Auto.am
5 subscribers
7 photos
9 links
Auto.am կայքի պաշտոնական ալիքը
Download Telegram
Channel created
Channel photo updated
Բարև Հարգելի ավտոսիրողներ։ Միացեք մեզ #Telegram -ում։ Դեռ չգիտենք, ինչու ենք բացել, բայց դե թող լինի, չի խանգարի )🚗🚕🚘🚖😎
Շնորհակալություն ենք հայտնում Prom Expo LLC ընկերությանը` Arm Auto Show Expo 2018 ցուցահանդեսը անցկացնելու համար։

Ցուցահանդեսում մենք ներկայացրեցինք մեր նոր նախագիծը` Automarket.am – Ավտոպահեստամասերի օնլայն շուկան։

Արդեն ունենք մի շարք ընկերությունների հետ պայմանավորվածություններ, որոնք իրենց պահեստամասերի լայն տեսկանաին կնրեկայացնենք մեր օնլայն շուկայում։
50-ից ավելի ընկերություն գրանցվել են մոր նոր նախագծում։

Շտապեք գրանցվել automarket.am-ում, եւ կայքի գործարկումից հետո մեկ տարվա ընթացքում կունենաք անվճար դիլերական հաշիվ։
Հարգելի օգտատերեր, Auto.am կայքը արդեն հասանելի է նաև ռուսերեն լեզվով։ Պարզապես սեղմեք մենյուն և ընտրեք Ձեր նախընտրած լեզուն՝ Հայերեն, Русский, English:
Channel name was changed to «Auto.am»
Հարգելի օգտատերեր,
Auto.am կայքն արդեն թեստավորում է շատ սպասված հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Առաջին փուլում հասանելի կլինի iOS համակարգի հավելվածը:
Եթե դուք օգտագործում եք iPhone հեռախոս և ցանկանում եք դառնալ Auto.am կայքի հավելվածի թեստավորող, խնդրում ենք՝

Ուղարկել մեզ ձեր էլ. հասցեն, որով գրանցված եք iPhone-ում:
Ներբեռնել հատուկ թեստային ծրագիր՝ TestFlight (անվճար է):
Ծանուցում ստանալուց հետո ներբեռնել Auto.am հավելվածը:
Թեստավորման ընթացքում նկատված դիզայնի (UI/UX) և տեխնիկական թերությունների մասին տեղեկացնել՝ ուղարկելով սքրինշոթներ և մեկնաբանություններ:
Հարգելի Auto.am օգտատեր,
Մեծ ուրախությամբ ենք տեղեկացնում, որ մեր երկար սպասված Auto.am կայքի հավելվածն արդեն հասանելի է App Store-ում։
Գիտակցում ենք, որ այս գործընթացը որոշակի ժամանակ պահանջեց, և շնորհակալ ենք Ձեր համբերության համար։ Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի ստեղծենք մի հավելված, որը կդարձնի մեքենաների առքուվաճառքն առավել հարմարավետ և արդյունավետ։
iPhone օգտատերերը կարող են անմիջապես ներբեռնել Auto.am հավելվածը հետևյալ հղումով՝
https://apps.apple.com/us/app/auto-am-auto-marketplace/id1621075843
Ձեր կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար։ Խնդրում ենք օգտագործել հավելվածը և կիսվել Ձեր տպավորություններով, առաջարկներով ու դիտողություններով։ Մենք պատրաստ ենք արագ արձագանքել և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ։
Android օգտատերերին տեղեկացնում ենք, որ Auto.am հավելվածի Android տարբերակը ևս շուտով հասանելի կլինի Google Play Store-ում։
Շնորհակալություն Auto.am-ին վստահելու համար։
Հարգանքով՝
Auto.am թիմ
Լավ լուր ունենք!
Auto.am-ը սկսել է համագործակցությունը Turn.am նախագծի հետ, որը թույլ է տալիս հեշտությամբ գտնել և կապ հաստատել տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ այդ թվում ավտոմեքենաների խնամքի և տեխսպասարկման ծառայությունների:
Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կլինի օգտակար և հարմարավետ մեր ավտոսիրողների ու օգտատերերի համար:
Turn.am-ը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում կամ առաջարկում են ծառայություններ Հայաստանում:
Turn.am Անդրոիդ հավելվածը այս հղղումով՝ https://play.google.com/store/apps/details...
Turn.am iOS հավելվածը այս հղղումով՝ https://apps.apple.com/am/app/turn-am/id6474688200
* Auto.am -ի iOS հավելվածը այս հղումով https://apps.apple.com/.../auto-am-auto.../id1621075843
* Auto.am -ի Անդրոիդ հավելվածը շուտով։
Սիրելի՛ ընկերներ,
Մեր կայքի iOS և Android հավելվածները վերջապես App Store-ում և Google-ի Playmarket-ում են! Հավելվածները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով՝
📱 https://apps.apple.com/.../auto-am-auto.../id1621075843
📱 https://play.google.com/store/apps/details?id=am.auto.app...
Լավագույն մաղթանքներով,
Auto.am թիմ
🚗 Ձեր մեքենայի արագ վաճառքի լավագույն ձևը
⬇️ Ներբեռնեք Auto .am հավելվածը և միացեք Հայաստանի ամենամեծ ավտոհամայնքին
📊 Արդեն 28,000+ ներբեռնում՝ iOS և Android-ում
📲App Store https://tinyurl.com/yh3j9ua3
📲Google Play https://tinyurl.com/yfpjsdmh
«Ավտո Գելլրի» ընկերության հիմնադիր-տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հարցազրույցը Banks.am-ինhttps://banks.am/am/news/interviews/29897 - Linkedin please
Ուրախ ենք տեղեկացնել, որ Auto.am-ի պաշտոնական դիլերների ցանկին միացել է Mercedes-Benz Group AG-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝
Mercedes-Benz Armenia «Ավանգարդ Մոթորս» ՓԲԸ–ն։
Դիտեք ընկերության բոլոր առաջարկները․
https://auto.am/offer/3175062
Auto.am-ում գործարկվեց AI-ով աշխատող որոնում. հայկական ավտոշուկայում առաջինը
Բետա տարբերակը արդեն հասանելի է կայքի բոլոր օգտատերերին
Auto.am-ը Հայաստանի ավտոմեքենաների վաճառքի առաջին հարթակներից մեկն է, որը հասանելի է 2003 թվականից և բազմիցս թարմացվել ու զարգացել է տարիների ընթացքում։ Հայկական շուկայում Auto.am-ը միշտ հանդես է եկել որպես նորարարությունների առաջամարտիկ, և ոլորտում առաջատար մնալն ու օգտատերերի համար կայքից օգտվելը հնարավորինս հարմարավետ ու օգտակար դարձնելը եղել են ընկերության հիմնական առաջնահերթությունները։
Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները՝ Auto.am-ը հետամուտ է AI (արհեստական բանականության) գործիքների ներդրմանը կայքում։ Առաջին քայլը որոնման բաժնում AI օգնականի ներառումն է, որն անհամեմատ հեշտացնում է մարդկային, բնական լեզվով ձևակերպված հարցումներով ճիշտ ավտոմեքենա գտնելը։