Aysor.am News from Armenia
5.01K subscribers
603 photos
375 videos
1 file
113K links
News from Armenia
Send all your questions to info@aysor.am
Download Telegram
Սեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նոր փոփոխությունների համաձայն՝

1․Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։

2․Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորությունները ապահովագրական պատահարի վայրում։

«Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր»։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով:

Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Զինված հարձակում՝ Մոսկվայում գտնվող Wildberries ընկերության գրասենյակի վրա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։

«Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը:

Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելի»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Հաջողություններից մեկը, որ հաճախ ենք նշում`ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիակական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այսօր այդ թիվը 10 տոկոսից էլ ցածր է, ինչը վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է:

Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից են Հնդկաստանն է, Ֆրանսիան», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել «KATARA CULTURAL VILLAGE»-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Այս մասին Հակոբյանը հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին։

«ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին շեղել երկրի քաղաքական կյանքում իրենց ինչ–որ անհաջողություններից։ Նրանք ընտրել են մի ուղղություն, որը երկիրը տանում է դեպի կործանում։ Նրանք փորձում են գտնել ծայրահեղականների, ինչպես դա անում են Ռուսաստանին Ղարաբաղը հանձնելու մեջ մեղադրելիս։ Պարզապես պետք է ինչ–որ մեկը, ում կարելի է մատով ցույց տալ»,- նշել է հրամանատարը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դիլիջանի հողամասերը օտարվում են ձևական աճուրդներով, համայնքի բյուջե չեն մտնում հսկայական գումարներ, ահազանգել է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ ներկայացնելով նաև օրինակ, թե ինչպես է Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով հողամաս օտարվել՝ այն դեպքում, երբ այդ տարածքում հողամասերի շուկայական գները մի քանի տասնյակ հազար դոլարների են հասնում։

«․․․ Հողերի օտարման գործը ղեկավարում են Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը և նրա տեղակալ Արման Բազինյանը։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է»,- շեշտել է Սարգսյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գրեթե բոլոր ոլորտներում ձախողված (չի ձախողվել միայն խաբեության, ստի և մանիպուլյացիայի ոլորտում) ու կապիտուլացված կառավարությունն այսօր մեկնարկել է իբրև թե՝ համաշխարհային, հայկական 2-րդ գագաթնաժողովը: Սուտն ու դատարկամտությունն այնքան հոգեհարազատ է նրանց, որ նախկինում (հաղթանակած ու պատիվ ունեցող Հայաստանում) անցկացված «Հայաստան-Սփյուռք» 1-ին (1999թ.), 2-րդ (2002թ.), 3-րդ (2006թ.), 4-րդ (2011թ.), 5-րդ (2014թ.), 6-րդ (2018թ.) համաժողովները մի կողմ թողած՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, իբրև թե՝ առաջին անգամ 2022թ. Հայաստանն անցկացրել է «Համաշխարհային, հայկական 1-ին գագաթնաժողովը»:

Կա՞ մեկն այս ձախողակների կառավարությունում, որը կարող է բացատրել, թե որն է տարբերությունը: Ես կասեմ. տարբերությունն այն է, որ 2018 թվականից սկսած՝ Հայկական Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից: Իսկ Արցախը, որպես Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության երրորդ կարևորագույն օղակ և համաշխարհային հայության համար միավորիչ գաղափարներից մեկը, հայաթափել ու նվիրել են հակառակորդին: Միավորիչ կարևոր գաղափարներից մեկն էլ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որի մասին Նիկոլ Փաշինյանն այսօրվա գագաթնաժողովին բառ անգամ չասաց:

Եվ այս պայմաններում երկրի կառավարության ղեկավարը խոսում է «նյուվասյուկի» հիշեցնող սեփական ընկալումներից (որոնց մեծ մասն առ այսօր սխալ ու կործանարար են եղել Հայաստանի համար):

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Իրանի նախագահը կայցելի Մոսկվա՝ ստորագրելու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը։

«Երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված պայմանագիրը կստորագրվի Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»,- հայտնել է իրանական կողմը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Սյունիքի մարզ, քաղաք Կապան։

Հանդիպում է տեղի ունեցել համայնքապետարանում, քննարկվել են մի շարք հարցեր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ Բայդենից պահանջել են Ուկրաինային թույլ տալ ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին, գրում է Politico-ն։

Նրանք նամակ են հղել Բայդենին՝ կոչ անելով վերացնել ԱՄՆ կողմից տրամադրվող զենքի գործածման սահմանափակումները։

Այսպիսի կոչ հղվել է նաև Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե որոշում կայացվի ուկրաինական զինված ուժերին թույլ տալ արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում, դա կնշանակի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղիղ ներգրավվածություն հակամարտությանը։

«Դա նաև էապես կփոխի հակամարտության բնույթը և կնշանակի, որ նշված երկրները պատերազմում են Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում Ռուսաստանը կընդունի համապատասխան որոշումներ՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն իր համար»,- հայտարարել էր Ռուսաստանի նախագահը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ռուսական սահմանապահ ջոկատը:

Դեսպանին դիմավորել է ջոկատի հրամանատար, գնդապետ Շչերբակովը։ Նա ներկայացրել է ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։

ՄԱՆՐԱԱՄԱՍՆԵՐ
ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվել են Փարիզում կայացած օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները:

«Բոլորին է հայտնի, որ օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են, և ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել»,- պարգևտրման արարողության ժամանակ ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Բորիս» ցիկլոնը վնասներ է հասցրել Կենտրոնական Եվրոպայի երկրներին։

Ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղներից պատճառված տնտեսական վնասը կարող է գերազանցել 1 միլիարդ եվրոն, գրել է Reuters-ը։

Agence France-Presse-ի վերջին տվյալներով էլ՝ Ավստրիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Սլովակիայում տարերային աղետի հետևանքով 22 մարդ է զոհվել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանը, թե ինչպես են պատրաստվում հակազդել Արցախում հայկական հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։

«Ստացել եմ պատասխան՝ ոչնչի մասին»,- հայտնել է Լիլիթ Գալստյանը։

«Արցախից հետո Հայաստանն է։ Հայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսինն է ՀՀ իշխանությունը»,- ընդգծել է պատգամավորը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