Հայկական համալսարան
212 subscribers
148 photos
12 videos
32 links
Հայկական միջգիտակարգային դասընթաց
Download Telegram
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2022-2023 ԹԹ․ ՈՒՍՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԱՀԱՆԴԵՍ

«Հայկական նախագծի» ամենամեծ կրթական ծրագիրը՝ «Հայկական համալսարանը», 2022-2023 ուսումնական տարում ունեցել է ունկնդիրների ևս երկու հոսք։ Համալսարանի միջգիտակարգային ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտել են 75 ուսանողներ Հայաստանից, այդ թվում՝ Արցախից, ինչպես նաև Սփյուռքից։ Ս․թ․ հուլիսի 17-ին Երևանում տեղի է ունեցել վերջիններիս ավարտահանդեսը։

Հայկական համալսարանի կրթական ծրագրում բանախոսել են աշխարհի 5 երկրներից ավելի քան 50 մասնագետներ, այդ թվում՝ հայաստանյան և արտասահմանյան բուհերի դասախոսներ, գիտահետազոտական կենտրոնների գիտնականներ, միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետներ, պետական գործիչներ, գործարարներ, հոգևորականներ։

#ՀավերժականՀայաստան'ի գաղափարի շուրջ համախմբված ևս 75 երիտասարդներ ստանձնել են պատասխանատվություն՝ կիրառելու իրենց գիտելիքները թե՛ որպես իրենց բնագավառների մասնագետներ, թե՛ որպես մեր հայրենիքի արժանի զավակներ։

Միջոցառման վիդեոտարբերակի հղումը։
📺 Ձեզ ենք ներկայացնում Հայկական համալսարանի 2022-2023 թթ․ ուսումնական տարվա ավարտահանդեսին հնչած ելույթները։ Առաջարկում ենք լսել համալսարանի ԲԱ հոսքի շրջանավարտ Գոռ Պլուզյանի ելույթը։

https://youtu.be/-WKVeH6Lhw4
📺 Ձեզ ենք ներկայացնում Հայկական համալսարանի 2022-2023 թթ․ ուսումնական տարվա ավարտահանդեսին հնչած ելույթները։ Առաջարկում ենք լսել համալսարանի ԲԲ հոսքի շրջանավարտ Արփինե Եսայանի ելույթը։

https://youtu.be/z9H5Tvq3sT4
🇦🇲 Հայկական համալսարանը երբեք չի գործել «կրթություն հանուն կրթության» սնամեջ բանաձևով։ Մեր հավատամքն է՝ «կրթություն՝ հանուն հայոց զարգացման», ուստի՝ պատահական չէ, որ մեր ունկնդիրներն ու շրջանավարտները Հայկական համալսարանն ընկալում են որպես մի մեծ ընտանիք, որտեղ կարելի է ավանդ թողնել անգամ ամենանվիրական մասունքները։

2022-2023 թթ․ ուստարվա ավարտահանդեսին Հայկական համալսարանի շրջանավարտ Մարիաննա Մայիլյանն իր և մեկ այլ շրջանավարտ՝ Օքսանա Բալայանի անունից մեզ է նվիրում շրջափակումից առաջ Արցախից բերված հող՝ ի պահ մինչև Շուշիի երկրորդ ազատագրումը։

#ՀայկականՀամալսարան #ՀավերժականՀայաստան

https://youtu.be/Sbx1yUstEy8
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

🎓 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։

👨‍🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը։

🔗 Ավելի մանրամասն տե՛ս Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում։
🗓 Ս․ թ․ սեպտեմբերի 29-հոկտեմբերի 1 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Ա. Գորչակովի անվան «Հանրային դիվանագիտության աջակցության» հիմնադրամի դրամաշնորհային աջակցությամբ ՀՀ Երևան և Դիլիջան քաղաքներում իրականացնում է «Որոտան» ամենամյա միջազգային փորձագիտական ֆորումը։

🌍 Այս տարվա միջոցառման խորագիրն է՝ «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը եվրասիական տարածքում»։

🤝 Ֆորումը ներառելու է 3 մասնաբաժիններ՝
• Տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները Հարավային Կովկասում․ հակառակորդներ, մրցակիցներ և համագործակիցներ
• Տեղեկատվական անվտանգությունը հակամարտությունների ընթացքում
• ԵԱՏՄ, Իրան և Հարավային Կովկաս․ տնտեսության, գիտության և իրավունքի ասպարեզում գործակցության հեռանկարները

🧑‍🎓 Ֆորումի մասնակիցները կատարելու են խմբային նախագծային աշխատանք, որի արդյունքները ներկայահանդեսի տեսքով ամփոփվելու են միջոցառման ավարտին։

🖊 ԴԻՄԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ
1. Երիտասարդ գիտնականներ, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ
2․ Միջազգային հարաբերությունների, աշխարհաքաղաքականության, արևելագիտության, հետխորհրդային հետազոտությունների, կովկասագիտության մասնագետներ։

🔗 Հավելյալ տեղեկությունների և դիմելու համար այցելե՛ք այս հղմամբ։ Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🧑🏻‍🎓«Հայկական համալսարանի» շրջանավարտները պատասխանում են Հայակական համալսարանի ընդունելության հետ կապված հաճախ տրվող հարցերին:

📚«Հայկական համալսարան» կրթական ծրագրի 2023-2024 թթ. ուսումնական տարվա աշնանային հոսքի ընդունելությունը շարունակվում է:

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը:

#հայկականնախագիծ
#հայկականհամալսարան
#ՀավերժականՀայաստան
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

🎓 Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։
👨‍🎓 Դասընթացը նախատեսված է

• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է

• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել այս հայտաձևը
(https://docs.google.com/.../16ISCPvq0Izmkm.../edit)։

🔗 Ավելի մանրամասն կարող եք կարդալ Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում՝
https://armenianuniversity.com/newadmission/

Հայկական ալիք | @hayaliq
Հայկական արշավները Հայկական համալսարանի շրջանավարտների նախաձեռնությունն է, որի նպատակն ընկերական փոխօգնությամբ հայրենիքի ճանաչողությունն ու բացահայտումն է։

Հայկական արշավները մասնակցության համար բաց են նաև ոչհամալսարանակնների համար։

Հաջորդ արշավը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից Քասաղի կիրճով դեպի Արայի լեռան գագաթ։

Մանրամասները և գրանցման կարգը՝ ֆեյսբուքյան միջոցառման հղումով։

Հայկական համալսարան | @armenianuniversity
Նարեկ Խալաթյանը Հայկական համալսարանի շրջանավարտ է։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան։

Հայկական համալսարանի գործուն աջակցությամբ նախապատրաստվել և հաջողությամբ ընդունվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտուրա (հրաման հ․ 11-07-582 առ 29.09.2023 թ․)։

Ն. Խալաթյանը մասնագիտանում է արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ։

Շնորհավորում ենք մեր շրջանավարտին և ուսումնաաշխատանքային նորանոր հաջողություններ մաղթում՝ հանուն #հավերժականՀայաստան։

Հայկական համալսարան | @armenianuniversity
🇦🇲Հայկական համալսարանի՝ 2023-2024 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակն ամփոփվել է բարոյագիտության մասին զրույց-բանախոսությամբ, որ վարել է Նյու Յորքի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների դոկտոր Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը։

📚Բանախոսը ներկայացրել է հայության և քրիստոնեության պատմամշակութային անքակտելի կապը, անդրադարձել ներկայիս բարդ պայմաններում ազգային և մարդկային հարաբերություններում արժեքային ճգնաժամի պատճառներին և դրանց հաղթահարման քրիստոնեական ուղենիշներին։ Տեր Աբրահամը պատասխանել է Հայկական համալսարանի ունկնդիրների ամենատարբեր հարցերին, որ վերաբերում էին քրիստոնեական վարդապետության առանձին դրվագներին, մոմավառության և խաչակնքման խորհուրդներին, մեր եկեղեցու առջև կանգնած մարտահրավերներին և դրանց լուծման եղանակներին։

🫱🏻‍🫲🏼Հանձին Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի՝ Հայկական համալսարանը շնորհակալ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ արդյունավետ համագործակցության հերթական դրսևորման համար։

#ՀավերժականՀայաստան

Հայկական համալսարան | @armenianuniversity
👩🏻‍🎓Դիանա Հարությունյանը Հայկական համալսարանի շրջանավարտ է։ Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Հայկական համալսարանի գործուն աջակցությամբ ս․ թ․ նոյեմբերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվելիս այցելել է հայկական աշխարհի մի քանի կենտրոններ՝ ընդարձակելով և խորացնելով ազգային պատկերացումների հորիզոնները։

Այսպես՝ մեր շրջանավարտին սիրահոժար ընդունել են Բոստոնում պահվող ՀՅԴ և Հայաստանի առաջին հանրապետության արխիվում, ծանոթացրել կատարվող արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև տեղում պահվող բացառիկ վավերագրերին, այդ թվում՝ 1918 թ․ անկախության հռչակագրի բնօրինակին։ Արդյունավետ երկխոսություն է ծավալվել նաև «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունում, Նյու Յորքի Սրբոց նահատակաց եկեղեցում։

Հոգեկոչումն ազգային պատմության նվիրյալների՝ Դ․ Հարությունյանն այցելել է ԱՄՆ արևելյան ափում հուղարկավորված վրիժառուներ Շահան Նաթալու և Արշավիր Շիրակյանի գերեզմաններին։

Հավատարիմ հայկական մարդկային-ինտելեկտուալ կապիտալը զարգացնելու և ազգային քաղաքացիական հասարակություն կերտելու նպատակներին՝ Հայկական համալսարանն իր ուսանողներին և շրջանավարտներին կրթական և սոցիալական առաջխաղացման հարցում շարունակական գործուն աջակցություն է ցուցաբերում։
Սիրելի՛ ընթերցողներ, համախոհներ, աջակիցներ և ուսանողներ, 2023 թ․ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պարտություններն անդադար հաջորդում են իրար, քանի դեռ Հայաստանը զուրկ է ճշմարիտ հայկականությունից։

2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմից հետո հիմնելով մեր կազմակերպությանը և այն կոչելով «Հայկական նախագիծ»՝ մենք նկատի ենք առել հայ ժողովրդի բարձրագույն նախագիծը, այն է՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում հայկական անկախ պետականության գաղափարը, որը հնարավոր չէ նյութականացնել առանց հոգևոր հայկականության։

Այս 3 տարիների ընթացքում մեր գործունեությունն ուղղված է եղել հենց այս նպատակին՝ պահպանել, զարգացնել և տարածել հոգևոր հայկականությունը, այն հաղորդակցելի և ընդունելի դարձնել հայ երիտասարդության լայն շերտերին հայկական կրթության և հայկական քաղաքացիական հասարակության կերտման միջոցով։

Շնորհակալ ենք բոլորիդ, որ մեզ հետ միասին անցնում ենք դեպի #հավերժականՀայաստան տանող ճանապարհով։ Վստահ ենք, որ տեսանելի ապագայում հոգևոր հայկականությունը տալու է նաև իր նյութական պտուղները՝ ի դեմս Հայաստանում հայկական իշխանության և Հայկական լեռնաշխարհի ազատագրվելիք և վերաազատագրվելիք գյուղերի ու քաղաքների։

#Հայկականնախագիծ
#Հայկականհամալսարան
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդՏարիՇուշիում

Հայկական համալսարան | @armenianuniversity
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

🎓 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա գարնանայինհոսքում։

📌Կրթությունը «Հայկական համալսարանում» ԱՆՎՃԱՐ է։

👨‍🎓 Դասընթացը նախատեսված է
• ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
• հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
• առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🏆 Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է
• հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
• Հայաստանն ու տարածաշրջանը հասկանալու տեսա-կիրառական հմտություններ,
• քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու կարողություն,
• համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
• «Հայկական համալսարանի» երաշխավորությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
• գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
• ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
• ապագայում «Հայկական նախագծի», այդ թվում՝ «Հայկական համալսարանի շրջանավարտների միության» շրջանակներում զանազան ծրագրերի ներգրավվելու հնարավորություն,
• ավարտական վկայական։

🖊 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ամբողջությամբ լրացնել ընդունելության հայտաձևը:

🔗 Ավելի մանրամասն տե՛ս Հայկական համալսարանի պաշտոնական կայքէջում:

Հայկական համալսարան | @armenianuniversity
🗓2024 թ․ մարտի 9-ին տեղի է ունեցել Հայկական համալսարան դասընթացի 2023-2024 ուս․ տարվա գարնանային հոսքի առաջին արտագնա դասախոսություն-ուղևորությունը։

📍Հանդիպման շրջանակներում Հայկական համալսարանի ունկնդիրներին ընդունել է ՀԱԵ Արագածոտնի թեմը՝ հանձինս Արժանապատիվ քահանաներ Տեր Համբարձում Դանիելյանի և Տեր Փառեն Առաքելյանի։

🖊Սաղմոսավանքի հինավուրց պատերի ներքո առ Աստված բարձրացված միասնական աղոթքից հետո ներկաները այցելեցին Սաղմոսավանի Հայորդյաց տուն։ Այստեղ քահանաները բանախոսություն կարդացին՝ ներկայացնելով Արագածոտնի թեմի պատմությունն ու գործունեությունը, ինչպես նաև Մեծ պահքի խորհուրդը, հպարտության դատապարտելիությունը և հայոց եկեղեցու անփոխարինելի դերը հայության ազգային-հոգևոր դաստիարակության գործում։

🇦🇲Հայկական համալսարանում ունկնդիրները տարբեր ձևաչափերով ստանում են տեսակիրառական գիտելիքներ ու հմտություններ, որոնք ծառայելու են #հավերժականՀայաստան'ի գաղափարին։

📹 Տեսանյութը` «Շողակաթ» ՀԸ։

Հայկական համալսարան | @armenianuniversity
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Մենք Հայկական համալսարանի ուսանողներ ենք…

#ՀաջորդՏարիՇուշիում
#ՀավերժականՀայաստան

Հայկական համալսարան | @armenianuniversity
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 59-ամյակն է։ Հայկական համալսարանի ուսանողները կատարում են նրան նվիրված երգը գրաբարով։ Ծնունդդ շնորհավո՜ր, անմա՛հ հերոս։

Հայկական համալսարան | @armenianuniversity
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲Հայկական համալսարանն ամենամյա ջահերով երթին ոգեկոչում է հայերի ցեղասպանության և հայրենազրկման ողբերգությունը։

Հայկական համալսարան | @armenianuniversity