Ayb School
246 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
Այբեցիներն արդեն Դալլասում են և պատրաստ են ներկայացնելու Հայաստանը ISEF 2023֊ում 📕📘📙
Նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը, հաղթելով համադպրոցական գիտական փառատոնին, երաշխավորվել է մասնակցելու Regeneron միջազգյին գիտական և ինժեներական փառատոնին, որին մասնակցում են աշխարհի 64 երկրից ավելի քանի 1800 աշակերտներ:
«Այբ»֊ի աշակերտները ներկայանում են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագծով 😊
🤩ԱՄՆ Դալլաս քաղաքում տեղի ունեցավ Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնի բացումը:

🧪«Կանաչ քիմիա» ակումբի մասնակիցներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը շուտով կներկայացնեն իրենց նախագիծը մրցույթի ժյուրիին: Աշակերտներին ուղեկցում են «Այբ» դպրոցի բնգագիտական առարկայախմբի եւ նախագծի ղեկավար Լիլիթ Համբարձումյանը ու ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Սարգսյանը։

Մաղթում ենք հաջողություն մեր երկիրը ներկայացնող այբեցիներին😍:
Media is too big
VIEW IN TELEGRAM
1️⃣1️⃣-րդ սերնդի խոստովանությունը դպրոցին ու նախաավարտական հույզերը 🧡🧡🧡
«Կամար»֊ի ժպիտները ☺️

🔹«Այբ»֊ի շրջանավարտների երգչախումբը պատրաստվում է բացառիկ համերգին, որը կկայանա մայիսի 21֊ին՝ ժամը 18:00֊ին, Կոմիտասի թանգարան֊ինստիտուտում:

Շտապեք ձեռք բերել տոմսերը՝ 🔗https://bit.ly/44LDD79
Հրաշալի լուրեր ԱՄՆ֊ից🤩
«Այբ»֊ի աշակերտները Regeneron ISEF2023 փառատոնի հատուկ մրցանակակիրների թվում են🧡:
📙Նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի անդամներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը ստացել են Սաուդյան Արաբիայի “King Fahd University of Petroleum and Minerals (KFUPM)” համալսարանի ամբողջական կրթաթոշակ և $400 մրցանակային ֆոնդ: Մրցանակը սահմանել է «Mawhiba» Թագավոր Աբդուլազիզ և ընկերներ հիմնադրամը «Բնապահպանական ինժեներիա» անվանակարգում:
🔶«Կանաչ քիմիա» ակումբը երաշխավորվել էր Հայաստանը ներկայացնել Regeneron ISEF 2023-ին՝ հաղթելով Հայակական համադպրոցական գիտության փառատոնում: Գլխավոր մրցանակակիրների անունները հայտնի կդառնան վաղը՝ փառատոնի փակման արարողության ժամանակ:

📌Փաստեր ISEF 2023֊ի մասին
♻️Մասնակիցներ՝ 1638
♻️Նախագծեր՝ 1324
♻️Երկրներ և տարածաշրջաններ՝ 64
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Այբ»-ի շրջանավարտների «Կամար» երգչախմբի համերգը💙:

📘Հնչեցին հայ հոգևոր և աշխարհիկ երգերի մշակումներ։

🔹Երգչախմբի խմբավարն է մեներգչուհի, «Գեղարդ» երգեցիկ խմբի հիմնադիր և խմբավար Անահիտ Պապայանը, կոնցերտմայստեր՝ Էլեն Կիրակոսյան:
📙 «Այբ» դպրոցի աշակերտներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը փառատոնին ներկայացված նախագիծը մշակել են դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի շրջանակում: Նրանց նախագծած սարքն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Փառատոնին ներկայացվել են կենսապոլիմերի որակական հատկանիշները բարելավելուն միտված փորձերը, ինչպես նաև սարքի 3D մոդելը, որի հիման վրա ստեղծվելու է արտադրական սարքը։ https://escs.am/am/news/16639?fbclid=IwAR3Ca6z8t_wWg-53BQonK3VoyrQDjUmqU5oCDDL1--3xjFjMRLtPf9aYA28
Սիրելի այբեցիներ,

«Այբ»-ում մեկնարկում ենք կարևոր նախագիծ՝ ռազմամարզական ուսումնական ավանի կառուցում դպրոցի տարածքում: Ավանը հագեցած է լինելու նորագույն տեխնոլոգիաներով և վարժասարքերով, հասանելի է լինելու ամբողջ «Այբ» համայնքի, նաև հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտների համար: Ռազմամարզական ավանի նպատակի մասին տեսաուղերձում պատմում է գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ https://shorturl.at/dkoIR:

Հունիսի 2-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազամում զոհված մեր շրջանավարտ Լևոն Հովսեփյանի ծննդյան օրը, հավաքվելու ենք դպրոցում մեկնարկելու համայնքային դրամահավաքային արշավը: Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

Կարող եք գրանցվել այս հղումով՝ https://forms.gle/LCpcrxxN6rGtaVdT6 , նաև հրավիրել Ձեր ընկերներին:
🔑Պատմության ընկալման բանալիները
📙Ինչ արժեքներ է փոխանցում մեզ պատմությունը, և ինչ բարոյական պատասխանատվություն ենք կրում դրանց նկատմամբ: Պատմությունը որպես շարունակական դրամա: Որն է մեր դերը պատմական դրամայում: Ինչպես ներկայացնել և ուսուցանել պատմությունը:
🔶Խոսնակներ՝ Ալբերտ Ստեփանյան, Արթուր Աթանեսյան
🔶Վարող՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
🔗Դիտեք «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի նոր թողարկումը ամբողջությամբ: https://www.youtube.com/watch?v=lKC50cOnmWM
Դպրոցը, որտեղ երեխաները ձևավորվում են որպես անհատ, անցկացնում մանկության երջանիկ տարիներն ու ազատ են ստեղծագործելու՝ ձևավորելով պատասխանատվության և պատկանելիության զգացում

:
Երեխաների միջազգային օրվան ընդառաջ «Мир» միջազգային հեռուստաընկերության հատուկ ռեպորտաժը՝ «Այբ»-ի մասին: https://www.youtube.com/watch?v=zW37lryNWqc