Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Լուլուին դզելա

Լրագրողի հետ զրույցում արձագանքելով ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչող մեղադրանքին՝ կապված Հայաստանը թրքացնելու, թրքական օրակարգ սպասարկելու հետ՝ սեքսուալ Լուլուն հռետորական հարց է բարձրացրել՝ իրենց կառավարությունը երկրի ռազմավարական օբյեկտները հանձնե՞լ է թուրքերի կառավարմանը, ի՞նչ է արել, որ թրքացնում է:

Փաստորեն՝ Լուլուն որոշել է վերջից գալ. սովորաբար ռազմավարական օբյեկտների ընդունում-հանձնումը տեղի է ունենում պրոցեսի վերջում, իսկ սկզբում մոտավորապես տեղի է ունենում այն, ինչ Նիկոլն է անում: Ի՞նչ է անում Նիկոլը: Նախադրյալներ է ստեղծում Լուլուի համար կոմֆորտ զոնա ապահովելու համար, որ երբ որոշ ժամանակ անց մի լրագրող կրկին նմանատիպ հարց տա, Լուլուն է՛լ շատ չտանջվի ու վերջապես խոստովանի կատարված փաստը: Այդ ժամանակ արդեն Հայաստանը բոլորովին այլ երկիր կլինի. սովորական են դառնալու ոչ միայն Երևանի կենտրոնով ճեմող ու ռազմավարական օբյեկտների շուրջ արևածաղիկ չրթող թուրքերն, այլև կուսակցությունների մի մեծ բազմություն զբաղվելու է թուրքական օրակարգ սպասարկելով՝ անելով դա բաց ճակատով ու շատ լավ վճարվելով: Դժբախտ Բուլղարիայի ներկան՝ Լուլուին՝ օրինակ:

Ասում էին, չէ՞, «ապագա կա ապագա»: Վատ ապագա՞ է: Համենայն դեպս՝ Լուլուին դզումա…
Պառաված միմոսը

Խաչատրյան Վիգենն էլի տեախցիկի առաջ միմոսություն է արել ու քննադատելով ընդդիմության շարժումը՝ միայն իրեն հատուկ ժեստիկուլյացիայով փորձել է չքմեղանալ, թե իրենք 2018-ին իրենց պայքարի շրջանակներում ավելի զուսպ, կիրթ, հոգատար, քաղաքակիրթ են եղել, քան ներկայիս ընդդիմադիրները՝ Փաշինյանի կողմից ռազմավարական օբյեկտ հանդիսացող Ռադիոտան գրավումը, օրինակ, ներկայացնելով ընդամենը որպես եթեր թախանձելուն միտված ակտ: Ըստ Վիգենի՝ բացի այն, որ 2018-ին հեղափոխություն անողներն ունեին հանրային լայն աջակցություն, նրանք իրենց ոստիկանների հանդեպ որևէ սանձարձակ քայլ թույլ չեն տվել:

Վիգենն, իհարկե, բացառիկ լպրծուն է, որ փորձում է ոչ միայն պախարակել ընդդիմության շարժումն, այլև ենթագիտակցաբար լեգիտիմացնել իր կուսակիցների իշխանությունը՝ շատ լավ հասկանալով 2018-ին կատարվածի ողջ ապօրինությունը, գիտակցելով, որ եթե իշխանությունն անցավ ընդդիմությանն, ապա ՔՊ-ականների մի ստվար զանգված դատվելու է առաջին հերթին երկրում 2018-ին սահմանադրական կարգը տապալելու համար:

Մյուս կողմից՝ եթե բացարձակապես այլ է այն, ինչ անում է այսօր ընդդիմությունը փողոցում, ապա ինչո՞ւ են որոշ ՔՊ-ականներ շուտասելուկի պես անընդհատ կրկնում, թե ընդդիմադիրներն իբր կապկել են իրենց տեխնոլոգիաներն ու մեթոդները՝ վստահություն հայտնելով, թե ամեն դեպում ոչինչ չի ստացվի.իրենց հետ ժողովուրդն էր, մինչդեռ ներկայիս մի քանի հազար ցուցարարները (թիվը տասն անգամ նվազեցնում են) հանրային պահանջ արտահայտողներ չեն կարող դիտարկվել:

Միայն նույն Ռադիոտան գրավումը բավական էր, որպեսզի ժամանակի իշխանությունները քրեական պատասխանատվության ենթարկեին Նիկոլին ու ընկերներին՝ առնվազը կանխելու հետագայում վիգենների հայտնվելը խորհրդարանում: Բայց դրսևորվեց մեծահոգություն, ու արդյունքում Վիգենը հայտնվեց խորհրդարանում:

Մինչդեռ վիգենների ոստիկանական զորքերն այսօր մարդու աչք են հանում, ձեռք են ջարդում, թքում ու հարվածում են ցուցարարներին՝ արդարացնելու իրենց ստացած պարգևավճարները:

Ասում եք սեր ու հանդուրժողականոթյո՞ւն: Ո՞վ է ասում, Վիգե՞նը…
Թուրքիան փրկում է Նիկոլին

Բավական մեծ արձագանք են ստացել Թուրքիայի արտգոծնախարար չավուշօղլուի՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունները՝ կապված հայ-թուրքական պրոցեսի հետ: Չավուշօղլուն փաստացի իր աջակցությունն էր հայտնել Նիկոլի իշխանությանը «երկրի ներսում արմատականների», իսկ դրսում Սփյուռքի ճնշման ֆոնին՝ հայտնելով,որ ոչ միայն պետքարտուղար Բլինկենին,այլև իրենց մյուս գործընկերներին կոչ են արել է՛լ ավելի խրախուսել Հայաստանին: «Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուի հայտարարությունները Նիկոլի համար, իհարկե, դրական են՝ չհաշված այն արձագանքը,որ ստացվել է դրանցից հետո Հայաստանի ներսում ու Սփյուռքում՝ հասկանալի պատճառներով:

Թուրքիան գրեթե համարժեք աջակցություն էր հայտնել Նիկոլին, երբ երկրում առաջ էր եկել հեղաշրջման իրական վտանգ: Հիմա, փաստորեն, գրեթե նույն բանն է տեղի ունենում. ընդդիմության պայքարի ֆոնին Թուրքիան կրկին անգամ իր աջակցությունն է հայտնում Նիկոլին՝ օգտվելով նաև նույն Արևմուտքի շահագրգռվածությունից՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները:

Միաժամանակ Թուրքիայի աջակցությունը՝ Նիկոլին համահունչ է Արևմուտքի կեցվածքի հետ (ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունները՝ վկա), ինչը շահավետ է թե՛ Նիկոլի, թե՛ Թուքիայի համար: Մյուս կողմից՝ Նիկոլի համար անծայրածիր հորիզոններ կարող են բացվել նաև ՌԴ հետ երկխոսության հարցում՝ նկատի ունենալով, որ ՌԴ-ն չի կարող բացահայտորեն դեմ դուրս գալ Նիկոլին ու Թուրքիային, քանի որ դրանով նրան է՛լ ավելի կհրի Արևմոտքի ու Թուրքիայի գիրկը՝ զուգահեռաբար փչացնելով հարաբերություները Թուրքիայի հետ: Հիմա ՌԴ-ն պետք է կա՛մ հայ-թուրքական հաշտեցման հիմնական գործիքակազմ դարձած Նիկոլին միանգամից ու անակնկալ կերպով հեռացնի՝ հնարավորության դեպքում գործի դնելով արտակարգ միջոցներ, կա՛մ պետք է շարժվեն Նիկոլի ու Թուրքիայի սցենարով՝ փորձելով դառնալ հայ-թուրքական հաշտեցման հովանավորներից մեկը կամ՝ գլխավորը՝ «Եթե չես կարողանում պրոցեսը կանգնեցնել, ապա գլխավորիր այն» հայտնի սկզբունքով: Բայց ողջ խնդիրն էլ հենց այն է, որ Արևմուտքը թույլ չի տալու Ռուսաստանին պրոցեսը գլխավորել կամ առնվազը դառնալ դրա գլխավոր բենեֆիցիարներից մեկը՝ պրոցես, որի թիրախը հենց Մոսկվան է. այս սիրախաղի վերջնարդյունքում ՌԴ-ն պետք է դուրս մղվի տարածաշրջանից: Գլխավոր բենեֆիցիարը կոլեկտիվ Արևմուտքն է լինելու, որ կարողանալու է ՌԴ ազդեցությունից վերջապես դուրս բերել Երևանին՝ Անդրկովկասում երբեմնի ՌԴ միակ ու իրական դաշնակցին:

Ո՞վ է անձնապես շահում այս ողջ պատմությունից: Նիկոլը:
ՔՊ-ականները սարսափած են

ՔՊ-ականները խիստ վրդովվել ու հուզվել են՝ կապված համացանցում տեղ կտած մի տեսանյութի հետ, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախի երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչը Ստեփանակերտի հրապարակում երեխաների հետ միասին երդվում, որ վրեժ են լուծելու դավաճաններից՝ տալով նաև Նիկոլի անունը: Տեսանյութում նաև նկատելի է, որ երեխաները երգում են «Զարթնի՛ր լաո» երգը:

Վայրի վարազի արտաքինով աչքի ընկնող Ալեքսանյան Վահագի ֆեյսբուքյան հուզումնալից գրառումից հետո Նիկոլի թերթին նույն ոճով հարցազրույց է տվել նաև ՔՊ-ական Պապոյան Գևորը՝ սրտնեղելով, թե իրենցից ուզում են վրեժ լուծել այն դեպքում, երբ Հայաստանի բյուջեից է ֆինասնավորվում այդ ուսուցչուհին: Միաժամանակ Պապոյանը որպես կատարվածի տրամաբանական բացատրություն համարել է ուսուցչի ու Ռոբերտ Քոչարյանի միջև հնարավոր ազգակցական կապը:

Պապոյաններն, իհարկե, շփոթված են ու սարսափած, բայց իշխանությունների ողջ ողբերգությունը նրանում է, որ վրեժի կոչ հնչեցնում է ոչ միայն արցախցի ուսուցիչն, այլև՝ համայն հայությունը: Այսօր գևորներն ունեն ուսուցչին ճնշելու հնարավորություն՝ զբաղեցրած դիրքի շնորհիվ, բայց վաղն այդ հնարավորությունն է՛լ չեն ունենալու. իշխանությունից հեռանալուց հետո 10 մլն-ին ինչպե՞ս են ճնշելու:

Հենց սա է թերևս նկատի ունեցել Նիկոլն, երբ հայտարարում էր, որ Հայաստանը կա՛մ վարչապետ չի ունենալու, կա՛մ եթե ունենալու է, ապա դա հենց ինքն է լինելու: Գիտեր իր անելիքների մասին և այն, որ վրեժն անխուսափելի է լինելու:

Եվուրեմն՝ որքան հնարավոր է արագ պետք է Արցախը ադրբեջանականացնել, Հայաստանն էլ սարքել թուրքական վիլայեթ, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չլինի իրենցից վրեժ լուծել:
Նիկոլի թուրքական դեմոկրատիան

Երևանում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ունեցած իր ելույթում «դեմոկրատ» Նիկոլը, Հայաստանը որպես համաշխարհային ժողովրդավարության բաստիոն ներկայացնելուն զուգահեռ, անդրադարձել է մամուլի խնդիրներին ու հայտարարել, թե նպատակ ունի՝ կայացնելու «լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը»: Ըստ Նիկոլի՝ դա արվելու է որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղից է բխում տեղեկատվությունը, և ինչ նպատակ դա կարող է ունենալ: «Ընդ որում՝ խոսքը կարող է լինել և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասին: Խնդիրն այն է, որ քաղաքացին պետք է հնարավորինս լավ տեղեկացված լինի, թե որ աղբյուրից է սնվում»,- հայտարարել է Նիկոլը:

Նիկոլը, ստանալով աջակցություն Արևմուտքից ու Թուրքիայից, իրեն սկսել է բավական ինքնավստահ զգալ. լինել բացարձակ բռնապետ, բայց հռչակվել բացարձակ դեմոկրատ կարող են ոչ բոլոր լիդերները: Միևնույն ժամանակ աներկբա է, որ ստացած աջակցությւնը Նիկոլը բանեցնելու է բացառապես սեփական աթոռի ամրապնդման համար, և մամուլի մասին նրա խոսքերը պետք է ընկալել հենց այս տրամաբանութամբ:

Ինչի՞ մասին է խոսքը: Թվում է՝ շատացած «ֆեյք» կայքերի ֆոնին Նիկոլի խոսքերն իսկական բալասան են: Սակայն ակնհայտ է, որ այստեղ «ֆեյք» տեղեկատվության կամ «ֆեյք» կայքերի հարցը չէ, որ հուզում է Նիկոլին՝ նկատի ունենալով նաև այն, որ նույն այդ «ֆեյք» կայքերն ու յութուբյան ալիքներն,ըստ էության, գլխավորապես հանդիսանում են իշխանական քարոզչամիջոցներ:

Նիկոլը խնդիր է դրել՝ վերացնելու ընդդիմադիր խոսքը հայկական մամուլի բոլոր արատեսակների էջերից և դա անելու համար նրան անհրաժեշտ են պատրվակներ: Լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտի մասին լոլոները այդ ամենի նախադրյալներն են, ինչպես և այդ ամենի նախադրյալ է լրագրողների գործունեությունը սահմանափակող վեջին ընդունված օրենքը:

Ա՛յ այսպիսի դեմոկրատիա է մեզ սպասում՝ թուրքական դեմակրատիա…
Արևմուտքը հեղինակազրկվում է

«Մարիոթ» հյուրանոցում ընթացող ֆորումի ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես է եկել մի շարք վիճելի հայտարարություններով՝ ըստ էության, խախտելով քաղաքական նետրալիտետը: Հայտարարելով, որ դեմ է հանդես գալիս ատելության խոսքին՝ ԵՄ դեսպանը ընգծել է ընդդիմադիր շարժման ընթացքում հնչող լեզվի անթույլատրելիությունը: «Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն, և ես տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդ, ում կարող եք թիրախավորել, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է դեսպանը:

Արևմտյան կազմակերպությունների, որոշ դեսպանատների ու միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ ու ղեկավարներ ակնհայտորեն որդեգրել են ընդգծված իշխանամետ դիրքորոշում՝ աչք փակելով այն ամենաթողության վրա, որին ականատես ենք դառնում այս օրերին. Նիկոլը հռչակվում է՝ դեմոկրատիայի հայր այն դեպքում, երբ վաղուց վերածվել է բռնապետության թոռնիկի:

Այստեղ, սակայն, ուշագրավը հատկապես ԵՄ դեսպանի խոսքում տեղ գտած որոշակի շեշտադրումներն են, որ աչք են ծակում իրենց կողմնակալությամբ:

Բանն այն է, որ Հայաստանում բիրտ լեզվի հայհոյանքի և այլ պախարակելի երևույթների հիմնադիրը ոչ այլ ոք է, քան Նիկոլն՝ իր տխմար թիմով: 2018-ից հետո էր, որ հանրային խոսքում, սոցիալական ցանցերում և այլուր լսելի դարձավ մինչ այդ հայ հասարակութան համար օտար լեքսիկոնը՝ համեմված հայհոյանքներով ու պախարակումներով. նիկոլական ֆեյքերի գործունեությունը բերեց դրան:

Հիմա, սակայն, տիկին Վիկտորինը, այդ ամենում մեղադրում է գլխավորապես ընդդիմությանն այն դեպքում, երբ իշխանությունների հասցեին ոչ մի կծու խոսք չի հնչում: Սա էլ հո հայ-թուրքական «եղբայրության» օրակարգը չէ՞, որ իրենց պատռելով պաշտպանում են: Չնայած հենց նույն նպատակով էլ պաշտպանում են թերևս, որ Նիկոլը հանգիստ խղճով բացի «սիրո դարաշրջան» երկու ազգերի միջև:

Ռեալ պոլիտիկը՝ ռեալ պոլիտիկ, բայց ակնհայտ է, որ նման վարքագծով, կողմնակալ վերաբերմունքով արևմտյան կառույցներն իրենք իրենց վարկաբեկում են՝ կորցնելով հեղինակությունը: Բա որ հանկարծ վաղը Նիկոլն է՛լ իշխանության չլինի, ինչպե՞ս են խոսելու ժողովրդավարության ու բարձր արժեքների մասին: Թե՞ Նիկոլին գովաբանում են, որ հաջորդ փուլով Հայաստանը Հոլանդիա սարքեն՝ վարքուբարքով:
Սաղ Սյամոնա մեղավոր

Անդոնը մի երկար-բարակ ստատուս է մոգոնել սեփական ֆեյսբուքյան էջին՝ հայտարարելով, թե Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքային բնականոն ընթացքը չի պատրաստվում համապատասխանեցնել որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը՝ միաժամանակ հավաստիացնելով. «Ինչ վերաբերում է Հանձնաժողովի անկախ խորհրդատուներին, ապա նրանցից յուրաքանչյուրը՝ Սամվել Բաբայանը ներառյալ, շարունակում են տարբեր ձևաչափերով աջակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին»։

Անդոնի հունից դուրս գալու ու Սյամոյին հիշելու պատճառը մամուլում տեղ գտած այն տեղեկությունն է, ըստ որի՝ Սամվել Բաբայանին հետևելու մտայնություն ունեն նաև Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը:

Անդոնի անհանգստությունն, իհարկե, բացատրելի է՝ անկախ նույնիսկ այն բանից, թե տեղեկոթւյունը որքանով է իրական, որքանով՝ ոչ: Բանն այն է, որ հանձնաժողովի ստեղծումն ու դրանում Անդոնին ղեկավար կարգելը մեկ նպատակ է ունեցել ի սկբանե. ցանկանում են ժողովրդի առաջ պարզերես դառնալ ու ջրել այն հիմնավոր կասկածները, որ պատերազմը եղել է պայամնավորված: Իսկ պարեզերես լինելու ու սեփական հետույքները փրկելու համար սրանց պետք է, որ այդ հանձնաժողովը լինի հեղինակավոր, որ որոշումը կասկածի տակ չդրվի, չբոյկոտվի, որպեսզի հնարավորինս համոզիչ թվան այն հեքիաթները, որոնք հորինվելու են՝ լվանալու ՔՊ-ի երեսը. իբր արդար հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ դավաճանը ոչ թե Նիկոլն է, այլ ասենք սպայական կազմը: Բայց արի ու տես, որ Անդոնի մտահղացումները կյանքի չեն կոչվում, քանի որ բոլոր նրանք, որոնք պետք է հաստատեն հեքիաթի իսկությունը, լքում են նրան՝ սկսած Սյամոյից վերջացրած մյուսներով. Քննիչ հանձաժողովի նիստերն այդեպ էլ չեն կայանում:

Սաղ Սյամոնա մեղավոր…
Անդոնի դագաղի խորհուրդը

Անդոնը, իբր փորձելով շահեկանորեն տարբերվել ընդդիմադիրներից, հայտարարել էր, թե իրենք եկան թավշյա հեղափոխության շնորհիվ, և որևէ մեկի քթից արյուն չի հոսել, շշանետում տեղի չի ունեցել: Միաժամանակ պատասխանելով լրագրողի այն նկատառմանը, որ փոխարենը կային դագաղներ, սև ժապավեններ ու մարդկանց նկարներ՝ Անդոնը փորձել է բացատրել դրանց խորհուրդը՝ հայտարարելով. «Դագաղներն ուղղված էին, որ անցյալին վերադարձ չկա: Նրանք մեռել են, մահացել են: Միգուցե դագաղները տգեղ էին, բայց դագաղի խորհուրդը նա էր, որ այլևս դուք մահացել եք, չկաք: Ֆիզիկական մահվան մասին չի: Դուք մահացել եք որպես տվյալ երկրի կառավարիչներ, և պետք է նոր սերունդը գա…»:

Անդոնի թեթև ձեռամբ դագաղն այսուհետ ձեռք է բերում նաև ընդգծված քաղաքական արժեք. առանց դրանց օտարերկրյա ագենտուրան (ըստ օդում կախված լուրերի և ոչ միայն), փաստորեն, չէր կարողանալու իր քաղաքական ուղերձը տեղ հասցնել ու մարդկանց բացատրել, թե որքան «պուպուշ» են իրենք ու որքան «քըխ» են նախկինները:

Անդոնն, սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքերն է փորփրում ու մազ փնտրում ձվի մեջ՝ ապացուցելու ընդդիմադիրների՝ բռնության նկատմամբ սերն այն դեպքում, երբ բոլորի աչքի առաջ է այս օրերի ողջ քրոնիկոնը՝ չնայած որ որոշներ, այդ թվում՝ «մեծն» միջազգային հանրությունը չտեսնելու է տալիս կատարվողն ու թև տալիս անդոններին՝ շարունակելու նույն ոճով ու տեմպով. ա՛յ որ ընդդիմադիրները շիշ չշպրտեին, այսօր մարդկանց աչքը չէր դուրս գա, զոհերի ծնողները չէին ձերբակալվի…

Տեսնես եթե հիմա ընդդիմադիրները նույն այդ դագաղներով տրյուկը կրկնեն ու Անդոնենց տուն մի լաքապատած սև դագաղ ուղարկեն, ի՞նչ արձագանք կստացվի…

Ինչպես կյանքը ցույց տվեց, Նիկոլի դագաղներն իրականում խորհրդանշական էին. ընդամենը 2 տարի հետո Հայաստանը պետք է լցվեր հազարավոր դագաղներով ու լալկան մայրերով: Իսկ պատերազմ եղավ, որպեսզի անդոնները փրկեն իրենց հետույքներն ու ձեռքի հետ էլ ուղիղ եթերներում դագաղաբանությամբ զբաղվեն:
«Նավակ ճոճողի» «բեսպրեդելը»

Երկիրը որտե՞ղ պետք է հասած լինի, պետությունն ինչպե՞ս պետք է արժեզրկվի ու անկում ապրի, որ «Նավակ ճոճողը» դառնա երկրում պետական մասշտաբի հարց լուծող ու ասենք ընդգրկված լինի ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի կազմում, սա էլ բավական չէ, դեռ մի բան էլ հաթաթաներ տա բարձրաստիճան սպաներին ու գեներալներին:

Ուրեմն՝ սա բարձրաստիճան զինվորականների, գեներալների մի մեծ ցուցակ է հրապարակել ու հոխորտացել, թե ինչո՞ւ են սրտնեղում, որ Ոստիկանության մայոր Միքայել Ավագանը բռնություն է գործադրել պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ: Բա որ Երանոսյան Լյովան էր անում, լա՞վ էր: Վերջում այս անթրաշ ստատուսչին գեներալներին մեղադրել է համբավը, պատիվն ու ուսադիրների հանդեպ հարգանքը մոռանալու համար:

Հիշեցնենք, որ «Նավակ ճոճողի» «բարձր» հովանու տակ հայտնված մայորը ոչ միայն գործադրել էր բռնություն գնդապետի նկատմամբ, այլև ամենավերջին ձևով նրան հայհոյել ու անպատվել էր:

Փաստրեն՝ «Նավակ ճոճողի» տրամաբանությամբ՝ քանի որ Երանոսյանը «լեգենդար հրամանատարների» նկատմամբ բռնություն է կիրառել, ուրեմն՝ Նիկոլի միլիցեքն էլ կարող են սաղին ճնջխել, ու թո՛ղ մեկը փորձի ծպտուն հանել:

Մի կողմ թողնենք այն, թե ինչ է արել Երանոսյանը կամ չի արել: Դա՝ Երանոսյանը: Բա «հակաերանոսյաններն» ի՞նչ են անում: Ինչ կուզեն՝ կանեն, իսկ մյուսները պետք է «բերանները ջուր առնեն» ու նայեն, հետո էլ ծափահարեն, քանզի ինչ արվում է, Նիկոլի համար է արվում, ևուրեմն՝ սաղ «տոչնիա»: Սա՞ է ՔՊ-ականների տամաբանությունն ու դիքրորոշումն այն խայտառակության վերաբերյալ, որին ականատես են դառնում այս օրերին բոլորը: Բնականաբար:

Ուրիշ է՛լ ի՞նչ կարելի էր ակնկալել մի վարչախմբից, որի «աչքը» «Նավակ ճոճողն» է դարձել: Այսքանից անդին սրանց միքտն ու արժեհամակարգը թևածել չեն կարող, այս է սրանց բարոյական նկարագիրը: Ու հիմա սա պետք է պատերազմի հանգամանքներ քննի՞:

Անդո՛ն, չփոշմանե՛ս…
«Նոլդու» Փաշինյան

Մինչ մերոնք չգիտես թե ինչով են զբաղված՝ դեմքի թթված արտահայտությամբ Պապիկյան Սուրիկին պարբերաբար մի դիրքից մյուսը քարշ տալով ու ասենք երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ կազմակեպելով, թշնամին շարունակում է հզորացնել իր ռազմական ներուժն ու «սրել ատամները». ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումների շրջանակում այդ երկրում ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան՝ ռազմական կրթության ոլորտում կառավարումը բարելավելու նպատակով:

Ադրբեջանն, իհարկե, պատրաստվում է ու պատրաստվում է շատ լուրջ: Իսկ թե ինչին է պատրաստվում, ակնհայտ է. հարմար աշխարհաքաղաքական պայմանների դեպքում ազերիներն առնվազը ճեղքելու են Սյունիքն, իսկ եթե դա էլ մարսեն, Երևանն են «Էրիվան» դարձնելու: Այսինքն՝ մի ձեռքով խաղաղասերի դիմակ քաշելով այունոտ երեսներին՝ մյուս ձեռքով միլիարդների զենք են գնում ու իրենց բանակը համապատասխանեցնում ՆԱՏՕ-ի ստանդարտներին՝ Թուրքիայի միջոցով:

Պատերազմից հետո ՀՀ ՊՆ-ն մատը մատին տվե՞լ է՝ գոնե ինչ-որ կերպ խելքի բերելու բանակը: Գուբախտի ապրանքն՝ ո՞ւր, բանակն՝ ո՞ւր: Նույնիսկ ԳՇ պետ չունենք, է՛լ որտեղի՞ց երազենք պաշտպանության ազգային համալսարանների մասին: Չէ մի չէ՝ Աշոտ Ղազարյան…

Մյուս կողմից՝ բա մեզ բանակ պե՞տք է: Ախր բանակ ունենանք,որ ի՞նչ անենք, որ զենքն ո՞ւմ դեմ շուռ տանք: Թուրքերի՞: Բա կրքոտ սիրո սեզո՞նը, որ գալու է շատ շուտով: Եթե բանակը վերականգնվի, բա Գռզոն ո՞նց փող աշխատի: Ախր էդ սիրո դարաշրջանն առաջին հերթին հենց Գռզոյին է պետք, որ կարողանա իր թուրք ընկերների հետ զույգվել ու այս երկիրը երկիր դարձնել: Եղած զենքերն էլ կհալեն ու կսարքեն զարդեր, կկախեն Աննայի ականջներից, սա էլ Մեհրիբանին հիմա էլ Երևանում թեյ խմելու հրավեր կուղարկի, ու Նիկոլի սիրտը տեղը կընկնի…

«Նոլդու»…
Նիկոլի «եղոն»

ՔՊ-ական Եղոյան Արմանը, փորձելով արդարացնել Նիկոլի կողմից ՌԴ նախագահ Պուտինի հայտնի առաջարկի մերժումը, երբ Պուտինն առաջարկել էր կանգնեցնել պատերազմը՝ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով այն դեպքում, երբ այլևս ակնհայտ էր, որ հայկական բանակը պարտվում է, հայտարարել է, թե չեն համաձայնվել, քանի որ այդ պարագայում Շուշին դառնալու էր ադրբեջանական քաղաք, և այնտեղ հայ չէր մնալու: «Իշխանություն ասվածը էդ բանը չի, է՛, պաշտոնի վկայականը չի, որ ցույց ես տալիս, ասում ես՝ ես ունեմ իշխանություն էստեղ. իրական ազդեցություննա՝ սոցիումի վրա: Իրական դուրս ես գալիս փողոց, բոլորն ադրբեջանից են քո առաջ, դու ի՞նչ իշխանություն ունես…»,-սեփական աշխարհընկալման առանձնահատկություններով է կիսվել ՔՊ-ական ԵՂՈյանը:

ԵՂՈյանի տրամաբանությունը հիրավի «անզուգական» է: Ա՛յ, որ, շատ չէ, մի 3-4 հոգի էլ նրա նման գործիչ ունենար Հայաստանը, է՛լ մտածելու տեղ չէր լինի. խեղճ ժողովուրդը մի քիչ կապրեր, Հայաստանն էլ ժամանակի հետ քիչ-քիչ ծովից՝ ծով կդառնար…

Հիմա հարց՝ ողջ Չեչնիան, օրինակ, հիմնականում բնակեցված է չեչեններով, Ուդմուրտիան էլ՝ ուդմուրտներով, Գլենդելում էլ անգլոսաքսերից շատ հայեր ու «մեքսիկներ» են ապրում, հիմա դրանք ո՛չ Ռուսաստան են, ո՛չ էլ Ամերիկա՞: Այսինքն՝ աշխարհում այս կամ այն տեղանքի պատկանելիությունը որոշվում է դրանում ապրող մարդկանց ազգությա՞մբ…

Ի՞նչ խնդիր էր լուծում Նիկոլը՝ մերժելով Պուտինին մի փուլում, երբ հայերի դեմ պրակտիկորեն ձևավորվել էր միջազգային կոալիցիա, չլինի՞ թե հույսը ՆԱՏՕ-ն էր: Թե՞ խնդիրը հայկական բանակի ջախջախումն էր, որ Էրդողանը գոհ մնա:

Ինչպես դասականն էր հարց բարձրացրել, մենք՝ հայերս, ֆաշի՞ստ ենք: Չէ՞ր կարելի Շուշին թողել հայերի վերահսկողոթյան տակ, թեկուզ մի քանի հազար ադրբեջանցի էլ վերադառնար, եթե, իհարկե, ընդհանրապես վերադառնար՝ ապրելով հայի իշխանության տակ մոտավորապես այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ արցախահայերը՝ թուրքի իշխանության տակ: Իսկ գուցե թուրքը Շուշին պետք է հենց զենքո՞վ գրավեր, որ այնտեղ վերադարձող փախստականներն ապրեին հենց ադբեջանական իշխանությունների հովանու տակ, որ ճնշված հոգեվիճակում չհայտնվեին՝ ԱՀ-ի դրոշը տեսնելով:

Աբսուրդ է ուղղակի…

Ինչ վեաբերում է Եղոյանի պատկեացումներին՝ իշխանություն ունենալ-չունենալու մասին, ապա նա ակնհայտորեն պադնոշկա է տալիս սեփական կուսակցապետին՝ ակամա դառնալով նրա քաղաքական թշնամին. Նիկոլն, ուրեմն, Հայաստանում իշխանություն չունի:
«Դեմոկրատ» Նիկոլի գինը


Միշելի հայտարարությունը գրեթե սենսացիա է առաջացրել Հայաստանում՝ բացահայտելով արևմտյան միջնորդությամբ ու գռզոների կողմից այդքան գովազդվող «խաղաղության դարաշրջանի» ընդհանուր դետալները: Ըստ էության՝ Արցախը վերացվում է որպես սուբյեկտ՝ վերածվելով Ադրբեջանի տարածքում սովորական աշխարհագրական վայրի, և դա ՀՀ-ն անբեկանելիորեն ընդունելու է, հայերը դառնում են ազգային փոքրամասնություն՝ Ադրբեջանական անձնագրերով, Ադրբեջանին են հանձնվում անկլավները, որոնց միջով Ադրբեջանն իբր երաշխավորելու է ՀՀ մարզերի միջև կապը, Նախիջևանը կապվելու է Ադրբեջանի «արևմտյան հատվածին» (չի նշվում «միջազնցք» տերմինը, բայց դա ընդամենը ճաշակի հարց է), առաջին պլան է մղվում ականզերծման քարտեզների խնդիրը, որից կախվածոթյան մեջ է դրվում գերիների թեման, սկիզբ է դրվում դեմարկացիայի ու դելիմիտացիային, որ վերջնակնապես թաղելու է Արցախի թեման:

Միշելի հայտարարությունն, իհարկե, Ալիևի երազանքն է, ոչինչ չես ասի, իսկ ո՞ւր է այստեղ Հայաստանը կամ ինքը՝ Նիկոլը: Նիկոլը ձուլվել է Միշելի հայտարարության տողոտակերում՝ իր հետ միասին ձուլելով նաև Հայաստանը: Ի՞նչ գնով կամ ինչի՞ դիմաց: Մի բանի գնով ու մի բանի դիմաց՝ Հայաստանը շարունակվելու է հորջորջվել՝ «ժողովրդավարութան բաստիոն», Նիկլոն էլ՝ տեղի արևմտյան դեսպանների ու կառույցների կողմից՝ «դեմոկրատիայի ռահվիրա»՝ հնարավորություն ստանալով սեփական թրքամետ կեցվածքը վաճառել ուզած գնով՝ ամրապնդելու իր աթոռը: Այսինքն՝ Նիկոլը սեփական աթոռի անսասանության դիմաց տառացիորեն վաճառեց Արցախը, Հայաստանն էլ՝ հետը՝ հնարավորություն ստանալով չանհանգստանալու, թե ասենք քանի տասնյակ հարյուր հազար մարդ է իր իշխանության դեմ բողոքում, այդ ընթացքում ինչպես է Հայաստանը վերանում-գնում:

Գռզոն մաղարիչ ունի՝ անելու…
PR`գազանների ֆոնին

Սիմոնյան Ալենից հետո Երևանի գազանանոց է շտապել «խելքի շտեմարան» Քերոբյան Վահանը՝ յուր հարազատներով՝ վոյաժը վերնագրելով «Երեկ գնացել էինք գազանանոց»:

Երկրի խորտակվելուն զուգահեռ, փաստորեն, մեծանում է հայրենի բարձրաստիճանների փիառվելու մոլուցքը: Ընդ որում՝ այն ստանում է հնարավորինս մասշտաբային բնույթ՝ ընդգրկելով նաև ընտանքիք անդամներին: Ենթադրելի է, որ ՔՊ-ականները, հավատարիմ իրենց «ժողովրդավար» բնույթին, այս տրյուկները փոխառում են արևմտյան լիդերներից՝ իբր ազգի աչքին յուրային թվալու գաղտնի մարմանջով. կարծում են՝ հենց դա է, որ պետք է մեծացնի ՔՊ-ի ժողովրդականության մակարդակը հայ հանրության աչքում՝ ստվերելով ներքին ու արտաքին սարսափելի մարտահրավերներն ու դրանց համարժեք պատասխան տալու Նիկոլի թիմի անկարողությունը:

Այնինչ միանշանակ է, որ նման հնարքները ոչ թե ավելացնում, այլ պակասեցնում են ՔՊ-ականների վարկը. դժբախ ժողովրդի ֆոնին ցուցադրելով սեփական երջանկությունը՝ ՔՊ-ականներն է՛լ ավելի են խորացնում իրենց ու հասարակության միջև առկա անդունդը:

Մինչդեռ լավագույն «PR» կարող էր լինել երկրում իրական առաջընթացն ու Քերոբյանի՝ մի քիչ խելք հավաքելը, որն, իհարկե, անհույս հույս է, ուստի՝ մնում է մյուս տարբերակը՝ պարբեաբար ՔՊ-ականների հաճելի կյանքից հրապարակվող կադրերի «վայելքը»:
Նիկոլի «չքնաղը»

Դավոյան Արփին, ըստ երևույթին, նախապես տեղեկացված լինելով Նիկոլի ուտելիք ղալաթի մասին, շտապել էր ապահովագրել Նիկոլի փափուկ տեղերը՝ բրյուսելյան ջախջախումն օր առաջ «Ֆրանսիայի հրապարակում ծվարածների բրյուսելյան մասնաճյուղի» վզով անելով. ստատուս էր գրել՝ եզրահանգելով, թե Բրյուսելում Նիկոլին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար, և նա շնորհակալ կլինի:

Ակնհայտ է, թե Դավոյան Արփիի այլասերված միտքն ուր է տանում. իբր ա՛յ որ Բրյուսելում «Նիկոլ դավաճան» չբղավեին, ՀՀ վարչապետը լիովին ու անթերի կերպով կիրացներ հայ ժողովրդի ազգային շահերը՝ պորտատեղադրելով Ալիևին: Իսկ հիմնական ու գլխավոր պատճառն այն բանի, որ Հայաստանը կանգնում է մասնատման եզրին, բացառապես նախկիններն են՝ իրենց Ֆրնասիայի հրապարակով:

Անշուշտ, ոչ միան «չքնաղին», այլև ՔՊ ողջ կազմին հենց հիմա անհանգստացնում է ոչ թե Հայաստանի ու Արցախի ճակատագիրը, որ անհուսորեն խավարել է բրյուսելյան հայտնի հայտարարությունից հետո, այլ այն, թե ում վզով է մնալու պետությունը հոշոտած լեշի վերածելու պատասխանատվությունը: Դավոյան Արփիի անտաղանդ գրառումը մի անհույս փորձ է՝ սեփական թիմի կերած կեղտերն ընդդիմության վզին փաթաթելու այն հիմքով, որ եթե Նիկոլին չվարկաբեկեին ու չընդդիմանային, Նիկոլի դիրքերը բանակցություննեում իբր ուժեղ կլինեին: Մինչդեռ իրականությունն այն է, որ ցանկության դեպքում Նիկոլը կարող էր Եվրոպայում Հայաստանը վաճառքի չհանել՝ մատնացույց անելով հենց ժողովրդի ու ընդդիմության ցասումը՝ լեգիտիմության պակասի հիմքով: Այնինչ Նիկոլն, արփիդավոյանություն դրսևորելով, լեգիտիմացրել է սեփական իշխանությունը՝ Հայաստանն ու Արցախը ծախելով. խաղաղութան դարաշրջանը բացվելու է, և միակը, որը ի վիճակի է՝ երաշխավորելու դրա անխափան շարունակականությունը, Նիկոլն է լինելու, «նա խուդոյ կանեց»՝ Արփի Դավոյանը:
Ինքնահավան խոզը

Որոշ ՔՊ-ական առանձյակներ, զոռ տալով սեփական երևակայությանը, որոշել են իրենց մյուս թիմակիցներից շահեկանորեն տարբեվել՝ այդ նվիրական երազանքին հասնելու համար շահարկելով չեղածը:

Մասնավորապես՝ ՔՊ-ական Վահագն էր գրառմամբ հանդես եկել՝ տրտնջալով ու միաժամանակ հպարտանալով, որ իր հետ ընդդիմության պատգամավորներն արդեն տևական ժամանակ է՝ չեն բռնվում հրապարակային բանավեճի: Վահագի խոսքերով՝ օրերս ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ առաջարկվող բանավիճողն ինքն է, հրաժարվել է:

Վահագն ինքն իրեն դրել է իր երազած տղու տեղը մի դեպքում, երբ նրան մերժելու հիմք կարող էր ու, ըստ էության, է այն, որ որևիցե ընդդիմադիրի պատիվ չի կարող բերել սրա հետ տեսախցիկների առաջ «լեզու թրջելը»: Այսինքն՝ իրականում խնդիրը ոչ թե Վահագի հետ բանավեճի բռնվելուց վախենալն է, ինչպես փորձել է ինքն իրեն հույս տալ ՔՊ-ականն, այլ՝ ուղղակի նրան անարժան համարելը:

Ալեքսանյան Վահագի ամբիցիաների հասցեատերն իրականում ոչ թե հանրությունն է կամ ընդդիմությունն, այլ՝ Փաշինյան Նիկոլը. կարյերային աճի հույսեր ունի ինքնահավան խոզի աչքերով ջահելը, ու պարզապես փորձում է ինքնահաստատվել՝ «ես ա՛յ սենց ուժեղ տղա եմ» տրամաբանությամբ:

Թե ասա՝ ո՞ւմ ես դու պետք…
Հրաչիկի «խաղաղության դարաշրջանը»

Մեկնաբանելով բրյուսելյան խայտառակությունը՝ դեմքի երջանիկ արտահայտությամբ աներձագ Հրաչը հայտարարել է՝ լավ ճանապարհով ենք գնում: «Էն ագրեսիան, որը կար, պատերազմ, փոխարինվում է երկխոսությամբ, իրար հետ խոսելով, և կարծում եմ, որ որքան շատ լինեն նման հանդիպումներն, այնքան մեզ օգուտ կլինի դրանից»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլի աներձագը լրագրողի հետ զրույցում:

Ինչպես հայտնի է, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու կողմերին՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման հարցում։ Հիմա, փաստորեն, հայկական կողմի նախապատրաստության մեկնարկի նոր փուլը (գերեզմանային խաղաղության անայլընտրանքայնության մասին պատերազմի ավարտից ի վեր խոսվում է տարբեր ՔՊ-ակաների ու օլիգարխների բերանով) տրվում է անձամբ աներձագ Հրաչիկի շուրթերով՝ «սաղ լավա, տոչնիա» տրամաբանությամբ՝ համեմված «բա հո պատերազմ չե՞նք անելու» բովանդակությամբ:

Անվերջ զիջումներին ու կապիտուլյացիային որպես այլընտրանք մատուցվող պատերազմի մասին լոլոներն այս փուլում է՛լ ավելի են ահագնանալու նախ՝ այն պատճառով, որ նման առաքելություն է հանձն առել Նիկոլն Եվրոպայում, ապա՝ խնդիր է դրված թևաթափ անելու հանրությանն ու սպանել հայրենասիրական առողջ մղումները՝ պատերազմի նկատմամբ վախ սերմանելով, կատարելով կոնկրետ թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգը:

Հիմա Հրաչիկը ուզում է համոզել, որ թուրքի կողմից Հայաստանի ու Արցախի անարյուն կլանումը շատ ավելի հաճելի պրոցես կլինի, քան դրան դիմադրելն ու զուր տեղը բռնության ենթարկվելը: Իր տեսանկյունից, իհարկե, Հրաչիկը ճիշտ է. ցանկացած դիմադրություն նախևառաջ ենթադրելու է Նիկոլի հեռացում, ինչն ինքնաբերաբար հանգեցնելու է հրաչիկների կարյերայի կրախին: Հետևաբար՝ հրաչիկների ինչի՞ն են պետք Արցախն ու Հայաստանն այն դեպքում, երբ իրենց միակ սրբությունը փողն է՝ շատ փողը, որը ձեռք բերելու համար էլ հարկավոր է իշխանություն, որն իրենց տալիս է Նիկոլը:

Ի՞նչ է մնում հանրությանը: Հանրությունից պահանջվում է չկորցնել սթափ դատողությունն ու չտրվել հրաչիկների քարոզչությանը: Նիկոլի հեռացումը վաղուց համազգային խնդիր է դարձել, և այդ հարցում ընդդիմութանը պետք է օգնի սթափվող հանրությունը՝ վիժեցնելու Հայաստանի էրմենիսթանացումն, իսկ ապագայում՝ նաև ցեղասպանությունը:
Անդոնացած Գուգոն

Ինչպես հայտնի է, մի շարք ՔՊ-ականներ, ինչպիսին, օրինակ, Անդոնն է, մեկ անգամ չէ, որ զգացնել են տվել լրագրողների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը՝ սեփական մաղձը թափելով հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:

Պարզվում է՝ Արսենյան Գուգոն ոչ պակաս անդոն է. ԱԺ-ում կայացած լրագրողներին հավատարմագրումից զրկելու վերաբերյալ օրենսդրական կարգավորման քննարկման ժամանակ բացի այն, որ առաջարկել է ԱԺ-ում լրագրողին հավատարմագրումից զրկելու դեպքում զրկել մեկ նստաշրջան, միաժամանակ տրտնջացել է, որ օրենսդրական կարգավորման տակ չի ընկնում քաղաքական գործչի ասածը նենգափոխելը: «Ես կարծում եմ, որ մեր գործունեության բովանդակության նենգափոխումը լրագրողի կողմից կամ լրատվամիջոցի կողմից, շատ ավելի խորը և ծանր հետևանքներ է ունենում հասարակության համար»,-հայտարարել է Գուգոն խորհրդարանում՝ որպես օրինակ բերելով «խաղաղութան օրակարգի նենգափոխման, մասսայական տորպեդահարման փորձը՝ հասարակական գիտակցության ձևավորման կամ ներդրման էս նոր կոնցեպտում»:

Ա՛յ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը. բացահայտվեց լրագրողների հանդեպ իշխանությունների դեստրուկտիվ վերաբերմունքի հիմնական պատճառը: Փաստորեն՝ մարդիկ ուզում են ՀՀ քաղաքացիներին համոզել, որ «գառին գելի բերանը տալը» բխում է ՀՀ քաղաքացիների անվտանգային շահերից, մինչդեռ «զզվելի» լրագրողները «դեստրուկտիվ հետևանքների» պատճառ են դառնում՝ ասենք դիմակազերծելով Գուգոյի թրքասիրության մութ կողմերը: Որպեսզի Ալիևն ու Էրդողանն առանց ավելորդ դիմադրության Հայաստանը մեջ-մեջ անեն, լրագրողները պետք է լռեն կամ ստեն՝ միանալով իշխանական անբարո պրոպագանդային:

Որտեղի՞ց ԱԺ-ում այսքան շատ անդոններ…
Ալիևը ճեղքում է Սյունիքը

Միշելի հայտարարությունը համաթուրքական ցնծություն է առաջ բերել. Ալիևն Էրդողանին ավետել է «Զանգեզուրի միջանցքի» մոտալուտ բացման մասին, որը ներառելու է և՛ երկաթուղու, և՛ մայրուղու կառուցումը, Էրդողանն էլ, իր հերթին, բարձր է գնահատել հանդիպումն ու դրանում ձեռք բերված դրական արդյունքները։

Մեկնաբանելով եղելությունը՝ Նիկոլի ԱԽՔ-ը հայտարարել է, թե Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել:

Հայաստանի համար գոյութենական նշանակության հարց է «Զանգեզուրի միջանցք» հորջորվող ճանապահը, և այն, թե ինչպիսին կլինի Հայաստանի տարածաշրջանային ու աշխարհքաղաքական դերը, շատ առումներով որոշվելու է հենց այդ ճանապարհի իրավական կարգավիճակով: Միջանցքային տրամաբանություն առաջ քաշելով՝ թուրքերը ի սկզբանե նպատակ են հետապնդում՝ զրոյացնելու ՀՀ-ի սուբյեկտայնությունը, Իրանը, որ այս հարցում գլխավոր ընդդիմախոսն է, բացառում է միջանցքային տրամաբանությունը՝ նպաստելով ՀՀ-ի դուբյեկտայնության աճին, կանխելով այդ միջանցքից Իրանի համար բխող աղետալի հետևանքերը: Այստեղ, սակայն, ուշագրավ մեկ այլ հանգամանք կա՝ նիկոլական իշխանության լղոզված դիրքորոշումը: Բանն այն է, որ Հայաստանի դե ֆակտո տարածքային ամբողջականության ջատագով հանդես են գալիս ոչ թե ՔՊ-ակաները, որոնք հասկացնել էին տվել, որ դեմ չեն միջանցք տալուն, այլ օտարները: Բայց հիմա, երբ, փաստորեն, միջանցքի գաղափարը կարծես ջրվում է, իշխանություններն այն վերագրում են իրենց՝ ներքին ռեյտինգի բարձրացման նպատակով: Մինչդեռ ակնբախ է, որ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանությունից հրաժարումն ունեցել է իր գինը. արցախահայությանը որպես ընդամենն ազգային փոքրամասնություն ներկայացնելով ու դրանով Արցախի հարցը փակելով՝ վարձահատույց են եղել Բաքվին, քանի որ Ադրբեջանը ժամանակին հայտարարել էր, թե Լաչինի միջանցքն ունենալու է այն նույն կարգավիճակն, ինչ՝ «Զանգեզուրի միջանցքը»: Եթե Արցախը վերացվում է որպես սուբյեկտ՝ արցախահայությունն էլ՝ հետն, ապա Լաչինի միջանցքի հարցը փակվում է: Այսինքն՝ ԼՂ-ն հանձնվեց Ադրբեջանին, ինչի դիմաց Ադրբեջանն իբր հրաժարվեց «Զանգեզուրի միջանցքին» էքստերիտորիալ կարգավիկ տալու պահանջից:

Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ այդ պահանջն, եթե նույնիսկ չեղակվել է, ապա չեղարկվել է ժամանակավորապես. հարմար առիթի դեպքում դրվելու է դրա՝ Ադրբեջանի իրավասությանը հանձնելու հարցը: Եթե հաջողվի կոտրել Իրանի դիմադրությունը, թուրքերը հարցը կլուծեն:

Մյուս կողմից՝ բաց է մնում հարցը, թե ինչ սզկբունքներով է շահագործվելու «միջանցքը»: Հիմա եթե ասենք պայմանավորվեն, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու է՝ դրա դիմաց վճարելով կոնկրետ ֆիքսված հարկ ՀՀ-ին՝ անկախ այն բանից, թե ինչ նպատակով ու ինչ ծավալով է այդ ճանապարհն օգտագործվելու, արդյոք ՀՀ-ին պատկանող ճանապարհը փատացի միջանցքի չի՞ վերածվելու: Համենայն դեպս՝ տնտեսական օգուտների առումով Հայաստանը պետք է մեծ ակնկալիքներ չունենա՝ չնայած որ նույն իշխանությունները շարունակաբար գովերգում են «Հայկական խաչմերուկի» նիկոլական գաղափարն ու այն ներկայացնում որպես ՀՀ «փրկություն»:
«Թուրք» գեներալի խոստովանությունը

Նիկոլի անձնական օգտագործման գեներալ Գագոն լավի ու վատի, չարի ու բարու, թշնամանքի ու բարեկամության մասին իր ունեցած պատկերացումներով է կիսվել զլմ-ներից մեկի հետ՝ հանդես գալով հայտարարություններով, որոնք հարիր կլինեին թերևս միայն ՀՀ-ում Թուրքիայի կամ Ադրբեջանի հիպոթետիկ դեսպաններին:

«Ուրեմն՝ մենք պետություն ենք, ունենք հարևան պետություն: Ուրեմն՝ հավերժական թշնամի չի լինում, հավերժական բարեկամ չի լինում… Պետության շահը որտեղ որ կա, ինքը պիտի այնտեղ լինի: Հանուն իր շահի պետք է բարեկամանա, հանուն իր շահի կարող է թշնամանա… Մենք պիտի բոլորի հետ էլ, Իրանի հետ էլ, տո թուրքերի հետ էլ… 100 տարի մեր ուղեղի մեջ մտցրել են, թե թուրքերը ձեր թշնամիներն են, հա, լա՛վ, հասկացանք, ինչի թշնամու հետ չի՞ կարելի բան անել, ինչ-որ կապ ստեղծել: Հա, ինչքա՞ն: Մենք մեր անցյալը բերում-դնում ենք ապագայի հետ, ապագան տանում ենք անցյալ»,-ասել է «գեներալը»:

Գագոյին Խաղաղության Նոբելյան մրացանակի պետք է առաջադրել: Ավելի ճիշտ՝ պետք է մի նոր նոմինացիա մտածել, այն կոչել Նիկոլի անունով ու մրցանակը հանձնել բանակի թիկունքը տարիներով թալանած այս երևույթին՝ Ալիև-Նիկոլ-Էրդողան եռյակին լավ նաժիշտություն անելու համար:

Ի՞նչ է արել Գագոն: Գագոն, աղավաղելով Չերչիլի հայտնի միտքը, եզրակացրել է, որ տարածաշրջանային թշնամանքի աղբյուրը հայերն են, բարեկամ Իրանին ու թշնամիներին դրել է մեկ հարթության վրա, ուրացել է սեփական ժողովրդի անցյալը, իր ու ՔՊ-ի անձնական շահերը նույնացրել ազգայինի հետ, արդարացրել թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամանքը հայերի հետ՝ շահի հիմքով, հայերի թշնամանքն էլ թուրքերի հետ հռչակել՝ դրսից մեզ ներարկված կեղծ գաղափար՝ ակնարկելով, ըստ էության ռուսներին:

Հիմա սա հայկական բանակի գեներա՞լ է կոչվում: Ինչքան Մարինա Պողոսյանն է իրավապաշտպան, այնքան էլ սա՝ գեներալ:

Ամենամեծ ցավը, սակայն, ոչ միայն այն է, որ նմաններն են այսօր հանդիսանում իշխանություն, այլև այն, որ սրանց ամեն մի խոսքը դրսում կարող է ընկալվել որպես երկրում տիրող տրամադրությունների արտահայտում՝ դրանից բխող աղետալի հետևանքներով:

Մի խնդրանք՝ Գագոյին՝ Shut up ! ! !
Գռզո՞ն է հուշել «Նավակ ճոճողին»

«Նավակ ճոճողը» մի բարեողջույնախառը ստատուս է հրապարակել՝ խորհուրդ տալով «Արցախի Հանրապետության այն բնակիչներին, որոնք ներկայումս ներգրավված են Երևանի՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին» գնալ ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել Արցախում, քանի որ նախ՝ կեղծիք է ՔՊ-ին Արցախը հանձնելու համար մեղադրելը, ապա՝ բողոքի ակցիաները խանգարում են ՀՀ բյուջեի ավելացմանը: «Երբ դուք պահանջում եք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների հրաժարականը, որին դուք չեք ընտրել, դուք վիրավորում եք հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներին, նաև նսեմացնում եք Արցախի համար պայքարի գաղափարը, է՛լ չեմ ասում, որ խոչընդոտում եք ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը և աշխատանքը, որի շնորհիվ էլ ձևավորվում է ՀՀ բյուջեն»,-հայտարարել է Վիլենը:

Գռզո՞ն է հուշել Վիլենին ստատուսի բովանդակությունը: Հարցը բնավ անտեղի չէ՝ հաշվի առնելով փողի ու եկամտի հանդեպ Գռզոյի կրքոտ պաշտամունքն ու տարատեսակ վիլենների վրա նրա ունեցած ազդեցությունը: Փաստորեն՝ երկրի վարի գնալը՝ հեչ, փողը՝ մեջ, հա՞: Ընդ որում՝ մեջ՝ նաև արցախցիների նսեմացման գնով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «դուք չեք ընտրել» արտահայտությունը: Եթե իրենք չեն ընտրել «Նավակ ճոճողի» իշխանոթունը, բա ինչո՞ւ է ՔՊ-ականների «նավաստի» Նիկոլը կործանում Արցախցիների ճակատագիրն այն դեպքում, երբ ժամանակին հայտարարում էր, թե ինքն իրավասու չէ Արցախի ու արցախցիների անունից բանակցություններ վարել: Բանակցություններ վարելու իրավունք չուներ, իսկ հիմա արցախահայերին հայկական ծագմամբ ադրբեջանցի սարքելու իրավասություն ունի՞: Կամ գնան Արցախում ցույց անեն, որ ի՞նչ անեն, եթե Միշելը Նիկոլի հետ է հանդիպում, այլ ոչ թե Արայիկ Հարությունյանի:

Բայց Վիլենին ամենաշատը փողն է հուզում, քաղաքացիների կողմից վճարվող հարկերը, որոնցից գոյանում է բյուջեն, իսկ դրանից էլ՝ վիլենների ջեբի ծախսը: Ընդ որում՝ բացառապես ջեբի ծախսը, քանի որ ստացած պարգևավճարները սրանց համար է՛լ թիվ չեն. տղերքը հաստացել են, թրփշացել՝ բռնելով գռզոյանալու ճանապարհը: