🔸Ներքին կայունության, սահմանադրական կարգի դեմ ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ քրեաիրավական գնահատական. ՔԿ
Էրդողանը կրկին պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»
Հայաստանը չի օգտվում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունից, այսօր Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիր կստորագրվի և խոստումները արագ իրականություն կդառնան, հատկապես, «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ», - ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Անկարան աջակցում է Ադրբեջանին՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: «Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն, և կշարունակենք մնալ Ադրբեջանի կողքին», - ասել է նա։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ծնունդներ նկուղում. «ռումբի ձայնի տակ ծնված երեխաները թող սրանից հետո ռումբի ձայներ չլսեն»
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Ավելի քան 7000 մարդ է տարհանվել Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ․ 27 զոհ, 200-ից ավելի վիրավոր կա Արցախում, Ասկերանի ու Մարտունու ԲԿ-ների հետ կապ չկա
22:30-ի դրությամբ Արցախում 27 զոհ կա, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվը 200-ն անցնում է։
Թվերի մեջ ներառված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները․ նրանց հետ կապը դեռ հաստատված չէ։

🔸Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են. Արցախի ՊՆ
«Արցախի պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ». Արցախի ՊՆ

ՀՅԴ գրասենյակում ավարտվել է շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի հավաքը
Դաշնակցական Արթուր Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպմանը երկու տասնյակ քաղաքական ուժեր են ներկա եղել։
Արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք:
🔸 Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։
🔸 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է, հայտնում են ԱՆ-ից:

🔸 Հանրապետության հրապարակում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են դանակներ, երեք անձիք էլ ձերբակալվել են․ ՔԿ
▪️Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը
«Ազատության» հետ զրույցում լուրը հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ազատության» հետ զրույցում լուրը հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կռիվ ա, դե չեմ կարում խոսեմ, լա՛վ մնացեք». Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի խոսքերն են «Ազատությանը» տված վերջին հարցազրույցում, զոհվելուց ժամեր առաջ
Մակրոնը խստորեն դատապարում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը
«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության հարցով քննարկումները», - հայտարարել է Մակրոնը՝ տեղեկացնելով նաև, որ սերտ կապի մեջ է վարչապետ Փաշինյանի հետ:

▪️Ամարասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. Մեսրոպ Առաքելյան
«Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են։
Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ։
Ստեփանակերտը հոսանքազրկված է»,- գրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը

ՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին․ ԱԳՆ
Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ֆրանսիային՝ խնդրելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ խոսնակը։
Անի Բադալյանի հաղորդմամբ՝ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Մոսկվան «հակամարտող կողմերին» կոչ է արել բացառել խաղաղ բնակչության շրջանում զոհերը Ղարաբաղում
Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Մոսկվան նաև կոչ է անում անհապաղ վերադառնալ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը և դադարեցնել զինված առճակատումը։
Գերատեսչությունը նշել է, որ Երևանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջան փոխեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը։

Բլինքենը զրուցել է Ալիևի և Փաշինյանի հետ. Ադրբեջանի նախագահը «պատրաստակամություն է հայտնել» հանդիպել Ստեփանակերտի ներկայացուցիչներին
Բլինքենն Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ, Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենը զրուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։
Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ. Արցախի ՄԻՊ
Ժամը 5։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտի շրջան՝ 8 զոհերի դիակներ մայրաքաղաք տեղափոխելու համար։
Արցախի ՄԻՊ-ը հայտնում է՝ վարորդը վիրավոր է, ի վիճակի չէ դիերը տեղափոխել Ստեփանակերտ։

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են. ՊԲ
Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

🔸 Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պահանջում է Ադրբեջանից վերաբացել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։