Արցախի թեմ
185 subscribers
150 photos
117 videos
1 file
452 links
Download Telegram
Հայ Օգնության Միության 115-ամյակի միջոցառումների շրջանակում ս.թ. հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում կայացել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանամուտի արարողություն: ՀՕՄ-ի կողմից իրականացվող «Հույսի օջախներ» ծրագրի շրջանակներում արցախցի 10 բռնատեղահանված ընտանիքներ ստացել են բնակարան։
Ամբողջական նյութը ⬇️
4
Երևանում դրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմքը։
․․․Արցախը շարունակում է ապրել՝ իր մշակույթի, արվեստի և հայրենանվեր մարդկանց շնորհիվ։

Ամբողջական նյութը ⤵️
4
Սիրելի արցախցիներ,
Արցախյան մշակութային կյանք
ի շարունակականությունը նոր և նշանակալի արտահայտություն է ստանում՝ թատրոնի բեմահարթակի վրա։

Արցախի Վահրամ Փափազյանի անվան մայր թատրոնի դրամատիկական խմբի դերասանները կրկին միավորվել են՝ նպատակ ունենալով վերականգնելու արցախյան թատրոնի ստեղծագործական ավանդույթներն ու գեղարվեստական ժառանգությունը։

Նոյեմբերի 12-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա ականատես լինելու Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործության բեմադրությունը՝ ծնունդ առած Ռուզաննա Խաչատրյանի բեմականացման և բեմադրության ներքո։
Ներկայացումը հնչելու է արցախյան բարբառով․․․

Ամբողջական նյութը ⤵️
3
📍 ԱՐՄԵՆԱԿԱՎԱՆ ԳՅՈՒՂ

Գյուղը գտնվում է ԱՀ հյուսիսարևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Խաչեն գավառում: Բնակավայրը տեղաբաշխված է Խաչենի ջրամբարի հարևանությամբ՝ նույնանուն գետի աջափնյակում:

Միջնադարյան ժամանակաշրջանի գյուղի պատմության վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել:
Միջին միջնադարից սկսած քոչվոր ցեղերի ճնշումները Արցախի դաշտավայրում ապրող հայկական բնակավայրերի վրա սաստկանում էր: Նմանօրինակ իրավիճակ էր ստեղծվել նաև Խաչենի միջին և ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի հայության, այդ թվում Փոքր Ջինլիի՝ ներկայիս Արմենակավանի տարածքում ապրողների համար:

Ամբողջական նյութը ⤵️

📸 Սիրելի հայրենակիցներ, հավաքագրում ենք Արցախի բնակավայրերի լուսանկարներ։
Պատմությունը թվայնացնելու և պահպանելու համար կարևոր է յուրաքանչյուր լուսանկար:
Խնդրում ենք Արցախից Ձեր ունեցած նկարները դնել մեկնաբանություններում կամ ուղարկել մեր info@artsakhdiocese.am էլ–հասցեին։
5🕊1
Սիրելի արցախցիներ,
Արցախի թեմի «Ընծա» կենտրոնը մեկնարկում է մանրանկարչության դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել 12 տարեկանից սկսած՝ պատանիները և մեծահասակները։
Դասերը անց են կացվելու յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի, ժամը 16։00-ին, Բաղրամյան 59Գ հասցեում։
Մարամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 99 716 073:
7
Բովուրխանի վանք

Բովուրխանի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Կառուցվել է 17-րդ դարում, պատմական Արցախի Վարանդա գավառում: Վանական համալիրը Վարանդայի մելիքների ամառային նստավայրն էր: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից:⤵️
5
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Դրախտի ընտանիք» ծրագրի երկրորդ խմբի դասընթացները հաջողությամբ ավարտվեցին՝ ապահովելով համապարփակ աջակցություն Արցախից տեղահանված նորապսակ զույգերին ։ ➡️Ամբողջական նյութը⬅️
3
2023թ․ սեպտեմբերի վերջին եղավ ողբերգականը՝ հայաթափվեց Արցախը, և թվում էր՝ այլևս չեն գործելու երկրամասի հարուստ ավանդույթ ունեցող մշակութային կառույցները։ Բայց կային նվիրյալներ, ովքեր, չնայած դժվարություններին, խոչընդոտներին, հայրենիքի կորստի ցավին, փորձում էին արդեն Երևանում շարունակել գործունեությունը։ Ու այս նվիրյալներին եղան աջակիցներ, որոնցից է Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)՝ հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանի գլխավորությամբ․․․

➡️ Ամբողջական նյութը ⬅️
3👍1
Սիրելի արցախցիներ,
Նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, հյուրընկալելու ենք «Դանիական-հայկական առաքելության» գործադիր տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս պարոն Արշավիր Գաբուճյանին:

Հանդիպման թեմա՝ Հող և մարդ
Հասցե՝ Բաղրամյան 59գ

Սիրով սպասում ենք բոլորին:
✔️ Մասնակցությունը խնդրում ենք հաստատել՝ գրանցվելով ➡️ https://forms.gle/VwdwG7ea8XZPt8H46
5
Թող կատաղի հարձակումը մեզ վրա վարանումի առիթ չդառնա. վարչապետի կոչին միացած եպիսկոպոսների հայտարարությունը․․․
➡️ Ամբողջական նյութը
🥴4🔥3😢1😐1
Սիրելի՛ հավատավոր զավակներ ի Քրիստոս,

2025 թվականը, մոտենալով ավարտին, մեր առջև է բացում Ամանորի կարևոր ու մաքրագործող մի խորհուրդ, երբ նրան նայում ենք հոգևոր կյանքի տեսանկյունից։ Այն մեզ հրավիրում է ոչ թե ուղղակի թերթելու օրացույցի հերթական էջը, այլ հայելու մեր ներսը՝ ազնվորեն նայելով մեր սրտերին ու հոգիներին։ Այդ օրը մեզ մաքրվելու է մղում, մաքրվելու հոգին ու մարմինը տանջող մեղքերից, կյանքի խոտոր ուղիներից ու սովորույթներից ...

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Առաջնորդ Արցախի թեմի

Ամբողջական խոսքը⤵️
4👍2🤔1
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.⤵️
4👍1🥴1
Մոսկվայում, «Դիալոգ» մատենաշարի շրջանակներում, «Կնիժնի միր» հրատարակչությունում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Պատերազմի արգանդում» վիպակների և պատմվածքների ժողովածուն, որը հայտնի ստեփանակերտցի գրող-լրագրողի՝ միջազգային մրցույթների դափնեկրի, 13-րդ գիրքն է․․․
➡️ Ամբողջական նյութը
5🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Դրախտի ընտանիք» ծրագրի 3-րդ փուլը սկսել է իր աշխատանքները՝ շարունակելով նոր հնարավորություններ բացել արցախցի նորապսակ զույգերի համար։

Այս փուլում շահառուները մասնակցում են վարսավիրության մասնագիտական դասընթացի…
«Դրախտի ընտանիք» ծրագիրն իրականացվում է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ՝ «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի կողմից, գերմանական «Brot für die Welt» կազմակերպության օժանդակությամբ:

➡️ Ամբողջական նյութը
4
Մարտի 30-ին Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոնի բեմում «Արցախի բալիկներ» համույթը կներկայացնի «Ձոն Արցախին» խորագիրը կրող համերգային ծրագիրը։

«Արցախի բալիկներ» համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ։ Համույթն իր պարապմունքներն անցկացնում է Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Ամբողջական նյութը ⤵️
3
«Լույս Արցախի մանուկներին» հոգևոր-կրթական ծրագիրը գործում է նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ հովանավորությամբ «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» և օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ⤵️
2😍1
Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը դարձել է ոչ միայն հոգևոր և հոգեբանական աջակցության, այլև արցախյան մշակույթի պահպանման կարևոր վայր։

«Արցախի բալիկներ» վերածնված մանկապատանեկան համույթն այստեղ է անցկացնում իր պարապմունքները՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Համույթը, որը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ, շարունակում է արցախյան ազգագրական գոհարների ներկայացումը հանդիսատեսին։

Ամբողջական նյութը ⤵️
5
Հարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ ներկայի կենդանի իրողություն, որ ամեն ժամ վերանորոգում է հոգու ծաղկումը մեր մեջ․․․

Սիրելի՛ հավատավոր զավակներ.

Կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի Հարության փառավոր ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Ամեն տարի, Սուրբ Զատիկի լուսաշող առավոտը, այս ձայնը նոր ուժով է հայտնվում մեր կյանքում, որովհետև Հարությունը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ ներկայի կենդանի իրողություն, որ ամեն ժամ վերանորոգում է հոգու ծաղկումը մեր մեջ։

Անցնող մի քանի տարիներին մեր ժողովուրդը շարունակաբար ծանր խաչ է կրում։ Արցախահայությունը, հեռու իր հայրական տներից, ապրում է կարոտի ու անորոշության ամենօրյա ցավը, իսկ հայ գերիները, ում ձայնը դեռ չի հասնում մեզ, Հարության այս տոնն ընդունում են բանտային խցերի ծանր լռության մեջ։ Ցավն ու կսկիծը դեռ չեն հեռացել՝ ոչ երեկ, ոչ այսօր։

Հենց ցավի այս խորքում է, որ Ավետարանի ձայնն ամենաուժեղ կերպով է հնչում. «Ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. 16:22)։ Հարուցյալ Տերը խոստացել է ուրախություն՝ ոչ թե դժվարությունների բացակայության, ոչ թե ճանապարհի հարթության, այլ ներքին անպարտելի կամքի միջոցով, որ ոչ մի մարդկային ուժ ի զորու չէ հողի տակ թաղել․․․

Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Ամբողջական խոսքը ⤵️
4