Azatutyun
59.3K subscribers
3.95K photos
2.36K videos
35 files
5.33K links
Download Telegram
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն, հայտնում են ՊՆ-ից։
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նախօրեին հեռախոսազրույցներ է անցկացրել Փաշինյանի ու Ալիևի հետ

Երկու երկրների առաջնորդների հետ զրույցներում էլ նա ողջունել է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը: Ալիևի հետ զրույցում Բլինքենը նաև, մասնավորապես, կոչ է արել «ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»։
Բողոքի ակցիաները շարունակվում են. փակվել էր նաև Արմավիր-Գյումրի ճանապարհը

Երևանի տարբեր հատվածներում, ըստ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջի, մի շարք պաստառներ են փակցվել «Սաղ տանք, խախանդ ապրենք», «Լռեք, թող հանձնի» և նմանատիպ այլ գրառումներով։
Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում տեղի կունենա, հաստատել է «Ազատության» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Որքա՞ն գույք է ուզում բռնագանձել պետությունը Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Խաչատրյանից ու Գագիկ Ծառուկյանից. գլխավոր դատախազը տվյալներ է ներկայացրել
Քանի՞ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում. Բաքուն հրաժարվում է հայտնել ստույգ թիվը

Հիշեցնենք՝ ԿԽՄԿ-ից ապրիլի սկզբին «Ազատության»-ը հայտնել էին, որ ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձի 2023-ի հոկտեմբերից օգնել են տեղափոխվել Հայաստան իրենց ցանկությամբ։
Ադրբեջանցի սահմանապահը վիրավորվել է ականի պայթյունից

Միջադեպը տեղի է ունեցել Ղուշչու Այրում գյուղի մերձակայքում՝ Բաղանիս Այրումից դեպի արևելք: Դատախազությունն ասում է՝ տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, «նախկինում Հայաստանի հետ շփման գիծն էր»։
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեղադրյալն ազատության մեջ է

Նա ստորագրություն է տվել չբացակայելու մասին
5 կետ սահմանազատման վերաբերյալ ՀՀ Արդարադատության նախարարության պարզաբանումից.

🔻 Սահմանազատման գործընթացն իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

🔻 Սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։

🔻4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը:

🔻 Սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

🔻 Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար:
Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին. Հայաստանի կառավարություն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են,- հայտնում են կառավարությունից։
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների, հայտնում են ԵՄ գրասենյակից։

Ապրիլի 30-ին Կուպմանը կայցելի Հայաստան։
Կիրանցի մի քանի բնակիչներ կառավարությունում վարչապետի հետ են հանդիպում

Գործադիրի լրատվականը չի հաստատում տեղեկությունը։ Բայց, այն սկսվել է շուրջ մեկ ժամ առաջ։ Հանդիպանը նաև վարչական ղեկավարն է մասնակցում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Կիրանցում այսօր էլ ճանապարհը փակ է
• Կիրանցից՝ Երևան հանդիպելու վարչապետին
• Տեղադրվել է 35 սահմանային սյուն
• Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում
• «Վրացական երազանքը» հանրահավաք է հրավիրել
• Կընդունի՞ «Համաս»-ը Իսրայելի առաջարկը


Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը։

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Կիրանցի բնակիչները վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան հուզված

Նրանցից մեկը կարճ ասաց՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնում, կարծիք հայտնեց՝ մարդիկ գյուղում չեն ապրելու:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի հանդիպմանը Ղազախստանը միջնորդ չի լինելու

«Առաջիկա բանակցությունները տեղի են ունենալու բացառապես կողմերի միջև։ Ցանկանում եմ ընդգծել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում, մենք միայն բարի կամքի ծառայություն ենք մատուցում», - ասել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այբեկ Սմադիյարովը։
Azatutyun
Կիրանցի բնակիչները վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան հուզված Նրանցից մեկը կարճ ասաց՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնում, կարծիք հայտնեց՝ մարդիկ գյուղում չեն ապրելու:
Կառավարությունից հայտնում են՝
առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։
«Ազատությունն» այսօր կրկին սահմանին էր՝ Բերքաբերում. հետևում էինք

📌Զրուցարանում տղամարդկանց քաղաքական վեճերին

📌Իսկ Երևանի կենտրոնում՝ կառավարության դիմաց, Կիրանցի հուզված բնակիչներին էինք սպասում

📌Լսում էինք՝ ինչ են առաջարկում պաշտոնաթող դիվանագետները՝ որպես Փաշինյանի վարած քաղաքականությանն այլընտրանք

📌Ընդդիմության ու բնակիչների բողոքի ակցիաներն այսօր էլ են շարունակվել

📌Իսկ իշխանությունից մեզ պատմեցին, որ քարտեզների հիման վրա արվում է սահմանի նոր նկարագրություն, քանի որ հնում նշված ծառերն ու առուները, հնարավոր է, արդեն վերացած լինեն

📌Բաքուն կոչ է անում Երևանին համագործակցել անհետ կորածների հարցով

📌Ու միաժամանակ չի ասում՝ քանի՞ հայ է մնացել Արցախում

📌Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով մեղադրյալից չհեռանալու մասին ստորագրություն վերցրին

📌Միաժամանակ կալանավորվել է Տավուշում ցույցերի 2 մասնակից, ում քննչականը խուլիգանության մեջ է մեղադրում

📌200 միավոր անշարժ գույք, 23 միլիարդ դրամ, 3 մագնիտոֆոն, 3 պորտսիգար, բաճկոն զամշե՝ 3 հատ, ցանկանում է ստանալ պետությունը Գագիկ Խաչատրյանից ու իր շրջապատից, և նա միակը չէ։
Օդեսայում հարվածների զոհերի թիվը հասել է 5-ի, հաղորդվում է նաև 32 վիրավորի մասին

Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ 32 տուժածներից 25-ը գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում երկու երեխա և մեկ հղի կին։ 5-ամյա աղջկա վիճակը, ըստ նրա, ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ուկրաինան արդեն զենք է ստանում ԱՄՆ օգնության նոր փաթեթից․ Սպիտակ տան մամուլի քարտուղար

Ավելի վաղ հաստատվել էր Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլար տրամադրելու Ներկայացուցիչների տանը ապրիլի 20-ին ընդունված օրինագիծը։
Վրաստանը կանդամակցի ԵՄ-ին 2030 թվականին․ Իվանիշվիլի

Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին, ովքեր դեմ են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին։
Բրյուսելը վստահ է, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հաստատումը երկիրը կհեռացնի ԵՄ-ից։