Armeniannews.Info
152 subscribers
13 photos
15 links
Download Telegram
Նիկոլի ուշիմ աշակերտը

Որպես ՀՀ տարածքով Ադրբեջանին տրվելիք միջանցքի վերաբերյալ Նիկոլի ու Իլհամի միջև առկա պայմանավորվածությունների մասին խոսակցությունների անհավաստիության ապացույց Չախոյան Տարոնը մատնանշել է այն, որ, ըստ իրեն, դրա մասին խոսում են միայն Ալիևն ու ընդդիմությունը, մինչդեռ ինքը հավաստիացնում է, որ նման բան ուղղակի գոյություն չունի, ավելին՝ այդ ընդդիմությունն է, որ իշխանության գալու գնով պատրաստ է տալ այդ միջանցքն ու մեղքը բարդել Նիկոլի վրա:

Չախոյան Տարոնը, փաստորեն ընդդիությանը շփոթել է Նիկոլի հետ՝ փորձելով շեֆի անպատասխանատու վարքագիծն ապրիորի պրոյեկտել ընդդիմության վրա՝ դիմելով կլասիկ մանիպուլյացիոն հնարքի, ինչը, իհարկե, ինչ-որ իմաստով բնական է. մարդն ինչ տեսել, այն էլ սովորել է:

Ի՞նչ է տեսել Տարոնը: Տարոնը տեսել է այն, թե ինչպես է յուր շեֆը Արցախը կործանելու ողջ մեղքը գցում ընդդիմության՝ նախկին իշխանությունների վրա՝ «ջրից չոր դուրս գալու» միտումով: Հիմա նույն բանը Տարոնն է անում՝ հակառակ նշանով, ինչը, իհարկե, նոնսենս է նախ՝ քանի որ ընդդիմությունն իշխանատենչությամբ չի տառապում՝ իշխանությունը համարելով հոգս ու պատասխանատվություն և չունի պետք՝ այն ցանկացած գնով վերցնելու, ապա՝ ոչ ոք այս երկրում Նիկոլի պես չի մասնագիտացել պանիպուլյացիայի «արվեստում»՝ սեփական գործողությունների պատասխանատու կարգելու դրանց հետ առնչություն չունեցող սուբյեկտներին:

Ինչ վերաբերում է Նիկոլի բանավոր պայմանավորվածությունների մասին ընդդիմության հավաստիացումներին, ապա,ինչպես ասում են տառապանքը փորձ ունի. դրա ճշմարտացիության ապացույցը 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունն էր, որն արձանագրվեց միայն այն պատճառով, որ Նիկոլը բանակի ու հայ ժողովրդի թիկունքի հետևում ստորագրեց նոյեմբերի 10-ի տխրահռչակ հայտարարոթյունը՝ իբր տասնյակ հազարավոր կյանքեր փրկելով:

Մեկը լինի՝ ասի՝ եթե կյանքերի դարդն էիր, թույլ չտայիր, որ պատերազմ լիներ կամ գոնե թույլ չտայիր, որ այն 44 օր տևեր՝ հատկապես որ թե՛ մեկի, թե՛ մյուսի հնարավորությունն ունեիր:
«Ինքնորոշված» Աղազարյան Հովիկը

Աղազայան Հովիկը հայտարարել է, թե իբր իրենք կարողացան աշխարհին ցույց տալ, որ ՀՀ–Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել Արցախ-Ադրբեջան հարաբերություններից, որովհետև Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է:

Այս ՔՊ-ականը, իհարկե, երբեք չի փայլել լայն մտահորիզոնով, բայց տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե նրա սահմանափակ մտավոր կարողությունների հետևանք հանդիսացող տարըմբռնման կամ զավեշտի հետ, այլ՝ խաբեության:

Հարց՝ Աղազարյան Հովիկին՝ այդ որտե՞ղ է գրված, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ունեն կարգավորվելու շանս այն բանի շնորհիվ, որ դրանք անջատ են հանդես գալիս արցախյան հիմնախնդրից կամ, առավել ևս, քանի որ արցախահայությունն արդեն ինքնոորոշվել է: Որտե՞ղ է գրված արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին կամ դրա՝ արդեն իսկ որպես կայացած փաստ լինելու: Այսօր Ալիևը հասել է նրան, որ անգամ Մոսկվան խուսափում է «Լեռնային Ղարաբաղ» տերմինից, իսկ Արևմուտքն առհասարակ մտադիր է թաղել արցախյան հարցը հողի հաստ շերտի տակ, ու միակ ստատուսը, որին կարող է հավակնել արցախցին, Ադրբեջանի հպատակ լինելն է: Ի՞նչ ինքնորոշման մասին է բարբաջել Աղազարյան Հովիկը, հայտնի չէ:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին կամ դրանց կարգավորման ռեալ հեռանկարներին, ապա այդ ամենը ևս միֆ է, քանի որ ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Անկարայում մտադիր չեն խաղաղություն կառուցել. Թուրքը կխաղաղվի միայն այն ժամանակ, երբ Կովկասից կհեռանա վերջին հայը:
Շանս՝ Հայաստանի համա՞ր

Մեհրիբան խանումը դադարեցրել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի յուր գործունեությունը՝ մի պաշտոն կամ առաքելություն, որ երկար տարիներ ի վեր շահագործել է այդ կազմակերպությունը ադրբեջանական նավթադոլարներով խեղդած Մեհրիբանը:

Սա, անկասկած, Հայաստանի համար բավական դրական իրադարձություն պետք է նկատել, քանի որ գաղտնիք չէ, թե ինչպես էր Լուկաշենկոյի այս հարճը իր պաշտոնը բանեցնում ընդդեմ Հայաստանի ու հայկական հուշարձանների՝ ստիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին շատ հաճախ աչք փակել Արցախում հայկական հուշարձանների նկատմամբ իրագորվող ադրբեջանական վայրագությունների վրա:

Ադրբեջանը, որ ցինիկաբար առաջարկել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուսումնասիրել «հայկական վանդալիզմից» տուժած ադրբեջանական մշակութային կառույցների վիճակը «օկուպացված տարածքներում», փաստորեն, ինքն է պարբերաբար ոտնձգություններ կատարել հայկական հոգևոր-մշակութային կոթողների նկատմամբ և ցայսօր էլ կատարում է, իսկ «Ղազանչեցոցն» ու «Կանաչ ժամը» այդ ամենի մի չնչին մասն են միայն՝ չհաշված հայկական հնամենի վանքերը որպես աղվանական ժառանգություն ներկայացնելը և այլն:

Մեհրիբանի հեռացումով ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի հնարավրությունները, իհարկե, կընդլայնվեն, կբարձրանա այդ կազմակերպութան հեղինակությունն ու է՛լ ավելի արդյունավետ կդառնա դրա աշխատանքը, բայց այս ամենը՝ միայն այն դեպքում, եթե Հայաստնն իսկապես պատշաճ աշխատանք տանի կազմակերպության ներսում: Ամենամեծ հարցն էլ հենց այն է, թե արդյոք կտանի՞, թե՞ ոչ:

Խնդիրն այն է, որ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք ՔՊ-ական իշխանության անատամության, անսկզբունքայնության հարցում հատկապես այն դեպքերում, երբ բանը հասնում է թուրքերին «ատամ ցույց տալուն» կամ Հայաստանի ու Արցախի բնական իրավունքների պաշտպանությանը: Շատ մեծ հարց է, թե արդյոք նույն ԱԳՆ-ն, որ դարձել է Արաբատի «դուքյանը», որքանո՞վ կհամենա օգտվել առիթից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ նոր որակի երկխոսություն վարել՝ մի կողմից պատռելու ազերիների դիմակը, մյուս կողմից՝ պաշտպանելու հայոց հոգևոր- մշակութային ժառանգությունը՝ Արցախի բռնազավթված տարածքներում, որ, փաստորեն, ունեն նաև քաղաքական մեծ նշանակություն. դրանք են վկայում՝ ում հողն է եղել Արցախն ի սկզբանե ու ովքեր են այդ հողի իրական տերերը:
Հայ-իրանական բարեկամությունը՝ թշնամիների թիրախում

Հայաստանում վանդալիզմը նոր հորիզոններ է նվաճում՝ ստանալով բավական վտանգավոր երանգներ: Մասնավորապես՝ հիմա էլ պղծել են Նժդեհի արձանը՝ դրա պանդվանդանին պարսկերեն գրելով «Մահ Խամենեիին»: Ի դեպ՝ միայն Նժդեհի արձանի վրա չէ, որ ինքնադրսևորվել են վանդալները. մեկ այլ արձանի վրա էլ է հայտնաբերվել նման գրառում:

Վանդալիզմի այս դեպքն ակնհայտորեն տարբերվում է նրանով, որ, փաստորեն, այն ուղղված է ոչ միայն հայերի, այլև բարեկամ իրանցիների դեմ, իսկ ավելի կոնկրետ՝ Իրանի ներկայիս իշխանությունների՝ հաշվի առնելով այն, թե ով է Խամանեին. Իրանի հոգևոր առաջնորդն է ու այդ երկրում բարձրագույն իշխանություն կրողը: Շերլոկ Հոլմս պետք չէ լիել՝ հասկանալու, թե ում ձեռքի գործը կարող է լինել ատելության դրսևորման այս արտահայտչաձևը:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ մամուլում հաստատված տեղեկություն էր տարածվել այն մասին, որ որոշներ ծրագրել էին պայթեցնել Իրանի դեսպանատունը Հայաստանում: Տեռորը, սակայն, բարեբախատաբար, կանխվել էր ու բանը բանից չէր անցել: Ակնհայտ է, որ թե՛ վանդալիզմի վերջին դրսևորումները, թե՛ Իրանի դեսպանատան պայեթեցման փորձը մեկ ընդհանուր օպերայից են՝ գրված հայ և իրանցի ժողովուրդների թշնամիների ձեռամբ:

Հայաստանը հայնվել է թուրքերի ու ազերիների, ինչպես նաև նրանց հակաիրանական պլանները հովանավորող ուժերի թիրախում. նպատակ ունեն՝ ինչ-որ կերպ սեպ խրելու երկու բարեկամ երկրների միջև, լարվածություն մտցնելու, որպեսզի կարողանան Հայաստանը շեղել քիչ թե շատ պրոիրանական ուղուց՝ Թեհրանին թակարդը գցելով: Այս ամենի համատեքստում խիստ էական է դառնում իշխանութունների, բայց հակապես իրավապահների ադեկվատության խնդիրը. Հայաստանին հարկավոր է հզոր, մեզ հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող Իրան, իսկ այս նախապայմաններից ցանկացածի բացակայության դեպքում Հայաստանը կարող է ուղղակի ոչնչանալ՝ նկատի ունենալով արևելյան ու արևմտան մեր թշնամիների ստրատեգիական ծրագրերը, որոնց զսպիչ ուժի դերում հանդես է գալիս սուվերեն Թեհրանը:
Նիկոլը մահվան հո՞տ է առել

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են Նիկոլի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները մուտք գործում ԱԺ նիստերի դահլիճ ու հանգիստ տեղավորվում ընդդիմադիր պատգամավորների գխավերևում, ինչը բացառիկ երևույթ է անկախ Հայաստանի խորհրդարանի ողջ պատմության ընթացքում:

Բայց սա միակ աննախադեպ բանը չէ, որ Նիկոլի օրոք ու նրա «դաբրոյով» ականատես են դառնում ՀՀ քաղաքացիները. աշխարհում դժվար է պեղել որևիցե երկրի խորհրդարան, որի պատգամավորները նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունք ստանան բացառապես ոտից-գլուխ զննվելուց հետո միայն:

Նիկոլը մահվան հո՞տ է առել: Եթե առել է, ապա ումի՞ց է առել կամ ինչո՞ւ են նրա մոտ զգայարաններն ու ինքնապահպանման բնազը սրվել: Հոգեկան լրջագույն խնդիրներ ունեցող Նիկոլի վախը կարող է պայմանավորված լինել թերևս սպասվելիքով. հաստատ ուզում է անել կամ արդեն իսկ արել է մի բան, որը նրան կարող է արժանացնել ասենք Իցհակ Ռաբինի ճակատագրին:

Նիկոլի աչքը բացահայտորեն վախեցած է Հոկտեմբերի 27-ից, ու հիմա փորձում է անել ամեն ինչ, որ այն է՛լ երբեք չկրկնվի ոչ միայն խորհրդարանի դահլիճում, այլև ասենք սեփական տան զուգարանում: Բայց Նիկոլը չի հասկանում, որ եթե ոմանց մտքին տեղ լինի, ոչ մի ՊՊԾ իրեն չի փրկի, իսկ քիլերների ամենասիրած աշխատանքը հանրային դեմքերին կյանքից զրկելն է. դրանից հեշտ ու եկատաբեր թիրախ նրանց համար ուղղակի գոյություն չունի:

Եվուրեմն՝ ո՞րն է Նիկոլի երկարակեցության գաղտնիքը, միայն մի բան՝ հրաժարականը:
Գագոյի նիկոլությունը

Ըստ երևույթին, ազդված Նիկոլի վերջին ինքնաասուլիսից՝ Մելքոնյան Գագոն ուղիղ եթերում կրկնել է նիկոլական այն տխմար թեզը, թե իբր Հայաստանը մեկ անգամ չէ, որ փաստաթղթավորված կերպով ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի անքակտելի մաս՝ իր խաբեությունը համոզիչ դարձենլու նպատակով բարձրաձայնելով ինչ-որ տարեթվեր՝1991, 2011 և այլն: Ի դեպ՝ ի թիվս այլ ախմախությունների Գագոն, փորձելով հիմնավորել այն, թե իբր նախկին իշխանությունները Ստեփանակերտը համարել են Ադրբեջան, ասել է.«Երբ որ 2011-ին գծում էին Հայաստանի սահմանները, Հայաստանի սահմաններից դուրս համարել են Ադրբեջան. մի քանի անգամ էդ բանն էղել ա»:

Հիմա հարց՝ բացառապես գուբախտի ապրանք «գեներալին»՝ եթե Երևանը Արցախը ճանաչել է՝ Ադրբեջանի մաս այն էլ մի քանի անգամ, տասնամյակներով ինչի՞ մասին են բանակցել Հայաստանի իշխանությունները Ալիևների հետ,Մինսկի խբի համանախագահ գերտերոթունների միջնորդությամբ: Եթե թեման փակ էր, Մոսկվան, Ֆրանսիան ու Վաշինգտոնը «մո՞ւկ էին տշում» հայի ու թուրքի հետ, եթե Հայաստանն առանց վերապահումների ստորագրել էր արցախադավ փաստաթղթեր, Իլհամն ո՞ւմ էր սպասում՝ մեկընդմիշտ փակելու Ղարաբաղի հարցն ու Ստեփանակերտը Խանքենդի դարձնելու, Գագոյի՞ն:

Ո՛չ Նիկոլի, ո՛չ էլ նրա ուղիղ աղիքի միկրոֆլորայի սիրահարները բարոյական սահմաններ չեն ճանաչում՝ հանդիսանալով տխմարներ ու փորձելով մյուսներին էլ տխմարացնել: Ամենաբարձր մակարդակով շրջանառելով ադրբեջաական կեղծ, քարոզչական թեզեր՝ սրանք Հայաստանն ու Արցախն անելանելի վիճակում են դնում՝ միաժամանակ փորձելով պատասխանատվությունից ինչ-որ կերպ «ուխոդ լինել» ու իրենց քաղաքական մրցակիցներին կամ ախոյաններին կարգել իրենց կերած կեղտերի հեղինակներ:

Վա՜յ այն հասարակությանը, որին ճիշտ ու սխալ պետք է բացատրի գենետիկորեն հայ, բայց արժեհամակարգային իմաստով թուրք գեներալը:
Գռզոն «ռազբիրատ է» արել ԱԺ-ում

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Գռզոն, հերթական անգամ ձայնը գլուխը գցած, ԱԺ միջանցքում ռազբիրատ անում ոչ նորմատիվային լեքսիկոնով, ու եթե չլիներ ՔՊ-ական պատգամավորուհին, որը Գռզոյի թեժ բանավեճն ընդդիմադիր պատգամավորի հետ ընդհատել է՝ մի կաթիլ մեղրի պատմության կրկնությունը կանխելով, հայտնի չէ, թե ինչ սցենարով կզարգանային իրադարձությունները Ագային ժողովի միջանցքներում:

Անկախ նրանից, թե ինչն է բորբոքել Գռզոյին, իսկ նա կարող է բորբոքվել միայն այն ժամանակ, երբ հարցը վերաբերում է սեփական շահերին, ֆորմատը, որն ընտրել է Գռզոն՝ ընդդիմադիրի հետ «ռազբորկա» անելու, հարկ է դատապարտել. պատգամավորները շատերից տարբերվում են նաև նրանով, որ հարցեր քննարկելիս չեն առաջնորդվում կենցաղային սկզբունքներով՝ ալամ-աշխարհի աչքի առաջ թամաշա դառնալով: Խնդիրների պարզաբանման համար այլ ֆորմատներ գոյություն ունեն, որոնց մասին նույն Գռզոյին պետք է որ հուշած լինեին:

Գռզոյի այսօրինակ վարքագիծը կարող է պայմանավորված լինել երկու՝ միմյանց հակասող հնարավոր հանգամանքով. կա՛մ ինքնավստահությունը Գռզոյին ելել-ուտում է՝ նրան մի այլ կարգի «դուխավորելով», կա՛մ նյադերն են սկսել տեղիք տալ՝ պայմանավորված ասենք «Սիլ պլազայի» շուրջ բարձրացած աղմուկով ու Նիկոլի հետ ունեցած հարաբերությունների որոշ նյուանսներով:

Գուցե խի՞ղճն է սկսել տանջել: Խի՞ղճ, իսկ ի՞նչ է դա…
Ի՞նչ է հուշել Անդոնին ենթագիտակցությունը

Վստահեցնելով, որ բանակում այժմ ընթացող գործընթացներն ունեն պատերազմից հետո դասեր քաղելու նպատակ՝ Անդոնը ԱԺ ամբիոնից հայտարարել է.«Չհավատալ դրան, դա նշանակում է ոչինչ չանել: Որպեսզի հավատաս դու պետք ա տեսնես, թե ինչ ա ուզում անի պետությունը. թերահավատությունը մեզ ոչ մի տեղ չի տանելու»:

Անդոնն իրականում շոշափել է մի շատ խորքային խնդիր՝ քաղաքացու՝ սեփական պետության հանդեպ ունեցած հավատի ու վստահության հարցը, որն այսօր Հայաստանի համար տառացիորեն դարձել է թիվ մեկ խնդիր:

Բայց նախքան փիլիսոփայելը Անդոնը պետք է պատասխանի մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս պատահեց, որ հեղափոխության օրերին հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության վստահությունը վայելած իշխանությունը դարձավ մարդկանց «աչքի փուշը»:

Անդոնը շատ լավ զգում է, թե ինչ ցածր մակարդակի է հասել հանրային վստահությունն իրենց հանդեպ, ու չնայած ամեն գնով փորձում է բոլորին համոզել, թե իբր նպատակադրվել են բարեփոխել բանակն ու պատերազմից դասեր քաղել, բայց առնվազը ենթագիտակցորեն հասկանում է, որ որևէ սթափ մտածող մեկը ոչ մի կաթիլ վստահություն ու հավատ անդոնների ու նրանց բստրած ծրագրերի նկատմամբ չունի, և դա մի խնդիր է, որը դատարկ ելույթներով կամ ասենք լրագրողներին հայհոյելով չի լուծվի:

Ինչ էլ ասի կամ որքան էլ կոկորդ պատռի Անդոնը այս կամ այն ամբիոնից, բոլորի աչքի առաջ է պատերազմի դառը փորձը. 44-օրա պատերազմով անցած հասարակությունը չի կարող ապրիորի վստահել այդ պատերազմում հայկական կողմի պարտությունը երաշխավորած անդոններին, չի կարող հավատալ մի ուժի, որն իր կառավարման ամբողջ ընթացքում բացի կականից, այլ բան չի տվել այս երկրին՝ «Եռաբլուրը» մի մեծ «բնակավայրի» վերածելով:

Ձեռքի մեջ ձվածեղ էլ անեն, օգուտ չունի…
Ավինյան Տիկոյի «կուտը»

Լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի անգամ կրկնելով, որ իրեն այս պահին չի հուզում քաղաքապետի ընտրությունների թեման՝ Ավինյան Տիկոն հավաստիացրել է, որ Աջափնյակի մետրոյի հարցը շարունակում է իրենց ուշադրության կենտրոնում մնալ: Արձագանքելով դիպուկ նկատառմանը, որ աշխատանքները կանգ են առել այդ ուղղությամբ՝ Տիկոն արձագանքել է.«Հաջորդ տարի մենք ունենալու ենք Աջափնյակի մետրոյի նախագիծ, և, վստահաբար, Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է»:

Աջափնյակի մետրոյի՝արդեն յուրատեսակ ոդիսականի վերածված թեմայի շուրջ օրեր առաջ քաղաքապետ Հրաչիկն էր խոսել ու հարցին՝ հնարավո՞ր է 2023-ին սկսվի մետրոյի կառուցումը, բացասական պատասխան էր տվել ու հայտարարել, որ դեռ պետք է հասկանան՝ ինչ փողերով են նախագիծը կյանքի կոչելու՝ այդպես էլ հրաժարվելով կառուցման կոնկրետ ժամկետներ նշել:

Փաստորեն՝ Ավինյան Տիկոն «բլթնում է». մետրոյի թեման բացառապես քարոզչական փուչիկ է, որը, անկասկած, տեղ է գտնելու Տիկոյի ապագա պայքարի նարատիվներում՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի: Ստացվում է՝ կա ինչ-որ ծրագիր կամ նախագիծ, որի ռեալիզացման հստակ ժամկետներ նշելուց ձեռնպահ է մնում քաղաքապետը՝ ակնհայտորեն հասակցնելով, որ այն, խոշոր հաշվով, իրատեսական չէ, իսկ ահա Տիկոն շտապում է հուսադրել բնակչությանը՝ մարդկանց մոտ ապագա հոգատար քաղաքապետի «իմիջ» կերտելով: Եթե իրատեսական չէ, ինչո՞ւ է Տիկոն երևանցիների մոտ զուր հույսեր արդնացնում, փորձում դիվիդենտներ քաղել:

Ոչինչ էլ չիկառուցվելու. դեռ հարց է՝ Հայաստան մնալո՞ւ է, որ մի բան էլ կառուցեն, թե չկառուցեն…
Մազոխիստ Ալենը

Սիմոնյան Ալենը հայտարարել էր, թե ի հեճուկս ընդդիմության հայկական կողմը հետպատերազմյան երկու տարում լավ բանակցում է՝ հավաստիացնելով, որ միաջազգային ասպարեզում կարելի է շատ երկար նշել մեր դիվանագիտութան հաղթանակները. բանակցող փոխելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ Ալենը, ապացուցելու համար Նիկոլի «դիվանագիտական ձեռբերումների» իրական լինելը, ասել է.«Էս նման ներգրավվածություն ԱՄՆ-ի կողմից, Ֆրնասիայի կողմից, Ռուսաստանի կողմից նույնիսկ չի եղել Մինսկի խմբի այսպես ասած գովաբանված ֆորմատի ամենաակտիվ ժամանակահատվածում, արդյոք դա հաղթանակ չէ՞…»:

Ալենը հաղթանակի մասին խիստ այլասերված պատկերացումներ ունի՝ տարված լինելով մազոխիստական հակումներով, քանի որ միայն ցավից սեռական հաճույք ստացող այլասերվածի մտքով կարող է անցնել՝ վերջին երկու տարվա մղձավանջը հայկական կողմի դիվանագիտական հաղթանակ որակելու:

Թե ինչու է Ալենը Մազոխի հետևորդ դարձել՝ պարուրվելով վերջինիս բնորոշ արատներով, մեկնաբանելի է. նրան այդ անել ստիպել է սեփական աթոռի հանդեպ ունեցած կիրքը, լավ կյանքից զրկվելու վախը, պետական փողերի հաշվին հարյուր հազարավոր դոլարներ արժեցող թանկարժեք սեդաններով սեփական հետույքը ֆռռացնելու թուլությունը. Նիկոլի հեռացումը դանալու է ալենների կյանքի գլխավոր մղձավանջը, ուստի՝ թեկուզ բարոյալքման գնով սրանք հիմա ստիպված են ապուշի կարգավիճակում հայտնվել հանրության առաջ ու անիմաստ բարբաջել՝ Իլհամի երկնագույն երազանքների ստրուկին ներկայացնելով՝ անփոխարիելի բանակցող՝ դրա համար չունենալով ոչ մի փաստական ապացույց, ոչ մի գրոշի արժեք ունեցող թուղթ և այլն:

Ալենի ինչի՞ն է պետք վերադասի հետույքի անձնական կյանքը. նա դրանով փող է աշխատում ու վայելում կյանքը…
Ադրբեջանի դատապաշտպանները

Նախիջևանի իրավական կարգավիճակին առնչվող խնդրի վերաբերյալ հարց-նկատառմանը, թե արդյոք հայկական կողմը մտադիր չէ՞ օրակարգ բերել Նախիջևանի կարգավիճակի հարցը՝ ռուս-թուրքական համապատասխան պայմանագրի վերանայման անհրաժեշտության հետ կապված՝ նկատի ունենալով, որ դրա 100 տարին արդեն լրացել է, ու այդ խնդրի վերհանումը կարող է հայկական դիվանագիտության համար հավելյալ ռեսուրս ապահովել, ՔՊ-ականներ Հովհաննիսյան Արթուրն ու Պապոյան Գևորը զուտ իրենց ու իրենց քաղաքական ուժին բնորոշ արձագանք-պատասխան են տվել. մեկը հայտարարել է, որ հիմա Նախիջևանի հարցն օրակարգում չէ, քանի որ իշխանոթյունները այժմ զբաղված են Հայաստանի ու Արցախի «պետական շահերի» սպասարկմամբ ու չեն կարող շեղվել բուն օրակարգից, իսկ ահա վերջինս մեղադրել է ԶԼՄ-ներին, որ իրականության հետ կապ չունեցող բաներ են գրում ու հայ ժողովրդին զուր տեղը հուսադրում. մեդիայում տեղ գտնող պնդումներն ու տեսակետները չունեն փաստաղթավորված ուժ, ժողովրդի հույզերի հետ են ուղղակի խաղում:

Հիշեցնենք, որ 1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր՝ Նախիջևանը հանձնելով Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր. երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածքը հանձնում էին չորրորդին՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու: Դրա հետևանքով ընդամենը հաշված տասնամյակների ընթացքում Նախիջևանն ամբողջությամբ հայաթափվեց, ոչնչացվեց հայկական հոգևոր-մշակութային ժառագությունն ու հետքը՝ հազարավոր խաչքարերից՝ հարյուրավոր եկեղեցիներ:

Սա՝պատմությունը, իսկ ի՞նչ է ասում մեզ ներկան: Ներկան, ցավոք, ընդհանրապես լավ բան չի հուշում՝ նկատի ունենալով՝ ովքեր են ներկայիս հայոց ղեկավարները: Պապոյան Գևորն ու Հովհաննսիյան Արթուրը հնչեցված հարցին պատասխանել են տիպիկ ՔՊ-ական ոճով՝ միախառնելով կեղծ պոպուլիզմն ու խաբեությունը փաստերի կեղծմանը: Նիկոլն էլ, եթե այդ հարցի հասցեատերը լիներ, վստահաբար, նույն կերպով կպատասխաներ՝ մեկտեղելով Արթուրի ու Գևորի մանիպուլյացիաները:

Նկատենք, որ հարցադրումը չնայած միանգամայն տեղին, բայց սարսափելի միամիտ է. հարցի հասցեատերրը նրանք են, ովքեր ոչ միայն Նախիջևանը հետ չեն բերելու, այլև Արցախը ազերիներին հանձնելուց հետո հիմա էլ լծվել են Զանգեզուրի խնդրի լուծմանը՝ սպասելով Իլհամի՝ ճիշտ պահին անելիք իշմարին: Ինչքան որ Էրդողանը կընդունի Հայոց ցեղասպանութան փաստն ու Կարսը հետ կտա, այնքան էլ Արաբատն ու Նիկոլը Նախիջևանի հարց կդնեն ու կամրապնդեն մեր դիրքերը:

Երևանն էլ մնա, գոհ ենք…
Գռեհիկ Զարեհը

Լրագրողներին որպես անձնական թշնամի ընկալող Սինանյա Զարեհը հարցին՝ ի՞նչ ներդրումների մասին է շարունակաբար խոսում, երբ 2018-ին խոստացվածը դեռ չեն արել, արձագանքել է առհամարհական կերպով ու հայտարարել, որ գռեհիկ հարցերին չի պատասխանում՝ադպիսով թողնելով միանգամայն տեղին հնչեցված հարցն անպատասխան:

Իսկ հարցը տեղին է, քանի որ վերջերս կազմակերպված սփյուռքահայերի մասնակցությամբ կայացած գագաթնաժողովն այնպես էր գովազդվում, որ տպավարություն էր ստեղծվել, թե Սինանյան Զարեհը վերջապես հայտնաբերել է հայ ժողովրդի երջանկության բանաձևը, ու շուտով Սփյոռքի ներդրումների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը, Նիկոլի ձևակերմամբ, բում է ապրելու:

Սինանյան Զարեհը, ինչպես նշվեց, բացի այն, որ հարցը թողել է անպատասան, դեռ մի բան էլ հարցը որակել է որպես գռեհիկ, իսկ թե հատկապես ինչ հիմքով,անկեղծ ասած, անհասկանալի է: Ավելի ճիշշտ շատ էլ լավ հասկանալի է, և ահա թե ինչ հիմնավորմամբ է նա դա արել: Խնդիրն այն է, որ բորոլ դիպուկ հարցերը Թուրքիայի ազդեցության գործակալ Զարեհի համար գռեհիկ են, քանի որ դրանք ունեն իրականությունը բացահայտող ու արած-չարածն ի ցույց դնող հատկություն: Հարցին չի պատասխանել, քանզի պատասխան չի ունեցել ու երևի ալարել է անիմաստ բաներ բստրել՝ տպավոոություն ստեղծելու, թե իբր թեմայի մեջ է: Մի դեպքում, երբ Զարեհի բուն առաքելությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների քայքայումն ու թուրքական ծրագրերի իրակաացնումն է, ինչպե՞ս կարելի է ակնկալել ներդրումներ: Եթե նեդրումներ լինեն էլ, ապա դրանք լինելու են թուրքական փողեր, որոնց նպատակն է լինելու ոչ թե զարգացնել, այլ խժռել հայկական տնտեսությունը, Հայաստանը տնտեսապես Թուրքիա դարձնել: Նախ՝ տնտեապես, հետո՝ քաղաքականապես, իսկ հետո՝ցեղասպանություն: Սա է Թուրքիայի նպատակը, որի սպասարկուն է գռեհիկ Սինանյան Զարեհը:
Կեղծ դաշնակիցը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։

Ամերկացի բարձրաստիճան սենատորը, իհարկե, ասել է ճշմարտությունը, ուղղակի ուշագրավը տվյալ դեպքում այն է, որ ԱՄՆ-ն, հանդիսանալով Ուկրաինայի հովանավորը պատերազմում, համարձակ կերպով խոստովանել է այդ փաստը՝ չկոծկելով իրականությունն ու, փաստորեն, նաև խարազանել Ադրբեջանի երեսը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ ինչ կարգի երկիր է ապշերոնյան բռնապետությունը:

Մենենդեսի անաչառությունը, սակայն, հակոտնյա է հայաստանյան արևմտյան 5-րդ շարասյան ներկայացուցիչների կեցվածքին,քանի որ կոնկրետ այդպիսին հանդիսացող ու Նիկոլին սպասարկող արտախորհրդարանական ընդդիմությունը երբեք համարձակություն չի ունենում՝ խոստովանելու Ուրաինայի մասին ողջ ճշարտությունը.սրաք Զելենսկիից շատ ավելի ուկրաինացի են, բենդերականներից ավելի ազգայնական և այսպես շարունակ:

Իհարկե, նրանք այնպիսին են, ինչպիսին որ նրանց ցանկանում են տեսնել նրանց ֆինանսավորողները, ուղղակի հարց է ծագում, թե այդ դեպպքում ո՞վ է Նիկոլը, եթե նկատի ենք առնում նրա ու այս կոնտինգենտի միջև առկա հատուկ հարաբերությունները:

Մամուլը գրել է, որ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը՝ Հայաստան, ամենայն հավանականությամբ, անցնելու է հակառուսական լոզունգների ներքո: Այսինքն՝ Նիկոլը մի ձեռքով ողջունելու է ու քծխնելու Պուտնին, մյուս ձեռքով՝ երևի ձախով, կազմակերպելու է հակառուսական ակցիաներ՝ ասենք ուկրաինական դրոշներով:

Նիկոլն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների որակն ու հետագան կախված են լինելու այն հարցից, թե ինչպես է այդ կառույցը առաջիկայում արձագանքելու Արդբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ իրագործված ագրեսիային, ինչպես է այն որակելու: Այսինքն՝ Նիկոլը ՀԱՊԿ-ից պահանջել է դաշնակցային վերամերմունք: Իրավունք ունի՞, ունի, բայց հաջորդ հարցն է առաջանում՝ ինչո՞ւ ռուսների հետ մինչև վերջ շիտակ չէ, ինչո՞ւ է երկակի խաղեր խաղում, իր կարճ խելքով շանտաժ անում և այլն, իսկ երբ գալիս է հարմար պահը՝ օգտվելու նույն Պուտինի պասից ասենք արցախյան հիմնահարցում, մտնում է ծակը՝ Իլհամին հանկարծ չզայրացնելու: Կոնկրետ Սոչիում, ըստ տեղեկությունների, հենց այդպս էլ եղել է, ու Նիկոլն իր կողմից չի պնդել Լեռնային Ղարաբաղի մասին որևիցե հիշատակման անհրաժեշտության մասին, չի խոսել կարգավիճակից՝ չնայած ռուսական կողմը շահագրգռված է եղել թեման հայանպաստ դիրքերից հանգուցալուծելու հարցում:

Երբ փոքրիկ երկիրն իր կարճ խելով շանտաժ է անում գերտերությանը՝ անկախ այն բանից, թե ինչ անվանում ունի այդ գերտերությունը, ոչ միայն ոչնչի չի հասնում, այլև հայտնվում է ծիծաղելի վիճակում՝փչացնելով այդ երկրի հետ իր հարաբերությունները: Հայասանն այժմ մի իրավիճակում է, երբ յուրաքանչյուր երկրի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա պետք է Նիկոլը դողա, այնինչ իրեն գժի տեղ դրած կապիկություն է անում այնպես, ինչպես անում էր նախապատերզմական փուլում՝ սադրելով ավերիչ պատերազմը:
Նիկոլը հերթական ոտնձգությունն է ծրագրել

Նոյեմբերի 17-ի նիստում Կառավարությունը հավանության էր արժանացրել 2021-2026 թվականների ծրագրով նախանշված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագիծը։ Ծրագիրը կյանքի է կոչվելու փուլ առ փուլ, և ընդամենը մի քանի տարի անց սեփական եկամուտները հայտարարագրելու պարտավորություն են ունենալու անխտիր բոլոր ՀՀ քաղաքացիները, իսկ նրանց, ովքեր կհրաժարվեն հայտարարգրել իրենց եկամուտները, իշխանությունները ծրագրում են տուգանել 20.000-300.000 դրամի չափով:

Այս արկածածնդիր նախագծի նպատակահարմարությունը հիմնավորելու նպատակով Նիկոլի արտաբերած խոսքն է բավական վիճելի ստացվել. մարդը հայտարարել էր, որ հայտարարգրելով սեփական եկամուտները՝ քաղաքացին ցույց է տալիս, որ կամք ու ցանկություն ունի՝ պետություն ունենալու:

Նիկոլի «հիմնավորումը» իրականում անիմաստ տռտռոց է՝ բավական հեռուն գնացող վտանգավոր պլաններով:

Նախ՝ ակնհայտ է, որ համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ նախագիծը բնավ ինքնաբուխ բնույթ չունի. սա, ըստ էության, Նիկոլին դրսից ներշնչած ծրագիր է՝ մարդկանց կյանքը հերթական անգամ անտանելի դարձնելու մոլուցքով, ինչին Նիկոլը համաձայնել է, քանի որ ինքն էլ դեմ չէ քաղաքացիների կյանքը բարդացնելու այդ գաղափարին: Ի՞նչ է տալու քաղաքացուն ու պետությանը Նիկոլի նոու-հաուն: Նախ՝ միանգամից արձանագրենք, որ քաղաքացուն ոչինչ չի տալու՝ բացի այն, որ հակառակ Նիկոլի հեղափոխական լոզունքգներից մեկի՝ քաղաքացին ընդամենը դառնալու է տուգանքի հավելյալ մատերիալ: Ինչ վերաբերում է պետությանը, ապա այստեղ նույնպես ռիսկերը քիչ չեն. նախ կա կաուպցիոն ռիսկ, հետո պարզ չէ, թե ձեռքի տակ հայտնված հսկայական տվյալերն ինչ նպատակով է Նիկոլի կառավարությունը բանեցնելու: Ենթադրելի է, որ սկզբում այն կմատուցեն հակակոռուպցիոն կամ բիզնեսի մաքսիմալ վերահսկման մասին լոլոների սոուսի տակ, հետո տեղի կունենա բռնապետական կարգերի տոտալ ամրապնդում, ու քաղաքացին փաստացի կզրկվի ֆինանսական գաղտնիք ունենալու իր բնատուր իրավունքից: Այսինքն՝ մարդկանց կյանքը բարդացնելու են, որ իրենց կյանքը հեշտացնեն, ու բնական է, որ համապատասխան լծակը Նիկոլը բանեցնելու է նաև քաղաքական նպատակներով, իսկ թե կոնկրետ ինչպես, նրան այդ մասին կհուշի թերևս «տիկին» Աննան՝ Նիկոլի փողերի տիրուհին:

Չհավատաք, որ սրանք ազգի ու ժողովրդի համար մի պիտանի բան անեն…
Ո՞րն է Նիկոլի ու Իլհամի տարբերությունը

Ալիևը շարունակում է կոշտ հայտարարություններ անել Հայաստանի ու Արցախի հասցեին ու բացի այն, որ հայտարարել էր՝ մտադիր չէ երկխոսել Ռուբեն Վարդանյանի հետ, Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանն ընդունելիս ու բանակցելիս հայտարարել է, որ Արբեջանի համար անընդունելի է Հայաստանի ցանկությունը՝ հաշտության պայմանագրում ներառելու Ադրբեջանում հայկական փոքրամասնությանն առնչվող հարցեր՝ հավելելով, որ դա տեղի չի ունենա, իրենք դրան չեն համաձայնի:

Ալիևի ծրագիրը պարզ է, այդ երկրի օրակարդը՝ բոլորին հայտնի. ուզում են վերացնել Արցախն ու արցախցիներին դարձնել թալիշների պես մի բան: Սա իրենց օրակարգն է, որը սպասարկում է իրենց շահերը, իրենց ազգային երազանքներն ու նպատակները:

Հարցը, սակայն, տվյալ պարագայում ոչ թե այն է, թե որն է Ադրբեջանի ծրագիրը, այլ՝ այն, թե ինչ է այդ ծրագրին հակադրում Հայաստանը, Երևանը ունի՞ սեփական օրակարգ, որը հակադրելով Ադրբեջանի օրակարգին՝ հնարավոր կլիներ ինչ-որ արդյունքի հասնել:

Ամբողջ դժբախտությունն այն է, որ Նիկոլը ոչ մի օրակարգ էլ չունի ու նույնիսկ հստակ դիրքորոշում չունի՝ ինչպիսին է տեսնում Արցախի ապագան: Օրինակ՝ Նիկոլի այն վերջին հայտարարությունը, որ անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատել Լեռնային Ղարաբաղի խնդրից, արմատական հակասության մեջ է գտնվում դրանից ընդամենն օրեր առաջ ՀՀ ԱԽՔ Գրիգորյան Արմենի այն հայտարարության հետ, թե Հայաստանը չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն՝ շեֆը մի բան է ասում, ենթական՝ բոլորվին այլ:

Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլի թարթափն ընկած Հայաստանի նման հեղհեղուկ կեցվածքը: Խնդիրն այն է, որ Նիկոլը, ոչնչացնելով ՀՀ սուբյեկտայնությունը, այն դարձրել է տարբեր գերտերությունների ֆուտբոլի գնդակը՝ փորձելով խաղալ մե՛րթ մեկի, մե՛րթ մյուսի խաղը. Հայաստանը չունի սեփական օրակարգ, ավելին՝ Հայաստանի ղեկավարությունը չունի ազգային շահի գիտակցում ու չի դիտարկում արցախյան հիմնահարցը որպես երկրի համար գոյութենական նշանակության խնդիր, ինչը, իհարկե, պայմանավորված է ոչ միայն տհասությամբ, այլև առնվազը թուրքական ազդցության գործակալ լինելով:

Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է Իլհամին հաջողվում նորանոր հաղթանակներ գրանցել ու սեփական խաղը պարտադրել նույնիսկ գերտերություններին. գիտեն՝ ինչ են ուզում ու որն է գլխավոր նպատակակետը,այնինչ Նիկոլը նույնիսկ իր հինգերորդ կետն է կորցրել՝ շփոթելով դրան հասնելու ճանապարհը…
Բաքվի ագենտը

Ժամանակին մարտադաշտում իր զինվորներին լքած ու վախկոտի պես ճողոպրած Մելքոնյան Գագոն, հայտարարելով, որ ընդդիմությունն Ալիևի պրոյեկտն է ու կոնկրետ ինֆորմացիա է տալիս թուրքերին Հայաստանում կատարվողի վերաբերյալ, իր այդ տեսակետը հիմնավորել էր նրանով, որ ինքն ընդամենն արտաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող տեսակետներն ու խոսույթը՝ միաժամանակ վստահեցնելով, որ բոլոր լրատվամիջոցներն Ալիևի «բալելշիկներն են»:

Գագոյի արժեհամակարգը, փաստորեն, մինչև վերջ այլասերվել է. հայի ու թուրքի տեղերը լրիվ շփոթել է՝ իրականությունը ներկայացնելով հակառակից: Գագոյի համար հայերը Արցախն ու Հայաստանը թուրքին ծախածներն են, իսկ թուրքերը՝ Նիկոլի դավաճան երեսը խարազանողները: Սա, իհարկե, բացատրելի է երևույթ է, որ վկայում է Գագոյի հոգեխանգարմունքի մասին. շատ լավ գիտակցելով իր ու իր նմանների մեղքի ծանրությունը՝այն ինչ-որ կերպ թոթափելու նպատակով Գագոն իրենց գործած մեղքերն ու ձեռք բերած հատկանիշները վերագրում է իր կողմից այդքան ատելի ընդդիմությանը, որպեսզի ինքնախաբեության միջոցով կարողանա ինչ-որ կերպ տանելի դարձնել սեփական խղճի խայթոցները: Չնայած որտեղի՞ց սրան խիղճ ու բարոյականություն, որ խայթի կամ խչայթի…

Հետաքրքիր է, սակայն, Գագոյի այն պնդումը, թե ազդվել է լրատվամիջոցներից, կամ ի՞նչ է նշանակում բոլոր ԶԼՄ-ներին Ալիևի «բալելշիկ» համարելը: Այն, որ որոշ հայկական ԶԼՄ-ներ՝ գերազանցապես իշխանական հակակշռի տակ գտնվող, իսկապես տակից Իլհամի խաղն են տանում՝ փաստ է. Նիկոլին սպասարկողը կամա-ակամա, գիտակցաբար կամ անգիտակցաբար Իլհամի «ջրաղացին է ջուր լցնում», քանզի Նիկոլն ու Իլհամը սիամական երկվորյակներ են: Բայց հայաստանյան լրատվադաշտը բաղկացած չէ միայն Նիկոլի «ճուճուլն ուտողներից». արժանապատվություն ունեցողներ էլ կան, ու նրանց նույնպես դասել ճուճուլակերների դասին, մեղմ ասած, անարդար է: Ընդհակառակը՝ այսօր Հայաստանի իրական շահերի սպասրակումը հնարավոր է դառնում նաև շնորհիվ ընդդիմադիր ԶԼՄ-ների կարևոր աշխատանքի, որի արդյուքնում գագոների դավաճանությունն աննկատ չի մնում:

Իհարկե, Գագոն, պայմանավոված սեփական բնույթով, չէր կարող Նիկոլին սպասարկող ԶԼՄ-ներին նույնացնել Ալիևի հետ, քանի որ այդ դեպքում խոստովանած կլիներ, որ ինքն էլ, իր շեֆն էլ Բաքվի ագենտներն են, մինչդեռ հայտնի է, որ ցանկացած ագենտի թիվ մեկ պարտականությունը չբացահայտված մնալն է, աննկատ լինելը:

Իրականում Գագոն թքած ունի ինչպես հայի, այնպես էլ թուրքի վրա, նրա համար թանկ չեն ո՛չ Նիկոլը ու ո՛չ էլ անգամ սեփական զավակը. մարդն իր անձնական գրպանային շահերն է սպասարկում տարբեր ստուդիաներում՝ առիթը բաց չթողնելով Նիկոլին հաճոյանալու, ընդդիմությանը՝ նվաստացնելու: Պետք լինի հետույքն էլ կբացի տեսախցիկների առաջ հենց ուղիղ եթերում՝ ի ցույց դնելով դրա սպիտակաց մազերը:
Թրքուհին

Հարցին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում արդյոք անհրաժեշտություն լինելո՞ւ է՝ վերանայելու պատմության դասագրքերը, կամ ինչպե՞ս է ներկայացվելու 44-օրյա պատերազմը, թուրքերին ղազագիր տված Կարապետյան Մարիշն ասել է, որ մեր պատմության դասագրքերը պետք է փոփոխութան ենթարկվեն, և դա այն է, ինչով ինքը զբաղվել է նախքան պատգամավոր դառնալը: «Մեր պատմության դասագրքերը մեզ՝ հայերիս, սովորեցնում են լինել ծայրաստիճան հակատարածաշրջանային»,-ասել է Կարապետյան Մարիշը՝ տրտնջալով, որ այդ ամենը հետո վերածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքականության, մինչդեռ ասենք Իրանի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի ու հարաբերությունների պարագայում անցյալն ատաջին պլան չի բերվում: Ընդ որում՝ Մարիշը պատմության դասագրքերը համարել է կուսակցկանացված:

ՔՊ-ում վխտում են հակաազգային տարրերը, որոնցից մեկն էլ թերևս հայ աշակերտներին այլասերելու գործում մասնագիտացած Կարապետյան Մարիշն է: Մարիշը բացահայտորեն թուրքական պետության քաղաքական նարատիվներն է առաջ մղել ուղիղ եթերում՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով, թե կոնկրետ որ երկրի գործակալն է ինքը: ՔՊ-ի մոլուցքը՝ կարգավորելու հայ-թուրքական ու հայ-ադբեջանական հարաբերությունները, փաստորեն, պայմանավորված է հատկապես հայկական ինքնության ոչնչացմանն ուղղված նկրտումներով՝ մի բան, որի համար էլ մարիակարապետյաններին թուրքերը Հայաստանում իշխանության են բերել:

Փաստորեն՝ նույն րոպեին, երբ Իլհամը կսեղմի Նիկոլի ձեռքն, ու կստորգրվի խաղաղութան պայմանագիրը, այդ րոպեից սկսած՝ բոլորս ստիպված ենք լինելու վերագնահատել սեփական անցյալն ու վերլուծելով այն՝ գլուխներս մտցնել, որ ասենք իրականում ոչ թե թուրքերը, այլ հայերն են իրենք իրենց ցեղասպանել, իսկ Հայկական հարցն ընդամենը «կուսակցական» միֆ է, արցախյան հիմնահարցն էլ՝ հայկական ագրեսիայի հետևանք: Ուրանալով սեփական անցյալն ու հայրերին, սեփական պատմությունն ու արժեքները՝հայերը վերջապես կդառնան «պրոտարածաշրջանային»՝ բավարարելով Կարապետյան Մարիշի այլասերված ցանկությունները:

Մյուս կողմից՝ ուշագրավ է Մարիշի հարցադրումն այն մասին, թե ինչո՞ւ Իրանի հետ հարաբերություններում անցյալում տեղ գտած հակամարտություններն ու երկկողմ խնդիրներն առաջնահերթ չեն դիտարկվում ու ելակետային չեն համարվում: Մարիշը երևի չգիտի, որ Հայոց ցեղասպանության հեղինակները ոչ թե պարսիկներն էին, այլ՝ 44-օրյա պատերազմում ազերիների հաղթանակի աղբյուր իր ազգակից թուրքերը, չգիտի երևի, որ ցայսօր էլ թուրքական պետությունը ցինիկաբար մերժում է պատմական փաստը, իսկ «Գորշ գայլերի» համակիր որոշ բլոգերներ գայլի պես ոռնում են Ծիծեռակաբերդում ու ծաղրում հայոց վիշտը՝ յուղելով թրքուհի Մարիշի սիրտը,որը հագենում է միայն հայի արյունով:

Էս վիժվածքին հա՞յ է ծնել…
Իսկ ո՞վ է ատեստավորելու Սուրիկին կամ Անդոնին

Մանկավարժներին «հորով-մորով անելուց» հետո իշխանությունները լծվել են բանակայիններից «արյուն վերցնելու» գործին՝ խոստանալով ատեստավորման միջոցով նոր որակ հաղորդել հայկական բանակին, դարձնել այն պրոֆեսիոնալ՝ վերածելով Իլհամի սարսափի:

Պարզվում է, սակայն, իշխանական նոու-հաուն արդեն իսկ հասցրել է արժանանալ զինվորականների բացասական արձագանքներին. կա վտանգ, որ մեկ-երկու, և բանակը կարող է մնալ առանց զինվորականների, քանի որ եթե չկարողանան հաղթահարել ատեստավորման առաջին փուլը, ևս երկու անգամ տապալվելուց հետո առհասարակ դուրս կմնան համակարգից:

Քարոզչական հարթությունում իշխանությունները իրենց պլանները ներկայացնում են բացառապես բանակի բարեփոխման լույսի ներքո՝ հավաստիացնելով, որ մտադիր են ոչ միայն պատշաճ կերպով հոգ տանել զինվորականության նյութական վիճակի ու բարեկեցության մասին, այլև բարձրացնել հայրենիքի պաշտպանների օգտակար գործողության գործակիցը: Այնինչ իրականում ատեստավորումը ոչ միայն կարող է չծառայել իր նպատակին, այլև հանգեցնել վտանգավոր հետևանքների. ոչ ոք չգիտի, թե ատեստավորումից հետո քանիսը կմնան բանակից դուրս, քանիսը կշարունակեն իրենց գործը, բացի դա՝ հարց է, թե ինչ չափորոշիչներով է անցկացվելու ատեստավորումը, ինչ սկզբունքներով են ընտրվելու այդ չափանիշները կամ կազմվելու հարցաշարերը և այլն:

Պապիկյան Սուրիկն ուզում է իրականացնել մի ծրագիր, որի հետևանքով պատերազմական վիճակում գտնվող երկիրը կարող է չունենալ բավարար թվով զինվորականություն՝ պատշաճորեն դիմակայելու թուրքերին, որոնց շահերի սպասարկուն են քաղաքական իշխանությունները: Ավելին՝ միանգամայն հնարավոր է, որ ատեստավորման վերաբերյալ գաղափարը մոգոնվել է՝ հենց թուրքերի գործը հեշտացնելու նպատակով՝ առերևույթ ստեղծելով հակառակ տպավորություն:

Միևնույն ժամանակ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս՝ իսկ ո՞վ է ատեստավորելու բանակն ատեստավորողներին, ասենք Սուրիկին, է՛լ չասած Նիկոլի կամ Անդոնի մասին: Թերևս հարկ է նախևառաջ ատեստավորել ատեստավորողներին ու հետո միայն շարքայիններին, սպաներին, հրամանատարներին:

Բայց Հայաստանի դժբախտությունն այն է, որ ոչ ոք չի պատրաստվում ատեստավորել ո՛չ Անդոնին, ո՛չ Սուրիկին ու ո՛չ էլ նրանց պարագլխին: Սրանց թուրքերն են ատեստավորել ու գցել ջաններիս՝ երկրի հերն անիծելու, հայերիս վերջը տալու:
Նախարարը պայթերցել է Նիկոլի քարոզչական փուչիկը

Նիկոլի՝ տնտեսական «աննախադեպ բումի» մասին հայտնի հայտարարությունից հետո, երբ նույնիսկ Գռզոն ստիպված եղավ խոստովանել, որ 14% տնտեսական աճով չարժե առանձնապես ոգևորվել, Նիկոլի մանկլավիկները հետզհետե կարծես փորձում են զսպել 2023-ի տնտեսական տարուց այն ճոխ ակնկալիքները, որ հանրության որոշ շերտեր, գուցե խաբվելով Նիկոլի թվերին, կարող են ունենալ: Օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մկրտչյան Նարեկը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտարարել է՝ յուրաքանչյուր ժամանակահատվածում, երբ ագրեսիա է լինում ՀՀ սահմանների նկատմամբ, նաև սոցիալական խնդիրներն են ավելանում։ «Հաշվի առնելով, որ գտնվում ենք հետպատերազմյան, հետճգնաժամային իրավիճակի հաղթահարման փուլում՝ հնարավոր է, որ երկրում աղքատության մակարդակը որոշակիորեն աճի»,-ասել է նպաստառուների և կենսաթոշակառուների հետվճարային համակարգի ներդրմամբ պարծեցած նախարարը:

Նիկոլի աշխատողը երկու բան է փորձել անել. մի կողմից՝ խոստովանել է, որ 2023-ը ոչ մի տնտեսական բում էլ չի կարող խոստանալ՝ պայմանավորված ռազմաքաղաքական վատ վիճակով, մյուս կողմից՝ փորձել է փրկել Նիկոլի հետույքը խարազանումից՝ Հայաստանի խայտառակ ներքին վիճակի մեղքը գցելով Ալիև Իլհամի վրա. ա՛յ եթե ազերիներն իրենց խելոք պահեին, հիմա Նիկոլը Հայաստանը Մոնակո էր սարքել, ևուրեմն՝ մուննաթ եկեք Իլհամի, այլ ոչ թե ՔՊ-ականների պարագլխի վրա:

ՔՊ-ական նախարարի խոսքերում, իհարկե, կա ճշմատության հատիկ, որը միևնույն ժամանակ խայտառակում է Նիկոլի ցինիզմն ու տված խոստումների դատարկությունը: Խնդիրն այն է, որ իշխանությունները, փորձելով իբր ինչ-որ կերպ կոմպենսացնել անվտանգային հարթությունում Հայաստանի մահացու բացերը, ջանում են դրան հակադրել իբր տնտեսական մեծ աճի մասին իրենց լոլոները՝ ինչ-որ տոկոսային կետեր տռտռացնելով: Այնինչ Մկրտչյան Նարեկը, գտնվելով ինչ-որ տեղ ազնիվ, բացում է հանրության աչքերն ու արձանագրում, որ քանի դեռ լուծված չեն անվտանգային հարցերը, քանի դեռ նստած ենք «վառոդի տակառի» վրա, տնտեսական իրական աճի, լավ կյանքի մասին պատկերացումներն ու երազանքները պետք է մոռանալ. մեզ հիմարացնում են, երբ պնդում են, որ այս իրավիճակում կարող է տնտեսական իրական աճ գրանցվել:

Տեսնես, որ Ուկրաինայի պատերազմը չլիներ, Նիկոլն ի՞նչ էր անելու, ո՞նց էր հանրության «աչքին թոզ փչելու»…
Նիկոլի երկու խարխուլ հենասյուները

Շատերը կհիշեն, թե ինչպես էր ընդդիմադիր եղած տարիներին Նիկոլը անխնա քննադատում իշխանություններին՝ նրանց մեղադրելով պետական պարտքի բեռի ավելացման համար: Մեղադրում էր, որ չնայած Հայաստանն ունի հսկայական ներքին ռեսուրսներ, սակայն իշխանություններին չի հաջողվում կամ չեն ցանկանում հրաժարվել պարտքով ապրելու սովորությունից՝ ընտրելով հեշտ, բայց վտանգավոր զագացման ուղի:

Ենթադրվում էր, որ իշխանության գալով՝ Նիկոլը պետք է վերջ դներ իր կողմից այդքան քննադատված սովորությանն ու դադարեր մեծացնել պետական պարտքի բեռը՝ շեշտը դնելով ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի վրա, այնինչ այժմ բոլորովին հակառակ պատկերի ենք ականատես դառնում. Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը քիչ թե շատ կայուն հաջողվում է պահել բացառապես երկու գործիքակազմի միջոցով՝ ուկրաինական պատերազմի հետևանքով այստեղ եկած ռուսաստանցիների ու պետական պարտքի բեռի անդադար մեծացման շնորհիվ. Նիկոլին այս ընթացքում հաջողվել է պետական պարտքն ավելացնել մոտ 40%-ով, ինչի հետևանքով այն վաղուց գերազանցել է 10 մլրդ դոլարի շեմը:

Պարտք վերցնում են բոլոր պետությունները, այդ թվում՝ զարգացած: Հարցն այն է, թե ինչպես են այդ գումարները օգտագործվում, ինչ արդյունավետությամբ և այլն: Սրանք պարտք վերցնելիս իրենց առաջ ռազմավարական նպատակներ չեն դնում, այլ փողն օգտագործում են՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար՝ չմտահոգվելով վաղվա օրով ու թքած ունենալով հետևանքների վրա:

Ինչպես նշում են տնտեսագեները, ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ մոտավորապես 70% է կազմում,ինչը լրջագույն ռիսկեր է իր մեջ պարունակում, և հաշվի առնելով, որ ներկայիս տնտեսական ակտիվությունը խոշոր հաշվով օճառի պղպջակի պես մի բան է, իրավիճակը Հայաստանի համար աղետի վերածվելու լուրջ հեռանկարներ ունի:

Նիկոլը վարում է սպոնտան, անհեռատես, իրավիճակային քաղաքականություն ոչ միայն արտաքին ճակատում՝ երկիրը դնելով գերտերությունների զոհասեղանին, այլև տնտեսական հարցերում, ու չնայած հրապարակներում խոստանում էր կարճ ժամանակահատվածում երկրի բյուջեն մի քանի անգամ մեծացնել՝ «թալանածը» հետ բերելով, այսօր փաստն այն է որ Հայասանը կարող է բախվել տնտեսական աղետի, եթե հանկարծ մի օր Հայաստան եկած ռուսները վերադռանան հայրենիք:

Պարզվեց՝ ո՛չ թալան է եղել, ո՛չ թալանչի…
Համակարգային թալանի ստվերը

ՔՊ-ական իշխանությունները շարունակում են փող չխնայել շքեղ կյանքի համար՝ հարկատուներիս հարկերի հաշվին գոյացող բյուջետային միջոցները մսխելով սրտի ուզածի չափ, ուզած ձևով: Մասնավորապես՝ Միրզոյան Արոն է, ըստ երևույթին, որոշել գնալ Սիմոնյան Ալենի հետքերով. ԱԳՆ-ն մեկ անձից գնման պայմանագիր է կնքել ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերություններից մեկի հետ՝ մոտ 5 միլիոն դրամով նշված ընկերությունից վարձակալելով 1 ավտոմեքենա: Ի դեպ՝ Նիկոլն էլ իր հերթին վարչապետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման համար նախատեսված գումարի չափն է որոշել էականորեն ավելացնել՝ նախապես որոշված 38 մլն 790 հազար դրամը հասցնելով 51 մլն 347 հազար դրամի:

Սրանք ընդամենն ամենաթարմ օրինակներն են այն մսխումների, որոնց հանրությունն ականատես է դառնում սրանց իշխանության գալուց հետո: Տարիներ առաջ հատկապես հիշարժան էր ստացվել Նիկոլի նոր տան կամ կառավարական ապարանքի վերանորոգումը, որի համար ևս անասելի մեծ միջոցներ էին ծախսվել՝ չնայած տունը վերանոոգման կարիք առանձնապես չուներ էլ: Ալենի «BMW»-ի մասին է՛լ չենք խոսում…

Պարգևավճարները կցելով աշխատավարձերին ու վերացնելով այդ տերմինի լայն գործածությունը՝ իշխանությունները թերևս հույս ունեին՝ խուսափելու քննադատություններից ու արդարացի դատափետումից: Այնինչ պարզվում է՝ այդ ամենն ուղղակի շիրմա է՝ միամիտների գլուխն արդուկելու համար, ու երբ մի փոքր խորամուխ ես լինում պետական միջոցների ճակատագրի հարցում, պարզվում է՝ վայելք է, որ վայելում են, ծախսել է, որ ծախսում են՝ կաշկանդված չլինելով ո՛չ գրված, ո՛չ չգրված օրենքներով. ի տարբերություն նախկին կարգերի հիմա կոռուպցիան ստացել է միանգամայն օրինական բնույթ, ինչը, սակայն, չի փոխել խնդրի էությունը՝ աղքատ երկրում բյուջեի հաշվին հղփացող չինովնիկների խնդիրը:

Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, դատարկ են ու բոլորովին անհիմն: Այն ոչ միայն կա, այլև թերևս գերազանցում է նախահեղափոխական մակարդակը՝ կրելով, սակայն, է՛լ ավելի ցինիկ բնույթ: Բավական է ուշադրությամբ ուսումնասիրել պարբերաբար տենդեռներ շահող ու պետական պատվերներ ստացող ընկերությունների իրական սեփականատերերի ցանկը, անմիջապես հնարավոր է դառնում արձանագրել, որ դրանցից շատերը տարբեր թելերով կապված են իշխանությունների հետ: Օրինակ՝ պարզ չէ, թե հատկապես որ տաղանդների համար է Սիմոնան Ալենի եղբայրը դարձել Հայաստանի թիվ մեկ ասֆալտչին և այլն:

Իրենց կարելի է. իրենց ժողովուրդն է ընտրել: