Azatutyun
55.5K subscribers
4.55K photos
2.97K videos
36 files
6.39K links
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Download Telegram
Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը

«Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,-հաղորդում է ռազմական գերատեսչությունը։
Պայմանագիրը կարող է ևս երկու տարի չստորագրվի, բայց մեր գերիները կարող է, ամենայն հավանականությամբ, մեր կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս շուտ վերադառնան. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը

• ՊՆ. Կրակոցները չեն թիրախավորում Հայաստանը

• Արդյո՞ք Երևանը փորձում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ

• Վաշինգտոնը եռակողմ հայտարարություն է պատրաստում

• Թուրքիայում բողոքի ալիքը չի մարում

• Բողոքի ակցիաներ Երևանում

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գյուղի վրայով փամփուշտներ են անցնում, մարդիկ վախեցած վիճակում են. Խնածախի բնակիչ

Մինչ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան։
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ըստ կառավարության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման,-ասված է գործադիրի տարածած հաղորդագրությունում։
«Ազատությունն» այսօր պատմեց.

🔸«5 գիշեր է՝ սարսափի մեջ ենք». Սյունիքի որոշ գյուղերում կրակոցներ են լսվում, կրակում են «սարերի կողմ»՝ գյուղացիներից ենք լսել

🔸Իրանը տարածաշրջանում էսկալացիայի վտանգ է տեսնում. իսկ ի՞նչ կանեն, թե Ադրբեջանը հարձակվի

🔸Հայ-ռուսական հարաբերությունների մեջ սառույցը, եթե ոչ հալվում, ապա գոնե տեղաշարժվում է: Ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է նոր «քաղաքական հովանավոր» փնտրելու մեջ

🔸Քաղաքապետարանը շարունակում է սղոցել ծառեր. տասնյակ քաղաքացիներ գնացել էին հարցնելու՝ «ինչո՞ւ»: Նրանց ոչ ոք չպատասխանեց, հարցրինք մենք

🔸«Ձյունն ինքդ մաքրիր, թե անցնել ես ուզում»։ Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները անցակետերում, ըստ հայ վարորդների, արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար

🔸«Թուրքիայի կացության քարտը» Գյումրու ընտրապայքարի խաղաքարտերից է. Ի՞նչ պատմություն է սա

🔸Կարծո՞ւմ եք Վոթսափի չաթերով գործից ազատվելու հայկական պատմությունն էր զարմանալի. Ամերիկյան տարբերակում պատերազմական գործողություններ պլանավորող գաղտնի չաթում մի խմբագրի են ավելացրել պատահաբար

🔸Եվ վերջում, հավանաբար գիտեք, որ «Ազատության» համար անորոշ ժամանակներ են. այստեղ պատմում ենք՝ ինչպես ենք պայքարում և ինչու
Azatutyun
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ Ըստ կառավարության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային…
Պետդեպի փոխանցմամբ՝ պետքարտուղարն ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտության շղթան ընդհատելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է:
Ռուբիոն Թուրքիայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում խաղաղության համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել են անվտնագության և առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։
Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Պետքարտուղար Ռուբիոն հանդիպմանը նաև իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ։
ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրամիությանը Հայաստնի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Այս օրենքը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»: Օրինագիծը հարուցել էր Ռուսաստանի դժգոհությունը:
Քննարկվում է Աղազարյանին ու Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Խորհրդարանում է գլխավոր դատախազը, այսօր քննարկվում է նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին և ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ. Միրզոյան

Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված ենք խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,-այս մասին բրազիլական օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Կրակոցներ, այո, հնչել են, բայց թիրախային չեն և ինտենսիվ չեն, վիրավորներ չկան». ՔՊ-ական պատգամավոր

«Մարդկանց կյանքին վտանգ չկա, քանի որ թիրախավորված չէ, այդ տեսնակյունից վտանգավոր չէ։ Բայց, ընդհանուր կայունության, Սյունիքի սահմանամերձ գոտիների համար վտանգ է ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Ըստ Թրամփի՝ Մոսկվան «հնարավոր է ձգձգում է» Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրումը

«
Ես ինքս երկար տարիներ այդպես եմ արել՝ «չեմ ցանկանում պայմանագիր ստորագրել, ուզում եմ երկար ժամանակ խաղի մեջ մնալ, բայց գուցե ընդհանրապես չեմ ուզում դա անել», ես վստահ չեմ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար, որ այս ամենն ավարտվեր, մտածում եմ, որ նաև Զելենսկին կցանկանար», - ասել է ԱՄՆ նախագահը՝ Newsmax-ին տված հարցազրույցում՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Բելգորոդի մարզում այսօր ռուսական Առաջին ալիքի լրագրող է զոհվել

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ մահվան պատճառը ականի պայթյունն է։ Առաջին ալիքի ևս մեկ աշխատակից՝ օպերատոր Դմիտրի Վոլկովը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինային սահմանակից շրջաններից մեկում։
Պատերազմի վտանգ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, վաղը կա, բայց պատերազմի առիթ և հիմք չկա. Ռուբինյան

Այդ վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

📌«Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է. կա խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ, և Հայաստանը առաջարկել ու առաջարկում է ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի ու ժամկետի շուրջ». Ռուբինյան
Իսրայելը կարող է գրավել Գազայի հատվածի մի մասը. Նեթանյահու

«Եթե 2023 թվականի հոկտեմբերին պատանդառված իսրայելցիները ազատ չարձակվեն, մենք կարող ենք դիմել հավելյալ ճնշումների»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Որքան «Համաս»-ը համառի պատանդների ազատ արձակման հարցում, այնքան կուժեղանան մեր ճնշումները։ Այդ ճնշումները կարող են ներառել նաև տարածքային գրավումներ»,-նշել է Իսրայելի վարչապետը։
«Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք: Այն խաղաղությունը, որի ճանախարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է: Պարզապես, ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի»,-ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
ԱԺ անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացրին ակցիա անող լրագրողներին. Տեսանյութ

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը քիչ առաջ խորհրդարանում նամակ փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ակնկալում է, որ վարչապետը՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, քննարկման առարկա կդարձնի իր և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպը:

Նամակը ստորագրել է 161 լրագրող, պահանջում են Նիկոլ Փաշինյանից իր թիմակցի վարքը քննել:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM