Armeniannews.Info
167 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Պապիկյան Սուրիկը նախապատրաստում է Հասանովի հաղթարշավը

Որոշ լրատվական հարթակներ, իրենց աղբյուրներին հղում անելով, հայտնում են, որ Պապիկյան Սուրիկը դադարեցրել է կամավորների վարձատրությունը. մի քանի ամիս է՝ մարդկանց չեն տալիս իրենց հասանելիք դրամական բավարարումը, ինչի պատճառով դիրքերը դատարկվել են՝ մնալով անտեր:

Կասկածից վեր է, որ սա հերթական դավադրությունն է՝ ընդդեմ հայոց բանակի այն էլ մի փուլում, երբ այնքան իրական է դարձել պատերազմի վտանգը, որի վերսկսման մասին խոսելիս առավելապես մատնանշվում է ձմեռային այս ժամանակահատվածը:

Ստացվում՝ մի ձեռքով Սուրիկն իբր Հնդկաստանից զենք է գնում՝այն սարքելով իր ու Նիկլոի փիառի աղբյուրը, մյուսով՝ դատարկում դիրքերը՝ ադրբեջանցիների համար հարձակում սկսելու լավագույն պայմաններ ապահովելով:

Մոտավորապես նույն սցնենարն է կրկնվում, ինչ 2020-ի արցախյան պատերազմի ժամանակ, երբ այն ժամանակ էլ այդպես էլ զորքերի բացազատում չէին արել, նորմալ զորահավաք չէին կազմակեպել, ՀՕՊ-ը նորմալ չէին քողարկել՝ թույլ տալով թշնամուն, որ հաշված ժամերի ընթացքում ոչնչացնի ամվողջ ՀՕՊ-ի առյուծի բաժինը, մի քանի օրում գրավի ահռելի տարածքներ և այլն:

Եթե պատերազմ սկսվեց ու Իլհամը զորքերը մտցրեց Սյունիք՝ այն կտրելով Իրանից, շատ մեծ է հավանականությունը, որ Թհրանը կմտնի խաղի մեջ,իսկ թե ինչ կլինի դրանից հետո, նույնիսկ երևակայելն է սարսափելի. Հայաստանը «ոտի հետ գնալու է»:
«Սկուպոյ» Գուգոն

ՔՊ-ական Արսենյան Գուգոն բացահայտել է սեփական արժեհամակարգն ու փիլիսոփայել «սոցիալական արդարություն» կոչվող երևույթի վերաբերյալ՝ ասելով. «Սոցիալական արդարության գաղափարախոսությունը, ճիշտ ա, գրավիչ ա, բայց արդյունավետ չի ինքը: Սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստություն վերաբաշխելով, սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն ա, աղքատներին հաստացնելն ա, ոչ թե հարուստներին աղքատացնելը՝ իմ կածիքով»:

Գուգոն փստացի ինքնաբացահատվել է ու ի ցույց դրել իր հակահեղափոխական էությունը՝ նկատի ունենալով այն լոզունգները, որոնց շնորհիվ Նիկոլը քուչեքից հայտնվեց վարչապետի աթոռին: Ի՞նչ էր Նիոլը խոստանում հրապարակներում: Խոստանում էր կուլակաթափ անել հարուստներին, փողերը հետ բերել բյուջե ու միջոցները բաժանել սոցիալապես անապահով խմբերին: Նիկոլը ռոբինհուդություն էր խոստանում, ինչն էլ գայթակղեց լայն զանգվածներին, ոչ ավելին: Թե ինչ ստացվեց այդ ամենի արդյունքում, իհարկե, խոսակցության այլ թեմա է, բայց պետք է ֆիքսել, որ սոցիալական արդարության վերաբերյալ սեփական տեսլականի շարադրման հարցում Նիկոլն առաջնորդվում էր առավելագույն պոպուլիստական լոզունգներով գոնե մինչ այն պահը, երբ իրենով արեց պետական իշխանությունը:

Իսկ ի՞նչ է ասում միլիարդատեր Գուգոն: Գուգոն, զգալով սեփական ֆինանսերի գլխին կախվելիք հնարավոր վտանգը, բոյկոտում է Նիկոլի հեղափոխական թեզերն ու ոռից օյին հանում՝ հորինելով ինչ-որ թեզեր, որոնք Հայաստանի պարագայում ուղղակի չեն աշխատում: Այսինքն՝ ասում է՝ իմ փողերին ձեռք մի՛ տվեք, ում ինչ ուզում եք արեք, կուզեք՝ հարստացրեք, կուզեք՝ աղքատացրեք, բայց փողերիս հանկարծ չկպնեք: Այս իմաստով Գուգոն ցուցաբերում է իսկական բուրժուայի դասական վարք՝ այդպես էլ չբացահայտելով՝ հայաստանյան իրականության պայմաններում ինչպես է հնարավոր առանց եկամուտների վերաբաշխման սոցիալական արդարության հարց լուծել այն դեպքում, երբ երկիրը խեղդվում է օլիգաևրխիայի ճիրաններում՝մի բան, որից ձերբազատել էր խոստանում Նիկոլը, բայց որը նոր թափով է ծաղկում «նոր» Հայաստանում:

Գուգոն թքած ունի՝ ով կամ ինչ է ծաղկում, կարևորը, որ ծաղկի ինքը՝ իր հանցագործ սերնդով: Նա Նիկոլի թևի տակ է անցել բացառապես մի նպատակով՝ է՛լ ավելի հարստանալու, իսկ բոլոր խոսակցությունները սոցիալական արդարության կամ հավասարության մասին նրան ընդհանրապես չեն հուզում, ավելին՝ նա այդ ամենից իր համար վտանգ է զգում՝ պատրաստ ատամներով սեփական միլիարդները պաշտպանել: Պետք լինի Նիկոլի կոկորդն էլ կկրծի՝ Գռզոյի հետ ձեռք ձեռքի տալով:
Ռուբինյան Ռուբոն ստորացրել է Լուլուին

Լուլուի փորձերը՝ Արսենյան Գուգոյին պարզաբանելու թանկարժեք կտավների գնային նյուանսները, ավարտվել է նրա հասցեին Ռուբինյան Ռուբոյի հնչեցրած ծաղրական ռեպլիկով. «Տիկի՛ն Բադալյան, ձեր կյանքում թանկարժեք կտավ տեսել եք, որ քննարկում եք»:

Ռուբոյի նկատառումը, պետք է խոստովանել, բավական դիպուկ է ստացվել. Լուլուն մի բանից կամ բաներից բացի իր կյանքում թերևս ոչինչ չի տեսել: Բայց ցավն այն է, որ միայն նա չէ այդպիսին. Դավոյան Արփոն, Կարապետյան Մարիշը կամ ասենք ալխաս-մալխասներն ու լենա-մենաներն էլ բարձր արվեստից առանձնապես գլուխ չեն հանի՝ տեղն ընկած տեղը այդպես էլ ի վիճակի չլինելով տարբերակել օրիգինալը կեղծիքից կամ ասենք Սարյանը՝ Մինասից:

Ընդհանրապես, հայ ժողովրդի գլխավոր ողբեգությունն այսօր այն է, որ ինքն իր գլկին նշանակել է այնպիսի վերակացուներ, որոնք ոչ միայն արվեստից, այլև կոնկրետ իրենց աշխատանքային ոլորտին առնչվող հարցերից գլուխ չեն հանում. մատների վրա կարելի է հաշվել այն ՔՊ-ականներին, որոնք իրենց առնչվող հարցերում պրոֆի են կամ գոնե համապատասխան դիպլոմ ունեն:

Բոլոր ՔՊ-ականներն միավորում է երկու հիմնական հատկանիշ՝ ոչ կոմպետենտությունն ու թրքասիրությունը՝ սկսած հենց Նիկոլից: Ա՛յ հենց հատկապես վերջին հատկանիշն է, որ առավելագույնս գնահատվում է վերադասի կողմից՝ դառնալով հիմնական չափորոշիչ:
Գրպանահատ Վիգենը

Խաչատրյան Վիգենը, ներկայանալով՝ համոզված լիբերալ, հայտարարել է, թե եկամուտների համընդհանուր հայտարարագման հիմնական նպատակն է լինելու պետության կողմից խոցելի խավերին ցուցաբերվող օգնության հասցեականության խնդրի լուծումը. պետությունը պետք է իմանա՝ ով է իրական կարիքավորը, ով՝ միլիոնատերը: «Սոցիալական հավասարության մասին խոսք լինել չի կարող. չեն կարա բոլորը հավասարպես ապրեն, բայց բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություն՝ լավ ապրելու…»,-մասնավորապես՝ հայտարարել է սեփական լպրծունության շնորհիվ վատ չապրող Խաչատրյան Վիգենը ԱԺ ամբիոնից:

Փաստորեն՝ ըստ Վիգենի՝ Հայաստանի բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բանաձևը միլիոնավոր մարդկանց անձնական կյանք ներխուժումն է. հենց սկսեցին հայտարարգրել իրենց եկամուտները, Հայաստանը դառնալու է սոցիալական դրախտ:

Հարց՝ եթե այս ինստիտուտի ներդումն է Հայաստանի սոցիալական խնդիրների լուծման բանալին, ապա ինչո՞ւ Նիկոլն այդ «հրաշք» գործիքակազմը հենց ամենասկզբից չէր ներդնում, սպասում էր, որ երկրի վիճակը հասնի ծայրահեղ կետի ու նո՞ր միայն սա մոգոնի: Պարզ է, չէ՞, ինչ խնդիր է իրականում լուծվելու սրանով, պարզ է, չէ՞, որ հիմնական նպատակը մարդկանց գրպանները մտնելն ու բոլորին անխտիր հարկելն է լինելու՝ լրացնելու բյուջետային դեֆիցիտն ու ասենք սպասարկելու 10 մլրդ դոլարը գերազանցող ՀՀ պետական պարտքը: Շատ լավ հասկանալով, որ ռուսները Հայաստանից մի օր գնալու են՝ իրենց հետ տանելով նաև տնտեսական աճը, որը փնովվում է անգամ Գռզոյի կողմից՝ իշխանությունները հավելյալ հարկային բեռ են ավելացնելու ազգաբնակչության ուսերին՝ շարունակելու լիովին բավարարել իրենց, իրենց մերձավոր շրջապատի ու կոնկրետ Նիկոլի աթոռը պահողների սոցիալական կարիքները, երաշխավորել նրանց փափուկ կյանքը:

Ինչ վերաբերում է գռզոների կամ գուգոների եկամուտների հայտարարագրմանը, ապա, բնականբար, տվյալ պարագայում ավելորդ հույսեր պետք չէ ունենալ. սրանք ինչպես թաքցրել, այնպես էլ շարունակելու են թաքուն պահել իրենց միլիարդներն ու դրանց աղբյուրները՝ ասենք Աննայի հիմնադրամին ժամանակ առ ժամանակ կլորիկ գումարների անանուն փոխանցման դիմաց:

Հիմնական թիրախում հայտնվելու են սովորական մարդիկ՝ չնայած լավ կյանքով ապրելու հնարավորություն ձեռք գցած վիգենների այն պնդմանը, թե հենց նրանց բարեկեցության երաշխավորման համար է ներդրվում այս ինտիտուտը:
Թերհաս Վաղոն

ՔՊ-ական Հակոբյան Վաղոն հայտարարել է՝ չնայած հարգում են զոհվածների ծնողներին, կիսում նրանց վիշտը, սակայն պատախսանատու են մանուկների Նոր տարին տոն դարձնելու հարցում՝ միաժամանակ զուգահեռներ անցկացնելով իբր կառուցված գործարանների, բարձրացված թոշակների, նորածին երեխաների գումարների, աշխատավարձերի, կառուցված ճանապարհների և Երևանի տոնական լուսավորման միջև:

Վաղոն փաստացի մուննաթ է գալիս՝ բա լա՞վ էր, որ թոշակներ ու նպաստներ էին բարձրացնում, բա այն ժամանակ ինչո՞ւ հանրությունը չէր հիշում զոհվածների ծնողներին, որ հիմա են նրանց վիշտը մատնացույց անում՝ հարամելով Ավինյան Տիկոյի քարոզարշավը:

Վաղոն, փաստորեն, թերհաս է, որ չի տարբերում պետության պարտականությունների կատարումը ավելորդ ճոխությունից մի դեպքում, երբ երկրի վիճակն ինքնին ճոխության կամ լավ տրամադրության տեղ չի թողնում: Վաղոն խոսում է երեխաներին ամեն գնով տոն պարգևելու մասին, բայց մոռանում է հազարավոր զոհվածների ու հաշմվածների երեխաների իրական պրոբլեմները, որոնց նրանք ու նրանց ընտանիքներն այսօր բախվում են ամեն օր՝ արժանանալով ՔՊ-ական վաղոների տոտալ անտարբերությանը: Գոնե ձևի համար կարելի էր մի փոքր ավելի համեստ նշել Նոր տարին՝թեկուզ հենց դրսին ի ցույց դնելու մեր համազգային ողբերգության մասշտաբները, որ գոնե օտարների մոտ խայտառակ չլինեինք՝ տարված ավինյանանական լույսերով:

Մյուս կողմից՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ նկատի ես առնում՝ ինչ է ՔՊ-ն և ինչ առաքելություն է այս ուժն իրականացնում: Ինչո՞ւ չուրախանան կամ շենքերը ջարդելով չլուսավորեն քաղաքը վաղոները, եթե ամեն ինչ ըստ նախապես մշակված սցենարի է ընթանում՝ հանձնելով թուրքին երկիրը:
Բութ խոզը

Ոգևորված Նիկոլի շպրտած թուլափայով՝ յուր կենդանական բթամտությամբ հանրահռչակված ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը փնովել է ընդդիմությանը Նիկոլի վարած սոցիալական քաղաքականությունը քննադատելու համար՝ մատնացույց անելով 2018-ի դրությամբ Հայաստանում նվազագույն թոշակի չափը: «Հիմա եթե լուրջ դեմքով պիտի էստեղ կանգնենք-խոսենք էն մասին, որ 18000 դրամը դա լուրջ սոցիալական ճեղքվածք չէ, եկեք խոսենք, քննակենք հասկանանք…»,- խռխռացել է վարազին բնորոշ դիմագծերով ՔՊ-ականը:

Կողքից լսողի ու հայաստանյան գորշ իրականությանն անտեղյակ մեկի մոտ կարող է ստեղծվել տպավորոություն, թե 4 տարի առաջ տրված թոշակի չափը՝18000-ը, ներկայումս տրվող թոշակի համեմատությամբ այնքան ծիծաղելի է, որ ՔՊ-ական Վահագի հեգնանքը միանգամայն տեղին է:

Հարց է առաջանում՝ Վահագը հաշվարկե՞լ է, թե քանի անգամ են առնվազը լայն սպառման ապրանքների կամ նույն սննդամթերքի գները 2018-ից ի վեր աճել կամ իշխանության գալով՝ ՔՊ-ն որքա՞ն է թոշակն ավելացրել:18000-ը 25000, իսկ տարիներ հետո 25000-ն էլ ասենք 31000 դրամ դարձնե՞լն է հերոսություն այն դեպքում, երբ 2018-ի 18000-ով շատ ավելին էր հնարավոր գնել ասենք նույն մթերային խանութներում, քան այսօր՝40000-ով: Այո՛, 18000 դրամը մի բան չէր, բայց հաստատ ավելի պակաս չէր, քան ներկայիս 31000-ը այժմյան գների դեպքում, երբ գնաճ է գրանցվում ոչ թե ամսեամիս, այլ՝ առնվազը շաբաթ առ շաբաթ: Ընդ որում՝ նման պատկեր է արձանագրվում մի քաղաքական թիմի կառավարման շրջանում, որի պարագլուխը հրապարակներում հայկական պետության դեմ դավադրություն իրականացնելիս մարդկանց միտքը բազմամիլիարդ բյուջեի մասին լոլոներով էր թմրեցնում՝ ոմանց գցելով նիրվանայի գիրկը: Ներկայիս նվազագույն թոշակով նույնիսկ մի խոզի լափ չես գնի, որ տաս մարդամեկին՝լափի ու սսկվի:

Այնպես որ՝ ուրիշի աչքի շյուղը նշմարելուց առաջ որոշ խոզեր հարկ է,որ սեփական աչքի գերանը տեսնեն ու ձայները փորը գցած՝ լափեն թուլափայը, քանի դեռ ունեն դրա հնարավորությունը:
Անդոնը նախապատրաստվում է պարտության

Հարցին՝արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ադրբեջանական հերթական հնարավոր ագրեսիային, Անդոնը նախ՝ վստահեցրել է, որ իրենք անում են ամեն ինչ՝ բանակը բարեփոխելու համար, ապա՝ հայտարարել.«Պատրաստվելու համար միայն իշանությունը չի, որ պետք ա միջոցներ ձեռնարկի. մեր հասարակությունն էլ պետք ա պարտադրի իր իշխանության բոլոր թևերին, նաև ընդդիմությանը, որպեսզի մասնակից լինի այս գործընթացին»:

Անդոնը խորամանկ թեզ է առաջ տարել՝ դեռ էս գլխից սպասվելիք կորուստների, իսկ գուցե նաև առհասարակ պետականության կորստի ողջ պատասխանատվությունը թոթափելով ՔՊ-ի ուսերից ու այն բարդելով ընդդիմության ու հասարակության ուսերին: Շատ լավ իմանալով, որ իրեն կամ Պապիկյան Սուրիկին պաշտոնի չեն նշանակել՝ բանակը բարեփոխելու կամ սպասվելիք պատերազմին պատրաստ ներկայանալու,այլ դրել են պոստի՝ թուրքի գործն առավելագույնս հեշտացնելու, Անդոնը փաստացի փորձում է «ձեռքերը լվանալ»՝ ելնելով Նիկոլի հայտնի թեզի տրամաբանությունից, ըստ որի՝ իրենք թիվ մեկ պատասխանատուն են, բայց թիվ մեկ մեղավորնե՞րն են:

Իսկ իրականությունն այն է, որ ընդդիմությունը արդեն մաշվում է՝ անընդհատ տագնապի կոչնակը հնչեցնելով ու կոչ անելով անդոններին, որ դադարեն խաբել սեփական ժողովրդին ու վերջապես գործով զբաղվեն: Իսկ ներկա իրողությունների պարագայում իշխանությունների գործը պետք է լինի ամբողջ թափով պատերազմին պատրաստվելը, ինչը, իհարկե, այդպես էլ չի արվի, քանզի Հայաստանը ներսից պաշարված է թուրքական գործակալներով, որոնցից մեկն էլ նույն Անդոնն է:
Անդոնն ու Մացոն

Բավական հետաքրքիր է ստացվել Անդոնի մեկնաբանությունը՝ կապված Մացոյին երկրում իբր մղվող հակակոռուցպիոն պայքարում ներգրավելու փաստի վերաբերյալ. Անդոնը, մասնավորապես, Մացոյի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալը գնահատել է որպես ԲԴԽ անդամների կողմից կատարված անաչառ ընտրության արդյունք: Խուսափելով հստակ գնահտական տալ Մացոյի անցյալին՝ Անդոնը, մասնավորևապես, ասել է.«Խնդիրը տեղափոխվեց Բարձրագույն դատական խորհուրդ: Հարցադրումը՝ հասարակության, պետք ա գնա Բարձրագույն դատական խորհրդին և նրա նախագահին…»:

Անդոնի «ատմասկան» ընդհանրապես ոչ մի քննադատության չի դիմանում՝անկախ նույնիսկ նրանից, թե ով կամ ինչ հատկանիշների տեր է Մացոն. Անդոնի փորձը՝ ԲԴԽ-ն ներկայացնելու որպես Նիկոլից բացարձակ անկախ կառույց կամ ասենք Վադապետյան Աննային ու Անդրեասյան Կարենին՝ ինքնուրույն կերպարներ այն դեպքում, երբ հիմարին էլ է պարզ՝ ովքեր են վերջիններս, կամ որն է նույն ԲԴԽ-ի բանուգործի անունը Նիկոլի Հայաստանում, ուղղակի մարդկանց հիմարի տեղ դնելու փորձ է, ոչինչ ավելին:

Անդոնի հաշվարկը պարզ է. շատ լավ հասկանալով, որ «կոռուցպցիայի դեմ պայքարի» հարցում Մացոյի մուննաթին ընկնելը ոչ մի կերպ չի տեղավորվում Նիկոլի դեմագոգիկ լոզունգների տրամաբանությունում, Անդոնը փորձել է Մացոյի թեման ԲԴԽ-ի վզով անել՝ ջանալով չնույնականանալ Մացոյի հակասական կերպարի հետ, չկիսել պատասխանատվություն:

Անդոնը, սակայն, չգիտի, որ Մացոն իր համեմատ ուղղակի հեքիաթային փերի է. ճիշտ է՝ իր աշխատանքային կենսագրության ընթացքում հասցրել է թողնել բավական հակասական հետք, սակայն հաստատ երկիրը թուրքին չի ծախել, Իլհամի հետ փողային գորածարքների մեջ չի մտել, 10000 երեխու արյուն զուր տեղը չի խմել…

Այնպես որ՝ ոչ թե Անդոնը Մացոյից, այլ Մացոն Անդոնից պետք է հուշտ լինի՝ չարատավորի իր անբիծ անունը՝ համեմատած Անդոնի վարկաբեկված համբավի:
Սյամոն Ռուբեն Վարդանյանի՞ն է թիրախավորում

Անդրադառնալով Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմների ներդրմանը՝ Սյամոյի «Միասնական հայրենիք» կուսակցությունը մի հայտարարություն է տարածել՝ իր տեսանկյունից գնահատելով ստեղծված իրավիճակը, ապա վերջում եզրահանգել՝ տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, ԱՀ ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով, որոնց արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, այլապես ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի:

Տվյալ պարագայում կարևոր է ուշադրություն դարձնել թերևս ոչ այնքան Արցախի իշխանությունների հասցեին Սյամոյի շռայլած էպիտետներին կամ իրավիճակին տրված գնահատկանին, որքան այս հայտարարության իրական հեղինակի նպատակներին ու թիրախին:

Չնայած Սյամոն պարբերաբար հայտարարում է,որ աչք չունի ոչ մեկի աթոռի վրա,իսկ իր բոլոր նկատառումներն ու հորդորները բացառապես արդյունք են հայրենասիրության, սակայն Սյամոյին լավ ճանաչողները կհաստատեն, որ նա ուղղակի ավելորդ համեստություն է անում, քանի որ միակ բանը, որի մասին Սյամոն երազում է, իշխանությունն է՝ շաղաղված ամերիկյան դոլարի բույրով. հենց այդ մոլուցքն էր պատճառը, որ Աննայի ձեռքը բռնած՝ Սյամոն ծախեց Արցախը՝ երաշխավորելու թշնամական ուժերի աներկբա հաղթանակը մարտի դաշտում: Ասել կուզի՝ արցախյան իշխանությունների հասցեին հնչեցրած կշտամբանքը բացառապես արվել է՝ անձնական նկատառումներից ելնելով. Սյամոն ուզում է Արցախում լուրջ դիրքերի հասնել, իսկ դրա համար պետք է ինչ-որ կերպ ի ցույց դնել սեփական առավելությունը:

Մյուս կողմից՝ չափազան հետաքրքիր է այն հարցը,թե կոնկրետ ում է հասցեագրել իր քննադատությունն ու կշտամբանքը ընդդիմադիր Սյամոն, Արայիկ Հարությունյանի՞ն, թե՞ ասենք Ռուբեն Վարդանյանին՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ ներկայումս Արցախում ռեալ իշխանությունը պատկանում է հենց վերջինիս:

Սյամոն հայտարարել էր, որ դեռևս վաղ է՝ հստակ գնահական հնչեցնելու Վարդանյանի վերաբերյալ, քանի որ նրան ժամանակ է հարկավոր՝ լիարժեքորեն ինքնադրսևորվելու: Արդյոք Ռուբեն Վարդանյանին Սյամոյի կոմղից տրված ժամանակը սպառվե՞լ է, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և նույնիսկ բացառված չէ, որ Սյամոն համագործակցի Վարդանյանի հետ՝ նրա հետ գործարքի մեջ մտնելով:
Մաթևոսյան Համբարձումի սուտ խոստումը՝ գյումրեցիներին

Արձանագրելով, որ անգամ աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժի մասին հիշեցնող վերքեր՝ Նիկոլի տեղակալ աշխատող Մաթևոսյան Համբարձումը վստահեցրել է՝ ևս 5 տարի, և Գյումրիի տնակների հարցը կփակվի:

Իրականում փոխվարչապետ աշխատող Համբարձումի կողմից նախանշված վերջնաժամկետն ահռելի ժամանակահատված է. ստացվում է՝ լավագույն դեպքում Հայաստանում աղետի հետևանքները լիովին վերացված կլինեն միայն 2027-28թթ.-ին այն էլ այն դեպքում, եթե Կառավարությունը հետևողականություն դրսևորի խնդիրների լուծման հարցում: Մի քիչ շատ չէ՞ մեկ ակնթարթում Հայաստանը դրախտի վերածելու մասին խոստումների միջոցով իշխանություն զավթած խունտայի համար՝ լուծելու արդեն համազգային խայտառակության վերածված խնդիրը, երբ, փաստորեն, մի քանի տասնամյակն էլ բավարար չեղավ՝ աղետի գոտու հարցը մեկընդմիշտ փակելու համար:

Իրականում, եթե վերջին տարիներին Նիկոլը ոչ թե «մուկ տշեր» կամ բացառապես զբազվեր Իլհամի օրակարգի սպասարկմամբ, այլ գործ աներ ու պարգևավճարներ բաժանելու փոխարեն այդ հսկայական միջոցներն ուղղեր ճիշտ ուղղությամբ, ասենք նույն տնակների խնդրի լուծման, Համբարձումին ևս 5 տարի պետք չէր գալու՝ պրոբլեմը լուծելու համար. այն արդեն լուծված կլիներ:

Բայց ակնհայտորեն միամիտ պետք է լինել՝ հավատալու, որ նույնիսկ 5 տարի հետո էլ խնդիրն ամբողջությամբ լուծված կարող է լինել. նախ՝ ոչ ոք չունի երաշխիք, որ 5 տարի հետո Հայաստան է լինելու, ապա՝ կապված երկրի ընդհանուր անվտանգային վիճակի ու վերահաս պատերազմի հետ՝ բացառված չէ, որ աղետի գոտի դառնա ամբողջ երկիրը՝ սկսած Երևանից: Այն ժամանակ հաստատ ոչ ոք է՛լ Գյումրին չի հիշելու, այլ գուցե շատերն անգամ երանի են տալու:
Ադրբեջանցին բացահայտել է Նիկոլի վերջնանպատակը

Մինչ Ադրբեջանի Միլլի Մեջլիսիում պատգամավոր Ագիլ Աբասը Մինսկի խմբի համանախագահ եկրներին մեղադրել է ահաբեկչության հովանավորման համար, Իրանին վախկոտ, ռուս խաղաղապահներին էլ անվանել անգործունյա, այդ երկրի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը բացահայտել է խաղաղության վերաբերյալ կամ դրա հետ կապված ադրբեջանական պլանները՝ ասելով.«Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել թշնամության և պատերազմի պայմաններում։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը»:

Առաջինի դեպքում ակնհայտ է, թե ինչով է պայմանավորված բարձրացված հիստերիան. միջազգային հանրությունը փորձում է ճնշել ադրբեջանցիների ծավալապաշտական նկրտումները, ինչի պատճառով էլ արժանանում է նման գնահատականների: Առավել ուշագրավ է, սակայն, երկրորդի արտահայտած միտքը, որը ի ցույց է դնում Նիկոլի քարոզած խաղաղության դարաշրջանի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան Հայաստանում ամենաշատը քարոզված իշխանական թեզը խաղաղությունն է.դրա մասին ամենից հաճախ սիրում են կրկնել թուրքական ազդեցության հայաստանյան գործակալները՝ ասենք Աժ-ում ծվարած: Պատերազմը, իհարկե, աղետ է, բայց ահա ադբեջանցի պաշտոնյան բացահայտում է, որ ոչ պակաս աղետ կարող է լինել նաև խաղաղությունը, որը, փաստորեն, ազերիները ծառայեցնելու են իրենց դավադիր նպատակներին, ինչին, իհարկե, կարող է մեծապես նպաստել Նիկոլը՝ սպիտակ դրոշը ձեռքին:

Հայաստանի խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների շարունակական պաշտոնավարման դեպքում կործանարար է լինելու թե՛ խաղաղությունը, թե՛, բնականբար, պատերազմը. խաղաղության դեպքում ազերիները լցվելու են Հայաստան՝ իրենցով անելով գյուղերն ու քաղաքները, և դրան ոչինչ չի հակադրելու խաղաղասեր Նիկոլը, պատերազմի դեպքում էլ, բնականաբար, հանձնելու է Հայաստանի հալալ կեսը՝ հերթական անգամ թշնամու հետ գնալով գաղտնի պայմանավորվածության:

Ժամ առաջ պետք է լուծել իշխանափոխության հարցը. նորմալ իշխանության դեպքում խաղաղությունը չի դառնա կորստաբեր, պատերազմն էլ՝ համազգային աղետ:

Ինչպե՞ս՝ ահա հարցերի հարցը…
Վրացը որոշել է Նիկոլից ավելի Փաշինյան խաղալ

Հայաստանյան քաղաքական երկնակամարի երրորդ շարասյունների մեջտեղների մի զավեշտալի կերպար գոյություն ունի՝ Վարդանյան Արմանը, ածականն էլ Վրաց։ Էս մեր Վրացը սիրում է որոշակի պարբերականությամբ երրորդ շարասյան մեջտեղներում գտնվող իր տեղը բարելավելուն միտված ջղաձգումներ անել, որոնց բոլորին միավորում է երկու ընդհանրություն՝ ավանտյուրիզմն ու իրա գլխից մեծ բողկեր ուտելը։

Այսպես՝ Սերժ Սարգսյանի իշախնության տարիներին որտեղ նստում-հելնում էր, Սարգսյանի շրջապատի մարդկանց անուններ էր տալիս, թե բա իմ ընկերներն են։ Հետո գնաց Ծառուկյանի դուքյան, հետը իբր դաշինք կազմեց, սկսեց ընդդիմություն խաղալ, հետո Ծառուկյանից բաժանվեց, հետո հեղափոխություն էր ողջունում, հետո ոնց-որ չէր ողջունում ու այսպես շարունակ։

Հիմա, կարծես թե, Վրացը որոշել է դիրքերը բարելավելու 56-րդ փորձն անել, բայց քանի որ Վրացն է, ավելի լավ բան չի մտածել, քան «Նախկինները» ազգային-ազտագրական սերիալի «Սաշիկի ծիծիլյոնները» չարչրկված սերիայի սյուժեն հերթական անգամ շահագործել։ Տեսեք-տեսեք, ընդդիմության վակուումի շրջանակներում ազգս փրկող ու թալանը վերադարձնող նոր փրկիչ է ուզում երթիկից մտնել ասպարեզ։

Ի սկզբանե հաջող մտահաղացում չէ ու խնդիրն այն չէ, որ վրացի երկրաչափական պարամետրերը երթիկում տեղ չեն անի։ Խնդիրն այն է, որ այդ սյուժեն հենց Նիկոլը մաքսիմալ քամել ու շահագործել է։ 2022 թվին Սաշիկի միֆը անգամ ամենամոլի նիկոլական տաքսիստի մոտ գրգիռ ու սրտի թրթիռ չի առաջացնում, որ Վրացն էլ կպնի էդ թեմային ու քաղաքական դիվիդենտներ շահի։

Առհասարակ, Վրացին կարելի է հորդորել, որ մի քիչ զգույշ լինի իր փսևդո-քաղաքական ջղաձգումների հարցում։ Նիկոլից ավելի Փաշինյան խաղալու փորձերը անիմաստ են, որովհետև դա ինքնին շատ բարդ է, անգամ Վրացից շատ ավելի տաղանդավոր ու խարիզմատիկ կերպարների համար, բայց կա նաև հարցի մյուս կողմը։ Դա կարող է դուր չգալ օրիգինալ Նիկոլին ու օրիգինալ Նիկոլը ասի՝ Վրա՞ց, էդ թալանի ու ապօրինի հարստացման թեմաներին որ կպնում ես, ինձ էլ տողատակով մեղադրում ես, որ լավ չեմ հետաքննում, կարո՞ղ ա մի հատ քեզ ուշադրություն դարձնենք, հլա պարզենք-տեսնենք քեզ որտեղի՞ց էդքան փող, համ քեզ լավ զգաս, համ էլ մուտիտ քցող լրատվամիջոց պահես։

Իրոք մտորելու տեղիք ունի մեր Վրացը, որովհետև տենց բան լինի, ռուսական հատուկ ծառայությունների իրա տանիքները դժվար կարողանան իրեն շատ օգտակար լինել, որովհետև ինչ-ինչ, իսկ սենց կիլկիներին կանսեռվա անելու հարցում Նիկոլը այլասերված հաճույք ստանալու նշաններ հաստատ ցույց է տալիս։
Կոնչըննի խոպանչին

Մեր երկրի տեղեկատվական դաշտը վաղուց զտման կարիք ունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է նույնիսկ ոչ այնքան լրատվական ռեսուրսներին կամ դրանց արած գործին, որքան այդ ռեսուրսների տերերին, որոնք ոչ միայն ֆինանսավորում,այլև հանդիսանում են դրանց գաղափարական ներշնչանքի աղբյուրը՝ այլասերելով «լրագրոթյուն» երևույթը, լրագրողի մասնագիտությունը:

Նմանատիպ կասկածելի կերպարներից մեկն էլ հայ իրականության մեջ ինքն իրեն պետական գործիչ համարող հայտնի Վրացն է, որին մեկ բառով կարելի է բնորոշել որպես շարքային խոպանչի, որ իր լրատվամիջոցի օգնութամբ պարբերաբար փորձում է քաղաքական հավակնություններ դրսևորել՝ շնից մազ պոկելու տրամաբանությամբ:

Սա, ելնելով բացառապես սեփական ֆինանսական շահերից, իր «լրագրողական կարյերայի» ընթացքում հասցրել է բոլոր տեսակի ու ջուռի մարդկանց, ուժերին, էկզոտիկ կերպարներին ծառայություններ մատուցել՝ հատկապես ընտրությունից ընտրություն գրպանները ինչպես հարկն է հաստացնելով: Հայտնի գրանտակերներից մինչև Ծառուկյան Գագո, նախկիններից մինչև Դվինի Արտակ է՛լ մարդ չի մնացել, որ սա նրանց հետ գործարքի մեջ մտած չլինի՝ փողերը ուտելով հետո քցելով, մեծ-մեծ բրդելով ու հետո հիասթափեցնելով, բայց հաջողությամբ թռնելով ու իրենից օլիգարխի ու քաղաքակն գործչի տնազ սարքելով, հետն էլ այս կամ այն օլիգարխից չափալախ ուտելով, բայց հետո էլի քերելով:

Այ սենց չափալախվելով էլ եկել-հասել է մեր օրեր ու որոշել, որ հասունացել է պահը՝ կարգավիճակ փոխելու, դաշտում ֆիգուր դառնալու, ինքնահաստատվելու ու, եթե հաջողվի, ինչ-որ կերպ դուրս գալու շարքային գործ տվողի, խոսք տանող-բերողի անդունդից՝ այնտեղից, որտեղից ինքը ծնունդ է առել որպես մի անզուգական կերպար՝ բառիս ամենաբացասական իմաստով՝մխտռելով դաշտը:

Հիմա էս սուտ օլիգարխը մի հոդվածա գրել,ավելի շուտ՝ փողով պատվիրել, քանի որ ասում են՝ հայերեն գրել էլ նորմալ չգիտի՝ սլաքները ուղղելով նախկին իշխանությունների դեմ, մուտիտ գցելով, թե իբր Նիկոլը նախկիններին հովանավորում է կամ թե նախկիններն են Նիկոլին հովանավորում ու այսպես շարունակ: Կարճ ասած՝ Նիկոլին մեղադրել է նախկին իշխանությունների հետ գործարքի գնալու համար, վերջիններիս էլ՝ Նիկոլի թելը թելելու՝ հյուսելով մի իսկական դավադրության տեսություն,բայց այնպիսին, որ բացի ծիծաղից, հեքիաթն այլ բան առաջ չի բերում:

Բայց այս պատմության մեջ ամենակարևոր հարցն այն է,թե ինչու է Վրացը նման կերպ վարվել: Բացառված չէ,որ գործ ունենք ոչ թե հեռուն գնացող նպատակների,այլ ուղղակի շարքային տասովշիկության հետ, քանի որ Վրացի հոգեբանությունն ու թողած հետագիծը բացառապես տասովշիկի է՝ այստեղից-այնտեղից փող կպցնելու հույսով՝ չնայած նրան, որ ամեն կերպ փորձում է ինքն իրեն որպես տեսած տղա մատուցել՝իրականում սեփական գինը բարձրացնելով,որ փող տալիս մի երկու կոպեկ ավել տան: Մյուս կողմից՝ հարցն այն է,թե ո՞վ է տվյալ դեպքում հովանավորել Վարցին, ո՞վ է ծիտիկին երգացրել:

Վրացը կոնչըննի կերպարա լրատվական դաշտում էլ, հասարականում էլ, ու վայ նրան,ով հույս կկապի սրա հետ, քանի որ բացի այն,որ արժանանալու է նրա նախորդ բոլոր կոլեգաների ճակատագրին՝ ճիշտ պահին քցվելու տեսքով, միաժամանակ արատավորելու է սեփական պատիվն ու համբավը՝ Վրացի մուննաթին ընկնելով:
Նիկոլ-Իլհամ զույգը փորում է Պուտինի տակը

Նիկոլը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին հնարավոր ցուցաբերվելիք ռազմատեխնիկական օգնությանն ու ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցին, հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլի պահանջը միանգամայն տեղին է ու անքննարկելիորեն ճիշտ՝ նկատի ունենալով Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը կամ ասենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերոթյւնները և այլն: Սակայն կարևոր է հասկանալ, թե հայրենասեր խաղացող Նիկոլի բուն նպատակը որն է, երբ նա փաստացի բացասական արձագանք է տալիս Զասի վերջին հայտարարություններին առ այն, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանից ցուցաբերվելիք օգնությունը հարկավոր է և՛ Հայաստանին, և՛ այդ կամզակերպութանը:

Ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ինչ-որ կերպ պոկել քաղաքական գնահատական՝ ակնհայտորեն առավելապես կարևորելով հենց այդ հանգամանքը, այլ ոչ թե գետնի վրա ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունը: Խնդիրն այն է, որ Նիկոլի նպատակն է սեպ խրել Իլհամի ու Ռուսաստանի միջև՝տալու Բաքվին հիմքեր՝պնդելու,որ Ռուսաստանն այլևս չի կարող միջնորդ դիտարկվել,քանի որ որդեգրել է բացահայտ հայամետ դիրքորոշում: Ի դեպ՝ այդպես եղավ Մակրոնի դեպքում, երբ ֆրանսիացի օրենսդիրներն ընդունեցին հայամետ հայտարարություն. Բաքուն անմիջապես շտապեց ոչ միայն կշտամբել Մակրոնին, այլև հայտարարեց, որ Ֆրանսիան այլև չի կարող հանդես գալ որպես միջնորդ կողմ:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն Ֆրանսիայի, Մոսկվան Արցախում խաղաղապահներ ունի, որոնք այդտեղ են հայտնվել, ըստ էության, անկողմնակալ միջնորդական առաքելություն իրականացնելու անվան տակ, որ տարածաշրջանն էլի չպայթի: Եթե Ալիևը Ռուսաստանին հռչակում է՝ կողմնակալ, ապա ռուս խաղաղապահների մանդատն անմիջապես հայտնվելու է հարվածի տակ, և Ալիևը լեգիտիմ իրավունք է ունենալու ռուսներից պահանջելու լքել Արցախը, ինչը ոչ միայն Ադրբեջանի ժողովրի, այլև Մոսկվային հակառակ ուժային կենտրոնների երազանքն է:

Ակնհայտորեն գործ ունենք Նիկոլ-Իլհամ գաղտնի դաշինքի հետ, որ գործում է ընդդեմ Ռուսաստանի և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի՝ հանուն գլոբալիստների մեծ պրոյեկտի, որտեղ Հայաստան պետություն չի լինի:
Նիկոլի աներձագն աղքատացել է

Աննայի եղբայր Հրաչիկը, լրագրողի հետ զրույցում փորձելով քողարկել պետական բյուջեի հաշվին սեփական փեսայի ու քրոջ ճոխ կյանքին բնորոշ զեխությունները, իրեն էլ ներկայացնել որպես համեստ, հասարակ տղա՝ համարյա «հացին կակա ասող», սկսել է նկարագրել Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատան պայմանները՝ վստահեցնելով, որ այն այնքան համեստ ու աննշան է, որ բացի այն, որ ամեն մի հարկը կազմում է ընդամենը 50քմ, այնտեղ անգամ ջուր ու գազ չկա:Կարճ ասած՝ Աննայի եղբայրը ամեն կերպ փորձել է հանրությանը համոզել, որ ինքը հեղափոխությունից հետո ընկել է այն օրը, որ, ինչպես ասում են, նույնիսկ շունը ձեռքից չի վերցնի հաց:

Հրաչիկը, իհարկե, ավելորդ համեստություն է արել. շատ-շատ ՔՊ-ականներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք այսօր դարձել են օլիգարխներ, մեծահարուստներին բնորոշ զեխ կյանքով ապրողներ ու լոթիներ մի դեպքում, երբ «Նիկոլի թվից» առաջ մի շիշ գարեջուրն ու սիգարետն անգամ նրանցից շատերի համար ճոխ կյանքի հոմանիշներ էին դարձել: Իսկ եթե դրանք դարձել են, ապա ինչպե՞ս կարող է «թագուհի Էրատոյի» հալալ եղբայր Հրաչիկը «հացին կակա ասել»:

Գործ ունենք իրական եկամուտների ու ունեցվածքի կոծկման դասական դեպքի հետ. Հրաչիկը, ի տարբերույուն շատ ու շատ ծերից ծաղկացների, մի փոքր ավելի խորամանկ է գտնվել ու որոշել է ապրել աչք չծակող կյանքով, որ փեսայի ու քրոջ վրա ավելորդ ստվեր չնետի, նրանց անունը «բերանի ծամոն» չսարքի, որ Աննայի համար ավելորդ խնդիրներ չստեղծի: Չունևոր տղա է, չէ՞, բայց տեսեք՝ինչ հանգստյան տներում ու հինգաստղանի հյուրանոցներում է իր ամառն ամեն տարի վայելում ու ինքն իրեն երանի տալիս:

Երևի աշխատավարձից ամեն ամիս մի քանի գրոշ հետ գցելով է ամառային կայֆերի փողը հավաքում ու հետո քամուն տալիս…
Դումանյան Վահրամի ծակը

Դումանյան Վահրամը, լրագրողների հետ զրույցում անդրադանալով քաղաքը տոնական լուսավորելու նպատակով պատմամշակութային ահռելի նշանակություն ունեցող շենք-շինությունների վրա հազարավոր բացված անցքերի թեմային, ասել է. «Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եթե դրա կարիքը կա: Մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր…6000 անցք առանձինճ-առանձին կվերականգնվեն.սա անբովանդակ թեմա է»:

Դումանան Վահրամի առհամարհական վերաբերմունքն ուղղակի ապշեցնող է: Լինելով, փաստորեն, պատասխանատու նաև մշակույթի համար, իսկ արված անցքերը նախևառաջ հարված են՝ հենց մշակույթին, ԿԳՄՍ նախարարը փաստացի թքում է Երևանի երեսին՝ թեման համարելով բացարձակ անկարևոր ու վստահեցնելով, որ վնասը կփոխհատուցվի կամ կվերացվի: Մինչդեռ Նիկոլի այս մի մանկլավիկը չգիտի, որ մասնագետները միաբերան ահազանգում են՝ վարդագույն տուֆը վերականգնման ոչ ենթակա մատերիալ է, և գուցե Դումանյան Վահրամի ծակերի հետքն այլևս վերացնել հնարավոր չլինի:

Նիկոլի նախարարի համար բովանդակալից թեմա է թերևս միայն փողն ու ապրուստը, որին նա Նիկոլի շնորհիվ թուշ է եղել համազգային ժանտախտի ժամանակ: Ա՛յ եթե ոչ թե Հայաստանի մշակութային ժառանգությանը, այլ իր դրամապանակին վտանգ սպառնար, անմիջապես լրջին կտար՝ ասենք Ղազարյան Պետրոսի կնկան քոքելով:

Բա գիտեք պատահակա՞ն են կրթական համակարգը գրանտների զոհ դարձնում՝ փողին մուննաթ սկզբունքով…
Իրանն իր խոսքի տերն է մնում

Մինչ Ալիևն ու Էրդողանը Իրանի սահմանների մոտ իրենց զորավարժություններով փորձում են Արաքսը կտրել-անցնելու սցենարով պատերազմ բեմադրել՝ թիրախավորելով առավելապես Իրանին, քան նույնիսկ Հայաստանին, որը Նիկոլի տխմար քաղաքականության պատճառով այլևս իրենից բան էլ չի ներկայացնում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին կարևոր հայտարարություն է արել՝ վերահսաստատելով Իրանի հայտնի դիրքորոշումն այն մասին, որ Թեհրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: «Երկրների միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության: Սա կարևոր խնդիր է, և մենք դա պնդում ենք»,-մասնավորապես՝ ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը:

Իրանցի գեներալի կարևոր հայտարարությունը էական է դիտարկվում ինչպես ցանկացած գնով «Զանգեզուրի միջանցք» բացելու թուրք-ադրբեջանական ծրագրերի, այնպես էլ Ադրբեջանում ահագնացած հակաիրանական տրամադրություների ֆոնին, երբ բանը հասնում է արդեն նրան, որ այդ երկրի պատգամավորներն են իրենց անվայելուչ արտահայտություններ թույլ տալիս հարևան Իրանի հասցեին: Ընդ որում՝ հակաիրանական տրամադրություների գեներացումը տեղի է ունենում բոլոր մակարդակներում, ինչպես նաև Ադրբեջանի ներսում իշխանությունների ցուցումով ճնշվում են այն խմբավորումներն ու կրոնական կառույցները, որոնք Ալիևի բռնատիրական ռեժիմի կողմից դիտարկվում են որպես Իրանի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության մեծացման լծակներ. Ալիևն աննախադեպ հակաիրանական արշավ է սկսել Ադրբեջանում ակնհայտորեն արևմտաիսրայելական ցուցումով, ինչը, բնականաբար, չի կարող աննկատ մնալ Թեհրանում:

Մյուս կողմից՝ իրանցի գեներալի խոսքերն էական են հատկապես բուն Իրանի ներսում ընթացող հասարակական պրոցեսների ֆոնին, երբ այդ երկրի ոչ բարեկամ պետությունների հատուկ ծառայությունների հրահրմամբ, փաստորեն, փորձ է արվում «ճոճել» Իրանը՝ ակնհայտորեն ստիպելու շեղել ուշադրությունն արտաքին պրոցեսներից՝ ողջ ուշադրությունը կենտրոնացնելով ներքին գործընթացների կառավարելիության աստիճանի բարձրացման ու նետված մարտահրավերի չեզոքացման հարցի վրա: Սրանով, ըստ երևույթին, նույն թուրք-ադրբեջանական տանդեմն ու դրա տերերը հույս ունեն չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խոչընդոտող Թեհրանի հակազդեցությունը՝ ապակայունացնելով ներքին իրավիճակը:

Ֆադավիի վերոհիշյալ հայտարարւոթյունը հուշում է, որ նախ՝ Իրանը, ըստ էութան, կարողացել է հաղաթահարել արհեստականորեն գեներացված ներքին ճգնաժամը, ապա՝ նույնիսկ եթե դեռևս չի կարողացել ամբողջովին լուծել այդ խնդիը, ապա դա խոշոր հաշվով չի նշանակում ոչինչ. Կովկասը շարունակում է մնալ Թեհրանի արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը, իսկ մտայնությունը՝ ցանկացած գնով կանխելու Սյունիքի անեքսիան, է՛լ ավելի հաստատակամ է դառնում, քանի որ Իրանում ել շատ լավ հասկանում են, որ եթե չկանխվի Հայաստանի ոչնչացման թուրք-ազերիական պլանը, ապա վաղը բանը հասնելու է Թավրիզին, ինչի մասին, ի դեպ բացահայտորեն արդեն խոսում է Նիկոլի ընկեր Իլհամը:
Հավատալ թուրքի՞ն, թե՞ ԱԽՔ-ին

Արևմուտքի դեմքը փրկել փորձած ԱԽՔ Գրիգորյան Արմենը, որ դեկտեմբերի 8-ին հայտարարել էր, թե իբր գոյություն չունի խաղաղության համաձայնագրի արևմտյան տարբերակ, այլ կան ադրբեջանականն ու ռուսականը, արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որով Ալիևի օգնականը հերքել էր ՀՀ ԱԽՔ-ի այն պնդումը, թե իբր Վաշինգտոնում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը.ՀՀ ԱԽՔ-ը ԱԺ ամբիոնից վստահեցրել է, որ իր խոսքերն ապացուցող փաստական տվյալներ կան. բանակցություների սենյակում է գտնվել նաև ամերիկյան ներկայացուցիչը: Իսկ Հաջիևը, մասնավորապես, վստահեցրել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի պատրաստվում քննարկման առարկա դարձնել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով խաղաղության օրակարգից միտումնավոր կերպով շեղվելու համար:

Ամեն անգամ, երբ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հերքում են միմյանց հայտարարությունները, կոնկրետ հայ հանրության առջև բարձրանում է մի չափազանց էական հարց՝ ո՞ւմ հավատալ: Թվում է՝ հարցն անտեղին է, քանզի ցանկացած նորմալ երկրում տվյալ երկրի հանրությունը հակված է հավատալու ոչ թե թշնամական կողմից հնչող հավաստիացումներին, այլ՝ սեփական իշխանություններին հատկապես այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրված են ժողովրդավարական սկզբունքերին համապատասխան կերպով:

Ժողովրդավարության առումով դրա «բաստիոն» Հայաստանում կարծես ամեն ինչ պարզ է. ազգիս մեծամասնության սիրտը պատկանում է Նիկոլիմ, ու խոսք անգամ չի կարող գնալ ընտրակեղծիքների մասին՝չնայած այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու Նիկոլն ընտրությունների անցկացումը վստահեց հենց ընտրակեղծարարության հայր Ջհանգիրյան Գագոյին, կամ ինչու հենց ընտրությունների օրը որոշ քաղաքներում լույսերը տարան: Ինչևիցե, գոնե ֆորմալ առումով Նիկոլը ժողովրդինն է, ժողովուրդը Նիկոլինը:

Անցյալի դառը փորձը, սակայն, ցույց է տալիս, թե ինչին ենք բախվում այն դեպքում, երբ ամբողջությամբ վստահում ենք պաշտոնական հայտարարություններին: Հիմա կոնկրետ ԱԽՔ Գրիգորյան Արմենի դեպքում, որը, բացի իր կուրատորների շահը սպասարկելուց, ուրիշ ոչնչով չի զբաղվում այս երկրում, խիստ դժվար է հավատալ այն պնդմանը, թե իբր Հայաստանի համար սկզբունքային է միջազգային մեխանիզմների ներդրումը ԼՂ հայութան իրավունքների երաշխավորման հարցում կամ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռք են գերվել պայմանավորվածություններ, քանզի չկա գործնական ապաույց, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունն այդ ուղղությաբ հետևողական է: Նիկոլը հայերին էլ, տո իրեն էլ հանձնել է Ալիևի ողորմածությանը, իսկ հերթապահ խաբուսիկ հայտարարույունների նպատակը՝ տարատեսակ ախքերի միջոցով արվող, ընդամենը ներքին լսարանին թմբիրի մեջ գցելն է՝ մոտավորապես շենքերի պատերին արված հսկայական ծակերի մոտիվներով.այնտեղ պատերն են ծակել, այստեղ ծակում են մարդկան ուղեղները:

Նիլոլը չի ցանկանում ու չի էլ կարող իր կերակրողին՝ Իլհամին ինչ-որ բան պարտադրել կամ հայանպաստ օրակարգ առաջ քաշել, քանի որ նախ՝ չունի բավարար դուխ, ապա՝ աշխարհի դարդը չի կտրել արցախահայության համար. կտրեր, 44 օրյա սարսափը չէր լինի, Ալիևն էլ իրեն այսքան ինքնավստահ չէր զգա:
Սկլերոտիկ Հայկոն

ՔՊ-ական Կոնջոյան Հայկոն ՊՊԾ-ի վերաբեյալ խորհրդարանական քննարկման ժամանակ մի կիսահռետորական հարց է ուղղել ընդդիմությանը՝ մուննաթախառը հարցադրում կատարելով՝ էդ ի՞նչ ղեկավարների հետ եք շփվել, որոնք պահել են զենքը ինչ-որ մեկի վրա կամ հրահանգել են պահել զենքը մեկի վրա և «գյուլլել»՝ միաժամանակ վստահեցնելով, որ եթե իրենց իշխանությունը լիներ այդպիսին, ապա կոնկրետ պատերազմից հետո այլ հետևանքներ կլինեին:

Կոնջոյան Հայկոն, փաստրեն, սկլերոզով է տառապում. նա մոռացել է հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցած մի շատ կարևոր դրվագի մասին, որը, ի դեպ, մեծ աղմուկ էր բարձրացրել ամողջ երկրում, երբ ԶԼՄ-ները, մեկը մյուսին հերթ չտալով, անընդհատ պտտեցնում էին այն հայտնի կադրը, որում երևում էր, թե ինչպես է Նիկոլն իր «ախռանայի» ամենագնացներից մեկից զենքով «տոչկա բռնել» մարդկանց ուղղությամբ՝ ակնկալելով իր դեմ հարձակում, որին պետք է պատասխաներ, փաստորեն, հակընդդեմ կրակոցով:

Ունի՞ արդյոք որևէ ՔՊ-ական այսքանից հետո իրավունք՝ սեփական իշխանությունը համարելու լեգիտիմ: Եթե մի երկրի ղեկավար ավտոմատ է քաշում սեփական քաղաքացիների վրա՝ պատրաստ լինելով մարդասպանության, այդ ղեկավարի մանկլավիկներն ունե՞ն բարոյական իրավունք՝ որևէ մեկին կշտամբելու կամ իրենցից մարդասեր սարքելու: Այնքան մարդ, որքան Նիկոլն է այս երկրում սպանել, հայոց պատմության ընթացքում ոչ մի այլ տիրակալ՝անկախ պաշտոնի անվանումից, երբեք ու եբեք չի ոչնչացրել: Ընդ որում՝ հենց հիա էլ Կոնջոյան Հայկոյի շեֆը խատրաստ է «գյուլլել» ու ոչ թե մի հոգու,այլ մի ամբողջ հայրենիք: Սեփական կաշվի ու մարդկանց կյանքերի միջև Նիկոլն աներկբայորեն ընտրում է առաջին տարբերակը:
Նեմեց Վիգենը

Գովերգելով Ներքին գործերի նախարարության ստեղծումը ու թվարկելով դրանից ակնկալվող սպասելիքները՝ Խաչատրյան Վիգենը, ապացուցելու համար, որ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու Նիկոլի մտայնությունը հեղափոխական նոու-հաու է՝ Հայաստանի բոլոր խնդիրներին լուծում տվող, բերել է Գերմանիայի օրինակը՝ մատնացույց անելով այդ երկրի սպորտային ձեռքբերումները, սպորտի ոլորտում արձանագրած հաջողությունները: Ըստ Վիգենի՝ այդ հաջողություններն այդքան շշմեցնող չէին լինի, եթե սպորտի ոլորտը նույնպես չհամակարգվեր Գերմանիայի ՆԳՆ կողմից:

Խաչատրյան Վիգենն ակնհայտորեն ոգևորված է, ավելին՝ նա երջանիկ է: Ինչո՞ւ, շատ տրիվիալ պատճառով. համոզված է, որ Հայաստանում սուպերնախարարության ստեղծումը միանշանակորեն ամրապնդելու է Նիկոլի իշխանությունը: Այստեղ կարևոր է հասկանալ, որ Վիգենի համար էականը ոչ թե համապատասխան ոլոտների աշխատանքի արդյունավետութան բարձրացման հարցն է, այլ՝ կոնկրետ Նիկոլի աթոռի ամրապնդման, որի վերջնարդյունքը, իհարկե, լինելու է պետական համակարգի լիարժեք ու անբեկանելի կազմաքանդումը, ինչպես նաև Վիգենի բարեկեցիկ կյանքի անընդհատությունը:

Վիգենի «գերմանական» տրամաբանությունը հուշում է, որ նա բնավ դեմ չի լինի ոչ միայն սպորտի ոլորտի՝ ստեղծվելիք սուպերնախարարության տակ անցնելուն, այլև՝ մնացյալ բոլոր ոլորտների, եթե, իհարիկե, այդ գաղափարին հավանություն տա Նիկոլը՝ անթրաշ մի «հայորդի», որ դարձել է նոր Հայաստանի իշխանական թափթփուկների միակ չափորոշիչը: