Armeniannews.Info
166 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Նիկոլն է՛լ չի կարողանում հանրությանը ֆռռացնել

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի»-ն հրապաակել է բավական հետաքրիքիր սոցհարցման արդյուքներ, որոնք ի ցույց են դնում այն իրողությունը, որ ՔՊ-ական իշխանությունները սկսել են գործել հենց իրենց դեմ:

Մասնավոապես՝ հարցին՝ ըստ ձեզ Արմեն Աշոտյանի կալանավորման փաստը Նիկոլին քննադատելու հետևա՞նք է, թե՞ ոչ, 1100 հարցվածների 41,3%-ը դրական պատասխան է տվել, իսկ 26%-ը դժվարացել է պատասխանել: Իսկ ահա հարցին՝ արդյոք Հայաստանում ներկա պահին կա՞ն քաղբանտարկյալներ, հարցվածների մոտ 50%-ը դրական պատասխան է տվել, 20%-ից ավելին էլ դժվարացել է պատասխանել: Ի դեպ՝ որպես խաղբանտարկյալ հենց Արմեն Աշոտյանի անունն են ամենաշատը տվել՝ 46,2%:

Սա նշանակում է, որ իշխանությունների այն կեղծ պնդումները, թե իբր ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, հանրության կողմից չի ընդունվում ու չի ընդունվում մեկ պարզ պատճառով՝ իրականության ու ՔՊ-ական լոլոների միջև աչք ծակող անհամապատախսանության: Քաղբանտարկյալներ Հայաստանում եղել են առնվազը 2018-ից ի վեր. ամենատարբեր ոլորտների այն մարդիկ, որոնք իշխանությունների քիմքին հաճելի չէին, անմիջապես սկսեցին ենթարկվել հետապնդման ու մինչև այսօր էլ հետապնդվում են, որի վառ օրինակը նույն Աշոտյանն է, որի «լայվերը» ՔՊ-ականներն ուղղակի չկարողացան մարսել:

Այս ամենն ունի իշխանությունների համար բավական բացասական հետևանքներ. հաճախ հենց քաղբանտարկյալների շուրջ է տեղի ունենում հանրային կոնսոլիդացիա, հենց քաղբանտարկյալներն են դառնում պայքարի ոգին: Կոնկրետ Աշոտյանի դեպքում իշխանություններն իսկապես պրոբլեմ ունեն, քանի որ հանրությունը շատ լավ գիտակցում է՝ ինչու են նրա հետևից ընկել. այդ գիտակցումն է նաև, որ զրոյացնում է Նիկոլի հանրային- քաղաքական ռեսուրսը, որը կարևորագույն նախապայման է իշխանափոխության համար:
Թուրքերը Նիկոլին նամակ են գրել

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները դիմում են հղել «կարդաշ» Նիկոլին. Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀՀ հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտումները» հանգիստ չեն տալիս Նիկոլի ախպերտինքին: «Պահանջում ենք դադարեցնել միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտմամբ իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները»,-մասնավորապես՝ Նիկոլի «դեմն են դրել» ազերի «ekoloq»-ները՝ կոչ անելով դադարեցնել Քաջարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի ոսկու հանքի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:

Պրակտիկան հուշում է, որ երբ խաղի մեջ են մտնում ադրբեջանցի «բնապահպանները», ամեն ինչ ողբերգության է հանգում. Լաչինի միջանցքում ներկայումս տիրող աղետը, ինչպես հայտնի է, հետևանք է ադրբեջանցի բնապահպանների կողմից իրականացված սադրանքների, երբ իբր տարված բնության դարդուցավով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները, հանդես գալով իբրև բնապահպաններ, բունտ էին բարձրացրել՝ սկիզբ դնելով Արցախի շրջափակմանը:

Այն, որ նույն այդ տարրերը հիմա էլ թիրախավորել են Հայաստանի տնտեսությունը, լավ բան չի հուշում: Հաշվի առնելով, թե ով է ՀՀ վարչապետի լիազորություններն իրականացնող անձը՝ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով տարբեր պատրվակներով կարող են խաթարվել վերոհիշյալ տնտեսական օբյեկտների աշխատանքները: Օրինակ՝ հայտնի է, որ Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է. մեկ շաբաթ է՝ գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով: Ի՞նչն է խանգարում, որ մյուս օբյեկտներն էլ հայտնվեն նույն իրավիճակում. Նիկոլի վզին արդեն դրել են, ուստի հիմա մնում է հասկանալ, թե ինչ եղանակով է վերջինս իր ազգակիցների պահանջը կյանքի կոչելու:

Իսկ ինչո՞ւ հայաստանյան ՀԿ-ները մի նամակ էլ Իլհամին չեն գրում՝ կոչ անելով, օրինակ, դադարեցնել Կասպից ծովի ընդերքի անխնա կեղեքումը. դա կարող է հանգեցնել մեծ բնապահպանական աղետի հարևան երկրների համար նույնպես: Նիկոլը չի թողնում երևի…
Ռուստամիկը գնահատական է տվել մի երևույթի, որի մասին ընդհանրապես պատկերացում չունի

Լրագրողի հարցին՝ մասնակցելո՞ւ եք հայաքվեի ստորագրահավաքին, Բադասյան Ռուստամիկը նախ՝ բացասական պատասխան է տվել, ապա՝ «հիմնավորել» իր կեցվածքն այսպես.«Որովհետև իրական հայրենասիրությունը և կեղծ հայրենասիրությունը չպետք ա շփոթել իրար հետ»:

Ռուստամիկը հատկապես վերջին շրջանում հազվադեպ է բերանը բացում, բլբլում քաղաքական թեմաներով: Կարելի է աննախադեպ հաջողություն համարել այն, որ հաջողվել է նրանից մի երկու բառ «քերել»: Ինչո՞ւ է դա կարևոր: Կարևոր է, քանի որ ինչքան շատ են տարբեր իշխանական դեմքեր արտահայտվում, այնքան է՛լ ավելի ցայտուն է դառնում Նիկոլի թիմի չունեցած բարոյականության մակարդակն ու հետապնդած իրական նպատակների էությունը:

Հարց՝ Ռուստամիկին՝ Նիկոլի ու նրա ՔՊ-ականների հայրենասիրությո՞ւնն է իսկակական, ի՞նչ չափորոշիչներով է Ռուստամիկը որոշել՝ ում հայրենասիրությունն է իսկական, ումը՝արհեստական…

Ռուստամիկը գնահատական է տվել մի երևույթի, որի մասին ընդհանրապես պատկերացում չունի. փոքր ժամանակներից տարված է կոսմոպոլիտ գաղափարներով, որոնց կենտրոնական հասկացւթյունը, ինչպես հայտնի է, «աշխարհի քաղաքացի»-ն է՝ գաղափար, որն այնքան հոգեհարազատ է թե՛ Նիկոլին, թե՛ իր ամբողջ թիմին. «աշխարհի քաղաքացու» համար Ադրբեջանն էլ է մեկ, Հայաստանն էլ, Մոզամբիկն էլ: Այս իմաստով նույն Ռուստամիկի համար Բաքվի ու Երևանի տարբերությունը պրակտիկորեն զրոյական է, իսկ եթե զրոյական է, ուրեմն ի՞նչ իմաստ ունի Արցախի համար կռիվ տալը, «Հայաքվեին» մասնակցելն ու հայ մնալը՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Երևանի ու Բաքվի միջև գոյություն ունեցող տարբերության անտեսումն է, որ ռուստամիկներին մարդ է սարքել:
Անդոնը լսողության հետ պրոբլեմներ ունի

Հարցին՝ հայաքվեի մասին լսե՞լ եք, Անդոնը ծաղրել է՝ մայրաքվեն եմ լսել, «Հայաքվեն» չեմ լսել: Միաժամանակ «Հայաքվեից» «անտեղյակ» Անդոնը, տեղեկանալով «Հայաքվեի» հետապնդած նպատակների մասին, հայտարարել է՝ Արցախի բնակչությունն է որոշում իր ճակատագիրը:

Պետք է առնվազը խուլ լինես, որ նույնիսկ այսքանից հետո «Հայաքվեի» մասին լսած չլինես, հետևաբար՝ Անդոնը կա՛մ ծերունական խլությամբ է տառապում, կա՛մ ուղղակի սիմոիւլյանտություն է անում: Իր այդ կեցվածքով նա իբր փորձել է նսեմացնել «Հայաքվեի» նշանակությունը, մինչդեռ հոգու խորքում սարսափած է դրա հնարավոր հետևանքներից:

Մյուս կողմից՝ Անդոնի պնդումն է տարօրինակ թվում այն ամենի ֆոնին, ինչ որ անում է Նիկոլն Արցախի հետ. եթե արցախցիներն են որոշում Արցախի ճակատագիրը, ապա ո՞վ է իրավունք տվել Նիկոլին բանակցել նրանց ճակատագրի վերաբերյալ, Արցախը հռչակել՝ Ադրբեջան, լրջագույն վտանգի տակ դնել հայկական Արցախի գոյությունը, դառնալ Արցախի տոտալ շրջափակման պատճառ: Թող բարի լինի, լեզուն մի տեղ մտցնի ու բացի ասենք ՀԴՄ-ների թեմայից ուրիշ ոչինչ չխոսի, թե՞ Իլհամն աչքերը կհանի, տեղն Անդոնի ամորձիները կդնի…

Մունդռիկներ…
Ի՞նչ է հրահանգել Նիկոլը «Հ1»-ին

Մինչ Ադրբեջանը թրքացնում է հայաստանյան մարզերի ու բնակավայրերի տեղանունները՝ բաց տեքստով հայտարարելով իր հավակնությունների մասին, Հայաստանում մի շատ կործանարար տենդենց է ի հայտ եկել. «Արցախ» անվանումը դարձել է ոմանց աչքի փուշը:

Մասնավորապես՝ «Հ1»-ով ամեն օր հեռարձակվող եղանակի տեսությունից անհետացել է «Արցախ» բառը. հազարմյակների այդ հայոց հողն այլևս Սուրենյանն անվանում է Լեռնային Ղարաբաղ:

Սուրենյանը, իհարկե, ոչ մի մեղք չունի. նա «Հ1»-ի քաղաքականությունն է առաջ տանում, այլ հարց, թե ինչո՞ւ է «Հ1»-ը հանկարծ որոշել «Արցախը» «Լեռնային Ղարաբաղով» փոխարինել:

Խոշոր հաշվով որոշողը «Հ1»-ը չէ. այդ հեռուստաալիքը Նիկոլը վերածել է իր հոր դուքյանի, ինչը լրջագույն հիմքեր է տալիս՝ պնդելու, որ «Արցախից» հրաժարումը պայմանավորված է վերևից իջեված թելադրանքով. Իլհամն է ստիպել Նիկոլին Արցախը փոխարինել Լեռնային Ղարաբաղով՝ սպառնալով երևի հակառակ դեպքում պատերազմ սկսել, իսկ քանի որ «խաղաղության օրակարգը» Նիկոլի կյանքի նպատակն է, ուստի «Հ1»-ին հրահանգ է իջեցվել չնյարդայնացնել «կարդաշ» Իլհամին:

Մնում է «Լեռնային Ղարաբաղն» էլ «Ղարաբաղի տնտեսական գոտի, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները» սարքեն ու պատկերն առավել ամբողջական կլինի…
Պապոյան Գևորը մսխում է Նիկոլի քաղաքական կապիտալը

Նիկոլի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» տխրահռչակ հայտարարությունը մեկնաբանելով՝ ՔՊ-ական Պապոյան Գևորն ասել է.«Մենք փորձել ենք պահել Արցախը և հուսահատ ճիգեր ենք արել՝ պահելու Արցախը: Օրինակ՝ ռազմական բյուջեն ենք ավելարցել՝ էական, փորձել ենք դիվանագիտության մեջ ճեղքում մտցնենք, որովհետև հասկացել ենք, որ բանակը պատրաստ չէ պատերազմի, դիվանագիտությունը խայտառակ վիճակում է և հուսահատ ճիգեր ենք արել և անհաջողության ենք մատնվել, որովհետև չենք հասցրել անել 2 տարում էն, ինչ-որ պետք է արվեր 20 տարում…»:

Գևորը կրկնել է ՔՊ-ական քարոզչամեքենայի ծիծաղելի, մերկապարանոց ու նույնքան անբարո թեզը: Թե որքան մերկապարանոց են նրա վերոհիշյալ պատճառաբանությունները, հասկանալի է թերևս նույնիսկ վերջին տխմարին. եթե Հայաստանի վիճակն այդքան վատ էր, ապա ինչպե՞ս Նիկոլը Արցախը Հայաստան հռչակեց, թե՞ մտածված գնաց այդ քայլին, որպեսզի երկիրը գցի պատերազմի մեջ ու փակի բանակցությունների դուռը: Երևի սեփական կետից բանակցելն էր «դիվանագիտական ճեղքումը»,հա՞, կամ էլ անզեն «ՍՈւ»-երի ձեռքբերումը՝բանակի վերազինում: Կամ եթե ի սկզբանե պարզ էր, որ բանակը պատրաստ չէ պատերազմի, ապա ինչու պատերազմի ընթացքում ստեղծված հնարավորությունից այդպես էլ չօգտվեց Նիկոլը՝ Շուշին պահելու ու պատերազմը կանգնեցնելու: Չէ՞ որ պարզ էր, որ բանակը հաղթելու շանս չունի, և այդ մասին Նիկոլին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր հայտնել:

20 տարվա արած-դրածը ՔՊ-ն 2 տարում մսխեց անվերադարձ կերպով, մսխեց թե՛ դիվանագիտական ձեռքբերումները, թե՛ բանակի պոտենցիալը, թե՛ պետությունն ընդհանրապես: Հայաստանը 2020-ի պատերազմում ներքաշվեց փաստացի պետության բացակայության պայմաններում. Նիկոլի համար դա պարտադիր պայման էր, քանի որ միայն այդ դեպքում էր հնարավոր կոտրել հայոց բանակի ողնաշարն ու թեման փակել առհավետ:

Պապոյան Գևորին ու նրա ՔՊ-ական ընկերներին այսօրինակ «կռուտիտները» չեն օգնելու, երբ հասնի հատուցման ու պատասխանատվության ժամը: Նախկին իշխանություններին վարկաբեկելու հաշվին իշխանություն պահելն այլևս անհնար է, ավելին՝ որքան շատ են հիշեցնում նախկինների մասին ու խնդիրները բարդում նրանց ուսերին, այնքան արագանում է Նիկոլի վարկանիշի անկումը:
Հայաստանի զինանշանը դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

Նիկոլի կողմից ՀՀ գերբի դեմ իրականացվող քարոզարշավը կամաց-կամաց իր պտուղներն է տալիս. թուրքական «Դիարբեքիր սպորտ» ֆուտբոլային ակումբը, որ անվանափոխության արդյունքում այժմ կոչվում է «Միջագետքի մարզական ակումբ», փոխել է խորհրդանիշը՝ գրեթե 100%-անոց ճշգրտությամբ պատճենելով Հայաստանի զինանշանը։

Ինչպես հայտնի է, Նիկոլը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատ լեռը, առյուծը կարող են հարցեր առաջացնել, քանի որ Արարատը գտնվում է ՀՀ-ից դուրս, իսկ առյուծներ այնտեղ չեն հայտնաբերվել:

Ակնհայտ է, որ Նիկոլի կողմից ՀՀ խորհրդանիշի նսեմացումն աննկատ չի մնացել թշնամական Թուրքիայում, ու այնտեղ, ըստ էության, որոշել են անմասն չմնալ թրենդից՝ՀՀ զինանշանը դարձնելով ինչ-որ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշ: Դա մոտավորապես նույնն է, թե ասենք Թուրքիայի դրոշը կամ գերբը BRAZZERS պոռնո ստուդիան դարձնի իր սիմվոլը՝ այն եթնարկելով չնչին փոփոխության: Ինչպե՞ս կընկալեն այդ հանգամանքը թուրքերը, մի՞թե աշխարհով մեկ բողոքի ձայն չեն բարձրացնի՝այդ ամենի համար մեղադելով մեզ՝ հայերիս:

Բայց «նոր Հայաստանում» այդ իմաստով ակնհայտորեն պրոբլեմ չեն տեսնում, ավելին՝ բացառված չէ, որ այդ իրադարձության պատվին Նիկոլը հերթական տոնը սահմանի կամ ասենք խորովածի փառատոն անցկացնի քաղաքի ուղիղ մեջտեղում. ինչո՞ւ, առյուծն ու արծիվը միայն հայերի սեփականությո՞ւնն են...
Ո՞վ է իրականում փակել Արցախի գազը

Հաագայի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումից հետո, որով վերահաստատվել էր փետրվարի 22-ի հայտնի որոշումը, Բաքուն հերթական անգամ կասկածի տակ դրեց այդ դատարանի հեղինակությունը՝ կրկին խաղեր տալով Արցախը սնուցող գազի փականի հետ՝ խաղ, որն ակնհայտորեն Բաքուն չէր կարող խաղալ միանձնյա կերպով, ուստի հարցն այն է, թե խորքում ի՞նչ խաղ է ընթանում, ո՞վ է դրա իրական շահառուն:

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն թվիթերյան գրառմամբ բավական կոշտ է արձագանքել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն գրառմանը, որում նա իր հիասթափությունն էր հայտնել գազամատակարման դադարի կապակցությամբ՝ ընդգծելով «Բաքու-Ստեփանակեևտ/Խանքենդի» երկխոսության անայլընտրանքայնությունը:

Կասկած լինել չի կարող,որ Իլհամի խաղը համաձայնեցված է Արևմուտքի հետ,որի նպատակը Ստեփանակերտին ստիպելն է խաղալ Բաքվի կանոններով ու սկսել «երկխոսել» այն լեզվով, որը ձեռնտու կլինի Ստեփանակերտը որպես Խանքենդի դիտարկող կլաարներին, որոնց առաքելությունը, ինչպես հայտնի է, Կովկասում Ադրբեջանի շահերի սպասարկումն է դարձել:

Ընդ որում՝ այս խաղում խոշոր հաշվով բացակայում է սուբյեկտայնությունը զրոյացրած Երևանը, որտեղ իշխող խունտան ոչ միայն ամենօրյա ռեժիմով կրկնում է երկխոսելու անհրաժեշտության մասին իր լոլոները, այլև բացահայտորեն զբաղված է Իլհամի փիառով: Արևմուտքի գլխացավանքն այժմ արցախցիների տոկունությունն է, որն էլ փորձում են կոտրել՝ նրանց համար սեփական հողում կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով:

Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի համար Իլհամի հետ հավասար պատասխանատվություն են կրում նաև այն կենտրոնները, որոնք ջանում են «պղտոր ջրում ձուկ որսալ»:
Ի՞նչ է թողնում Նիկոլն Աննայի որդուն

Արմեն Աշոտյանն է կալանավայրից որդուն ուղերձ հղել ծննդյան օրվա կապակցությամբ՝ հայտնելով՝ 3 բան է ցանկանում թողնել նրան: «Դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել՝ գլուխդ բարձր։ Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ»,-մասնավորապես՝ նշված է Աշոտյանի՝ որդուն հասցեագրված ուղերձում:

Իսկ Նիկոլն ի՞նչ պատգամ է հասցրել թողնել Աշոտիկին իր կառավարման այս տարիներին որպես հայր, ո՞րն է նրա ուղերձը՝ որդուն: Նիկոլի պատգամների ամբողջական էությունը հանրությանը պարզ դարձավ վերջերս զոհված զինծառայողի մոր դեմ իրականացված հալածանքի միջոցով,երբ ակնհայտորեն ուղղորդվելով հոր կողմից՝ Աշոտիկը զոհված զինվորի մոր դեմ գործ էր տվել:

Ի՞նչ է թողնելու Նիկոլը սեփական որդուն: Կասկածելի դաստիարակություն, որ առավելապես որպես անդաստիարակություն պետք է որակել, տգիտություն ու արատավորված անուն, որ այդպես էլ թույլ չի տալու Աննայի որդուն այս կյանքում գլուխը բարձր ապրել. Նիկոլն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն Աննայի որդին, այլև ողջ հայ ժողովուրդը չկարողանա այլոց աչքերի մեջ նայել, սեփական պատիվն իր ձեռքում պահել, լիարժեք սուբյեկտ համարվել: Այս իմաստով Աշոտյանին Նիկոլի անտիպոդը պետք է համարել և, իհարկե, ոչ միայն այս իմաստով:

Բոլորիս խնդիրն է այսօր Աշոտիկի ճակատագրին չարժանանալն ու չաշոտիկանալը:
Նիկոլի վերաբերյալ ռուս-թուրքական կոնսենսուսը կարող է չեղարկվել

Անկարայի կողմից Կիևին «Ազով» ազգային գումարտակի՝ Թուրքիայի տարածքում գտնվող հրամանատարների հանձնումը, ինչպես նաև Էրդողանի հայտարարությունները ՆԱՏՕ Ուկրաինայի արագացված մուտքի մասին, ռուսական կողմին ստիպել են բավական խիստ գնահատակններ հնչեցնել Թուրքիայի ու Էրդողանի հասցեին. ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարյովն է թուքերին մեղադրել՝ ՌԴ-ին թիկունքից դանակով հարված հասցնելու համար՝ Էրդողանին հիշեցնելով իր կեղտոտ անցյալի մասին, մասնավորապես՝ այն, թե ինչպես է ժամանակին Էրդողանը սիրախաղի մեջ մտել «Իսլամական պետության» հետ, օգնել կործանել ռուսական ինքնաթիռները, անօդաչու սարքեր տրամադրել Ուկրաինային, թյուրքալեզու ժողովուրդներին գրգռել՝ ստեղծելու Մեծ Թուրանը:

Դժվար կլինի թերևս մտաբերել, թե վերջին ժամանակներում է՛լ մեկ էլ երբ է որևէ ռուս բարձրաստիճան պաշտոնյա նման կերպ արտահայտվել Պուտինի «ընկերոջ» մասին: Վերջին տարիներին նկատվում է ռուս-թուրքական հարաբերություններում շատ կոնկրետ դրական տենդենց, ինչը չափազանց գնահատելի է համարվում և՛ ՌԴ-ի, և՛ Թուրքիայի կողմից՝ դատելով մինչ այս պահը հնչած հայտարարություններից:

Դատելով ամենայնից, սակայն, Թուրքիայում տեղի ունեցած վերջին ընտրությունները շատ բան են փոխել Էրդողանի աշխարհայացքում: Չնայած նրան վերարտադրվելու հարցում ակտիվորեն օգնել է հենց Մոսկվան, սակայն առանց Արևմուտքի ու, մասնավորապես, ԱՄՆ-ի «դաբրոյի» Էրդողնաին չէր հաջողվելու ձեռք բերել լեգիտիմ նախագահի համբավ: Այն, որ ընդդիմությունն այդպես էլ դուրս չեկավ փողոցներ, պատահական չէր թերևս, քանի որ չափազանց հավանական է, որ դրա դիմաց ԱՄՆ-ն Էրդողանից շատ կոնկրետ բան է ստացել, իսկ թե ինչ, դժվար չէ կռահել:

Պետք է հասկանալ, սակայն, որ Էրդողանը չի կարող անպատիժ մնալ, եթե, այնուամենայնիվ, որոշի չար կատակ անել Կրեմլի հետ. Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական ռեսուրսներից, ուստի ցանկության դեպքում Մոսկվան կարող է ուղղակի քարը քարին չթողնել: Էրդողանը օբյեկտիվորեն չունի ռեսուրս՝ բաց առճակատման գնալու Մոսկվայի հետ, եթե, իհարկե, Արևմուտքի կողմից չի ստացել լրջագույն երաշխիքներ կամ էլ նրա ծրագրերում չի մտնում բաց առճակատման մեջ մտնելը. թիկունքից հարվածելու տեսանկյունից բաց առճակատումը հակացուցված բան է:

Ի՞նչ կտա Հայաստանին ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր հետագա վատթարացումը, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլին, քանի որ վերջինս իր անձով է փոխարինել Հայաստանի պետությունը:

Պետք է հասկանալ, որ Նիկլոի՝ դեռևս իշխանության մնալու ֆենոմենը հիմնականում պայմանավորված է արտաքին դերակատարների միջև գոյություն ունեցող հարաբերություններից. ռուս-թուրքական մերձեցման պտուղ է Նիկոլը, ուստի եթե այդ երկրների հարաբերությունները լարվեն, ապա այլևս չի դիտարկվի ոպես փոխզիջումային թեկնածու, և առնվազը ռուսները կսկսեն լուրջ քայլերի գնալ՝ Հայաստանում իշխանության բերելու ռուսամետ ուժերի: Սա, իհարկե, չի նշանակում, թե Նիկոլի արևմտյան տերերը ձեռքերը ծալած նստելու են ու լուռ հետևելու պրոցեսներին, բայց մեծ է հավանականությունը, որ գործին «կպնելու» դեպքում Մոսկվային կհաջողվի այստեղ իշխանափոխություն անել, եթե անգամ դրա գինը նոր պատերազմը լինի, եթե, իհարկե, ՌԴ-ն Թուրքիային չսկսի ավելի շատ սիրաշահել:
Ասլանյան Հակոբն ուռում է

Պնդելով, թե միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե «ինչ է խոսում այդ դիկտատորը», այդ դիկտատորի լամուկի ձեռքի տակի աշխատող Ասլանյան Հակոբը հայտարարել է՝ միջազգային հանրությունը, գուցե ոչ այդ ակտիվությամբ, ոչ այդ արդյունավետությամբ, դանդաղ, բայց հստակ իր գործն անում է: «Ճիշտ հակառակ՝ այսօր միջազգային հանրության գործելակերպի դեմ երկու արտաքին և մեկ ներքին ուժ է պայքարում՝ 5-րդ շարասյունը, Ռուսաստանը և Ադրբեջանը: Դրանք եռապետություն են կազմել Հայաստանի դեմ»,-մասնավորապես՝ հայտարարել է Հակոբը՝ պնդելով՝ ո՛չ Ռուսատսանին, ո՛չ Ադրբեջանին ձեռնտու չէ դեմոկրատական Հայաստան, որովհետև երկուսն էլ բռնապետական են. Հայաստանը, ըստ ՔՊ-ական բիձուկի, փուշ է դառել բոլոր դիկտատորական պետությունների համար:

Ասլանյան Հակոբը, փաստորեն, նարկոման է. միայն նարկոմանը կարող է տարված լինել գոյություն չունեցող, թվացյալ հալիցունացիներով, զառանցել ու փորձել բոլորին համոզել,որ իր տեսածն իրական է:

Նախ՝ այս նարկոմանի այն պնդումը, թե միջազգային հանրությունը (նկատռի ունի Արևմուտքին) հայամետ դիրքորոշում ունի, հիվանդագին օնանիզմի հետանք է. միայն ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցը բավական է՝ Հակոբին իրականություն վերադարձնելու համար, ապա՝ իրականությունից ոչ պակաս կտրված է թվում նրա այն պնդումը, թե Հայաստանն այնպիսի մի ժողովրդավար երկիր է, որ իբր փուշ է դարձել՝ բռնբապետների կոկորդում: Ո՞ր ժողովրդավարության մասին է խոսում ծերուկը, եթե Հայաստանում մեկ մարդու բացարձակ իշխանություն է, որն իրենով փոխարինել է պետական բոլոր ինստիտուտները:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս պատահեց, որ Ռուսաստանը սկսեց Ադրբեջանի մեջ ավելի շատ դաշնակից տեսնել, քան Հայաստանի: Չլինի՞ թե դա հետևանք է Նիկոլի երկակի խաղերի, Հայաստանը ցանկացած գնով հակառուսական ճամբար խցկելու ճիգերի: Թուրքական 5-րդ շարասյան մնացուկ Ասլանյան Հակոբը հայ-ռուսական հարաբերությւունների այսօրվա վիճակի համար միայն Կրեմլի՞ն է մեղադրում, թրքահպատակ ու սորոսածին ՔՊ-ական տարրերը, որոնց պարագլուխն է Նիկոլը, մեղք չունե՞ն:

Նիկոլը փուշ է՝ ոչ թե այլոց, այլ հենց սեփական ժողովրդի կոկորդին, որին դեռևս չի հաջողվում թքել…
Անդոնի ո՞ր հատկանիշի համար է Նիկոլը նրան «պռախոդ» տվել

Մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում այն մասին, թե հատկապես որ ՔՊ-ականներն են, որ խիստ շահագրգիռ են Թագուհի Թովմասյանին պաշտոնազրկելու հարցում: Ի թիվս այլոց, ըստ տեղեկությունների, Թովմասյանին կատաղի կերպով հետապնդողի դերում է հայտնվել հատկապես Անդոնը. հենց նա է գլխավորապես նախաձեռնել ոչ ՔՊ-ական պատգամավորի դեմ խարդավանքը՝ չիմանալով, սակայն, թե ինչ հիմնավորում կարելի է բերել՝ Նիկոլի մուրազը կյանքի կոչելու համար:

Ինչո՞ւ հենց Անդոնը: Պետք է հասկանալ, թե ՔՊ-ական հիերարխիայում Նիկոլն ում ինչ «պաշտոն» է բաժանել ու այդ անելիս որ սկբունքներով է առաջնորդվել: Օրինակ՝ կոնկրետ Անդոնի ֆունկցիան կլյաուզնիկությունն է, քանի որ իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում նա կարողացել է ապացուցել, որ այդ հարցում մրցակիցներ պարզապես չունի: Ավելին՝ ասում են՝ նրա հենց այդ հատկանիշը գնահատելով է, որ Նիկոլը Անդոնին առաջ է քաշել՝ թույլ տալով ԱԺ-ում պաշտոն գրավել. ինքն էլ ոչ պակաս կլյաուզնիկ մեկն է եղել ու գիտի սեփական թիմում նման մեկին ունենալու արժեքը:

Թովմասյանի հետևից է Անդոնն ընկել, քանի որ խնդիր ունի՝ Նիկոլին ապացուցելու, որ դեռևս չի կորցրել իր վաղեմի ընդունակությունները. եթե պետք լինի հազարավոր անմեղ տղերքի մահվան պատճառ հանդիսացողին կարդարացնի, անմեղ մեկին այնպես կդատապարտի, որ ոչ մեկին քիչ չի թվա երբեք: Բա հո իզուր տեղը չէ՞, որ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահ է կարգվել:
Գռզոյին պարտակում են

Գռզոյին ակնհայտորեն որոշել են պարտակել՝ օգնելու նրան հաշիվ չտալ սեփական խոսքերի համար: Մասնավորապես ՝ հայտնի է դարձել, որ ՀՀ երրորդ նախագահի ՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի ներկայացրած հայցը զրոյից են քննելու. գործը տեղափոխվել է այլ դատարան ու մակագրվել դատավոր Կիմա Արզումանյանին: Նա էլ հունիսի 22-ին գործը վարույթ է ընդունել և նախնական դատական նիստ նշանակել՝ արձանագրելով, որ հայցադիմումի քննությունը սկսում է ամենասկզբից։

Կասկած չկա, որ արվել է ամեն ինչ՝ օգնելու Գռզոյին խուսափել սեփական խոսքերի տակ մնալու տխուր հեռանկարից. մեղադրել անմեղ մարդուն խաղամոլությամբ պետական միջոցների մսխման, անօրինակ կոռուպցիայի համար ու այդ ամենն ապացուցող փաստեր չունենալ ձեռքի տակ, կարող է միայն բեզաչոտնիկ հայվանը: Ահա բեզաչոտնիկ հայվանի կարգավիճակ ձեռք բերելը հետաձգելու համար էլ, ըստ էության, ձեռնարկվել է այս գռզոյահաճո խաղը, իչը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով նորհայաստանյնա ռեալները, Նիկոլ-դատական համակարգ հատուկ հարաբերություններն ու Գռզոյի ազդեցության մակարդակը:

Բայց դա Գռզոյին չի փրկելու, քանի որ բոլոր դեպքերում նրանից հաշիվ են պահանջելու, լինի հիմա, թե իշխանափոխությունից հետո նրան ստիպելու են կա՛մ հիմնավորել Սարգսյանի դեմ հնչեցրած մեղադրանքները, կա՛մ դառնալ ֆուֆլո:
Ոստիկանությունը՝ նիկոլական տեռորի զոհ

Փաստաբանների բողոքի ակցիան՝ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականների պահանջով, անշուշտ, մեկ օրվա արգասիք չէ. փաստաբանների նկատմամբ ոստիկանությունում կիրառված բռնությունները միայն մեկ ցուցիչն են այն բազմաշերտ խնդիրների, որոնց այսօր բախվում է հասարակությունը՝ Նիկոլի՝ ոստիկանական համակարգի դեմ իրականացրած յուրատեսակ տեռորի հետևանքով: Ամենամեծ տեռորն այն է, որ իրավապահներին ստիպել են դառնալ մի քաղաքական համակարգի երաշխավոր, որը Հայաստանը բացահայտորեն տանում է դեպի անդունդ՝ այն թուրքերին նվիրելու հստակ հեռանկարով:

Դրա փոխարեն Նիկոլը մի շարք արտոնություններ է տվել Ոստիկանությանը՝ բարձր աշխատավարձերից ու սոցիալական երաշխիքներից՝ կամայական վարք: Թերևս հենց վերջին արտոնությունը չարաշահելու հետևանք է փաստաբանների բողոքի ակցիան, որի արդյունավետությունը մեծ կասկածի տակ է մնում՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները. այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան պատժի կամ պաշտոնանկության կարող է արժանանալ միայն այն դեպքում, եթե համարձակվի քար գցել Նիկոլի բոստանը: Իսկ մնացած դեպքերում, ինչպես ասում են, no problem: Ահա հենց այս տրամաբանությունն է, որ Ոստիկանությանը հասցրել է մի վիճակի, երբ այն շատ դեպքերում դադարել է ասոցացվել իրավունքի գերակայության, օրենքի երաշխավորման և այլ վերամբարձ բաների հետ, և բանն այլևս հասել է փաստաբանների խոշտանգմանը, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Նիկոլի՝ «հայկական ժողովրդավարության» մասին հյուսած առասպելի ծիրում:

Համակարգը խորքային բարեփոխումների կարիք ունի վաղուց, ինչին, սակայն, երբեք ականատես չենք դառնա, քանի դեռ սրանք են իշխանության:
ՀՀ դրոշի «անխոնջ պաշտպանը»

ՀՀ դրոշի մասին օրենքում փոփոխություն և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի քննարկմանը, Աննայի ախպեր Հրաչիկը հարց է ուղղել փաթեթը ներկայացնող արդարադատության փոխնախարարին. «Շատ հաճախ կարելի է հանդիպել բակերում ինչ-որ տեղ տեղադրված ՀՀ դրոշների, որոնք պատառոտված են կամ լավ վիճակում չեն գտնվում։ Տեղադրված են ոչ թե սեփական տան տարածքում, պետական կառույցի կամ այլ շինության վրա, այլ՝ բակում ինչ-որ տեղ։ Այս դեպքում ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե նման վայրում տեղադրված դրոշը վատ վիճակում է»:

Հրաչիկի հարցը ավելի քան կեղծավոր է. այս՝ փաբերում թրև գալուն սովոր էժանագին դերասանը, որ Աննայի մարդու գործած դավաճանության շնորհիվ այսօր ինքնագոհ կերպով բազմած է պատգամավորական աթոռին, ցանկացել է իրեն հանրությանը մատուցել որպես ՀՀ պետական խորհրդանիշների վիճակի, ճակատագրի մասին մտահոգ «պետական գործիչ», որի կյանքի իմաստն իբր ՀՀ դրոշի արժևորումն է, և սա՝ այն դեպքում, երբ Հրաչիկի տխրահռչակ փեսան բոլորովին վերջերս կոչ էր անում հրաժարվել ասենք ՀՀ գերբին պատկերված առյուծից, Արարատն էլ Արագածով փոխարինել, ինչպես նաև վերանայել օրհներգի տեքստը և այսպես շարունակ:

Հրաչիկի տրյուկներն ակնհայտորեն աչք ծակող կեղծիք են, որ ի զորու չեն, սակայն, քողարկելու նրա ու նրա թայֆայի իրական դեմքը: Ցավոք, Նիկոլի իշխանության անընդհատության դեպքում հեռու չէ այն օրը, երբ ՀՀ դրոշի վրա կպատկերվի թուրքական մահիկը՝ կանխելու Իլհամի ցասումը:Կարծում եք՝ որևէ ՔՊ-ական կբոյկոտի՞ Նիկոլի համպատասխան առաջարկը…
«Բարեգործ» Գռզոն

Լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցնելով, թե նպատակ չունի զբաղվել ինքնագովազդով՝ Գռզոն հայտնել է, որ իրենց ընտանիքի միջոցների հաշվին «X ժամանակ առաջ» մի ամբողջ գյուղ է վերանորոգել (նկատի ունի ասֆալտապատումը), հիմա էլ վերանորոգում են այդ նույն գյուղի դպրոցը: «Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք աճել, կրթություն ստացել, գիտակցության էկել, ինչ-որ մարդ ենք դարձել Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, մենք ամեն ինչ պետք է անենք մեր երկրի համար, ինչի՞ մասին ա խոսքը»,-հայտարարել է խորհրդավոր գյուղի աշխարհագրական տեղանքն ու անվանումը հույժ գաղտնի պահող Գռզոն:

Գռզոն թեև վստահեցրել է, թե չունի նպատակ՝ զբաղվելու ինքնագովազդով, բայց նրա խոսքը փաստացի վերածվել է «անցանկալի» ինքնագովազդի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գծուծ Գռզոն որոշել սեփական փողերի հաշվին ինչ-որ անխծանոթ մարդկանց լավություն անել այն դեպքում, երբ ինչպես հիմա,այնպես էլ ժամանակին խոշոր դրամագլուխ է կուտակել մարդկանց «քցելու» հաշվին: Ի՞նչ է տեղի ունեցել Գռզոյի հոգու խորքում, որ չարագործը հանկարծ բարեգործ է դարձել:

Բացառված չէ, որ Գռզոյի խիղճը սկսել է տանջել կամ էլ, որ ավելի հավանական է, ուղղակի փորձել է իր իրական դեմքը կոծկել՝ այս անգամ էլ որպես մեծ բարեգործ ներկայանալով:

Եթե տանջել է խիղճը, ապա ակնհայտ է, որ մեկ-երկու գյուղում ասֆալտ փռելով այն չի մաքրվելու.Գռզոն այնքան շատ է կերել այս ժողովրդից, որ եթե նույնիսկ ամբողջ Հայաստանի ասֆալտն էլ իր միջոցներով փռի, թալանածի կեսի կեսը միայն հատուցած կլինի: Իսկ եթե, այնուամենայնիվ, նպատակը համապատախսան հանրային կարծիք ձևավորելն է, ապա այստեղ նույնպես Գռզոն արդյուքն չի գրանցել. Հայաստանի մասին մտածողը չի կարող Նիկոլի թրքական ծրագրի մի կարևոր մաս լինել, չի կարող սեփական ձեռքերով Հայաստանը թրքացնել՝ է՛լ չասած շարունակվող թալանի մասին, որի ականատեսն ենք ինչպես հիմա,այնպես էլ նախկինում:

Գռզոն ամեն ինչ է՝բացի բարեգործից:
Գռզոյի չինական ֆալշը

Հարցին՝ եթե գնահատենք կորուստները՝ նախկին իշխանության ու ՔՊ-ական իշխանության կառավարման ժամանակահատվածում արձանագրված, ապա նժարն ո՞ւմ կողմը կթեքվի, Գռզոն «չինական» պատասխան է տվել. «Քաղաքականության մեջ էդ ձև չեն գնահատում էդձևի կորուստներով, և կորուստ ասածը… ես ձեզ մի լավ օրինակ կարող եմ բերել. Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ասումեն, որ էս-էս որոշումը մենք ճիշտ կայացրեցինք: Նա ասում է. «Կարծում եմ՝ դա 100 տարի հետո պարզ կլինի՝ ինչքանով է էդ որոշումը ճիշտ»»:

Արցախում ու Հայաստանում կատարվածի կոնտեքստում բարձրացված հարցին Գռզոյի տված պատասխանը բացարձակ ֆալշ է. փորձելով Նիկոլի ու սեփական հանցանքը կոծկել՝ Գռզոն բերել է մի երկրի օրինակ, որի կառավարման փիլիսոփայությունը զրոյական կապ ունի դավադրորեն իշխանություն վերցրած նիկոլագռզոյական խունտայի արժեհամակարգի հետ. եթե Չինաստանում որոշումներ են ընդունվում հարյուրամյակների հաշվարկով, ապա Նիկոլի որոշումները կայացվում են մեկ օրվա տեսլականով, իսկ որոշ դեպքերում՝ժամերի:

Գռզոն առաջարկում է Արցախի կորուստն ու հայկական պետականության դե ֆակտո չգոյության փաստը գնահատել միայն 100 տարի հետո՝ չհասկանալով, որ այս տեմպերով ոչ թե 100 տարի, այլ մի 10 տարի էլ հայությունը Կովկասում իր գոյությունը չի ձգի: Նա Նիկոլի դատաստանը առաջարկում է անել միայն մեկ դար անց՝ շատ լավ իմանալով, որ մի դար հետո ո՛չ ինքը, ո՛չ էլ Նիկոլը սաղ չեն լինի.Գռզոյի համար կարևորն իր ու Նիկոլի բաժին «լայֆթայմն» է, ուստի կարևորն այն է, որ այդ «լայֆթայմը» հնարավորինս ցոփ ու շվայտ լինի, իսկ հետո՝թեկուզ ջրհեղեղ:

Ո՛չ Գռզոն, ո՛չ էլ Նիկոլը իրենց թալանածը չեն հասցնելու մինչև վերջ վայելել, քանզի հանկարծակի նրանց դռանն է չոքելու ժողովրդական դատաստանը՝ չգոյության դատապարտելով Իլհամի նվիրյալներին:
Արցախի ու փողի միջև Գռզոն ընտրում է վերջինը

Գռզոն «Արցախը մերն է» ասողներին մեղադրել է երկիրը սխալ հունով տանելու, սխալ քաղաքակնություն վարելու, սխալ կառավարելու համար՝ կիսահռետորական հարց բարձրացնելով. «Ասում էին՝ Արցախը մերն է, և այդ «Արցախը մերն է» ասողի վարորդը 15-20 մլն դոլարի տեր է։ Բա ինքը տեղյա՞կ էր, որ այդ 20 միլիոնը բանակից է գնում, զինվորից է գնում, կրթությունից և առողջապահությունից է գնում։ «Արցախը մերն է» ասողի վարորդը երբ դառնում էր 20 մլն դոլարի տեր, չէի՞ն հարցնում՝ բա մեր բանա՞կը, զո՞րքը, բա Արցա՞խը»:

Հարց՝ իսկ «Արցախը Ադրբեջան է և վերջ» ասողներն այսօր վա՞տ են ապրում, չե՞ն թալանում, «վարկով» թանթանեքի տեր չե՞ն դառնում, Նիկոլն օլիգարխների հետ գործարքի չի՞ գնում, Աննան հացի՞ է ման գալիս՝ բարեգործական ֆոնդն ուտելով ու հարուստներին շանտաժի ենթարկելու արդյունքում գոյացող միլիոնավոր դոլարների հաշվին ախպեր Հրաչիկին մուլտիմիլիոնատեր սարքելով… Իմաստ ունի՞ ցանկը շարունակել ու հատ առ հատ թվարկել, թե ովքեր էին Գռզոյի թիմակիցները նախքան 2018-ը, ովքեր են նրանք այսօր՝ Նիկոլի դարում:

Իրականում Գռզոն իր այս հայտարաությամբ ի ցույց է դրել ոչ թե նախկինների փողերը, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ՝ Արցախի հանդեպ իր իրական վերաբերմունքը: Գռզոյի համար այս կյանքւոմ ամեն ինչ փողով է չափվում, իսկ քանի որ Նիկոլը թուրքերից հենց գլխից միլիարդներն արդեն գրպանել է՝ Արցախը վերածելով Ղարաբաղի տնտեսական գոտու, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, Գռզոյի համար պրոբլեմ չէ Արցախն անկարևոր մի բան հռչակելը:

Արցախի առաջնային թշնամիները ոչ թե թուրքերն են, այլ՝ գռզոները…
Գռզոն գոռգռացել է լրագրողի վրա

Լրագրողի դիպուկ նկատառմանը, որ առանց ապացույցների նախկին իշխանություններին մեղադրում է Արցախի անվան տակ բանակը թալանելու և այլնի համար, Գռզոն բավական ագրեսիվ է արձագանքել՝ խախտելով լրագրողների հետ շփման տարրական էթիկան: «Մի՛ րոպե, ընկերուհի՛ ջան: Նախ առաջինը՝ դուք, ես խնդրում եմ, ինձ հետ եք խոսում, հիմքերը ես չեմ, հիմքերն իրավապահ մարմիններն են…այդ կալանավորն էլ գնացեք, իրավապահ մարմիններին հարցրեք, բայց երբ որ հայտարարություն ա լինում ամեն մեկի ունեցվածքի մասին և որպես ապօրինի հարստացման, ես դրանք եմ, դրանց մասին եմ խոսում: Հիմա դուք… ես խնդրում եմ դուք լրագրող եք և բառերի ձեր ընտրությունը ճի՛շտ կատարեք, ես սովորական քաղաքացի եմ կամ պատգամավոր, կարող ա ես բառերի մեջ շփոթեմ, դուք ոնց որ ուզենաք՝ ինչ-որ բան քարոզեք, դրա իրավունքը չունեք, հարցը տվեք, կպատասխանեմ»,-հայտարարել է բորբոքված Գռզոն՝ լրագրողին մեղադրելով իրեն գնահատական տալու համար:

Ի՞նչն է Գռզոյին հունից հանել, ճշմարտությո՞ւնը: Գռզոն հղում է կատարում օրենքին այն դեպքում, երբ «նոր Հայաստանում» օրենքը Նիկոլն ինքն է, «չագուչով մարդն» էլ՝ Գռզոն. ում վրա ինչ գործ ուզում, կարում են, ում ուզում, նրան էլ ձերբակալում են՝ մեղադրելով մի բանի համար, որի հարցում Գռզոն անգերազանցելի պրոֆեսիոնալ է եղել ու է: Հայաստանում օրը ցերեկով մոմը բռնած որ ման գաս, Գռզոյից ավելի մեծ ապօրինի հարստացած չես տեսնի, չես գտնի այնպիսի մեկին, որն այնքան ռսպի լինի, որ նման բագաժով համարձակվի այլոց հասցեին թալանի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնել, հետն էլ հարց տվող լրագրողին ահաբեկել:

Ով-ով, բայց Գռզոն «թալանին» առնչվող հարցերում պետք է իրեն շատ զուսպ պահի, քանի իրավունք չունի այլոց հասցեին հորինածին մեղադրնքներ հնչեցնելով փիառվել, նա չի կարող փիառվել անգամ այն դեպքում, եթե նույնիսկ հնչող մեղադրանքները՝ նախկին իշխանությունների հասցեին ճշմարիտ լինեին. Գռզոն այն մարդը չէ, որը կարող է ունենալ բարոյական իրավունք:

Հայելի կա՞ սենյակում…
Անդոնի ոգևորությունը կասկածելի է թվում

Անդոնը հայտնել է, որ եթե դատարանը դրականորեն արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի՝ հավելելով, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին. պատրաստ են բացառիկ հնարավորություն տալ Տոնոյանին՝ արձակուրդի ընթացքում հյուրընկալվելու հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնելու։ Ընդ որում՝ Անդոնը Տոնոյանին ընտրության հնարավորոթյուն էլ է տալու՝ հանձնաժողովում հանդես գալու փա՞կ ռեժիմով, թե՞ ուղիղ եթերով։

Նախկին պաշտպանության նախարարին մեջտեղ բերելու հիմնական նպատակը, ըստ էության, Անդոնի կլոունադային ինչ-որ լեգիտիմություն հաղորդելն է, քանի որ նույնիսկ Նիկոլի թիմում են հասկանում՝ այդ իմաստով լրջագույն խնդիրներ ունեն, և քանի որ Տոնոյանը պատերազմի շրջանում կարևորագույն պաշտոն է զբաղցրել ու, բնականբար, հսկայական ինֆորմացիայի է տիրապետում, նրան «հարցաքննելը» անխուսափելի է թվում:

Այլ հարց, թե այդ «հարցաքննության» ընթացքում ինչեր կարող է ջրի երես դուրս բերել Տոնոյանը, ինչեր՝ թաքցնել: Արդյոք չկա՞ իշխանությունների հետ գործարքի հնարավորություն: Նույն Անդոնը կարող է գայթակղիչ առաջարկ անել Տոնոյանին՝ ազատւթյուն՝ ճիշտ հայտարարությունների փոխարեն սկզբունքով, ինչին Տոնոյանը կարող է և տրվել: Կոնկրետ Անդոնի կեցվածքն ու հայտարարությունները բավական վտանգավոր են թվում այդ իմաստով, ուստի պետք չէ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել: