ARMTALKS
299 subscribers
1.58K photos
928 videos
1 file
163 links
ARMTALKS-ը մեդիա հարթակ է, որը տրամադրում է ճշգրիտ ինֆորմացիա տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

🇦🇲✊🏻Արցախի համար պայքարը շարունակվում է
Download Telegram
🛢️Լրացուցիչ նավթային եկամուտ Բաքվին. Նավթի թանկացման ուղիղ հետևանքները Հայաստանի համար

🏗️Նավթի գները համաշխարհային շուկայում հասել են $104-ի՝ Brent տեսակի համար, իսկ Azeri LT CIF-ի գինը հասել է $114.14-ի։ Թվում է՝ սա ընդամենը հերթական տնտեսական լուրն է, որը տեղի է ունենում մեզանից հեռու՝ Մերձավոր Արևելքի բորսաներում։ Բայց եթե կարծում եք, որ սա մեզ չի վերաբերում կամ Հայաստանին չի վնասում, ապա չարաչար սխալվում եք։ Սա ոչ թե պարզապես թիվ է, այլ Իրանի և ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի միջև հազիվ պահվող հրադադարի շուկայական գինը։

⛴️Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունն ու տանկերների ապահովագրության գների թռիչքը հստակ ազդանշան են՝ մեծ կապիտալը Մերձավոր Արևելքում նոր պայթյունի է սպասում։ Իսկ մեզ համար սա նշանակում է «ներմուծված գնաճ»՝ անմիջապես մեր գրպանին հարվածող։ Գլոբալ էներգետիկ այս շոկերը Երևան են հասնում թանկացած բենզինի, տրանսպորտային ծախսերի ու, ի վերջո, առաջին անհրաժեշտության ապրանքների գների թռիչքի տեսքով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ հրադադարի տապալումը ուղիղ անվտանգային սպառնալիք է մեզ համար։

Բաքվի պետական բյուջեի նավթային բաղադրիչը հաստատված է $65-ով։ Միջազգային շուկայում գների ներկայիս տատանումները (որոնք հասնում են $100+ մակարդակի) նշանակում են, որ նավթային եկամուտների ծավալը բյուջետային պլանից զգալիորեն բարձր է։ Մինչ մենք փորձում ենք մարսել տնտեսական հարվածները, Ադրբեջանը, ըստ պաշտոնական տվյալների, արդեն իսկ իր ներդրումային պորտֆելում ունի ավելի քան $73.5 մլրդ։ Այս գումարի զգալի մասը՝ շուրջ $26 մլրդ-ը, կուտակված է ոսկու տեսքով, ինչը ցույց է տալիս, որ նավթային գերշահույթները ոչ թե ցրվում են, այլ դառնում են ռազմավարական պահուստներ։

Մեծ աշխարհաքաղաքական շախմատային տախտակին նավթի գինը երբեք պարզապես թիվ չէ։ Այն ռազմավարական զենք է, որի ամեն մի տատանումն ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության և տնտեսության վրա։

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
👍1
Forwarded from Radio Sputnik Armenia
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը ներհայաստանյան իրադարձությունների մասին խոսում է այնպիսի վստահությամբ, կարծես նրան զեկուցած լինեն գործողությունների հաջորդականության մասին։ Նրա հայտարարությունը ապացույցն է այն իրողությունների, որոնք գոյություն ունեն թուրք-ադրբեջանական հարաբերություններում և որոնք դրված են Հայաստանի առջև՝ որպես նախապայման»։


Sputnik Արմենիային ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանել է Ռաշադ Մամեդովի հայտարարությունը, թե հայ–թուրքական սահմանը կբացվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Ադրբեջանի դեսպանի պնդմամբ՝ Հայաստանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվեի միջոցով կփոփոխի իր Սահմանադրությունը։

«Զարմանալ կարելի է, որ մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները, որոնք շատ նախանձախնդիր են իրենց հռչակած ինքնիշխանության կամ ինքնիշխանության իրենց տրամաբանության հանդեպ և շատ օպերատիվ արձագանքում են ցանկացած ռուսաստանցի լրագրողի ռեպորտաժին, մինչև հիմա լռություն են պահպանում ադրբեջանցի դիվանագետի բացահայտ մեր երկրի ներքին գործերին միջամտելու և շատ սառը հանգստությամբ ասելու, թե ինչ է տեղի ունենալու մեզ մոտ, ինչպես է փոխվելու Սահմանադրությունը»,– արձանագրում է թուրքագետը։


Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիան ու Ադրբեջանը նախկինում էլ փորձել են նախապայմաններ առաջադրել, բայց մինչև 2018թ–ը չեն հանդգնել Հայաստանի հետ գործընթացներում բացահայտ խոսել նախապայմանների լեզվով։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Մոսադի և Շին Բեթի ղեկավարների գաղտնի այցերը ԱՄԷ՝ Իրանի հետ պատերազմի ֆոնին

🔎Ըստ վերջերս հրապարակված հաղորդագրությունների՝ իսրայելական երկու առանցքային հետախուզական ծառայությունների ղեկավարները վերջին ամիսներին առանձին այցեր են կատարել Միացյալ Արաբական Էմիրություններ, այդ թվում՝ Իրանի հետ պատերազմի ակտիվ փուլում։

📍Այս ուղևորությունները երկու պետությունների միջև ռազմական համագործակցության հերթական վկայությունն են, որը ներառում է Իրանի տարածքին հասցված համակարգված հարվածներ, հետախուզական տվյալների փոխանակում, իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համատեղ հայտնաբերում ու որսում, ինչպես նաև Իրանի դեմ գործողությունների համար թիրախների ճշգրտում։

🔏Հաղորդվում է, որ Մոսադի ղեկավար Դավիդ Բառնեան Իրանի հետ պատերազմի ընթացքում առնվազն երկու անգամ այցելել է ԱՄԷ՝ էմիրաթցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։ Հանդիպումները, որոնց մասին ոչ Իսրայելը, ոչ էլ ԱՄԷ-ն պաշտոնապես չեն հայտարարել, ուղղված են եղել Երուսաղեմի և Աբու Դաբիի միջև ռազմական գործողությունների համատեքստում գործողությունների համակարգմանը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ բանակցությունները տեղի են ունեցել մարտ և ապրիլ ամիսներին, ընդ որում՝ Բառնեան Պարսից ծոցի պետություն է ժամանել գաղտնի։
Իսրայելի վարչապետի աշխատակազմը և ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը չեն պատասխանել մեկնաբանությունների համար արված հարցումներին, սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրը հաստատել է Բառնեայի՝ Էմիրություններ կատարած այցերի փաստը։

🔊Բացի այդ, ինչպես հայտնել է հեռուստառադիոընկերություններից մեկը, վերջին շաբաթներին ԱՄԷ է այցելել նաև Շին Բեթի ղեկավարը։ Այս ուղևորության նպատակը, Մոսադի ղեկավարի այցի նմանությամբ, իսրայելական հետախուզական կառույցների և ԱՄԷ անվտանգության ու հետախուզական ծառայությունների միջև համակարգման ուժեղացումն էր։

Արմթոքս | @ARMTALKS
👍2
Բաքվում տեղի կունենա որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը.

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ քննությունը մայիսի 26–ին է նախատեսված։

«Տեղեկությունը մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում` կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ըմդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ Ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել»,– ասել է Սահակյանը:

Իրավաշտպանի խոսքով` ստեղծվել է մի իրավիճակ, երբ որևէ հնարավորություն չկա հավաստի տեղեկատվություն ստանալու:

«Նաև սա էր պատճառը, որ մենք խնդրում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց, ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,– նշել է իրավապաշտպանը:


Արմթոքս | @ARMTALKS
Փաշինյանի արդեն իրականացրած և վերընտրվելու դեպքում իրականացվելիք խոստումները

Արմթոքս | @ARMTALKS
3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին, Բաքվի բանտից հղած ուղերձում ասել է Ռուբեն Վարդանյանը
2
🇦🇲🇷🇺 Մենք շարունակում ենք երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունները.

Մենք Հայաստանի հետ գտնվում ենք ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում։

Հայաստանն այս կամ այն կերպ ներկայացված կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովում, այս շատ կարևոր հանդիպմանը, շարունակելով իր անդամակցությունը կառույցին, հույս ունեն Կրեմլում։

Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Սակայն Երևանին գրավող գազի արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Հայաստանը որոշի լքել ԵԱՏՄ-ն։

Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց։

Արմթոքս | @ARMTALKS
Այսօր հայտնի գործարար, հասարակական-քաղաքական գործիչ և բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին Երևանում։
Ռուբեն Վարդանյանն այն առանցքային դեմքերից է, ում գործունեությունը դուրս է եկել դասական բարեգործության սահմաններից՝ հիմք դնելով Հայաստանում և Արցախում երկարաժամկետ սոցիալական ձեռներեցության մշակույթին։ Նրա նախաձեռնած ծրագրերը միտված են եղել ոչ թե իրավիճակային խնդիրների լուծմանը, այլ երկրի ռազմավարական ուղղությունների՝ կրթության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության և պատմամշակութային ժառանգության վերածննդին։

Հիմնական ձեռքբերումներն ու մեգանախագծերը.

Միջազգային կրթական հանգույցներ. Հանդիսանում է տարածաշրջանում բացառիկ` UWC Dilijan միջազգային դպրոցի և «Մատենա» առաջնորդության ակադեմիայի համահիմնադիրը, ինչպես նաև Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր-գործընկերը։

Ռազմավարական զարգացում և տեխնոլոգիաներ. FAST հիմնադրամի միջոցով հիմք է դրել հայաստանյան գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգի արդիականացմանը։

Տարածաշրջանային վերածնունդ. Նրա նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որի սիրտը դարձավ գինեսյան ռեկորդակիր «ՏաԹևեր» ճոպանուղին՝ ամբողջությամբ փոխելով Սյունիքի տնտեսական պատկերը։

Մարդասիրության համաշխարհային քարտեզում. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադրմամբ Հայաստանը դարձրեց գլոբալ մարդասիրական քննարկումների կենտրոն։

2022 թվականին, հրաժարվելով ռուսական քաղաքացիությունից և իր բիզնես ակտիվներից, Ռուբեն Վարդանյանը տեղափոխվեց շրջափակման մեջ գտնվող Արցախ՝ ստանձնելով Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ամենաճգնաժամային ժամանակահատվածում։

2023 թվականի սեպտեմբերին, Արցախի հայաթափման օրերին, Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի անցակետում ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս Բաքվում պահվում է պատանդի կարգավիճակում։ Նրա ազատ արձակման պահանջն այսօր ներառված է միջազգային իրավապաշտպան կառույցների և հայկական օրակարգերի առաջնագծում։

Արմթոքս | @ARMTALKS
2👍1
Ախալքալաք-Կարսի «բացումը». որպես նախընտրական նվեր Անկարայից ՀՀ դե ֆակտո վարչապետին

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ախալքալաք-Կարս երկաթգիծը բաց է հայկական բեռների համար, քարոզչամեքենան հրամցնում է որպես դիվանագիտական աննախադեպ հաղթանակ: Իրականում սա հստակ հաշվարկված աշխարհաքաղաքական քայլ է, որտեղ Անկարան կիրառում է տասնամյակներով փորձարկված «շանտաժի դիվանագիտությունը»։

Սա թուրքական դասական նախընտրական աջակցություն է իր համար այս պահին ամենահարմարավետ կառավարությանը։ Մասնակի և վերահսկելի լոգիստիկ զիջումը գործող իշխանությանը տալիս է հզոր քաղաքական հաղթաթուղթ՝ արդարացնելու «Խաղաղության խաչմերուկի» և դրա արևմտյան փաթեթավորումը հանդիսացող TRIPP (Մարշրուտ Տրամպի) նախագծի կենսունակությունը։ Նոր բանակցողի ի հայտ գալու և դիրքորոշումների կոշտացման ռիսկերը չեզոքացնելու համար Թուրքիան պարզապես ժամանակավոր «գազար» է ցույց տալիս վերարտադրությունն ապահովելու նպատակով:

Թուրքիան երբեք և որևէ մեկին անվճար հաղորդակցություն չի տրամադրում: Սահմանների բացումը Անկարայի ձեռքում միշտ եղել է առավելագույնը պոկելու գործիք։ Եթե նախկինում դա Արցախի հարցն էր ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը, ապա այսօր Ախալքալաք-Կարսի թույլտվությամբ ճանապարհ է հարթվում նոր պարտադրանքների՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության և անկլավների հանձնման համար:

Տրանսպորտային ու ռեսուրսային շանտաժի այս քաղաքականությունը Թուրքիան հաջողությամբ կիրառել է բազմաթիվ այլ ուղղություններով.
▪️Սիրիա (1990-ականներ). Անկարան արհեստականորեն կրճատում էր Եփրատի ջրերը, ապա «բարի կամքով» վերականգնում դրանք՝ ստիպելով Դամասկոսին զիջումների գնալ անվտանգային (քրդական) հարցերում։
▪️Եվրոպական Միություն (2015-16). Սպառնալով բացել սահմանները և Եվրոպան ողողել միլիոնավոր փախստականներով՝ Բրյուսելից պոկեց միլիարդավոր դոլարների ֆինանսավորում ու դիվանագիտական արտոնություններ։
▪️Վրաստան. Տնտեսական «բարեկամության» ու բաց սահմանների քողի տակ Անկարան իրականացրեց լոգիստիկ և տնտեսական աննախադեպ էքսպանսիա (հատկապես Աջարիայում)՝ Թբիլիսիին դարձնելով խիստ կախյալ իր տրամադրություններից։

Պաշտոնական Երևանի հրճվանքն ու շնորհակալությունները վկայում են ռազմավարական կուրության մասին։ Մինչ հայկական կողմը ուրախանում է դեպի Եվրոպա գնացող երկաթգծի պատրանքով, Թուրքիան վստահորեն փակում է մեր շուրջը լոգիստիկ օղակը՝ ստեղծելով ճակատագրական կախվածություն մոտ ապագայում պարտադրվող հերթական զիջումներից առաջ։

Արմթոքս | @ARMTALKS
👍2
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Բաքուն և Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Համաձայնագրերը վերաբերում են էներգետիկայի և օգտակար հանածոների մատակարարումներին, տրանսպորտային և տարանցիկ երթուղիներին, ավիացիային, ԱԲ-ին և թվային ենթակառուցվածքներին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուսները, մեղմ ասած, գոհ չեն Հայաստանում մեր ներգրավվածությունից։ Կարծում եմ՝ կան փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման պատճառով նրանք կցանկանային, որ գործող վարչապետը պարտվեր ընտրություններում, հայտարարել է Ռուբիոն