Armeniannews.Info
152 subscribers
13 photos
15 links
Download Telegram
Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում

Պուտինի խոհարար, «Վագների» ղեկավար Պրիգոժինը հայտարարել է, որ Դոնի Ռոստովը գրավելուց հետո պատրաստվում են լարժվել Մոսկվայի ուղղությամբ: Նա ՌԴ պաշտապանության նախարարին ու բանակի գլխավոր շտաբի պետին է պահանջել՝ բացատրություններ ներկայացնելու ռազմաճակատում կատարվողի համար: Նկատենք, որ սրանից առաջ էլ նուն Պրիգոժինը Բախմուտի թեժ մարտերի օրերին տելեգրամյան ալիքով մի քանի անգամ ուղերձ էր հղել ՌԴ ՊՆ-ին՝ բավարար քանակության զենք ուղարկելու ու իր զինվորներին անպաշտպան չթողնելու՝ սպառնալով լքել ճակատը: Ասել կուզի՝ Շոյգու-Պրիգոժին-ԳՇ պետ հակամարտությունը նոր չէ:

ՌԴ-ում ստեղծված լարված իրավիճակից ելնելով՝ Պուտինն է ուղերձ հղել՝ կոչ անելով «Վագներին» չդավաճանել հայրենիքն ու ներքին խժդժություններ չառաջացնել մի շրջանում, երբ դա ՌԴ-ին ամենաքիչն է պետք, ու չնայած դեռևս լիարժեքորեն պարզ չէ՝ռաջիկա ժամերին կամ օրերին ՌԴ-ում իրադարձություններն ինչ հունով են զարգանալու, բայց հարցերը՝ կապված բանակում այսօրինակ ներքին ապստամբութան հետ, բազմաթիվ են ու ոչ միանշանակ:

Ուկրաինայում պատերազմը «ջրի երես դուրս բերեց» ՌԴ-ի խոցելիությունը այդ երկրում ԽՍՀՄ գոյութան վերջին շրջանից առակա 5-րդ շարասյան իմաստով: Այդ շարասյունն այնքան է հզորացել, որ սկսել է բացահայտորեն աշխատել ՌԴ ազգային աշահերի դեմ, և այդ մասին գիատակցում է նաև Պուտինը, որի իրական աջակիցները ռուսաստանյան քաղաքական էլիտայում այնքան էլ շատ չեն՝ չնայած առերես ժպտացողների պակաս գոյոթյուն չունի: Արևմուտքի նպատակը նախևառաջ ոչ թե Ուկրաինայում Կիևի հաղթանակն է,այլ Մոսկվայում Պուտինի դեմ 5-րդ շարասյան կողմից կամ դրա աջակցությամբ հեղաշրջում կազմակերպելն ու ՌԴ-ն բացառապես Արևմուքի հանքահումքային կցորդ դարձնելը՝ զրկելու Մոսկվային սուվերենություն ձեռք բերելու հեռանկարից: Այսինքն՝ ստեղծվել է չափազանց պայթյունավտանգ մի իրավիճակ, որը կարող է ճակատագրական դառնալ ՌԴ-ի համար. կարող են կրկնվել 90-ականները, երբ ԽՍՀՄ փլուզման հետևանքով Ռուսասանը, իսկ նրա հետ նաև մյուս խորհդրային երկրները կրեցին տիտանական կորուստներ,իսկ ՌԴ-ին հազիվ հաջողվեց տոտալ փլուզումից ու մասնատվելուց փրկվել:

Ո՞վ է Պրիգոժինը, որը, փասորեն, իր քայլերով ռազմական հեղաշրջաման համար նախապայմաններ է ստեղծում: Պրիգոժինը Պուտինի խոհարարն է, այսինքն՝ ամենավստահելի մարդկանցից մեկն այս աշխարհում: Շատ հավանական է, որ Պրիգոժինի այսօրինակ ապստամբությունը Կրեմլի հետ պայմանավորվածութան հետևանք լինի, քանի որ եթե իրավիճակն այնպիսին է, որ Պուտինը պետք է հեռանա, ապա խնդիր է դրվելու նրան փոխարինել ոչ թե 5-րդ շարասյան անդամներից մեկով՝ թառած ռուսական քաղաքական էլիտայում, այլ՝ հայրենասեր մեկով: Այսինքն՝ խնդիր կա՝ թույլ չտալու ՌԴ-ում Փետրվարյան հեղափոխության կրկնություն ու պետության փլուզում: Պրիգոժինի ապստամբությունը կարող է համաձայնեցված լինել Պուտինի հետ՝ խուսափելու ՌԴ-ի համար վատթարագույն սցենարից:

Ի՞նչ կտա դա մեզ: Անքննարկելի է,որ իրական ազգային Ռուսաստանի վերածնունդը բխում է ՀՀ շահերից և միաժամանակ մահացու վտանգ է Նիկոլի համար, քանի որ ՌԴ ազգային շահերից չի բխում ՀՀ-ի թրքացումը, որի ջատագովն է Նիկոլը: Եթե նույնիսկ բանը չհասնի Պուտինի հեռացմանը, ապա ՌԴ-ն այլևս նույնը չի լինելու, ու արագանալու է 5-րդ շարասյունից մաքրման պրոցեսը, որը թերևս առաց այն էլ ընթանում է, բայց՝ ոչ ցանկալի տեմպերով:

Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ճակատագրական դառնալ Նիկոլի համար

ՌԴ-ում տեղի ունեցողը, անկասկած, ուղղակիորեն ազդելու է նաև Հայաստանի վրա. չնայած ընդունված է Նիկոլին համարել գլխավորապես Արևմուտքի դրածո կամ արևմտյան կենտրոններից հովանավորվող գործիչ, սակայն անհերքելի է նաև այն, որ նա հովանավորներ ունի նաև ՌԴ-ում ու գլխավորապես հենց այդ հովանավորների շնորհիվ է, որ նրան հաջողվում է Էդրողանի աջակցոթյամբ պահպանել իր իշխանությունը:

Հարց է առաջանում, թե ի՞նչ կարող է լինել Նիկոլի հետ, եթե Ռուաստանում Պրիգոժինի ապստամբությունը տա իր պտուղները, եթե այն ստիպի ՌԴ-ին առավել ինտենսիվորեն ինքնամաքրվել ներսից, եթե այնպիսի ուժեր դառնան գերիշխող, որոնց համար կենաց-մահու հարց կլինի հետխորհրդային երկրներում ՌԴ երբեմնի հզոր ազդեցութան վերականգնումը:

Եթե դա տեղի ունենա, ապա կասկած չկա, որ Նիկոլը հայտնվելու է աննախանձելի վիճակում. նա կարող է զրկվել իր քաղաքական հովանավորներից ՌԴ-ում՝ հայտնվելով մուրճի ու սալի արանքում: Իրական ազգային ուժերը չեն կարող Հայաստանում կատարվող այս կատավասիան հանդուրժել, քանի որ օբյեկտիվորեն Հայաստանը ռուսական շահի տեսանկյունից շատ կարևոր երկիր է, որը, սակայն, հենց հիմա Նիկոլն է քանդում՝ ստեղծելով նախապայմաններ՝ Կովկասից Մոսկվային դուրս դնելու:

Հենց որ Մոսկվան հասկանա, որ Նիկոլի թրքամետ քաղաքականությունն իրական վտանգ է իր համար, Հայաստանում մեծ հավանականութամբ իշխանափոխություն տեղի կունենա, բայց որպեսզի Մոսկվայում հասունանա այդ գիտակցումը, ՌԴ-ում պետք է էական բան փոխվի:
Ինչո՞ւ են իշխանությունները փորձում վիժեցնել «Հայաքվեն»

Մամուլում մանրամասներ են հայտնվել այն մասին, թե ինչպես են իշխանությունները փորձում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը վիժեցնել. իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը: Մասնավորապես՝ ՏԻՄ կառույցներից ոչ բոլորն են կատարում օրենքով սահմանված պարտավորությունները։ Ոմանք մերժում են ստորագրահավաքի անցկացման վայրեր հատկացնելու պահանջը, ոմանք վերաուղղորդում են քաղաքապետարան, չնայած, համաձայն օրենքի, ԿԸՀ-ի որոշումը ստանալուն պես համայնքապետարանները պարտավոր են տրամադրել տարածքներ:

Սա նշանակում է, որ իշխանությունները վախեցած են. նրանք սարսափում են հանրության մեծացող ճնշումից, քանի որ հասկանում են, որ չեն կարողանալու դիմակայել, եթե նախատեսված 50000 ստորագորությունը հավաքվի ու հարցը մտնի խորհդարան:

Խնդիրն այն է, որ չնայած իշխանաությունները, բնականաբար, մտադիր չեն հաշվի նստել 50000 ստորագրության հետ ու, բնակնաբար, ԱԺ-ում որդեգրելու են թրքամետ կեցվածք՝ բացառելու թուրքերի համար անցանկալի զարգացումները, սակայն ՔՊ-ում հասկանում են, որ այդ ամենը շատ լուրջ իմիջային վնաս կարող է հասցնել նրանց. ևս մեկ անգամ կընդգծվի ՔՊ-ի ով կամ ինչ լինելը, ևս մեկ անգամ ժողովրդին առիթ կունենա՝ արձանագրելու Նիկոլի թրքությունը: Իսկ դա պե՞տք է Նիկոլին…
Պուտինը Նիկոլին ցանկից ջնջել է

Ուշագրավ պատկեր է արձանագրվել. ՌԴ-ում տեղի ունեցողի ֆոնին ՌԴ ղեկավարը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի, Ղազախստանի ու Ուզբեկստանի իր կոլեգաների հետ՝ տեղեկացնելով երկրում տիրող իրավիճակի մասին։ Մինչդեռ Նիկոլին, փաստորեն, Պուտինը չի զանգահարել, ինչն ուղղակի ցուցիչ է այն բանի, թե ինչ մակարդակի վրա են այժմ գտնվում ՌԴ-ի ու ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ Հայաստանի հարաբերությունները .դրանք, կարելի է ասել, գտնվում են պատմական մինիմումի վրա, ինչը, իհարկե, Նիկոլի վաստակն է, որը նա ծախում է Արևմուտքի իր կոլեգաների վրա:

Իհարկե, բացառված չէ, որ հետո Պուտինը, այնուամենայնիվ, զանգահարի կամ գուցե Նիկոլը նախաձեռնություն ցուցաբերի, սակայն դա ոչինչ չի նշանակելու, և այն, որ Հայաստանը դուրս է մնացել առաջնային ցուցակից, խոսում է Մոսկվայում մեր երկրի հանդեպ առկա իրական վերաբերմունքի մասին:

Ի դեպ՝ ուշագրավ է, որ Հայաստանում դեռևս ԱԽ նիստ չի անցկացվել, մինչդեռ իսկապես արժեր՝ հաշվի առնելով որոշ նրբություններ:
Ալենը լուն ուխտ է սարքել

Մեկնաբանելով Արդբեջանի՝ Արցախի հետ երկխության միջազգային մեխանեիզմների ստեղմանն ուղղված մերժողական վերաբերմունքը՝ Սիմոնյան Ալենը հայտարարել է, թե եթե Ադրբեջանը չհամաձայնի երկխոսության միջազգային մեխանիզմներ ստեղծելու առաջարկիներին, ապա դա գերբացասական հետևանքներ կունենա նախևառաջ Բաքվի համար: Միաժամանակ Ալենը հավելել է, որ միջազգային հարթակներում պրոհայկական բանաձևերի ընդունումն է, որ հաճախ զսպում է Բաքվին՝ պատերազմ չհրահրելու՝ կոչ անելով «գնահատել այն, ինչ ունենք». չլինեին միջազգային հարթակներում ընդունված բանաձևերը, հիմա Հայաստանը թեժ պատերազմի մեջ էր գտնվելու:

Ալենը, ինչպես միշտ, իրականությունը խեղել է. նախ՝ գերագնահատել է երկխոսության միջազգային մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ Արևմուտքից եկող ազդակների նշանակությունը՝ չցանկանալով արձանագրել, որ Արևմուտքը ցանկացած դեպքում մտադիր չէ թշնամանալ Ադրբեջանի հետ հանուն Արցախի ժողովրդի՝ չնայած օբյեկտիվորեն այդ միջազգային մեխանիզմների ստեղծումը կարող է լծակ հանդիսանալ՝ Ադրբեջանն ավելի կառավարելի ու կանխատեսելի պահելու համար՝ հանգամանք, որը շատ լավ գիտակցում է Բաքուն ու հենց այդ պատճառով է նաև, որ դիմադրում է այդ գաղափարին, ապա՝ առայժմ պատերազմի բացակայությունը պայմանավորել է Արևմուտքի հայամետ ժեստերով, որը նույնպես սուտ է, քանի որ պատերազմ չի լինում գլխավորապես ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևորող երկրների շնորհիվ, օրինակ՝ Իրանի հստակ կեցվածքի. Էրդողանին այդպես էլ չի հաջողվում համոզել ԻԻՀ ղեկավարությանը, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն ունի բացառապես տնտեսական նպատակներ,ք անի որ Թեհրանում շատ լավ հասկանում են, որ այն իրականում աշխարհաքաղաքական լրջագույն պրոյեկտ է՝ ուղղված կոնկրետ Իրանի դեմ:

Ինչ վերաբերում է Արևմուտքից եկող հայամետ ազդակներին, ապա դրանք գործնականում չունեն մեծ նշանակություն՝ չնայած ասել, թե ընդհանրապես ոչինչ չարժեն, ևս սխալ կլինի:

