունենք, թե արդյոք հայ մարզիկներ կլինեն», - ասել է խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը։

Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հրավերը:
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով Լոնդոնում արտգործնախարարների հանդիպումը չեղարկվել է

Այս մասին հաստատել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը: Քննարկումները, այդուհանդերձ, կշարունակվեն ավելի ցածր մակարդակով:
Azatutyun
Ադրբեջանը հայտարարել է, թե հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել «Մենք դեռ տեղեկություն չունենք, թե արդյոք հայ մարզիկներ կլինեն», - ասել է խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը։ Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հրավերը:
«Կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան, թե արդյոք մասնակցության վերաբերյալ որոշում կա, թե ոչ:
Ուկրաինայի հարցով բանակցությունների շուրջ «շատ նրբերանգներ» կան. Պեսկով

Կրեմլի խոսնակն ասել է, որ բանակցություններին մասնակցող տարբեր կողմերի դիրքորոշումները դեռ պետք է նեղացվեն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ հնարավոր կարգավորման շուրջ, սակայն Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ շփումներ չկան:
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

Գերմանիայի երկրագիտության հետազոտական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ (6,21 մղոն) խորության վրա:
Դանակահարել են հանրային տրանսպորտի վարորդին

Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հայտնում է «Երևանի ավտոբուս»-ի խոսնակը:
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

Թե կոնկրետ երբ է նա ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ հստակ չէ։

Մինչ այդ նա ղեկավարում էր հոր՝ Ռամզան Կադիրովի անվտանգության ապահովման բաժինը, ինչպես նաև համակարգում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող չեչենական երկու գումարտակները։
Azatutyun
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում Գերմանիայի երկրագիտության հետազոտական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ (6,21 մղոն) խորության վրա:
Ստամբուլում երկրաշարժի հետևանքով առնվազն 151 մարդ է վիրավորվել

Խոշոր փլուզումների մասին տեղեկություններ չկան։ Կառավարությունը հաղորդել է, որ վիրավորներից շատերը վնասվածքներ են ստացել, երբ խուճապի մեջ դուրս են նետվել բարձրահարկերից, որևէ մեկի առողջական վիճակը ծայրահեղ չէ։
Բաքվի դատարանը ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ «Հայաստանի օգտին լրտեսության» համար

Մեղադրական եզրակացությունը պնդում է, թե ադրբեջանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտոնական կառույցների հետ և նրանց փոխանցել տեղեկություններ՝ Ադրբեջանի պետական անվտանգության և շահերի դեմ։
Դատելով գործից, դեպքը տեղի է ունեցել Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո:
Ադրբեջանում չկան անկախ լրատվամիջոցներ, որոնք կփոխանցեին Գասիմզադեի դիրքորոշումը մեղադրանքների վերաբերյալ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Երևանում մեկնարկել է «ջահերով երթը»

• Ադրբեջանն այսօր ևս կրակել է Սյունիքի գյուղերի ուղղությամբ

• Դավիթ Բաբայանի աուդիուղերձը Բաքվի բանտից

• Փաշինյանը հանդիպում է Հանրային խորհրդի նոր անդամների հետ՝ խիստ անվտանգության պայմաններում

•Հոգեբանները երեխաների գաջեթները վերահսկելու կոչ են անում

• Ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Ուղիղ եթեր
Զելենսկին գլուխ գովելու տեղ չունի. Թրամփ

ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Ուկրաինայի առաջնորդին, այս անգամ մի հարցազրույցի համար, որտեղ Վլադիմիր Զելենսկին պնդել է, թե «Ուկրաինան չի ճանաչի Ղրիմի բռնակցումը և այստեղ քննարկելու բան չկա»։
«Այս հայտարարությունը շատ վնասակար է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններին»,-գրել է Թրամփը, հավելելով՝ «այսօրինակ բորբոքիչ հայտարարությունների պատճառով է այսքան դժվար դադարեցնել այս պատերազմը։ Զելենսկին գլուխ գովելու տեղ չունի, Ուկրաինայի վիճակը շատ վատ է»։
🔎«Ազատությունն» այսօր պատմեց.
🔸Ինչ են նշանակում ադրբեջանական կրակոցներն՝ ըստ իշխանության ու ընդդիմության

🔸Եվ ինչպես են ապրում այդ կրակոցների ձայների տակ լուսացնող գյուղերի բնակիչները

🔸Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է փոխանցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը. «Դատարանում ասածս խեղաթյուրել են», - ասել է նա

🔸10 տարի է Գիտությունների ազգային ակադեմիայում ակադեմիկոս չի ընտրվում: Այսօր էլ չընտրվեց: Ակադեմիկոսները «Իրական Հայաստանի» մասին հարցերին են պատասխանել և չպատասխանել

🔸Ինչ նոր խաղ են խաղում դպրոցներում ու ինչու է դա անհանգստացնում ծնողներին. տասնյակ ահազանգերի հետքերով ենք գնացել ու մասնագետներին հարցրել

🔸Ալիևը Չինաստանում համապարփակ ռազմավարական համագործակցություն է հաստատում ու մոտ 20 թուղթ ստորագրում. խոսք եղավ նաև «խաղաղության օրակարգից»
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ հրապարակելով լուսանկարներ։
Ռազմական գրատեսչությունը փոխանցում է, որ տուժածներ չկան։