ASNET-AM
32 subscribers
1 photo
1 video
10 links
Ստացեք ASNET-AM ցանցի կողմից կարևոր ծանուցումներ այս ալիքի միջոցով:

asnet.am
Download Telegram
Channel created
Ողջունում ենք Ձեզ ASNET-AM ցանցի Telegram-յան ալիքում։

Այստեղ կկարողանաք ստանալ կարևոր թարմ ծանուցումներ ծառայությունների, անվտանգության ու որոշ փոփոխությունների մասին։

Կարող եք տարածել այս ալիքը ձեր գործընկերներին, որոնք օգտվում են ASNET-AM ցանցի ծառայություններից, որպեսզի նրանք նույնպես ստանան կարևոր թարմ ծանուցումներ։

@asnetam
❗️ Հարգելի օգտվողներ,

Նրանք, ովքեր նոր են միանում ալիքին, անհրաժեշտ է սեղմել ներքևում գտնվող JOIN կամ ПРИСОЕДИНИТЬСЯ
կոճակը:

@asnetam
ՕՆԼԱՅՆ ՎԵԲԻՆԱՐՆԵՐ. «ASNET-AM ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»

ASNET-AM ցանցի ծառայությունների սպասարկման թիմը կազմակերպում է օնլայն վեբինարների շարք «ASNET-AM ցանցի ծառայությունների անվտանգ և արդյունավետ օգտագործում» վերնագրով, որոնց ընթացքում կներկայացվեն ASNET-AM ցանցի մի քանի ծառայությունների գրագետ, անվտանգ և արդյունավետ օգտագործման սկզբունքներ։ Մասնակիցներին կտրամադրվեն քննարկվող թեմայով արդիական խորհուրդներ և ուղեցույց՝ էլեկտրոնային ձևաչափով:

Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր օգտվում են ASNET-AM ցանցի ծառայություններից, այդ թվում՝ ASNET-AM անդամ-կազմակերպությունների ցանցային ադմինիստրատորներին, որոնց մասնակցությունը կենսական է տվյալ կազմակերպության արդյունավետ գործունեության համար: Վեբինարները կանցկացվեն MEET.ASNET.AM հարթակում: Առաջիկա օնլայն վեբինարի տվյալները կարող եք տեսնել նամակի վերջում:

@ASNETAM
ԱՌԱՋԻԿԱ ՕՆԼԱՅՆ ՎԵԲԻՆԱՐ

🗓 Հուլիսի 7, 2021

🕐 ժ. 13:00-13:45

Թեմա: «Պաշտպանվենք կեղծ նամակներից և սպամից»


🔗 ՕՆԼԱՅՆ ՎԵԲԻՆԱՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀՂՈՒՄԸ (Վիճակագրության համար)
https://forms.gle/yytrM9TevQUPk2vT8

🔗 ՕՆԼԱՅՆ ՎԵԲԻՆԱՐԻ ՀՂՈՒՄԸ.
https://meet.asnet.am/b/sam-lxt-3kw
Ինչպես արդեն գիտեք, այսօր 13:00 տեղի կունենա օնլայն վեբինար:

Թեմա: «Պաշտպանվենք սպամից»

🔗 ՕՆԼԱՅՆ ՎԵԲԻՆԱՐԻ ՀՂՈՒՄԸ.
https://meet.asnet.am/b/sam-lxt-3kw

📄 ՎԵԲԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐ

13:00 - Բացման խոսքեր
13:05 - Պրեզենտացիա: «Պաշտպանվենք սպամից»
13:30 - Հարց-պատասխան
13:45 - Եզրափակում


@ASNETAM
ASNET-AM pinned «Ինչպես արդեն գիտեք, այսօր 13:00 տեղի կունենա օնլայն վեբինար: Թեմա: «Պաշտպանվենք սպամից» 🔗 ՕՆԼԱՅՆ ՎԵԲԻՆԱՐԻ ՀՂՈՒՄԸ. https://meet.asnet.am/b/sam-lxt-3kw 📄 ՎԵԲԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐ 13:00 - Բացման խոսքեր 13:05 - Պրեզենտացիա: «Պաշտպանվենք սպամից» 13:30 - Հարց-պատասխան…»
Այսօրվա վեբինարում նշված մտքերը կարող եք գտնել մեր կայքի հետևյալ հոդվածում։

https://asnet.am/services.php?art=protfakeemails&lang=hy

@ASNETAM
Առկա է այսօրվա վեբինարի տեսագրությունը։ Կարող եք կրկին դիտել և տարածել հղումը նրանց, ում կարծում եք` օգտակար կլինի։

https://scl.meet.asnet.am/playback/presentation/2.0/playback.html?meetingId=43a26a70d4eda90624f5a808aa9991541e5b7e9c-1625641847824

@ASNETAM
ASNET-AM վեբ փոստի էջում փոփոխություն է կատարվել և էջի հասցեն փոփոխվել է:

Եթե ձեզ մոտ խնդիր է առաջանում վեբ փոստ մուտք գործելու հարցում, ապա փորձեք նկարում պատկերվածի պես կրկին մտնել վեբ փոստ: Կամ էլ կարող եք անմիջապես օգտագործել հետևյալ հասցեն: asnet.am/wm

Հարցերի առկայության դեպքում կարող եք գրել մեկնաբանությունների հատվածում:

@ASNETAM
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով արձակուրդային ժամանակաշրջանը` Օգոստոսի 11-ի օնլայն վեբինարը հետաձգվել է։

Մանրամասների մասին կտեղեկացվի ավելի ուշ։
We are inviting you to DDoS protection (Operational network security) workshop for EaP NRENs.

22.11.2021, 16:00-18:00 (Yerevan Time)


Distributed Denial of Service (DDoS) is a large and growing problem within the networking community, with a large number of national research and education network organisations (NRENs) reporting attacks every month. This workshop will introduce EaP NRENs to the DDoS topic and give a technical overview of how attacks are carried out.

More about the event can be found on Wiki.


Agenda:
* Introduction to DDoS Attacks - An overview of motivation and modus operandi of attackers
* Details of selected DDoS Attacks - How the attacks work from a technical perspective

Zoom details:
https://geant.zoom.us/j/65326792517?pwd=TE1NWnpicTZpWUd3ZzJIKytwYUZMUT09

Meeting ID: 653 2679 2517
Passcode: 751957


Registration:
https://events.geant.org/event/1074/registrations/907/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չեմ կարողանում մուտք գործել ASNET-AM վեբ փոստի միջավայր. ի՞նչ անեմ»

Մենք նկատել ենք, որ անհասկանալի պատճառով ASNET-AM վեբ փոստի էջը արգելափակվում է որոշ անտիվիրուսային փաթեթների կողմից:

Վեբ փոստի կայքը չունի որևէ ակնհայտ խնդիր:
Խնդիրը կայանում է Avast ծրագրի աշխատանքի սկզբունքի մեջ: Մինչ մենք դիմել ենք Avast-ի թիմին խնդիրը լուծելու համար, դուք կարող եք շրջանցել այս խնդիրը։

Կատարեք տեսանյութում նշված քայլերը, ապա կրկին փորձեք մուտք գործել:

Հարցերի դեպքում դիմեք մեզ էլ. փոստով կամ մեկնաբանությունների միջոցով:

@ASNETAM
«Չեմ կարողանում միանալ MEET.ASNET.AM հանդիպման echo թեստի պատճառով. ի՞նչ անեմ»

Նկատվել է, որ որոշ Chrome օգտագործողների մոտ խնդիր կա MEET.ASNET.AM հանդիպման մուտքի հետ:

Այս պահին խնդիրը առաջանում է միայն Google Chrome բրաուզերի հետ: Մինչդեռ Mozilla Firefox և Microsoft Edge բրաուզերների վրա MEET.ASNET.AM գործում է անխափան:

Մինչ մենք փորձում ենք ամբողջությամբ պարզել և լուծել խնդիրը, կարող եք օգտվել այլընտրանքային տարբերակից՝ Mozilla Firefox և Microsoft Edge:

@ASNETAM
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ: MEET.ASNET.AM համակարգը թարմացվել է

Տեղեկացնում ենք, որ կատարվել է MEET.ASNET.AM համակարգի խոշոր թարմացում: Այն իր մեջ ներառում է նոր հնարավորություններ, ինտերֆեյսի փոփոխություն, ինչպես նաև շատ խնդիրների ուղղում:

Թարմացումից հետո որոշ օգտագործողների մոտ առաջին մուտքագրումից հետո գուցե համակարգը պահանջի փոխել գաղտնաբառը (եթե այն չի համապատասխանում անվտանգության թարմացված նվազագույն նորմերին): Այդ դեպքում անհրաժեշտ կլինի բացված էջում փոխել գաղտնաբառը, որից հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել Ձեր MEET էջը:

Հուսով ենք՝ այս թարմացումը կնպաստի, որ MEET.ASNET.AM համակարգը մնա ապահով և կայուն տեսակոնֆերանսի ծառայություն Ձեզ համար:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
@ASNETAM