ASNET-AM
92 subscribers
4 photos
2 videos
18 links
Ստացեք ASNET-AM ցանցի կողմից կարևոր ծանուցումներ այս ալիքի միջոցով:

asnet.am
Download Telegram
Առկա է այսօրվա վեբինարի տեսագրությունը։ Կարող եք կրկին դիտել և տարածել հղումը նրանց, ում կարծում եք` օգտակար կլինի։

https://scl.meet.asnet.am/playback/presentation/2.0/playback.html?meetingId=43a26a70d4eda90624f5a808aa9991541e5b7e9c-1625641847824

@ASNETAM
ASNET-AM վեբ փոստի էջում փոփոխություն է կատարվել և էջի հասցեն փոփոխվել է:

Եթե ձեզ մոտ խնդիր է առաջանում վեբ փոստ մուտք գործելու հարցում, ապա փորձեք նկարում պատկերվածի պես կրկին մտնել վեբ փոստ: Կամ էլ կարող եք անմիջապես օգտագործել հետևյալ հասցեն: asnet.am/wm

Հարցերի առկայության դեպքում կարող եք գրել մեկնաբանությունների հատվածում:

@ASNETAM
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով արձակուրդային ժամանակաշրջանը` Օգոստոսի 11-ի օնլայն վեբինարը հետաձգվել է։

Մանրամասների մասին կտեղեկացվի ավելի ուշ։
We are inviting you to DDoS protection (Operational network security) workshop for EaP NRENs.

22.11.2021, 16:00-18:00 (Yerevan Time)


Distributed Denial of Service (DDoS) is a large and growing problem within the networking community, with a large number of national research and education network organisations (NRENs) reporting attacks every month. This workshop will introduce EaP NRENs to the DDoS topic and give a technical overview of how attacks are carried out.

More about the event can be found on Wiki.


Agenda:
* Introduction to DDoS Attacks - An overview of motivation and modus operandi of attackers
* Details of selected DDoS Attacks - How the attacks work from a technical perspective

Zoom details:
https://geant.zoom.us/j/65326792517?pwd=TE1NWnpicTZpWUd3ZzJIKytwYUZMUT09

Meeting ID: 653 2679 2517
Passcode: 751957


Registration:
https://events.geant.org/event/1074/registrations/907/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չեմ կարողանում մուտք գործել ASNET-AM վեբ փոստի միջավայր. ի՞նչ անեմ»

Մենք նկատել ենք, որ անհասկանալի պատճառով ASNET-AM վեբ փոստի էջը արգելափակվում է որոշ անտիվիրուսային փաթեթների կողմից:

Վեբ փոստի կայքը չունի որևէ ակնհայտ խնդիր:
Խնդիրը կայանում է Avast ծրագրի աշխատանքի սկզբունքի մեջ: Մինչ մենք դիմել ենք Avast-ի թիմին խնդիրը լուծելու համար, դուք կարող եք շրջանցել այս խնդիրը։

Կատարեք տեսանյութում նշված քայլերը, ապա կրկին փորձեք մուտք գործել:

Հարցերի դեպքում դիմեք մեզ էլ. փոստով կամ մեկնաբանությունների միջոցով:

@ASNETAM
👍1
«Չեմ կարողանում միանալ MEET.ASNET.AM հանդիպման echo թեստի պատճառով. ի՞նչ անեմ»

Նկատվել է, որ որոշ Chrome օգտագործողների մոտ խնդիր կա MEET.ASNET.AM հանդիպման մուտքի հետ:

Այս պահին խնդիրը առաջանում է միայն Google Chrome բրաուզերի հետ: Մինչդեռ Mozilla Firefox և Microsoft Edge բրաուզերների վրա MEET.ASNET.AM գործում է անխափան:

Մինչ մենք փորձում ենք ամբողջությամբ պարզել և լուծել խնդիրը, կարող եք օգտվել այլընտրանքային տարբերակից՝ Mozilla Firefox և Microsoft Edge:

@ASNETAM
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ: MEET.ASNET.AM համակարգը թարմացվել է

Տեղեկացնում ենք, որ կատարվել է MEET.ASNET.AM համակարգի խոշոր թարմացում: Այն իր մեջ ներառում է նոր հնարավորություններ, ինտերֆեյսի փոփոխություն, ինչպես նաև շատ խնդիրների ուղղում:

Թարմացումից հետո որոշ օգտագործողների մոտ առաջին մուտքագրումից հետո գուցե համակարգը պահանջի փոխել գաղտնաբառը (եթե այն չի համապատասխանում անվտանգության թարմացված նվազագույն նորմերին): Այդ դեպքում անհրաժեշտ կլինի բացված էջում փոխել գաղտնաբառը, որից հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել Ձեր MEET էջը:

Հուսով ենք՝ այս թարմացումը կնպաստի, որ MEET.ASNET.AM համակարգը մնա ապահով և կայուն տեսակոնֆերանսի ծառայություն Ձեզ համար:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
@ASNETAM
👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ EDU.ASNET.AM ՀՍՐԹԱԿՈՒՄ

EDU.ASNET.AM հեռաուսուցման հարթակում առցանց իրականացվող դասընթացների մասնակիցներին այժմ հասանելի է նոր հնարավորություն՝ ծանուցում Telegram-ի միջոցով։

Այս նոր հնարավորությունից օգտվելու համար հետևեք տեսանյութի քայլերին։

Հարցերի դեպքում դիմեք մեզ էլ. փոստով կամ մեկնաբանությունների միջոցով:

@ASNETAM
👍3
Արդյո՞ք ձեր կազմակերպությանը անհրաժեշտ է գրագողության հայտնաբերման ծրագրակազմ:
Anonymous Poll
57%
Այո
13%
Ոչ
9%
Արդեն օգտագործում ենք
22%
Դժվարանում եմ պատասխանել
👍2
ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ eduroam WiFi ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Դեռևս 2019 թվականին մեր թիմը ներկայացրել և հետագայում իրականացրել է "Identity Infrastructure Boost Concept for eduroam Service" լուծումը, որը թույլ է տալիս նույնականացնել eduroam-ի օգտատերերին տվյալ կազմակերպության էլ.փոստի (IMAP) սերվերի միջոցով: Այդ կերպ որոշակի կազմակերպության ներսում առկա էլ. փոստի անունը/գաղտնաբառը կարող է օգտագործվել որպես eduroam ծառայության ինքնության վավերացման աղբյուր:

Սակայն վերջին շրջանում Google-ի անվտանգության սահմանափակումների պատճառով Gmail հասցեներով eduroam ծառայություն մուտք գործողների մոտ որոշ խնդիրներ էին առաջանում։

Որպես լուծում, մեր թիմը վերջերս ավարտել է Google Secure LDAP access-ի միջոցով նոր ավելի արդյունավետ մեխանիզմի ներդրումը: Այն կրկին թույլ է տալիս Gmail-ի հասցեները օգտագործել որպես ինքնության վավերացման աղբյուր eduroam-ի նույնականացման համար և աշխատում է շատ ավելի արագ և արդյունավետ:

Gmail-ի վրա հիմնված կազմակերպության eduroam մուտքի այս նոր լուծումն արդեն աշխատում է ASNET-AM ցանցի անդամ-կազմակերպություններից մի քանի հաստատությունների համար (օրինակ՝ ISEC, ASPU):

Արդյունքում այդ կազմակերպությունների և՛ աշխատակիցները, և՛ ուսանողները կարող են միանալ eduroam WiFi ծառայությանը ամբողջ աշխարհում՝ օգտագործելով իրենց էլ.փոստի մուտքային տվյալները:

Հուսով ենք, որ ASNET-AM ցանցի ավելի շատ անդամ-կազմակերպություններ մոտ ապագայում նույնպես կիրականացնեն eduroam WiFi ծառայությունը:

ASNET-AM ցանցի թիմը պատրաստ է տրամադրել համապատասխան օգնություն Հայաստանի բոլոր շահագրգիռ կազմակերպություններին:


Հղում: https://asnet.am/about.php?art=news_eduroam23-2&lang=hy
MEET.ASNET.AM համակարգը թարմացվել է

Տեղեկացնում ենք, որ կատարվել է MEET.ASNET.AM համակարգի թարմացում: Այն իր մեջ ներառում է նոր հնարավորություններ, ինտերֆեյսի թարմացում, ինչպես նաև շատ խնդիրների ուղղում:

Այժմ արդեն հնարավորություն կա հանդիպման տեսագրությունը դիտել և բեռնել վիդեո ֆորմատով։ Դրա հետ կապված այս հաղորդագրության վերևում բերված են ուղեցույց-նկարներ։

Հուսով ենք, որ այս թարմացումը կնպաստի MEET.ASNET.AM համակարգի կայունությանն ու անվտանգությանը։

@ASNETAM
👍4
Հարգելի գործընկերներ,

ASNET-AM ցանցը հետևողական աշխատանքներ է իրականացնում անձնական տվյալների պահպանման և կիբեռանվտանգության ապահովման համար:

Ուրախ ենք տեղեկացնել, որ այս փուլում մենք սկսել ենք MISP ծրագրի իրականացումը: MISP-ը դա բաց կոդով սպառնալիքների հայտնաբերման և վնասակար տեղեկատվության փոխանակման հետախուզական հարթակ է, որը նախատեսված է հեշտացնելու սպառնալիքների մասին տեղեկատվության անխափան փոխանակումը, անվտանգ պահեստավորումը և համապարփակ վերլուծությունը: Այս հարթակը հնարավորություն կտա մեզ ամրացնել կիբեռհարձակումների դեմ պաշտպանությունը և զերծ մնալ հնարավոր սպառնալիքներից:

Եթե ձեր կազմակերպությունը ցանկանում է պաշտպանված լինել և միանալ MISP կիբեռանվտանգության միասնական հարթակին, խնդրում ենք ուղարկել կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեն cert@asnet.am էլ.հասցեին:
Միասին օգտագործելով նմանատիպ գործիքները մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում մեր կիբեռանվտանգության դիրքերն ամրապնդելու համար:

ASNET-AM cybersecurity team

@ASNETAM
Upcoming Workshop in IIAP - Cloud/NMaaS/WiFiMon


Dear Colleagues,

Soon we will host in Yerevan (IIAP NAS RA) GEANT workshop by topic “Exploring Virtualization and Monitoring Opportunities in Networking” on which will be presented information about Cloud technologies, GEANT NMaaS and WiFiMon services and implementation.

Place of workshop: IIAP NAS RA, 1 Paruyr Sevak
Starts: Oct 5, 2023, 10:00 AM
Ends: Oct 5, 2023, 4:30 PM
Link for registration: https://events.geant.org/event/1525/

Workshop name:
Exploring Virtualization and Monitoring Opportunities in Networking

Description:
The workshop is for network professionals, administrators, and researchers.

It will focuses to advantages and benefits of Cloud Infrastructure and Network Management as a Service (NMaaS) from GEANT, which offering a portfolio of network management applications hosted as dedicated per-user instances in the cloud.

Also on the workshop will be presented WiFiMon service from GÉANT. WiFiMon empowers users to monitor and analyze WiFi network performance in real time, providing valuable insights into signal strength, link quality, bit rate, and other technical parameters. Through interactive exercises and demonstrations, participants will gain practical experience utilizing WiFiMon to manage and optimize WiFi network performance proactively.

@ASNETAM
👍4
👍2
Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք որ, սույն թվականի փետրվարի 6-ին, ժամը 11:00-ից 13:00 ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (Պարույր Սևակ 1, 4
հարկ, տնօրենի ընունարան ), տեղի կունենա աշխատաժողով նվիրված ASNET ցանցում կիբերանվտանգության խնդիրներին:

Ուրախ կլինենք Ձեր կազմակերպության կիբերանվտանգության պատասխանատուին տեսնել այս միջոցառմանը։
Կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը և գրանցման հղումը:

1. Սերգեյ Աբրահամյան
ASNET-CERT գործունեությունը

2. Էդգար Զորունց, Սյունե Կյուրեղյան
MISP համակարգը և հնարավորությունները

3. Ռոբերտ Թադեվոսյան
Կիբերանվտագության սահմանները ASNET ցանցի և Ձեր կազմակերպության միջև

4. Անդրանիկ Վարդանյան
Կիբեր խոցելիությունները համալսարաններում և գիտական հաստատություններում

5. Սամվել Մարտիրոսյան
Cyber hub

6. Քննարկում

https://docs.google.com/forms/d/1Q8iysF2t6EvI7px5lMZJF5QghHupCWIdkDF5zEdraCA/viewform?edit_requested=true


Լավագույն մաղթանքներով,
Asnet Cybersecurity Team
010584541
👍1
ASNET-AM-ը 10 ԳԲ թողունակությամբ կապ է հաստատել

Հարգելի հետևորդներ,
ASNET-AM ցանցը 10 ԳԲ թողունակությամբ կապ է հաստատել համաեվրոպական GEANT ցանցի հետ:
Սա նշանակալի քայլ է մեր ցանցային ենթակառուցվածքների ընդլայնման և եվրոպացի գործընկերների հետ անխափան կապ հաստատելու ուղղությամբ:

Հետևե՛ք մեր նորություններին, որպեսզի տեղյակ լինեք ցանցային նոր հնարավորությունների մասին:

@ASNETAM
👍6
Հարգելի գործընկերներ,
Հրավիրում ենք Ձեզ մայիսի 29-ին, ժամը 11-ին մասնակցելու ASNET-AM ցանցի աշխատաժողովին, որը նվիրված է ցանցային ծառայություններին, ենթակառուցվածքներին և ցանցային անվտանգությանը: Աշխատաժողովը տեղի կունենա Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (Պարույր Սևակ 1, 4-րդ հարկ, տնօրենի ընդունարան):
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ այս միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/ehJKZBUGkcoJAZRF9
👨‍💻👨‍💻👨‍💻
MEET.ASNET.AM ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՇՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ իրականացվել է MEET.ASNET.AM տեսակոնֆերանս համակարգի խոշոր թարմացում, որի արդյունքում բարելավվել է համակարգի աշխատանքի որակը, անվտանգությունը և կայքի ինտերֆեյսը: Խնդրում ենք նկատի առնել, որ հաջորդ ձեր մուտքագրումից հետո համակարգը ձեզնից կպահանջի փոխել գաղտնաբառը: Եթե չեք ցանկանում փոխել ձեր գաղտնաբառը, ապա այդ դաշտերում կարող եք լրացնել ձեր նախկին գաղտնաբառը, եթե իհարկե այն համապատասխանում է ներկայիս անվտանգության չափանիշներին (առնվազն 8 նիշ, 1 մեծատառ, 1 փոքրատառ, 1 թվանշան և 1 սիմվոլ):
👍6
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM