ՀԻՇԵՑՈՒՄ 📣 Ֆուտբոլային #գործկա ⚽️
Stats Perform ընկերությունում նոր թափուր աշխատատեղեր կան
📆Հունվարի 7-ից սկսվում է ուսումնական փուլը, որը կտևի 2 ամիս։ Այդ 2 ամսվա ընթացքում ուսանողը հաճախում է երկուշաբթի֊ուրբաթ օրերին, օրական 8 ժամ։
☝🏻Ավարտական թեսթը գերազանց հանձնելու դեպքում վճարվում եք ուսման ժամանակահատվածի համար նախատեսված գումարը և պայմանագիր կնքում։
📧CV -ներն ուղարկեք gor.novshatyan1991@gmail.com հասցեին
կամ այս հղումով➡️ https://statsperformacademy.csod.com/ux/ats/careersite/3/home/requisition/4687?c=statsperformacademy
Stats Perform ընկերությունում նոր թափուր աշխատատեղեր կան
գործարքային հիմունքներով։ Այսինքն, վարձատրվելու եք ըստ կատարած աշխատանքի։ Աշխատանքը հիմնականում լինելու է շաբաթ և կիրակի օրերին, այսինքն՝ հարմար է ուսանողների և հիմնական աշխատանք ունեցող մարդկանց համար։
Պահանջներն են.
1. Ֆուտբոլի (խաղի կանոնների) հստակ գիտելիք
2. Անգլերենի իմացությունը շատ մեծ առավելություն է
3. Երեկոյան և ուշ ժամերին աշխատելու ցանկություն
4. Համակարգչի հետ առնչվելու ունակություն
5. Տարիքային շեմը 17֊35 տարեկան📆Հունվարի 7-ից սկսվում է ուսումնական փուլը, որը կտևի 2 ամիս։ Այդ 2 ամսվա ընթացքում ուսանողը հաճախում է երկուշաբթի֊ուրբաթ օրերին, օրական 8 ժամ։
☝🏻Ավարտական թեսթը գերազանց հանձնելու դեպքում վճարվում եք ուսման ժամանակահատվածի համար նախատեսված գումարը և պայմանագիր կնքում։
📧CV -ներն ուղարկեք gor.novshatyan1991@gmail.com հասցեին
կամ այս հղումով➡️ https://statsperformacademy.csod.com/ux/ats/careersite/3/home/requisition/4687?c=statsperformacademy
👍1
Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ ստացավ Armenian Soccer Awards-ի վերջին երկու մրցանակները...⚽️🙌🏻
#mickitaryan #goat
#mickitaryan #goat
❤7👍1
Խոսե Կարաբալյոն, Խուան Բրավոն ու Եվգենի Կոչուկը հեռացել են «Փյունիկից»
🤝Ակումբի և ֆուտբոլիստների միջև պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 🔝
🖇️ https://www.ffa.am/hy/news/ArmenianBestPlayer2024

❤2
Forwarded from UrishFootball 🇦🇲⚽️🌍
#ՈւՖ_Inside 🆕️
Վերջերս տեղեկություն էր տարածվել համացանցում, որ Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստ Խոսե Խուլիո Բուենոն մեծ հավանականությամբ կլքի Արարատ-Արմենիան։
Մեր ունեցած տեղեկություններով՝ կոլումբացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրն Արարատ-Արմենիայի հետ։ ✍
Արարատ-Արմենիայի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը չի շարունակի ելույթները սև ու սպիտակների կազմում։ 🔥
@urishfootball

👍2
❗️Լուկաս Սելարայանը դեռ չի տեղափոխվել «Բելգրանո»։
Արգենտինական ակումբի սոցիալական ցանցերից հեռացվել են Սելարայանի տրանսֆերի մասին հրապարակումները, իսկ ակումբի մարզադաշտում նախատեսված շնորհանդեսը չեղարկվել է։
Հաղորդվում է, որ «Ալ-Ֆաթեհը» չի տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ պատճառով FIFA-ն չի գրանցել տրանսֆերը։
Բանակցությունները դեռ շարունակվում են։

💔😞20 տարին շա՞տ է, թե՞ քիչ:
Այս օրերը ոչ միայն մարող տարվա վերջին օրերն են, այլև՝ Armenian Soccer-ի:
Այո՛, որքան էլ անհավանական կամ անիրական հնչի առաջին հերթին ինձ համար, բայց Armenian Soccer-ի ճանապարհը մոտենում է իր ավարտին:
Մենք 20 տարի, ուղիղ 20, ընդամենը 20, ամբո՜ղջ 20 տարի աշխատում էինք հայկական ֆուտբոլի ու հայ ֆուտբոլասերի համար: Աշխատում էինք հանուն նրա, որ ֆուտբոլի ու ֆուտբոլասերի միջև կապը չկտրվի, որ ամրանա: Ու այդ դժվարին ճանապարհին մեզ աջակցում էին ֆուտբոլային աշխարհում մեր գործընկերները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ակումբներն ու նրանց ղեկավարները, մեր ֆինանսական գործընկերները՝ Ինեկոբանկը, VBet-ը, Fastex-ը…
Հենց նրանց շնորհիվ է, որ հայկական ֆուտբոլին նվիրված առաջին կայքը ծնունդ առավ, զարգացավ ու արդեն կատարյալ հասուն է: Շնորհակա՜լ եմ այս ուղին միասին անցնելու համար:
Շնորհակալ եմ նաև կայքի հետ անմիջապես աշխատող անձանց՝ Կարեն Համբարձումյանին, ով կայքի հիմնադրման առաջին օրվանից առ այսօր մեզ օգնել է հոսթինգի հարցում, շնորհակալ եմ ու երբեք չեմ մոռանա մեր կայքի տևական հեղինակ, երջանկահիշատակ Արամ Ուգուջյանին, լրագրողներ Գայանե Նազարյանին, Լիանա Հարությունյանին ու Հռիփսիմե Գալստյանին…
Շնորհակալությունների ցանկն անվերջ կարելի է թվել:
Բայց ես ուզում եմ մի փոքր խոսել հենց կայքի մասին: Ես հրաշալի հիշում եմ, թե ինչպես էի այն ծրագրում, ստեղծում, տարիների բարձունքից տեսնում, թե ինչ «պարզունակ ու միամիտ» էին կայքի առաջին ամիսները ու ի վերջո ուր հասանք այսօր՝ 20 տարի անց: Բայց նաև պիտի փաստեմ, որ այդ 20 տարին ինձ համար աննկատ թռավ: Այդպես է լինում, երբ սիրում ես գործդ, երբ դու հավատում ու ապրում ես դրանով, երբ վստահ ես, որ աշխատանքդ իր հասցեատերն ունի:
Ու ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին, յուրաքանչյուրիդ: Շնորհակալություն կարդացած ամեն նորության, ամեն հոդվածի ու հարցազրույցի համար, շնորհակալություն յուրաքանչյուր մեկնաբանության, յուրաքանչյուր կարծիքի համար, յուրաքանչյուրպահի, որ մենք միասին կիսեցին:
Տոնական այս օրերին բոլորիդ մաղթում եմ հայկական ֆուտբոլից միայն ու միայն լավ ու հաղթական նորություններ, որոնք դուք կկարդաք արդեն այլ կայքերում:
Ցանկանում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել, որ մինչև Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղաշրջանի ավարտը կայքում հասանելի կլինի տվյալների բաժինը:
Armenian Soccer Awards մրցանակաբաշխության ընթացքի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ:
Հարգանքով ու խորին երախտագիտությամբ՝
Armenian Soccer-ի հիմնադիր
Էդգար Պետրոսյան

😭15❤4👍2👏1