Azatutyun
56.3K subscribers
4.24K photos
2.66K videos
35 files
5.91K links
Download Telegram
Արցախի Պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութության համար։
Ադրբեջանը համաձայն է եռակողմ հանդիպմանը, Հայաստանը վերջնական համաձայնություն չի տվել․ Լավրով

«Հայկական կողմը հայտարարել է, թե առարկություն չունի, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել։ Չեմ կարծում, թե մենք կպնդենք դա, որպեսզի առաջարկենք մեր ծառայությունները։ Այդ առաջարկները երկու կողմերին լավ հայտնի են», - հայտարարել է Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
Լավրովը Բայրամովին հրավիրել է այցելելու Ռուսաստան

«Մենք մշտական շփումների մեջ ենք ադրբեջանցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ», - Բաքվում ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ակնկալում ենք՝ 2023-ը հայ-ադրբեջանական կարգավորման ճեղքման տարի կլինի»․ Ալիևը՝ Լավրովին
Լաչինի ճանապարհին անցակետի տեղադրում նախատեսված չէ․ Լավրով

Լաչինի ճանապարհի ռեժիմն ու նրա ֆունկցիաները պետք է ամբողջովին համապատասխանեն եռակողմ առաջին հայտարարությանը՝ ընդունված 2020-ի նոյեմբերի 9-ին, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է կայացել

Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, փոխանցում է նախագահի աշխատակազմը։
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարի 24-ին։

Ավելի վաղ պետնախարարի պաշտոնից ազատվել էր Ռուբեն Վարդանյանը։ Նախագահ Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյան է առաջարկել այդ պաշտոնը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գլխավոր լուրեր 28.02.2023

• Լավրով․ եռակողմ հայտարարությունը Լաչինում անցակետ չի ենթադրում:

• Խաղաղության պայմանագրում 3-4 կետ համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ։

• Ադրբեջանը շարունակում է հանցագործությունը. Միրզոյան:

• Ռուսաստանն ակտիվացնում է հակահետախուզությունը:



Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան

Արատքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին ասել է, թե չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ «Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում»,-իր ելույթում ընդգծել է արտգործնախարարը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակն իջել է աննախադեպ՝ 25 մետրով, ահազանգում են Արցախից
Պուտինը մարմնամարզուհի Կաբաևային է նվիրել ՌԴ-ում ամենամեծ բնակարանը. Проект

«Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով Проект կայքին, հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գեղարվեստական մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևային նվիրել է «Ռուսաստանում ամենամեծ բնակարանը»: Սոչիում «Կորոլևսկի պարկ» շքեղ թաղամասում կառուցված այդ երկհարկանի պենտհաուսի մակերեսը 2 հազար 600 ք. մետր է: Այն ունի լողավազան, կինոթատրոն և ուղղաթիռի վայրէջքի հարթակ: Ենթադրվում է, որ բնակարանի գինը մոտ 65 միլիոն ռուբլի է: Դա Կաբաևայի բազում շքեղ բնակարաններից մեկն է: Պաշտոնապես չհաստատված լուրերի համաձայն, Կաբաևան մտերիմ հարաբերությունների մեջ է նախագահի հետ և, ըստ The Wall Street Journal հանդեսի, «Պուտինից ունի առնվազն երեք երեխա»:
Առնվազն 29 զոհ, 85 վիրավոր՝ Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով

Թեսալիայի նահանգապետի փոխանցմամբ՝ մարդատար գնացքի առաջին չորս վագոնները դուրս են եկել ռելսերից, իսկ առաջին երկու վագոնները, որոնք բռնկվել են բախումից, «գրեթե ամբողջությամբ ոչնչացել են»
Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցն է

Մարտի 1-ի սպանություններից 15 տարի անց էլ 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ։
«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն. Փաշինյան

«Այն, որ մինչև հիմա մարտի մեկի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի»,-այսօր «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու ևս մեկ փոխկապակցված անձ

 Ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում, 2019-2023թթ․ ընթացքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2 մլրդ․ 205 մլն. 858 հազար 586 դրամ ավելացված արժեքի հարկ և 1 մլրդ. 921 մլն. 752 հազար 578 դրամ շահութահարկ:
Կայացել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները

Հանդիպումն այսօր տեղի է ունեցել Խոջալուում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբում, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Արցախպրես» լրատվական գործակալությանը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից հայտնել են, որ քննարկվել են էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

«Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը», փոխանցում է Արցախպրեսը։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է արցախահայերի հետ բանակցությունների պատասխանատու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները
Ադրբեջանի հետ այսօր բանակցողներից մեկը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանն է
Մարտի 1-ից 15 տարի անց. Նորագույն պատմություն փոդքասթի նոր թողարկումը

Այսօր լրացավ 2008-ի մարտի 1-յան ողբերգության 15-րդ տարելիցը։ «Ազատության» Նորագույն պատմություն փոդքաստի հերթական թողարկումը պատմում է երկրի հետագա զարգացման վրա զգալի ազդեցություն ունեցած այս արյունալի իրադարձությունների մասին։

Մարտի 1-ի մասին Նորագույն պատմություն փոդքաստի թողարկումը կարող եք լսել.
🎧 «Ազատության» կայքում - https://bit.ly/41rVzC0
🎧 Apple Podcasts-ում - https://apple.co/3SzdwuA
🎧 Google Podcasts-ում - https://bit.ly/3kn3MqE
🎧 Spotify-ում - https://spoti.fi/3KFoFYH
Դելիում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Լավրովը հարցրել է, թե դեռ որքա՞ն է ի վիճակի դիմադրել Անկարան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու արևմտյան ճնշմանը։

«Մենք դիմադրելու կարիք չունենք, քանի որ ինքներս ենք որոշումներ կայացնում, ինչպես հարիր է ինքնիշխան պետությունը։ Մենք չենք միանում որևէ միակողմանի պատժամիջոցների, միայն այն սանկցիաներին, որոնք սահմանվում են ՄԱԿ-ի հավանությամբ։ Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև այլ երկրներին ևս, օրինակ՝ Իրանին», - հայտարարել է Չավուշօղլուն։
«Անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու»․ Արայիկ Հարությունյան

Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց, այսօր Արցախի կառավարության նիստի ժամանակ վերահաստատել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով՝ անկախ դժվարություններից և կիրառվող տարբեր ճնշումներից՝ հավատարիմ են մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու:

Ավելին՝ https://bit.ly/3SCY5kQ