Հասկանալի է, թե Ալենն ինչու է փորձել գերագնահատել այդ ազդակների նշանակությունը. ցանկացել է դրանց միջոցով փիառել շեֆին ու խաբել, թե իբր Նիկոլի ժողովրդավարության շնորհիվ է, որ Արևմուտքն ինչ-որ բանաձևեր է ընդունում կամ քննարկումներ իրականացնում: Ի գիտություն Ալենի՝ Նիկոլի դերն այդ ամենում զրոյական է. այդ մարդը ոչ մի առումով սուբյեկտ չէ, ինչպե՞ս կարող է ազդել այս կամ այն կենտրոնի վրա:
Գիտե՞ք՝ ինչու են պոռնկանում խոզերը, որովհետև չունեն փաստարկներ՝ փրկող Նիկոլի դեմքը

Նիկոլի թրփոշացած մսացու Ակեքսանյան Վահագը օրերս արտաթորած իր մանիպուլյատիվ ֆեյսբուքյան ստատուսի մոտիվներով ելույթ է ունեցել ԱԺ-ում՝ կրկին մանիպուլացնելով զենքի գնման թեման: Այս ճարպակալած խոզը, հայտարարելով, թե իբր 3 տարում Նիկոլը 10 տարվա կրկնապատիկն է գնել, փրփրած բերանով ասել է.«Ի՞նչ է սա, եթե ոչ հայրենավաճառության մասին փաստական ապացույց, և բնական է, որ ընդդիմությունը պետք է հրաժարվեր ու բոյկոտեր քննիչ հանձնաժողովի աշխատանքները…»:

Պետք է հասկանլ, թե ինչու է խռխռում խոզն ու փորձում մարդկանց հիմարացնել: Իրենք էլ գիտեն, որ զենքիի գնման Նիկոլի պլանն իրականում եղել է շղարշ՝ սպասվելիք դավաճանությունը քողարկելու համար: Որպեսզի ժամանակից շուտ չբացահայտվեր Նիկոլի իրական առաքելության էությունը, պետք էր ստեղծել տպավորություն, թե ոչ թե քանդում, այլ հզորացնում է բանակը՝ պատրաստվելով «ՍՈւ»-երով իբր նվաճել Բաքուն: Մինչդեռ պատռելով զենքի գնման՝ նախկին իշխանությունների կազմած ցուցակը՝ Նիկոլը բարենպաստ պայմաններ էր ստեղծում՝ Իլհամի բավարարելու համար. ռազմական ծախսերի հարցում կարևորը ոչ թե ծախսվող միջոցների ծավալն է, այլ՝ այն, թե որքան նպատակային են դրանք ծախսվում: Ահա հենց այդ նպատակայնության հարցում է, որ Նիկոլը միտումնավոր կերպով թերացել է՝ կատարելով այնպիսի գնումներ, որոնք անհամապատասխան էին մեր առաջ ծառացած մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է խոզի բերած «փաստարկին»՝ իբր փաստող նախկին իշխանությունների «դավաճան» լինելը, ապա առնվազը պետք է շարքային պոռնիկ լինել՝ Արցախն ու Հայաստանը սեփական ձեռքով թուրքին մատուցելու, իսկ հետո սեփական դավաճանությունը նախկինների վզին փաթաթելու:

Ընդդիմությունն էլ հրաժարվել է Անդոնի խաղը խաղալ, քանի որ շատ լավ ճանաչում է Անդոնին էլ, նրա փրչոտ շեֆին էլ ու չի ցանկանում իր մասնակցությամբ լեգիտիմացնել ազգին մոլորեցնելուն ուղղված այս խեղկատակությունը. Նիկոլն է հանձնել երկիրը, Նիկո՞լն է խոստովանելու իր հանցանքը:

Գիտե՞ք՝ ինչու են անդադար պոռնկանում խոզերը, որովհետև չունեն ասելիք ու չունեն իրական փաստարկներ՝ փրկող Նիկոլի դեմքը:
Ալենը հարգանք ու պատկառանք է մուրում

ԱԺ-ում Սիմոնյան Ալենն ընդդիմությանը կոչ է արել կարդալ իր՝ Խաչատրյան Վիգենի վերջին հրաժեշտին առնչվող ֆեյսբուքյան գրառումն ու ամաչել: «Մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում…:Դուք մեզ համար քաղաքական ընդդիմախոս չեք, դուք մեր և ժողովրդի համար քաղաքական բեռ եք, որը մենք կրում ենք երևի որպես պատիժ՝ անցած տարիների մեր սխալների համար: Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում»,-մասնավորապես՝հոխորտացել էր Ալենը՝ «Ֆեյսբուքում»:

Ալենն էթիկայի տեսանկյունից մի անթույլատրելի բան է արել. փորձել է զոռով Խաչատրյան Վիգենի նկատմամբ հարգանք ու ակնածանք կորզել, քանի որ նա կարծում է, թե ընդդիմադիր պատգամավորներն էլ պետք է գային ու ասենք Գռզոյի ու Անդոնի նման գովաբանեին Վիգենին մի դեպքում, երբ բոլորին է հայտնի, թե ինչ օրակարգ էր նա սպասարկում:

Ալենը չի կարողացել մարսել այն փաստը, որ Խաչատրյան Վիգեն գովաբանել կարող են միմիայն գզռոները, որոնց համար «Հայաստան» կամ «ազգային արժանապատվություն» եզրերը «ֆուֆլո» բաներ են.Վիգենն իր վերջին տարիների քաղաքական գործունեությամբ հենց Հայաստանն ու բոլորիս ազգային արժանապատությունն էր ամեն օր ոչնչացնում՝ ստիպելու բոլորին պարել թուրքերի դուդուկի տակ: Հետևաբար՝ ընդդիմության այդօրինակ կեցվածքը խիստ օբյեկտիվ գնահատական պետք է համարել ու անկեղծ ժեստ. ի տարբերություն Ալենի՝ ընդդիմությունը չի կարող նորմալ մարդկանց նույն հարթության վրա դնել թուրքերի գովազդային գործակալների հետ:

Թող չկասկածի Ալենը, եթե վաղը ինքը, գռզոներն ու անդոնները հայտնվեն Վիգենի կարգավիճակում, նորմալ մարդիկ ավելի վատ կերպով են արձագանքելու՝ ոչ միայն չհարգելով նրանց հիշատակը, այլև հոգաչափ ուրախանալով. ազգի գլխին բեռ ու պատուհաս դարձածներն իրավունք չունեն՝ արևի երես տեսնելու:

Առողջ եղեք…
Կոնջորյան Հայկոն կանգնել է Ալենի թասիբին

ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն է Աժ-ում փորձել կանգնել Սիմոնյան Ալենի թասիբին՝ Սեյրան Օհանյանին հարց ուղղելով՝ դուք դաստիրակություն ստացե՞լ եք:

Իրենց «դու»-ով դիմելու պատճառով մինչև հոգու խորքը վիրավորված ՔՊ-ականները լրիվ մազալու դեմքեր են. միայն նարցիսիզմով անհուսորեն տառապողները կարող են հարգանք կամ «դուք» պահանջել ընդդիմությունից այն դեպքում, կերբ այս տարիների ընթացքում ոչինչ չեն արել «դու»-ից «դուք» դառնալու: Ավելին՝ արել են ամեն ինչ՝ «արա» կոչվելու՝ այդպես էլ «արքա» չդառնալու տխուր հեռանկարով: «Դուք»-ը պետք է վաստակել, այլ ոչ թե պահանջել ու հակառակը ստանալ՝ է՛լ ավելի խայտառակվելով:

Ինչ վերաբերում է դաստիարակությանը, ապա ով-ով, բայց Ալենն ու նրա պաշտպանները պետք է ծպտուն անգամ չհանեն. դաստիարակված լիներ Ալենը, թքան ուխտի ճշգրիտ համբավ ձեռք չէր բերի՝ սպառնալով թքել ամենուր:

Թրքան շներ…
Մեռելը՝ քաղաքական սակարկման առրկա

ՔՊ-ական Հակոբյան Հասմիկը կիսահռետորական հարց է ուղղել խորհրդարանական ընդդիմությանը՝ անբարո կերպով քաղաքական սակարկումների առարկա դարձնելով սեփական մեռելին. «Ինչի՞ց էիք վախենում, վախենում էիք ձեր ինքնասիրության ճնշումի՞ց, անհաջողությունի՞ց, թե՞ երեխաների նման ֆիզիկական անհարմարավետություն էիք զգում, երբ ձեր գործընկերոջ հոգեհանգստին չէիք մասնակցում, ԱԺ-ում տեղադրված սգո մատյանում գրանցում չէիք անում»:

Հակոբյան Հասմիկն ընդդիմությանը շփոթել է յուր լիդեր Նիկիոլի հետ. Նիկոլն էր, չէ՞, տակը լցրած ֆրֆռում՝ պատերազմին հաջորդած շրջանում նույնիսկ զուգարան գնալով բազմահազար ոստիկանների ուղեկցությամբ կամ մտնում Աննայի ծոցը կեսգիշերին:

Ինչո՞ւ կամ ինչի՞ց պետք է վախենա ընդդիմությունը՝ Խաչատրյան Վիգենի մասին սգո մատյանում ոչինչ չգրելով: Ի՞նչ գրեին, օրինակ, սգո մատյանում, եթե ընդունված է գնացողի հետևից կա՛մ խոսել լավը, կա՛մ լռել ու ավելորդ չարծարծել: Հիմա ընդդիմությունը որոշել է ուղղակի լռել՝ ելնելով օբյեկտիվ իրողություններից, վա՞տ բան է արել:

Առհասարակ թեման այսպես ակտիվորեն արծարծելն ու մահացած մարդուն փաստացի քաղաքական սակարկություների առարկա դարձնելն ի ցույց է դնում ՔՊ-ի անբարո դեմքը՝ ևս մեկ անգամ ապացուցելով,որ այս մարդիկ սրբություն ու արժեհամակարգ ընդհանրապես չունեն:

Բենամուսներ…
Սյամոյի կոտրած «պլաստինկան»

Հարցին՝ Ստեփանակերտը դե՞մ է Բաքվի հետ երկխոսությանը, թե՞ խնդիրն արտաքին խառնակիչներն են, Արցախում խառնակչությամբ զբաղվող Սյամոն պատասխանել է՝ նայած՝ ինչպես են ձևակերպում խնդիրները: Նա հայտարարել է, որ Արցախի իշխանությունները խուսափում են պատասխանատվություն վերցնելուց, մինչդեռ առաջին բանը, որ պետք է անել, Բաքվի հետ փոխվստահելի մթնոլորտ ստեղծելն է: Ասել կուզի՝ Սյամոն Ստեփանակերտի իշխանություններին է մեղադրել Բաքվի հետ կառուցողական հարաբերություններ չունենալու համար:

Տեսականորեն հնարավո՞ր է Բաքու-Ստեփանակերտ փոխվստահելի ուղիղ երկխոսություն, թե՞ Սյամոն «ոռից օյին է հանում»: Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է տեսնել՝ ինչ ազդանշաններ են գալիս Բաքվից՝ Հայաստան կամ Արցախ: Օրինակ՝ հենց նոր Ադրբեջանի պաշտպանության նախարար հասանովը պատմել է, թե որքան հեշտությամբ կարող են ոչնչացնել «Ղարաբաղի տնտեսական գոտում տեղակայված հայկական անօրինական զինված խմբավորումները», օրերս էլ Ադրբեջանում մի նոր հակահայ նախաձեռնություն է իրականացվել, ու ազիկները որոշել են «Արևմտյան Ադրբեջանի հանրագիտարան թողարկել»՝ նվիրված Հայաստանից Ադրբեջան արտագաղթած իրենց հայրենակիցներին: ԶԼՄ-ներն էլ լի են ադրբեջանցիների անձնական պատմություններով, որոնք նկարագրում են նրանց՝ Հայաստանում ապրած տարիների քաղցր հուշերի մասին: Կարճ ասած՝ Իլհամը հիմքեր է նախապատրաստում՝ առնվազը Հայաստանի մի քանի մարզ զորքեր մտցնելու համար, իսկ Արցախի թեման առհասարակ ավելորդ է համարվում շոշափել, քանի որ Հասանովը պատրաստվում է շատ փոքր ուժերով վերջ դնել Արցախում հայերի բազմահազարմյա գոյությանը:

Հիմա այս իրավիճակում Սյամոյի մեկնաբանությունն արդյոք թրքաբարո չէ՞: Համաձայնեք, որ միայն թրքաբարոն կարող է գիշատչի՝ իր զոհին հոշոտելու ցանկությունն ու դրան միտված գործողությունները պայմանավորել զոհի ինքնապաշտպանական բնազդով: Սյամոն ասում է՝ եթե չեք ուզում, որ Բաքուն ձեզ ոչնչացնի, Արցախցինե՛ր, մտեք նրա հետ ուղիղ երկխոսության մեջ, իսկ թե ինչ է Բաքուն հասկանում «ուղիղ երկխոսության» տակ, շատ լավ շարադրում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները՝ հանձնվել Բաքվի ողորմածությանը: Այսինքն՝ Սյամոն առաջարկում է հանձնվել հայատյացությամբ ներծծված պետության ողորմածությանը, քանի որ ցանկացած ուղիղ երկխոսություն Բաքուն դարձնելու է նոր ցեղասպանության նախերգանք:

Ինչո՞ւ է Սյամոն անում այս ամենը: Մի շատ պարզ պատճառով. տականք է…
Սյամոյի «կանաչ գոտին»

Հարցին՝ արդյոք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության դեպքում այլևս Զաքիր Հասանովը չի՞ խոսելու մեկ կորպուսի մակարդակով Արցախը գրավելու մասին, Սյամոն «հետաքրքիր» պատասխան է տվել՝ կոչ անելով չմանրանալ ու իրեն վստահել. պարզվում է՝ պատրաստվում է ազիկների հետ Արցախում «կանաչ գոտի» ստեղծել: Ըստ Սյամոյի՝ քանի դեռ Ստեփանակերտը չի բանակցում Բաքվի հետ, չի կարող պարզ լինել՝ Բաքուն ինչ ծրագրեր ունի կամ չունի: «Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ա հայտարարում»,-ասել է Սյամոն՝ նկատի ունենալով Հասանովի վերջին հայտարարությունները:

Ի՞նչ կանաչ գոտու մասին է խոսում Սյամոն, երբ Ադրբեջանը խոստանում է Արցախը արյան ծովի վերածել, եթե արցախցիները չդառնան իր հպատակները: Ո՞վ է տալու Սյամոյին երաշխիք կանաչ կամ ասենք երկնագույն գոտի ստեղծելու համար, եթե ազերիների նպատակը Արցախը հայաթափելն է: «Կանաչ գոտի» կոչվածն ակնհայտորեն Սյամոյի վարդագույն ֆանտազիայի արգասիք է, որի նպատակը արցախցիների «գլխի տակ փափուկ բարձ դնելն է»: Սյամոն, ըստ էության, առաջարկում է նախ հպատակվել Արդբեջանին ,հետո տեսնել, թե ինչ է Բաքուն անում հայերի հետ՝ խոստանալով՝ կբանակցի Իլհամի հետ ու վերջինս արցախցիների համար «կանաչ գոտի» կստեղծի՝ թույլատրելով գոյատևել, և սա՝ այն դեպքում, երբ առնվազը պետք է տհաս հորթ լինել՝ հավատալու Ադրբեջանի կազմում արցախցիների ապագային:

Մյուս կողմից՝ ոչ պակաս կասկածելի է թվում Սյամոյի այն պնդումը, թե իրեն չի հետարքրում՝ ով ինչ է հայտարարում: Հարց՝ իսկ ի՞նչ է ընդհանրապես Սյամոյին հետաքրքրում կամ իր թեզերը կառուցելիս ի՞նչ փաստական տվյալների վրա է հենվում, արդյոք Հասանովի խոսքերը ցուցիչ չե՞ն նրա հնչեցրած թեզերի սնամեջության: Իհարկե, այդ իսկ պատճառով էլ Սյամոն չի ցանկանում ականջները լայն բացել ու Հասանովին լսել, քանի որ Բաքվից եկող այդօրինակ հայտարարությունները բացահայտում են Սյամոյի թեզերի վտանգավորությունն ու սթափեցնում Արցախցիներին:

Արցախին սպասվելիքի գլխավոր ցուցիչը ոչ թե Սյամոյի լոլոներն են, այլ՝ թուրքերի՝շատ հստակ շարադրված մեսիջները, որոնք լավատեսության ոչ մի հիմք չեն ստեղծում:
Ահա թե ինչ էր անում Աննան բունկերներում

Մեկնաբանելով պատերազմի օրերին Աննայի՝ բունկերներում հայ զինվորականությանը ցուցաբերած «բարոյական աջակցության» փաստը՝ Նիկոլն ասել է, թե Աննայի այցը՝ պատերազմի գոտի իրականացվել է՝ դրական ազդեցություն թողնելու նկատառումով. մարդիկ «այդ ծանր մթոնոլորտում» կտեսնեն Աննային ու կմխիթարվեն: Ինչ վերաբերում է հրամկազմի հետ Աննայի հանդիպումներին, ապա դրանք, ըստ Նիկոլի, կրել են լոկ քաղաքավարական բնույթ՝ մի 15 րոպեով: «Էդ քաղաքավարական այցն էղել ա, գնացել ա, բարևել ա, ողջունել ա, 10-15 րոպե մնացել ա էնտեղ ու դուրս ա էկել»,-հայտարարել է Նիկոլը՝ հավելելով՝ դրանից հետո Աննան կազմել է մարտական ջոկատ (խոսքը «Էրատոյի» մասին է) ու գնացել Սյունիք՝ մարզվելու, հետո՝ ռազմաչակատ, բայց ոչ առաջնային:

Աննան Նիկոլին խաբել է. նա պատերազմի ողջ ընթացքում Սյամոյին «բարոյական աջակցություն» է ցուցաբերել բունկերներում ու հաստատ ոչ 10-15 րոպեով. հո Սյամոն պատանի չէ՞, որ 10-15 րոպեն բավական լիներ, մի ժամ-ժամուկես առնվազը պետք էր՝ «սոկերը քաշելու»: Ընդ որում՝ «սոկերի քաշման» պրոցեսը կրել է խիստ սիստեմատիկ բնույթ, որի ընթացքում Աննան այնպես է կատարել իր առաքելությունը, որ համը մնացել է Սյամոյի բերանը:

Աննայի՝ բունկերներ գնալու, զինվորկանությանը տեսակցելու միակ նպատակը եղել է Արցախի հանձնման պրոցեսին մոտիկից հետևելն ու զինվորականությանը հրահանգավորելը՝ ինչպես պետք է անեն, ում հետ ինչ պետք է անեն ու ինչ տեմպերով: Սյամոյի հետ միասին Աննայի պարտականությունն էր հայ զինվորի հաղթանակը թույլ չտալը, հայկական կողմի հաղթանակը բացառելն այն դեպքում, երբ կար իրական շանս՝ պատերզմն այս արդյունքներով չավարտելու:
Նիկոլը, ուղիղ նայելով զոհվածի հոր աչքերին, լկտիաբար խաբել է նրան

Անդոնի հանձնաժողովին գոնե ինչ-որ լեգիտիմություն հաղորդելու նպատտակով իր «հարցաքննությանը» զոհված զինովրներից մեկի հորը հրավիրած ու նրա ներկայությունն ապահոված Նիկոլը, պատասխանբելով հարցին, թե արդյոք պատերազմի սկսվելուց հետո արվե՞լ է առավելագույնը, որ տեղի չունենա այն, ինչ որ տեղի ունեցավ, նախ դրական պատասխան է տվել, ապա հիշել երրորդ նախագահի հարցազրույցն այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում բավարարվել 7 շրջանով՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով: Ըստ Նիկոլի՝ չնայած ամեն ինչ արվել է, բայց պատերազմից խուսափել չի ստացվել Ադրբեջանի ագահության ու ռազմատենչության պատճառով:

Նիկոլն անբարո կերպով խաբել է զոհված զինծառայողի հորը. հրաժարվելով Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունից ու նույնիսկ զենքերի գնման պլանից, բանակցությունները սկսելով զրոյական կետից, Արցախը հռչակելով՝ Հայաստան՝ Նիկոլը ինքն է սադրել պատերազմ՝ջուր լցնելով Թուրքիայի ջրաղացին: Նույն Լավրովը պատեհ առիթը երբեք բաց չի թողնում՝ հայտարարելու, որ կար իրական հնարավորություն՝ պատերազմից խուսափելու, և դա 5+2-ին համաձայնելն էր, որին Նիկոլը չգնաց նույնիսկ այն ժամանակ, երբ նրան պատերազմի դադարեցման առաջարկություն արեց Պուտինը՝ Շուշին հայկական վերահսկողության տակ թողնելու վերաբերյալ: Այսինքն՝ ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ էլ դրա ընթացքում Նիկոլը մատը մատին չի տվել՝ խուսափելու դրա ներկայիս հետևանքներից:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խոսքերը վկայակոչելուն, ապա Նիկոլը դա արել է մեկ նպատակով՝ մեղքն իրենից թոթափելու ու իր լոլոներին արժանահավատություն հաղորդելու՝ հանգելով հակառակ արդյունքին: Նիկոլը մոռացել է, թե ինչպես էր հեղափոխությունից հետո ԱԺ-ում վստահեցնում, որ իր շարժումը շատ դրական հետևանք է ունենալու Արցախի սուբյեկտայնության բարձրացման ու պետականության կայացման գործընթացի վրա, իբր Իլհամը տեսնելու էր իր «դեմոկրատ» երեսն ու վախից լցներ տակը: Այնինչ եկել էր՝ Արցախը քեշ փողով ծախելու ու Շուշին ազերիներին նվիրելու:
Նիկոլը նոր «կռուտիտ» է մտածել

Փորձելով ինչ-որ տրամաբանական բացատրություն գտնել իր դրսևորած վարքին, որի պատճառով «Լավրովի պլանի» խաղաղ իրագործման փոխարեն ստացանք ավերիչ պատերազմ ու անհամեմատ ավելի վատ պայմաններով զինադադար՝ «կռուտիտներ» հորինելու գործում մասնագիտացած Նիկոլը Անդոնի հանձնաժողովում ասել է.«Նոյեմբերի 9-ի պարտավորությունների կատարման որակը պատկերացում ա տալիս, թե… իհարկե, ո՛չ ամբողջական, ո՛չ նույնական, պարզ է, թե էդ պլանն ընդունելու դեպքում դրա իրագործման ընթացքում ինչ մարտահրավերների առաջ մենք կկանգնեինք՝ սկսած Խծաբերդից, վերջացրած Փառուխով, վերջացրած Լաչինի միջանցքով»:

Նիկոլը հերթական անհաջող «կռուտիտն» է փորձել հասարակության ականջներից կախել՝ փորձելով արդարացնել իր սադրիչ վարքը, իր «զրոյական կետը», որի պատճառով կանգնեցինք կոտրած տաշտակի առջև: Նախ՝ պետք է արձանագրել, որ «Լավրովի պլանը» «5+2» էր ենթադրում, ինչն ինքնաբերաբար բացառելու էր Լաչինի միջանցքի թեման առնվազը նախքան Արցախպի վերջնական կարգավիճակի ճշգրտումը, որը հետաձգվելու էր երկար տարիներ, ապա՝ փաստ է, որ Փառուխն ու Խծաբերդը հետևանք են գլխավորապես Հայաստանի թուլացած դիրքերի, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ոչնչացված պետականության այն դեպքում, երբ «Լավրովի պլանի» իրագործման դեպքում Հայաստանի պետականությունը վնաս չէր կրելու, ընդհակառակը՝ տարածաշրջանում ավելի ամուր կայություն էր տիրելու, ու բացառվելու էր Թուրքիայի՝ Կովկաս ներխուժումը:

Բայց Նիկոլի տերերին «Լավրովի պլանը» ձեռնտու չէր. նրանց պետք էր Թուրքիայի առաջխաղացում դեպի մերձկասպյան գոտիներ, ինչն էլ ապահովեց Նիկոլի արկածախնդրությունը, որը նա հիմա ուզում է այլոց վզին փաթաթել:
Անդոնը կրկին չի կարողացել իր ասելիքը շարադրել այնպես, որ գոնե հիմարներին կարողանա հավատ ներշնչել

Անդոնը լծվել է Նիկոլի հիմարագույն թեզերից մեկը՝ պատերազմի սկսվելու օրվա մասին անտեղյակության վերաբերյալ լոլոյին արժանահավատություն հաղորդելու գործին. լրագրողի հետ հարցազրույցում իրենց «անտեղյակությունը» պատճառաբանել է թշնամու կողմից խլացուցիչներ գործածելով, որոնք իբր թույլ չեն տվել պատկերացում ունենալ պատերազմի սկզբի հստակ օրվա մասին: Ընդ որում՝ Անդոնն այս ամենը համարել է «համապատասխան կառույցներում» առկա խնդիրների արգասիք: Ըստ Անդոնի՝ ուժային բոլոր կառույցները պետք է դասեր քաղեն կատարվածից ու այլևս նման թերացում իրենց թույլ չտան:

Անդոնը կրկին չի կարողացել իր ասելիքը շարադրել այնպես, որ գոնե հիմարներին կարողանա հավատ ներշնչել. ՀՀ ղեկավարությունը ինֆորմացիայի խնդիր չի ունեցել, քանի որ ՀՀ-ին անխուսափելի պատերազմի տեղի ու ժամանակի մասին կոնկրետ տեղեկություն է տրամադրել ռուսական հետախուզությունը: Սա՝ ամենաքիչը: Այսինքն՝ պատերազմին ընդառաջ ասենք զորքերի բացազատում չանելը պայմանավորված է եղել ոչ թե անտեղյակությամբ, այլ՝ շատ կոնկրետ դավադրությամբ. բա Նիկոլին ու Անդոնին է՛լ ինչո՞ւ էին հացի տեր սարքում, հո մեկին միլիարդատեր, մյուսին էլ միլիոնատեր չէի՞ն դարձնում, որ բանակը պատերազմին նախապատրաստեին: Դարձնում էին, որ անեն այն, ինչ որ արեցին ու դեռ անելու են. ծրագիրն ամբողջությամբ դեռ չեն իրականացրել:
Դատարանը որոշել է խոզին քերթել

Նիկոլի ձախ ամորձու կարգավիճակ ունեցող ՔՊ-ական խոզակերպին դատարանը որոշել է պատժել ու հիշեցնել անցյալի պարտքերի մասին. Երևանի առաջին ատյանի դատարանը վճռել է Ալեքսանյան Վահագից հոգուտ Սլավոնական համալսարանի 1700 դոլարի կարգի գումար բռնագանձել:

Պարզվում է՝ սա սովորել է Սլավոնականի իրավաբանականում,բայց քննությունները հանձնել չկարողանալու պատճառով դուրս է մնացել բուհից՝ ուսման վարձի գծով պարտք մնալով: Եվ ահա հիմա Սլավոնականը դատի է տվել կարկառուն ՔՊ-ականին՝ հին հաշիվները մաքրել ստիպելով:

Իհարկե, 1700 չէ, 170000 դոլար էլ կարող է Նիկոլի հետույքով թրփոշացած խոզը մուծել, տո որ պետք լինի, Գռզոյի բանկից միլիոն դոլար էլ «վարկ կվերցնի» ու թեման կփակի. դիմացները խաղ չկա, երկիրն էլ, ամեն ինչն էլ իրենցն է, բա փողը պրոբլե՞մ է…

Փողը պրոբլեմ չէ, իհարկե, բայց պրոբլեմն ուրիշ է. Վահագը, փաստորեն, Նիկոլի հետնորդն է, քանի որ Նիկոլն էլ թերի բարձրագույն ունեցող մեկն է, որին ԵՊՀ-ից ժամանակին դուրս էին թողել, ինչը, սակայն, նրան չէր խանգարել գործ տալով ինքնահաստատվել ու մի «գեղեցիկ օր» իշխանություն վերցնել:

Ամենամեծ պրոբլեմը, իհարկե, Հայաստանինն է. երկիրը ղեկավարում են տառացիորեն թերուս ինչ-որ տարրեր, որոնք դեռ մինչև երեկ ասֆալտներին փռված էին, իսկ այսօր արդեն՝ լուրջ դեմքեր:

Երևի հենց ճակատագրի այսպիսի ընդհանրությունն է, որ Նիկոլին ստիպել է խոզին առաջ տանել. նրա մեջ Նիկոլն իրեն է տեսել, տեսել ու սիրտը լցրել:
Ղազարյան Սոնան կարևոր ինֆորմացիայի արտահոսք է թույլ տվել

ՔՊ-ական Ղազարյան Սոնան է որոշ նյուանսներ բացահայտել հետպատերազմյան ՔՊ-ի ներքին խոհանոցից՝ հայտնելով, թե ինչ սկզբունքով է Նիկոլը տարբեր երկրներում դեսպաններ նշանակել: «Դեսպան են նշանակվել նրանք, ովքեր առնվազը խաղաղության օրակարգի կրող են, և դրա օրինակն է տիկին Մակունցը, ով ջանք ու եռանդ չի խնայում օրակարգի հաստատման համար: Նույնը՝ պարոն Ավետիսյանը, նույն պարոն Իգիթյանը, ես կարծում եմ՝ նրանք էլ խաղաղության օրակարգի կրողներ են»,-հայտարաել է Սոնան՝ հավելելով, որ խնդիր կա՝ փոխելու դիվանագետների խոսույթը:

Հայատանը ռազմի դաշտում կանխորոշված պարտության տարած Նիկոլի այս թիմակիցը չափազանց կարևոր ինֆորմացիա է հայտնել, որը թերևս ավելի շուտ ինքնախոստովանություն է, քան ինչ-որ գաղտնիքի բացահայտում. ողջ ազգը գիտի սրանց դավաճան էության մասին:

Այսպիսով՝ ինչի՞ մասին է այս ՔՊ-ականը հայտնել: Նա խոստովանել է, որ Նիկոլի համար կարևորը ոչ թե դիվանագիտական աշխատանքի մեկնողի պրոֆեսիոնալ ընդունակություններն են կամ նույնիսկ ՔՊ-ական լինել-չլինելը, այլ՝ «խաղաղության օրակարգին» հավատարմությունը: Իսկ ի՞նչ է ասել «խաղաղության օրակարգ»: Դա ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի ազգային շահերի սպասարկումը՝ օտար ափերում: Այսինքն՝ Մակունցը, Իգիթյանը, Ավետիսյանը կամ ասենք Ենգիբարյանն էլ մեկ գաղափարի գրողներ են՝ պանթյուրքիզմի, որի շահերի սպասարկմանն է ուղղված նույն «խաղաղության օրակարգը»: Այսինքն՝ սրանք ոչ թե սպասարկում են ՀՀ շահերը, այլ՝ թուրք-ադրբեջանական, և հենց այդ փաստն է, որ չափազանց արժևորվում է Նիկոլի կողմից, քանի որ նպաստում է Հայաստանի կործանմանն ու Սփյուռքի ջլատմանը:

Ոչ միայն դեսպաններին, այլև պատգամավորներին ու նախարաներին է Նիկոլը նշանակում Ղազարյան Սոնայի մատնանշած սկզբունքով, քանզի այդ մարդու առաքելությունը լոկ մեկն է՝ Հայաստանն ասենք թուրքական Սամսունի կարգի մի բան սարքելը:
Իլհամը լկտիացել է մեկ պարզ պատճառով

Արցախում ադրբեջանական սադրանքների հետևանքով արձանագրված զոհերի ու ամերիկյան բանակցությունների ֆոնին Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։ «Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»-մասնավորապես՝ ասված է հայտարությունում:

Ադրբեջանի ուղերձը հստակ է. Բաքուն մի քանի օր տևելիք բանակցություններում փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ընդ որում՝ հայտնի է, որ Արցախում սադրանքից առաջ էլ պարբերաբար գնդակոծվել է Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանը, ինչը թերևս «մեսիջ» է՝ ոչ միայն ուղղված Երևանին:

Հիմա գնդակը ոչ միայն կամ ոչ այնքան Երևանի դաշտում է, որքան թերևս նույն ԱՄՆ-ի կամ Արևմուտքի. Ադրբեջանի լկտիությունը հետևանք է Արևմուտքի խիստ մեղմ կեցվածքի, երբ չնայած հայտարարությունների մակարդակով հնչում են հայամետ արտահայտություններ, սակայն պրակտիկ հարթության մեջ զրոյական հակազդեցություն ենք տեսնում, ինչն էլ, բնականաբար, ոգևորում է Իլհամին՝ նրան է՛լ ավելի սանձարձակ դարձնելով:

Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է հասնել հակամարտության լիարժեք կարգավորման, ապա պետք է պրակտիկորեն ապացուցի իր մտայնությունը, հակառակ դեպքում Արցախի ուղղությամբ արձակվող կրակոցներն ու զոհերը կարող են դիտվել որպես ԱՄՆ-ի կողմից խրախուսվող սադրանք, որի նպատակը Արցախին կոնկրետ ուղերձ հղելն է՝ չդիմադրելու Իլհամին ու հաննձվելու նրա ողորմածությանը:

Ա՛յ թե ինչի է հանգեցնում Նիկոլի անատամ քաղաքականությունը, երբ վաճառքի են հանվում հայ ժողովրդի կենսական շահերը՝ հանուն մեկ բանի՝ Նիկոլի աթոռի անձեռնմխելիության:
Եթե Նիկոլը երկիրը բացահայտորեն հանձնում է թուրքին, ընդդիմությունը ո՞ւմ մեղադրի, Չինգիզ խանի՞ն

