«Պուպուլիկի» գաղտնիքը
Լրագրողների հետ ճեպազրույցում «Պուպուլիկ» մականվամբ հայտնի Պետրոսյան Ռոմանոսը լրագրողների հարցին՝ արդյոք ուսումնասիրվե՞լ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ կապված գնումների գործընթացը, պատասխանել է. «Այն բոլոր գնումները, որում տվյալ սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչև օրս որևէ խտրական չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ Ուսումնասիրել ենք և՛ գնման հրավերը, և՛ ներկայացված փաթեթները, և՛ մրցույթի պայմանները։ Մեր լիազորություններով իրականացված վերահսկողական գործընթացներով խախտւմներ չենք արձանագրել»։
Թե որքանով է օբյեկտիվ մանկական առնանդամի հետ ասոցացվող սույն ՔՊ-ականի հայտարարությունը, իհարկե, չափազանց դժվար է ասել: Իրականությունն այն է, որ կարճ ժամանակահատվածում թրփոշացած Ալենի եղբայրն այսօր արդեն դարձել է հայ օլիգարխների նոր սերնդի մի այնպիսի ներկայացուցիչ, որն իր կենսագրութամբ հիմնովին հերքում է հեղափոխական բոլոր լոզունգների իսկությունը: Չլիներ Ալենը, ո՞ւր էր լինելու նրա եղբայրը, որն ասֆալտի գործը հասցրեց գրպանել ու դրանից գերշահույթներ ստանալ հատկապես այն բանից հետո, երբ կարյերային առաջընթաց ապրեց Պապիկյան Սուրիկը:
Մեծ է հավանականությունը, որ Նիկոլի «Պուպուլիկի» հավաստիացումները շատ հեռու են իրականությունից. դժվար թե վերադասին կերակրող Ալենի եղբորը թալանի մեջ բռնացնելը կարող է բխել «պետության» շահերից, քանի որ այդ դեպքում հարց է ծագելու, թե ո՞ւմ իմացությամբ կամ թողտվությամբ է ատկատներ արել Սիմոնյան Ալենի նույնքան Սիմոնյան եղբայրը, ինչն էլ իր հերթին կարող է ծնել արդեն քաղաքական բնույթի հարցեր՝ ևս մեկ անգամ պատռելով Նիկոլի կոռումպացված դեմքը՝ հազար ու մի դիմակի տակ թաքցված:

Նեղացկոտ Գագոն
ՔՊ-ական որոշ վայ դեմքերի մոտ Լուկաշենկոյի ու Զասի միջև հայտնի երկխոսության ընթացքում առաջինիս հնչեցրած որոշ մտքեր նստվածք են թողել՝ ոմանց մոտ բորբոքելով «հայրենասիրական» զգացմունքներ:
Մասնավորապես՝ Մելքոնյան Գագոն է մեկնաբանել Լուկաշենկոյի վարքն ու խոսքերը՝ նեղացկոտ հայացքով բողոքելով Լուկաշենկոյի հայտնած այն մտքից, թե մի սարն ի՞նչ է, որ դրա համար պատերազմ են անում:
Գագոն, որ Լուկաշենկոյի խոսքերը հռչակել է՝ ՀԱՊԿ-ի պաշտոնական տեսակետ, Բելառուսի ոչ հայասեր նախագահի հաշվով այնքան էլ արդարացի չէ: Բանն այն է, որ Լուկաշենկոն խոշոր հաշվով երկրորդել էր Նիկոլին. բոլորս ենք հիշում՝ ինչպես էր Նիկոլը ժամանակին համոզում, որ ձյունապատ գագաթով սարի կամ ինչ-որ սարերի, նույնիսկ Սև լճի համար չարժե պատերազմ սկսել, դեմ ելնել թուրքին՝իր տեսակետը հիմնավոր դարձնելու համար փաստացի ջանալով հիմնավորել ադրբեջանական քարոզչական թեզերը ասենք Չայզամիի ու Էյվազլիի մասին: Այդ հետո պետք է պարզվեր,որ բնության մեջ նման բնակավայրեր գոյություն չունեն:
Արտաքին աշխարհը Հայաստանի խնդիրներին արձագանքում է՝ ելնելով նախևառաջ ՀՀ իշխանությունների վարքագծից: Նիկոլի խայտառակ ճղճղոցները լսվում են ոչ միայն այստեղ, այլև հատկապես դրսում, ինչն էլ թշնամիներին ու բարեկամներին (գոնե ֆորմալ) տալիս է շատ լավ հիմք ու առիթ՝ Հայաստանի շահերը հարմար պահին ոտնահարելու, իսկ Լուկաշենկոյի պարագան ասվածի դասկաան օրինակ է պարզապեզ:

Նիկոլը մերժո՞ւմ է Իրանին
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների թեմայով, Թեհրանից Երևանին հղված մեսիջնմերի վերաբերյալ՝ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը հայտարարել է, թե իբր Հայաստանն այնպիսի արտաքին քաղաքակնություն է վարում, որ հաջողվում է խուսափել աշխարհաքաղաքական բևեռների կամ ուժային կենտրոնների բախման թատերաբեմ դառնալուց: Ըստ սույն ՔՊ-ականի՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի միջև Երևանն այպիսի դիվանագիտական գիծ է տանում, որ հաջողվում է նույնիսկ շահերի համադրում, այլ ոչ թե հակադրում ապահովել: Ընդ որում՝ որպես ասվածի ապացույց ՔՊ-ական Արթուրը մատնանշել է Սոչիի եռակողմ հանդիպումը, որին հաջորդած հայտարարության դրույթները, ըստ նրա, իբր բխում են պրահայան հանդիպման տրամաբանությունից:
Հովհաննիսյան Արթուրն ակնհայտորեն խեղաթյուրել է մեր շուրջ ձևավորված գեոպոլիտիկ պատկերը՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե Նիկոլի «կոմպլեմենտարիզմը» իբր սպասարկում է ոչ թե օտարների, այլ Հայաստանի ազգային շահերը: Իսկ թե ինչ է ասել «Նիկոլի կոմպլեմենտարիզմ», պարզ է. Նիկոլը հերթով բավարարում է օտարներին նրանց իսկ նախընտրած ստիլով՝ հաճախ տալով խոստումներ, որոնց տակից դուրս գալ չի կարող: Սրա հետևանքով այսօր Հայաստանը դարձել է գեոպոլիտիկ բախման թատերաբեմ, որտեղ ներկա են բոլորը՝բացի Հայաստանից:
Ինչ վերաբերում է Սոչիի հայտարարությանն ու Պրահայում կայացած հանդիպումներին, ապա առնվազը պետք է ոչ ադեկվատ մեկը լինել՝ չտեսնելու, որ Սոչիում կայացածի իմաստը Պրահայում տեղի ունեցածի «ջրումն էր». Պրահայում ռուսներին թողել էին պրոցեսից դուրս, Սոչիում ռուսները էլի մտան պրոցեսի մեջ: Եթե երկու հսկաների միջև տեղի է ունենում գլոբալ շահերի բախում, ապա Նիկոլն այդ ո՞վ դարձավ, որ կարողանա կոնկրետ Հայաստանում դրանք ներդաշնակցենել: Եթե ներդաշնակվեին այդ շահերը, Մինսկի խումբը կգործեր այսօր, Նիկոլն էլ որբի գլուխ չէր դառնա…
Մյուս կողմից՝ ՔՊ-ականի խոսքում նկատվում է որոշակի արձագանք՝ Իրանից ուղղված ուղերձին՝ թեկուզ ոչ ուղղակի կերպով. նրա խոսքի տրամաբանությունից բխում է, որ Նիկոլը չի պատրաստվում հետևություններ անել Ռաիսիի ակնարկներից, և այսուհետ ևս Հայաստանում ներկա են լինելու ոչ միայն երրրորդ, այլև չորրոդ, հինգերորդ, վեցերորղ և այլ ուժեր, բոլորը՝ բացի Հայաստանից, իսկ թե դրա արդյունքում ինչ կլինի հետո, ՔՊ-ի համար ընդհանրապես միևնույնն է:

Գռզոն դեբոշ է սարքել
ԱԺ–ում բյուջետային քննարկումների ժամանակ ուշագրավ տեսարանի են ականատես դարձել ներկաները. կատաղած Գռզոն թռել է Քերոբյան Վահանի դեմքին՝ մտնելով նրա հետ լեզվակռվի մեջ. բողոքել է Քերոբյան Վահանի անորոշ պատասպաններից՝ իր կողմից հնչեցված հարցերին՝ նկատելով, որ շատ պաշտոնյաներ այս կամ այն հարցի վերաբերյալ թվեր են ասում, ժամեկտներ, ծավալներ, իսկ սա` ոչ: «Ինձ համար հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ»,-շպրտել է Լարսում ստեղծված իրավիճակից անհանգստացած Գռզոն՝ իր խոսքի հաջորդ հատվածում ստորացնելով տնտեսական աշխուժության հարցում նախարարության ունեցած դերը:
Գռզոն բախվել է Նիկոլի կադրային քաղաքականության մութ կողմին. երբ էկոնոմիկայի նախարար է նշանակվում Վահանի պես ալկաշ մեկն այն դեպքում, երբ տվյալ նախարարության դերը տնտեսության զարգացման հարցում խիստ էական է, պատկերն էլ այս պետք է լինի:
Բայց, իհարկե, պետք է միամիտ մեկը լինել՝ կարծելու, թե Գռզոյին բարկացրել է հենց վերոհիշյալ հանգամանքը կամ այն մտավախությունը, որ պետական կարևորագույն օղակի ղեկին անադեկվատ մեկի գտնվելով պետությունը կարող է տուժել. Գռզոյին իր գործերից բացի այլ թեմա առհասարակ չի հետաքրքրում, ուստի ենթադելի է, որ Քերոբյան Վահանի տուպոյությունը այլևս սկսել է խփել միլիարդատիրոջ գրպանին: Գռզոն երևի ուզում է կոնկրետ թվեր՝ կոնկրետ ոլորտների մասին, կոնկրետ վիճակագրություն՝ իրեն հուզող հարցերին առռնչվող, որ հասկանա՝ ինչն է պետք յուրացնել, ինչը՝ ոչ: Մինչդեռ ռուսական խմիչքի շշի հետ «ամուսնացած» Վահանը չի կարողանում լիարժեքորեն ներկայացնել պատկերը՝ ակամա դառնալով Գզռոյի թշնամին:
Հետաքրքիր է՝ արդյոք թեման այսքանով կփակվի՞, թե՞ Գռզոն կգա հախից Վահանի:

Քերոբյան Վահանը մատնել է Նիկոլին
Մինչ Նիկոլը, վիճակագրի փոշին վրան, հանրությանը փորձում է ապացուցել, որ ինչ-որ բանի, այնուամենյանիվ, ընդունակ է՝ Հայաստանը հռչակելով տնտեսական բումի երկիր, Քերոբյան Վահանն է անկեղծացել ու Նիկոլին մատնել:
Ի մասնավորի՝ լրագրողների հետ ԱԺ-ում ունեցած ճեպազրույցում պնդելով, որ 50 000-ով ավելացրել են աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 000 ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա՝ փափաշակալած աչքերով Վահանը չի բացառել, որ տարեվերջին կարող ենք ականատես դառնալ ավելի բարձր աղքատության ցուցանիշի. այն բարձր գնաճը, որը կա ամբողջ աշխարհում և Հայաստանում, կարող է հանգեցնել աղքատների թվի աճին:
Փաստորեն՝ հանրությանը ավելի քան 14%-անոց տնտեսական աճի մասին ասքերով կերակրող Կառավարության կարևոր պաշտոնյաներից մեկը պայթեցրել է Նիկոլի փուչիկը:
Նիկոլը մոտավորապես ասում է հետևյալը՝ չնայած Արցախը մաղբուն ենք արել, Հայաստանն էլ՝ դրել դեպի կործանում տանող ռեյսերին, սակայն դրա փոխարեն իշխանությունները տնտեսություն են զարգացրել՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը: Նիկոլն իր նմանատիպ լոլոներով շարունակաբար կերակրում է հանրությանը՝ մեղմելու հայրենիքի կորստից առաջ եկած ցավը կամ Հայաստանի կորստյան վտանգից բխող անհանգստությունը:
Հիմա Քերոբյան Վահանը, փաստորեն, հայտարարում է, որ Նիկոլը խաբում է. չնայած տնտեսական բումին՝ մեծ է հավանականությունը, որ այդ բումը ոչ ոք չի զգալու՝ բացի ասենք Աննայի սրտի օլիգարխներից, քանի որ գնաճն ուղղակի հսկայական է ու, ըստ էության, հայտնի էլ չէ, երբ է այն ավարտվելու:
Հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք տնտեսական բումը, եթե այն առհասարակ կա, եթե մարդիկ շարունակելու են աղքատանալ: Եթե աշխատատեղերն ավելացել են տասնյակ հազարներով, ապա ի՞նչ աշխատատեղեր են դրանք, ի՞նչ որակի, եթե չպետք է լուծեն գերխնդիրը՝ աղքատության կրճատման կամ գոնե կառավարելիության հարցը:
Ոչ մի բում էլ իրականում չկա, իսկ Նիկոլը շարունակում է խաբել հանրությանը՝ կերակրելով մարդկանց իր կեղծիքներով:

Պապիկյան Սուրիկի թիկնապահները հարձակվել են լրագրողների վրա
Օրերս հայր դարձած Պապիկյան Սուրիկի թիկնապահները ԱԺ-ում շեֆին հարց հղած լրագրողին հրմշտել են, հրել, ինչին ի պատասխան Սուրոն հանգստության կոչ է հղել՝ իրեն ուղղված հարցերին այդպես էլ չտալով պատասխան: Մի հարցն առնչվում էր 50 հայկական դիրքի կորստի մասին տեղեկություններին, մյուսն էլ՝ զոհերի ու անհետ կորածների վերջնական թվի հրապարակման ժամկետներին:
Սուրոն ոչ միայն սակավախոս է, այլև, փաստորեն, բավական ագրեսիվ, ինչը չի կարող որոշ հետևությունների առիթ չտալ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ագրեսիվացել նորաթուխ պապան, տղա էր սպասում, աղջիկ ծնվե՞ց, թե՞ «շան գլուխն այլ տեղ է թաղված»:
Բանն այն է, որ տարածաշրջանում կրքերը հետզհետե է՛լ ավելի են սկսում եռալ, ինչը ստիպում է հանրությանը բանակին ուղղված սեփական հայացքը սրել՝ հասկանալու նոր պատերազմի դեպքում գլխներիս գալիքը: Սուրիկը, որ բանակը քանդելու, այն կազմալուծելու առաքելությամբ է դարձել նախարար՝վատնելով հետպատերազմյան թանկ ժամանակահատվածը, փաստորեն, այժմ ստիպված է հաշիվ տալ, բայց ինչպե՞ս տա, եթե չունի ստեղծված իրավիճակի համոզիչ բացատրությունը, ու չի կարող ասել, թե ինչպես է ստացվում, որ մի քանի ժամվա ընթացքում թուրքը տասնյակ նոր դիրքեր է գրավում: Ի՞նչ ցածր աստիճանի պետք է հասցրած լինես բանակդ, որ խիստ կարճ ժամանամիջոցում նման կորուստներ ու զոհեր արձանագրես, վերջում էլ անհայտ թողես զոհերի անունները:
Մյուս կողմից՝ միայն ներքին ճնշումը չէ, որ նյարդայնացնում է Սուրիկին. Հայաստանի որոշ գործընկերներ նույնպես չեն ցանկանում Հայաստանը տեսնել պարտված, ու նույնիսկ բանը հասել է նրան, որ Նիկոլին սկսել են պարտադրել սթափվել՝ ելնելով, բնականբար, սեփական շահերից:
Ահա այստեղ է, որ սուրիկների գործը բարդանում է, գաղտնի միսիան՝ տապալվում:
Տո պապա դառնալու սի՞րտ են թողնում…

«Կանեփագործ» Տիկոն
Ավինյան Տիկոն, որը հրաժարվել է մեկնաբանել, մասնավորապես, արտադրական կանեփի բիզնեսում իր մերձավորների ներգրավվածության փաստն ու հայտարարել, որ նմանօրինակ հարցադրումները կրում են քաղաքական ենթատեքստ, միաժամանակ վստահեցրել է, որ երբեք պետական լծակներ չի կիրառել ու չի կիրառում՝ «կանաչ լույս վառելու» իր մերձավորների բիզնեսների առաջընթացին նպաստելու:
Ավինյան Տիկոն, որը պատրաստվում է, փաստորեն, Հայաստանի թիվ մեկ բառիգը դառնալ՝երկրի ցանքատարածությունների մի զգալի մասը դարձնելով թմրանյութի հումքի աճեցման վայր, միակը չէ, իհարկե, որ նման պնդումներով է հանդես գալիս. բոլոր ՔՊ-ականներն էլ պնդում են, որ աշխարհի ամենաանաչառն են, եթե անգամ սպանեն էլ, իրենք չեն չարաշահի իրենց պաշտոնեական դիրքը:Օրինակ՝ժամանակին նույն Նիկոլը կոչ էր անում՝ իր վրա կեղտ գտնելու դեպքում կախաղան հանել հրապարակում:
Հարց է ծագում՝ այդ ինպե՞ս է լինում, որ նորաթուխ պաշտոնյաների մտերիմների մոտ բիզնես տաղանդը սկսում է առանձնահատուկ դրսևորվել միան այն դեպքում, երբ մտերիմները պետական լծակ են ձեռք բերում՝ մեծ, թե փոքր: Ինչո՞ւ չեն հարստանում, օլիգարխ չեն դառնում նրանք, ովքեր ոչ մի կապ չունեն իշխանությունների հետ, ովքեր ուղղակի անհատ ձեռներեցներ են, մասնավոր դեմքեր:
Իսկ իրականությունն այն է, որ իշխանություններին մոտ կանգնած ոչ մեկն էլ առանձնահատուկ բիզնես տաղանդներ չունի, ուղղակի կարողացել են կապեր ստեղծել ու շնորհիվ իրենց կապեի առաջ շարժվել, և այս իմաստով ՔՊ-ականնեի իշխանության օրոք պատկերը շատ ավելի վատ է, քան որևիցե այլ իշխանության օրոք նախկինում:
Ովքեր են Ավինյան Տիկոյի մտերիմներն առանց քաղաքապետացուի, զրո…

Գռզոն վախենալու բան չունի
Հոկտեբերի 3-ին հարևան Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օլիգարխների վերաբերյալ օրինագծին, որով սահմանվում է «օլիգարխ» հասկացությունը՝ նմաններին արգելելով հասարակական-քաղաքական կյանքին մասնակցություն ունենալ: Ըստ այդմ՝ որպես օլիգարխ են որակավորվում նրանք, ովքեր մասնակցում են երկրի քաղաքական կյանքին, նկատելի ազդեցություն են գործում զանգվածային լրատվամիջոցների վրա կամ դրանց սեփականատերն են, ինչպես նաև վերջին տարվա ընթացքում առաջատար դիրք են զբաղեցրել որևէ տնտեսական ճյուղում: Վրացի օրենսդիրները մտադիր են օրենքի ուժով արգելել նման մարդկանց ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին, հանրահավաքները, ինչպես նաև մասնակցել մասնավորեցմանը: Կարճ ասած՝ վրացիները ցանկանում են օլիգարխների «օդերը փակել»:
Կարելի՞ է, արդյոք, երազել, որ Հայաստանում նույնպես նման նախագիծ կարող է ընդունվել: Երբե՛ք չերազեք, որ նաև հակաօլիգախիկ լոզունգների շնորհիվ իշխանություն զավթած Նիկոլը գնա նման քայլի. նախ՝ Գռզոն մեռած չէ, երկրորդ՝ Նիկոլն իր ընտրողների վրա ուղղակի թքած ունի:
Այն, որ նման օրենքի կարիք Հայստանն իսկապես զգում է, կասկածից վեր է. գռզոների ու մյուսների ձեռքը Հայաստանը վաղուց է կրակն ընկել, ու երբ մարդիկ 2018-ին Նիկոլ էին ընտրում, հոգու խորքում փափագում էին, որ Նիկոլն իրենց կազատի օլիգարխապետությունից: Բայց ստացվեց այնպես, որ իշխանափոխությունից հետո նույն այդ օլիգարխները, իսկ ավելի կոնկրետ՝ Գռզոն ու նրա կլանը շատ ավելի մեծ լծակներ ձեռք գցեցին, քան կարող էին նույնիսկ երազել՝ արդյունքում դառնալով Նիկոլի շեֆը, ժողովրդի գլխավոր կեղեքիչը:
Գռզոն, իհարկե, կարող է հանգիստ լինել, քանի որ նրան ոչինչ չի սպառնում. Նիկոլն ու հարազատները, որ սովոր են գռզոների փողերը խորքից ծծել, երբևիցե վրացական իշխանությունների ճանապահով չեն գնալու: Գնան,որ ի՞նչ անեն,որ Հայաստանը հզորացնեն՝ թուլացնելով սեփական իշխանությունը: Ո՞րն է Հայաստանը հզորացնելու նպատակը, եթե այս մարդիկ Հայաստանը կործանելու են եկել՝սկզբում Գռզոյի,իսկ հետո նրա թուրք կոլագաների միջոցով:

2021-ի ընտրությունները կեղծվե՞լ են
Թրքասեր Դավոյան Արփիի կռիսության պատճառով խայտառակված ՔՊ-ականները շարունակում են հանդես գալ անհամոզիչ ինքնարդարացումներով՝ մարդկանց մոտ ինչ-որ կերպ սեփական դեմքը փրկելու համար արտաբերելով այնպիսի մտքեր, որոնք լսելիս «եփած հավի ծիծաղն է գալիս»:
Իր մտքի թռիչքով Աղազարյան Հովիկին է փորձել գերազանցել Պապոյան Գևորը, որը, բացառելով ընտրության ժամանակ դիտավորության որևէ վարկած, վերահաշվակի մասին այսպես է արտահայտվել. «Վստահ չեմ, միգուցե։ Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել…»:
ՔՊ-ի վարչության ընտրությունները փաստեցին, որ գործ ունենք մի խումբ խուլիգանների ու «խուլիգանկաների» հետ՝ մարդկանց, որոնք նույնիսկ իրար մեջ չեն կարողանում կիսել աթոռներն ու պաշտոնները: Ինչպես հայտնի է, Աղազարյան Հովիկն էլ, փաստելու համար, որ իբր ընտրություններն արդար են անցել, հայտարարել է, որ չնայած ՔՊ-ում իրենից շատ Նիկոլին ավելի նվիրված մարդ չկա, բայց ինքը չի ընտրվել ՔՊ վարչության անդամ՝միաժամանակ վստահեցնելով,որ ՔՊ-ում սրբեր չկան:
Այս ամենը, սակայն, շատ ավելի կարևոր ու գլոբալ հարց է ծնում՝ վերաբերող ոչ թե ՔՊ-ի «չուռկեքին», այլ՝ Հայաստանի ճակատագրին: Մի ուժ, որն իր ներքին ընտրություններում չի կարողանում արդարություն ու աներկբա փոխվստահություն ապահովել, ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ ասենք 2021-ի ընտրությունները կեղծված չեն եղել: Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ 2021-ի ընտրություններում արձանագրված պատկերը Հայաստանի ժողովրդի տրամադրությունների իրական պատկերն է հանդիսացել,այլ ոչ թե ասենք նույն Դավոյան Արփիի դավադրության հետևանքը: Ոչ ոք էլ չի կարող ու այլևս նույնիսկ բարոյական իրավունք էլ չունի՝ նման բան պնդելու:
Բայց դե եղածն եղած է, ժամանակը հետ տալ չի լինի…

Գուգոն փող է ուզում
ԱԺ-ում փառաբանելով Միրզոյան Արոյի «հանճարը»՝ Արսենյան Գուգոն նրան կոչ է արել պետությունից ավելի շատ փող ուզել՝ ԱԳՆ-ի ֆինանսավորումը մեծացնելու, հայ դիվանագետների աշխատանքի արդյունավետությունն է՛լ ավելի բարձրացնելու, Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունն ավելացնելու և այլն: «Պահանջեք, որ ԱԳՆ-ի բյուջեն լինի 25 միլիարդ. դիվանագետների աշխատավարձն անբավարար է»,-մասնավորապես՝ ասել էր Գուգոն Արոյին:
Ի՞նչն է Գուգոյին այդքան գերել Արոյի աշխատելաոճում: Երևի այն, որ ժամանակին թուրքերին ղազագիր տված Արոյի շնորհիվ է նաև, որ Հայաստանի թրքացման պրոցեսն անխափան ընթացք է ստանում՝ բնական դաշնակիցներին մեզանից վանելով, իսկ թշնամուն որպես բարեկամ ներկայացնելով:
Ի գիտություն Գուգոյի՝ Հայաստանի խնդիրը ոչ թե դիվանագետների կամ արտգործնախարարության աշխատակիցների ցածր աշխատավարձերն են, այլ՝ այն, թե ովքեր են, ինչ մասնագիտական որակի տեր մարդիկ են նստած հարկատուների վզին:
Բանն այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի դիվանագիտական կորպուսի մասնագիտական պոտենցիալը խիստ աղքատացել է. հասկանալով, թե ինչ կարգի ղեկավարութան, վարչապետի հետ գործ ունեն՝իրենց հարգող շատ վաստակաշատ դիվանագետներ թողել-գնացել են՝ չմասնակցելով երկրի կործանման գործին: Հիմա եթե Գուգոյի նպատակը շատ աշխատավարձով լավ կադրերին գայթակղելն է, ապա թող վստահ լինի, որ իր մոտ ոչինչ չի ստացվելու, քանի որ խնդիրը ոչ թե ֆինանսն է, այլ՝ Նիկոլն ու նրա հետապնդած նպատակները: Ոչ մի իրեն հարգող դիվանագետ, իսկ նրանցից շատերը, որպես կանոն, չունեն սոցիալական խնդիրներ, երբեք չի գալու ու գուգոների ձեռքի տակ ի փառս թուրքերի չի աշխատելու: Հայաստանի ինչի՞ն է պետք դիվանագիտությունն առհասարակ, եթե Նիկոլի թելադրանքով պետությունն ուղղակի կազմալուծվում ու հանձնվում է: Երևի Գուգոյից պետք է հարցնել:

Կանադայի «բալելշիկը»
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական Պապոյան Գևորը մի վիճելի միտք է արտահայտել՝ հայտարարելով, որ Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, և հենց այդ պատճառով է, որ Կանադան 2023-ին Հայաստանում պատրաստվում է դեսպանատուն բացել: «Կանադան դեսպանություն բացում է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ տարածաշրջանում և աշխարհում Հայաստանն ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, դա արտահայտված է նաև միջազգային ինդեքսներով, խոսքի բացարձակ ազատությամբ: Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է այսօր»,- սեփական թիմի փիառն է փորձել անել Պապոյան Գևորը՝ իրավիճակը խեղաթյուրելով:
Նախ սկսենք նրանից, որ Հայաստանը ոչ թե աշխարհի ամենաժողովրդավար երկրներից է, այլ՝ ամենաանազատներից. բացառապես մի հոգու քմահաճույքների լծի տակ հայտնված որևիցե երկիր չի կարող համարվել ժողովրդավարական՝ անկախ այն բանից, թե այս կամ այն միջազգային կառույցը, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, ինչ գնահատականներ է շռայլում կամ ինչ ցուցակներ է կազմում: Ընդ որում՝ այն, որ Հայաստանը բնավ ժողովրդավարական երկիր չէ, շատ լավ գիտեն նաև Արևմուտքում, բայց քանի որ նման կտերով Նիկոլին կերակրել, նրա իշխանությունն երկարաձգել դեռ ստացվում է, շարունակում են «ականջ շոյել»:
Ինչ վերաբերում է կոնկրետ Կանադայի կողմից այստեղ դեսպանատուն բացելուն, ապա այստեղ նույնպես ամեն բան հստակ է. խնդիրը ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելն է, այլ մեր երկիրը հակառուսականության,իսկ եթե ստացվի նաև հակաիրանական որջ դարձնելը. ուզում են մեզ էլ արժանացնեն Ուկրաինայի անփառունակ ճակատագրին, ուստի դրա համար անհրաժեշտ է «լրտեսատուն» ունենալ, որ հնարավորինս արդյունավետորեն լուծվեն Հայաստանի հարցերը:
Կանադայի դեսպանատան բացումը, իհարկե, տոն է դառնալու ՔՊ-ականների համար, քանի որ նրանց գերակշիռ մեծամասնությունը հենց արևմտյան հատուկ ծառայություններին ղազագրեր տալով է, որ կարողացել է ճեղքել կյանքի հատակն ու միանգամից փողկապավոր դառնալ:

Ծառ տնկելու փոխարեն խրամա՛տ փորեք
Նիկոլն ընտանյոք հանդերձ շաբաթ օրով լծվել էր ինքնափիառի «կարևոր» գործին՝ Երևանում մասնակցելով ծառատունկին. սեփական ձեռքերով հող է փորել ու Աննայի անհոգ ժպիտի ներքո ընտանիքի անդամների հետ ձեռք ջեռքի տված՝ ծառարմատները հողում թաղել: Մի խոսքով՝ մի պուպուշ տեասարան՝ կողքից նայողին ինքնախաբեության հորձանուտը նետող:
Իհարկե, ծառ տնկելը կարևոր բան է՝ հատկապես հաշվի առնելով Երևանի անապատացման աստիճանն ու բնապահպանական գլոբալ տենդենցները, սակայն մյուս կողմից՝ պետք չէ մոռանալ, թե որ երկրի մայրաքաղաքն է Երևանը. Հայաստանն այսօր մի երկիր է, որը, կանգնած լինելով ոչնչացման եզրին, սահմաններին նույնիսկ նորմալ բնագծեր չունի, խրամատներ փորելն համարյա անհնար է դարձել, քանի որ թուրքերը փաստացի այլևս թույլ չեն տալիս Հայաստանին պատշաճորեն կահավորել դիրքերը,հայ զինվորներին էլ՝ նորմալ խրամատ փորել՝մտադիր լինելով մնացյալ դիրքերն էլ վերցնել:
Ավելի տրամաբանական ու բարոյական չէ՞ր լինի, արդյոք, եթե Նիկոլը, Աննային ու նրա սերնդին գովազդելու փոխարեն, յուր «շաբաթօրյակն» անցկացներ զինվորների հետ խրամատներ փորելով: Ծառի համար փոս փորելու, կիսաբաց հետանցքն էլ ախարհին ի ցույց դնելու փոխարեն Նիկոլն ու իր թիմի բոլոր տղամարդիկ այսօր պետք է զինվորի համար թաքստոցներ փորեին: Դա շատ ավելի լավ ինքնափիառ կլիներ՝օգտակար տարրերով, քան այն, ինչ անում է Նիկոլը շաբաթ օրով:
Վա՜յ այն զինվորին ու բանակին, որ կընկնի Նիկոլի հույսին…

«Բարեփոխիչը»
Հարցին՝ արդյոք Հայաստանը բավարար մեխանիզմներ կիրառո՞ւմ է՝ Ադրբեջանի ռազմական ու դիվանագիտական հաղթարշավը կասեցնելու, մի քանի օրից Լեհաստան, Նիդերլանդներ, Լիտվա մեկնել պատրաստվող ԱԽՔ Գրիգորյան Արմենը պատասխանել է.«Չկա որևէ մեկ գործիք, որով կարելի է բոլոր հարցերը լուծել, բայց կա գործիքների կազմ, որոնք, փոխլրացնելով իրար, կարող են լուծել բազմաթիվ հարցեր: Հայաստանում տեղի ունեցող բանակի բարեփոխումները, ինտենսիվ արտաքին քաղաքականությունը, Եվրամիության քաղաքացիական դիտորդների առկայությունը և բազմաթիվ այսպիսի գործիքներ որոշակի երաշխիքներ ստեղծում են, բայց, բնականաբար, սրանք հարյուր տոկոսանոց երաշխիքներ չեն…»: ԱԽՔ-ը վստահեցրել է, որ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր միջազգային գործընկերների հետ:
Փաստն այն է, որ մինչ արմենգրիգորյանները փորձում են իբր մեկտեղել գործիքակազմերը մեկ վայրում ու հակազդել Ադրբեջանին, Հայաստանի սուվերեն տարածքը ամսեամիս փոքրանում է. վերջին երկու տարում Հայաստանը կորցրել է հսկայական տարածքներ:
Հարց է առաջանում՝ ե՞րբ է գալու այն պահը, երբ, ՔՊ-ական Հայաստանի իշխանությունների նախաձեռնած «բարեփոխումները» ամբողջանան ու արդյունք տան, որ վերջապես ի վիճակի լինենք հակազդել կովկասյան թաթարներին, սրանք էլ առաջ չգան: Մինչ ծովային կրիայի ցամաքային քայլերով հայտնի չէ, թե ուր է երկիրն առաջնորդում Նիկոլը, ադրբեջանցիներն ամեն ամիս տասնյակ կիլոմետրերով առաջ են գալիս, ու եթե իշխանությունները շարունակեն նման տեմպերով Ադրբեջանին «հակազդելը», որ իրականում խրախուսանքի է նմանվում, ապա շատ շուտով Հայաստանն ուղղակի կավարտվի:
Իրականում ոչ մի բարեփոխումներ էլ տեղի չեն ունենում, այլ Նիկոլն ընդամենը ժամանակ է ձգում՝ սպասելով հարմար առիթի՝ Հայաստանը «փուռը տալու»: Եթե նման պլաններ նա չունենար, ապա ուղղակի կթողներ ու կգնար, քանի որ քանի դեռ նա է Հայաստանի դեմքն աշխարհում, թուրքն երբեք կանգ չի առնելու նույնիսկ այն դեպքում, եթե դաշնակիցները Հայաստանին ասենք ջրածնային ռումբ տան կամ մինչև ատամները զինեն գերժամանակակից զինատեսակներով. Ալիևը վստահ է՝ թուրքական փողերով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ իշխանություն զավթածը չի կարող քար նետել իրեն սնած աղբյուրին, և ցավալին այն է,որ հարյուր տոկոսով ճիշտ է ադրբեջանցինս:

Գրիգորյան Արմենը բացահայտել է 2020-ի պատերազմի պատճառները
«Բոլոր մեր գործընկերների հետ մեր հարաբերությունների ինտենսիվացումը, փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համար հավելյալ երաշխիքներ են ստեղծում»,-լրագրողի հետ հարցազրույցում հայտարարել է Գրիգորյան Արմենը՝ վստահեցնելով, որ Հայաստանը հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է:
Գրիգորյան Արմենի խոսքերը, իհարկե, դասագրքային ճշմարտություն են, քանի որ անվտանգային լրջագույն խնդիրներ սովորաբար ունենում են այն երկրները, որոնք իզոլացվում են, որոնք չեն կարողանում միջազգային գործընկերների հետ համագործակցության եզրեր գտնել: Միաժամանակ այս կամ այն երկրի վիճակն ավելի է բարդանում, եթե համագործակցության փոխշահավետ եզրեր չեն գտնվում հատկապես այն պետությունների հետ, որոնք աշխարհում հեգեմոն են կամ ուղղակի շատ մեծ ազդեցություն ունեն տվյալ երկրի անվտանգության երաշխավորման հարցում:
Արդյոք Գրիգորյան Արմենի խոսքերից բխո՞ւմ է, որ 2020-ի պատերազմը հենց վերոհիշյալ սկզբուքների, մեխանիզմների չգոյության հետևանք էր: Բնականաբար, 2020-ի պատերազմն երեք չէր լինի, եթե իշխանության չգար երիտասարդ վայ հեղափոխականների թիմը, որի առաջին առաքելությունը դարձավ Հայաստանի համար գերկարևոր երկրների հետ հարաբերությունների փչացումը, գերտերություններից Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսելը, «հայկական ժողովրդավարությունը» որպես անվտանգության երաշխիք հռչակելը՝ մյուս՝ շատ ավելի կարևոր գործոնների բացառման հաշվին: Այսինքն՝ որպեսզի Ադրբեջանը հնարավորինս զերծ մնար պատերազմ սանձազերծելու վերաբերյալ մեղադրանքներից, հարկավոր էր, որ նախ Հայաստանը միջազգայնորեն մեկուսացվեր՝ տալով Ադրբեջանին շանս՝ միջազգային ասպարեզում շատ ավելի համոզիչ դարձնելու սեփական թեզերը: Եվ դա Նիկոլն արեց. արմենգրիգորյանների ձեռքը բռնած՝ տվեց Իլհամին բացառիկ շանս՝ անխոչընդոտ կերպով հայերի սպանդ իրականացնելու, և՛ դրա հետ մեկտեղ արդար «համարվելու»:
Ինչ վերաբերում է ներկային, ապա Գրիգորյան Արմենի ամպագոռգոռ խոսքերը գրոշի արժեք չեն կարող ունենալ, քանի որ Նիկոլը վաղուց է ապացուցել, որ իր օրոք Հայաստանը չի կարող համարվել վստահելի կամ իրապես շահավետ գործընկեր, քանի որ բոլորին «հա» ասելով արտաքին քաղաքականություն չեն վարում, անվտանգության հավելյալ երաշխիքներ չեն վաստակում. դա մարմնավաճառներին բնորոշ վարքագիծ է:

«Հաշվենկատ» Նարեկը
ԱԺ-ում պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար պետական պաշտոնյաների հսկայական աշխատավաձերն է՛լ ավելի մեծացնելը՝ պարգևավճարները աշխատավարձերում ներառելու տեսքով մի դեպքում, երբ թոշակառուների կենսաթոշակները կամ նպաստառուների նպաստները կա՛մ մնում են հիմնականում նույնը, կա՛մ էլ բարձրացվում են ընդամենը մեկ-երկու հազար դրամով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մկրտչյան Նարեկը հռետորական հարց է տվել. «Եթե պարգևավճարները բաշխենք թոշակառուներին, քա՞նի լումայով կբարձրանա նրանց գումարը»:
Նիկոլի նախարարը, ըստ էության, նման կերպ աննպատակահարմար էր համարել պետական ծառայողների ու պաշտոնյաների աշխատավարձերի մեծացման փոխարեն գումարները սոցիալապես խոցելի խմբերին ուղղելը՝ համարելով, որ ավելացումը նկատելի չի լինի:
Չնայած Մկրտյան Նարեկի «հիմնավորումները» կարող են գայթակղիչ թվալ՝ նկատի ունենալով նպաստառուների ու թոշակառուների հսկայական թիվը, բայց ամեն բան այնքան էլ միանշանակ չէ: Խնդիրն այն է, որ չնայած նույն Նիկոլը պարբերաբար մուննաթ է գալիս, թե իբր փողը շատ է, բայց այն ծախսելու տեղ չկա, իրական կյանքում Հայաստանն ու դրա բնակչությունը բնավ հարուստի տպավորություն չեն թողնում: Եթե Մկրտչյան Նարեկը կարծում է, որ կենսաթոշակառուների մեծ թվի պատճառով չարժե փողերի վերաբաշխում անել, քանի որ տարբերությունն իրեն զգացնել չի տա, ապա կարելի էր այդ փողերը, պաշտոնյաների գրպաններն ուղղելու փոխարեն, ուղղել բանակի կարիքների բավարարման ուղությամբ: Սկսած զենք գնելուց մինչև ամրաշինական աշխատանքներ փողի կարիք է զգացվում: Օրինակ՝ իրանական անօդաչուներից մեկի արժեքը նույնիսկ 1000 դոլարը չի գերազանում: Լինելով բավական էժան՝այն արդեն իսկ հասցրել է ապացուցել իր մրցունակությունը կռվի դաշտում՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով այն կողմի համար, ում դեմ, որ օգագործվում է: Եվուրեմն՝ ի՞նչն է խանգարում, որ չինովնիկներին է՛լ ավելի հարստացնելու, բայց դրա դիմաց նրանց ՕԳԳ-ն նույնը թողնելու փոխարեն այդ միջոցներով մի քանի հարյուր հատ նման անօդաչու գնեն, տրամադրեն բանակին: Ծախսելու տեղ չկա՞…
Բայց Նիկոլին այդ ամենն ուղղակի հակացուցված է, քանի որ նախ՝ առանձնապես մտադիր չէ ծնկած վիճակից ոտքի կանգնեցնել բանակը, ապա՝ իր համար միևնույնն է, թե այս կամ այն ռազմական բախման հետևանքով հայկական կողմը քանի զոհ կունենա, քանի երեխայի գլուխ ուտելով թուրքն առաջ կգա: Որքան թուրքը շատ հայի գլուխ ուտի, այնքան հայերը շուտ կգիտակցեն,որ «խաղաղության օրակարգը» այլընտրանք չունի:

Նիկոլի կնկա հետնորդուհին
Ինչպես հայտնի է, ՊՆ-ն կազմակեպել է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցում են նաև կանայք: Ընդ որում՝ այդ դասընթացներին, ինչպես վիճակագրությունն է փաստում, մասնակցում են բազմաթիվ զոհվածների այրիներ, քույրեր և այլն:
Պարզվում է, սակայն, որոշ ՔՊ-ականներ որոշել են սեփական գովազով զբաղվել՝ նմանակելով, մասնավորապես, տխրահռչակ «Էրատոյին». իրենից հայրենասեր հայուհու կերպար է փորձել կերտել ամենահակահայ ՔՊ-ական, թուրք տղամադկանց մեծ սիրահար Դավոյան Արփին՝ սեփական ֆեյսբուքյան էջում զետեղելով իր ավտոմատավոր լուսանկարներն ու միաժամանակ Պապիկյան Սուրիկին շնորհակալություն հայտնելով:
Ակնհայտ է, որ Դավոյան Արփին տվյալ պարագայում փորձել է կապկել ոչ անհայտ Աննային: Ինչպես հայտնի է, պատերազմից առաջ ու դրա ընթացքում էլ Աննան էր խոտերի վրա պարկած սնայպերի կերպարով հանդես գալիս հանրության առաջ՝ իրենից կերտելով հայրենքի պաշտպան կնոջ կեղծ կերպար: Դավոյան Արփին էլ, փաստորեն, տարածաշրջանային մեծ պայթյունից առաջ է նույնն անում՝ փորձելով հանրությանը համոզել, որ հարկ եղած դեպքում պատրաստ է և թուրք սպանել:
Դավոյան Արփիին բանակից ներս թողնելն ակնհայտորեն հայադավ քայլ է, քանի որ սովորելով կրակել՝ ՔՊ-ական թրքահպատակն ավելի շուտ պատրաստ է հայ զինվորներին թիկունքից խոցել, քան կրակել ասկյարի գլխին: Երևի որոշել է հնարավոր պատերազմի դեպքում հենց այդ նպատակով էլ զինվորագրվել, որ կարողանա թիկունքից թուրքերին աջակցել:
Վիճակներս իսկապես աննախանձելի է…

«Այգեպանը»
Պարզվում է՝ ծառ տնկելով «փառավորվելու» Նիկոլի ու ընտանիքի օրինակին էր հետևել նաև քաղաքապետացու Ավինյան Տիկոն՝ շաբաթ տեղի ունեցած համապետական ծառատունկին իր ու ընտանիքի մասնակցության վերաբերյալ ֆեյսբուքյան մեկնաբանությունը համեմելով «փիլիսոփայական» մտքերով: «Համոզված եմ, որ այն հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս երբեք չի վերածվի ծառ հատող և բնությանը միտումնավոր վնաս հասցնող հանրության»,-սեփական մտքի «անծայրածիր» հորիզոններն է բացահայտել արևմտյան հատուկ ծառայությունների սիրելին:
Հարց՝ այդ ո՞ր հասարակության մասին է խոսում կամ տողատակում ակնարկում «այգեպան» Տիկոն: Չլինի՞ թե Հայաստանի հասարակությանն է նկատի ունեցել՝ հասարակություն, որ հետզհետե այլասերվում է Նիկոլի իշխանության օրոք: Հասարակությունը, ի գիտություն Տիկոյի, պլաստիլինի պես մի բան է. այնպիսինն է դառնում, ինչպիսին նրան կերտում է պետությունը: Այս պարզ ճմարտությունը գիտակցելով է, որ զարգացած երկրները մեծ ուշադրություն են դարձնում «սոցիալական ինժեներիա» ասվածին՝ փորձելով ստանալ իրենց պատկերացրած հանրությունը:
Իսկ ինչպիսի՞ հասարակություն է ուզում ունենալ Նիկոլը, կամ նույն Ավինյան Տիկոն՝ երևանցի: Եթե հանրությունը պետք է դաստիարակվի ՔՊ-ական արժեհամակարգով, մուրճով մարդու կերպարով, մարիխուանա հարգող բարձրաստիճանների օրինակով, ապա Հայաստանում երբեք չի ձևավորվի այն հասարակությունը, որի մասին իբր երազում է Տիգրանը: Դժբախտությունն այն է, որ այսօր Հայաստանը կառավարում է մի ուժ, որը հատել ու հատում է ոչ միայն ծառը կամ կանաչապատ այգիները, այլև՝ նախևառաջ Հայաստանի պետության արմատը: Չի հատում, այլ արմատախիլ է անում հայի ինքնությունը՝ դրա փոխարեն թուրքական մոլախոտ ցանելով:
«Այգեպա՛ն, ի՞նչ ես անում, շամբը բուրաստան չի լինի…»:

Նիկոլն ու Գռզոն «հաքել են»
Մեկնաբանելով Դատախազության կողմից «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականության դատական կարգով վիճարկման փաստը՝ այլայլված Գռզոն լրագրողների հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել ու վստահեցրել, որ այն լուրերը, ըստ որոնց՝ ինքն այդ շենքը մի քանի հազար դոլարով է ձեռք բերել, սուտ է. շենքի տեղը ժամանկին եղել է մի պատ, որը հետո Գռզոյի ջանքերով թանթանաների է վերածվել: «Ի՞նչ կապ ունի էդ պատը և «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցված է»,-բորբոքվել է Գռզոն ու վստահեցրել, որ բացառված է, որ Նիկոլի հետ քննարկում ունենա. դա կնշանակի, որ հաջորդ օրվանից ինքը Խաչատուր Սուքիասյանը չէ:
Գռզոն, իհարկե, տհաճ վիճակում է հայտնվել՝ ստիպված լինելով ևս մեկ անգամ բոլորին հիշեցնել՝ ով է ինքը, իսկ ով՝ Նիկոլը: Բայց այստեղ ուշագրավը ոչ այնքան Գռզոյի պատի պատմությունն է, այսինքն՝ այն, թե սկզբից պա՞տն է եղել, թե՞ Գռզոն, այլ՝ այն, թե ինչո՞ւ է Վարդապետյան Աննան Գռզոյի «գյամերը քաշել»:
Նիկոլի Հայաստանն իրավական պետություն չէ, և առնվազը աններելի միամտություն կլիներ կարծելը, թե Վարդապետյան Աննան երկրում արդարության մթնոլորտի հաստատման անաչառ սկզբունքից ելնելով է, որ որոշել է փորփրել Գռզոյի մութ անցյալը: Տվյալ պարագայում անտեղի է նույնիսկ խոսել էժան փիառի մասին ու պնդել, թե այս քայլով Նիկոլը կամ Վարդապետյան Աննան իբր ինքնափիառվում են՝ ի ցույց դնելու իրենց անկաշառությունն ու օրենքի առաջ բոլորին հավասար դարձնելու մղումը. Գռզոյի կալիբրը թույլ չի տալիս:
Մեծ է հավանականությունը, որ այս քայլով Նիկոլը փորձում է լուծել քաղաքական խնդիր ու ցույց տալ Գռզոյին՝ որը որից հետո է: Ենթադրելի է, որ Նիկոլն էլ է արդեն սկսում նեղվել Գռզոյի մեծացող ազդեցությունից՝ հասկանալով, որ նման տեմպերով շուտով ինքը կարող է դառնալ ուղղակի «մեխի գլուխ»: Վարդապետյան Աննային քոքելով Գռզոյի դեմ՝ վերջինիս, ըստ էության, հասկացնում է, որ միակ ինքնիշխանն է այս երկրում, ու եթե նույնիսկ Խաչատուրն Աննայի սրտի օլիգարխն էլ է, ապա կան կարմիր գծեր, որոնք նա չպետք է հատի: Իհարկե, առանձին հարց է այն, թե կոնկրետ որո՞նք են այդ կարմիր գծերը՝ հաշվի առնելով հնարավոր դետալային նրբությունները:
Մյուս կողմից՝ բացառված չէ, որ Գռզոն չի արդարացրել Նիկոլի ինչ-ինչ փողային ակնկալիքներ: Հնարավոր է՝ կա՛մ ինչ-որ բանից փայ չի հանել կամ խոստացել ու չի տվել, և հիմա Նիկոլը, խրելով կռիսականը, Գռզոյին հիշեցնում է՝ ով է իսկական շեֆը, ով՝ վիրտուալը:
Սպասենք զարգացումներին…

Մարզպետը Պապիկյան Սուրիկին «վառել է»
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Վայոց ձորի մարզպետ Գրիգորյան Արարատը բավական ուշագրավ բացահայտում է արել՝ ԳՇ պետին հանելով սուտ: «Ադրբեջանցիները մնում են նույն տեղում, Ջերմուկից երևում են անզեն աչքով, տեղյակ չեմ՝ ԳՇ պետը ո՞ր խմբին է նկատի ունեցել, երբ ասել է, թե հետ են գնացել»,-հայտարարել է Արարատը՝ արձագանքելով ԳՇ պետի այն պնդմանը, որ թուրքերը գրավված դիրքերից հետ են քաշվել:
Ակնհայտորեն գործ ունենք ստի հետ. կա՛մ մարզպետն է ստում, կա՛մ ԳՇ պետը: Երկու պարագայում էլ ակնհայտ է քաոսը, իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապատեղեկատվության տարածումը, ինչը, իհարկե, բացատրելի է. մեծ է հավանականությունը, որ Պապիկյան Սուրիկը ստիպել է ԳՇ պետին անել այնպիսի հայտարարություններ, որոնք առնվազը ջուր չէին լցնի կրակին՝ հանրությանը գցելով թմբիրի մեջ:
Ինչ վերաբերում է մարզպետի կողմից ապատեղեկատվության տարածման հնարավորությանը, ապա դա այնքան էլ հավանական չէ. ո՛չ քաղաքական, ո՛չ էլ մեկ այլ տեսանկյունից նպատակահարմար չէ սահմանային իրական վիճակի բացահայտումը՝ նկատի ունենալով իշխանություններին ոչ ձեռնտու իրավիճակն ու այն անվտանգային ռիսկերի ծավալերը, որոնք այդպես էլ իշխանությունները չեն կարողանում մարսել՝ ստիպված լինելով, ըստ էութան, հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնել»:
Այս իրավիճակում ճիշտ կլիներ ստանալ անձամբ Պապիկյան Սուրիկի մեկնաբանությունը, բայց նա, ինչպես հայտնի է, չխոսկան է դարձել.երևի հոգնել է ստելուց:

Լրագրության թշնամին
Լրագրողների հետ ճեպազրույցում Գռզոն էլի «փրփրել» ու հունից դուրս է եկել՝ թիրախավորելով ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի լրագրողին՝վստահեցնելով, որ ոչ թե ինքն ունի ապօրինի կամ անհայտ ծագման գույք ու հարստություն, այլ՝ տվյալ լրատվամիջոցի սեփականտերը և այլն: Ընդ որում՝ նա դա արել ու ասել է՝ ձայնը «աշխարհով մեկ գցելով» ու զայրանալով, թույլ չտալով, որ լրագրողը հարցը մինչև վերջ հնչեցնի:
Այն, որ այլոց գումարները կամ ունեցվածքը հաշվելը Գռզոյին սովորական մահկանացու չի դարձնում, փաստ է. մեկը լինի հարցնող՝ էդ միլիարդներդ աշխատավարձո՞վ ես կուտակել կամ ինչպե՞ս ես դարձել «նոր Հայաստանի» թիվ մեկ օլիգարխը՝ հեղափոխությունից հետո երկիրը «դուքյանդ» սարքելով: Բայց սա հարցի մի կողմն է: Ոչ պակաս կարևոր է թերևս մեկ այլ խնդիր՝Գռզո-լրագրողներ հարաբերությունները: Գռզոյի պահվածքը ոչ միայն ոչ ադեկվատ է, այլև՝ փողոցայինին հարիր: Չի կարողանում մի քանի րոպե զսպել էմոցիաները, չի կարողանում մնալ բարեկրթության շրջանակներից ներս մի դեպքում, երբ քաղաքական գործչի էթիկայի պարտադիր նորմերից մեկն էլ լրագրողների հետ նորմալ շփվելու ունակությունն է: Երևում է, թե որքան է ատում Գզռոն լրագրությունը, որքան է հուշտ եղած նրանցից, ովքեր իրենց հարցերով նրան մտցնում են տուպիկը՝ ստիպեով բախվել սեփական անցյալի ու ներկայի արյունոտ պատին:
Թո՛ղ Նիկոլին ատի. Նիկոլից էլ «մեծ» լրագրո՞ղ…

Դավոյան Արփիի հոգեկանը խառնվել է
Դավոյան Արփին մեծապես տվայտված է. լրագրողական նյութերը, իր մասին մամուլի հրապարակումները նրան ստիպել են վերագնահատել կյանքի անցած ճանապարհն ու պատիվ պահանջել իրեն զուր տեղը վարկաբեկողներից. լրագրողների հետ զրույցում վերջին շրջանում իր մասին մամուլում տեղ գտած հրապարակումների հեղինակներին սպառնացել է դատարանով՝ միևնույն ժամանակ ցիտելով Չերչիլ. «Ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի»:
Թուրքերին սեփական անձից առավել սիրող Դավոյան Արփին, ըստ երևույթին, խնդիրներ է ունեցել կուսակցության ներսում՝ կապված ՔՊ վարչության ընտրություններում նրա ունեցած դեստրուկտիվ դերակատարության մասին մամուլում տեղ գտած հրապարակումների հետ. հենց նրան էին մեղադրել ներքին «մուտիտների» ու ստվերային կռիսությունների համար, որի պատճառով, փաստորեն, ՔՊ-ն խայտառակվեց՝ փաստելով իր չկայացվածությունը:
Բայց թերևս միայն սրա մասին մամուլում տեղ գտած հրապարակաումները չեն, որ հունից հանել են Դավոյան Արփիին. նրան հունից հանում է նաև այն, որ մամուլը պարբերաբար իրեն բռնացնում է թրքասիրության դրսևորումների մեջ՝ հասարակությանը փորձելով իրազեկել՝ ինչ է իրենից ներկայացնում ՔՊ-ական այս երեսփոխանը, ում ազդեցության գործակալն է և այլն:
Արփիի համար ամենաբարդը լինելու է պարզելը, թե որտեղից, ինչ աղբյուրից է մամուլին հայտնի դարձել իր «մուտիտների» մասին. խիստ հավանական է, որ այդ ինֆորմացիան սպրտդել է դուրս հենց ՔՊ-ի ներսից, և այս իմաստով Արփիի կռիվը, փաստորեն, լինելու է ոչ այնքան լրագրողների հետ, որոնք ընդամենը տեղեկատվություն են փոխանցում հանրությանը կամ մեկնաբանում ընթացիկ իրադարձությունները՝ բնությամբ ու օրենքով իրենց հատկացված իրավունքի շրջանակներում, որքան՝ սեփական թիմակիցների՝ հայտնաբերելու իր ու գուցե նաև վերադասի դեմ աշխատողներին:
Հաջողություն ենք մաղթում Արփին իր դեգերումներում…