Armeniannews.Info
172 subscribers
11 photos
14 links
Download Telegram
Աննամուս Գագոն

Մելքոնյան Գագոն, արձագանքելով նկատառմանը՝ նախկին իշխանությունները մարտունակ բանակ ժառանգեցին, մինչդեռ այս իշխանությունը չկարողացավ այն զարգացնել, ասել է. «Մարտունակ բանակ ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, որ զինվորները հոգեպես պատրաստ են պատերազմի, այդ ոգին մեր զինվորների մեջ միշտ եղել է: Բայց մենք զինվորներին ի՞նչ սպառազինություն ենք տվել, պետք է խոսենք, թե ինչո՞ւ սպառազինություն չգնեցինք, ինչու չգնեցինք այն սպառազինությունը, որը մեզ պետք էր: Մենակ զինվորով հաղթանակ էինք տանելո՞ւ: Համապատասխան սպառազինություն պետք է լինի, որ մենք կարողանանք ինչ-որ խնդիրներ լուծել»:

Գագոն իր մեջ ուժ չի գտնում՝ տղմարդավարի խոստովանելու իրենց իշխանության ճակատագրական բացթողումնեն ու,ըստ էության, պետական դավաճանությունը:

Հարց է առաջանում՝ Գագոն իր մուննաթն ո՞ւմ է ուղղում, եթե հանրահայտ փաստ է, որ Նիկոլը, գալով իշխանության, անմիջապես դեն է նետել այն ցուցակը, որը հստակորեն սահմանում էր այն զենքերի ու զինատեսակների, ռազմամթերքի՝ նախկին իշխանությունների կողմից կազմված ցանկը, որոնք պետք է գնվեին՝ բարձրացնելու բանակի մարտունակությունը: Օինակ՝ հայտնի է, որ այդ ցուցակով հեղափոխությունց առաջ հայկական պետությունը նախատեսում էր գնել անօդաչու սարքեր՝ հավասարակշռելու ադրբեջանական բանակի հնարավորությունները: Անիմաստ «սամալյոտ» գնելու տեղը մարդիկ, հստակ հաշվարկներից ելնելով, կազմել էին գնումների ցանկը, ո՞վ էր ստիպել «գեներալ» տերմինը վարկաբեկող բեղավոր Գագոյի շեֆին այն չեղարկել: Հաստատ Էրդողանն ու Ալիևը, որոնց փողերով այսօր ՔՊ-ականները դարձել են հացի տեր:

Մյուս կողմից՝ եթե հայկական բանակը չուներ սպառազինություն, ինչպե՞ս կամ ի՞նչ հիմքով էր Իլհամը հայտարարում, որ հայկական բանակը իրենց է թողել 5 մլրդ դոլարի զենք՝ հետն էլ մուննաթ գալով, թե այդ ո՞վ է հայերին այդքան զինել: Գագոյի բեղերի վաճառքից առաջացած փողերո՞վ էին գնվել այդ զենքերը, թե՞ Նիկոլն էր հրապարակներից գրպանը դրած դրանք հանձնել Պաշտպանության նախարարութանը…

Գագոն մի կոպեկի նամուս չունի. եթե նամուս ունենար այսքան մեծ ստեր ու «կռուտիտներ» չէր հորինի ու վերջապես կխոստովաներ, որ եթե Նիկոլին նախկինները նույնիսկ խորհրդային հռչակավոր «Царь-бомба»-ն էլ ժառանգեին, միևնույն է՝ այն Իլհամի դեմ չէր ուղղելու. բա Աննան 5 մլրդ դոլարն իզո՞ւր էր վերցրել:
Նիկոլը սարսափած է

Արաբատ Միրզոևի (ծածկանունը՝ «Օմեգա») մամուլի քարտուղարը, մեկնաբանելով իշխանությունների՝ ԱԺ դարպասները նորից զոդելուն և պարիսպների երկայնքով փշալար անցկացնելուն ուղղված գործողությունները (ըստ լրատվամիջոցների՝ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում, և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին), ասել է, որ աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին՝ միաժամանակ հերքելով տեղեկությունները, ըստ որոնց՝ կարող է հոսանք միացվել փշալարերին:

Փաստորեն՝ Միրզոյան Արարատի աշխատողը փաստացի խոստովանել է, որ ԱԺ շենքը փշալարակալվում է՝վերածվելով յուրատեսակ Բաստիլի:

Այս խոստովանությունն ուշագրավ է մի քանի պատճառներով. նախ՝ ԱԺ շենքն անառիկ ամրոցի է վերածում մի ուժ, որը, ինչպես հայտնի է, իր իշխանության առաջին շրջանում ԱԺ այգին դարձրել էր սովորական մի զբոսավայր՝ բացելով ոչ միայն ԱԺ-ի, այլև Բաղրամյան 26-ի դռները՝ դրանով ցանկանալով իբր շահեկանորեն տարբերվել նախկին իշխանություններից, ընդգծել սեփական դեմոկրատ էությունը՝ հակառակ «բռնակալ» նախկինների:

Երկրորդ՝ իշխանությունների այսօրինակ բարբարոսությունը ակնհայտորեն վկայում է Նիկոլի սարսափի մասին, ինչն անմիջապես հարց է առաջ բերում, թե ո՞րն է ժողվարչապետի վախի իրական պատճառը, եթե նա սեփական ժողովրդի հետ իր հարաբերությունները կառուցում է շիտակության սկզբունքով, ինչի մասին, ի դեպ, անընդհատ հայտարարություններ է հնչեցնում ԱԺ բարձր ամբիոնից ու հավաստիացնում, որ դավեր չի նյութում ժողովրդի հետևում:

Երրորդ՝ գուցե վախենում է ոչ միայն իր, այլև սեփական թիմակիցների՞ համար, որոնց մասին նա սովոաբար հոգ է տանում՝ օրինականության շղարշ հաղորդելու սեփական ապօրինություններին ու բռնապետությանը:

Հարցերի պատասխանը կարող է թաքնված լինել ապագայի հնարավոր զարգացումներում, որոնց մասին Նիկոլը տեղյակ է վաղօրոք. բացառված չէ, որ տխրահռչակ խաղաղության պայմանագրի կնքմանն է նման կերպ պատրաստվում՝շատ լավ իմանալով լայն զանգվածների անխուսափելի բողոքի մասին: Երևի Նիկոլի շպիոնները շեֆին զեկուցել են, որ կարող է ԱԺ շենքի գրավման փորձեր էլ լինեն, ուստի որոշել է հենց այսօրվանից պատշաճորեն «զինել» սեփական թիմակիցներին:

Ի գիտություն զինվողների՝ նրանց ոչինչ ու ոչ ոք չի փրկելու այն պահին, երբ ստիպված լինեն բախվել ժողովրդի ցասմանն ու վրեժին:
Ադրբեջանի կամավորականը

Խաչատրյան Վիգենը, հերթական անգամ փորձելով նսեմցնել Արցախի դերը՝ հայոց պետականության կենսունակության երաշխավորման հարցում, հայտարարել է, որ ոմանց ցանկությունը՝ Արցախի հիմնահարցը դարձնելու Հայաստանի պետության ճակատագիրը որոշող պայման, կյանքի չի կոչվելու, որովհետև Հայաստանի պետության հարատևումն է երաշխավորում Արցախի գոյությունը, այլ ոչ թե հակառակը:

Առաջին անգամ չէ, որ Վիգենը նման անհեթեթ մտքեր է արտաբերում՝ փորձելով մոլորեցնել հանրությանը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վիգենի համոզմունքն այնքան ահեթեթ է, որ չարժի նույնիսկ դրան անդրադառնալ, բայց խնդիրն այն է, որ հենց այս կեղծ թեզի «ռասկրուտկայի» միոջոցով է, որ հայ հանրության շրջանում կամ առնվազը դրա մի զգալի շերտի մոտ մինչև վերջ չհասկացված է մնում Արցախի կենսական նշանակության հարցը՝ հենց Հայաստանի Հանրապետության գոյության խնդրում: Սրա հետևանքով մարդկանց մոտ նույնիսկ առաջ է գալիս որոշակի հակասություն կամ հակակրանք՝ ուղղված Արցախին կամ արցախցուն՝ վերաճելով արցախաֆոբիայի՝ երևույթ, որն այս իշխանությունների կողմից մեծապես խրախուսվում է:

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ վիգենխաչատրյանական մեկնաբանությունը գուցե կարող էր ունենալ կյանքի ինչ-որ իրավունք, եթե Հայաստանի ախոյանը թուրք-ադրբեջանական տանդեմը չլիներ, և Երևանն այս խնդրի շուրջ վեճի բռնված լիներ ասենք եվրոպական որևիցե զարգացած երկրի հետ: Մի պարագաում, երբ Բաքուն ու Անկարան չեն թաքցնում իրենց իրական նկրտումները, Արցախը դառնում է Հայաստանի միակ պատվարը.Արցախը կուլ տալուց ու մարսելուց հետո գալու է Զանգեզուրի հերթը, իսկ դրանից հետո՝ մնացյալ հատվածը,ուստի բոլոր նրանք,ովքեր թերագնահատում են Արցախի դերն ու նշանակությունը,կամա-ակամ սպասակում են թուրանական անիծյալ պրոյեկտի շահերը:

Վիգենի դեպքում դա տեղի է ունենում կամավորության սկզբունքով՝ Ադրբեջանին անձնվիրաբար ծառայելու մղումից դրդված:
Պուտինի ուղերձը՝ Ալիևին՝ Երևանից

Կառավարության նիստում Նիկոլը խոսել է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ապագայի վերաբերյալ իր տեսլականի մասին՝ հայտարարելով, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն ողջ ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները. առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգաային հստակ երաշխքիների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն:

Նիկոլը, իհարկե, ինքն իրենից չէ, որ նման հայտարարությամբ է հանդես եկել՝ հատկապես նկատի ունենալով այն ճշմարտությունը, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր թիմը առանձնապես չեն երազում Ռուսաստանին Անդրկովկասում հավերժական հիմքունքներով թողնելու մասին: Սա, անկասկած, Ռուսաստանի հետ համաձայնեցված քայլ է, որն արձագանքն է և՛ Ալիևի վերջին հայտարրարությունների, և՛ Սոչիի հանդիպման անորոշ արդյունքների. ռուսները Նիկոլի բերանով ուղերձ են հղում Բաքվին ու հասկացնում, որ խաղաղապահների՝ Արցախում մնալը կախված է ոչ թե Իլհամի բարի կամքից, այլ՝ արցախահայության անտվանգային կենսական պահանջմուքններից, և այս իմաստով վերջում Ռուսաստանը հակված է լինելու լսել ոչ թե Իլհամին, այլ արցախահայերին,որոնք, բնականաբար, երբեք դեմ չեն լինի այնտեղ ռուսների մնալուն:

Թե ինչպես կընկալվի հայ-ռուսական ուղերձը Բաքվում, իհարկե, դժվար չէ կռահել: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ՝ այն, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը Նիկոլի ցանկություններին, որոնք, փաստորեն, բխում են հատկապես ռուսական շահերից. եթե ներկայիս ստատուս-քվոն պահպանվում է, դրա հետ մեկտեղ էլ ռուսական զորքերն են մնում Արցախում, ապա Ադնրկովկասից Մոսկվայի հեռանալու վերաբերյալ արևմտյան ծրագրերը, փաստրոեն, տապալվելու են՝ հեռանկար, որի պատճառով նույն Արևմուտքը կարող է այլևս սկսկել Նիկոլի իշխանության վերագնահատման պրոցես. նրանց ինչի՞ն է պետք մի Նիկոլ, որը սպասարկում է ոչ թե իրենց, այլ իրենց ախոյանինի Ռուսաստանի շահերը:

Ելքը կարող էր լինել ռուսական խաղաղապահներին իրական այլընտրանքի ստեղծումը, բայց դժվար է երևակայել, թե այդ ինչ պետք է առաջարկի Արևմուտքը՝ գետնի վրա երաշխավորելու արցախահայության շահերն այն դեպքում, երբ Կովկասում ռազմական ներկայություն եվրոպացիները կարծես հակված չեն ունենալ:

Մյուս կողմից՝ բոլորովն բացառված չէ, որ որոշակի կոնյուկտուրայի պարագայում Ռուսաստանն ինքը որոշի դուրս գալ Արցախից՝ հանուն ավելի գլոբալ շահերի, և այդ դեպքում այլևս ո՛չ Նիկոլի լացը, ո՛չ էլ արցախահայության անվտանգային խնդիրներն այլևս առաջնային չեն դիտարկվելու: Հարց՝ Նիկոլն ունի՞ պլան, թե ինչ է անելու Հայաստանը,եթե դա տեղի ունենա:
Նիկոլի անիմաստ լացը

Կառավարության նիստում Նիկոլը տրտնջացել է, որ Ադրբեջանը շարունակում է ամենօրյա ռեժիմով խախտել հրադադարը, նախապատրաստում է արցախահայության ցեղասպանություն, ոչ մի քայլ չի արել՝ գործնականում ապացուցելու իր այն պնդումների ճշմարտացիությունը, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված են և այլն:

Նիկոլը, իհարկե, ֆիքսել է իրականությունը, բայց տվյալ պարագայում հարցեր են ծագում՝ ոչ միայն ուղղված թշնամուն, որը երբեք էլ չի թաքցնում իր իրական մտայնությունները, այլ՝ Հայաստանի իշխանությանը: Թիվ մեկ հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է Նիկոլն իրեն ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի լկտի պահվածի համար պատասպանատու համարում: Հարցը բնավ հռետորական չէ և պահանջում է շատ կոնկրետ պատասխան: Խնդիրն այն է, որ Ադրբեջանին կարելի կլինի զսպել միայն այն ժամանակ, երբ Հայաստանն իրեն ադեկվատ կերպով դրսևորի թշնամու հետ իր շփումներում՝ ուժին հակադրելով ուժ, սպառնալիքին՝ անհողդողդ ու կարծր պատասխան, հայհոյանքին ու ծաղրին՝ հայրական չափալախ: Ալիևը, իհարկե, իրեն պահում է տխմար լակոտի պես, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց եթե այդպես է, ապա իշխանությունները,որ սիրում են մեծ-մեծ բրդել, պետք է որ այս ընթացքում սովորած լինեին այն լեզուն, որով խոսելով՝ ինչպես հարկն է կպորտատեղադրեին Իլհամին: Այնինչ այդ ամենի փոխարեն թրքահպատակ ՔՊ-ականները շարունակում են հորթի կեցվածքով անհասկանալի խաղաղության մասին բարբաջել, իսկ «տիկին» Աննան էլ՝ առաջ մղել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» կոչվող հայադավ օրակարգը, որով սիրում է պարծենալ եվրոպաներում:

Բաքվում այս ամենը, իհարկե, տեսնում ու հրճվում են՝ շատ լավ հասկանալով, որ իրենց դիմաց ոչ թե տղամարդ է կանգնած, այլ՝ մի փսլնքոտ ծաղրածու, ուստի բնական է, որ Նիկոլի կոկորդիլոսի արցունքները երբեք իրենց նպատակին չեն ծառայելու. ուժին ուժ է պետք հակադրել, այլ ոչ թե լակոտություն:

Նիկոլը 5 մլրդ-ի «աչոտ» ունի տալու, չմոռանանք…
ՔՊ-ականները չեն մարսել ընդդիմության հանրահավաքը

ՔՊ-ական Հակոբյան Հասմիկն է իրենից «փիլիսոփա» սարքել՝ հանդես գալով ընդդիմության՝ ի աջակցություն արցախահայերի կազմակերպած հանրահավաք-ցույցի տխմարագույն մեկնաբանությամբ:

Հասոն, մասնավորապես, հարց է հնչեցրել, թե բա՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ ովքեր չէին եկել ընդդիության ցույցին, կողմ են Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալուն՝ նկատի ունենալով այն, որ ընդդիմությունը հայտարարում էր, որ հավաքվել են այն հայերը, այն քաղաքացիները, որոնք դեմ են Արցախի ՝ Ադրբեջանի կազմում լինելուն: «Սա ի աջակցություն արցախցո՞ւ էր, թե՞ ի վնաս արցախցու էր»,-տարակուսել է տարօրինակ տրամաբանության տեր ՔՊ-ականը՝ կարծիք հայտնելով, թե իբր Հայաստանից աշխարհին ազդակ է հղվում այն մասին, որ ընդամենը 5000-6000 մարդ է Հայաստանում դեմ Արցախի ադրբեջանականցմանը:

Հասմիկի գլխում ուղեղի տեղը, փաստորեն, թեփ է լցված, ու սա չի հասկանում կամ չի ուզում խոստովանել այն կարևոր նշանակությունը, որ ընդդիմության հանրահավաքն ուներ իր խորքում: Հասոն երկու խնդիր է փորձել լուծել իր ապակողմնորոշիչ տեսակետով. մեկն ընդդիմությանը նսեմացնելն է՝ հանրահավաքին ներկա իբր քիչ մասնակիցների հիմքով, երկրորդ խնդիրը՝ ընդդիմությանը որպես արցախցիների արդար գործը ձախողող նեկայացնելը՝ միաժամանակ արդարացնելով իշխանությունների խիստ սառը վերաբեմունքը՝ Արցախում կայացած ցույցի նկատմամբ. իբր իսկական արցախասերներն իրենք են, այլ ոչ թե ընդդիմությունը:

Արցախում տեղի ունեցած ցույցը փաստի առաջ է կանգնեցրել ոչ միայն Բաքվին, այլև նախևառաջ ՔՊ-ականներին, որոնք, փաստորեն, ավելի մեծ ծանրության տակ են մտել, քան ի սկզբանե ենթադրում էին՝ համապատասխան խոստումներ շռայլելով իրենց թուրք կուրատորներին: Հիմա թուրքերը սրանցից «սպռոս են անելու» ու չստանալով հիմնավոր պատասխան՝ փաստի առաջ են կանգնեցնելու՝ նույնիսկ մահվան հեռանկարով՝ գուցե բառիս ոչ միայն քաղաքական իմաստով:

Հանրահավաք պետք է աներ ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը, որը, սակայն, նախընտրեց գլուխը մտցնել մի տեղ ու լուռ մնալ՝ հայտնի թռչնին նմանվելով:
Բայղուշ «Իժոն»

«Ազատության» հետ զրույցում Սյամոն «մարգարեացել է», թե բա՝ երեք տարուց ռուս խաղաղապահները գնալու են Արցախից՝ հայության շահեը զոհաբերելով ավելի մեծ՝ տնտեսական շահերին, որոնք ռուսական պետությունը հետապնդում է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելիս: «Դրա համար ես ասում եմ, որ մերոնք խելքի գան և փորձեն այլ լուծումներ գտնեն»,-հայտարարել է Արցախի գոյության նախապայմանը ուժեղ բանակն ու տնտեսությունը համարող Սյամոն՝ որպես ռուսների անխուսափելի հեռացման վկայություն համարելով այն, որ Սոչիում Ռուսաստանին չհաջողվեց Ադրբեջանից զիջումներ կորզել ու Ղարավաղի խնդրի գոյությունն արձանագրել՝ հակառակ իր հետապնդած նպատակների:

Սյամոն, իհարկե, անզուգական բայղուշ է, ու դրա ապացույցը նրա վերոհիշյալ կանխատեսումն է, որը, սակայն, ոչնչով հինավորված չէ. նախ՝ մինչև ռուս խաղաղապահների ժամկետի ավարտը դեռ առնվազը 2-3 տարի կա, ապա՝ ոչ ոք չգիտի, թե այդ ժամանակ աշխարհում ինչպիսի գեոպոլիտիկ կոնյուկտուրա կստեղծվի, ուժերի ինչպիսի բալանս կառաջանա, որտեղ կլինի նույն Իլհամը, որտեղ՝ Նիկոլը, որ ջհանդամը՝ Սյամոն: Ասյօր նույնիսկ միջազգային հարաբերությունների պրոֆեսորներն են մեծապես դժվարանում ասել՝ ինչ է լինելու աշարհի հետ մի քանի ամիս հետո, ո՞ւր մնաց Սյամոն, որ բացի ջուր պղտորելուց ուրիշ ոչնչով չի զբաղվում:

Մյուս կողմից՝ ուշագրավ է Սյամոյի առաջարկած ելքը՝ այլ լուծումներ գտնելու կամ ասենք Արցախում հզոր բանակ ունենալու մասով: հետաքրքիր է՝ ո՞վ է կառուցելու այդ հզոր բանակն ու տնտեսությոնը, Նիկո՞լը, թե՞ ինքը:Սյամոն, իհարկե, բացառիկ եսասեր է, ու ակհյատ է, որ նա ինքն իրեն է փորձում ծածուկ գովազդել՝ ակնարկելով, թե իբր ընդունակ է՝ անելու դա, եթե ոմանք իրեն «պռախոդ» տան ու դնեն գծի վրա:

Ո՛չ Սյամոյի «մարգարեությունն» է մի բան, ոչ էլ՝ նրա մատնանշած ելքը. երկուսն էլ մուտիտներ են՝ իժի թույնով ցված:
Ճիճուն ու փողը

Պապոյան Գևորը շարունակում է պարբերաբար գունազարդել նիկոալական իրականությունը՝ Հայաստանը փորձելով ներկայացնել՝ բիզնեսի համար դրախտ: «Ընդհնարապես, փողը և մարդը գնում է էնտեղ, որտեղ իր համար քիչ թե շատ ապահով ու անվտանգ վայր է»,-հայտարարել է Պապոյան Գևորը՝ բացառելով Հայաստանում տնտեսական աշխուժությունն այն դեպքում, եթե Հայասանում պահպանվեր 2017-ի իրավիճակը. ոչ ոք Հայասանում ներդրումներ չէր անելու:

Գևորի բացահայտումը փողի ու մարդկանց մասին, իհարկե, այնքան էլ նորություն չէ. ոչ միայն փողն ու մարդիկ, այլև ցանկացած բիոլոգիական էակ, ելնելով ինքնապահպանման բնազդից, գնում է այնտեղ, որտեղ առավելագույնս հարմարավետ է իր համար. այս առումով ասենք ճիճվի ու Պապոյան Գևորի միջև տարբերություն իսկապես չկա:

Տվյալ պարագայում այլ հարց է առաջանում՝ ի՞նչ կա հիմա, որ չկար 2017-ին, եթե նկատի ենք առնում 2017-ի ու ներկայիս Հայաստանի անվտանգային միջավայրն ու հեռանկարները, տնտեսության վիճակն ու տենդենցները:

Պապոյան Գևորի խոսքերը միմյանց հետ ներքին հակասության մեջ են ակնհայտորեն. միակ գործոնը, որի շնորհիվ այսօր Հայաստանը քիչ թե շատ «թփրտում է», ուկրաինական պատերազմն է, որը, եթե ավարտվի, մեզ շատ դաժան ապագա է սպասվում. տնտեսության հերն անիծվելու է, իսկ Գևորի լեզուն մտնելու է մի տեղ: Համեմատած Ուկրաինայի հետ՝ գուցե Հայաստանի վիճակը որոշակիորեն բարվոք է, քանզի Իլհամը դեռ զորքերը Երևան չի մտցրել, բայց միտումներն այնպիսին են, և դրա մասին խոսում է Նիոլը նաև, որ վաղը կամ մյուս օրը Երևանը կարող է իսկապես ընկնել: Հիմա ո՞ր մի լուրջ գոծարարարը կբերի իր փողերն այստեղ, եթե Հայաստանի գոյության հարցը օդում կախված է մնացել:

2017-ին նման խնդիրներ ոչ միայն չկային, այլև երկրի տնտեսությունն իսկապես սկսել էր շնչել ու շնչել այնպես, որ նույնիսկ հեղափոխությունից հետո մի տևական ժամանակ այդ առաջընթացի իներցիայի ուժով էր, որ Նիկոլն իրեն լավ էր զգացել՝ հանրության զգոնությունը բթացնելով, ինքն իրեն փիառելով, այլոց դափնիներն իրեն վերագրելով:

Ափսոս՝ ժամանակը չի լինի հետ տալ…
Մանր ծերուկը

Լրագրողի նկատառմանը, որ ընդդիմության կոշտ կեցվածքը պայմանավորված է ցանկությամբ՝ ստիպելու իշխանություններին ավելի պատասխանատու կերպով վերաբերվել իրենց գործին ու հետպատերազմական ժամանակներում խորհրդարանում «թիթեռ չնկարել»՝ տևական քննարկման առարկա դարձնելով ասենք օդի աղտոտվածությանն առնչվող ու նմանատիպ այլ հարցեր, ՔՊ-ական Ասլանյան Հակոբը փորձել է ինչ-որ կերպ «կռուտիտ լինել»՝ փիլիսոփայելով.«Կյանքը մանրուք չէ, բայց մանրուքներից է բաղկացած, և եթե մենք մանրուքները չենք ընդունում, չենք կարող հասկանալ իրական կյանքը: Պետության մեջ ոչ մի հարց մանրուք չէ»:

Տեսնես փիլիսոփայական ո՞ր դպրոցի համակիր է իրեն համարում կամ այդ ո՞ր պետության խորհրդարանի իշխանական պատգամավոր է հանդիսանում Ասլնանյան Հակոբը…

Գուցե Հակոբի փիլիսոփայությունը այլ պետութան կամ այլ պայմանների դեպքում միանգամայն տեղին դիտարկվեր՝ համոզիչ դարձնելով նրա «կռուտիտը», սակայն երբ հաշվի ես առնում, թե ինչ իրավիճակում գտնվող պետության կարևորագույն քաղաքական մարմնի կարևոր անդամ է սույն ՔՊ-ականը, անմիջապես հասկանում ես, որ գործ ունես շարքային շուլերի հետ:

Եթե ՔՊ-ն թասիբ, տարրական արժանապատվություն ունենար, ապա 2020-ի տխրահռչակ իրադարձություններից անմիջապես հետո պետք է քաղաքական խարակիրի կազմակերպեր խորհրդարանում ու գլուխը կախ, ազգի ոտքերն ընկնելով՝ թողեր ու հեռանար, այլ ոչ թե զբաղվեր Նիկոլի աթոռը պահելով: Մինչդեռ այնքան պադոշ դուրս եկան, որ երկիրը փուռը տալուց, Արցախը կործանելուց հետո անգամ սկսեցին կապիկություն անել՝ կյանքի մանրուքների հետևից ընկնելով:

Ինչի՞դ է օդը, ա՛յ տխմար, եթե այն ներծծված է անմեղ զոհերի, հայ քաջորդիների հարազատների՝ քեզ ու քո նմաններին ուղղված անեծքներով, եթե քո ու քո շեֆի հայրենադավության պատճառով ողջ Հայաստանի տարածքը կարող է վաղը դառնալ մի նոր «Եռաբլուր»:
«Թանկարժեք» Աննան

Պարզվում է՝ Աննան շքեղ, թանկարժեք աքսեսուարների, արդուզարդի մեծ սիրահար է ու սեփական մարմինը կամ դրա առանձին անդամը զարդարելու համար միջոցներ չի խնայում:

Մասնավորապես՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն փաստը, որ օրերս Իսլանդիայում «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանն իր մասնակցությունը բերած «շիկ» Աննան քննարկմանը ներկայացել է «Roger Dubuis» ֆիրմայի 18 կարատանոց ոսկուց ժամացույցով, որի արժեքը կազմում է մոտ 32000 դոլար:

Աննան իսկապես փողը չի հաշվում, նա դադարել է դա անել այն օրվանից, երբ ամուսնյակը դարձավ վարչապետ: Ճիշտ է՝ մինչև այդ էլ վատ չէին ապրում (Նիկոլը ոնց կարողանում, ում կարողանում՝ քերում էր), բայց դե հիմա լրիվ այլ է. Աննան համաշխարհային էլիտաներին է փորձում ընտեգրվել ու որպեսզի կարողանա բուրգի վերին հատվածում հանգրվանածների հետ ոտք գցել, իրենից արհեստականորեն Լեդի Դի է սարքում՝ թեկուզ Ղռերից:

Աննան չի հասկանում, որ ղռերի կատուն երբեք «պառոդիստի» չի դառնում… Երբ քո երկիրն աղքատության ու նվաստացման խորհրդանիշ է դարձել, իսկ դու փորձում ես օտարների աչքին Վիկտորիա թագուհի երևալ, քեզ ոչ թե հարգելու են կամ ընդունեն՝ յուրային, այլ հետևիցդ ծաղրելու են, թքեն երեսիդ: Ճիշտ է՝ գուցե Աննան այն աստիճանի է հասել,որ 32000 դոլարն իր համար առանձնապս փող չէ, իսկ այդ գնի ժամացույցն էլ ընդամենը մի միջինից ցածր կարգի խաղալիք է, քանզի ոչ թե ասենք մի 15 մլն դոլարանաոց «Patek Philippe» է կրել, այլ՝ ընդամենն ինչ-որ ոսկյա «ժամիկ», բայց դա ոչ մի կերպ չի թեթևացնելու Աննայի սոցիալական պատասխանատվության աստիճանը՝ անկախ այն բանից, թե օբյեկտիվորեն «լեդի» Աննայի սոցիալական պատասխանատվությունն ինչ աստիճանի է հասնում:
Մեհրիբանի սելֆիի ձողը

Երբ Հայաստանը արբանյակ էր տիեզերք ուղարկում, իսկ իշխանություններն էլ դրանից լավ PR մատերիալ էին սարքում՝ վստահեցնելով,որ այն բանեցվելու է նաև հստակ ռազմական-հետախուզական նպատակներով, մասնագետները միաբերան պնդում էին, որ իշխանությունների ոգևորությունն իրականում անտեղին է, ու մեծ հույսեր կապել արբանյակի հետ պետք չէ:

ԲՏԱ փոխնախարար Պողոսյան Ավետն է լրագորողների հետ զրույցում անդրադարձել թեմային ու պատասխանելով լագրողներից մեկի այն հարցին, թե որքանո՞վ է օգնել արբանյակը հայկական կողմին՝ փաստարկված կերպով պատռելու վերջին սահմանային մեծ բախման իրական հեղինակի կեղծ դիմակը, հաջողվե՞լ է, արդյոք, հետախուզական տվյալներ ձեռք բերել դրա օգնությամբ՝ ասել է.«Ես չգիտեմ՝ ով է հայտարարել, որ մենք հետախուզական նպատակով ենք օգտագործելու արբանյակը. մեր տիեզերական գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում…»:

Եթե Պողոսյան Ավետը չգիտի, թե ովքեր են մեծ-մեծ բրդել, հուշենք, որ հանրությանը մոլորության մեջ են գցել և՛ Նիկոլը, և՛ «տագդիգագան» Արծրունը, և՛ ուրիշներ: Պողոսյան Ավետի լավն ուղղակի այն է,որ նա, փաստորեն, ի տարբերություն վերոհիշյալների, միանգամայան անկեղծ է գտնվել ու մարդկանց զուր տեղը չի հուսադրել, հեքիաթներ չի պատմել, կիսատ-պռատ գործառույթներով օժված «սպուտնիկի» տնազը որպես ատոմային ռումբ չի մատուցել:

Մյուս կողմից՝ այստեղ նկատելի է Ավետի վախվորածությունը. արբանյակը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ նրա հայտարարության մեջ նկատվում է ՔՊ-ի հստակ ազդեցությունը: Մի պետության ղեկավարություն, որի կյանքի իմաստն ու քաղցր երազն Իլհամի հետ ադաշություն անելն է, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ արբանյակի հնարավորություններն ուղղել Ադրբեջանի դեմ: Ավելի շուտ այն կուղղեն Հայաստանի, քան թուրքերի դեմ, և դրանում ոչ ոք թող չկասկածի:

Հարց՝ բա է՛լ ո՞ւմ տանձին ա էդ արբանյակը, եթե Հայաստանի համար չպիտի խնդիր լուծի… Մեհրիբանի սելֆիի ձողի պես մի բան է երևի:
Նիկոլականները խուճապի մեջ են

Պարզվում է՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը՝ «Իշխանություն 2»-ը, մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն հանդիսատեսի, կինոմանների մոտ, այլև՝ հատկապես իշխանությունների ու նրանց համակիրների: Բանը հասել է նրան, որ նիկոլականները ֆիլմի պաստառն են սպառանցել այրել, սոցիալական ցանցերում զբաղված են ֆիլմի վարկաբեկմամբ, երազում են ֆիլմի ցուցադրման արգելք սահմանելու մասին, ջանում են հնարավորինս արդյունավետ հակաքարոզչություն իրականցնել՝ ֆիլմի հեղինակներին ներկայացնելով՝ ազգի թշնամիներ և այլն: Կարճ ասած՝ ընկել են լուրջ ցնցումների մեջ ու չգիտեն՝ է՛լ ինչ անեն, որ «Իշխանություն 2»-ը ձախողեն:

Բնական հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների այսօրինակ տագնապն ու կենդանական վախը: Խնդիրն այն է, որ ֆիլմը բացահայտում է ՔՊ-ականների ներքին խոհանոցն ու ի ցույց դնում իշխանությունների իրական էությունը՝ ի դեմս Նիկոլի ներաշխարհի ու անբարո նկրտումների: Ցուցադրել նմանբովանդակ ֆիլմ՝ դրանով ժողովրդական լայն զանգվածների համար բացահայտելով իշխանությունների իրական դեմքն այն էլ մի փուլում, երբ առանց այն էլ նույն այդ իշխանությունների ժողովրդական վարկանիշը հասնում է պատմական մինիմումին, խիստ վտանգավոր է դիտարկվում: Հեղափոխական էյֆորիայի տոտալ չգոյության, հայրենիքի կորստի, մեծաթիվ զոհերի ու նրանց հարազատների հալածման, սոցիալական վատ վիճակի ֆոնին իշխանությունների բարոյական կերպարն ի ցույց դնող ցանկացած երևույթ խիստ ցավագին է ընդունվում Հայաստանը ծնկի բերած ուժի ու դրա մանկլավիկների կողմից՝ զրոյացնելով իշխանական «փիառշիկների» ջանքերն ու խաբեբայությունները:
Պայթյուն է հասունանում

Դատելով ամենայնից՝ տարածաշրջանում լուրջ պայթյուն է հասունանում, որի կիզակետում կարող են հայտնվել Հայաստանն ու Իրանը միաժամանակ:

Բացի այն, որ զգալի կոշտացել է Երևանի ու Բաքվի հռետորաբանությունը (Նիկոլի հայտարարություններին ու թվիթերյան գրառմանն Ադրբեջանի ԱԳՆ-ն է կոշտ պատասխանել)՝ ուղեկցվող թշնամական երկրի կողմից հրահրվող սահմանային լարվածությամբ (ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ թշնամական ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը սահմանի արևելյան հատվածում կիրառել են նաև ականանետեր), Թեհրանում Ադրբեջանի դեսպանն է կանչվել Իրանի ԱԳՆ, ինչին ի պատասխան փոխադարձության սկզբունքով Ադրբեջանում Իրանի դեսպանին են կանչել ԱԳՆ՝ դժգոհություն ու մտահոգություն հայտնելով «հակաադրբեջանական քարոզչության», «զրպարտչական արշավի» և «Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների սպառնալից հռետորաբանության» վերաբերյալ: Միաժամանակ հայտնի է, որ նախօրեին «Զանգեզուրի միջանցքի» մասին կրկին բարբաջող Ալիևն էր թյուրքալեզու ժողովուրդների 9-րդ գագաթնաժաղովի աշխատանքների ժամանակ, ըստ էության, պահանջներ ներկայացրել Իրանին՝ կապված թյուրքալեզու ժողովուրդների աշխարհագրական սփռվածության հետ, ինչը բավական ջերմ արձագանքներ է ստացել հատկապես իսրայելական մամուլում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին ու հայտարարել, որ Ադրբեջան-Իրան հակամարտությունում Վաշինգտոնը սատարում է Բաքվին. Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, ուստի ԱՄՆ-ը կանգնելու է Բաքվի կողքին:

Թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմերի տարածած վերջին հայտարարությունների տրամաբանությունից բխում է, որ ուկրաինական պատերազմը կարող է շուտ չավարտվել. Բայդենը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի այն ժաանակ,երբ ՌԴ-ն զորքերը դուրս բերի Ուկրաինայի ողջ տարածքից, իսկ ռուսներն էլ ասել են՝ քանի դեռ ռուսական բանակի առջև դրված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, պատերազմը կանգ չի առնի՝ չնայած Մոսկվան բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար:Սա նշանակում է, որ Արևմուտքը խնդիր ունի՝ ստիպելու ռուսներին շարժվել իր կանոններով,իսկ որպես հարկադրանքի գործիք կարող է ծառայել Իրանի հետ բազմաշերտ հարաբերություններ սերտացնող Մոսկվայի դեմ երկրորդ ճակատի բացումը (Պատրուշևի վերջին այցը՝ Իրան հուշում է՝ հատկապես որ հարցերում են հատվում երկու երկրների կենսական շահերը տվյալ փուլում):

Կա հստակ ինֆոմացիա այն մասին, որ մինչև դեկտեմբեր Անդրկովկասում մեծ պատերազմի բռնկման շանսերը շատ բարձր են: Ոմանք նույնիսկ կոչ են անում պատրաստվել 44-օրա պատերազմից է՛լ ավելի հուժկու նոր պատերազմին, որն ընբդգրկելու է ոչ միայն Արցախն ու Սյունքը, այլև Նախիջևանը: Կարճ ասած իրադարձությունները սկսել են զարգանալ կայծակնային արագությամբ, ու կարծես բոլոր հիմքերը կան՝ պնդելու,որ նոր պայթյունը միանգաայն իրական կարող է լինել:

Ստացվում է՝ Նիկոլը մի բան գիտեր, երբ իր վերջին ելույթում խոսում էր հնարավոր նոր ցեղասպանության վտանգի մասին՝ հայրենասեր ձևանալով, մինչդեռ փաստն այն է, որ այսօր՝ մեծ պատերզմի նախաշեմին, Հայաստանը բացարձակապես պատրաստ չէ կենաց-մահու կռվին. հետպատերազմյան 2 տարին Նիկոլն ամբողջությամբ մսխեց՝ խաղաղություն քարոզելով:
Թուրքը

Նիկոլի երեկվա ասուլիսը, որ հերթականներից էր, կրկին անգամ դարձավ համազգային խայտառակություն՝ ևս մեկ ավելորդ անգամ ապացուցելով այս իշխանությունների թրքական էությունը. միայն թուրքը կարող է հայաստաի գլխավոր հեռուստաալիքով ադրբեջանական նարատիվներ ջատագովել:

Մասնավորապես՝ լրագրողի հարցին՝ ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, թուրք Նիկոլը (դա նրա իրական ինքնությունն է) Արցախն աներկբայորեն ճանաչել է՝ Ադրբեջանի մաս՝միաժամանակ սեփական տեսակետն արդարացնելու նպատակով որպես իր ճշմարտացիության ապացույց վկայակոչելով աշխարհին ու, ըստ էության, նախկին իշխանություններին. թե՛ աշխարհը, թե՛ նախկինների Հայաստանն աներկբայորեն ընդունել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածք լինելը:

Իհարկե, հիմա անիմաստ է հատ առ հատ փաստարկված կերպով ապացուցել Նիկոլի դատարկաբանությունների այդպիսին լինելը, քանի որ մեկ անգամ չէ, որ միանգամայն կոմպետենտ մարդիկ, մասնագետները կետ առ կետ մերկացրել են Նիկոլի իլհամահոճո քարոզչությունը՝ բացահայտելով նրա ազդեցության գործակալ լինելը, ուղղակի հարց է առաջանում՝ եթե ժողվարչապետը փաստացի Իլհամի փիառշիկն է Հայաստանում, ապա ինչո՞ւ էր Կառավարութան վերջին նիստում «Զորրո» խաղում, իրեն Տերմինատորի տեղը դնում, մի նոր Հալք ձևանում: Պատճառը միանգամայն բացատրելի է. պասերով խաղ է տանում Իլհամի հետ, որ ոչ ոք ոչինչ չկասկածի ապագա դավադրությունների մասին՝ ձեռքի հետ էլ թերևս ձևանալով՝ ռուսական շահերի սպասարկու, որ Պուտինը հերը չանիծի:

Հենց նման պասերով էլ կործանեց Արցախը՝ այժմ արդեն անցնելով Հայաստանին:
Նիկոլի՝ հեռուն գնացող ծրագրերը

Հիշո՞ւմ եք Խաչատրյան Վիգենի մեկնությունը՝ կապված Նիկոլի հայտնի՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարության հետ: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ փորձելով սրբագրել Նիկոլի հայտարարությունը՝ Վիգենը այն սեփական փիլիսոփայության տեսանկյունից էր մեկնաբանել՝ վստահեցնելով, որ Նիկոլի այդ արտահայտությունը կրել է բացառապես ներքաղաքական ենթատեքստ՝ ուղղված լինելով նախկին իշխանություններին: «Նիկոլ Փաշինյանն էլ շատ չի խորանում էդ հարցում»,-վստահեցրել էր կնճռոտված դեմքով լպրծունը:

Եվ ահա ի հեճուկս Վիգենի Նիկոլն է իր վերջին ասուլիսում բացահայտել, թե ով կամ ինչն էր իր «լեզվից քաշել»՝ ադրբեջանական դիվանագիտության «ջրաղացին ջուր լցնելու»: «Ինչու՞ եմ ես այդպես ասել, ասել եմ՝ ելնելով նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրած է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են, և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը բոլոր նախկին իշխանությունների քննադատությանն են արժանանում…»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը՝ եզրակացնելով, որ երկիրը նոր տեսության անհրաժեշտություն ունի:

Փաստորեն՝ Նիկոլը, հակառակ Վիգենի «կռուտիտ»-քծնանքի, շատ էլ լավ «խորացել է»՝ միաժամանակ բացահայտելով, որ այդպես է հայտարարել՝ տպավորված լինելով Անկախության հռչակագրից, ու խորքային առումով ներքաղաքական ենթատեքստ այդ հայտարարությունը չի կրել:

Մյուս կողմից՝ լրջագույն հարցեր են առաջ գալիս՝ ուղղված Նիկոլին՝ կապված թե՛ նախկին իշխանություններին ուղղված անհիմն քննադատության, թե՛ նոր տեսության անհրաժեշտության մասին նրա հայտնած մտքերի հետ:

Նախ՝ հարց է առաջանում՝ եթե նախկին իշխանությունները ոտնահարում էին Անկախության հռչակագրում տեղ գտած դրույթը, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նրանց փոխարեն այժմ Նիկոլն է Արցախը զոռով Ադրբեջանի տարածք սարքում: Նախկին իշխանությունների պայքարի ողջ իմաստն ու նպատակը Անկախության հռչակագրի մատնանշված դրութը գործնականում կյանքի կոչելն էր, որի համար էլ տասնամյակներ ի վեր պայքարել էր հայ դիվանագիտությունը, որի ուենցած ձեռքբերումները մի հարվածով ի չիք սարքեց Վիգենի հովանավորը:

Մյուս կողմից՝ խիստ չարագույժ է հնչում Նիկոլի այն տեսակետը, թե իբր երկիրը նոր տեսության անհրաժեշտություն ունի. վա՜յ այն երկրին, որի տեսությունը պետք է մշակի Նիկոլը: Սա հիմա էլ ակնհայտորեն նպատակադրվել է Հայաստանում օրենքի ուժ տալ իր դավաճանությանը և բոլոր պետական ու պաշտոնական փաստաթղթերից ջնջել Արցախի վերաբերյալ բոլոր տեսակի հիշատակումները՝ Հայաստանը դարձնելով ագրեսոր, հիմք տալով՝ Հայաստանը գցելու միջազգային դատարանների դռներն ու Ադրբեջանին անհատակ միլիարդներ վճարելու, իսկ անկարողության դեպքում փակվել «բնամթերքով»՝ ասենք Զանգեզուրով:

Հեռուն է մտածում Նիկոլը, շատ հեռուն…
Նիկոլի միակը

Իլհամի թասիբն ի լուր աշխարհի պաշտպանելուն զուգահեռ Նիկոլն իր ասուլիսում կանգնել է նաև ՔՊ-ական Հովակիմյան Վահագի թասիբին՝ նրան իր անփոխարինելին հռչակելով: Նիկոլը սեփական թիմից թերուս Վահագին ԿԸՀ «տիրակալ» կարգելու վերաբերյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ, իր խոսքերով, Վահագն իր ողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար, և նա մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ում կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային: Նիկոլը միաժամանակ հռետորական հարց է բարձրացրել՝ ո՞ւմ ընտրեինք՝ պնդելով, որ Վահագին ընտրելու հիմք է դարձել վերջինիս՝ 1996-ից ի վեր մղած պայքարը՝ հանուն արդար ընտությունների:

Սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխող ուժի պատգամավորն արհեստականորեն վերածվել է ԿԸՀ նախագահի, և այս հանգամանքը, փաստորեն, Նիկոլը ոչ միայն հակաժողովրդավարական դրսևորում չի համարում, այլև պարծենում է սեփական ՔՊ-ով ու հայտարարում, որ աշխարհում իրենք միակ ուժն են, որ ընդունակ են՝ արդար ընտրություններ անցկացնելու:

Նիկոլի փաստարկները բացարձակ չեն դիմանում որևիցե քննադատության, քանի որ Վահագի մութ անցյալը, որով պարծեցել է Նիկոլը, բնավ չի երաշխավորում, որ այս դեպքում նույնպես ՔՊ-ականը կգտնվի նույնքան սկզբունքային, որքան՝ նախկին իշխանությունների լեգիտիմության հարցը կասկածի տակ առնելու դեպքում: Վահագին ԿԸՀ նախագահ կարգելու ամբողջ նպատակը բոլոր տեսակի ընտրություններին ցանկալի տոկոսներ գրանցելն է՝ այն հստակ գիտակցմամբ, որ հայաստանյան ընտրություններում հաղթում է ոչ թե այն ուժը, որն օբյեկտիվորեն ամենաշատ քվեներն է ստանում, այլ՝ այն, ում օգտին հաշվում են ձայները՝ խփելով ցանկալի տոկոսը: Եվ քանի որ Նիկոլի համար վերարտադրվելը կենաց-մահու հարց է, ուստի նույնքան կենաց-մահու հարց է դառնում հաշվողի կամ նկարչի անձի ով լինելու խնդիրը:

Նիկոլը վերացրել է հակակշիռների ինստիտուտը Հայաստանում՝ ձեռնամուխ լինելով կարգերի ու բարքերի այլասերմանը:
Նիկոլը դավե՞ր է նյութում Սուրիկի դեմ

Մամուլը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, որ Նիկոլի թիրախում է հայտնվել Պապիկյան Սուրիկը, որին սորոսականների թևից որևէ մեկով փոխարինելու ծրագրեր ունի Նիկոլը. նրան դուր չի եկել կուսակցության ներսում Սուրիկի հեղինակության աճն ու այն խոսակցությունները, որ իրեն կարող են փոխարինել երեկվա լակոտով:

Ինչպես հայտնի է, ՔՊ վարչության խայտառակ ընտրությունները, ավելի ճիշտ՝ դրանց ընթացքում արձանագրված ճչացող խախտումները, որոնք ամեն կերպ կոծկելու փորձեր էին անում Նիկոլի թիմակիցները, բացի Դավոյան Արփոյի անվան հետ կապվելուց, կապվում էին նաև Պապիկյան Սուրիկի անվան հետ: Հնարավո՞ր է, արդյոք, որ աղմկահարույց ընտրություններն իրականում Նիկոլի պրիվատ խաղի հետևանք լինեն՝ ուղղված Պապիկյան Սուրիկի անձի հետագա վարկաբեկմանը՝ սորոսական Դավոյան Արփոյի մասնակցությամբ: Բնավ բացառված չէ՝ նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ ՔՊ-ում առանց Նիկոլի «ճանճը չի տզզում»: Ընդ որում՝ բացառված չէ, որ սորոսականների ու Նիկոլի դաշինքը թաքուն պահելու նպատակով է, որ ընտրվել է թրքասորոսական Դավոյան Արփոյի անձը՝ հենց նրան հռչակելով՝ կատարվածի հիմնական մեղավոր՝ որպես հեռակա թիրախ ունենալով, սակայն, բանակի հերն անիծող Սուրիկին:

Նիկոլից ամեն ինչ սպասելի է՝ նկատի ունենալով թե՛ նրա էությունը, թե՛ աթոռի հանդեպ ունեցած պաշտամունքը. «կուտի» ցանկացածին՝լավ ու վատ չանելով, միայն թե պահպանի աթոռը:
Պապիկյան Սուրիկն իր «էշն է քշում»

Լրագրողները Պապիկյան Սուրիկից հետարքրվել են՝ արդյոք հնարավո՞ր է նախագիծ մշակեն և ծառայությունից ազատեն այն զինծառայողներին, որոնք բազմաթիվ հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներով գերությունից վերադառնալուց հետո կրկին մեկնում են ծառայության, ինչին ի պատասխան Սուրիկը ժխտողական արձագանք է շպրտել՝ «ավետելով», որ երբ բարեփոխումների ամբողջ փաթեթն ավարտվի, ինքն ասուլիս կտա՝ նկատի ունենալով «Զինվորական ծառայության» վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու նախագիծը:

Որքանո՞վ է բարոյական կամ մարդասիրական այն երևույթը, երբ ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորներին կրկին ուղարկում են բանակ՝ նկատի ունենալով թե՛ այդ զինվորի բարոյահոգեբականական վիճակը, թե՛ խոշտանգվածությունը, թե ՕԳԳ-ն ու թե է՛լ ինչ ասես: Ի դեպ՝ հարցը ոչ միայն մարդասիրության տիրույթում է, այլև, ինչու ոչ, ազգային անվտանգության, որին առնչվող ռիսկերի մասին չեն կարող տեղյակ չլինել հատկապես ԱԱԾ-ի աշխատակիցները: Ասել կուզի՝ սա մի հարց է, որը պետք է լրջագույնս վերլուծվի, ու խնդրին ցուցաբեվող վերաբերմունքը փոխվի, ինչին, սակայն, կարծես այնքան էլ հակված չէ Պապիկյան Սուրիկը:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ կապված Սուրիկի ասուլիսի հետ, որը, փաստորեն, տեղի է ունենալու միայն պոստ ֆակտում: Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, ասուլիս տար հիմա, քան թե միայն այն ժամանակ,երբ բանը բանից անցած կլինի:Իհարկե ճիշտ կլիներ, ուղղակի խնդիրն այն է, որ սրանք մի ծայրում են, ճշմարտությունը՝ հակառակում:
«Վիճակագիրը»

«Ֆեյսբուքից» «Թվիթեր» չված Նիկոլը վերջին գրառմամբ արձանագրել է, թե ինչպես է Ադրբեջանը, որ Արցախի հայերին իր քաղաքացիներն է կոչում, կրակում նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գրանցվել է սպանության փորձի 54 դեպք, սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա է ադրբեջանական կողմի՝ «ԼՂ հարցը լուծված է» նարատիվի կյանքի կոչումը»,-հայտնել է «վիճակագիր» Նիկոլը:

Նիկոլը, իհարկե, արձանագրել է ճշմարտությունը, ուղղակի հարցն այն է , թե բացի որոշակի վիճակագրություն ներկայացնելուց, է՛լ ի՞նչ գործառույթ ունի նա, եթե հաշվի ենք առնում այն պարզ ճշմարտությունը, որ ոչ ոք նրան ու նրա ահազանգերը վաղուց բանի տեղ չի դնում:

Ենթադրենք՝ Ադրբեջանը մտավ ու ցեղասպանեց արցախահայությանը, էլի Նիկոլը վիճակագրությո՞ւն է հրապարակելու՝ մուննաթ գալով օտարների վրա, թե՞ վերջապես քրտնած հետույքը շարժելու է՝ կյանքի նշաններ ցույց տալով:

Նիկոլը, իհարկե, պարզ մտքով չէ, որ գրել է իր թվիթերյան ուղերձը. նրա համար սա շատ լավ առիթ է՝ արձանագրելու այն իրողությունը, որ ռուս խաղաղախահների ազդեցիկությունը նվազում է, ու թուրքերը նրանց է՛լ բանի տեղ չեն դնում: Իհարկե, Նիկոլը ռուսների մոտ կարող է ձևացնել, որ շատ անհանգստացած է այդ հանգամանքով ու նույնիսկ իր այս գրառումը ի օգուտ խաղաղապահների առաքելության շարունակականության մեկնաբանել, սակայն պետք է միամիտ մեկը լինել՝ հավատալու Նիկոլի անկեղծությանը:

Հարց՝ ի՞նչ է իր կողմից անում Հայաստանը՝ սանձելու ազերիների ախորժակն ու լկտիությունը: Ոչինչ, դեռ մի բան էլ Նիկոլը սեփական անատամ կեցվածքով ոգևորում է մերձկասպյան թաթարներին՝ ոչնչացնելու հայությանը՝ Իլհամի հետ «պինգպոնգ խաղալով»:
Թուրքիան Հայաստանի դեմ հարձակման հո՞ղ է նախապատրաստում

Միրզոյան Արոյի հայտնած ցավակցություններին ի պատասխան Չավուշօղլուն շտապել է շնորհակալություն հայտնել իր պաշտոնակցին, ինչը կարելի է գնահատել որպես բարեկրթության ու նույնիսկ բարեկամության ժեստ, որ, սակայն, չափազանց խաբուսիկ կարող է լինել Թուրքիայում այս օրերին ահագնացող հակահայկական քարոզչության ֆոնին:

Խնդիրն այն է, որ թուրքական մի շարք աղբյուրներ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակ են հռչակել հայկական ԱՍԱԼԱ-ին՝ մեղադրելով քրդերի հետ համագործակցության համար, ինչը, իհարկե, որևիցե հիմնավորում չունեցող, լկտի քարոզչական հնարք է՝ հեռուն գնացող նպատակներով. բացի այն, որ Թուրքիայում է՛լ ավելի են բորբոքվելու հակահայ տրամադրությունները, որոնք ներկա պահին առանց այն էլ բավական զգալի են, թուրքերը կարող են նմանօրինակ զրպարտանքներն օգտագործել՝ ռազմաքաղաքական խնդիրներ լուծելու, Հայաստանի վրա հարձակվելու անձամբ կամ միջնորդավորված՝ ասենք նույն Ադրբեջանի միջոցով: Դրա փորձը կա, ու նույն փորձը հուշում է, որ Թուրքիային ոչ ոք չի կարողանալու հակազդել:

Ու չնայած այս ամենին, չնայած Թուրքիայում հատկապես 2020-ի արցախյան պատերազմից հետո բորբոքված հակահայկական տրամադրույուններին, որոնց մասին վկայում են թուրքագետները, Հայաստանի իշխանությունները շարունակում են թրքասիրութան քարոզ տանել ու ամեն քայլի թութակի պես կրկնել, թե իբր Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակագին, պատրաստ է թուրքերի ոտքի տակ միջանցք դառնալ՝ օգնելու Իլհամին՝ ամենակարճ ճանապահով Էրդողանի հետ կապվելու՝ չհաշվարկելով, որ ցանկացած պահի ՀՀ սուվերեն տարածքում նույն թուրքերը կարող են սարքած տեռոր կազմակերպել, ասենք ազերիներ տեղափոխող մի ավտոբուս պայթեցնել ու դրա համար «քրդերի հետ համագործակցող» հայերին մեղադրելմ զորք մտցնել՝ Հայաստանի սուվերեն տարածքում ստեղծելով բուֆերային գոտի:

Չնայած ինչ են անում բանակի ներուժը,եթե Երևանում ունեն սեփական քաղաքական բուֆերը՝ ի դեմս ՔՊ-ի…
Խաչատրյան Արմենի մուննաթը

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը խոստովանել է, որ մարտական գործողություններին կամավորներին ընդգրկելը ծայրահեղ անհրաժեշտություն է դարձել, ինչը լավ օրից չէ: «Կառավարության որոշման համաձայն՝ նրանք վարձատրվում են, թեև կամավորությունը և վարձատրությունն իրար հակասող սկզբունքներ են։ Եթե մարդն ասում է՝ ես կամավոր եմ և գնում եմ հայրենիքին ծառայելու, չպետք է ակնկալի վարձատրություն, բայց պետությունը գնացել է դրան և վարձատրում է»,-հայտարարել է ՔՊ-ականը:

Այն, որ բանակի վիճակն իսկապես օրհասական է, իսկ Պապիկյան Սուրիկն այս ողջ ընթացքում փաստացի զբաղված է եղել ՊՆ շենքի պատերին թիթեռ նկարելով, փաստ է. Հայաստանն իրեն հատկացված հետպատերազմյան 2 տարին ուղղակի մսխել է, ինչպես և մսխեց նախապատերազմական երկու տարին, երբ գալով իշխանության՝ սրանք անմիջապես ¼-ով կրճատեցին ռազմական ծախսերն ու կլուբնիկախեղդ արեցին բանակը՝ դրանից իրենց համար PR մատերալ սարքելով:

Հիմա Խաչատրյան Արմենն էլի փորձել է սեփական թիմին փիառել այն հիմքով, թե իբր Նիկոլն այնպիսի պետություն է կառուցել, որ նույնիսկ կամավորալաններին վարձատրում են: Որ կամավորներին վարձատրում են, իհարկե, վատ չէ, քանի որ դա հավելյալ շահագրգռվածություն է ստեղծում, բայց հարցը վարձատրելով փակել-ավարտել չի ստացվի. այսօր 44-օրյա պատերազմի կամավորականները տառացիորեն անտերության են մատնված պետության կողմից ու ոչ մի օգնություն չեն ստանում: Օժանդակություն չեն ստանում նաև նրանք, որոնք պատերազմում կորցրել են իրենց առողջությունն ու հաշմանդամ դարձել: Մարդիկ, իրենց կյանքն ու առողջությունը դնելով Նիկոլի կողմից կազմաքանդված պետության համար, այսօր ձեռնունայն են մնացել՝ ստիպված լինելով ինքնուրույնաբար հոգալ իրենց կենսական խնդիրները: Խնդիրը զգալի է հատկապես սոցիալապաս վատ պայմաններում ապրող կամավորականների դեպքում, երբ կարիք է զգացվում բժշկական օժանդակության կամ վիրահատության, որ մարդիկ ոտքի կանգնեն, կարողանան ընտանք կերակրել, բայց այդ օժանդակությունն այդպես էլ չի տրվում՝ կամավորական լինելու պատճառաբանությամբ:

Հայրենասիրությունը՝ հայրենասիրություն, բայց սերը երկկողմանի է լինում, բայց հաստատ ոչ այս դեպքում. Նիկոլը միայն ինքն իրեն է սիրում…