Armeniannews.Info
152 subscribers
13 photos
15 links
Download Telegram
Նիկոլը Լուկաշենկոյից հենց այդ էլ ակնկալում էր

Բավական աղմկահարույց է ստացվել ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նիստի ժամանակ Լուկաշենկոյի՝ Նիկոլին ուղղված ելույթը, որը, ըստ էության, ոչ այլ ինչ էր, եթե ոչ հավատարմության ու սիրո երդում՝ Ալիևին, որը ոչ մի պարագայում Լուկաշեկոն չի պատրաստվում դրժել ի սեր Հայաստանի, քանի որ ինչպես Բելառուսի նախագահն էր անկեղծորեն խոստովանել, Ալիևը իրենց մարդն է բացարձակ կերպով:

Այստեղ, սակայն, ամենից էականը ոչ թե Լուկաշենկոյի ելույթում տեղ գտած շեշտադրումներն է, որոնցում, խոշոր հաշվով ոչ մի անակնկալ էլ չկար, այլ՝ այն, թե ինչ տվեց Նիկոլին այդ ելույթը, որը, փաստորեն, ի տես բոլորի բացահայտեց մեր երկրի ցածր կարգավիճակը մի կառույցում, որի հետ Հայաստանում շատերը հույսեր են կապում:

Նիկոլը, իհարկե, չէր կարող չիմանալ՝ ինչ բովանդակության տեքստ էր արտաբերելու Լուկաշենկոն՝առնվազը շատ լավ տեղյակ լիելով Մեհրիբանի հետ Բելառուսի նախագահի հարաբերությունների մասին: Նիկոլի համար կարևոր էր, որպեսզի Լուկաշենկոյի խոսքերը լսեր հատկապես հայ հանրությունը՝ լցվելու համար հակառուսականությամբ ու լեգիտիմացնելու իր՝ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի ազդեցությունից դուրս գալու նկրտումները: Այսինքն՝ Նիկոլի ձգտումը՝ ՀԱՊԿ-ում նման ֆորմատով բարձրացնելու ՀՀ-ի հարցը նպատակ ուներ ոչ թե լցնելու անվտանգային վակուումը, այլ ի տես դնելու ՀԱՊԿ-ի իրական դեմքը, որ հետո իրեն չմեղադրեն, թե դիմում չի կարողանում գրել:

Իհարկե, ոչ ոք մտադիր չէ արդարացնել Լուկաշենկոյին, որի համար, փաստորեն, Մեհրիբանը շատ ավելի յուրային է ու կարևոր, քան հայ ժողովուրդը, բայց տվյալ պարագայում պետք է ընկալել Նիկոլի ու նրա արևմտյան տերերի իրական նպատակները: Ինչ վերաբերում է կոնկրետ ՀԱՊԿ-ին, ապա այն խոշոր հաշվով բուտաֆորիա է, որտեղ մեր գտնվելը իմաստավորված է զենքի էժան գնման ու ՌԴ-ի հետ սերտ կապերի պահպանման հիմքով:

Կա՞ այլընտրանք, թո՛ղ առաջակեն…
Գռզոն՝ Զատուլինի մոտ

«Լազարևյան ակումբի» երեկվա նիստին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը որոշ ակնարկներ է արել այն մասին, թե որոշ հայ օլիգարխներ իրականում ինչ իրական նպատակներ են հետապնդում՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվող պրոյեկտի հետ կապված՝ շատ թափանցիկ կերպով ակարկելով, թե հատկապես ով է խիստ շահագրգռված Նախիջևանն Ադրբեջանին կապող ուղու կյանքի կոչմամբ: «…Սա այն հարցերից է, ուր գոյություն ունի առասպելաբանություն… որոնց գայթակղությանը տրվել են ոչ միայն մեր պաշտոնատար անձանցից ոմանք, օրինակ՝ Օվերչուկը, այլև Հայաստանում շատերը: Ես չեմ տա Հայաստանի բավականին կարևոր օլիգարխներից և քաղաքական գործիչներից մեկի անունը, որն անձամբ ինձ բացատրում էր, որ, այո, բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որ ընդհանրապես ամբողջ Անդրկովկասը վերադառնա դեպի Ռուսաստան, որ ընդհանրապես կարգավորվեն Ադրբեջանի ու Հայաստանի միջև համագործակցության հարցերը»,-հայտարարել էր Զատուլինը՝ ավելացնելով՝ այդ օլիգարխն իրեն ասել է՝ որքա՞ն դեռ Հայաստանը պետք է մնա որպես պաշարված ամրոց, հիմա մենք կբացենք տարբեր ուղղություններով կոմունիկացիաները, կսկսվի տնտեսական զարգացումը: Զատուլինը նկատել է,որ այդ խոսքերի հեղիակը ոչ թե ադրբեջանցի է, այլ՝ հայ:

Այս խոսքերի հեղինակը Գռզո՞ն է: Հայաստանում շատ ազդեցիկ քաղաքական գործիչ օլիգարխ միայն մեկ հոգի կա կարծես, իսկ մնացածները, ինչպես ասումեն,կիլկաներ են՝այս մեկի հետ հաեմատած: Նկատի ունենալով Գռզոյի ադրբեջանասիրությունը՝ կասկածից վեր է, որ հենց նա է Զատուլինի մոտ բարեխոսել միջանցքի համար՝ փորձելով իբր շահագրգռել ռուսներին, որ եթե միջանցքը տրվի, ապա Մոսկվան էլ դրանից շատ կշահի: Այնինչ միակ նպատակը, որ ուենցել է Գռզոն Զատուլինի հետ խոսելիս, սեփական բինզես շահերի ու իր թուրք գործընկերների ազգային շահերի սպասարկումն է եղել՝ շատ լավ հասկանալով՝ ովքեր են դառնալու այդ միջանցքի իրական շահառուները ու ինչ նպատակով:

Զատուլինը, փաստորեն, հայերի երեսովն է տվել Գռզոյի թրքասիրությունը՝ փորձելով հասկացնել, որ իրականում միջանցքի ջատագովը ոչ թե Մոսկվան է, ինչպես ներկայացնում են այստեղ, այլ՝ գռզոները, որոնք, թքած ուենանով խնդրի անվտանգաին կամ աշխարհաքաղաքական բաղադրիչի վրա, այն դիտարկում են բացառապես ազատ առևտրի կոնտեքստում, միայն գրպանային շահերի պրիզմայով, և վե՛րջ:

Հիմա ո՞վ է ավելի հայ, Զատուլի՞նը, թե՞ Գռզոն…
Նիկոլի խաբկանքը

Լուկաշենկոյից «ծեծ կերած» Նիկոլը ՔՊ-ի համաժողովին հերթական ապազգային հայտարարությամբ է հանդես եկել՝ իր կողմից Արցախի սուբյեկտայնության ոչնչացման մեղքը բարդելով աշխարհի վրա: Ըստ Նիկոլի՝ բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, և սա օբյեկտիվ իրականություն է՝ ակախ ամեն իչնչից: «Ի հեճուկս բոլոր դժվարությունների, բոլոր աղետների ու ռիսկերի, որ այսօր մեր առաջ են, մենք չպետք է մոռանանք ամենակարևորը՝ մեզ ի մի է բերել մեր երազանքը՝ ազատ, անկախ, երջանիկ Հայաստանի մասին երազանքը, մենք երբեք, որևէ պարագայում այդ երազանքից չպետք է շեղվենք ու մենք պարտավոր ենք հավատալ այդ երազանքը կյանքի կոչելու մեր ուժին»,-ասել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը 10-20 տարով երկարացնելու գաղափարին կողմնակից Նիկոլը:

Նիկոլը նոր բան չի ասել, ուղղակի նրա խոսքերը գուցե կարող են նորովի հնչել՝ նկատի ունենալով այն իրողությունները, որ հենց հիմա ձևավորվել են Հայաստանի ու տարածաշրջանի շուրջ. Նիկոլը, ինչպես ասում են, փոքրուց էլ երազել է առանց Արցախ Հայաստանի մասին՝ ԼՂ-ն համարելով բացառապես ադրբեջանական հող ու ստորաբար համոզելով,որ Շուշիի «Շուշա» դառնալը Հայաստանի երջանկության բանալին է:

Ո՞րն է Նիկոլի խաբկանքը: Բանն այն է, որ նրա նկարագրած Հայաստանը չի կարող կյանքի կոչվել, եթե չլինի Արցախը: «Արցախի լինելություն» ասելով պետք է հասկանալ Արցախի՝ կա՛մ Ադրբեջանի կազմից դուրս գտնվելը, ինչի իրավունքը դառնում է բնական այն դեպքում, եթե կա ցեղասպանության վտանգ Ադրբեջանի կողմից, իսկ այն կա (այդ նույն հիմքով ՌԴ-ն այսօր Ուկրաինայում է), կա՛մ Հայաստանին միանալը, որի համար նույնպես իրավական հիմքեր կարծես թե կան: Բոլոր մնացյալ դեպքերում Արցախն ու արցախցին վտանգված կլինեն, կբախվեն գոյաբանական ճգնաժամի, քանզի Ադրբեջանը բնավ Շվեդիա չէ:

Նիկոլը, եթե նրան թույլ տա Իլհամը, կարող է գնալ երրորդ ճանապարհով. դե յուրե Արցախը համարելով Ադրբեջան՝ կարող է հասնել նրան, որ այնտեղ ռուս խաղաղապահների առաքելությունը երկար ժամանակով երկարաձգվի, ինչի արդյունքում Ադրբեջանը կխուսափի փլուզվելուց, արցախցիներն էլ կունենան անվտանգային հստակ երաշխիքներ,իսկ ինքն էլ դա ներսում կմատուցի որպես իր կողմից գործված հերոսություն:

Պուտին-Իլհամ-Նիկոլ առաջիկա հանդիպումը կպարզեցնի ջրերը:
Լոխի շեֆը

Գռզոն է մեկնաբանել Լուկաշենկոյի սկանդալային ելույթը՝ ՀԱՊԿ-ում ու հայտարարել, որ Լուկաշենկոյի հնչեցրածը համարում է որպես Բելառուսի նախագահի անձնական կարծիք ու խնդրին մոտենում է այդ տեսանկյունից:

Գռզոն, իհարկե, կեղծում է՝ փորձելով փրկել Նիկոլին՝ կոծկելու համար այն ստորացված կարգավիճակը, որ ունի Նիկոլը ՀԱՊԿ-ում, ինչի պատճառով էլ նույն կարգավիճակին է արժանանում նաև Հայաստանը: Բանն այն է, որ այլ կերպ, քան ապտակ՝ Նիկլոին, Լուկաշենկոյի ելույթը չի կարելի գնահատել, իսկ եթե հաշվի ենք առնում, թե իրականում ում ոչ պաշտոնական խոսափողի դերն է կատարում Լուկաշենկոն, այդ ապտակն է՛լ ավելի շառաչաձայն է դառնում. Լուկաշենկոն, ըստ էության, Պուտինի ուղիղ ուղերձն էր փոխանցել Նիկոլին՝ զերծ մնալով դիվանագիտական սեթևեթանքներից, ինչը, իհարկե, ինքնին արդեն ապտակ էր՝ նկատի ունենալով մարդու ճակատին ուղիղ ասված խոսքի ու հայտնի կենդանու մասին նույնքան հայտնի ասույթը:

Ի՞նչ է փորձել անել Գռզոն: Գռզոն փորձել է փոքրացնել Նիկոլի խայտառակության մասշտաբները. երևի ինքն էլ է անհարմար զգում իրեն, որ հանդիսանում է շեֆը մեկի, որին ՀԱՊԿ-ում վերաբերվում են ինչպես մի լոխի, քանի որ մի բան է նորմալ մարդու շեֆ լինելը, մեկ այլ բան՝լոխի:

Բայց եղածն եղած է, Լուկաշենկոն իրանն ասել է…
Թուրք Մարիշը

Ստորացնելու համար Արցախի խնդրի կարևորությունը Հայաստանի ու հայաստանցիների համար, ցույց տալու համար, որ իրենց դավաճանական գործողություններին իբր սատար է կանգնում նաև Հայաստանի բնակչությունը, թուրքական ազդեցության գործակալ Կարապետյան Մարիշը պատմել է, թե ինչպես են երկու քաղաքացի իր հետ մասնավոր զրույցում հարց բարձրացրել՝ պաշտպանելու են, չէ՞, պետականությունը: «Չեն հարցրել ինձ, թե ի՞նչ եղավ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հարցրել են՝ դուք պաշտպանելու եք, չէ՞, մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը…մարդկանց գնահատկանը շատ տարբերվում է հասարակական-քաղաքական կյանքում հնչեցրած գնահատականից»,-հայտարարել է Իլհամի սեքս ստրկուհիներից մեկը՝ կոնկրետացնելով, որ այդ երկու քաղաքացիներից առնվազը մեկը ՔՊ-ի համակիր չի եղել:

Սա ուղղակի խայտառակություն է և բնութագրում է այն ծայրահեղ իրավիճակը, որում այժմ հայտնվել են արցախահայերը. մարիակարապետյանների հույսին մնացած արցախցին, ցավոք, կարող է հույս դնել ցանկացած բանի, երկրի, առաջնորդի վրա, բայց ոչ եբեք այն Հայաստանի, որի ղեկավարը Մարիշի վոժդն է:

Մարիշը փաստացի առաջ է տանում թուրքական օրակարգը՝ հայաստանցնիներին վախեցնելով այլևս Հայաստաի կորստյան վտանգով, որպեսզի մոռացնել տա Արցախի հարցը: Ընդ որում՝ կասկածելի անցյալի տեր Մարիշը, լեգիտիմացնելու համար իր տեսակետը, փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր իրենց տեսակետը կիսում են ոչ միայն զոմբիները, այլև կենդանի ուղեղ ունեցողները, ինչը, իհարկե, նոնսենս է, քանի որ ցանկացած նորմալ մեկը չի կարող չհասկանալ, որ Արցախի իքնորոշման հարցի արժեքն ինքնին Հայաստանի պետականությունն է, և եթե Արցախն Ադրբեջան է, և վե՛րջ, ապա վաղն էլ Սյունքին ու Երևանն են դառնալու Ադրբեջան՝ հայերիս համար դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

Թուրքից ավելի թուրք է մարիշը, ի՞նչ խոսք…
Համբարձումի հալյուցինացիաները


«Համաշխարհային հայկական գագաթնաժողով» անունը կրող ու Նիկոլի մտքի թռիչքի արգասիք հանդիսացող հավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ «վոժդի» տեղակալ Համբարձում Մաթևոսյանը ամպագոռգոռ, բայց նույնքան դատարկ հայտարարություններով է հանդես եկել՝ ջանալով ճոխացնել իրենց արդյունավետության ու սփյուռքասիրության մակարդակը: Նա, մասնավորապես, հայտարարել է՝ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն ու հուսալի գործընկերն է, որի վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձության գործընթացն է և կապիտալի ներհոսքը, ինչն էական է երկրի տնտեսական ցուցանիշների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյուններից:

Հայաստանի փոխվարչապետը, փաստորեն, ծայրահեղ անադեկվատ մեկն է. խաղադրույք կատարելով բանից անտեղյակ հասարակական շերտի վրա՝ ՔՊ-ականը խեղաթյուրել է հայաստանյան իրականությունն ու այն ներկայացրել գլխիվայր: Բանն այն է, որ բացի այն, որ հեղափոխությունից հետո հատկապես օտարերկրյա ներդրումների մակարդակը չի ավելացել, դեռ մի բան էլ պատերազմից հետո եղածն է ցամաքել: Հայտարարել, թե սփյուռքահայությունը հսկայական ներդրումներ է անում Հայաստանի տնտեությունում այն դեպքում, երբ կյանքն այստեղ օր օրի վատանում է, իսկ տնտեսական աճի մասին հրապարակվող տվյալները բացարձակապես վստահություն չեն ներշնչում, նշանակում է լինել բացառիկ ցինիկ ու մարդկանց էշի տեղ դնել:

Միևնույն ժամանակ նույնքան նոնսենսային է հնչում Համբարձումի այն հավաստիացումը, թե իբր Հայաստանում կա ներգաղթ, իսկ բնակչության թիվն էլ ավելանում է: Տեսնես Նիկոլի տեղակալը ո՞ր մոլորակի բնակիչ է… Առնվազն այլասերված երևակայության տեր մեկը պետք է լինել՝ ի լուր հայության պնդելու, թե ՀՀ բնակչությունը, շնորհիվ ինչ-որ միֆական ներգաղթի, ավելանում է այն դեպքում, երբ տարածաշրջանում դեմոգրաֆիական ամենաողբալի պատկերը Հայաստանինն է, իսկ հսկայական արտագաղթն էլ այլևս դարձել է անկասելի: Այստեղ եկող ռուսները Մաթևոսի աչքին սփյուռքահա՞յ են երևացել, Համբարձումը հալյուցինացիաների մե՞ջ է ընկել: Թերևս, քանի որ միայն ցնորքներով ապրողը կարող է չեղած բանն արդեն կատարվածի տեղ մատուցել:

Ցնորք չէ, խաբեություն է՝զուտ նիկոլական ստիլով:
Նիկոլի վիճակը նախանձելի չէ

Ինչպես հայտնի է, լայնորեն քննարկվում է Արցախում կայացած երեկվա հուժկու հանրահավաքը,որին մասնակից դարձած տասնյակ հազարավո արցախցիներ ևս մեկ անգամ փաստեցին ու հաստատեցին իրենց վճռականությունը՝ չտրվելու վտանգավոր խաղերին ու կուլ չգնալու չարին:

Հետաքրքիր է, որ տվյալ դեպքում «չարը» բազմիմաստ եզրույթի արժեք է ձեռք բերում. չար ու չ…խ են ոչ միայն ադրբեջանցիները, այլև՝ դրանց հայաստանյան մունետիկները, որոնք, փաստորեն, բախվում են մի պատի, որը քանդել չեն կարողանալու նույնիսկ այն դեպքում, եթե դրան բախվեն ոչ թե գլխով,այլ ասենք լոմով:

Նկատենք, որ ստեղծված իրավիճակը վտանգավոր է հատկապես Նիկոլի համար, որը, փաստորեն, չի կարողանալու մինչև վերջ կյանքի կոչել իր առաքելությունն այն դեպքում, եթե նույն արցախցիների պահանջով ռուսական զորքը շարունակի երաշխավորել արցախահայերի անվտանգությունը: Ինչո՞ւ, շատ պարզ պատառով. Նիկոլի առաքելութունը Անդրկովկասը թուրքական ազդեցության գոտի դարձնելն է, ինչը գրեթե անհնարին է լինելու այն դեպքում, եթե ռուսները շարունակեն գտնվել Արցախում: Պատահական չէ, որ ՔՊ-ականները շարունակաբար հանդես են գալիս Արցախի սուբյեկտայնությունը ոտնահարող հայտարարություններով՝ նպատակ ունենալով անիրագործելի դարձնել, նսեմացնել ռուսական առաքելությունը:Անշուշտ, Պուտինը սա շատ լավ հասկանալով է, որ դիմել է հայ ժողովրդին՝ ակնարկելով, որ պատրաստ է հաշվի նստել այդ սուբյեկտի կենսական շահերի ու նույնիսկ պահանջների հետ:

Այս իրավիճակում, փաստորեն, ձախողվելու են Նիկոլի թուրք տերերի պլանները, ինչը հղի է առաջինի համար ֆիզիկական վտանգով, քանի որ ժամանակից շուտ կարող է առաջ գալ նրա գոյության նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով Աննային վճարված հսկայական թվերը:

Չարի պլան «բ»-ն կարող է նոր պատերազմի բռնկումը լինել, ինչը կփորձեն կանխել Ռուսաստանն ու Իրանը:
Ի՞նչ է անում Կարո Փայլյանը Հայաստանում

Հայասանում գտնվող ու Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցող Կարո Փայլյանը հանդիպել է հայաստանյան բարձրաստճան պաշտոնյաներին՝ նրանց հետ խոսելով հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանն առնչվող հարցերի շուրջ:

Փայլյանը, որքան էլ հայրենասեր կամ պայքարող տեսակ, վստահաբար, սեփական նախաձեռնությամբ չէ, որ եկել է Հայաստան. հայ լինելուց զատ նա առաջին հերթին իր՝ թուրքական պետության շահերի ներկայացուցիչն է՝ չնայած ուղնուծուծով հայ լինելուն ու իր կողմից տարիներ ի վեր ծավալված պայքարին:

Ո՞րն է նրա այցի նպատակը Հայաստան: Փայլյանին Հայաստան ուղարկելով՝ Էդողանը, ըստ էության, փորձել է բարեկամական շղարշ հաղորդել իր նկրտումներին. Փայլյանի դեմքով ներկայանալը, ըստ էության, քարոզչական հնարք է՝ ի ցույց դնելու իբր բարի կամքի առկայությունը: Սակայն խնդիրն այն է, որ անկախ Հայաստան գործուղվող դեմքերի ազգային պատկանելիությունից, թուրքական պետության հիմնական նպատակները չեն փոխվելու. Թուրքիայի ցանկացած քաղաքացի, անկախ իր ազգությունից, առաջին հերթին Թուրքիայի շահերի սպասրակուն է, և Թուքիայի քաղաքացի հայերն այդ իմաստով բացառություն չեն կարող դիտարկվել, ցավոք սրտի:

Եթե վաղը սահմանները բացվեցին, առնվազը սկզբնական շրջանում Թուրքիայից Հայաստան են գալու ոչ թե ազգությամբ թուրքերը, այլ նախևառաջ Թուրքիայի քաղաքացի տեղի սփյուռքահայերը, որպեսզի հայաստանյան հանրության արձագանքը կատարվողին սուր չլինի, և այդ իմաստով թուրքական պետությունը հենց նրանց է դարձնելու կամուրջ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում՝ միևնույն ժամանակ, սակայն, չհրաժարվելով սեփական խորքային նպատակներից՝ Հայաստանի լիկվիդացիայից, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու դրա հանրությունը պարտադրված են լինելու չկորցնել զգոնությունը, չտրվել զգացմունքներին, չկտրվել իրականությունից:

Իհարկե, կատարյալ տարբերակ կլիներ, եթե նույն թուրքահայերը դառնային ազդեցության լծակ՝ Հայաստանի ձեռքին, այլ ոչ թե հակառակը, բայց ինչպես ասում են, մեկնարկային պայմաններն են անհավասար, և դժվար թե մեզ երբևիցե հաջողվի գերազանցել թուրքական ռազմական հետախուզության կարողությունները:
Ավինյան Տիկոյի նեխած արժեհամակարգը

ՔՊ-ի 6-րդ հերթական համաժողովում Ավինյան Տիկոն, ի թիվս այլ հերյուրանքների ու բաժակաճառեր հիշեցնող հայտարարությունների, հայտարարել է, որ իրենց նպատակներին հասնելու համար որպես գործընկեր պետք է ընտրեն «առողջ» քաղաքական ուժերին և լուսանցքում թողնեն «հայհոյախոսությունը», լուտանքն ու քաղաքականի անվան տակ ունեցվածքի համար պայքարը:

Հայաստանցիներին անվտանգ ապագա խոստացած Տիկոն, որի խոսքում հստակորեն նկատելի էին քարոզչական տարրեր՝ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, ո՞ւմ կամ ի՞նչ է ակնարկել «քաղաքականի անվան տակ ունեցվածքի համար պայքար» ասելով, կամ որո՞նք են այն առողջ ուժերը, որոնց հետ տիգրանավինյանները հետայսու ևս պատրաստվում են համագործակցել:

Առաջինի դեպքում, անկասկած, այլասերված երևակայության տեր Տիկոն ակնարկել է իրական ընդդիմությանը. նրա համար հայրենիքի համար պայքարը, Արցախի սուբյեկտայնության համար կռիվն ընդամենը պայքար է՝ ունեցվածքի համար: Ինչո՞ւ, քանզի այդքան է նրա մտահորիզոնն ու արժեհամակարգը. սրանց պայքարը, սրանց կյանքի նպատակը ընդամենը փողն է, իսկ ցանկացած մեկը, ով դրանից ավելի կարևոր ու անհամեմատ ավելի վեհ բաների համար է փորձում պայքարել՝ ասենք հայրենիքի, դառնում է իզգոյ: Այս իմաստով միանշանակորեն Տիկոյի շեշտադրումները բխում են ՔՊ-ական արժեհամկարգի տրամաբանությունից ու խիստ հարազատ են ամեն մի ՔՊ-ականի համար:

Ինչ վերաբերում է «առողջ» ուժերին, ապա դրա տակ Տիկոն, ըստ էության, նկատի է առել այն հակառուսական մարդ-կուսակցություններին ու աննշան գոյերին, որոնք պարբերաբար մե՛րթ Անդոնի, մե՛րթ Նիկոլի հետ շաբաթը մի քանի անգամ քաղաքական կոնսուլկտացիաներ են անցկացնում՝ հուշելով, թե ասենք ինչ կարելի է անել՝ ՀԱՊԿ-ից անվնաս «թռնելու» համար: Հասկանալի է, չէ՞, որ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսքանից հետո անգամ սեղմում են ՔՊ-ի ձեռքը, չեն կարող հայակենտրոն կամ անկաշառ համարվել. գրանտակերներն են Տիկոյի հալալները, իսկ հայակենտրոնները՝ օտար:
Քերոբյան Վահանին կարող են սպանել

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Քերոբյան Վահանը հերթական տխմարությունն է դուրս տվել՝ հորդորելով համակերպվել «այս նոր, նորմալ իրավիճակի» հետ. Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային էր անդարդարձել իր խոսքում Վահանը՝ իրավիճակը «վերլուծելով» զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Ավելին՝ ի ցույց դնելով իր վերլուծական կարողությունների ողջ պոտենցիալը՝ Վահանը հավաստիացրել է. «Վաղը կարող է ես լինեմ զոհը, և ես պատրաստ եմ դրան»:

Իհարկե, երկար կյանք ենք ցանկանում Քերոբյան Վահանին, բայց միևնույն ժամանակ մաղթում, որ գոնե մի քիչ խելք հավաքի ու այլևս տխմար բաներ չխոսի՝ փորձելով իբր փրկել շեֆի հետույքը, քանի որ բացի այն, որ նրա մոտ ոչինչ չի ստացվում, դեռ մի բան էլ անձամբ է խայտառակվում՝ ի ցույց դնելով էկոնոմիկայի վերաբերյալ իր գիտելիքների սնանկությունը:

Օրինակ՝ հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող է կոնկրետ Ջերմուկում, որ այլևս ուրվական քաղաքի է վերածվում, ծաղկել զբոսաշրջությունը, երբ թուրքի հրացանի լուլեն պոտեցիալ տուրիստներից հեռու է հաշված կիլոմետրեր: Այսինքն՝ ցանկացած պահի թուրքը կարող է ներխուժել Ջերմուկ կամ առմվազն այն ռմբակոծել:

Ինչ վերաբերում է Իսրայելի օրինակին, որը մատնանշել էր Վահանը՝ համոզիչ թվալու համար, ապա այդ երկիրը, ի տարբերություն Նիկոլի, կարողանում է արդյունավետորեն լուծել իր անվանգային խնդիրները՝ կասկածի տակ չդնելով սեփական գոյության հարցը: Մինչդեռ Հայաստանում այդպես էլ ոչ ոք չի երաշխավորում գոնե խորհրդային Հայաստամնի սահմանների անձեռնմխելիությունը, և սա՝ ամենօրյա կրակոցների ու ռազմական բախումների ֆոնին:
Անհասկացող Վիգենը

Փորձելով հիմնավորել Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու իշխանությունների արկածախնդրությունը՝ Խաչատյան Վիգենը բերել է Ադրբեջանի օրինակը՝ ասելով, որ երբ Բաքուն Զատուլինին ճանաչեց անցանկալի անձ, այդ օրվանից ռուս-ադրբեջանական հարաբերությունները սկսեցին է՛լ ավելի մեծ թափով զարգանալ: «Ինչո՞ւ էն դեպքում մեղմացան, մեր դեպքում պետք է սրվեն: Ուզում եմ՝ հասկանամ…»,-կիսահռետորական հարց է բարձրացրել անհասկացող Վիգեն:

Վիգենի հարցը նույնքան տխմար է, որքան՝ նրա բերած օրինակը: Նախ՝ Ադրբեջանի ընկալմամբ Զատուլինը նույնն է, ինչ մեզ համար՝ ասենք տխրահռչակ միասեռական Կորոտչենկոն, ուստի՝ այս առումով Ադրբեջանի տեսակետից Զատուլինին անցանկալի անձ հայտարարելը բնավ անտրամաբանական չի կարող համարվել ու պատճառաբանված է. ցանկացած մեկը, ով հանդես է գալիս անաչառ, երբեմն հայամետ դիրքերից, դառնում է Իլհամի «աչքի փուշը»:

Հայաստաի պարագայում բոլորովին այլ պատկեր է. Նիկոլը անցանկալի անձ է հռչակում ոչ թե կորոտչենկոներին, ինչը կլիներ միանգամայն արդարացված ու նույնիսկ հայրենասիրական քայլ, այլ ռուսահայերին ու հայամետ Զատուլինին ինչ է թե վերջինս հանդես է եկել Նիկոլին քննադատող հայտարարություններով կամ առնվազը տարօրինակ համարել ՀՀ իշխանությունների վարքագիծը մի շարք հարցերում: Մոսկվայում այս քայլն ընկալվել է ոչ թե հայերիս շահի տեսանկյունից տրամաբանված քայլ, այլ՝ ընդամենը որպես ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների խթանիչ: Այսինքն՝ եթե ՀՀ-ում անցանկալի անձ հռչակվեր ինչ-որ թրքամետ ռուս չինովնիկ, պատգամավոր կամ անալիտիկ, արձագանքն այսպիսին չէր լինի,բնականաբար, ավելին՝ Հայաստանին գուցե կսկսեին հարգել, բայց փաստն այն է, որ թուրքերի շահերը մոսկվաներում առաջ տանողներից, ադրբեջանական խավիարի յուրահատուկ համից արբեցած գործիչներից և ոչ մեկը ՀՀ-ում անցանկալի անձ չի հռչակվել: Տարօրինակ չէ՞:

Տարօրինակ է միայն նրանց համար, ովքեր չգիտեն՝ ովքեր են իրականում վիգենները և ինչ գաղտնի ծրագիր են սրանք իրագործում:
Իրանի ուլտիմատումը՝ Նիկոլին

Ինչպես փոխանցում են իրանական տեղեկատվական ռեսուրսները, Իրանի նախագահ Ռաիսին մամուլի ասուլիսին հայտարարել է, որ մտադիր են խորացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, զարգացնել առևտուրն ու բեկում մտցնել երկու երկրների հարաբերություններում: Հռչակելով կովկասյան արածաշրջանը որպես Իրանի շահերի կարևորագույն գոտի՝ Ռաիսին միաժամանակ հայտարարել է. «Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»:

Ո՞րն է Իրանի հիմնական ուղերձը՝ Մոսկվայից անմիջապես Իրան մեկնած Հայաստանի ղեկավարին, որն այս ընթացքում հասցրել է ոչ միայն սեփական երկրում, այլև աշխարհում վաստակել անվստահելի գործչի համարում: Իրանն ասում է, որ հետևում է Հայաստանի ամեն մի քայլին և հուսով է, որ կոնկրետ Արևմուտքի հետ Նիկոլի տված խաղերը չեն հատելու Իրանի կարմիր գծերը: Ճիշտ է՝սովորաբար ընդունված է իրանական ղեկավարութան այսօրինակ մեսիջներն ընկալել Ադրբեջան-Իսրայել հակաիրանական փոխգործակցության համատեքստում՝ իրանական կողմի ուլտիմատումների հասցեատեր համարելով բռնակալ Իլհամին, սակայն տվյալ պարագայում կասկածից վեր է, որ մեսիջը ոչ այնքան ուղղված է Ադրբեջանին, որքան Հայատան եվրոպացի դիտորդներ բերած Նիկոլին: Բանն այն է, որ հատապես պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմում Իրանի բռնած դիրքորշմամբ՝ էապես սրվել են Արևմուտքի ու Իրանի հարաբերւթյունները, իսկ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրիանան, ըստ էության, պայքարում է ռուս-իրանական տանդեմի դեմ՝ օգնություն խնդրելով Իսրայելից: Ահա այս իրողությամբ է նաև պայմանավորված, որ Իրանի համար գերզգայուն է դառնում տարածաշրջանում, բաց հատկապես ռուսական ազդեցության գոտի ընկալվող Հայաստանում Արևմուտքի ազդեցության հետագա մեծացման հավանականւթյունը: Իրանը Նիկոլին հասկացնում է,որ եթե Երևանը ցանկանում է իրական աջակցություն գտնել իր հարավային հարևանի կողմից, ապա պարտավորված է լինելու չափավորել Արևմուտքի հետ իր գործակցության սահմանները՝ հաշվի նստելով Իրանի կարմիր գծերի հետ: Ասել կուզի՝ Իրանի համար Արևմուտքի ազդեցության տակ ընկած Հայաստանը չի կարող ունենալ անփոխարինելի աշխարհաքաղաքական արժեք կամ խաղալ փրկօղակի դեր, քանի որ Արևմուտքից կառավարվող Հայաստանը ցանկացած պահ կարող է փոխել իր վերաբերմունքն Իրանի նկատմամբ՝ խաղալով ՆԱՏՕ-ի խաղը Իրանի համար ճակատագրական փուլում:

Կընկալի՞, արդյոք, Նիկոլը Ռաիսիի ուղերձը, պարզ կդառնա նրա հետագա գործողություններից, բայց այն, որ նրան դժվար էլինելու դրժել արևմտյան երկրներին ու Թուրքիային տված խոստումները, փաստ է:
Ինչի՞ն է ձգտում Ռուսաստանը Ղարաբաղում

Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մեկնաբնամամբ է հանդես եկել ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը ու, մասնավորապես, հայտարարել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղվեն բոլոր կողմերին ընդունելի, արդար որոշման համար:

Սոչիի հանդիպմանը հաջորդած բազմաթիվ մեկնաբանություններից այս մեկը հատկանշական է նրանով, որ տողատակում, ըստ էության, բացահայտում է առնվազը տվյալ պահի համար Մոսկվայի ունեցած ծրագիրը: Իրականում Մոսկվան ինքն էլ չունի խնդրի լուծման այն ունիվերսալ բանալին, որով հնարավոր կլիներ բանալ բոլոր փակ դռները՝ դռներ, որոնք այս անգամ փակել է Ալիևը՝ հստակորեն Սոչիում հասկացնելով, որ մտադիր չէ վերադառնալ նախապատերազմյան տրամաբանությանը:

Ռուսաստանի համար,որ շարունակում է խրված մնալ ուկրաինական ճահճում՝ կախված մնալով շատ հարցերում Էրդողանի բարեհաճությունից, իհարկե, կատարյալ տարբերակ է ռուսական խաղաղապահների երաշխավորմամբ ներկայիս ստաստուս-քվոյի պահպանումը, ինչը, սակայն, չի ստացվում, իսկ Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը դժվար թե կարողանա երկար ժամանակ զսպել օբյեկտիվ իրականության առաջ բերած հակազդեցությունը:

Այնպես որ՝ Կոպիրկինի տեսլականն ավելի շատ նմանվում է բարի ցանկության,այց ոչ երբեք ռեալ իրավիճակից բխող հայտարարության, քանի որ եթե ՌԴ ազգային շահերից իսկապես բխում է ներկայիս ստատուս-քվոյի անժամկետ երկարաձգումը, ինչը թույլ կտա տարածաշրջանում մնալ առաջին ջութակի դերում՝ պահպանելով ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ապա մյուս խաղացողների համար այդ տարբեակն ակնհայտորեն անընդունելի է, քանի որ համապատասխան ուժերը մտադիր չեն կորցնել պահը՝ թուլացած Ռուաստանին տարածաշրջանից դուրս թողնելու համար:
Աղազարյան Հովիկի գրանդիոզ պլանը

ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ իր խոսքում նկարագրելով Երևանի ներկայիս խայտառակ վիճակը՝ Աղազարյան Հովիկը Կադաստրի կոմիտեի ղեկավար Թովմասյան Սուրենին հարց է ուղղել. «Ձեր գերատեսչություններում քննարկումների ժամանակ միտք չի՞ առաջացել, արդյոք, մայրաքաղաքը տեղափոխել այլ վայր: Տեղափոխեք մի ուրիշ տեղ, սարքեք սիրուն քաղաք՝ ժամանակակից չափանիշներով»:

Փաստորեն՝ Հովիկը դարակազմիկ ծրագրեր ունի Հայաստանում: Տեսնես այդ «հանճարեղ միտքը» Հիվիկն ինքն իրենից է մոգոնե՞լ,թե՞ «ջերմաստիճանի ստուգում է անում» վերադասի պատվերով: Բանն այն է, որ Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխելու գաղափարը կարող է արդիական լինել միայն այն դեպքում, եթե ներկայիս Երևանը տրվի թուրքերին՝ ասենք Զանգեզուրի ու Արարատի հետ միասն: Իսկ այն, որ նման պլաններ թուրքերն ունեն, հայտնի է բոլորին,իսկ առաջին հերթին՝ Նիկոլին: Հակառակ դեպքում Աղազայան Հովիկի առաջարկն ուղղակի ծիծաղելի է թվում՝ նմանվելով մարազմի:

Հովիկը քյասար խոսող մարդ է. մեկ-մեկ կարելի է ականջալուր լինել՝ կանխատեսելու գլխներիս գալիքը…
Արցախցու թշնամին

Հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք վերջերս Արցախում տեղի ունեցած հանրահավաքին, Խաչատրյան Վիգենը, մուննաթ գալով, որ Հայաստանն է այսօր հոգում Արցախի տնտեսական խնդիրները՝ բյուջեից գումարներ հատկացնելով արցախցիներին, տարօրինակ է համարել արցախցիների պահանջը՝ Հայաստանին (ըստ Վիգենի՝ ՀՀ իշխանություններին որևիցե պահանջ ներկայացնելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները), զարմանքով արձանագրել, որ այդ հանրահավաքին ինքը Հայաստանի դրոշ այդպես էլ չի տեսել:

Արցախահայության՝ սեփական սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ Վիգենի համար դիտարկվում է՝ թշնամական: Սա պետք է ֆիքսել: Ստացվում է՝ քանի որ ՔՊ-ական Հայաստանը, որն իրական Հայաստանի ծաղրանկարն է՝ դրա բովանդակության ձևախեղմամբ, գումար է հատկացնում արցախցիներին, ուրեմն դա պետք է ստիպի Արցախին հաճույքով նետվել թուրքի գիրկը՝ մորթվելու.Արցախն իրավունք չունի Հայաստանից պահանջել որևիցե բան, իսկ վիգեններից՝առավել ևս: Միաժամանակ ծագում է մի շատ տրամաբանական հարց՝ եթե վիգեններն իրենց պարտավորված չեն զգում Արցախի համար՝ աճապարելով Ստեփանակերտը հռչակել Ադրբեջանական գյուղաքաղաք, ապա ինչո՞ւ է Վիգենը զարմանում ու զայրանում, որ հանրահավաքում ՀՀ դրոշներ չէին ծածանվում: Չէին ծածանվում, քանի որ այդ դրոշն ու դրա իմաստը Նիկոլը վաղուց է աղավաղել՝ Արցախցիներին ստիպելով հույս դնել օտար երկրների ողորմածության վրա: Ծածանեն, որ ի՞նչ անեն, եթե այդ դրոշն ունեցող երկրի իշխանությունները արցախցիներին դարձրել են «իզգոյ»՝ հայտարարելով, որ չեն կարող երաշխավորել որևէ մեկի անվտանգությունն ու սուբյեկտայնությունը, և սա՝ այն դեպքում, երբ ՔՊ նախընտրական ծրագրում սևով սպիտակին գրված է հակառակի մասին:

Նախընտական ծրագի՞ր: Իսկ ի՞նչ է դա…
Նարցիսիստ Ալենը

Պնդելով, որ ՔՊ-ն աշխարհի ամենաժողովրդավար ուժերից մեկն է՝ Սիմոնյան Ալենը միաժամանակ հայտարարել է, որ հայկական մամուլի մասին նույնն ասել չի կարող. ժողովրդի կարծիքի համաձայն, որի մասին միայն թերևս Ալենն է տեղյակ, հայկական ԶԼՄ-ներն ամենակաշառվածն են:

Այն, որ Ալենի խոսքերի ու հայ իրականության մեջ սարի ու ձորի տարբերություն է, քննարկման ենթակա չէ, քանի որ եթե ՔՊ-ն աշխարհի ամենաժողովրդավար քաղաքական ուժերից մեկը լիներ, ապա Հայաստանում ժողովրդավարության իրական մակարդակը, որ հաճախ տարբերվում է այս կամ այն արևմտյան կազմակերպության հնչեցրած գնահատականներից, այսքան ցածր,իսկ հանրային կարծիքն էլ այսքան անտեսված չէր լինի: Այստեղ, սակայն, ամենահետարքիրը Ալենի՝ հայկական ԶԼՄ-ներին թիրախավորելու փաստն է, ինչը կարելի է նրա կողմից որպես մարտավարական քայլ դիտարկել՝ քողարկելու սեփական կուսակցության իրական դեմքը:

Բանն այն է, որ սրանք, տառապելով նարցիսիզմով, խիստ ցավագին են ընդունում ցանկացած օբյեկտիվ քննադատություն՝ համարելով դա այս կամ այն ԶԼՄ-ի կոռումպացված լիելու հետևանք: Այսինքն՝ եթե մեկն ասենք նույն Գռզոյին ասում է՝ աչքիդ վերևն ունք կա, ապա դա անպայմանորեն անում է Գռզոյի չուզողների փողերի ուժով: Կամ եթե մեկը Նիկոլին արդարացիորեն մեղադրում է թուրքական օրակարգի սպասրկման համար, իսկ Ալենին՝ Նիկոլի պետքերը խնամքով հոգալու, ապա դա անում է՝ ելնելով գրպանային հաշվարկներից, իսկ ահա պարզ սրտացավությունն ուղղակի բացառվում է:

Ինչո՞ւ է Ալենը նման կերպ մտածում: Պատճառը պարզ է՝ սեփական փչացվածության աստիճանից ելնելով. եթե մեկի համար գերագույն արժեքն ու կյանքի փափագը փողն է, ինչպես ասենք Նիկոլի, որն իր «Հայկական ժամանակով» մարդկանց վրա «ցեխ շպրտելով», իսկ հետո դրա համար ծեծվելով կամ կաշառվելով էր տուն պահում, ապա նա իր դատողություններում ու հետևություններում բացառապես ելնում է հենց այդ ելակետից:

Ալենի ելակետը ժամանակին կանաչ, իսկ հիմա արդեն մոխրագույն դարձած դոլարն է, հանուն որի պատրաստ է հետույք ծախել՝ վիբրատորով ծակը փակած:
«Ռուսամետ» Ալենը

Պարզվում է՝ Սիմոնյան Ալենին ռուսաստանյան պաշտոնյաները, բացի այն, որ վստահեցրել են՝ ՔՊ-ական իշխանությունն ամենառուսամետն է Հայաստանում, նաև բողոքել են նախկին իշխանություններից՝ ՀՀԿ-ի կառավարման ժամանակահատվածը որակելով՝ ոչ ռուսանպաստ կամ հակառուսական: Այս մասին Ալենը լրագրողների հետ ճեպազրույցում է հայտարարել՝ փորձելով համոզել, որ Զատուլինին ու Սիմոնյանին անցանկալի անձ հայտարարելն ուղղված չէ հայ-ռուսական հարաբերությունների դեմ:

Իհարկե, շատ դժվար է սույն մանիպուլյատորին տվյալ պարագայում կասկածել ճշմարտախոսության մեջ՝ նկատի ունենալով սրանց ցածր սոցիալական պատախսանատվության հանգամանքը, ինչպես նաև կրեմլամերձ (ոչ միայն) փորձագիտական շրջանակների կողմից բազմաթիվ անգամ հնչեցված գնահատակնները՝ Նիկոլի իշխանությանը, բայց եթե նույնիսկ ամեն բան հենց այնպես է, ինչպես նկարագրել է Ալենը, ապա այն բնական հարցերը, որ առաջ են գալիս՝ Ալենի «բացահայտման» հետ կապված, ցցուն են չափազանց:

Նախ՝ հարց է առաջանում, թե պաշտոնական այդ ո՞ր շրջանակների հետ է խոսել Ալենը՝ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական լոբբիի մեծ ազդեցությունը՝ ռուսական իշխանությունների տարբեր շերտերի վրա: Բացառված չէ, որ նրանք, ովքեր ալեններին հռչակել են՝ ռուսամետներ, դա արել են՝ ելնելով ոչ թե «աչք ծակող» իրականությունից, այլ՝ բոլորովին այլ հաշվարկներից դրդված:

Մյուս կողմից՝ հարց է, թե օտարների կողմից ռուսամետ կամ արևմտամետ համարվելն ու դրա համար գովվելն որքանո՞վ է հարիր սուվերեն երկրի իշխանությանը: Այո՛, Նիկոլի իշխանությունը և՛ մոլի ռուսամետ է, և՛ մոլի արևտամետ ու թուրքամետ, բայց ոչ երբեք հայամետ, և այդ իմաստով գուցե Ալենի մատնանշած ռուսական շրջանակներին միանգամայն բավարարում է այն դիրքը, որ Ալենի շեֆը պարբերաբար բավարարում է Հյուսիսի բնական պահանջմունքներն ուզած ժամանակ: Իսկ Հայաստա՞նը, մեր երկրի շահերն ո՞վ պետք է բավարարի…

Ինչ վերաբերում է Ալենի զրուցակիցների կողմից իբր ՀՀԿ-ի իշխանության հասցեին հնչեցված գնահատականներին, ապա դա տվյալ կուսակցությանն ուղղված ամենահրաշալի կոմլիմենտն է, որ երևի երբևէ հնչել է. արտաքին ճակատում հակակշիռների նուրբ բալանսի պահպանմամբ է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել էր պահել Հայաստանը դե ֆակտո 42000 քկմ-ի սահմաններում, և եթե ՀՀԿ-ն իր կառավաման շրջանում զբաղված լիներ որևիցե աշխարհաքաղաքական կենտրոնի շահերի կույր սպասրկմամբ, ապա ՔՊ-ից ոչնչով չէր տարբերվելու. սեփական ազգային շահերի հաշվին այլոց շահը սպասակելու մեջ հերոսություն բնավ չկա, այլ հերոս է նա, ով կարողանում է անել հակառակը՝ թեկուզ սեփական իշխանության կորստի, վտանգվածության դիմաց:
Դդումի ֆիլտրը

Հայաստանում կրթության ու գիտության քայքայման պրոցեսի սկիզմը դրած, իսկ դրանից հետո Նիկոլի անձնական աշխատողի վերածված Հարությունյան Արայիկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՔՊ վարչությունում հայտնվել են այն մարդիկ, որոնց պատվիրակները ձայն են տվել, իսկ այն պնդումը, թե ՔՊ վարչությունում հայտնվել են բացառապես Նիկոլին հավատարիմները, կեղծ է: «Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ ձեր ֆիլտրերը մնացել են 2017-ի. սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում՝ իր բոլոր ներքին ու արտաքին գործընթացներում…»,-հայարարել է դդմի ձև հիշեցնող գլխի տեր այլասերվածը:

Հարությունյան Արայիկը, փաստորեն, լրջորեն կոմպլեքսավորված մեկն է. նախկինների ստվերը սրան ու սրա նմաններին հանգիստ չի տալիս: Այն փաստը, որ ՔՊ-ականները սկսել են ամեն ինչում համեմատվել նախկին իշխանոթունների հետ, խոսում է նրանց հոգեբանական ու քաղաքական կոմպլեքսների մասին: Տապալելով երկիրը՝ ուզում են սեփական ձախողումներից հասարակության ստացած տպավորությունները մեղմել նախկին իշխանությունների հաշվին՝ սխալմամբ կարծելով, թե դա իրենց կօգնի փրկել սեփական դեմքը: Սա Նիկոլի իշխանության սկբնական փուլերում լայնորեն կիրառված հնարք էր, որը ժամանակին գուցե ինչ-որ արդյունք տալիս էր: Այնինչ հիմա նման «կտերով» ոչ մեկին չես խաբի, քանի որ բոլորի աչքի առաջ է ամեն ինչ, ու ցանկացած մեկը, ում գլխի տեղը դդում չէ, հասկանում է՝ ինչ է իրականում տեղի ունենում. նախկիններին փնովելը իրականությունը ո՛չ սառը, ո՛չ էլ տաք է դարձնում:

Կոնկրետ ՔՊ-ի վարչության անդամների ընտրության հարցում վճռորոշ են եղել ու կլինեն բացառապես Նիկոլի ու նաև թերևս Աննայի անձնական սիմպատիաները, և կարծել թե ընտրությունն արվել է՝ ելնելով բացառապես ՔՊ-ականների մտավոր կարողությունների հաշվարկից կամ ասենք ազգային շահի կարևորումից, ուղղակի հիմարություն է: Իսկ թե ինչպես են ձևավովում «թագավորի» ու «թագուհու» անձնական սիմպատիաները, առանձնապես դժվար չէ կռահել. ում, որ Նիկոլն ավելի հաճույքով է հեծնում, նա էլ ստանում է համապատասխան «լավրը»՝ հնարավորություն ստանալով կարևորելու սեփական ճղճիմությունը:

Մի կուսակցություն էլ լինի…
«Պուպուլիկի» գաղտնիքը

Լրագրողների հետ ճեպազրույցում «Պուպուլիկ» մականվամբ հայտնի Պետրոսյան Ռոմանոսը լրագրողների հարցին՝ արդյոք ուսումնասիրվե՞լ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ կապված գնումների գործընթացը, պատասխանել է. «Այն բոլոր գնումները, որում տվյալ սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչև օրս որևէ խտրական չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ Ուսումնասիրել ենք և՛ գնման հրավերը, և՛ ներկայացված փաթեթները, և՛ մրցույթի պայմանները։ Մեր լիազորություններով իրականացված վերահսկողական գործընթացներով խախտւմներ չենք արձանագրել»։

Թե որքանով է օբյեկտիվ մանկական առնանդամի հետ ասոցացվող սույն ՔՊ-ականի հայտարարությունը, իհարկե, չափազանց դժվար է ասել: Իրականությունն այն է, որ կարճ ժամանակահատվածում թրփոշացած Ալենի եղբայրն այսօր արդեն դարձել է հայ օլիգարխների նոր սերնդի մի այնպիսի ներկայացուցիչ, որն իր կենսագրութամբ հիմնովին հերքում է հեղափոխական բոլոր լոզունգների իսկությունը: Չլիներ Ալենը, ո՞ւր էր լինելու նրա եղբայրը, որն ասֆալտի գործը հասցրեց գրպանել ու դրանից գերշահույթներ ստանալ հատկապես այն բանից հետո, երբ կարյերային առաջընթաց ապրեց Պապիկյան Սուրիկը:

Մեծ է հավանականությունը, որ Նիկոլի «Պուպուլիկի» հավաստիացումները շատ հեռու են իրականությունից. դժվար թե վերադասին կերակրող Ալենի եղբորը թալանի մեջ բռնացնելը կարող է բխել «պետության» շահերից, քանի որ այդ դեպքում հարց է ծագելու, թե ո՞ւմ իմացությամբ կամ թողտվությամբ է ատկատներ արել Սիմոնյան Ալենի նույնքան Սիմոնյան եղբայրը, ինչն էլ իր հերթին կարող է ծնել արդեն քաղաքական բնույթի հարցեր՝ ևս մեկ անգամ պատռելով Նիկոլի կոռումպացված դեմքը՝ հազար ու մի դիմակի տակ թաքցված:
Նեղացկոտ Գագոն

ՔՊ-ական որոշ վայ դեմքերի մոտ Լուկաշենկոյի ու Զասի միջև հայտնի երկխոսության ընթացքում առաջինիս հնչեցրած որոշ մտքեր նստվածք են թողել՝ ոմանց մոտ բորբոքելով «հայրենասիրական» զգացմունքներ:

Մասնավորապես՝ Մելքոնյան Գագոն է մեկնաբանել Լուկաշենկոյի վարքն ու խոսքերը՝ նեղացկոտ հայացքով բողոքելով Լուկաշենկոյի հայտնած այն մտքից, թե մի սարն ի՞նչ է, որ դրա համար պատերազմ են անում:

Գագոն, որ Լուկաշենկոյի խոսքերը հռչակել է՝ ՀԱՊԿ-ի պաշտոնական տեսակետ, Բելառուսի ոչ հայասեր նախագահի հաշվով այնքան էլ արդարացի չէ: Բանն այն է, որ Լուկաշենկոն խոշոր հաշվով երկրորդել էր Նիկոլին. բոլորս ենք հիշում՝ ինչպես էր Նիկոլը ժամանակին համոզում, որ ձյունապատ գագաթով սարի կամ ինչ-որ սարերի, նույնիսկ Սև լճի համար չարժե պատերազմ սկսել, դեմ ելնել թուրքին՝իր տեսակետը հիմնավոր դարձնելու համար փաստացի ջանալով հիմնավորել ադրբեջանական քարոզչական թեզերը ասենք Չայզամիի ու Էյվազլիի մասին: Այդ հետո պետք է պարզվեր,որ բնության մեջ նման բնակավայրեր գոյություն չունեն:

Արտաքին աշխարհը Հայաստանի խնդիրներին արձագանքում է՝ ելնելով նախևառաջ ՀՀ իշխանությունների վարքագծից: Նիկոլի խայտառակ ճղճղոցները լսվում են ոչ միայն այստեղ, այլև հատկապես դրսում, ինչն էլ թշնամիներին ու բարեկամներին (գոնե ֆորմալ) տալիս է շատ լավ հիմք ու առիթ՝ Հայաստանի շահերը հարմար պահին ոտնահարելու, իսկ Լուկաշենկոյի պարագան ասվածի դասկաան օրինակ է պարզապեզ: