Armeniannews.Info
152 subscribers
13 photos
15 links
Download Telegram
Նիկոլի վախի ու դավաճանության պատը

Ընդդիմության ակցիան,որին մասնակցում են մեծ թվով մարդիկ՝ մտահոգ Արցախի վաղվա օրով, կրկին բախվել է Նիկոլի ոստիկանական պատին: Մասնավորապես՝ Հանրապետության հրապարակից տարածված կադրերը հստակորեն ի ցույց են դնում այն վերաբերմունքը, որ իրականում ունեն ՀՀ իշխանությունները հայոց պահանջատիրության կարևորագույն մաս կազմող Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև՝ նրանց, ովքեր կոնկրետ շահառուներն են այս խնդրի, այսինքն՝ ողջ հայ ժողովրդի:

Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ինչ է այդքան մեծ թվով ոստիկան շինում ընդդիմության հրավիրած ակցիայի վայրում՝ ակցիա, որը, ըստ էության, չունի ներքաղաքական ենթատեքստ, չի դնում նույն Նիկոլի անհապաղ հեռացման հարց, ներքաղաքական լոզունգներով հանդես չի գալիս, այլ ընդամենը փորձում է իր համախոհների, առհասարակ ազգի ցավով ու դարդով ապրող մարդկանց օգնութամբ ինչ-որ կերպ սատար կանգնել արցախահայերին, որոնք հայտնվել են այս խայտառակ վիճակում առաջին հերթին Նիկոլի դավաճանական քաղաքակնության պատճառով: Տոնածառն ու Կառավարության շենքն էնպես էին «ցեպիտ տվել».ասես ոչ թե հայ մարդիկ են հավաքվել, այլ՝ ադրբեջանական «Յաշմայի»՝ հատուկ պատրաստություն անցած գլխակերներ: Չնայած վստահաբար, եթե «Յաշմայի» «գալավարեզները» միտինգ անեին Երևանի կենտրոնում (այդ օրը հեռու չէ, եթե այս տեմպերով ամեն ինչ ընթանա), Նիկոլը դժվար թե այդքան ոստիկան կուտակեր մեկ վայրում. յուրայիններից վախենալու իմաստ չկա:

Ցավն այն է, որ արցախահայերի բնական իրավունքների համար հայ ժողովրդի պայքարում լրջագույն արգելքներ են առաջացնում ոչ միայն Բաքվի բեղավորը,այլև հատկապես նրա «կարդաշ» Նիկոլը՝ Երևանում:
Նիկոլը կտա՞ «Զանգեզուրի միջանցք» Լաչինի միջանցքի դիմաց

Մինչ փորձագետները գլուխ են ջարդում՝ հստակորեն հասկանալու, թե Բաքվի կողմից Հայաստան-Արցախ միջանցքի փակման իրական դրդապատճառները որոնք կարող են լինել, այդ մասին կարծես թե Նիկոլի եղբայր Իլհամն է ակնարկել՝ Թուրքմենստանում Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու Սերդար Բերդիմուհամեդովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Բաքուն ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ: «Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում ավարտվել է երկաթուղային գծերի անցկացման աշխատանքների 40 տոկոսը, իսկ ավտոմայրուղու կառուցման՝ 70 տոկոսը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, ինչի արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք»,-մասնավորապես՝ ասել է Իլհամը:

Իր հերթին նրա եղբայր Նիկոլն է Կառավարության նիստում Արցախի շուրջ տեղի ունեցողի համատեքստում խոսել «Զանգեզուրի միջանցք» կոչվող խեղկատակության մասին՝ ինքն իրենից սուտ հերոս սարքելով: Թվարկելով այն կետերն ու դրույթները, որոնք խախտում է Ադրբեջանը՝ Նիկոլը միաժամանակ վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևիցե խոստում չի տվել. անհեթեթ են կամ տգետ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը միջանցքի բացման բանավոր խոստում է տվել որևէ մեկին, քանզնի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նման բան չի նախատեսում:

Հետաքրքիր է, որ այս օրերին ռուսաստանյան քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներից հնչող վերլուծություններում սկսել է հաճախ շեշտվել այն միտքը, որ ՌԴ-ում Իլհամ-Նիկոլ հնարավոր հանդիպման ընթացքում, որի մասին ակնարկել էր Պեսկովը, խոսք է գնալու Լաչինի միջանցքի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, ավելի կոնկրետ՝ միջանցք միջանցքի դիմաց տարբերակն է քննարկման առարկա դառնալու:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բնապահպանական թեման ընդամենը շղարշ է՝ հասնելու իր գերնպատակին, որին հասնելու ճանապարհին կարևոր դետալ է դիտարկվում նույն «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ընդ որում՝ Ալիևն այս մասին խոսում է այնպես, ինչպես կխոսեր արդեն իսկ կայացած իրողության մասին, ինչը լրջագույն հարցեր է առաջ բերում՝կապված ասենք Նիկոլի կողմից տրված հնարավոր խոստման հետ, ինչը տվյալ պահին հերքում է Նիկոլը:

Բացառված չէ, ավելին՝ խիստ հավանական է, որ Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակը Նիկոլն ու Ալիևը համաձայնեցրել են միմյանց միջև. Ալիևը ստեղծում է անելանելի իրավիճակ Արցախի համար, իսկ Նիկոլն էլ, տեղի տալով ճնշումներին և,իհարկե, ելնելով մարդասիրական սկզբուքններից, տալիս է միջանցք կամ գուցե արտոնյալ հաղորդակցման ուղի (Իրանը խիստ դեմ է արտատարածքային միջանցքին) Մեղրիով: Հիշենք նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրման Նիկոլի հիմնավորոմը,երբ նա հայտարաել էր, որ գնացել է այդ քայլին՝փրկելու 25000 զինվորի կյանք: Նույնն էլ կարող է այստեղ լինել,ուղղակի փրկվողների դերում այս անգամ հայտնվեն 120000 արցախցիները:
Надо оркрывать Зангезурский коридор, Никвол Воваевич! И не хочется-а надо

Մարիա Զախարոբայի շուրթերով Մոսկվան է արձագանքել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ որպես առաջացած իրավիճակի հիմնական պատճառ նշելով հանքերի շուրջ առաջ եկած տարաձայնությունները: Հայտարարելով, որ Ռուսստանն անհանգստացած է ստեղծված իրավիճակով, որը նոյեմբերի 9-ի հայտարաության խախտման հետևանք է՝ Զախարովան միաժամանակ անթույլատրելի է համարել այս օրերին ռուսական կողմի հասցեին հնչող մեղադրանքներն ու հայտարարել, որ խաղաղապահները հաջողութամբ իրականացնում են իրենց առաքելությունը՝ տարածաշրջանում լինելով կայունության երաշխավոր:

Զախարովայի հայտարարությունը կարելի է գնահատել որպես զուսպ, ոչ կոշտ արձագանք, ինչը կարող է լինել ինչպես Բաքվին չտխրեցնելուն, միջբնորդի կարգավիչակին վնաս չհասցնելուն միտված դիվանագիտական քայլ, այնպես էլ կարող է տեղավորվել ասենք որոշ իլհամասեր կրեմլամերձ ռուս փորձագետների կողմից Նիկոլին, իսկ իրականում Հայաստանին հասցեագրված կիսածաղրական գրառումների կամ հայտարարությունների տրամաբանության մեջ. ոչ անհայտ կրեմլամերձ Կորոտչենկոն է, մասնավորապես, հանդես եկել Նիկոլին ուղղված գրառմամբ՝ արտահայտվելով այսպես.«Надо оркрывать Зангезурский коридор, Никвол Воваевич! И не хочется-а надо»:

Կորոտչենկոյի գրառումը կարելի էր համարել ուղղակի իլհամասիրության մասնավոր դրսևորում, եթե սույն միտքը հնչած լիներ միայն այս համասեռամոլի կողմից: Մինչդեռ մի փոքր այլ տոնայնութամբ, բայց սույն միտքը սկսում է հնչել նաև այլ ռուս փորձագետների շուրթերից, ինչը հանգեցնում է այն մտքին, որ տեղի ունեցողը պատահականություն չէ: Ավելին՝ հաշվի առնելով, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում շահագրգիռ են ոչ միայն ՌԴ-ն ու Թուրքիան, այլև Արևմուտքը, որի մասին փաստող մի շարք վերլուծական հոդվածներ են արդեն իսկ լույս տեսել ամենահեղինակավոր արևմտյան ամսագրերում, որտեղ հնչում է ուղղակի կոչ՝ Նիկոլին՝ բացելու միջանցքը, Արցախի շուրջ տեղի ունեցողը թվում է ուժային կենտրոնների միջև համաձայնեցված խաղ, որի զոհը էլի հայերս ենք, էլի մեր հաշվին են բոլորը բավարարելու իրենց պահանջմունքները՝ յուրաքանչյուրը ելնելով սեփական հաշվարկից: Ճիշտ է՝ մեծ հարց է, թե ինչ կարգավիճակ է ունենալու այդ ուղին՝ հաշվի առնելով Իրանի կեցվածքը:

Իսկ թե ինչու կարիք եղավ կոնկրետ Լաչինի միջանցքի փակման, թերևս կարելի է կռահել. Նիկոլին ներսի լսարանի առաջ դեմքը փրկելու հնարավորություն է տալիս Իլհամը՝ կրկնելու նոյմեբերի 9-ի պատմությունը:
Անդոնը կո՞ւյր է, թե՞ տհաս

«Որպեսզի նպատակները դառնան ամբողջական, առաջին հերթին մեր երկրոմ մենք պետք ա լինենք համերաշխ»,-հայտարարել է Անդոնը՝ տրտնջալով ընդդիմությունից, թե իրենց փորձերը՝ այդ մասին խոսելու, հանգեցրեցին ընդդիմության կողմից Կառավարության շենքի մոտ հակակառավարական ցույցի այն դեպքում, երբ խնդիրն Արցախին վերավերող խնդիր էր:

Անդոնն ընդդիմությանը, փաստորեն, մկեղադրել է ստեղծված իրավիճակում հականիկոլական ցույց կազմակերպելու համար այն դեպքում, երբ երեկվա ցույցը, ըստ էութան, չուներ ներքաղաքական բնույթ, այլ ընդամենը մպատակ ուներ՝ բարձրաձայնելու արցախահայերի աղետյալ վիճակի մասին, եթե կուզեք, միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Արցախի շուրջ կատարվողին, փաստելու, որ հյաստանցիներիս համար մեկ չէ, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ:

Անդոնը կո՞ւյր է, թե՞ տհաս: Նա թերևս հրաշալի մանիպուլյատոր է, որ կարողանում է ցանկացած բան մատուցել իրեն ձեռնտու ռակուրսով: Այս դեպքում իրեն ձեռնտու է, որպեսզի հանրությունը չիմանա իրականությունը, այլ մարդիկ կարծեն, որ ստեղծված իրավիճակում անգամ ընդդիմության ուշքնումիտքը իբր աթոռն է, այլ ոչ թե ազգի գլխին կախված գոյութենական վտանգի չեզոքացումը:

Անդոնի կողմից իրականության այսօրինակ այլասերումը, իհարկե, բացատրելի է. մի կողմից՝ նա լուծում է ներքաղաքական խնդիր՝ իր արևին վարկաբեկելով ընդդիմութանը, մյուս կոմղից՝ ուղերձ է հղում աշխահին, որ Արցախի շուրջ իրավիճակով բնավ անհանգստացած չեն ո՛չ հանրությունը, ո՛չ էլ քաղաքակնա ուժերը՝ ապավինելով Նիկոլի բարի կամքին՝ նպատակ ունենալով նսեմացնել Արցախում կատարվողի նշանակությունը Հայաստանի համար:

Կզարմանայինք, եթե Անդոնը գոնե այս անգամ ի ցույց չդներ իր թրքությունը…
Ալիևի շանսը՝ հայկական դիվանագիտությանը

Լաչինի միջանցքի շուրջ խմորվող ադրբեջանական արկածախնդրությունն ունի նաև մեկ այլ՝ գուցե հայկական դիվանագիտության համար ձեռնտու կողմ: Խնդիրն այն է, որ Ալիևի նման պահվածքը գալիս է՝ ի ցույց դնելու արցախյան հիմնախնդրի իրական էությունը՝ ապացուցելով, որ խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, որը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ համաձայն միջազգային իրավունքի, այլ՝ սեփական հայրենիքում բնակվող ազգաբնակչության անվտանգության հարց, որն Ադրբեջանը ոչ միայն չի երաշխավորում, այլև իր հակամարդկային գործողություններով ի ցույց է դնում այն ճշմարտությունը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանզի դա նշանակելու է այնտեղ ապրող հայության ցեղասպանություն՝ լինի սպիտակ, թե՝ կարմիր: Ադրբեջանն ապացուցում է, որ արցախահայությանը չի դիտարկում որպես սեփական երկրի անքակտելի մաս՝ չնայած միջազգային հարթակներում խոսում է նրանց կյանքի ու բոլոր իրավուքների երաշխավորը դառնալու պատրաստակամության ու նույնիսկ անայլընտրանքայնության մասին: Բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ արցախցիների հանդեպ ազնիվ մղումներ ունեցող պետությունը չի կարող նման ստորության դիմել, քանի որ այս ամենով ոչ միայն է՛լ ավելի է խորացնում Բաքվի ու Ստեփանակերտի միջև առկա անդունը՝ երկխոսելու փոխարեն, այլև գնում է հստակ ցեղասպանական գործողությունների, որոնց պարագայում արդիական է դառնում «Անջատում՝ հանուն փրկության» հայտնի բանաձևը:

Բայց խնդիրն այն է, որ առնվազն անհույս լավատես կամ բոլորովին միամիտ պետք է լինել՝ ենթադրելու կամ հուսալու, որ դիվանագիտական այս խաղաքարտը ասենք «Արաբատը» կարող է հաջողությամբ խաղարկել: Ինչո՞ւ, քանի որ Հայաստանը, «լվանալով սեփական ձեռքերը» արցախից, այն հասցրել է գցել ռուսների գրպանը՝ իրեն վերջնականապես օտարելով արցախցիների իրական պրոբլեմներից, որոնք, հավատացեք, չեն սահմանափակվում փողի խնդրով (ՔՊ-ականները սիրում են կրկնել, թե իբր իրենք տեր են Արցախին՝մատնացույց անելով ՀՀ բյուջեից այնտեղ փոխանցվող միջոցները):

Իսկ Իլհամի տված լավ առիթից չօգտվելն արդարացնելու համար Նիկոլը, բնականբար, կգտնի արդարացում՝ ասենք հայտարարելով, որ եթե իրենք ակտիվորեն գործեն դիվանագիտական դաշտում ու փորձեն պատռել Իլհամի արյունոտ դիմակը, ապա դա կարող է հանդիսանալ կազուս բելլի՝ սադրելով ադրբեջանին՝ պայթեցնելու տարածաշրջանը: Իսկ քանի որ իրենց համար թանկ է հայաստանցիների անվտանգությունը, ապա իրենք չեն կարող գերազանցել սեփական լիազորությունները, որ սահմանափակված են նոյեմբերի 9-ի հայտարարութամբ:

Ցավն այն է, որ այս նիկոլական տխմար լոլոներին հավատացողներ կգտնվեն ու ոչ քիչ թվով:
Ջրերը պարզվում են

Օրերն անցնում են,իսկ դրանց հետ մեկտեղ անցնում է նաև Իլհամի կեղծավորության նոպան՝ աստիճանաբար «պարզեցնելով ջրերը»:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» առաջ են քաշել նոր պահանջներ՝ փոխելով սեփական ցանկությունների բնույթը:

1.Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված է ռուս խաղաղապահ զորակազմը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից:

2.Վերականգնել վերահսկողությունը Ադրբեջանի բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական սահմանային ծառայության, Պետական մաքսային կոմիտեի նկատմամբ՝ խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում:

3.Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, ստեղծել Պետական սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի առանձին անցակետեր։

Թե ինչ արձագանք կստանան «բնապահպանների» այս պահանջները, թերևս ցույց կտա ժամանակը, բայց եթե մեկ բառով փորձենք սահմանել սրանց ուզածը, ապա պետք է արձանագրենք, որ Բաքուն խնդիր է դրել՝ ստանալու Ստեփանակերը, սեփական իշխանությունն ամբողջությամբ տարածելու Արցախի՝մազապուրծ եղած հատվածի վրա, կտրել Հայաստան-Արցախ կապը, ստեղծել պայմաններ Արցախի վերջնական հայաթափման համար, շանտաժով ստանալ «Զանգեզուրի միջանցքը»: Ընդ որում՝ տվյալ պարագայում աչք է ծակում Բաքվի նուրբ մոտեցումն այս խնդրին. խոսք է գնում ոչ թե ռուս խաղաղապահների փոխարեն վերահսկողություն սահմանելու, այլ նրանց հետ միասին այնտեղ իշխելու մասին, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն խուսափում է ռուսների հետ հակամարտութան մեջ մտնելուց՝ առաջարկելով այսպես ասած փոխադաձ ընդունելի պայմաններ, ինչը կարող է վկայել նաև այն մասին, որ այս պահանջները նախապես համաձայնեցված են Մոսկվայի հետ:

Կարճ ասած՝ Նիկոլի երազանքը կատարվում է…
Բաքուն պլան է մշակել

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն է ցինիկ հայտարարությամբ հանդես եկել՝ հավաստիացնելով, թե «ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում» Ադրբեջանի կողմից բնական գազի ենթադրյալ դադարեցման մասին հայտարարությունները իբր կեղծ են: «Եթե խնդիր կա, պետք է հետաքննել ու շտկել։ Ադրբեջանը ոչ մի խնդիր չի ստեղծել… եթե կապ լիներ տեղի բնակչության և պետական կառույցների միջև, ապա հարցը ժամանակին կլուծվեր։ Հայերը խուսափում են շփվել ադրբեջանական կողմի հետ՝ դրամատիզմը մեծացնելու համար»,-մասնավորապես՝ ասել է թուրքը:

Հասկանալի է, թե ինչ նպատակով է Բայրամովը նման հայտարարությամբ հանդես եկել. նա փորձել է բոլորին խաբել, թե իբ Բաքուն Արցախն ու արցախցուն հավասար աչքով է նայում՝տարբերություն չդնելով նրանց ու ասենք Իլհամի ազգակիցների միջև: Բացի այն, որ ցինիկաբար հերքել է Բաքվի անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ արցախցիների, երբ, փաստորեն, ֆաշիստներին հատուկ վարք է դրսևորել Իլհամը՝ խախտելով գրված ու չգրված օրենքները, դեռ մի բան էլ մեղքը բարդել է արցախցիների վրա՝ նրանց մեղավոր հռչակելով ստեղծված իրավիակի համար.ա՛յ եթե ընդունեին Բաքվի գերիշխանությունն ու հնազանդվեին, ոչ միայն գազի խնդիր չէին ունենա,այլև անմիջապես կդառնային չաղ ու բախտավոր:

Ադրբեջանը երբեք հենց այնպես ոչինչ չի ասում ու չի անում: Այս դեպքում էլ թակարդ կա լարված, իսկ գերնպատակը Արցախի ժողովրդին Ադրբեջանից էներգետիկ կախվածության մեջ դնելն է՝ կտրելու Հայաստան-Արցախ կապերը քոքից: Բաքուն ի վերջո կարող է ոչ միայն էժան, այլև նույնիսկ լրիվ ձրի գազ առաջարկել արցախցիներին, իսկ եթե ստանա մերժում, որպես իրավիճակի մեղավոր մատնացույց անել հենց հայերին. միջազգային իրավունքի տեսանկյունից, որին Բաքուն շատ է սիրում հղում կատարել, Ադրբեջաբը կարող է ճիշտ համարվել. իր տարածքն է, ինքն էլ ցանկանում է ու նույնիսկ պարտադրում է օգտվել իր գազից, ու չնայած արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, բայց այդ հանգամանքը դժվար թե որևիցե դեր խաղա, ավելին՝ Բաքուն իր այդ քայլով կփորձի ստեղծել պարարտ հող՝ հպատակեցնելու արցախցիներին հենց փատաթղթի ուժով՝առաջարկելով կա՛մ անտանելի պայմաններից դրդված արտագաղթել, կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն ու ջերմանալ SOCAR-ի գազով:

Նիկո՞լն է դեմ կագնելու, երբեք…
Ուկրաինայից՝ Հայաստան. ցանկալիի ու իրականության մեջտեղում

Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այսպիսով՝ Լին Թրեյսիին, որին, ըստ շրջանառվող տեղեկությունների, ԱՄն բարձրագույն ղեկավարությունը դեսպան է պատրաստվում նշանակել Ռուսաստանում, փոխարինելու է գալիս վերջին տարիներին Ուկրաինայում շատ լավ թրծված դիվանագետ. 2020 թվականի հունվարից մինչև 2022 թվականի մայիսը եղել է Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատարը։ 2019 թվականի մայիս-հունիսին՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար, իսկ 2019-ի հունիսից մինչև 2020-ի հունվարը՝ Ուկրաինայում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ։

Քվինը Հայաստանում դեսպան է նշանակվում, փաստորեն, Ացախի ու Հայաստանի համար ճակատագրական մի ժամանակաշրջանում, երբ «մազից է կախված» թե՛ Հայաստանի պետականությունը, թե՛ արցախահայության գոյությունը, իսկ թուրքերն էլ առիթ են փնտևրում կամ մոգոնում՝ առնվազը Հայաստանի կեսն իրենցով անելու համար:

Գլխավոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ պետք է ակնկալել նոր դեսպանի նշանակումից, կամ արդյոք պատահակա՞ն է, որ նորանշանակ դեսպանը, փաստորեն, հենց Ուկրաինայից է տեղափոխվում ուկրաինացման լրջագույն վտանգի առաջ կանգնած Հայաստան, ուր պատերազմից 5 է պակաս:

Ցանկություն կա՝ հավատալու, որ Քվինի նշանակումը կապ չունի նրա՝ Ուկրաինայում կուտակած փորձի հետ,և Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ վարչակազմը կամ անձամբ Բայդենը կանեն ամեն ինչ՝ զսպելու թուրքական նկրտումները, թույլ չտալու, որ Հայաստանն էլ Ուկրաինայի պես դառնա հրո ճարակ: Դրան հասնելու համար ԱՄՆ-ը պետք է ընդամենը հավատարիմ մնա իր միջազգային իմիջին ու հանդես գա համընդհանուր, համամարդկային արժեքների պաշտպանության դիրքերից, որոնց գլխավոր ոտնահարողն այսօր Իլհամն է՝ Ապշերոնից:

Սա, իհարկե, ընդամենը ցանկություն է ու ոչինչ ավելին, իսկ ինչպես հայտնի է, ցանկությունները ոչ միշտ են համահունչ այն իրականության հետ, որում մենք ենք ապրում՝ հալածված թշնամիներից…
Խաչատրյան Վիգենը խելագարվել է

Խաչատրյան Վիգենը, կրկնելով նիկոլական թեզերից մեկը, ընդդիմությանը մեղադրել է իրենց հետ չմիաբանվելու ու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ֆոնին Կառավարության շենքի դիմաց ցույց անելու համար: «Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ էր կանգնել, որ ի՞նչ»,-իրեն տխմարի տեղ է դրել Վիգենն, ու լրագրողի հարցին, իսկ արդյոք ՔՊ-ական իշխանությունը, չէ՞, որ ստորագրել է նոյմեբերի 9-ի փաստաթուղթը, Վիգենը մերժողական պատասխան է տվել՝ ասելով, որ ոչ թե ՔՊ-ական իշխանության ստորագրությունն է դրված համապատասխան հայտարարության տակ, այլ՝ լրագրողի իշխանության: «Իշխանությունը ձերն ա, ինչո՞ւ եք դրանից ամաչում»,-հայտարարել է Վիգենը՝ հավելելով, որ այդ լրագրողի իշխանությունն է ստորագրել հայտարարության տակ:

Ծերունական մարազմը, փաստորեն, Վիգենին լրիվ տարել է, կամ սա իրեն լրիվ գժի տեղ է դրել: Ըստ երևույթին, փորձելով նսեմացնել հաջակցություն արցախցիների տեղի ունեցած ընդդիմության ակցիան, որի ժամանակ, ինչպես հայտնի է, ընդդիմությունն ընդամենը փորձել էր ավելի հնչեղ դարձնել արցախցիների ձայնը, ցույց տալ, որ Հայաստանը միայն թրքաբարո վիգենների խունտան չէ, որ հանրությունն արցախցու կողքին է,որ արցախցին անտեր չէ՝ Վիգենը դիմել է լեզվախաղի՝ ի ցույց դնելով քաղաքական կունիլինգուսի իր յուրահատուկ ունակությունները՝ արդյունքում ստեղծելով գժի տպավորություն:

Փաստորեն՝ Վիգենը նոր «կրուտիտի» ձև է գտել՝ նոյեմբերի 9-ի պատասխանատվությոնից Նիկոլի հետույքը փրկելու: Պարզվում է՝ ոչ թե Նիկոլն է Իլհամին տրվել, այլ լրագորղների իշխանությունը, իսկ թե ինչ անուն ունի այդ իշխանությունը, Վիգենը կարծես դժվարացել է նշել:

Վիգենին աղի հանք է պետք տեղափոխել. բիձեն խելռել ա…
Ինչո՞ւ են ՔՊ-ականները «գլուխները թաղել ավազում»

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաշադ Մահմուդովը հայտարարել է,որ պատգամավորները նույնպես պետք է մասնակցեն Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին շարունակվող ակցիաներին։ «Ես կարծում եմ, որ պատգամավորները պետք է լինեն ակցիայի մասնակիցների կողքին։ Դա նաև կարևոր քայլ կլիներ աշխարհին ուղերձ հղելու համար»,-մասնավորապես՝ ասել է ադրբեջանցին:

Այս պահին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին հակասական լուրեր են, փաստորեն, ստացվում. մի կողմից՝ համացանցում տարածվում են բնապահպանների վրանների ապամոնտաժման կադրեր՝ ուղղորդվող միջանցքի շուտափույթ բացման մասին լուրերով, մյուս կողմից՝ հնչում են ադրբեջանցի օրենսդիրների նմանօրինակ հայտարարություններ՝ փաստող այն մասին, որ Բաքուն չունի մտայնություն՝ հետ կանգնելու իր հակամարդկային սադրանքից:

Այստեղ ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք՝ կոնկրետ Մահմուդովի կոչը՝ ադրբեջանցի պատգամավորներին՝գնալու ու սատար կանգնելու «բնապահպաններին»:

Հարց՝ իսկ ՔՊ-ական պատգամավորների արածը ո՞րն է այս իրավիճակում: Հիմա պետք է Հայաստանի փողոցնեը եռային, բողոքի ձայնը պետք է բարձրացվեր ոչ թե առանձին խմբերի կողմից այս կամ այն միջազգային կաույցի գրասենյակի կամ երկրների դեսպանատների դիմաց, այլ մեծաթիվ հանրահավաք արվեր ի աջակցություն արցախցիների, իսկ եթե հարկ լիներ, այդ ցույցը պետք է տեղի ունենար նաև սահմանին կամ ողջ Հայաստանով մեկ:

Մինչդեռ ՔՊ-ականները ոչ միայն նման ծրագրեր չունեն, այլև լծվել են ընդդիմության կողմից կազմակերպած ակցիան սևացնելու գործին՝ խեղաթյուրելով դրա հիմնական նպատակն ու ուղերձը: Բացի ռուս խաղաղապահների վրա մուննաթ գալուց սրանցից որևէ մեկը որևիցե բան տեսե՞լ է այս օրերին…

Չենք էլ տեսնելու,քանի որ գործ ունենք Իլհամի հայաստանյան ագենտուրայի հետ՝ երկիրը ներսից զավթած, Արցախն այս օրվան հասցրած:
Լաչինում կատարվողի գագոյական վարկածը

Մելքոնյան Գագոն սկանդալային հայտարարւոթյամբ է հանդես եկել՝ պնդելով, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ներկայիս վիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանը մերժել է Մոսկվայի պարտադրանքը՝անդամակցելու Միութենական պետությանն ու մաս կազմել ՌԴ-Բելառուս տանդեմին: «Ժամկետ են դրել, մերժել ենք, միջանցքը փակել են»,-մասնավորապես՝ ասել է Գագոն լրագրողի հետ զրույցում:

Գագոն, ինքն էլ չհասկանալով իր խոսքերի նշանակությունը, փաստացի տեղեկատական ռումբ է պայթեցրել, եթե, իհարկե, սա ուղղակի բարբաջանք կամ ողջ կուժնուկուլան ռուսների գլխին ջարդելու փորձ չէ: Ո՞վ է տեղյակ,Մոսկվան իսապես շահագրգռվա՞ծ է Հայաստանին Բելառուսի կողքին տեսնելու հարցում, արդյոք ՀՀ-ի՝ Միութենական պետության մաս կազմելու հարցը ՌԴ-ի համար այդքան կենսակա՞ն է: Որքան հայտնի է, նման հարց Հայաստանի առաջ, այն էլ ուլտիմատիվ տոնով, դրված չէ,եթե դրված է, ապա թող Նիկոլը կանգնի ու հայտարարի այդ մասին՝սեփական ժողովրդի հետ անկեղծ գտնվելով: Նիկոլը չի հայտարարել ոչինչ, քանի որ ոչ թե ամաչում է այդ մասին խոսել, այլ, ենթադրաբար, նման բան ուղղակի չկա, իսկ Գագոյի հայտարարությունը կարելի է թերևս Նիկոլի «երեսը լվանալու» հերթական դրսևորում համարել՝ մեղքն օտարների վրա բարդելու, շեֆին «ջրից չոր դուրս բերելու» համատեքստում:
Նիկոլի քամելեոնը

Նիկոլի շնիկ Մարուքյան Էդմոնը Պետրոսի տաղավարում հանդես է եկել հերթական մանիպուլյատիվ հայտարարությամբ՝ ի լուր բոլորի պնդելով, թե իբր ընդդիմությունը երբեք հանդես չի եկել միջանցք տալու դեմ՝ ակնարկելով, բնականբար, «Զանգեզուրի միջանցքի» մասին: «ՀՀ քաղաքական բոլոր ուժերը իրենց կարմիր գծերը պետք է հայտարարեն, ասեն՝ դե՞մ են, թե՞ կողմ են միջանցք տրամադրելուն»,-հավելել է Նիկոլի քամելեոնը»:

Այն, որ Էդմոնը չի փայլում ներքին բարոյականությամբ, իսկ քաղաքական բարոյականության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, հայտնի իրողություն է: Բայց տվյալ պարագայում առավել անհանգստացնող պետք է համարել ոչ թե Էդմոնի բարոյական նկարագիրը, այլ՝ այն հարցը, թե ինչո՞ւ է Էդմոնն իրեն խուլի տեղ դրել այն դեպքում, երբ օրը առնվազը մի քան անգամ նույն խորհրդարանական ընդդիմությունը շեշտում է «Զանգեզուրի միջանցքի» բացման անթուլատրելիությունը՝ հստակորեն բացատրելով, թե ինչու է դեմ դրան ու կասկած հայտնելով՝ Նիկոլը այն արդեն տվել է:

Էդմոնի նպատակն ակնհայտորեն մեկն է. Նիկոլը որոշել է միջանցքի բացման պատասխանատվությունը դնել ընդդիմության, այլ քաղաքական ուժերի վրա, և քանի որ թուրքերին,այդ միջանցքի այլ շահառուներին Նիկոլը կոնկրետ բան է խոստացել, իսկ հիմա, ըստ երևույթին, հասել է խոստումների իրականացման ժամանակը, Նիկոլը փորձում է իրենից դուրս դավաճաններ փնտրել՝ ուսուլով ակնարկելով ընդդիմության մասին, իսկ ակնարկը տեղ հասցնողի դերում էլ, ինչպես հասկանալի է, հանդես է գալիս Սիմոնյան Ալենի կողմից որպես անբարոյականի վաստակ որակված Էդմոնը: Միով բանիվ՝ Նիկոլը կրկնում է 44-օրյա պատերազմի սցենարը՝ ուղղակի մի փոքր այլ մոտիվներով ու նրբերանգներով:

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը շատ խորքային ու լուրջ պրոցեսների հետևանք է, և ինչ-որ բան հուշում է, որ այն չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը դրա դիմաց իրենց ուզածը չեն ստացել: Իսկ թե ինչ են նրանք այս փուլի համար ուզում, հայտնի է, միջանցք՝ Մեմղրիով, որի մասին միտքն արդեն իսկ բարձրաձայնվում է ադբեջանական փորձագիտական հանրույթի կողմից՝ վերևից թելադրված կերպով:
Ադրբեջանը գծում է Հայաստանի սահմանները

Այս օրերին Ադրբեջանում հրապարակվել են այդ երկրում գործող սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները, որոնք, ինչպես և սպասելի էր, Հայաստանին հույսի տեղ չեն թողնում: Մասնավորապես՝ այն հարցին, թե ո՞ր սահմաններով եք ճանաչում հայկական պետության տարածքը, հարցված ադրբեջանցիների ամենամեծ խումբը՝ 41.3%-ը, նշել է՝ առհասարակ չի էլ ճանաչում Հայաստան պետության տարածքը։ Իսկ ահա նրանց երկրորդ ամենամեծ խումբը՝ 22.6%-ը, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանը 1918-1920թթ.-ի սահմնաններով:

Բնականաբար, նման սոցհարցման արդյունքների հրապարակման պահը պատահաբար չէ, որ ընտրել են ադրբեջանցիները, իսկ ավելի կոնկրետ՝ Իլհամը. սա ցույց է տալիս, թե ինչ իրական նպատակներ ունի ադրբեջանական քաղաքական վերնախավը՝ Հայաստանի հետ կապված, և որ ասենք այս օրերին նույ նԼաչինի միջնացքի փակումն էլ մեծ նպատակին հասնելուն միտված քայլ է:

Մյուս կողմից՝ սոցհարցման արդյունքները յուրահատուկ նշանակություն են մեզ համար ձեռք բերում՝ հաշվի առնելով, թե ով է այսօր ներկայացնում Հայաստանը: Բոլորն են, բնականաբար, հիշում Նիկոլի՝ ՄԱԿ-ում բեմադրած կլոունադայի այն դրվագը, երբ անթրաշ այս թուրքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դիմել էր Իլհամին՝ առաջարկելով ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որով Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա Ադրբեջաբնը, փաստորեն, ցույց է տալիս Նիկոլին այն քարտեզը, որի պարագայում կհանդուրժի Նիկոլի վարչապետությունը, ավելին՝ կերաշխավորի նրա ցմահ պաշտոնավարումը, եթե, իհարկե, չկարողանա մարսել Հայաստանի ամբողջական կլանումը: Առավելագույնը, ինչին պատրաստ է Ադրբեջանը, Երևան-Սևան տռասն ու հարակից տարածքները որպես ՀՀ սուվերեն տարածք ճանաչելն է՝առանց Երևանի, բնականաբար:

Սրան Նիկոլը պատրա՞ստ է: Անշո՛ւշտ, ոչ միայն պատրաստ է, այլև մեծ սիրով ամեն ինչ կտա, միայն թե թույլ տան Աննայի հետ վայելել թալանածը:
Խաչատրյան Արմենի անիրատեսական ցանկությունը

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը սեփական տեսլականով է կիսվել՝ կապված Լաչինի միջանցքի և, առհասարակ, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ հայտարարելով, որ եթե ռուսական կողմը ունեցած մանդատով չի կարողանում պատշաճորեն կատարել իր պարտականությունները, ապա հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել:

Խաչատրյան Արմենի գաղափարը,իհարկե, վատագույններից չէ, իսկ եթե ավելի անկեղծ, ապա, իհարկե, դա լավ տարբերակ է: Ուղղակի խնդիրն այն է, որ գոյություն ուեն հարցեր, որոնց պատասխանները կարող են ոչ այնքան գոհացնող լինել մեզ համար:

Նախ աներկբա է, որ միայն հայկական կողմի բարի ցանկությամբ չէ, որ կարող է լուծվել ռուս խաղաղապահներին ավելի լայն մանդատով օժտելու կամ նրանց կոնկրետ միջազգային կարգավիճակ տալու հարցը.Ադրբեջանն ակնհայտորեն դեմ կլինի դրան: Հետո կա նաև աշախարհաքաղաքական այն դաժան իրողությունների գործոնը, որի պատճառով էլ, խոշոր հաշվով, եփվել է այս տարածաշրջանային շիլափլավը, և մի տեսակ անհավատալի է թվում, որ ի սեր արցախահայերի նույն Արևմուտքը կընդունի հայկական կողմի առաջարկը՝ պրակտիկորեն հավերժացնելու ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումն Արցախում՝ հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ նրանց խնդիրը Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելն է, այլ ոչ թե հակառակը: Մյուս կողմից՝ շատ մեծ հարց է նաև հենց հայկական կողմում իշխող տրամադրությունների խնդիրը: Իսկ ո՞վ է ասել, որ նույն MI6-ը, որի ղեկավար Մուրին Նիկոլն ընդունել էր այս օրերին, թույլ կտա նրան նախաձեռնություն հանդես բերել ու բարձրացնել ռուսների շահերից բխող այդ հարցը: Չկա նման երաշխիք, ավելին՝ Նիկոլն արդեն իսկ ապացուցել է, որ առավելապես նվիրված է Արևմուտքին, քան Հյուսիսին՝ առաջ տանելով կոնկրետ թուրքական օրակարգը: Եվ վերջապես չկա ոչ մի երաշխիք, որ նույն Ռուսաստանն ինչ-որ պահի կամ ինչ-որ իրավիճակում ինքը ցանկություն չի հայտնի Արցախի մնացյալ մասն էլ տալ թուրքերին այն դեպքում, եթե մեկ այլ ճակատում նույն Թուրքիայի կամ անգամ Արևմուտքի հետ հաջողվի հասնել այնպիսի համաձայնության, որի կյանքի կոչման համար Արցախից հեռացումն այդքան ցավոտ չի լինի Մոսկվայի համար:

Որպես այլընտրանք կարող էր հանդես գալ այստեղ միջազգային խաղաղապահներին ներգրավելու տարբերակը՝ նույն ՄԱԿ-ի մանդատով, բայց նախ՝ ոչ ոք չի երաշխավորում, որ նույն այդ միջազգային հանրությունը կցանկանա գետնի վրա թաթախվել այս խնդրում՝ ստանձնելով պատախսանատվության մեծ բեռ, ապա՝ կա նաև նույն Իրանի գործոնը, որը, ինչպես հայտնի է, դեմ է հանդես գալիս տարածաշրջանում արևմտյան զորքերի ներկայութանը ցանկացած տեսքով՝է՛լ չասած ՌԴ-ի մասին, որը կնախընտրի Արցախն էլ, գուցե նաև Հայաստանն էլ հետը հանձնել թուրքերին, միայն թե արևմտյան զորքերը չհայտնվեն ասենք Դերբենտի դարպասների մոտակայքում. Թուրքիան ու Ադրբեջանը ՌԴ-ի համար շատ ավելի նախընտրելի գործընկերներ են այս փուլում, քան ասենք Կանադան կամ Նոր Զելանդիան:
Ռիչարդ Մուրը «քաղցրացնում է կենացները»

Ադրբեջանը փորձագիտական շրջանակների միջոցով իր իրական մտադրությունները բացահայտելուն զուգահեռ գործի է դրել նաև պաշտոնական խոսափողը՝առանձին պատգամավորների շուրթերով փորձելով,ըստ էության, ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ստանալու կա՛մ Արցախի մնացյալ հատվածն ու փակել թեման,կա՛մ հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը:

Մասնավորապես՝ Ադրբեջանի խորհրդարանի նիստին պատգամավոր Ռազի Նուրուլլաեվը հարց է բարձրացրել՝ եթե Հայաստանը Նախիջևան գնացող ադրբեջանցիներին չի տրամադրում միջանցք, ինչու՞ իրենք պետք է Հայաստանից եկող հայերին թույլ տան ազատ անցնել: Բայց Նուրուլլաեվը որոշել է հեռուն գնալ ու հայտարարել է, որ Հայաստանի հետ «սեպարատիստների» ռազմական և քաղաքական կապերը լիովին խզելու համար պետք է պահանջել ռուս խաղաղապահների առաքելության վաղաժամկետ դադարեցում, քանի որ ըստ ադրբեջանցի պատգամավորի, այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը ուղղակի սպառնալիք է՝ խաղաղության գործընթացին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լաչինի միջանցքն արգելափակած մարդիկ, որոնք ներկայանում են իբրև էկոակտիվիստներ, մտադիր են շարունակել իրենց ակցիաները, մինչև չկատարվեն առաջ քաշված պահանջները, ինչը նշանակում է, որ ավելի վաղ տարածված այն լուրերը, որ կարճ ժամանակ անց Լաչինի միջանցքը բացվելու է, խիստ լավատեսական դուրս եկան. բացի այն,որ Ադրբեջանը փակ է պահում Արցախի կյանքի ճանապարհը, դեռ մի բան էլ ՀՀ ՊՆ-ն է այս օրերին անընդհատ ստիպված լինում հերքել ադրբեջանական կողմից տարածվող այն ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինուժը կրակ է բացում սահմանի տարբեր հատվածներում՝ երևույթ, որ թեպետ նոր չէ, բայց առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում:

Ի՞նչ է անում Ադրբեջանը: Ադրբեջանը, ստանալով իր արտասահմանյան կուրատորների աջակցությունը (ասում են այդ կուրատորներից մեկն էլ MI6-ի Ռիչարդ Մուրն է, որին այս օրերին Երևանում հանիդիպել է Նիկոլը, իսկ դրանից առաջ էլ՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենն էր տեսակցել՝ երկրից դուրս գտնվելով), Մոսկվայից իր ստանալիքն է փորձում կորզել՝ փաստացի շանտաժի ենթարկելով: Ցավն այն է, որ նույն ՌԴ-ում կան բավական ազդեցիկ ուժեր, որոնք ոչ միայն դեմ չեն միջանցքին,այլև դրա ջերմեռանդ լոբբիստներն են՝ ելնելով ոչ այնքան ՌԴ ազգային, որքան բացառապես սեփական նեղկլանային շահերից:

Ադրբեջանի պահանջը ՌԴ-ից հետևյալն է՝ կա՛մ զիջել Արցախի մնացյալ հատվածն ու հեռանալ, կա՛մ պահպանել ստատուս-քվոն, բայց բացել Մեղրիով միջանցք: Ընդ որում՝ ադրբեջանցիները վստահ են, որ թե՛ մեկ, թե՛ մյուս տարբերակի իրագործման հարցում չեն հանդիպելու Հայաստանից որևիցե էական դիմադրության, քանզի իրենցն է Նիկոլը՝ թավ թրաշի տակ ծպտված:
Նիկոլն անհարմար իրավիճակում է հայտնվել

Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով ամենաանհարմար դրությունում է հայտնվել Նիկոլը, և տպավրություն է՝ասես ինքն էլ չգիտի՝ ինչ անի, ինչով ցրվի, ինչպես փրկի սեփական երեսն ու չխայտառակվի՝ միաժամանակ հավատարիմ մնալով Իլհամին տված երդմանը:

Նիկոլը մի թվիթերյան գրառմամբ է հանդես եկել՝ ոչ թե ինչ-որ լուծումներ առաջարկելով կամ մի նորություն ասելով, այլ ընդամենն արձանագրելով մեկ շաբաթից ավել տիրող իրավիճակը: «8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից»,-մասնավորապես՝ արձանագրել է նախկին լրագրողը, որ այդպես էլ պետական գործիչ չդարձավ:


Իրեն ու սեփական թիմին կիլոմետրերով լաչինի միջանցքի փակման խնդրից հեռու պահող Նիկոլի այս գրառման իմաստը ո՞րն է, օրինակ: Այնպիսի տպավորություն է՝ ասես ինչ-որ օտար ղեկավար գրառում է կատարել զուտ ինքն իր համար, որ տարիներ հետո չմոռանա Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Անսխալ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը փորձում է ընդամենը կենդանության նշաններ ցույց տալ ներքին լսարանի համար՝գումարած, իհարկե, արտաքին աշխարհին հղվող որոշ մեսիջներ, որոնց թիրախը, ըստ երևույթին, ռուս խաղաղապահներն են դարձել՝ նկատի ունենալով ՔՊ-ականների կողմից այս օրերին պարբերաբար հնչող կծմծան հայտարարությունները՝ ռուսների հասեցին: Իբր բա ի՞նչ եք մտածում, հարգելի՛ խաղաղապահներ, արդեն 8 օր է՝ ճամփան փակ է, երկա՞ր է այսպես մնալու…

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի ղեկավարը, ի պաշտոնե նաև արցախցիների ճակատագրի համար պատասխանատվություն կրողը ոչ թե օտարազգի զինվորներն են, այլ՝ Նիկոլը, բայց դատելով ամենայնից՝ Նիկոլը միայն սիմուլյանտություն է անում՝ թոզ փչելով հանրության աչքերին:
Ո՛չ զարմացեք, ո՛չ էլ զայրացեք

Հայաստանում սկսել են հնչել արդարացված քննադատություններ այն փաստի առնչությամբ, որ Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվել է մի համաձայնագիր, ըստ որի՝ Ադրբեջանից՝ Եվգրոպա նախատեսվում է արտահանել «կանաչ» էներգիա այն դեպքում, երբ Ադրբնեջանը, ոտնահարելով բոլոր գրված-չգրված օրեննքերը՝ թե՛ միջազգային հարաբերություններում գործող, թե՛ նույնսկ սովորոկան կյանքում, արցախցիներին բլոկադայի է ենթարկում՝ առաջ տանելով սեփական ազգային շահերը:

Մեծ քաղաքականությունը չափազանց ցինիկ երևույթ է, և այս ճշմարտությունը գիտեն բոլոր նրանք, ովքեր թեկուզ հպանցիկ ծանոթ են դրա մերօրյա դրսևորումներին: Հիմա ումի՞ց ի՞նչ ենք պահանջում,անհասկանալի է: Իսկ ի՞նչ էինք ուզում, ուզում էիք, որ Սաֆարովի հետույքը հերոսացրած Իլհամի լավ բարեկամ Հունգարիա՞ն լաց լիներ արցախցիների դարդից, որ ուղղակի ծախեց հայ սպայի արյունը, թե՞ Վրաստանը դադարեր Ադրբեջանաթուրքական առանցքում գտվող երկիր լինել՝ զոհասեղանին դնելով իր կենսական շահերը: Այս ցինիկ աշխարհում բոլորը լոկ իրենց շահերն են սպասարկում՝ թքած ունենալով անիրական, դեկլարատիվ բնույթ կրող բաների վրա, որոնցով ընդամենը սեփական փիառային հարցերն են լուծում: 44-օրյա պատերազմի միջով անցած ազգը հիմա որևիցե բանից կզարմանա՞:

Մյուս կողմից՝ ողբերգությունը ոչ թե այն է, որ արցախցիների հանդեպ աշխարհը սառն է (խոսքն առաջին հերթին դրա զարգացած հատվածի մասին է), այլ՝ այն, որ ՀՀ-ում հանգրվանել է մի իշխանություն, որ զբաղվում է ամեն ինչով՝ բացի ՀՀ շահերը սպասրակելուց: Կներեք ,եթե խոշոր հաշվով Նիկոլը թքած ունի արցախցիների ճակատագրի վրա, ապա ինչո՞ւ պետք է նեղանալ արտասահմանցիներից, որոնց համար ՀՀ-ն էլ, Արցախն էլ եղած-չեղած մեկ են խոշոր հաշվով՝ հանդիսանալով մանրադրամ գերտերությունների ձեռքին («շնորհակալություն» Նիկոլին):

Եթե Նիկոլը թասիբ ունենար, Հունգարիայի հետ առանց որևիցե նախապայմանի կգնա՞ր հարաբերությունների կարգավորման՝ դանով իսկ փոշու «տրյապկա» սարքելով Հայաստանի պատիվը: Հիմա ի՞նչ ենք ուզում, որ Հունգարիան հայի դա՞րդը քաշի,թե՞ Ուրսուլան հալումաշ լինի՝մի կողմ դնելով ԵՄ կենսական շահերը:

Հայի դարդը նախ թող «հայը» քաշի, որ 4 տարի է՝ զավթել է երկրում իշխանությունը…
Ալիևը կառուցում է, Նիկոլը՝ քանդում

Բաքվում ընթացող Ադրբեջան-Սաուդյան Արաբիա միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, Էր-Ռիյադին հրավիրելով ներդրումներ կատարելու զավթված հողերում, հընթացս բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Ադրբեջանը՝ Արցախից բռնազավթված տարաքներն իրենով անելու. 2021-2022 թթ.-ին ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրվել:

Ւշագրավ է, որ 2023 թվականի պետական բյուջեով Բաքուն նույն նպատակի համար նախատեսել է 1,8 միլիարդ դոլար, որ մոտ 12%-ով ավելին է ընթացիկ տարվա միևնույն ցուցանիշից։

Սա՝ Ադրբեջանը, իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլը, շարունակում է երկրի հերն ուղղակի անիծել՝ ոչ միայն փաստացի պատրաստվելով Հայաստանի հանձնմանը, այլև պետական միջոցները պարզապես մսխելով, երբ թողած առաջնայինը՝հաճախ իշխանական մանկլավիկներն ընկնում են երկրորդականի հետևից՝ ջանալով առաջին հերթին լուծել փիառային խնդիրները:

Գուցե ոմանք կասեն՝ Ադրբեջանը նավթ ունի, որը կարողանում է թանկով ծախել: Հարցը այն չէ, թե ով որքան է ծախսում, այլ՝ այն, թե ինչին է փողը գնում: Չկա մի ռազմավարական ծրագիր ու նպատակ, որի վրա Նիկոլը փող դնի: Իբր խոսում են «պրոֆեսիոնալ բանակ» կառուցելու մասին, այնինչ ոչ մեկին պարզ չէ, թե ասենք երբ է իրականում Հայաստանը նույն «Բայրաքթարի» դեմ հստակ աշխատող զենք ձեռք բերելու: Կամ խոսում են Արցախին ֆինանսապես օժանդակելու պատրաստակամության մասին, այնինչ ակներև է, որ այս տեմպերով այն 3000 քկմ-ն էլ մեզ չի մնալու: Տնտեսութան մասին առհասարակ չենք էլ խոսում, որի՝ հատկապես առանձին ճյուղերի վիճակն օրըստօրե է՛լ ավելի ողբերգական է դառնում: Խոսքը, օրինակ, նույն գյուղատնտեսության մասին է:

Ոչ մի տարօրինակ բան իրականում չկա, եթե հաշվի ենք առնում, թե ինչ է ՔՊ-ն իրենից ներկայացնում, և թե հատապես ինչ նպատակով են մութ ուժերը Հայաստանի գլխին Նիկոլին ադրբեջանական փողերով վարչապետ կարգել:
Նիկոլի տոնածառը

Նիկոլը վերջապես գլուխ գովալու առիթ ունի. պարզվում է՝ Հանրապետության հրապարակի տոնածառը երկրորդն է դարձել իր բարձրությամբ ԱՊՀ տարածքում՝ 37 մետր: Իսկ օրինակ՝ Մոսկվայինը, որ 6-րդ տեղում է հանգրվանել, 27 մետր է: Առաջին տեղում թուրքմեններն են՝43 մետրով:

Նիկոլից ճոխ, փաստորեն, մեկ էլ մուսուլման թուրքմեններն են որոշել քրիստոնեական աշխարհի հետ միասին նոր տարին նշել՝ երևի աշխարհից հետ չմնալու ու պրոգրեսիվ ներկայանալու, և այն, որ հենց նրանք են ռեկորդակիր դարձել, բավական հետաքրքիր վիճակագրություն է, որը երևի արժե արձանագրել:

Հայաստանը, փաստորեն, միայն մի քանի մետրով է հետ մնացել թուրքմեններից այն դեպքում, երբ ի տարբերություն միջինասիական այդ երկրի կամ ժողովրդի, Հայաստանն այս մի քանի տարում աղետի մեջ է հայտնվել՝ անետացման եզրին կանգնած լինելով:

Արդյոք տվյալ պարագայում տոնածառի բարձրության ցուցանիշով Հայաստանի բռնած երկրորդ տեղը դրակա՞ն, թե՞ բացասական իրողություն պետք է համարել: Անշուշտ, դժվար է դրան միանշանակ գնահատական տալ, բայց տոնածառի բարձրությունն ու ասենք հարակից տարածքների, շենք-շինությունների ճոխ լուսավորումը հուշում են, որ իշխանությունները հակված չեն սեփական քեֆը հարամել, ու եթե նույն հունվարի 1-ին Բաքուն հարձակում իրականացնի Հայաստանի վրա անգամ, Նիկոլը շարունակելու է «Տոնածառ ջան, տոնածառ երգել»՝ դրա բոյը սեփական հզորության ցուցիչ դարձրած:

Քեֆչի տղերք են, ի՞նչ կարող ես ասել…
Հետաքրքիր զուգադիպություն

Հարցին՝ ՀԱՊԿ-ը մտադի՞ր է լքել Հայաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով.«Պետությունների ղեկավարները երեք անգամ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սահման է ուղարկվել ՀԱՊԿ համապատասխան առաքելություն, պատրաստվել է համապատասխան որոշում և առաջարկվել է համաձայնեցված միջոցառումների փաթեթ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, ուստի ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում կատարվել են»: Միաժամանակ Հայաստանի օկուպացված տարածքների դեօկուպացիայի հարցում ՀԱՊԿ-ի ցուցաբերած անգործությունը Զասը հիմնավորել է նրանով, որ տարածաշրջանը կարող է ուղղակի պայթել:« Պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև տեղի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը, ուստի, կարծում եմ, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են պետությունների ղեկավարներին, այդ թվում ՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, դրանք շատ ադեկվատ և հավասարակշռված էին»,-մասնավորապես՝ ասել է Զասը, որ իր խոսքի մեկ այլ հատվածում արձանագրել է նաև այն իրողությունը, որ ՀԱՊԿ-ի առաջարկին՝ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին, Երևանը բացասաբար է արձագանքել:

Սկզբունքորեն, իհարկե, Զասի խոսքերում կա ճշմարտության հատիկ. կոնկրետ ՆԱՏՕ-ի երազանքն է Անրկովկասի պայթեցումը, որը կհանգեցնի լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի միանգամից մի քանի տերությունների ներգրավմամբ, որտեղ, ի դեպ, Հայաստանը վերածվելու է հիմնական մարտադաշտի:

Սա ճիշտ է, սակայն խնդիրն այն է, որ դա լուծում չէ: Ադբեջանը լկտիանում է, Ադրբեջանը ռուսական որոշ շրջանակների աջակցությամբ ու արևմտյան որոշ կենտրոնների հրահրմամբ ակնհայտորեն սադրում է՝ ունենալով պլան մինիմում ու մաքսիմում, այդպիսով հարվածի տակ դնելով ռուս խաղաղապահների հեղինակությունը, ինչը, ի դեպ, աննկատ չի մնում ՌԴ-ում, ուր որոշ փորձագիտական շրջանակներ, հիասթափված բաքվի վարքագծից, արդեն իսկ սկսել են խոսել Ուկրաինայից հետո Ադրբեջանով զբաղվելու անհրաժեշտության մասին:

Գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք ՀԱՊԿ-ի համեստությունը պայմանավորված է բացառապես ներկա պահին ռուսական շահերով ու դրանք հարվածի տակ չդնելու զգուշավորությա՞մբ, թե՞ խնդիրը ՀՀ իշխանություններն են, որոնց սկզբունքորեն չեն կարողանում մարսել Հյուսիսում՝ շատ լավ հասկանալով՝ ով ում շպիոնն է Կովկասում:

Երկու տարբերակներն էլ կյանքի իրավունք ունեն, անկասկած, և նույնիսկ շատ հավանական է, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել բացառիկ համընկնում, երբ մի կողմից՝ նույն ՀԱՊԿ-ին ձեռնտու չէ բախվել թուրք-ադրբեջանական տանդեմին գոնե այս փուլում, մյուս կողմից՝ պաշտպանյալի դերում հանդես է գալիս մեկը, ում կյանքի նպատակը Մեղրին հանձնելն ու Արցախի էջն առհավետ փակելն է: