«Հոդված 3» ակումբ
36 subscribers
175 photos
9 videos
20 files
54 links
«Հոդված 3» ակումբի լրատու
Download Telegram
➡️Այսօր Հոդված 3 » մարդու իրավունքների դպրոցի մասնակիցները քննարկում էին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ դատական սխալները։ Իրավաբան Զարուհի Մեժլումյանը մասնակիցներին ներկայացրեց արդար դատաքննության իրավունքի էությունն ու կարևորությունը։


Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom South Caucasus հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ապրող 18-23 տարեկան երիտասարդնե'ր.

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ է “Youth ON” VOL4 քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ։

Ճամբարը բացառիկ հնարավորություն է ստանալու.

Գիտելիքներ՝ մեդիագրագիտության, մարդու իրավունքների, քաղաքացիական կրթության, սոցիալական ձեռներեցության և այլ ոլորտներից,

Հմտություններ՝ դրամաշնորհային ծրագրեր գրելու, իրականացնելու ու դրանք հաջողությամբ զարգացնելու համար,

Դրամաշնորհային աջակցություն՝ հարազատ համայնքում սեփական զարգացմանը։

2019- 2021 թթ․ ճամբարի շրջանակում կարողացել ենք համայնքային զարգացման 21 գաղափար կյանքի կոչել։ Իրականացված ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝. https://bit.ly/2PTdnp https://cutt.ly/gFtAO4R https://rb.gy/tsj9o4

📆Ճամբարին մասնակցելու համար լրացրեք կից հայտադիմումը մինչև հունիսի 1-ը:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScSER1cM8vMdXqLO5xvggG4qkh7tIFf13O-vQZwi_nMlcg44w/viewform
Այսօր «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի մասնակիցներին հյուրընկալել էր ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը: Դպրոցի մասնակիցները պարոն Գրիգորյանի հետ քննակեցին Սահմանադրական դատարանի, Սահմանադրության դերը և նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից:

Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։

Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
«ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» թեմայով քննարկում:

#հոդված3ակումբ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սիրելի՛ արցախցիներ, այս տեսանյութը կարճ պարզաբանում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեք ձեր փաստաթղթերի վերականգման համար։

Հաջորդիվ այլ տեսանյութերով մանրամասն կներկայացնենք այլ ծրագրեր եւ իրավական հարցերի պարզաբանումներ։

#Article3Club
#աջակցությունարցախցիներին
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մարզերում իրականացվող «ՄեդիաԴիտակ. մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ թատերական ինտերակտիվ ներկայացում բեմադրելու համար։

Մրցույթին կարող են դիմել փորձառու թատերական խմբերը, ուսանողական և սիրողական թատերական խմբակները։

ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ԿԱՅՔՈՒՄ․ https://bit.ly/3vvYM7Z

Դիմելու վերջնաժամկետն է 2024 թ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ը։

«ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհային աջակցությամբ։

#Article3Club
📣2023 թվականին «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ը նախաձեռնեց և իրականացրեց «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» հերթական կրթական ծրագիրը, որի ընթացքում մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներ բացվեցին Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ, Վարդենիսի թիվ 3 հիմնական, Նոյեմբերյանի ավագ ու Ներքին Կարմիրաղբյուրի Լ․ Ադամյանի անվան միջնակարգ դպրոցներում:

Վերանորոգված և անհրաժեշտ տեխնիկայով զինված դասարան-ակումբներում ծրագրի շահառու եւ դրամաշնորհառու ուսուցիչներն ու աշակերտները իրականացրել են մեդիագրագիտությանը, փաստերի ստուգմանը և քննադատական մտքի զարգացմանն ուղղված ավելի քան 6 տասնյակ միջոցառումներ, որոնց մասնակցել է ավելի քան հարյուր աշակերտ:

Ծրագիրն իրականություն է դարձել , «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ:

#Article3Club #milhubs

https://youtu.be/jbd8RYMhyKk?feature=shared
«Հոդված 3» ակումբում մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը։