Ayb School
242 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
«Հանգամանքների բերումով դարձա ուսուցիչ, աշակերտներս էլ՝ Դավիթ Յան, Արամ Փախչանյան, Տեր Մեսրոպ քհն. Արամյան»,– պատմել էր Գագիկ Գրիգորյանը🧡։
Դասավանդել սկսել է հանգամանքների բերումով, երբ Դավիթ Յանի և Արամ Փախչանյանի դասարանը մնացել էր առանց ֆիզիկայի ուսուցչի։ Հերթական կոնֆլիկտից հետո ուսուցիչը հեռացել էր դասարանից և խոստացել չվերադառնալ։ Սակայն վերադարձել էր և գրատախտակին կարդացել իրեն ուղղված տեքստը՝ «Дал слово – держи»։ Այսպես անխուսափելի էր դարձել ուսուցչի փոփոխությունը, գիտելիքի պահանջն ու բարձր սանդղակն էլ՝ հստակ սահմանված։ Այդ սանդղակին, ուղղակի, հասնել էր պետք։
Գիտնականից՝ ուսուցիչ. ինչպես «Այբ»-ի հիմնադիրներին միավորեց Ուսուցիչն ու դարձավ մի յուրահատուկ կրթական շարժման խորհրդանիշ և ոգեշնչման աղբյուր: Հոդվածն ամբողջությամբ՝ 🔗 https://ayb.am/hy/news/12

____
Գագիկ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սան Լազարո (San Lazzaro) սգո սրահում, երեքշաբթի` ապրիլի 11-ին՝ ժամը 18:00-ին: Հասցե՝ Լուկաշինի փող., 152 շենք, Աջափնյակ վարչ. շրջան:
📙Արամ Փախչանյանի «Կրթության տապան» հաղորդաշարի այս թողարկումը նրա մասին է, թե ուսուցչի որ հատկանիշներն են, որ դառնում են աշակերտների ապագա հաջողությունների գրավականը և ինչու։ Թե ինչպես է ստացվել, որ հենց Գագիկ Գրիգորյանի աշակերտները որոշեցին ստեղծել «Այբ»-ը, և անչափ համեստ այս մարդու մասին կհիշեն և կպատմեն երկար տարիներ🧡: https://youtu.be/vBaOPoBYGbE
📽Տոնելով հայկական կինեմատոգրաֆի 100-ամյակը. ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է:
Հոբելյանական տարվա ընթացքում սպասեք «Այբ»-ի աշակերտների նոր կինո-նախագծերին, որոնք իրականացնում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոն-ի հետ համագործակցությամբ 🧡
Մինչև այդ առաջարկում ենք դիտել նախորդ ուստարիներին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի ստեղծած հեռուստաֆիլմերից մի քանիսը.
🔶Թաքնված գանձերի հետքերով. «Հախճապակե հիշողություն» https://www.youtube.com/watch?v=tS7W2f6tW6s (2017-2018 ուս. տարի)
🔶Արցախ․ Եռաձայն պայքար․ Մարդը https://www.youtube.com/watch?v=VqFs-ZqkjYw (2020-2021 ուս. տարի)
🔶Արցախ․ Եռաձայն պայքար․ Եկեղեցի https://www.youtube.com/watch?v=2uyVo6KB5PA (2020-2021 ուս. տարի)
🔶Արցախ․ Եռաձայն պայքար․ Մշակույթ https://www.youtube.com/watch?v=-HZM5q6yi7o (2020-2021 ուս. տարի)
🔶Արծաթ. հայկական բնավորությամբ մետաղ https://www.youtube.com/watch?v=K71FYY1Pgzg (2021-2022 ուս. տարի)
«Ինքնություն և արժեքներ» շարքի նոր հանդիպման թեման մշակույթի և հակամշակույթի հակադրությունն է 🔥
Հրավիրում ենք բոլորին լսելու և հարցեր ուղղելու մեր բանախոսներին, որոնք քննարկելու և մտքեր են փոխանակելու այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝
🔸 մշակույթը որպես արարման և կարգավորման միջավայր ընդդեմ ինքնաոչնչացման, սպառման և քաոսի.
🔸 մշակույթի իմաստավորող դերն ընդդեմ իմաստազրկման ճգնաժամի.
🔸 արհեստական, փակող և մեռած մշակույթներ.
🔸 մշակույթը արհեստական բանականության դարաշրջանում: Գրանցվե՛ք այստեղ
Միացե՛ք մեզ ապրիլի 22-ին՝ ժամը 18։30-ին, «Այբ» դպրոցում։
https://fb.me/e/Zf1XmhDs
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔸«Այբ»-ի աշակերտները ստացան դիպլոմներ և պատվոգրեր Հայկական համադպրոցական գիտության փառատոնին հաղթելու կապակցությամբ: Փառատոնի մասնակցիներին պարգևատրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

📙Հայկական համադպրոցական գիտության փառատոնին «Այբ»-ը ներկայացել էր նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի նախագծերով, որոնք էին՝ «Կենսապոլիմերային թաղանթի ստացման սարք», «Ռենեմասկ» և «Փաուերֆիլ»: Բոլոր երեք նախագծերն էլ արժանացել էին ժյուրիի գնահատականին և զբաղեցրել մրցանակային տեղ:

🔸Կենսապոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծը հաղթող էր ճանաչվել, և նախագծի վրա աշխատող աշակերտները մայիսին մեկնելու են ԱՄՆ՝ ներկայացնելու Հայաստանը Regeneron International Science and Engineering Fair-ին, որն աշխարհի ամենամեծ գիտական մրցույթներից է։

📙Աշակերտների նախագծած սարքը արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են պլաստիկների համար։

🔸Նախագծավարներ՝ Լիլիթ Համբարձումյան, Լեւոն Սարգսյան, լաբորանտը՝ Ռուբեն Քերոբյան։
📙Հետաքրքիր ու օգտակար զրույց գիտելիքի ուժի, կրթության դերի, չափումների ու ակնկալիքների, ինչպես նաև մեր պոտենցիալի ու օտար մշակույթների և կայսրությունների մասին․Նարեկ Ամիրխանյանի փոդքաստի հյուրն է «Այբ»֊ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանը: https://youtu.be/Lbw0ZAdvtA8
«Մշակույթը որեւէ հավաքականության՝ ազգի, ցեղի, ժողովրդի, գոյության վկայականն է եւ օրինականացում, որովհետեւ առանց մշակույթի դու դատապարտված ես անհայտության, ուստի նաեւ՝ չգոյության։ Մեր կյանքի մնացած բոլոր բաները՝ կրթություն, տնտեսություն, միտված են մշակույթ ստեղծելուն». - Արամ Մեհրաբյան:

«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի նոր թողարկումը կհեռարձակվի Արմենիա հեռուստաընկերությամբ շուտով: Մինչև այդ առաջարկում ենք ընթերցել Mediamax.am-ի բացառիկ անդրադարձը մաշկույթի և հակամշակույթի դրսևորումների մասին թեմայով հանդիպմանը: https://mediamax.am/am/news/society/51093/?fbclid=IwAR2f8Dv7-iR8rVMWCTLC0l5o8gdzFup9hTitNbznTlUAsbQ-sMrcx6Spd1g
Մայիսի 𝟏𝟎-𝟏𝟑-ին «Այբ»-ը բացում է դռները արվեստասեր այցելուների առաջ: Հրավիրում ենք մասնակցելու ամենամյա Արվեստի շաբաթին:

Ուսումնական տարվա այս շրջանում արվեստի առարկայախմբի աշակերտները ներկայանալու են հաշվետու բեմադրություններով, համերգներով և նկարչական ցուցահանդեսով ու աշխատարաններով: Ամրագրեք ձեր մասնակցությունը այս հղումով՝ 🔗 https://forms.office.com/e/24MXyJXxBQ
📙«Այբ»-ի արվեստոտ օրերը մոտենում են: Մայիսի 10-13-ը կանցկացվի Արվեստի շաբաթը` https://bit.ly/3LymhBN:

Ծանոթացեք օրակարգին և համեցեք «Այբ» 🧡
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԱՐՎԵՍՏԻ ՇԱԲԱԹ 🧡

🔶Պարախմբերի հաշվետու ելույթներ
Երկար դադարից հետո «Այբ» դպրոցի շրջանավարտների երգչախումբը վերադառնում է մեծ բեմ: Սիրով հրավիրում ենք մեր շրջանավարտների «Կամար» երգչախմբի մենահամերգին, որը կկայանա մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

9 տարվա պատմություն ունեցող երգչախումբը բազմաթիվ հնչեղ համերգներ է ունեցել հայաստանյան և արտասահմանյան բեմերում: Երգչախումբը դարձյալ վերադառնում է համերգային գործունեության` նոր խորհրդանշական անունով` «Կամար» կապելով այբական տարբեր սերունդների միջև։ Տոմսի արժեքը 2000 դրամ է: Տեղերը սահմանափակ են, շտապեք ամրագրում կատարել՝ պատվիրելով տոմս tomsarkgh.am֊ից:
🔶Ժամեր հետո «Այբ»֊ի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի անդամներից Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը ուսուցիչ Լիլիթ Համբարձումյանի ուղեկցությամբ կժամանեն ԱՄՆ՝ մասնակցելու Regeneron International Science and Engineering Fair (ISEF) միջազգային փառատոնին: Փառատոնի ժամանակ ակումբը ներկայացնելու է Հայաստանը և ցուցադրելու է իրենց «Կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի» նախագիծը🧡:

📙«Կանաչ քիմիա» ակումբը այս նախագծով մասնակցել էր մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնին և ճանաչվել հաղթող ու երաշխավորվել մասնակցելու ISEF փառատոնին, որին մասնակցում են աշխարհի 64 երկրից ավելի քան 1800 պատվիրակներ:

Մաղթում ենք հաջողություն մեր թիմին և անհամբեր սպասում հաղթական լուրերի 😊