Լամայի դիմագծերով աչքի ընկնող ՔՊ-ական Ռուբինյան Ռուբիկը՝ թուրք Քըլըչի ջահելը, «Ազատության» հետ զրույցում արձագանքելով ընդդիմության այն նկատառմանը, որ Հայաստանի ու Արցախի գլխին եկած դժբախտությունները տեղի են ունեցել ու շարունակում են ունենալ ՔՊ-ական իշխանության վարած քաղաքականութան հետևանքով, ասել է.«Չե՞ք կարծում, որ մի փոքր տարօրինակ է, երբ որ ցանկացած ագրեսիա, որն իրականացվում է Հայաստանի դեմ, ըստ ընդդիմության, մեղավորը Հայաստանն է: Նոյեմբերի 9-ի հայտարարության ցանկացած խախտում, երբ որ տեղի է ունենում, մեղավորը Հայաստանն է, պատերզմ է տեղի ունենում՝ մեղավորը Հայաստանն է, ինչ տեղի ա ունենում՝ մեղվորը Հայաստանն է, հա՞»: Ըստ Ռուբոյի՝ Հայաստանի դեմ կատարվող հանցագործությունների համար ընդդիմությունը պետք է մեղադրի ոչ թե Կառավարությանը, այլ՝ հանցագործություն անողին:

Իրոք, իսկ ինչո՞ւ է այդպես: Այդպես է, քանի որ ընդդիմությունն Իլհամին կամ նույն Էրդողանին մեղադրելու խորքային հիմքեր չունի, քանզի բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այդ մարդիկ հայ ժողովրդի ու հայոց պետականության թշնամիներն են՝ պատրաստ վերցնել այնքան, որքան կտա Նիկոլն իրենց: Ընդդիմությունը, մեղադրելով Նիկոլին, ոչ թե արդարացնում է թուրքերին, այլ արձանագրում է այն փաստը, որ թուրքերի առաջխաղացումն ու Իլհամի երազանքների իրագործումը տեղի են ունենում մեկ պարզ պատճառով՝ Նիկոլի դավաճանության: Եթե թշնամուն պետության բանալիները հանձնում են ներսից, ո՞վ է մեղավոր պետության կորստի համար, բանալին վերցնո՞ղը, թե՞ այն կամովին տվողը: Ինչպե՞ս պատահեց, որ հենց Նիկոլի օրոք թուրքը սկսեց Հայաստանը տեռորի ենթարկել ու գրեթե վերջ դնել Արցախի գոյությանը: Չէ՞ որ թուրքը նույնն էր նաև երեկ, նույնն է եղել դարեր ի վեր, նույնն է լինելու նաև վաղը: Օրինակ՝ ո՞վ էր Նիկոլի լեզվից քաշում Արցախը՝ Հայաստան հռչակել կամ արևմտյան հարթակներում բանակցելով՝ Արցախի սուբյեկտայնության կամ կարգավիճակի թեման թաղել-պրծնել, ինչի հետևանքով ազերին հենց հիմա Արցախը ենթարկում է տոտալ շրջափակման՝ հոխորտալով բոլոր նրանց վրա, որոնք փորձում են իրավիճակի վրա ազդել: Բա եթե Նիկոլը երկիրը բացահայտորեն հանձնում է թուրքին, ընդդիմությունը ո՞ւմ մեղադրի, Չինգիզ խանի՞ն:

Բայց միայն Նիկոլը չէ, որ պատասխանատտու է այս իրավիճակի համար: Ռուբոների պատասխան տալու ժամանկն էլ է գալու ու գալու է շատ արագ…
Անդոնը չի կարողանում մարսել Սերժ Սարգսյանի ձեռքբերումը

Անդոնը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ձեռք բերված զինատեսակները կրել են «ժողովրդին ոգևորող փիառ բնույթ»՝ կոնկրետ մատնանշելով «Իսկանդերի» գնման փաստը: «Օրինակ՝ նույն «Իսկանդերը», հիշո՞ւմ եք, երբ որ մտնում էր հրապարակ հաղորդավարն ասում էր՝ հրապարակ մտավ «Իսկանդերը»: Մենք կուզեինք, որ բոլոր զինատեսակները ամբողջ ծավալով կարողանային նպաստել մեր հաղթանակներին»,-հայտարարել է Նիկոլի փիառը կյանքի նպատակ դարձրած այս ՔՊ-ականը:

Անդոնն ու Նիկոլն այս օրերին լուծում են մեկ հիմնական խնդիր՝ հանրությանը մոլորեցնելու, այնպիսի ստեր հորինելու, որ որպես պատերազմի հետևանքների մեղավոր հանկարծ Նիկոլը չդիտարկվի: Դրա համար Անդոնը հերթական մի կեղծ թեզ է առաջ քաշում՝ թիրախավորելով նախկին իշխանություններին, պաշտպանելով Նիկոլին. պնդում է, թե «Իսկանդերի» ձեռքբերումը չի ունեցել գործնական նշանակություն այն դեպքում, երբ գաղտնիք չէ, թե նույն այդ ստրատեգիական նշանակության զինատեսակը, որ Մոսկվան Երևանին էր տրամադրել շնորհիվ ՀՀ իշխանությունների ու Կրեմլի միջև հարաբերությունների փոխվստահելիության, որքան մեծ նշանակություն է ունեցել Ադրբեջանի զսպման հարցում: ՌԴ-ն հենց այդ նպատակով էլ, ըստ էության, տրմադրել էր զենքը Հայաստանին: Ի դեպ՝ զենքը տրամադրվել էր ոչ թե «վիտրինայում» դնելու, այլ հարկ եղած ժամանակ այն ազիկների գլխին պայթեցնելու նպատակով, մինչդեռ հետո պետք է գար Նիկոլն ու սկսեր հարված հասցնել ռուսական զենքի հեղինակությանը՝ «10%-ով պայթելու» մասին անհեթեթ հեքիաթներ հորինելով:

Անդոնն ուղղակի չի ցանկանում խոստովանել, որ ի տարբերություն իրենց, նախկին իշխանությունների համար փիառը միանգամայն չորրորդական խնդիր է եղել, քանի որ մարդիկ գործով են զբաղվել,այլ ոչ թե ֆեյսբուքյան լայվերով իրենց երեսներն են բոլորին դեմ տվել՝ լսարանին հիմարի տեղ դնելով: Եթե նույնիսկ նիկոլին ջրածնային ռումբ էլ տային, մեկ է՝ Արցախի կապիտուլյացիան նա էլի մինչև վերջ գլուխ էր բերելու, քանի որ այդ պատվերն էր ստացել իրեն մի բանի տեր սարքած կենտորններից, որոնք հերը կանիծեին, եթե հանկարծ «Իսկանդերը» 100%-ով պայթեր: