Թրամփը հայտարարել է՝ կհրաժարվի ուկրաինական հակամարտությունը կարգավորելու մտադրությունից, եթե կողմերը բարդացնեն խնդիրը
«Մենք վճռորոշ փուլում ենք»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Հարցին, թե որքան շուտ կարող է նման որոշում կայացնել, Դոնալդ Թրամփն ասել է. «Շուտով. շաբաթական երկու հազար մարդ է մահանում այդ պատերազմում, դա դաժան կռիվ է։ Մենք ուզում ենք այն կանգնեցնել։ Բայց եթե կողմերից մեկը, կամ՝ երկու կողմերը շատ բարդացնեն այդ խնդիրը, մենք պարզապես կասենք՝ դա հիմարություն է, դուք հիմար եք, և մենք ուղղակի հրաժարվում ենք այս հարցով զբաղվել։ Բայց, հուսով եմ, մենք ստիպված չենք լինի նման բան անել»:

April 19
Իրանի ԱԳ նախարարը Հռոմում է՝ ամերիկյան կողմի հետ բանակցելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու համար
Վաշինգտոնից Հռոմ է ժամանելու նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, բանակցությունները այս անգամ էլ տեղի կունենան անուղղակի՝ Օմանի միջնորդությամբ։

Ռուսաստանը հայտարարում է Կուրսկում Օլեշնյա գյուղը վերցնելու մասին
«Ազատությունը» հնարավորություն չունի այս տեղեկատվության իսկությունը ճշտել, ուկրաինացի պաշտոնյաները ևս այն դեռ չեն հաստատել։
Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ուժերը դեռևս վերահսկում են Օլեշնյայից մոտ 11 կիլոմետր դեպի հարավ գտնվող Գորնալ գյուղը։
«Կատաղի մարտեր են ընթանում նրանց այնտեղից դուրս մղելու համար, որպեսզի Կուրսկի շրջանն ամբողջությամբ ազատագրվի», - հայտնում է գործակալությունը։

Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել
Իսրայելը խոստացել էր սաստկացնել հարվածները Գազայի վրա ու ավելի մեծ «անվտանգության գոտիներ» նվաճել, որպեսզի ստիպի Արևմուտքի կողմից ահաբեչական ճանաչված ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իսրայելցի պատանդներին և զինաթափվել: Վեց շաբաթ է Իսրայելը արգելում է սննդի ու այլ պարենի մուտքը Գազայի հատված:

Ռուսաստանի նախագահը Սուրբ Զատկի առիթով հրադադար է հայտարարել
Այն կսկսվի այսօր երեկոյան և կշարունակվի մինչև կիրակի կեսգիշեր։ «Հրամայում եմ այդ ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ նշել է, թե այդ ընթացքում Ուկրաինայի գործողությունները ցույց կտան, թե որքանով է Կիևը պատրաստ խաղաղ կարգավորման։

Azatutyun
Իրանի ԱԳ նախարարը Հռոմում է՝ ամերիկյան կողմի հետ բանակցելու Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու համար Վաշինգտոնից Հռոմ է ժամանելու նախագահ Թրամփի Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, բանակցությունները այս անգամ էլ տեղի կունենան…
Իրանի ու Միացյալ Նահանգների բանագնացները պայմանավորվել են ևս մեկ հանդիպում ունենալ հաջորդ շաբաթ Օմանում
Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Հռոմում կայացած հանդիպմանը:
Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր Հռոմում կայացած հանդիպմանը:
April 19
Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել՝ 246-ը 246-ի դիմաց
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հնարավոր դարձրին մեր ժողովրդի վերադարձը: Հատկապես շնորհակալ եմ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ իրենց միջնորդական ջանքերի համար»,-գրել է Ուկրաինայի նախագահը, նշելով, որ պատերազմից ի վեր ռուսական բանտից տուն է վերադարձել ընդհանուր առմամբ 4552 մարդ՝ թե՛ զինվորականներ, թե՛ քաղաքացիական անձինք:

Ռուսաստանի նախագահը Սուրբ Զատկի առիթով հրադադար է հայտարարել Այն կսկսվի այսօր երեկոյան և կշարունակվի մինչև կիրակի կեսգիշեր։ «Հրամայում եմ այդ ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ…
Պուտինի՝ ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահը X-ում գրել է. «Ինչ վերաբերում է մարդկանց կյանքի հետ խաղալու Պուտինի վերջին փորձին, ապա այս պահին օդային հարձակումների մասին ահազանգերը տարածվում են ողջ Ուկրաինայում: Ժամը 17:15-ին մեր երկնքում հայտնաբերվել են ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան արդեն սկսել են աշխատել պաշտպանությունում: Մեր երկնքում գտնվող «Շահիդները» բացահայտում են Պուտինի իրական վերաբերմունքը Զատկին և մարդկային կյանքի նկատմամբ»:
April 19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
•Բաքուն սպասում է Մայր օրենքից Անկախության հռչակագիրը հանելուն
•Երևանն ու Բաքուն մեղադրանքներ են փոխանակում
•Վարդան Ղուկասյանը 13 տարի անց երդմամբ կրկին ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
•Նախկին ՔՊ-ականին Մոսկվան արտահանձնեց Երևանին
• «Որտե՞ղ». շարքային Ստեփանյանի պատումը պատերազմի, պարտության ու փրկության մասին
•Թրամփը սպառնում է դուրս գալ բանակցություններից
Հաղորդումը վարում է Աստղիկ Բեդևյանը։
Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

Անվտանգային կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Միաբանությունն է ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը, այսօր Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն:
Դիմելով Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ հետևորդներին՝ Կաթողիկոսը հորդորեց «ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից»։
Կարդալ ավելին

April 20
Թեհրանն ու Վաշինգտոնը սկսում են աշխատել միջուկային նոր համաձայնագրի վրա
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ երեկ Հռոմում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Աբբաս Արաղչին պնդել է, թե չորս ժամ շարունակված, Օմանի միջնորդությամբ անցած «անուղղակի բանակցությունները եղել են օգտակար ու անցել կառուցողական մթնոլորտում»։
Վաշինգտոնի ներկայացուցիչը՝ նախագահ Թրամփի մերձավորարևելյան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ևս դրական է գնահատել հանդիպումը, պնդելով, թե կողմերը «շատ լավ առաջընթաց» են գրանցել:

Զելենսկին պնդում է, թե ռուսական կողմը շարունակել է ռազմական գործողությունները՝
չնայած նախագահ Պուտինը երեկ ժամանակավոր հրադադար էր հայտարարել Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Արդեն 59 հրետակոծություն և հինգ գրոհային գործողություններ են եղել առաջնագծի տարբեր ուղղություններով», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

ԱՄՆ-ը կփակի մի շարք դեսպանատներ. NYT
The New York Times-ի փոխանցմամպ՝ նախատեսվում է փակել ժողովրդավարության, մարդու իրավունքների, փախստականների հարցերով զբաղվող բաժինները, մի շարք երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ, ինչպես նաև դադարեցնել Աֆրիկայում իրականացվող գրեթե բոլոր ծրագրերը։

Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
«Որոշ ազգեր աճում են գնդակին հարվածելով, Հայաստանում՝ ծանրաձողը բարձրացնելով։
Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»,-այս մասին գրել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան։

Հռոմի պապը աղոթել է հայ-ադրբեջանական խաղաղության համար
Հռոմի պապը այսօր Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
«Տոնական այս օրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար»,-ասել է Հռոմի պապը։

Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանը «այս շաբաթ գործարք կկնքեն»
«Այնուհետև երկուսն էլ կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է, և հարստություն կստեղծեն», - գրել է նախագահ Թրամփն՝ առանց մանրամասների:

April 21