Armeniannews.Info
152 subscribers
13 photos
15 links
Download Telegram
Նիկոլի կնկա հետնորդուհին

Ինչպես հայտնի է, ՊՆ-ն կազմակեպել է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցում են նաև կանայք: Ընդ որում՝ այդ դասընթացներին, ինչպես վիճակագրությունն է փաստում, մասնակցում են բազմաթիվ զոհվածների այրիներ, քույրեր և այլն:

Պարզվում է, սակայն, որոշ ՔՊ-ականներ որոշել են սեփական գովազով զբաղվել՝ նմանակելով, մասնավորապես, տխրահռչակ «Էրատոյին». իրենից հայրենասեր հայուհու կերպար է փորձել կերտել ամենահակահայ ՔՊ-ական, թուրք տղամադկանց մեծ սիրահար Դավոյան Արփին՝ սեփական ֆեյսբուքյան էջում զետեղելով իր ավտոմատավոր լուսանկարներն ու միաժամանակ Պապիկյան Սուրիկին շնորհակալություն հայտնելով:

Ակնհայտ է, որ Դավոյան Արփին տվյալ պարագայում փորձել է կապկել ոչ անհայտ Աննային: Ինչպես հայտնի է, պատերազմից առաջ ու դրա ընթացքում էլ Աննան էր խոտերի վրա պարկած սնայպերի կերպարով հանդես գալիս հանրության առաջ՝ իրենից կերտելով հայրենքի պաշտպան կնոջ կեղծ կերպար: Դավոյան Արփին էլ, փաստորեն, տարածաշրջանային մեծ պայթյունից առաջ է նույնն անում՝ փորձելով հանրությանը համոզել, որ հարկ եղած դեպքում պատրաստ է և թուրք սպանել:

Դավոյան Արփիին բանակից ներս թողնելն ակնհայտորեն հայադավ քայլ է, քանի որ սովորելով կրակել՝ ՔՊ-ական թրքահպատակն ավելի շուտ պատրաստ է հայ զինվորներին թիկունքից խոցել, քան կրակել ասկյարի գլխին: Երևի որոշել է հնարավոր պատերազմի դեպքում հենց այդ նպատակով էլ զինվորագրվել, որ կարողանա թիկունքից թուրքերին աջակցել:

Վիճակներս իսկապես աննախանձելի է…
«Այգեպանը»

Պարզվում է՝ ծառ տնկելով «փառավորվելու» Նիկոլի ու ընտանիքի օրինակին էր հետևել նաև քաղաքապետացու Ավինյան Տիկոն՝ շաբաթ տեղի ունեցած համապետական ծառատունկին իր ու ընտանիքի մասնակցության վերաբերյալ ֆեյսբուքյան մեկնաբանությունը համեմելով «փիլիսոփայական» մտքերով: «Համոզված եմ, որ այն հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս երբեք չի վերածվի ծառ հատող և բնությանը միտումնավոր վնաս հասցնող հանրության»,-սեփական մտքի «անծայրածիր» հորիզոններն է բացահայտել արևմտյան հատուկ ծառայությունների սիրելին:

Հարց՝ այդ ո՞ր հասարակության մասին է խոսում կամ տողատակում ակնարկում «այգեպան» Տիկոն: Չլինի՞ թե Հայաստանի հասարակությանն է նկատի ունեցել՝ հասարակություն, որ հետզհետե այլասերվում է Նիկոլի իշխանության օրոք: Հասարակությունը, ի գիտություն Տիկոյի, պլաստիլինի պես մի բան է. այնպիսինն է դառնում, ինչպիսին նրան կերտում է պետությունը: Այս պարզ ճմարտությունը գիտակցելով է, որ զարգացած երկրները մեծ ուշադրություն են դարձնում «սոցիալական ինժեներիա» ասվածին՝ փորձելով ստանալ իրենց պատկերացրած հանրությունը:

Իսկ ինչպիսի՞ հասարակություն է ուզում ունենալ Նիկոլը, կամ նույն Ավինյան Տիկոն՝ երևանցի: Եթե հանրությունը պետք է դաստիարակվի ՔՊ-ական արժեհամակարգով, մուրճով մարդու կերպարով, մարիխուանա հարգող բարձրաստիճանների օրինակով, ապա Հայաստանում երբեք չի ձևավորվի այն հասարակությունը, որի մասին իբր երազում է Տիգրանը: Դժբախտությունն այն է, որ այսօր Հայաստանը կառավարում է մի ուժ, որը հատել ու հատում է ոչ միայն ծառը կամ կանաչապատ այգիները, այլև՝ նախևառաջ Հայաստանի պետության արմատը: Չի հատում, այլ արմատախիլ է անում հայի ինքնությունը՝ դրա փոխարեն թուրքական մոլախոտ ցանելով:

«Այգեպա՛ն, ի՞նչ ես անում, շամբը բուրաստան չի լինի…»:
Նիկոլն ու Գռզոն «հաքել են»

Մեկնաբանելով Դատախազության կողմից «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականության դատական կարգով վիճարկման փաստը՝ այլայլված Գռզոն լրագրողների հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել ու վստահեցրել, որ այն լուրերը, ըստ որոնց՝ ինքն այդ շենքը մի քանի հազար դոլարով է ձեռք բերել, սուտ է. շենքի տեղը ժամանկին եղել է մի պատ, որը հետո Գռզոյի ջանքերով թանթանաների է վերածվել: «Ի՞նչ կապ ունի էդ պատը և «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցված է»,-բորբոքվել է Գռզոն ու վստահեցրել, որ բացառված է, որ Նիկոլի հետ քննարկում ունենա. դա կնշանակի, որ հաջորդ օրվանից ինքը Խաչատուր Սուքիասյանը չէ:

Գռզոն, իհարկե, տհաճ վիճակում է հայտնվել՝ ստիպված լինելով ևս մեկ անգամ բոլորին հիշեցնել՝ ով է ինքը, իսկ ով՝ Նիկոլը: Բայց այստեղ ուշագրավը ոչ այնքան Գռզոյի պատի պատմությունն է, այսինքն՝ այն, թե սկզբից պա՞տն է եղել, թե՞ Գռզոն, այլ՝ այն, թե ինչո՞ւ է Վարդապետյան Աննան Գռզոյի «գյամերը քաշել»:

Նիկոլի Հայաստանն իրավական պետություն չէ, և առնվազը աններելի միամտություն կլիներ կարծելը, թե Վարդապետյան Աննան երկրում արդարության մթնոլորտի հաստատման անաչառ սկզբունքից ելնելով է, որ որոշել է փորփրել Գռզոյի մութ անցյալը: Տվյալ պարագայում անտեղի է նույնիսկ խոսել էժան փիառի մասին ու պնդել, թե այս քայլով Նիկոլը կամ Վարդապետյան Աննան իբր ինքնափիառվում են՝ ի ցույց դնելու իրենց անկաշառությունն ու օրենքի առաջ բոլորին հավասար դարձնելու մղումը. Գռզոյի կալիբրը թույլ չի տալիս:

Մեծ է հավանականությունը, որ այս քայլով Նիկոլը փորձում է լուծել քաղաքական խնդիր ու ցույց տալ Գռզոյին՝ որը որից հետո է: Ենթադրելի է, որ Նիկոլն էլ է արդեն սկսում նեղվել Գռզոյի մեծացող ազդեցությունից՝ հասկանալով, որ նման տեմպերով շուտով ինքը կարող է դառնալ ուղղակի «մեխի գլուխ»: Վարդապետյան Աննային քոքելով Գռզոյի դեմ՝ վերջինիս, ըստ էության, հասկացնում է, որ միակ ինքնիշխանն է այս երկրում, ու եթե նույնիսկ Խաչատուրն Աննայի սրտի օլիգարխն էլ է, ապա կան կարմիր գծեր, որոնք նա չպետք է հատի: Իհարկե, առանձին հարց է այն, թե կոնկրետ որո՞նք են այդ կարմիր գծերը՝ հաշվի առնելով հնարավոր դետալային նրբությունները:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ Գռզոն չի արդարացրել Նիկոլի ինչ-ինչ փողային ակնկալիքներ: Հնարավոր է՝ կա՛մ ինչ-որ բանից փայ չի հանել կամ խոստացել ու չի տվել, և հիմա Նիկոլը, խրելով կռիսականը, Գռզոյին հիշեցնում է՝ ով է իսկական շեֆը, ով՝ վիրտուալը:

Սպասենք զարգացումներին…
Մարզպետը Պապիկյան Սուրիկին «վառել է»

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Վայոց ձորի մարզպետ Գրիգորյան Արարատը բավական ուշագրավ բացահայտում է արել՝ ԳՇ պետին հանելով սուտ: «Ադրբեջանցիները մնում են նույն տեղում, Ջերմուկից երևում են անզեն աչքով, տեղյակ չեմ՝ ԳՇ պետը ո՞ր խմբին է նկատի ունեցել, երբ ասել է, թե հետ են գնացել»,-հայտարարել է Արարատը՝ արձագանքելով ԳՇ պետի այն պնդմանը, որ թուրքերը գրավված դիրքերից հետ են քաշվել:

Ակնհայտորեն գործ ունենք ստի հետ. կա՛մ մարզպետն է ստում, կա՛մ ԳՇ պետը: Երկու պարագայում էլ ակնհայտ է քաոսը, իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապատեղեկատվության տարածումը, ինչը, իհարկե, բացատրելի է. մեծ է հավանականությունը, որ Պապիկյան Սուրիկը ստիպել է ԳՇ պետին անել այնպիսի հայտարարություններ, որոնք առնվազը ջուր չէին լցնի կրակին՝ հանրությանը գցելով թմբիրի մեջ:

Ինչ վերաբերում է մարզպետի կողմից ապատեղեկատվության տարածման հնարավորությանը, ապա դա այնքան էլ հավանական չէ. ո՛չ քաղաքական, ո՛չ էլ մեկ այլ տեսանկյունից նպատակահարմար չէ սահմանային իրական վիճակի բացահայտումը՝ նկատի ունենալով իշխանություններին ոչ ձեռնտու իրավիճակն ու այն անվտանգային ռիսկերի ծավալերը, որոնք այդպես էլ իշխանությունները չեն կարողանում մարսել՝ ստիպված լինելով, ըստ էութան, հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնել»:

Այս իրավիճակում ճիշտ կլիներ ստանալ անձամբ Պապիկյան Սուրիկի մեկնաբանությունը, բայց նա, ինչպես հայտնի է, չխոսկան է դարձել.երևի հոգնել է ստելուց:
Լրագրության թշնամին

Լրագրողների հետ ճեպազրույցում Գռզոն էլի «փրփրել» ու հունից դուրս է եկել՝ թիրախավորելով ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի լրագրողին՝վստահեցնելով, որ ոչ թե ինքն ունի ապօրինի կամ անհայտ ծագման գույք ու հարստություն, այլ՝ տվյալ լրատվամիջոցի սեփականտերը և այլն: Ընդ որում՝ նա դա արել ու ասել է՝ ձայնը «աշխարհով մեկ գցելով» ու զայրանալով, թույլ չտալով, որ լրագրողը հարցը մինչև վերջ հնչեցնի:

Այն, որ այլոց գումարները կամ ունեցվածքը հաշվելը Գռզոյին սովորական մահկանացու չի դարձնում, փաստ է. մեկը լինի հարցնող՝ էդ միլիարդներդ աշխատավարձո՞վ ես կուտակել կամ ինչպե՞ս ես դարձել «նոր Հայաստանի» թիվ մեկ օլիգարխը՝ հեղափոխությունից հետո երկիրը «դուքյանդ» սարքելով: Բայց սա հարցի մի կողմն է: Ոչ պակաս կարևոր է թերևս մեկ այլ խնդիր՝Գռզո-լրագրողներ հարաբերությունները: Գռզոյի պահվածքը ոչ միայն ոչ ադեկվատ է, այլև՝ փողոցայինին հարիր: Չի կարողանում մի քանի րոպե զսպել էմոցիաները, չի կարողանում մնալ բարեկրթության շրջանակներից ներս մի դեպքում, երբ քաղաքական գործչի էթիկայի պարտադիր նորմերից մեկն էլ լրագրողների հետ նորմալ շփվելու ունակությունն է: Երևում է, թե որքան է ատում Գզռոն լրագրությունը, որքան է հուշտ եղած նրանցից, ովքեր իրենց հարցերով նրան մտցնում են տուպիկը՝ ստիպեով բախվել սեփական անցյալի ու ներկայի արյունոտ պատին:

Թո՛ղ Նիկոլին ատի. Նիկոլից էլ «մեծ» լրագրո՞ղ…
Դավոյան Արփիի հոգեկանը խառնվել է

Դավոյան Արփին մեծապես տվայտված է. լրագրողական նյութերը, իր մասին մամուլի հրապարակումները նրան ստիպել են վերագնահատել կյանքի անցած ճանապարհն ու պատիվ պահանջել իրեն զուր տեղը վարկաբեկողներից. լրագրողների հետ զրույցում վերջին շրջանում իր մասին մամուլում տեղ գտած հրապարակումների հեղինակներին սպառնացել է դատարանով՝ միևնույն ժամանակ ցիտելով Չերչիլ. «Ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի»:

Թուրքերին սեփական անձից առավել սիրող Դավոյան Արփին, ըստ երևույթին, խնդիրներ է ունեցել կուսակցության ներսում՝ կապված ՔՊ վարչության ընտրություններում նրա ունեցած դեստրուկտիվ դերակատարության մասին մամուլում տեղ գտած հրապարակումների հետ. հենց նրան էին մեղադրել ներքին «մուտիտների» ու ստվերային կռիսությունների համար, որի պատճառով, փաստորեն, ՔՊ-ն խայտառակվեց՝ փաստելով իր չկայացվածությունը:

Բայց թերևս միայն սրա մասին մամուլում տեղ գտած հրապարակաումները չեն, որ հունից հանել են Դավոյան Արփիին. նրան հունից հանում է նաև այն, որ մամուլը պարբերաբար իրեն բռնացնում է թրքասիրության դրսևորումների մեջ՝ հասարակությանը փորձելով իրազեկել՝ ինչ է իրենից ներկայացնում ՔՊ-ական այս երեսփոխանը, ում ազդեցության գործակալն է և այլն:

Արփիի համար ամենաբարդը լինելու է պարզելը, թե որտեղից, ինչ աղբյուրից է մամուլին հայտնի դարձել իր «մուտիտների» մասին. խիստ հավանական է, որ այդ ինֆորմացիան սպրտդել է դուրս հենց ՔՊ-ի ներսից, և այս իմաստով Արփիի կռիվը, փաստորեն, լինելու է ոչ այնքան լրագրողների հետ, որոնք ընդամենը տեղեկատվություն են փոխանցում հանրությանը կամ մեկնաբանում ընթացիկ իրադարձությունները՝ բնությամբ ու օրենքով իրենց հատկացված իրավունքի շրջանակներում, որքան՝ սեփական թիմակիցների՝ հայտնաբերելու իր ու գուցե նաև վերադասի դեմ աշխատողներին:

Հաջողություն ենք մաղթում Արփին իր դեգերումներում…
Ո՞վ է Նիկոլի թշնամին

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտել են, որ քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ ԵՊԲՀ-ի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար. խոսքը մոտ 100000 դոլարի մասին է:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել էր այս մասին՝ հայտարարելով, որ առաջնային թիրախի դերում իրականում հենց ինքն է: Ի դեպ՝ պարզվում է, որ Վարդապետյան Աննան գործն այնպես է «կարել», որ այն առնչություն է ձեռք բերել նաև Իշխան Սաղաթելյանի հոր հետ:

Ակնհայտորեն գործ ունենք դատարիրավական կատավասիայի հետ. միայն անհեռատեսները կարող են պնդել, որ գործն ունի զուտ իրավական արմատներ, քանի որ չտեսնել շինծու գործում քաղաքական դրդապատճառներ, կնշանակի անտեղյակ լիներ նորհայատսանյան դաժան իրականության մասին:

Ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ Նիկոլը, ըստ էության, վախեցել է՝տեսնելով ի սատարումն Արցախի օրերս կայացած ցույցը, որը փաստեց այն մասին, որ ժողովրդի աջակցությունը վայելող հայրենասեր ուժերը մտադիր չեն Արցախն անտեր թողնել՝ հանձնելով այն Նիկոլի քմահաճությանը. Արցախն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,և վեր՛ջ:

Թիրախավորելով Արմեն Աշոտյանին ու Իշխան Սաղաթելյանին (խիստ հավանական է, որ Նիկոլի զոհերի թիվն այսքանով չսահմանափակվի)՝ Նիկոլը շարքային շանտաժի է դիմում. Ուզում է վախեցնել ընդդիմադիրներին, որ եթե նրանք չխաղան իր խաղի կանոններով, ապա կպատժվեն նույնիսկ այն դեպքում, եթե դրա համար իրավական հիմքեր չլինեն: Օրինակ՝ կոնկրետ այս դեպքում գործ ունենք «մատից ծծած» գործի հետ, որի նպատակն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն է՝գործիչ, որն այն քչերից է, որ ի վիճակի է փաստարկված կերպով հերքել իշխանական ցանկացած կեղծիք ու դավադիր թեզ:

Նիկոլի թիվ մեկ թշնամին գրագետ մարդն է, և իշխանությունը վերցնելու օպերացիայի սկզբից ի վեր նա հենց այդ տեսակի դեմ է պայքար տանում՝ խաղադրույք կատարելով կա՛մ սոցիալական ցածր պատասխանատվություն կրողների, կա՛մ թերուսների ու տգետների վրա. եթե Հայաստանի կրթական համակարգը նախորդ տասնամյակներին իր առջև դրված խնդիրը կատարելապես լուծեր,Նիկոլն այսօր վարչապետ չէր լինի՞:
Սիմինդյան Հակոբի արտառոց քծնանքը

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ի չորրորդ վարչության խայտառակ ընտրություններին՝ Սիմինդյան Հակոբը տեղի ունեցած վերահաշվարկը համարել էր ՔՊ-ի ներսում իբր առկա կատարյալ ժողովրդավարության արտացոլում՝ սեփական պնդումը համեմելով բավական էկզոտիկ համեմատությամբ: «Մեր կուսակցությունը առանձնանում է նրանով, որ ընտրություններով է ձևավորում իր ղեկավար կազմին… հիշեցնեմ՝ անգամ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ խնդիր եղավ, գնացին, վերահաշվարկ արեցին, Բուշը ընտրվեց նախագահ»,-հայտարարել է Հակոբը:

Փաստորեն՝ Սիմնիդյան Հակոբի համար ՔՊ-ական Հայաստանը մի ողջ Ամերիկա է, Նիկոլն էլ՝ Ջորջ Բուշ: Իսկ հետաքրքիր է՝ Դավոյան Արփին այդ դեպքում ո՞վ է, գուցե Մոնիկա Լևինսկի՞ն…

ՔՊ-ականներն ակնհայտորեն խառնվել են իրար՝ փորձելով տարբեր հնարքներով մեղմել ներկուսակցական սկանդալը, որի պատճառով, ի դեպ, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, կարող է պատժվել նաև Պապիկյան Սուրիկը և ոչ միայն: Որպեսզի պատժվողների շարքին ինքն էլ չդասվի, Սիմինդյան Հակոբը, ըստ երևույթին, որոշել է Նիկոլին մի այլ կարգի մտնել՝ նրա գլխավորած քաղաքական ուժը դասելով զարգացած ժողովրդավարությամբ պետությունների քաղաքական ուժերի շարքին:

Իսկ իրականությունն այն է, որ առանց Նիկոլի ՔՊ-ում «ճանճը չի տզզում», և ըստ որոշ տեղեկությունների՝ տեղի ունեցած կեղծարարության մասին նախօրոք Նիկոլը տեղյակ է եղել, ուղղակի մատը մատին չի խփել. նպատակ ունի՝ պարզեցնելու ներկուսակցական ջրերն ու վերադասավորումներ կատարել՝ հավատարիմ մնալով ինքնապահպանման յուր բնադզին:
Մելքոնյան Գագոն կուրացել է

Հարցին՝ ինչո՞ւ տեսանելի չէ այն տնտեսական բումը, որի մասին Նիկոլը խոսում էր ԱԺ-ում, վերջինիս գրպանային գեներալ Գագոն պատասխանել է.«Գիտեք՝ մինչև հեղափոխությունը ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա ես է՛լ չեմ լսում, որ աղքատություն կա. սաղս հավասար ապրում ենք: Էն ժամանակ ամեն օր փողոցներում մուրացկանների էի տեսնում, հիմա սաղ Երեանում մի երկու տեղ գտնեք, թե չէ: Էնպես որ՝ մեր իշխանության օրոք անգամ մուրացկանների քանակն է քչացել: Հա, թանկությունները շատ են, բայց դե ամբողջ աշխարհում թանկություն է, հիմա մեր կառավարությունը ի՞նչ անի, որ սենց ա: Էս էլ կանցնի, բոլորս էլ հավասար ապրում ենք»:

Մելքոնյան Գագոն կուրացել է, փաստորեն, նրա աչքերն այնպես են փառակալել ու կորցրել տեսնելու ունակությունը, որ մարդը կորցրել է իրականության զգացումը: Իսկ գուցե բեղե՞րն են հաստացել, որոնց տակից չեն երևում Հայաստանի աղքատ հասարակությունն ու այդ հասարակությանը խեղդող այն սոցիալական խնդիրները, որոնց ո՛չ հատակն է երևում, ո՛չ էլ՝ լուծման ուղիները:

Ի՞նչն է կուրացրել Գագոյին: Գագոյին կուրացրել են փողն ու դրա աղբյուր դարձած Նիկոլին մտնելու նրա անհագ ցանկությունը: Տեսնես որտե՞ղ է տեսել սոցիալական հավասարություն ինքնաշեն գեներալը, Բաղրամյան-Սայաթ-Նովա ճանապարհի՞ն, թե՞ Նիկոլի դաչաներ տանող զարտուղի ճամփեքին:

Գագոյի պնդումն այնքան անհեթեթ է, որ կարիք չկա անգամ այն հերքել ասենք տնտեսագիտական ինչ-որ հիմնավորումներով, քանի որ ցանկացած մեկը, ով Գագոյի նման կույր չէ կամ զգայարանները բթացրած, կփաստի, որ նման գնաճի ու աշխատավարձերի պայմաններում լայն զանգավածների համար կյանքը բնավ չի լավանում,այլ ընդհակառակը: Այս երկրում միայն գագոների աշխատավարձերն են ամսեամիս բարձրանում, որ Նիկոլն իրեն ավելի ապահով զգա սեփական նստավայրում:

Թո՛ղ լափեն, բալքա մի օր կշտանան…
Նիկոլի «սրբագրիչը»

Մեկնաբանելով Նիկոլի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը՝ Խաչատրյան Վիգենը փորձել է բոլորին ստիպել Նիկոլի այսօրինակ արկածախնդությանը նայել բոլորովին այլ տեսանկյունից: Ըստ Վիգենի՝ Նիկոլի այդ արտահայտությունը կրել է բացառապես ներքաղաքական ենթատեքստ՝ ուղղված լինելով նախկին իշխանություններին, որոնք իբր սեպ էին խրում ու հիմա էլ են սեպ խրում Երևանի ու Ստեփանակերտի միջև: «Նիկոլ Փաշինյանն էլ շատ չի խորանում էդ հարցում»,-լրագրողի հետ զրույցում ծիծաղելով ասել է Վիգենը՝ հայտարարելով՝ նրանք, ովքեր փորձում են Արցախն այժմ էլ հանել Հայաստանի դեմ, շառլատանությամբ են զբաղվում:

Հարց՝ երբ Ալիևը մատին փաթաթան էր սարքում սեփական հայտարարություններում չխորացող Նիկոլի խոսքերը՝ Արցախի վրա հարձակվելու իրավունք ձեռք բերելու, ինչո՞ւ վիգենները չէին համենում բեղավորին բացատրել, որ չարժե լուրջ ընդունել Նիկոլի խոսքերը, ինչո՞ւ չէին բացահայտում Նիկոլի տարօրինակ առանձնահատկությունները կամ Հայաստանի ներքաղաքական կյանքին բնորոշ սպեցիֆիկ կողմերը: Ճիշտ է՝ գուցե այդ ամենի արդյունքում Իլհամը չփոխեր իր որոշումը, բայց գոնե ՔՊ-ականները սեփական խղճի կամ հանրության առաջ ինչ-որ իմաստով այսօր գուցե մաքուր լինեին: Չնայած խիղճը՝ ո՞ւր, սրանք՝ ո՞ւր…

Երկրորդ՝ ուշադրութան է արժանի նաև Վիգենի այն պնդումը, թե իբր նախկին իշխանոթյունները կամ ներկայիս ընդդիմությունը Արցախը Հայաստանի դեմ է հանում:

Իրականությունն այն է, որ Արցախը Հայաստանի դեմ է հանում ոչ թե ընդդիմությունը, այլ հենց իշխանությունը՝ արցախցուն հանձնելով Իլհամի ողորմածությանը: Հիմա եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը փորձում է կասեցնել կործանարար ընթացքն ու չթողնել մեր հայրենիքի մի մասը Ադրբեջանի հոշոտմանը, հեռացնո՞ւմ է Ստեփանակերտը Երևանից, եթե հեռացնում է, ապա ո՞ր Երևանից, Նիկոլի՞: Եթե Նիկոլի Երևանից, ապա ընդդիմությունը խիստ հայրենանվեր գործ է անում՝ հաշվի առնելով Նիկոլից արցախցիների համար բխող վտանգը. Արցախի համար թիվ մեկ վանգը նախ Նիկոլից է գալիս ու հետո միայն՝ Իլհամից:
Երևանը կռմբակոծվի՞

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ. քաղաքապետարանի մոտ ցանկություն է առաջացել բնակչությանն իրազեկել պատսպարման վայրերի գտնվելու մասին:

Գլխավոր հարցը, որ առաջանում է՝ քաղաքապետարանի այսօրինակ նախաձեռնության հետ կապված, հետևյալն է՝ գործ ունենք նախապատերազմական նախապատրաստության հե՞տ, թե՞ ինչ-որ PR ակցիայի, որի գաղափարական հայրը կարող է ասենք Ավինյան Տիգրանը լինել:

Խնդիրն այն է, որ այս հարցին ճշմարիտ պատասպան գտնելը չափազանց դժվար է՝ հաշվի առնելով մի կողմից՝ տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ չնայած խաղաղության մասին անընդհատ կրկնվող հայտարարություններին, մյուս կողմից՝ նույն Ավինյան Տիկոյի փիառվելու անհագ ցանկությունը՝ կապված քաղաքապետ ընտվելու վերաբերյալ նրա ունեցած ծրագրերի հետ:

Այս իմաստով վերոհիշյալ տարբերակների հավանականությունը պետք է 50/50 գնահատել թերևս ու գուցե նաև խորքային հետևություններ անել երկրին ու քաղաքին սպասվող ապագայի մասին. եթե պատերազմ է, ու սա իսկապես նախապատրաստություն է սպասվելիք առհավիրքին, ապա վա՜յ մեզ, իսկ եթե գործ ունենք Ավինյան Տիկոյի կապրիզների հետ, ապա կրկնակի վա՜յ:
«Գաղափարական» Գռզոն

«Մենք, որպես ընտանիք, գույքը մեզ համար էդքան կարևոր չի՝ նյութականը: Մեզ կարևոր ա, որ երկրում էն գործիքները, որոնք որ հնարավոր է օգնեն՝ Հայաստանի Հանրապետությունը զարգանա, Հայաստանի Հանրապետությունն օրենքի երկիր լինի, էդ բարեփոխումներն են կարևոր մեզ համար»,-հայտարարել էր մուլտիմիլիարդատեր Սուքիասյան Խաչոն լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ իրենից գաղափարական մեկը շինելով:

Ցանկացած մեղսունակ մեկի համար Գռզոյի այսօրինակ հայտարարությունները ոչ միայն ծիծաղ, այլև խորը նողկանք են առաջ բերում՝ նկատի ունենալով այն իրակիան նկարագիրը, որ գռզոներն ունեն այս երկրում: 90-ականների համազգային թալանի գլխավոր մասնակիցներից մեկը, որը սովետական Հայաստանի ունեցվածքի կողոպուտի հաշվին բոշայից փաշա դարձավ՝ ներքուստ, իհարկե, մնալով նախկին մանրը, այսօր իրեն փորձում է համաշխարհային կլասի ցեղական կապտալիստ ներկայացնել՝ խաղադրույք կատաևելով մարդկանց կարճ հիշողության կամ չիմացության վրա՝ չհասկանալով,որ դժվար թե Հայաստանում գտնվի ադեկվատ մեկը, ով Գռզոյին լավ չի ճանաչում:

Եթե նյութականը Գռզոյի համար էական չէ, ապա ինչո՞ւ է անթաքույց թուրքական պետության գովազդով կամ թուրքերի հանդեպ եղբայրական սիրո մասին լոլոներ քարոզելով զբաղվում, գաղափարական համոզմուքններից ելնելո՞վ է դա անում,թե՞ ավելի շատ փող աշխատելու ու կեղեքելու մոլուցքով: Եթե, այնուամենայնիվ, առաջինի հիմքով, ապա շատ ավելի վատ, իսկ եթե՝ երկրորդի, ապա թող ինքն իրենից «փիլիսոփա» չսարքի:

Գռզոն խորապես թքած ունի բարեփոխումների էլ, դրանց իրագործողների վրա էլ. Գռզոյի համար բարեփոխում կարող է համարվել միայն այն, ինչն իր շահերց է բխում, ինչն իրեն ավելի ազդեցիկ ու հարուստ է դարձնում, իսկ մնացածը քնարական զեղումներ են, մտավարժանքներ:

Եթե իսկապես Գռզոն նյութականով ապրող, փողը կուռք դարձրած, քաքակեր մեկը չէ, ինչպես պնդում է, ապա դա ինչ-որ կերպ փաստելու մի շատ հեշտ ձև կա: պատերազմից հետո թե՛Հայաստանում, թե՛ Արցախում հսկայական թիվ են կազմում անտուն, ծայրահեղ աղքատության գիրկն ընկած ընտանիքները: Օրինակ՝ ի՞նչն է խանգարում նյութականն առհամարհած ունեցող Գռզոյին իր անհատակ կարողությունից մաս հատկացնել այդ ընտանքիների խնդիրնեի լուծմանը կամ ասենք հոգալ պատերազմի կամավորականների առողջության վերականգնման ծախսերը. բազմաթիվ են այն քաջորդիները, որոնք այսօր առհամարհված են Նիկոլի կողմից հենց միայն այն պատճառով, որ պատերզմին կամավորագրվել են հայրենսերին վայել վարք դրսևորել:

Ո՞նց անի էսքան բանը խեղճ մարդը, ընտանիքին մի կերպ յոլլա տանի՞, թե՞ Նիկոլի արկածախնդրության հետևանքները շտկի…
Աննամուս Գագոն

Մելքոնյան Գագոն, արձագանքելով նկատառմանը՝ նախկին իշխանությունները մարտունակ բանակ ժառանգեցին, մինչդեռ այս իշխանությունը չկարողացավ այն զարգացնել, ասել է. «Մարտունակ բանակ ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, որ զինվորները հոգեպես պատրաստ են պատերազմի, այդ ոգին մեր զինվորների մեջ միշտ եղել է: Բայց մենք զինվորներին ի՞նչ սպառազինություն ենք տվել, պետք է խոսենք, թե ինչո՞ւ սպառազինություն չգնեցինք, ինչու չգնեցինք այն սպառազինությունը, որը մեզ պետք էր: Մենակ զինվորով հաղթանակ էինք տանելո՞ւ: Համապատասխան սպառազինություն պետք է լինի, որ մենք կարողանանք ինչ-որ խնդիրներ լուծել»:

Գագոն իր մեջ ուժ չի գտնում՝ տղմարդավարի խոստովանելու իրենց իշխանության ճակատագրական բացթողումնեն ու,ըստ էության, պետական դավաճանությունը:

Հարց է առաջանում՝ Գագոն իր մուննաթն ո՞ւմ է ուղղում, եթե հանրահայտ փաստ է, որ Նիկոլը, գալով իշխանության, անմիջապես դեն է նետել այն ցուցակը, որը հստակորեն սահմանում էր այն զենքերի ու զինատեսակների, ռազմամթերքի՝ նախկին իշխանությունների կողմից կազմված ցանկը, որոնք պետք է գնվեին՝ բարձրացնելու բանակի մարտունակությունը: Օինակ՝ հայտնի է, որ այդ ցուցակով հեղափոխությունց առաջ հայկական պետությունը նախատեսում էր գնել անօդաչու սարքեր՝ հավասարակշռելու ադրբեջանական բանակի հնարավորությունները: Անիմաստ «սամալյոտ» գնելու տեղը մարդիկ, հստակ հաշվարկներից ելնելով, կազմել էին գնումների ցանկը, ո՞վ էր ստիպել «գեներալ» տերմինը վարկաբեկող բեղավոր Գագոյի շեֆին այն չեղարկել: Հաստատ Էրդողանն ու Ալիևը, որոնց փողերով այսօր ՔՊ-ականները դարձել են հացի տեր:

Մյուս կողմից՝ եթե հայկական բանակը չուներ սպառազինություն, ինչպե՞ս կամ ի՞նչ հիմքով էր Իլհամը հայտարարում, որ հայկական բանակը իրենց է թողել 5 մլրդ դոլարի զենք՝ հետն էլ մուննաթ գալով, թե այդ ո՞վ է հայերին այդքան զինել: Գագոյի բեղերի վաճառքից առաջացած փողերո՞վ էին գնվել այդ զենքերը, թե՞ Նիկոլն էր հրապարակներից գրպանը դրած դրանք հանձնել Պաշտպանության նախարարութանը…

Գագոն մի կոպեկի նամուս չունի. եթե նամուս ունենար այսքան մեծ ստեր ու «կռուտիտներ» չէր հորինի ու վերջապես կխոստովաներ, որ եթե Նիկոլին նախկինները նույնիսկ խորհրդային հռչակավոր «Царь-бомба»-ն էլ ժառանգեին, միևնույն է՝ այն Իլհամի դեմ չէր ուղղելու. բա Աննան 5 մլրդ դոլարն իզո՞ւր էր վերցրել:
Նիկոլը սարսափած է

Արաբատ Միրզոևի (ծածկանունը՝ «Օմեգա») մամուլի քարտուղարը, մեկնաբանելով իշխանությունների՝ ԱԺ դարպասները նորից զոդելուն և պարիսպների երկայնքով փշալար անցկացնելուն ուղղված գործողությունները (ըստ լրատվամիջոցների՝ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում, և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին), ասել է, որ աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին՝ միաժամանակ հերքելով տեղեկությունները, ըստ որոնց՝ կարող է հոսանք միացվել փշալարերին:

Փաստորեն՝ Միրզոյան Արարատի աշխատողը փաստացի խոստովանել է, որ ԱԺ շենքը փշալարակալվում է՝վերածվելով յուրատեսակ Բաստիլի:

Այս խոստովանությունն ուշագրավ է մի քանի պատճառներով. նախ՝ ԱԺ շենքն անառիկ ամրոցի է վերածում մի ուժ, որը, ինչպես հայտնի է, իր իշխանության առաջին շրջանում ԱԺ այգին դարձրել էր սովորական մի զբոսավայր՝ բացելով ոչ միայն ԱԺ-ի, այլև Բաղրամյան 26-ի դռները՝ դրանով ցանկանալով իբր շահեկանորեն տարբերվել նախկին իշխանություններից, ընդգծել սեփական դեմոկրատ էությունը՝ հակառակ «բռնակալ» նախկինների:

Երկրորդ՝ իշխանությունների այսօրինակ բարբարոսությունը ակնհայտորեն վկայում է Նիկոլի սարսափի մասին, ինչն անմիջապես հարց է առաջ բերում, թե ո՞րն է ժողվարչապետի վախի իրական պատճառը, եթե նա սեփական ժողովրդի հետ իր հարաբերությունները կառուցում է շիտակության սկզբունքով, ինչի մասին, ի դեպ, անընդհատ հայտարարություններ է հնչեցնում ԱԺ բարձր ամբիոնից ու հավաստիացնում, որ դավեր չի նյութում ժողովրդի հետևում:

Երրորդ՝ գուցե վախենում է ոչ միայն իր, այլև սեփական թիմակիցների՞ համար, որոնց մասին նա սովոաբար հոգ է տանում՝ օրինականության շղարշ հաղորդելու սեփական ապօրինություններին ու բռնապետությանը:

Հարցերի պատասխանը կարող է թաքնված լինել ապագայի հնարավոր զարգացումներում, որոնց մասին Նիկոլը տեղյակ է վաղօրոք. բացառված չէ, որ տխրահռչակ խաղաղության պայմանագրի կնքմանն է նման կերպ պատրաստվում՝շատ լավ իմանալով լայն զանգվածների անխուսափելի բողոքի մասին: Երևի Նիկոլի շպիոնները շեֆին զեկուցել են, որ կարող է ԱԺ շենքի գրավման փորձեր էլ լինեն, ուստի որոշել է հենց այսօրվանից պատշաճորեն «զինել» սեփական թիմակիցներին:

Ի գիտություն զինվողների՝ նրանց ոչինչ ու ոչ ոք չի փրկելու այն պահին, երբ ստիպված լինեն բախվել ժողովրդի ցասմանն ու վրեժին:
Ադրբեջանի կամավորականը

Խաչատրյան Վիգենը, հերթական անգամ փորձելով նսեմցնել Արցախի դերը՝ հայոց պետականության կենսունակության երաշխավորման հարցում, հայտարարել է, որ ոմանց ցանկությունը՝ Արցախի հիմնահարցը դարձնելու Հայաստանի պետության ճակատագիրը որոշող պայման, կյանքի չի կոչվելու, որովհետև Հայաստանի պետության հարատևումն է երաշխավորում Արցախի գոյությունը, այլ ոչ թե հակառակը:

Առաջին անգամ չէ, որ Վիգենը նման անհեթեթ մտքեր է արտաբերում՝ փորձելով մոլորեցնել հանրությանը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վիգենի համոզմունքն այնքան ահեթեթ է, որ չարժի նույնիսկ դրան անդրադառնալ, բայց խնդիրն այն է, որ հենց այս կեղծ թեզի «ռասկրուտկայի» միոջոցով է, որ հայ հանրության շրջանում կամ առնվազը դրա մի զգալի շերտի մոտ մինչև վերջ չհասկացված է մնում Արցախի կենսական նշանակության հարցը՝ հենց Հայաստանի Հանրապետության գոյության խնդրում: Սրա հետևանքով մարդկանց մոտ նույնիսկ առաջ է գալիս որոշակի հակասություն կամ հակակրանք՝ ուղղված Արցախին կամ արցախցուն՝ վերաճելով արցախաֆոբիայի՝ երևույթ, որն այս իշխանությունների կողմից մեծապես խրախուսվում է:

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ վիգենխաչատրյանական մեկնաբանությունը գուցե կարող էր ունենալ կյանքի ինչ-որ իրավունք, եթե Հայաստանի ախոյանը թուրք-ադրբեջանական տանդեմը չլիներ, և Երևանն այս խնդրի շուրջ վեճի բռնված լիներ ասենք եվրոպական որևիցե զարգացած երկրի հետ: Մի պարագաում, երբ Բաքուն ու Անկարան չեն թաքցնում իրենց իրական նկրտումները, Արցախը դառնում է Հայաստանի միակ պատվարը.Արցախը կուլ տալուց ու մարսելուց հետո գալու է Զանգեզուրի հերթը, իսկ դրանից հետո՝ մնացյալ հատվածը,ուստի բոլոր նրանք,ովքեր թերագնահատում են Արցախի դերն ու նշանակությունը,կամա-ակամ սպասակում են թուրանական անիծյալ պրոյեկտի շահերը:

Վիգենի դեպքում դա տեղի է ունենում կամավորության սկզբունքով՝ Ադրբեջանին անձնվիրաբար ծառայելու մղումից դրդված:
Պուտինի ուղերձը՝ Ալիևին՝ Երևանից

Կառավարության նիստում Նիկոլը խոսել է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ապագայի վերաբերյալ իր տեսլականի մասին՝ հայտարարելով, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն ողջ ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները. առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգաային հստակ երաշխքիների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն:

Նիկոլը, իհարկե, ինքն իրենից չէ, որ նման հայտարարությամբ է հանդես եկել՝ հատկապես նկատի ունենալով այն ճշմարտությունը, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր թիմը առանձնապես չեն երազում Ռուսաստանին Անդրկովկասում հավերժական հիմքունքներով թողնելու մասին: Սա, անկասկած, Ռուսաստանի հետ համաձայնեցված քայլ է, որն արձագանքն է և՛ Ալիևի վերջին հայտարրարությունների, և՛ Սոչիի հանդիպման անորոշ արդյունքների. ռուսները Նիկոլի բերանով ուղերձ են հղում Բաքվին ու հասկացնում, որ խաղաղապահների՝ Արցախում մնալը կախված է ոչ թե Իլհամի բարի կամքից, այլ՝ արցախահայության անտվանգային կենսական պահանջմուքններից, և այս իմաստով վերջում Ռուսաստանը հակված է լինելու լսել ոչ թե Իլհամին, այլ արցախահայերին,որոնք, բնականաբար, երբեք դեմ չեն լինի այնտեղ ռուսների մնալուն:

Թե ինչպես կընկալվի հայ-ռուսական ուղերձը Բաքվում, իհարկե, դժվար չէ կռահել: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ՝ այն, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը Նիկոլի ցանկություններին, որոնք, փաստորեն, բխում են հատկապես ռուսական շահերից. եթե ներկայիս ստատուս-քվոն պահպանվում է, դրա հետ մեկտեղ էլ ռուսական զորքերն են մնում Արցախում, ապա Ադնրկովկասից Մոսկվայի հեռանալու վերաբերյալ արևմտյան ծրագրերը, փաստրոեն, տապալվելու են՝ հեռանկար, որի պատճառով նույն Արևմուտքը կարող է այլևս սկսկել Նիկոլի իշխանության վերագնահատման պրոցես. նրանց ինչի՞ն է պետք մի Նիկոլ, որը սպասարկում է ոչ թե իրենց, այլ իրենց ախոյանինի Ռուսաստանի շահերը:

Ելքը կարող էր լինել ռուսական խաղաղապահներին իրական այլընտրանքի ստեղծումը, բայց դժվար է երևակայել, թե այդ ինչ պետք է առաջարկի Արևմուտքը՝ գետնի վրա երաշխավորելու արցախահայության շահերն այն դեպքում, երբ Կովկասում ռազմական ներկայություն եվրոպացիները կարծես հակված չեն ունենալ:

Մյուս կողմից՝ բոլորովն բացառված չէ, որ որոշակի կոնյուկտուրայի պարագայում Ռուսաստանն ինքը որոշի դուրս գալ Արցախից՝ հանուն ավելի գլոբալ շահերի, և այդ դեպքում այլևս ո՛չ Նիկոլի լացը, ո՛չ էլ արցախահայության անվտանգային խնդիրներն այլևս առաջնային չեն դիտարկվելու: Հարց՝ Նիկոլն ունի՞ պլան, թե ինչ է անելու Հայաստանը,եթե դա տեղի ունենա:
Նիկոլի անիմաստ լացը

Կառավարության նիստում Նիկոլը տրտնջացել է, որ Ադրբեջանը շարունակում է ամենօրյա ռեժիմով խախտել հրադադարը, նախապատրաստում է արցախահայության ցեղասպանություն, ոչ մի քայլ չի արել՝ գործնականում ապացուցելու իր այն պնդումների ճշմարտացիությունը, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված են և այլն:

Նիկոլը, իհարկե, ֆիքսել է իրականությունը, բայց տվյալ պարագայում հարցեր են ծագում՝ ոչ միայն ուղղված թշնամուն, որը երբեք էլ չի թաքցնում իր իրական մտայնությունները, այլ՝ Հայաստանի իշխանությանը: Թիվ մեկ հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է Նիկոլն իրեն ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի լկտի պահվածի համար պատասպանատու համարում: Հարցը բնավ հռետորական չէ և պահանջում է շատ կոնկրետ պատասխան: Խնդիրն այն է, որ Ադրբեջանին կարելի կլինի զսպել միայն այն ժամանակ, երբ Հայաստանն իրեն ադեկվատ կերպով դրսևորի թշնամու հետ իր շփումներում՝ ուժին հակադրելով ուժ, սպառնալիքին՝ անհողդողդ ու կարծր պատասխան, հայհոյանքին ու ծաղրին՝ հայրական չափալախ: Ալիևը, իհարկե, իրեն պահում է տխմար լակոտի պես, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց եթե այդպես է, ապա իշխանությունները,որ սիրում են մեծ-մեծ բրդել, պետք է որ այս ընթացքում սովորած լինեին այն լեզուն, որով խոսելով՝ ինչպես հարկն է կպորտատեղադրեին Իլհամին: Այնինչ այդ ամենի փոխարեն թրքահպատակ ՔՊ-ականները շարունակում են հորթի կեցվածքով անհասկանալի խաղաղության մասին բարբաջել, իսկ «տիկին» Աննան էլ՝ առաջ մղել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» կոչվող հայադավ օրակարգը, որով սիրում է պարծենալ եվրոպաներում:

Բաքվում այս ամենը, իհարկե, տեսնում ու հրճվում են՝ շատ լավ հասկանալով, որ իրենց դիմաց ոչ թե տղամարդ է կանգնած, այլ՝ մի փսլնքոտ ծաղրածու, ուստի բնական է, որ Նիկոլի կոկորդիլոսի արցունքները երբեք իրենց նպատակին չեն ծառայելու. ուժին ուժ է պետք հակադրել, այլ ոչ թե լակոտություն:

Նիկոլը 5 մլրդ-ի «աչոտ» ունի տալու, չմոռանանք…
ՔՊ-ականները չեն մարսել ընդդիմության հանրահավաքը

ՔՊ-ական Հակոբյան Հասմիկն է իրենից «փիլիսոփա» սարքել՝ հանդես գալով ընդդիմության՝ ի աջակցություն արցախահայերի կազմակերպած հանրահավաք-ցույցի տխմարագույն մեկնաբանությամբ:

Հասոն, մասնավորապես, հարց է հնչեցրել, թե բա՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ ովքեր չէին եկել ընդդիության ցույցին, կողմ են Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալուն՝ նկատի ունենալով այն, որ ընդդիմությունը հայտարարում էր, որ հավաքվել են այն հայերը, այն քաղաքացիները, որոնք դեմ են Արցախի ՝ Ադրբեջանի կազմում լինելուն: «Սա ի աջակցություն արցախցո՞ւ էր, թե՞ ի վնաս արցախցու էր»,-տարակուսել է տարօրինակ տրամաբանության տեր ՔՊ-ականը՝ կարծիք հայտնելով, թե իբր Հայաստանից աշխարհին ազդակ է հղվում այն մասին, որ ընդամենը 5000-6000 մարդ է Հայաստանում դեմ Արցախի ադրբեջանականցմանը:

Հասմիկի գլխում ուղեղի տեղը, փաստորեն, թեփ է լցված, ու սա չի հասկանում կամ չի ուզում խոստովանել այն կարևոր նշանակությունը, որ ընդդիմության հանրահավաքն ուներ իր խորքում: Հասոն երկու խնդիր է փորձել լուծել իր ապակողմնորոշիչ տեսակետով. մեկն ընդդիմությանը նսեմացնելն է՝ հանրահավաքին ներկա իբր քիչ մասնակիցների հիմքով, երկրորդ խնդիրը՝ ընդդիմությանը որպես արցախցիների արդար գործը ձախողող նեկայացնելը՝ միաժամանակ արդարացնելով իշխանությունների խիստ սառը վերաբեմունքը՝ Արցախում կայացած ցույցի նկատմամբ. իբր իսկական արցախասերներն իրենք են, այլ ոչ թե ընդդիմությունը:

Արցախում տեղի ունեցած ցույցը փաստի առաջ է կանգնեցրել ոչ միայն Բաքվին, այլև նախևառաջ ՔՊ-ականներին, որոնք, փաստորեն, ավելի մեծ ծանրության տակ են մտել, քան ի սկզբանե ենթադրում էին՝ համապատասխան խոստումներ շռայլելով իրենց թուրք կուրատորներին: Հիմա թուրքերը սրանցից «սպռոս են անելու» ու չստանալով հիմնավոր պատասխան՝ փաստի առաջ են կանգնեցնելու՝ նույնիսկ մահվան հեռանկարով՝ գուցե բառիս ոչ միայն քաղաքական իմաստով:

Հանրահավաք պետք է աներ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, որը, սակայն, նախընտրեց գլուխը մտցնել մի տեղ ու լուռ մնալ՝ հայտնի թռչնին նմանվելով:
Բայղուշ «Իժոն»

«Ազատության» հետ զրույցում Սյամոն «մարգարեացել է», թե բա՝ երեք տարուց ռուս խաղաղապահները գնալու են Արցախից՝ հայության շահեը զոհաբերելով ավելի մեծ՝ տնտեսական շահերին, որոնք ռուսական պետությունը հետապնդում է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելիս: «Դրա համար ես ասում եմ, որ մերոնք խելքի գան և փորձեն այլ լուծումներ գտնեն»,-հայտարարել է Արցախի գոյության նախապայմանը ուժեղ բանակն ու տնտեսությունը համարող Սյամոն՝ որպես ռուսների անխուսափելի հեռացման վկայություն համարելով այն, որ Սոչիում Ռուսաստանին չհաջողվեց Ադրբեջանից զիջումներ կորզել ու Ղարավաղի խնդրի գոյությունն արձանագրել՝ հակառակ իր հետապնդած նպատակների:

Սյամոն, իհարկե, անզուգական բայղուշ է, ու դրա ապացույցը նրա վերոհիշյալ կանխատեսումն է, որը, սակայն, ոչնչով հինավորված չէ. նախ՝ մինչև ռուս խաղաղապահների ժամկետի ավարտը դեռ առնվազը 2-3 տարի կա, ապա՝ ոչ ոք չգիտի, թե այդ ժամանակ աշխարհում ինչպիսի գեոպոլիտիկ կոնյուկտուրա կստեղծվի, ուժերի ինչպիսի բալանս կառաջանա, որտեղ կլինի նույն Իլհամը, որտեղ՝ Նիկոլը, որ ջհանդամը՝ Սյամոն: Ասյօր նույնիսկ միջազգային հարաբերությունների պրոֆեսորներն են մեծապես դժվարանում ասել՝ ինչ է լինելու աշարհի հետ մի քանի ամիս հետո, ո՞ւր մնաց Սյամոն, որ բացի ջուր պղտորելուց ուրիշ ոչնչով չի զբաղվում:

Մյուս կողմից՝ ուշագրավ է Սյամոյի առաջարկած ելքը՝ այլ լուծումներ գտնելու կամ ասենք Արցախում հզոր բանակ ունենալու մասով: հետաքրքիր է՝ ո՞վ է կառուցելու այդ հզոր բանակն ու տնտեսությոնը, Նիկո՞լը, թե՞ ինքը:Սյամոն, իհարկե, բացառիկ եսասեր է, ու ակհյատ է, որ նա ինքն իրեն է փորձում ծածուկ գովազդել՝ ակնարկելով, թե իբր ընդունակ է՝ անելու դա, եթե ոմանք իրեն «պռախոդ» տան ու դնեն գծի վրա:

Ո՛չ Սյամոյի «մարգարեությունն» է մի բան, ոչ էլ՝ նրա մատնանշած ելքը. երկուսն էլ մուտիտներ են՝ իժի թույնով ցված:
Ճիճուն ու փողը

Պապոյան Գևորը շարունակում է պարբերաբար գունազարդել նիկոալական իրականությունը՝ Հայաստանը փորձելով ներկայացնել՝ բիզնեսի համար դրախտ: «Ընդհնարապես, փողը և մարդը գնում է էնտեղ, որտեղ իր համար քիչ թե շատ ապահով ու անվտանգ վայր է»,-հայտարարել է Պապոյան Գևորը՝ բացառելով Հայաստանում տնտեսական աշխուժությունն այն դեպքում, եթե Հայասանում պահպանվեր 2017-ի իրավիճակը. ոչ ոք Հայասանում ներդրումներ չէր անելու:

Գևորի բացահայտումը փողի ու մարդկանց մասին, իհարկե, այնքան էլ նորություն չէ. ոչ միայն փողն ու մարդիկ, այլև ցանկացած բիոլոգիական էակ, ելնելով ինքնապահպանման բնազդից, գնում է այնտեղ, որտեղ առավելագույնս հարմարավետ է իր համար. այս առումով ասենք ճիճվի ու Պապոյան Գևորի միջև տարբերություն իսկապես չկա:

Տվյալ պարագայում այլ հարց է առաջանում՝ ի՞նչ կա հիմա, որ չկար 2017-ին, եթե նկատի ենք առնում 2017-ի ու ներկայիս Հայաստանի անվտանգային միջավայրն ու հեռանկարները, տնտեսության վիճակն ու տենդենցները:

Պապոյան Գևորի խոսքերը միմյանց հետ ներքին հակասության մեջ են ակնհայտորեն. միակ գործոնը, որի շնորհիվ այսօր Հայաստանը քիչ թե շատ «թփրտում է», ուկրաինական պատերազմն է, որը, եթե ավարտվի, մեզ շատ դաժան ապագա է սպասվում. տնտեսության հերն անիծվելու է, իսկ Գևորի լեզուն մտնելու է մի տեղ: Համեմատած Ուկրաինայի հետ՝ գուցե Հայաստանի վիճակը որոշակիորեն բարվոք է, քանզի Իլհամը դեռ զորքերը Երևան չի մտցրել, բայց միտումներն այնպիսին են, և դրա մասին խոսում է Նիոլը նաև, որ վաղը կամ մյուս օրը Երևանը կարող է իսկապես ընկնել: Հիմա ո՞ր մի լուրջ գոծարարարը կբերի իր փողերն այստեղ, եթե Հայաստանի գոյության հարցը օդում կախված է մնացել:

2017-ին նման խնդիրներ ոչ միայն չկային, այլև երկրի տնտեսությունն իսկապես սկսել էր շնչել ու շնչել այնպես, որ նույնիսկ հեղափոխությունից հետո մի տևական ժամանակ այդ առաջընթացի իներցիայի ուժով էր, որ Նիկոլն իրեն լավ էր զգացել՝ հանրության զգոնությունը բթացնելով, ինքն իրեն փիառելով, այլոց դափնիներն իրեն վերագրելով:

Ափսոս՝ ժամանակը չի լինի հետ տալ…