Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Ի՞նչ է կատարվում Բրյուսովի շուրջ

Բրյուսովի անվան պետական համալսարանը հաղորդագրություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ ծանոթացել են ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, և այն առաջացրել է ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը. չեն հասկանում, թե ինչ վարույթների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Միաժամանակ բոլորովին վերջերս Նիկոլի ընտանեկան թերթն էր իր աղբյուրներին հղմամբ գրել, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը պաշտոնավարման 4 տարվա ընթացքում իբր մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը:

Ակնհայտ է, թե ինչ է կատարվում բուհի շուրջ. ժուռնալիստ Պետոյի կնիկը, լինելով սորոսական դեռ էն գլխից, ըստ երևույթին, որոշել է բուհն արժանացնել ԵՊՀ-ի ճակատագրին, ներկայիս ռեկտորին էլ գցել Արամ Սիմոնյանիկ օրը: Հաշվի առնելով, թե ինչ խավար իրականությունում ենք մենք ապրում, և թե օրենքն ու իրավունքը իշխանությունների կողմից ինչ նպատակով են շահագործվում՝ խեղվելով ու բռնաբարվելով, կասկածից վեր է, որ Դատախազության «հակակոռուպցիոն» արշավը՝ ուղեկցվող Աննայի թերթի «դամով», կրում է զուտ սուբյեկտիվ բնույթ. Պետրոսի կնկան զուր տեղը նախարար չեն նշանակել, և հիմա սա հերթով ընկնելու է կրթօջախների հետևից՝ դրանց ղեկավարներ նշանակելու Նիկոլի հպատակներին, որ գրանտային ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ իրագործեն, իսկ եթե հնարավոր լինի, ահասարակ բարձրագույն կրթության հերը տառացիորեն անիծեն:
Նիկոլն ընկել է Պոնչի ու Տոմայի հետևից


Հայտնի է դարձել, որ ՊԵԿ-ը որոշել է տուգանել «Women's club»-ի աստղեր դերասանուհի Թամարա Պետրոսյանին (Տոմա) և Տարոն Իսպիրյանին (Պոնչ)՝ մի ամբողջ 1 մլն դրամով: Այս պատմության ամենամազալու կողմն այն է, որ սիրված դերասաններին Բադասյան Ռուստամը տուգանել է ընդամենը «չխփված» ՀԴՄ-ի պատճառով: Ըստ ՊԵԿ-ի՝ արտիստներին առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսություն, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 հազար ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները:

Նիկոլը լրիվ իր ոճի մեջ է, իհարկե, ու էլի ընկել է ՀԴՄ-ական բազարների մեջ: Բայց այստեղ ամենաէականը դա չէ, այլ՝ այն, թե ինչու են հենց Տոման ու Պոնչը հայտնվել Նիկոլի խոշորացույցի տակ: Հարցի պատասխանը լրիվ պարզ է: Խնդիրն այն է, որ օրերս հայտնիների կողմից ի պաշտպանություն արցախցիների ակցիա էր իրականացվել, որի նպատակը խնդրի բարձրաձայնումն էր: Ընդ որում՝ ակցիան, որին մասնակցում էին նաև ամուսին դերասանները, կրում էր բացառապես ոչ քաղաքական ենթատեքստ, ինչի մասին հայտարարել էին դրա մասնակիցները: Տոման, ի դեպ, լրագրոնղերի հետ ճեպազրույց էր ունեցել՝ իր խոսքում կատարելով կարևոր շեշտադրումներ:

Երևում է՝ Նիկոլին նյարդայնացրել է թե՛ ակցիան, թե՛ Տոմայի ճեպազրույցն ու Պոնչի ակտիվությունը, քանզի ո՛չ ակցիան, ո՛չ էլ այդ ճեպազրուցը չէին կարող ոչ մի կերպ նպաստել Արցախն արագորեն Իլհամին նվիրելու գործին. եթե Հայաստանում ձևավորվի իրական դիմադրություն, ապա գործարքի ռեալիզացումը կարող է բարդանալ, իսկ դա,ինչպես հասկանում եք, չի մտնում ո՛չ Իլհամի, ո՛չ էլ Աննայի մարդու պլանների մեջ:

Դիշովկեք…
Ժամանակն է՝ ընտրելու կողմերից մեկին

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Ալիևը որոշի գործել՝ հրապարակային հայտարարություններից անցնելով գործնական քայլերի ընդդեմ Հայաստանի, մենք ռուսներից ինչպե՞ս ենք պահանջելու, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականություններն այն դեպքում, երբ վերջիններիս հետ ՀՀ-ն վատ հարաբերություններ ունի, անուսասեր Գրիգորյան Արմենը պատասխանել է, որ երկկողմ հարաբերությունները պայմանագրային են, և եթե քայլեր չձեռնարկվեն ՌԴ-ի կողմից, հարց կառաջանա, թե ինչո՞ւ է այդպես՝ միաժամանակ խոստովանելով, որ ինքը չունի կոնկրետ այդ «ինչու»-ի պատասխանը:

ԱԽՔ-ի փաստարկը, որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ, հետևաբար՝ ՌԴ-ն ցանկացած դեպքում պետք է պաշտպանի Հայաստանին, ոչ մի քննադատության չի դիմանում՝ նկատի ունենալով ռեալ պոլիտիկին, բայց հատկապես ներկայիս Հայաստանին բնորոշ իրողությունները. պայմանագիրը՝ պայմանագիր, բայց այն խոշոր հաշվով թղթի կտոր է, որը, ելնելով միջազգային հարաբերություններին բնորոշ առանձնահատկություններից, չի կարող հավիտենական բնույթ կրել: Այն ժամանակին կրել է ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերոթյունների շունչը, արտահայտել միանսական շահերը, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ շահերի փոխադարձ ընդհանրության հիմքով կենսունակ հարաբերություններ ունենալու: Այլ կերպ ասած՝ այդ պայմանագիրը կամ պայմանագրերը կգործեն միայն այն ժամանակ, եթե ՀՀ-ն աներկբայորեն գտնվի ՌԴ հետ միևնույն շահերի կամ Մոսկվայի ազդեցության գոտում՝ մի բան, որից գլխապատառ փորձում են հրաժարվել ներկայիս իշխանությունները՝ Հայաստանը գցելով ՆԱՏՕ-ական բևեռի ազդեցության տակ: Նիկոլը չի կարող Հայաստանում մի ձեռքով թելել MI-6-ի շեֆի թելը, մյուսով ակնկալել Մոսկվայի աներկբա աջակցությունը. կոմպլեմենտարիզմի դարը ավարտվել է կամ շատ մոտ է ավարտվելուն, ուստի երկրները ստիպված են բռնել կա՛մ մեկի, կա՛մ մյուսի կողմը:

Նման անվտանգային միջավայրի ու աշխարհագրության պայմաններում Երևանի համար հակացուցված է հակառուսական խաղեր տալը: Ընդ որում՝ հակացուցված է նաև այն պարզ պատճառով, որ ռուսական անվտանգային վահանին փոխարինող այլ վահան մենք ուղղակի չունենք, մեզ չեն էլ առաջարկել, ոչինչ չեն երաշխավորել՝ խոստանալով միայն կարծիք հայտնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
«Սուվերեն» գոմիկը

Հայտարարելով, որ իրենց առաքելությունը Հայաստանի սուվերենության պաշտպանությունն է՝ նույնիսկ Եվրամիությունը անդամ երկրների սուվերենության համար սպառնալիք համարող ԱԽՔ Գրիգորյան Արմենը հայտարարել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսները սահմանափակում են Միութենական պետոթուն մտնելու հարցի նույնիսկ քննարկման հնարավորությունը: Ի դեպ՝ նա նման կերպ է արտահայտվել՝ արձագանքելով Բելառուսի դեսպանի այն հայտարարությանը, որ Միութենական պետությունում երրորդ երկիրը պակասում է:

Նիկոլականները, որոնց առաքելությունը Հայաստանը վարի տալն է ժողովրդավարութան դրոշի ներքո, հայրենասեր են խաղում՝չհաշվարկելով այդ խաղից պետության համար բխող էքզիստենցիալ վտանգները: Անկասծած, Գրիգորյան Արմենի խոսքը կունենար որոշակի կշիռ կամ իմաստ, եթե Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներ իսկապես լինեին, եթե երկիրն իսկապես գնար այդ ճանապարհով՝ հենց այդ ճանապարհին էլ գտնելով իր անվտանգության երաշխավորման գործուն միջոցը, այն «զենքը», որը տեսնելով՝ թուրքերը կփախչեին: Գրիգորյան Արմենի խոսքը կունենար իմաստ, եթե Նիկոլը Հայաստանի սուվերենությունը ոչ թե ամեն օր ոչնչացներ, ոչ թե Հայաստանը քոռ դանակով մորթեր՝ այն զոհաբերելով Թուրքիային ու Ադրբեջանին,այլ իսկապես պետություն սարքեր, հզորացներ այն ներսից ու դրսից: Բայց փաստն այն է, որ Նիկոլի քաղաքակնության հետևանքով էապես բարձրանում է ոչ թե մեր, այլ Ադրբեջանի սուվերենության մակարդակը՝ Կովկասում հայ էթնոսի գոյությունը դարձնելով անհնարին:

Հետևաբար՝ եթե իշխանությունները որոշել են հավիտենապես փակել Միութեանական պետության թեման, ապա պարտավոր են կոմպենսացնել դրանից բխող հնարավոր կորուստները, որոնք կարող են ոչ միայն անվտանգային լինել, այլև, ի դեպ, նաև տնտեսական. եթե ՌԴ-ն պնդի, այլ ոչ թե ակնարկի ՀՀ-ի Միութենական պետության մաս դառնալու մասին՝ իր շահերից ելնելով գնալով նաև շանտաժի, ՀՀ-ում թուրքական ագենտուրան ի՞նչ է անելու, կ՞ որևիցե երկիր, որը կլրացնի բացը, կօգնի մեզ դիմակայել ռուսական հնարավոր շանտաժին՝ խուսափելով ինքնաոչնչացումից:

Իրականում արմենգրիգորյանները երազում են այն օրվա մասին, վերջապես Մոսկվան կսկսի բաց շանտաժի դիմել, քանի որ դա նրանց թույլ կտա նախ՝ է՛լ ավելի սրել հակառուսկան տրամադրությունները՝ ռուսներին ներկայացնելով որպես հայ ժողովրդի թշնամի՝ թուրքերի փոխարեն, ապա՝ վերջապես Հայաստանը գցել արևմնտաթուրքական բևեռի լիարժեք ազդեցության տակ՝ սեփական հետույքները դարձնելով թուրքի բաժին:

Որոշ ազդեցիկ համասեռամոլներ թուրքական ջերմ սիրո կարոտ են դեռ…
Ալկաշի կլասը

Քերոբյան Վահանն է կրկին աչքի ընկել իր «դարակազմիկ» մտքերով՝ նախ՝ հայտնելով, որ Հայաստանում գրեթե ամեն ինչի կլասը բարձրանում է՝ բիզնեսներից՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, ապա՝ հավելել, որ աղքատության հաղթահարման հարցում «շատ բան կախված է հենց մարդկանցից»: «Որոշներին, երբ աշխատանք ես առաջարկում, նախընտրում են ոչ թե աշխատելը, այլ բազմոցին պառկած մնալը ու բարեկամներից օգնություն ստանալը: Ստացված տրանսֆերտներն էլ լուրջ խոչընդոտ են դրա համար»,-Հայաստանի դժբախտությունների արմատն է իր արևին բացահայտել բարձր կլասի ալկաշը:

Միակ բանը, որ Հայաստանում բարձանում է, ՔՊ-ականների կյանքի կլասն է՝ ի հաշիվ հայ ժողովրդի կլասի: Նիկոլն այնքան է գցել Հայաստանի կլասը, որ այն իջել է Քերոբյան Վահանի «րյումկայի» կլասին՝ խայտառակելով բոլորիս ազգանունները, պատիվն ու արժանապատվությունը: Իսկ թե ինչ կլասի է կոնկրետ Քերոբյան Վահանը, այդ մասին նրան պատմել էր Գռզո եղբայրը՝ խորհրդարանում քննադատելով Վահանի անկլաս աշխատելաոճն ու մտավոր ունակությունները:

Ինչ վերաբերում է նիկոլական այն թեզի վերակենդանացմանը, թե Հայաստանի աղքատության պատճառը հայերիս ծուլությունն է ու «դիվան քշելու» մեծ սերը կամ ասենք տրանսֆերտները, ապա այստեղ ընդհանրապես մեկնաբանեու բան չկա. տեսնես, որ տրանսֆերտները չլինեին, բարձր կլասի սիրահար Վահանը ինչպե՞ս էր լվանալու Նիկոլի երեսը՝ամեն ամիս ինչ-որ թվեր երկնելով, որ բարձր պահի Նիկոլի կլասը՝ մի կերպ նրա ուղիղ աղիքում տեղավորվելով:
Սյամոյի քսերոքսը

Սյամոն է արտահայտվել Ստեփանակեևրտի հանրահավաքի վերաբերյալ՝ այն դատապարտելով: «Իժոն», մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ միտինգներով չի կարելի միասնականություն քարոզել հատկապես երբ շարքերում կանգնած են նրանք, ովքեր երկիրը հանգեցրել են այս վիճակին,և հենց այդ պատճառով է, որ ինքն ու իր գլխավոած քաղաքական ուժը չեն մասնակցել հանրահավաքին:

Անկեղծ ասած՝ զարմանալի կլիներ, եթե Սյամոն այլ բան ասեր, եթե հանդես գար հանրահավաքի պաշտպանությամբ, եթե այն դրվատեր, եթե մասնակցեր: Նա կաներ այդ ամենը միայն այն դեպքում, եթե դրանից գյալուր ունենար՝ կա՛մ քաղաքական, կա՛մ ֆինասական կապիտալի տեսքով, իսկ փաստ է, որ նա, փաստորեն, դրանից չունի ոչ մի քյար,և քանի որ չունի, ուրեմն իրեն չի կարող ճիշտն ասելու ճոխություն թույլ տալ:

Սյամոյի դիրքորոշումը, ըստ էության,հայաստանյան իշխանության կրավորական կեցվածքի «քսերոքսն է»՝մի փոքր այլ երանգավորմամբ: Մեկը, ով անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի հոշոտման հարցում թուրքերին ցուցաբերած օգնության գործում՝Նիկոլի ու կնկա ձեռքը բռնած բունկերներում,բնականաբար, չէր կարող սատարել մի գործողության, որը, ըստ էության, կոչված է Արցախի վերածնության:

Վերածնի,որ ի՞նչ անի, եթե ինքը չի թագավորելու…
ՔՊ-ական տեռոր

Ազգությամբ եզդի ՔՊ-ական Բաքոյան Ռուստամը որոշել է հանքատեր դառնալ՝ ուժով ճնշելով եզդիաբնակ Բայսըզ գյուղի այն բնակիչներին, որոնք դեմ են հանդես գալիս իրենց արոտավայրերի հաշվին ՔՊ-ականի հարստացմանը. Բաքոյան Ռուստամի մարդիկ կեսգիշերին անջատել են եզդիաբնակ գյուղի լույսերը և կրակել են համայնքապետարանի ուղղությամբ այն բանից հետո,երբ համայնքապետարանում գյուղացիների հետ մասնավոր հանդիպումից հետո Ռուստամին չի հաջողվել մարդկանց համոզել, որ նրանց երջանկության միակ գաղտնիքը կարող է իր կողմից քարի հանքի շահագործումը լինել, որը, փաստորեն, սպառնում է մարդկանց արտովայրերին,ասել կուզի՝ ապրուստի միջոցին:

Բաքոյան Ռուստամի այս վարքը, իհարկե, հետևանք է ՔՊ-ի «լոճվելու». Իրենք իրենց Հայաստանի տերն են զգում ու ինչ ուզում, այն էլ անում են հեղափոխականները, որ մինչև երեկ ասֆալտներին ճղճղված ջինսերով թավալ էին գալիս ու ճղճղում:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե այս ամենը տեղի ունենար նախկինների օրոք, իսկ Բաքոյան Ռուստամի տեղն էլ ասենք մի որևիցե ՀՀԿ-ական լիներ: Նիկոլը կտրաքացներ երկիրը, ԱԺ-ն կսարքեր մարտադաշտ՝ իրեն հասարակ մարդկանց իրավունքների պաշտպան դարձրած: «Հայկական ժամանակը» մի երկու ամիս թեման «ռասկրուտկա» կաներ,մինչև փողով տիրոջ բերանին չգային:

Բայց իրենց, ինչպես հասկանալի է, կարելի է, քանզի իրենց ժողովուրդն է ընտրել: Ինչ կուզեն՝ կանեն, ոնց կուզեն՝ կանեն, ու թող հըլը մեկը ծպտուն հանի,լեզուն կկտրեն…

Իրականում նախկին ընդդիմություն իսկ հիմա արդեն իշխանություն դարձած կլանը երբեք էլ Հայաստանի լավի համար չէ, որ պայքար է մղել: Պայքարել է միայն մեկ բանի համար՝ տեղերով փոխվելու, հնարավորություն ստանալու ոչ թե կողքից դիտողի,այլ հենց թալանողի դերում հայտնվելու ու երկրի հերն անձամբ անիծելու: Ու հիմա մարդիկ անիծում են՝ Հայաստանը մի մեծ արոտավայրի վերածած:
Անդոնի աշխարհաքաղաքական օնանիզմը

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված փաստը, որ չնայած Ադրբեջանը սադրում է ռուսներին, փաստացի հարվածի տակ դնում նրանց խաղաղապահներին և այլն, սակայն Մոսկվան քննադատում է ոչ թե Բաքվին, ոչ թե ռուս-ադրբեջանական հարաբերություններն են տուժում, այլ հարվածի տակ է ընկնում Երևանը, տուժում են հայ ռուսական հարաբերությունները, Անդոնը պատասխանել է, որ այդ հանգամանքը պայմանավորված է Ռուսաստանի բազմաշերտ շահերով՝ կապված Ադրբեջանի հետ: Անդոնը միաժամանակ գովերգել է Նիկոլին, որ վերջինս, իբր ի տարբերություն նախորդ իշխանությունների, կարողանում է Մոսկվային ուղիղ կերպով հիշեցնել իր պարտավորությունների մասին ու հարկ եղած դեպքում նաև պարտադրել՝ նկատի ունենալով ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը, որպեսզի ՌԴ-ն կատարի իր պայմանագրային պարտավորությունները:

Անդոնը, փաստորեն, քաղաքական կամ այս դեպքում աշխարհաքաղաքական օնանիզմով է տառապում՝ հաճույքով երևակայելով մի բան, որը միայն իր գլխում է ծնվում ու մեռնում:

Անդոնի պնդումները ոչ մի քննադատության չեն դիմանում. նախ՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկան կամ որակը, որ այլևս վերածվել է անորակության, պայմանավորված չէ բացառապես ռուս-ադրբեջանական ընդհանուր շահերով, քանի որ ՌԴ-ն Հայաստանում ևս լուրջ շահեր ունի՝անկախ Բաքվի հետ ունեցած ընդհանուր շահերից, և ՀՀ իշխանոթյունների գործը պետք է լիներ այդ շահերի հիմքով փոխշահավետ ու փոխվստահելի համագործակցության եզրեր գտնելը, ինչը կբխեր նաև Մոսկվայի շահերից նույն Բաքվի հետ հարաբերությունների կոնտեքստում՝ ապահովելով անհրաժեշտ ռեսուրսով, ինչը, փաստոեն ոչ միայն Նիկոլը չի անում, այլև հստակորեն ՀՀ-ում առաջ է տանում հակառուսական օրակարգ՝ հաճոյանալով իր արևմտյան տերերին, ինչի հետևանքով հայոց պետականությունը կանգնել է անդունդի եզրին, ապա՝ անհասկանալի է մնում Նիկոլի «խրոխտության» արդյունքը, քանի որ Մոսկվային ունեցած պարտականությունների մասին հիշեցումները, չգիտես ինչու, հակառակ էֆեկ են ունենում, և Մոսկվան ոչ միայն սիրով ու հարգանքով չի լցվում նիկոլական Հայաստանի մասին, այլև հարկ եղած դեպքում ոտքերը սրբում է Նիոլի թրաշին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կա՛մ Մոսկվան Նիկոլի մեջ ուղիղ սպառնալիք է տեսնում, կա՛մ Նիկոլը Կրեմլից ոչինչ էլ չի պահանջում՝ բավարարվելով ասենք սեփական աթոռին առնչվող խնդիրների լուծմամբ՝ ի հաշիվ ՀՀ ազգային շահերի, իսկ տեսախցիկների առաջ նրա «դուխով» հայտարարությունները կրում են բացառապես փիառային բնույթ, որ ժողովրդին ցույց տալու բան ունենա, Անդոնին էլ՝ դատարկաբանելու նյութ տա:

Իսկ Անդոնին սրանից ավել է՛լ ի՞նչ է պետք…
Բաքուն բոյկոտում է Մոսկվային. Ամերիկայի շանսը

Ալիևի ռուսաստանյան այցին զուգահեռ Մոսկվայի համար ոչ բարենպաստ հայտարարություններով է հանդես եկել արյունոտ բեղավորի արտգործնախարարը՝ հստակորեն գծելով Մոսկվայի դիվանագիտական հնարավորությունների սահմանները:

Մասնավորապես՝ այն բանից հետո, երբ Բայրամովը ուղիղ կերպով ասել էր, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեության մասին որևիցե փաստաթղթի շուրջ աշխատանք չի տարվում, Իլհամի ենթական հայտարարել է նաև, որ իրենց համար Հայաստանի հետ բանակցությունների հարթակը առաջնահերթություն չէ. կարևորն արդյունքներն են: «Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը՝ գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են»,-ասել է Բայրամովը:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ է հասկանում ադրբեջանական կողմը «արդունավետ» եզրույթի տակ.Արցախի՝ Ադրբեջանի կողմից ամբողջական ու անքննարկելի կլանումն է՝ ցանկալի է առանց հայ բնակչության: Ինչո՞վ է պայմանավորված Բայրամովի փաստացի բոյկոտը՝ Ռուսաստանին: Շատ պարզ պատճառով՝ Մոկսվայի այն դիրքորոշմամբ, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Ի դեպ՝ այդ բոյկոտի կարևորագույն մասնիկ է նաև ռուս խաղաղապահների առաքելությանն առնչվող որևիցե փաստաթղթի չգոյությունը:

Ինչ վերաբերում է Բայրամովի հայտարարությանը՝ որոշ մարդկանց ու հարթակների մասին, որոնք, փաստորեն անցանկալի են Բաքվի համար, ապա հստակ է, որ տողատակում Բայրամովը նկատի է ունեցել Ֆրանսիային ու Մակրոնին՝սուբյեկտներ, որոնք փորձում են անաչառ գտնվել ու ջուր չլցնել թուրք ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Հետևաբար՝ եթե Բաքվի համար «արդյունք» ասվածը Արցախի թեմայի արագ փակումն է, որին դեմ է հանդես գալիս Կրեմլը, իսկ Ֆրանսիան անընդունելի է Ալիևի համար բոլոր դեպքերում, ապա մնում է ամերիկյան հարթակի տարբերակը՝ նկատի ունենալով, որ նախ՝ Վաշինգտոնը, ինչպես և Բաքուն, շահագրգիռ է ադրբեջանանպաստ սցենարով արցախյան խնդրի լուծմանը՝ Ստեփանակերտի սուբյեկտայնության բացառմամբ, ապա՝ Վաշինգտոնը, ի տարբերություն նույն Ֆրանսիայի, երբեք հանդես չի եկել կտրուկ հայանպաստ դիրքորոշմամբ կամ հայտարարություններով՝ նախընտրելով շատ դեպքերում նույնիսկ աչք փակել Բաքվի լկտիության վրա, իբր պահպանել հավասարակշռություն:

Պուտինի ջանքերը՝ ռուս խաղաղապահների գործոնն օգտագործելու ՌԴ ազդեցության ամրապնդման համար, Բաքվի կողմից ակնհայտորեն տորպեդահարվում են: Առերևութաբար լայն ժպտալով Պուտինի երեսին՝ Ալիևը բացահայտորեն թելում է ՆԱՏՕ-ի թելը՝ տարածաշրջանի դռները լայն բացելով Ամերիկայի համար:

Ի դեպ՝ այդ հարցում նա միայնակ չէ. նրա եղբայր Նիկլոն էլ է նույն բանն անում՝ ուղղակի այս դեպքում ոտնահարելով ՀՀ ազգային շահերը:
Նիկոլի «սուրբ կովը»

Իշխանությունները որոշել են հերթական անգամ Ոստիկանության պատվի ու արժանապատվության հետ խաղաղալ՝ իրավապահներին հրահանգելով գնալ ինքնաստորացման ճանապարհով:

Մասնավորապես՝ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Վլադիմիր Մանուկյանն ու «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը, քաղաքի խանութներից մեկում պատահաբար հանդիպելով Նիկոլի մեծ աղջիկ Մարիամիկի հետ, բայց որևիցե կոնտակտ չունենալով Հայաստանի «արքայադրստեր» հետ, ակամա դարձել են թիրախ. հետապնդվելով կեղծ մեղադրանքների ենթակվելով, հալածվելով, փաստացի բռնության ու բերման ենթրակվելով: Ոստիկանները, տղաների՝ Մարիամիկի կողմից խանութում արված լուսանկարները ձեռքներին, յուրատեակ որս են կազմակեպել նրանց նկատմամբ՝ ենթարկելով հալածանքների:

Մարիամիկը, փաստորեն, դարձել է Նիկոլի «սուրբ կովը», որին տեսնելու համար անգամ հատուկ թույլատրություն է անհրաժեշտ նույնիսկ այն դեպքում,երբ հանդիպումն այդ լրիվ պատահաբար է ստացվում: Այսինքն՝ դուք կարող եք ասենք Աբովյան փողոցով զբոսնելիս լինել կամ աշխատանքի շտապելիս, ձեր դիմաց հանկարծ դուրս գա Մարիամիկը, ու դուք ակամա դառնաք նրա զոհը՝ հայտնվելով քաղմասում կամ մի ինչ-որ բերետավորի ջանդակի տակ:

Ինչպիսի՜ այլասերություն, այս ո՞ւր է մեզ հասցրել Նիկոլը, որ երկիրը սարքել է Վովա պապիի բոստանը՝ նրա թոռներին դրա տերուտիրական կարգելով: Որևիցե երկրում կամ որևիցե իշխանության պարագայում նման բան աշխարհում հնարավո՞ր է…

Ոչ մի տեղ նման բան չես տեսնի, ոչ մի երկրում նման խայտառակ իրականություն չես արձանագրի, քանի որ ոչ մի ուրիշ տեղ չկա Նիկոլ, իսկ եթե չկա, չկա և Նիկոլի «սուրբ կով», որին միայն պետք է հայել, այլ ոչ երբեք տեսնել կամ նրա հետ միևնույն օդը շնչել:

Վա՜յ էս երկրին…
Ֆրանսիան՝ Ռուսաստանի փոխարե՞ն

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի բազմաթիվ ազդեցիկ մտավորականներ ու մշակութային երևելի գործիչներ դիմել էին Մակրոնին՝ այս ճակատագրական պահին միայնակ չթողնելու Հայաստանին ու Արցախին, Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներն են համատեղ բաց նամակ հրապարակել ազդեցիկ «Le Monde» օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Ֆրանսիացիների այս քայլը, անշուշտ, ոչ միայն մարդասիրության կամ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի արգասիք պետք է դիտարկել, այլև՝ խորքում հստակ քաղաքական նպատակներ ունեցող: Խնդիրն այն է, որ ՌԴ-ն Կովկասում թուլանում է, ուստի Արևմուտքում կարծում են, որ հեռու չէ այն օրը, երբ Մոսկվան կլքի Կովկասը՝ ոչ միայն իր խաղաղապահներին դուրս բերելով Արդբեջանից, այլև հեռանալով Հայաստանից, որտեղ, ինչպես հայտնի է, այդ երկրի վարկանիշը հասել է պատմական մինիմումի ոչ միայն ուժեղ հակառուսական քարոզչության պատճառով, այլև՝ նույն Արցախի խնդրում Մոսկվայի կրավորական կեցվածքով պայմանավորված, որի կուլմինացիան կարելի է համարել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հետևաբար՝ առաջ է եկել սուրբ տեղը թափուր չթողնելու խնդիր, և դա է թերևս պատճառը, որ Ֆրանսիան, փաստորեն, փորձում է ավելի ակտիվանալ՝ Հայաստանում Ռուսաստանին փոխարինելու հնարավոր հեռանկարով: Ճիշտ է՝ իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարը դեռևս ինչ-որ առումով մշուշոտ է մնում, բայց այն, որ որոշակի միտում նկատվում է, փաստ է:

Հարց է առաջանում՝որքանո՞վ կարող է նման սցենարը Հայաստանի համար դրական լինել: Իհարկե, մեր երկրի գերխնդիրը բոլոր ժամանակներում եղել է ու մնում է թուրքական սպառնալիքից պաշտպանվելու հրամայականը, և եթե բանը հասնի նրան, որ Մոկսվան իսկապես հեռանա Անդիրկովկասից, ինչը, խոստովանենք, մի փոքր դժվար պատկերացնելի է, ապա, իհարկե, Ֆրանսիան կարող է ալտերնատիվ դիտարկվել, բայց միայն այն դեպքում, եթե այդ աջակցությունը լինի գործնական՝զինական, տևական:

Արևմուտքը նոր աշխարհակարգում Կովկասը դիտարկում է՝ թուրքական ազդեցութան գոտի. կոնկրետ Վրաստանին տանում են այդ ուղղութամբ արդեն վաղուց, դե իսկ Բաքվում ապրողները, առհասարակ, իրենք իրենց թուրք են կարծում՝ինքնաբերաբար հանդիսանալով Թուրքիայի «կույրաղիքը»՝ Կովկասում: Մնում է լուծել Հայաստանի հարցը, որը սեպ է՝ խրված թյուրքական աշխարհի մեջտեղում: Այդ հարցը սկզբի համար Արևմուտքը կարող է լուծել Ֆրանսիայի օգնությամբ, բայց հետո այսպես թե այնպես մեզ ստիպելու են թուրքրերին բարի աչքով նայել՝ ֆրանսիական ազդեցությունը թուրքականով փոխարինելու նպատակով, քանի որ նախ՝ կարող է պարզվել, որ Ֆրանսիան չունի համաատասխան ռեսուրս Կովկասում գործուն ներկայություն ունենալու, ապա՝ ստրատեգիական առումով Արևմուտքին ձեռնտու կլինի Հայաստանի դե ֆակտո վիլայեթացումը, որը կվերացնի Թուրքիայի առջև Հայաստանից բխող բոլոր հնարավոր մարտահրավերները: Ասել կուզի՝ Ֆրանսիայի հնարավոր ներկայությունը Հայաստանում կարող է ընդամենը միջանկյալ լուծում լինել և ոչ ավելին:
ԱՀԾ-ին կասկածելու պատճառը

Արձագանքելով ընդդիմության այն նկատառմանը, որ ԱՀԾ ստեղծելու վերաբերյալ իշխանությունների նախաձեռնությունը խոցելի է նախևառաջ դրան առնչվող օրենքի լղոզվածության ու բյուջեի չգոյության հիմքով՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենը հայտարարել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա. նախ գաղտնի ծառայությունների իրական բյուջեն միշտ էլ գաղտնի է, իսկ ինչ վերաբերում է օրենքի լղոզվածությանը, ապա այստեղ նույնպես խնդիր չի կարող լինել, քանի որ գաղտնի ծառայությունների մասին օրենքները չեն կարող մաքսիմալ հստակ լինել. դա հրապարակային գործունեոթւյուն չի ենթադրում: Ընդ որում՝ ավելի համոզիչ լնելու համար ԱԽՔ-ը վկայակոչել էր այլ երկրների ու հատուկ ծառայությունների օրինակը՝ նշելով, որ շատ դեպքերում այդ ծառայությունների մասին հանրությունները չեն էլ իմանում, չգիտեն անգամ՝ովքեր են դրանց տնօրենները և այլն:

Գուցե Գրիգորյան Արմենի խոսքերում լիներ տրամաբանութան որոշակի հատիկ, եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ ու ի դեմս արմենգրիգոյանների չունենար գործակալ ղեկավարներ: Օրիանկ, իհարկե, Անգլիայի քաղաքացիները կամ այդ երկրի քաղաքական ուժերը չեն կարող անհանգիստ լինել իրենց հատուկ ծառայությունների աշխատանքի կամ դրանց գոյության իրական նպատակների հարցում, քանի որ շատ լավ գիտեն, որ պարոն Մուրը բոլոր դեպքերում և ամենուր սպասարկու է անգլիական թագի շահերը: Նման մտահոգություններ չեն կարող ունենալ նաև Ամերիկայում կամ Չինաստանում, ոչ էլ Իսրայելում կամ ասենք Իրանում նույն այն պատճառով, ինչ որ Անգլիայում. այս երկրների ղեկավարությունը, բոլոր պետական օղակները՝ ուժայիններից՝ ասենք գյուղատնտեսության նախարարություն, սպասարկում են այդ երկրների ազգային շահերը:

Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ ներկայիս իշխանությունը: Ցանկացածի՝ բացի հայ ժողովրդի: Օրինակ՝ կոնկրետ Միրզոյան Արոյի պարագայում գործ ունենք փաստաթղթավորված թուրքական գործակալի հետ: Նույն Գրիգորյան Արմենի պարագայում կան ողջամիտ կասկածներ, որ նա ասենք արևմտյան հատուկ ծառայություների հետ փոխկապակցված ու այդ երկրների շահերը ՀՀ շահերի հաշվին սպասարկող ագենտ է, դե իսկ արփիդավոյանների կամ մարիակարապետյանների մասին առհասարակ չարժե խոսել. սրանք կոնկրետ թուրքիայի աշխատողներն են՝ հայոց ԱԺ-ն թուրքական համամ դարձրած:

Ահա այս գործոններն են, որ ստիպում են ընդդիմությանը և, առհասարակ, ողջամիտ մեկին կասկածել ստեղծվելիք ԱՀԾ-ի իրական նպատակների հարցում, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ այն սպասարկելու է ոչ թե Հայաստանի, այլ ասենք Մեծ Բրիտանիայի շահերը՝ Կովկասում, որոնք, ցավոք, շատ դեպքերում արմատապես հակասում են հայ ժողովրդի շահերին:

Կա՞ երաշխիք, որ ստեղծվելիք ԱՀԾ-ն առնվազը միջնորդավորված կերպով չի դառնալու գործիք նույն թուրքերի ձեռքին՝ նկատի ունենալով Անգլիայի համար Թուրքիաի նշանակությունը կամ կոնկրետ Բաքվի նշանակությունը հակաիրանական պայքարում:

Հենց միայն այն, որ կառույցը ենթարկվելու է անմիջապես Նիկոլին, արդեն իսկ բավարար է՝ դրա նկատմամբ կասկածանքներով լցվելու…
Շուլուխչի Նիկոլը

Կառավարության նիստում Նիկոլն էլի հրճվել է՝ այս անգամ անդրադառնալով մինչև 2050թ.-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հնարավոր ձեռբերումների թեմային: Նրան խինդ ու ծիծաղ է պարգևել գենդերային թեման՝ առնչվող տղամարդկանց ու կանանց հավաքականներին: Դիմելով ՀՖՖ նախագահին՝ Նիկոլը շուլուխ է արել՝ «մանյովրի» մեծ դաշտ ենք թողել. էական չէ՝ կանանց հավաքականը կդառնա Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն, թե՝ տղամարդկանց:

Նայում ես ու չես կողմնորոշվում՝ խնդա՞ս, թե՞ լաս: Արցախահայերը կանգնել են ցեղասպանվելու կամ առնվազը աքսորի ենթարկվելու ռեալ վտանգի առջև, որը, ի դեպ, ևս ցեղասպանության մի տարր է, իսկ այս վիճակի համար թիվ մեկ պատասխանատու ու մեղավոր Նիկոլը շուլուխ-մուլուխ է անում իր ենթակաների հետ Կառավարութան նիստում: Հիմա եթե դրսից մեկը նայի, կողքից թամաշա անեն, ի՞նչ տպավորություն են ստանալու Հայաստանից: Չի՞ առաջանալու հարց՝ արդյոք իսկապես սա այն երկրի ղեկավա՞րն է, որի քաղաքացիները գտնվում են շրջափակման մեջ…

Եթե խորը մտածենք, կհասկանանք, որ Նիկոլի ամենաուրախ օրերը հենց հիմա են. մարդը գծած սցենարով շարունակում է հանձնել Արցախը, գծած սցենարով վարի տալ երկիրը՝գործնականում ապացուցելով իր թուրք լինելը: Բա հիմա չուրախանա, է՛լ ե՞րբ ուրախանա՝ հատկապես նկատի ունենալով ինքնարդարացման նրա բացառիկ տաղանդը. որոշ ժամանակ հետո ևս մի «ինտերվյու» կտա ու աչքերը կլորացնելով՝ կասի՝ ոչ միայն մեղավոր չէ, այլև պատասխանատուն բացառապես ռուսն է՝ մոռանալով, որ արցախցիների անձնագիրը ոչ թե կարմիր է, այլ՝ կապույտ:

Ուզում ա՝ գազարագույն լինի, իրան ի՞նչ…
Դուխով «Պուպուլիկը»

«Պուպուլիկ» մականվամբ հայտնի ՔՊ-ական Պետրոսյան Ռոմանոսը մի հարցազրույց է տվել, որտեղ իբր փորձել է հաշվետու լինել իր կողմից ղեկավարվող ՊՎԾ-ի գործունեության վերաբերյալ՝ անդադար թվարկելով այն բացահայտումներն ու կառույցները, որտեղ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են լրջագույն խախտումներ, կոռուպցիոն դեպքեր և այլն: Լրագորի հարցին՝ կա՞ որևէ կառույց, որտեղ կմտնեք ու որևիցե խնդիր չեք հայտնաբերի, Նիկոլի «գալովկեն» պատասխանել է.«Կան այդպիսի կառույցներ, իհարկե, կան կառույցներ, որտեղ օրինականության հետ որևէ խնդիր չկա, բայց օրինակ՝ արդյունավետության հետ խնդիր կա»: Որպես օրինակ, ի դեպ, «Պուպուլիկը» մատնանշել է, մասնավորապես, ալկաշ Վահանի ղեկավարութամբ գործող կառույցի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը:

Պետրոսյան Ռոմանոսը նկարագրել է Հայաստանի իրական վիճակը. գրեթե բոլոր կառույցներն ու ինստիտուտները թաթախված են կոռուպցիայի ու անօրինականության մեջ, իսկ որոնք էլ իբր այդ իմաստով խնդիր չունեն, անարդյունավետ են:

Իհարկե, մի կողմից՝ կարող է ոմանց մոտ «Պուպուլիկի» նկատմաբ համակրանք ծնվել՝ հաշվի առնելով նրա ջանքերը՝ հանրությանը թվալու ծայրահեղ անաչառ ու դուխով «Պուպուլիկ», որ բացարձակապես պրոբլեմ չունի՝ պոտենցիայի հետ կապված՝ ի վիճակի լինելով հարկ եղած դեպքում կզցնել բոլորին, հանդես գալ՝ հակակոռուպցիայի առաջամարտիկ, սակայն մյուս կողմից՝ Պուպուլիկ դարձած Ռոմանոսի հարցազրույցը պետք է խիստ անհանգստացնող գնահատել, քանի որ այն ևս մեկ անգամ փաստում է, որ հեղափոխությունը շռնդալից կերպով տապալել է պետական կառավարումն ու կոուպցիայի դեմ պայքարը. «Պուպուլիկը», որ տեղով կ**ր էլ դառնա, չի կարողանալու սրբագրել այն իրականությունը, որում երկիրը հայտնվել է կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ ականջահաճո խոստումներով իշխանություն բռնազավթած խունտայի պատճառով:

Չկա մի լուսավոր կետ,որ մարդ կառչի դրանից ու ինքն իրեն հույս տա…
Կացնով խուլիգանի հայրը

ՔՊ-ական Արսենյան Գուգոյի նույնքան Արսենյան Գուգո որդու անվան շուրջ սկանդալներն ու ծավալվող քրեական դրամաները կարծես միտում չունեն ավարտվելու: Մասնավոապես՝ հայտնի է դարձել, որ Արսենյան Գուգոյի 27-ամյա որդուն դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել. նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Տանձի ծառից խնձոր չի լինում, ուստի տարօրինակ չէ, որ կասկածելի հետագիծ ունեցող Արսենյան Գուգոյի ջահել որդի Գուրգենը պրակտիկորեն հոր կնիքն է կրում՝դաստիարակված լինելով այն նույն արժեքներով, ինչ որ նիկոլական հայրիկը:Գուգոն էլ ջահել ժամանակ պակաս չարաճճին չէր, սառը կամ այլ տեսակի զենքերի հետ պակաս սեր չուներ, պակաս գանգստեր չէր. չլիներ գանգստեր, անհատակ ունեցվածքի տեր չէր լինի, ու հիմա երևի հոգու խորքում ուրախանում էլ է, որ ա՛յ այսպիսի «առյուծ» տղա ունի՝ թաքուն փափագով,որ տղան էլ իր հոր պես մի օր պատգամավոր կլինի:

Տեսնես էդ կացիններն ո՞ւմ համար էին նախատեսված…
Հաքան Ֆիդանը ՝գործողության մեջ

Ակնհայտորեն Հաքան Ֆիդանի կողմից ղեկավարվող մարդակեր կառույցի հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլյանը հանդես է եկել թուրքական իշխանություններին ուղղված կոչով՝ անտարբեր չմնալու Լաչինի միջանցքի փակման փաստի հանդեպ, պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցման համար։ «Կովկասում խաղաղության հաստատումը բխում է նաև Թուրքիայի շահերից։ Եթե մենք բոլորս պատասխանատվություն ստանձնենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ավարտի համար, մենք կարող ենք վերադառնալ դրական օրակարգին և՛ Ադրբեջան-Հայաստան, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում»,-մասնավորապես՝ գրել է «Թվիթերում» հայազգի պատգամավորը:

Փայլյանը շատ վտանգավոր միտք է հղացել, որի էությունը Կովկասում Թուրքիայի ազդեցության է՛լ ավելի հզորացման ու նույնիսկ տարածաշրջանում հեգեմոն դիրքեր զբաղեցնելու համար պայքարն է: Լաչինի միջանցքի փակումը, որը, փաստորեն, լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի եզրին է կանգնեցրել Արցախը, Փայլյանի գրառման կամ հնչեցրած գաղափարի իրական հեղինակների համար կարող է լավ առիթ դառնալ՝ հերթական անգամ առևտրի մեջ մտնելու ռուսների հետ, որոնք առնվազը չեն կարողանում ստեղծված իրավիճակում փրկել նույնիսկ սեփական խաղաղապահների դեմքը: Խաղաղութան Նոբելյան մրցանակի ախորժակ ունեցող Էրդողանի համար Կովկասում իր իսկ ձեռքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը շատ լավ առիթ կարող է դառնալ՝ մի կողմից՝ ևս մեկ անգամ հանդես գալու խաղարարարի կերպարով, հարց լուծողի իմիջով, մյուս կողմից՝ Անկարայի համար շատ շահավետ պայմաններով հերթական անգամ առևտրի մեջ մտնելու թուլացող Ռուսաստանի հետ՝առերևութաբար օգնելով, բայց իրականում թակարդը գցելով Պուտինին: Ավելին՝ բացառված չէ, որ Ալիևի իրական նպատակը հենց սա է՝ թելադրված իր մեծ եղբոր շիկահեր կուրատորների կողմից:

Եթե միջանցքը բացվի Թուրքիայի միջնորդությամբ, ապա դա կնշանակի ռուսական ազդեցության էական նվազում Կովկասում, իսկ մոտ ապագայում՝ նաև լիարժեք չեղարկում: Մոսկվայում գիտակցո՞ւմ են այս վտագները, եթե այո, ապա ի՞նչ են առաջարկում:
Դիվանագիտական սկանդալ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև

ԱԽՔ Գրիգորյան Արմենի հարցազրույցը, որտեղ նա պնդել էր, թե իբր Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ներկայիս անբարեհույս իրավիճակը պայմանավորված է Մոսկվայից Երևանի նկատմամբ եկող ճնշումներով՝ մտնելու Միութենական պետություն, դարձել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև փաստացի դիվանագիտական սկանդալի առիթ. այն բանից հետո, երբ Պեսկովը ԱԽՔ-ի հայտարարությունը որպես սադրանք էր որակել, ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան է առավել ընդարձակ կերպով արտահայտվել թեմայի վերաբերյալ՝ տառացիորեն ասելով հետևյալը. «Իսկ կարելի՞ է հարց ուղղել՝ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտո՞ւմ, կարմիր գինու բաժակի շո՞ւրջ, կամ կոպի՞տ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանատիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր՝ կոնկրետ երկիր են նշում: Բարի՛ եղեք, ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ չինովնիկներից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»:

Գրիգորյան Արմենը, կարելի է ասել, հասավ իր նպատակին, քանի որ այն տոնայնությունը, որով արձագանքել է Զախարովան Երևանից բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչեցված հայտարարությանը, մեղմ ասած, դուրս է դիվանագիտական էթիկետից:

Զախարովան փաստ է ուզում և, ի դեպ, ճիշտ էլ անում է, քանի որ հայտարարել ինչ-որ բան բոլորն էլ կարող են, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան շարքային քաղաքացուց տարբերվում է նրանով, որ երբ մի բան է ասում, ապա կա՛մ ներկայացնում է իր խոսքերը հաստատող փաստեր, կա՛մ ձեռքի տակ ունենում է այդ փաստերը՝ հարկ եղած դեպքում դրանք ի ցույց դնելու. պետություն կառավարելը սաունայում մենեջերություն անել չէ, այն լուրջ գործ է, որով պետք է զբաղվեն լուրջ մարդիկ: Այնպես որ՝ եթե կան փաստեր այն մասին, որ իսկապես մեր ողբերգությունների պատճառը ռուսական հարկադրանքն ու Նիկոլի հերոսական դիմադրությունն է, ապա թող դրանք մեջտեղ բերվեն, մենք էլ իմանանք՝ ինչ ենք անում:

Զախարովան, ցավոք, չգիտի, որ փաստերի հետ լրջագույն խնդիրներ ունի ոչ միայն Գրիգորյան Արմենը, այլև նիկոլական բոլոր բարձրաստիճաններն ու հենց անձամբ Նիկոլը: Իշխանությունը վերցնելով փողոցից, ասֆալտների վրա քարշ գալով ու մարդկանց հիմարացնելով՝ սրանք չեն էլ հասկանում փաստերի զորությունը՝ սովոր լինելով առանց դրանց մանիպուլյացիաների: Բայց միջազգային հարաբերությունները բնավ նիկոլական շոու չեն. այստեղ հաշվի են նստում փաստերի ու շահերի հետ՝ ամեն մի ստորակետի համար հաշիվ պահանջելով:

Ինչ-որ մեկն իսկի իր հետույքի համար հաշիվը չի կարող տալ, ուր թե՝ Հայաստանի ճակատագրի…
Նիկոլի «սռոկը»

Իշխանությունները որոշել են պատժել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անել այնպիսի գործողություններ կամ տանել այնպիսի պրոպագանդա, որոնք կարող են հանգեցնել ՀՀ ինքնիշխանությունից հրաժարմանը. 12-15 տարի ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր կհակառակվեն Կառավարության կողմից ընդունված որոշմանը:

Անմիջապես հարց է առաջանում՝ ո՞րն է այս ամենի իմաստը, եթե իրականում միակ սուբյեկտը, որ դեմ է հանդես գալիս ՀՀ ինքնիշխանությանը, ավելին՝ ամենօրյա իր աշխատանքով փորձում է զրոյացնել այն, Նիկոլն է՝ իր մանկլավիկներով: Արդյոք Միութենական պետություն մուտքի կանխարգելմա՞նն է այս որոշումն ուղղված, թե՞ ասենք ադրբեջանաթուրքական տանդեմի տակը պարկելու մասին երազողներին են մտցնելու ծակը: Հաշվի առնելով Նիկոլի ջերմ զգացմունքները՝ Իլհամի ու Էրդողանի հանդեպ, ակնհայտ է, որ թիրախում կարող են լինել բոլորը՝ բացի թրքասերներից:

Եթե կա մեկը, ով պետք է ռեալ դատվի առնվազը 15 տարի՝ գնդակահարվելու հեռանկարով, Նիկոլն է. միայն Չայզամիի ու Էյվազլիի մասին ասքը կամ էլ ասենք Իրան-Հայաստան միջպետտական ճանապարհը թուրքերին տալու փաստը բավարար են, որ Նիկոլն է՛լ արևի երես չտեսնի:

Էլի չի տեսնի, ուղղակի իշխանափոխությունից հետո…
Ավինյան Տիկոն ձեռնո՞ց է նետում Նիկոլին

«Անհնարին բան չկա: Կամքի բացակայություն…կամք կա բավարար չափով, չկա հարց, որ չես կարող լուծել»,-«Կենտրոն» ՀԸ-ի եթերում փորձելով հնարավորինս լավ ինքնափիառվել՝ սեփական քաղաքական թիմին է փաստացի «պադստավկա» արել ձևավոր թրաշով Ավինյան Տիկոն՝ խոսելով հնաավորի ու անհնարինի մասին:

Խնդիրն այն է, որ Տիկոյի այս կենսափիլիսոփայությունը, որքան էլ «դուխով», բավական լուրջ հարցեր է առաջ բերում՝ նկատի ունենալով այն, թե ինչ վիճակում է ոչ միայն Երևանը, որի պետն է ուզում դառնալ Տիգրանը, այլև ողջ երկիրը՝ սկսած ներքին կարգուկանոնից ու պետական ինստիտուտներից մինչև սահմանում տիրող իրավիճակ ու արտաքին քաղաքականություն:

Հարց՝ եթե ամեն բան այդքան հեշտ է ու ընդամենը բարի կամքի խնդիր, ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանի ողբերգական վիճակը, անընդհատ կուտակվող, բայց իրենց լուծումը չստացող խնդիրների բազմազանությունը, ռեկորդներ խփող կոռուպցիան, չստացված «խաղաղության դարաշրջանը», Հայաստանի ու Արցախի կործանումը և վերջապես Մարիամիկի կապրիզները…

Պատասխան՝ այս ամենը հետևանք է տարրական չկամության. ոչ միայն Ավինյան Տիկոն, այլև նրա շեֆն ու մանկլավիկները սկզբունքորեն շահագրգռված չեն որևիցեեխնդրի լուծմամբ, այլ կատարելով իրենց օտար կուրատորների թելադրանքները՝ երկիրը մատնում են չգոյության:

Թե՞ միայն Տիկոն է,որ մի մատի շարժումով կարող է լուծել երկրի ու քաղաքի պրոբլեմները՝ իբր բավարար կամք ու հմտություն ցուցաբերելով: Նիկո՛լ, հըլը մի հատ խորացի՝ ոնցա քեզ «ձեռնոց նետում» Տիգրանը…
Բիզնեսի դահիճը

Հարկերի ռեկորդային հավաքագրման մասին Պետրոսի եթերում ինչ-որ վստահեցումներ արած Բադասյան Ռուստամն այդպես էլ անպատասխան է թողել իր զրուցակցի այն հարցը, թե փոխվե՞լ է, արդյոք, այն վիճակը, երբ ձեռներեցները ստիպված թաքցնում են պետությունից հարկերը, որպեսզի կարողանան գոյատևել՝ նկատի ունենալով բիզնեսի տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ բողոքները: Բադասյան Ռուստամը հայտարարել է, որ չգիտի՝ որքանով են այդ հայտարարություններն օբյեկտիվ. հարկեր վճարել-չվճարելու խնդիրը մշակութային խնդիր է, ու չնայած ինքն էլ լսել է նման խնդրի առկայության մասին, բայց այն չունի կապ օբյեկտիվ իրականության հետ:

Հայաստանում հարկային նորմալ դաշտի խնդիրը տասնամյակների պատմություն ունի: Մեզ այդպես էլ չէր հաջողվում ստեղծել այնպիսի հարկային համակագ կամ վարել այնպիսի հարկային քաղաքականություն, որ, կոպիտ ասած, հա՛մ գայլերը կուշտ լինեին, հա՛մ էլ ոչխարները՝ սաղ-սալամաթ:

Երբ Նիկոլը իշխանություն էր բռնազավթում՝ապուշի տեղ դնելով մի ողջ ժողովրդի ու մարդկանց ականջնեից լապշա կախում, ի թիվս այլ խոստումների, ի թիվս թալանածի հետդարձի խոսվում էր նաև նորմալ հարկային քաղաքականություն վարելու, բիզնեսին չխեղդելու ու այդ հիմքով երկրում միլիոնավոր աշխատատեղեր ստեղծելու իրական հեռանկարի մասին: Մարդիկ լսում էին ու արբենում, լսում էին ու սեփական ուղեղներում հաշվարկում, թե որքան լավ են ապրելու «Նիկոլի դարում»:

Հիմա, փաստորեն, այդ իմաստով ոչինչ չի փոխվել. ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գործարարները ստիպված են լինում փաստացի հանցագործության դիմել՝ թաքցնելով իրական եկամուտները, որպեսզի չքերվեն Բադասյան Ռուստամի «դանակով», ում միակ բանուգործի անունը, իհարկե, Նիկոլի սեղանին ճոխ թվեր դնելն ու դրա հիմքով անփոխարինելի թվալն է:

Ստացվում է՝ գրեթե 1 մլրդ դոլարի հասնող հավելյալ հարկահանության արդյունքում ոչ միայն չի կրճատվում աղքատութունը, այլև այն է՛լ ավելի է խորանում, ինչի մասին վերջերս խոստովանեց Նիկոլը Կառավարութա նիստում: Ինչպե՞ս է դա ստացվում: Շատ պարզ. բյուջեն լցնելու միակ ձևը բիզնեսին հարկային տեռորի ենթարկելն է մնում, որ ոչ միայն սոցիալական արդյունք չի ապահովում, այլև Հայաստանը բինեսի համար դժոխք է դարձնում: Եթե տեղացին չի կարողանում իր բիզնեսը նորմալ վարել, եթե ստիպված է հանցագործության դիմել, եթե մի կերպ է գոյատևում, արտաքին ներդրողն ինչո՞ւ պետք է գա պատերազմող երկիր ու իր փողերը հարվածի տակ դնի:

Չեն գալիս ու չեն էլ գալու, դեռ տեղացիներն են այստեղից արագ «չվելու»: