Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Channel created
Նիկո՞լն է կանգնած ծռերի հետևում

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Երևանի կենտրոնում ԱՀ դրոշի անարգման մասին տեսանյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ:

«Սասնա ծռերին» վերագրվող այս հայահալած դեպքը չափազանց խոսուն է. ուժը, որն ինքն իրեն հանրությանը տարիներ ի վեր մատուցում է որպես «վիլսոնյան Հայաստանի» ճատագով ու ծայրահեղ հայրենասեր՝ իրականում, սական, լինելով ընդամենն ահաբեկչական բջիջ նիկոլյան Հայաստանի քաղաքական դաշտում, փաստորեն, բացահայտորեն իլհամական օրակարգն է առաջ տանում, և անում է դա առանձնակի ցինիզմով: Ի դեպ՝ Արցախի դրոշի պղծման դեպք արձանագրվել էր նաև Արտաշատում. այն ուղղակի գողացել էին:

Ինքնին տարօրինակ կլիներ, իհարկե, ծռիստների՝ իր խորքում ընդգծված հակահայ այս քայլը տարօրինակ համարել, քանի որ այդ ուժն ինքնին իր ստեղծման օրվանից սպասարկում է ոչ թե հայկական, այլ հակառակ բևեռում գտնվողների շահերը Հայաստանում: նիկոլի օրոք էլ խաղում են կեղծ ընդդիմադիրի դեր՝ իրականում, սակայն, յուրաքանչյուր քայլ համաձայնեցնելով ՔՊ խունտայի հետ. սրանք մեկ ընդհանուր օրգանիզմ են՝ մեկ ընդհանուր մպատակով ու կառավարման կենտրոնով: Հիմա հարցը ոչ թե ծռիստների այլասերված վարքագիծն է, այլ այն, թե ում թելադրանքով է նման բան արվել՝ միջադեպ, որը, փաստորեն, տեղի է ունենում Նիկոլի եվրոպական վոյաժից անմիջապես հետո: Արդյոք սա իշխանությունների կողմից թելադրված ակցիա չէ՞՝ Ալիևին հաճոյանալու մղումով: Համենայն դեպս՝ դժվար թե Իլհամը դեմ լիներ որևէ մեկի կողմից Արցախի դրոշի պղծմանը հենց Երևանի սրտում: Իսկ գուցե խնդիրը ոչ այնքան Արցախի դրոշն է, որքան այն հրապարակում զետեղածները. իրական ընդդիմության հանդեպ ոմանց ատելությունն այնքան մեծ է, որ ոչ մի սրբություն չի ճանաչում: Բայց Առավել հավանականը երրորդ տարբերակն է, որ մեկտեղում է նախորդ երկուսը:

Բոլոր դեպքերում խնդիրն այլևս իրավապահների դաշտում է, և մնում է հուսալ, որ Նկոլի մանկության ընկերը գործուն ջանքեր կգործադրի՝ հայտնաբերելու ու պատժելու արարքի հեղինակներին: Եթե դա չարվի, ապա մարտահրավեր կնետվի ամբողջ հայությանը՝ ապացուցելով ամենախելահեղ հայադավ վարկածները:

Տեսնենք…
Սյամոյի «փչացած պլաստինկան»

44-օրյա պատերազմում կրած պարտությունը նախկինների «գրպանը գցելու» նիկոլականների փորձերը վերջ ու դադար չունեն: Այդ հարցում, ինչ խոսք, առաջամարտիկ է Սամվել Բաբայանը («Իժո»)՝ մարդ, որը, կանգնած լինելով Արցախի ազատագրման ակունքներում, այսօր դարձել է արցախատյած ՔՊ-ականների խամաճիկը՝ «սառույցի վրա գրելով» սեփական անցալը, վերածվելով շարքային նիկոլականի:

Ահավասիկ ապրլի 7-ին լրագրողների հետ զրույցում Բաբայանը, որ ընդգրկվել է պատերազմի արդյունքները քննող քննիչ հանձնաժողովի կազմում փորձագետի կարգավիճակով մի պարագայում, երբ նույն այդ պատերազմի ընթացքում պաշտոն է զբաղեցրել, մեկնաբանելով այդ փաստը, հայտաարել է, թե ինքը պատերազմի ժամանակ պաշտոն չի զբաղեցրել՝ հաթաթա տալով, թե թող բանակ պահեին, որ թշնամին մեզ հետ ուժի լեզվով չխոսեր:

Նմանօրինակ լեզվական ճամարտակություններ միայն Բաբայանը չէ, որ անում է: Ինքնին փաստը, որ հողերի՝ պատերազմի միջոցով հանձնման համահեղինակներից մեկն ընդգրկվում է այդ հանձնաժողովում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ոչ մի հույս պետք չէ կապել հանձնաժողովի աշխատանքի հետ. այն ընդամենն իրականությունը քողարկելու, այլ ոչ թե եղելությունը բացահայտելու մասին է: Ինչ վերաբերում է բանակի լինել-չլինելուն, ապա սյամոների «կռուտիտներն» այլևս ձանձրալի են թվում, քանի որ փաստն այն է,որ Նիկոլի իշխանությանը բաժին էր հասել խիստ մարտունակ բանակ՝ առնվազը տարածաշրջանի մասշտաբով, իսկ թե ինչ արեցին այդ մարտունակ բանակի հետ հետո, այլևս ոչ թե նախկինների, այլ ներկաների պատասխանատվության դաշտում է: Կարծում ենք՝ երկար-բարակ հիմնավորումների կարիք չկա,թե ինչ արեցին. Արցախի քարտեզին նայելը լիովին բավարար է:
Նիկոլը շանտա՞ժ է անում Պուտինին

Փաշինյանի եվրոպական վոյաժներից հետո և Մոսկվա կատարելիք այցից առաջ իշխանական վայ բանախոսները շարունակում են ուղիղ եթերներում «ջուր պղտորելու» իրենց սիրելի զբաղմունքը: Օրինակ՝ պլաստինկա գզող Էդոյի՝ Լավրովին հաթաթա տալուն գրեթե զուգընթաց յուրատեսակ հեռուստաաստղի վերածվող ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը, որ հայտնի է իր էկզոտիկ ու խիստ թափանցիկ մտքերով, վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է. «…Եթե խաղաղապահները, իմ մասնավոր կարծիքն է, իրենց լիազորություններն ամբողջ ծավալով ի զորու չլինեն կատարելու, երևի պետք է մտածել այլ մակարդակի խաղապահ ուժերի մասին՝ միջազգային»: Նիկոլի «սոխակը» իր խոսքում միաժամանակ ակնարկել է, որ ռուսական ուժերը ոչ թե պետք է փոխարինվեն միջազգային խաղաղապահներով, այլ համալրվեն: Փաստորեն՝ Խաչատյանը կասկածի տակ է դնում խաղաղապահների առաքելությունը՝ հիմք նախապատրաստելով նրանց՝ միջազգային խաղաղապահներով փոխարինման: Վերջնանպատակը ոչ թե ռուս խաղաղապահների գործը թեթևացնելն է, այլ դրանց կազմի լիարժեք փոփոխությունը:

Հակառուսական կամ առնվազը դրա տարրերով համեմված իշխանական հռետորաբանությունը, փաստորեն, սրվում է բավական կարևոր փուլում: Չտեսնել այստեղ շանտաժի տարրեր՝ ուղղված ռուսական իշխանություններին, անհնար է, և դատելով նույն Խաչատրյան Վիգենի լոլոներից՝ այդ միտումը համաձայնեցված է անմիջապես Ադրբեջանի հետ. ազերիները, մեղմ ասած, հիացած չեն ռուս խաղաղապահների նեկայությամբ Արցախում, և նրանց առաքելությունը ձախողելու համար նույն թուրքերն ունեն ՀՀ թրքասեր իշխանությունների աջակցության կարիքը՝ գուցե համեմված որոշակի երկնագույն էլեմենտներով: Ընդ որում՝ նույն Խաչատրյան Վիգենի ձեռամբ կամ լեզվով քողազերծվող հակառուսականությունը քողարկվում է հայրենասիրությամբ. իբր Արցախի դարդն են, իբր Փարուխն են սիրում ու մեռնում Քարագլխի համար: Իրականում, սակայն, այստեղ բոլորովին այլ խաղ է տարվում. բազմաթիվ հակառուսներով հարստացված ՔՊ-ն, ջուր լցնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ու դրա արտաքին տերերի ջրաղացին, Հայաստանը տանում են վտանգավոր ուղով: Հայաստանն ունի՞ ռեսուրս հակառուսականություն խաղալու կամ թեկուզ Մոսկվայում անընկալելի մնալու: Ակնհայտ է, որ եվրոպական կտերը, եթե այդպիսիք, իհարկե, եղել են, վերջիվերջո կարող են մնալ Նիկոլի կոկորդին: Իշխանությունները ոչ հմուտ լարախաղացի քայլեր են անում բարակ լարի վրա, որ սպառնում է գահավիժմամբ առաջին հերթին Արցախի հայկական հատվածի ու հենց Հայաստանի համար:

Միաժամանակ չի բացառվում, որ նիկոլական «երգչիստների» այս «օպերան» խիստ նեղ նպատակներ է հետապնդում՝ զուտ ներքաղաքական՝ պայմանավորված ասենք ընդդիմության ակտիվությամբ ու դրանից բխող «նիկոլատհաճ» հետևանքներով:

Նիկոլը շանտա՞ժ է անում Պուտինին: Վիգենն ավելի լավ կիմանա։
Գռզոյի ռևանշը

«Բջնի» գործարանը վերադարձնելուն կամ պետությունից փոխհատուցում ստանալուն միտված համառ ջանքերից հետո Նիկոլի սրտի օլիգարխը հիմա էլ ձեռնամուխ է եղել գարեջրի բիզնեսի գռզոյացմանը, ճիշտ է, անուղղակի կերպով. Սուքիասյանի մտերիմը ձեռք է բերել «Կոտայքը»: Ի դեպ՝ հետաքրքիր է, որ 1997-1999 թվականներին գործարանը պատկանել է 90-ականների թիվ մեկ օլիգարխին, և այս իրադարձությունը կարելի է համարել Գռզոյի ռևանշը :

Փաստացի ականատես ենք դառնում կապիտալի յուրատեսակ վերաբաշխման. Գռզոն վերադարձել է և վերադարձել է ողջ թափով՝ ձեռնամուխ լինելով տնտեսության բազմաթիվ ճյուղերի, այդ ճյուղերում էական դեր ունեցող օբյեկտների սեփականաշնորհմանը՝ իբր օրինական ճանապարհով ու երբեմն ոչ իր դեմքով: Գուցե ֆորմալ առումով ամեն բան օրինական է, փաստաթղթերն էլ՝ զուլալ ու մաքուր, սակայն այստեղ ոչ թե խնդիրն առանձին վերցրած այս կամ այն օբյեկտի սեփականության փաստաթղթերի բովանդակությունն է, այլ՝ բուն պրոցեսի՝ պրոցես, որի շահառուն, փաստորեն, Գռզոն ու նրա հովանավորյալ չինովնիկներն են՝ Նիկոլից սկսած ու ասենք Անոդոնավ ու Սիմոնյան Ալենով վերջացրած (վերջին եկուսի ու Գռզոյի միջև առկա քիմիայի մասին գիտեն բոլորը):

Մինչդեռ մարդամեկը հրապաակներում հանրոթյանը խոստանում էր օլիգարխազերծ պետություն ու ոչ նյութապաշտ հասարակություն: Ի՞նչ եղավ այդ ամենը: Գռզոյացավ:
Զուտ քերոբյանական էրոտիկա

Քերոբյան Վահանը որոշել է փիառվել՝ ընդ որում՝ սեփական տեղակալի հետ միասին Ռուսաստան գործուղման նախաշեմին: Չարաշահելով ցուկերբերգյան գյուտի հնարավորությունները՝ ռուսական խմիչքի հանդեպ յուր անասնական կրքերով հայտնի սույն «մտքի տիտանը» «ավետել է» այն մասին, թե իբր 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել ավելի քան 250000 զբոսաշրջիկ: Ավելին՝ տպավորություն գործելու համար Menu.am-ի «հայրը» վերոհիշյալ թիվը համեմատության մեջ է դրել 2021-ի տվյալների հետ՝ 87000-ից քիչ ավել:

Ի՞նչ է արել Քերոբյանը: Շատ պարզ հնարք: Վերցրել ու «տուրիստ» է հռչակել այն բոլոր ռուսաստանցիներին, որոնք, ուկրաինական պատերազմի ու դրա՝ ՌԴ վրա թողած հետևանքների պատճառով, ստիպված արտագաղթել են Հայաստան:

Հարց է առաջանում՝ Հյուսիսի շիկահեր գեղեցկուհինե՞րն են հուշել Քերոբյան Վահանին այս ալկաշային մանիպուլյացիան, թե՞ սա նրա և միայն նրա մտքում ծագած էրոտիկ ֆանտազիաների հետևանք է՝ Հայաստանի փաստացի կործանման ներքո շեֆին ավելի լավ լույսի ներքո հանրությանը մատուցելու: Երևի որոշել է մինիմալ աշխատավարձերի բարձրացման անլուծելի դարձած խնդիրը ստվերել միայն իր խելքի բանը հանդիսացող այս հնարքով ու Հայաստանը ներկայացնել որպես մի նոր Բալի կամ Կանարյան կղզիներ:

Արդյունքում՝ պատանեկան երազախաբություն՝ ջրված տնական արաղով:
«Սասնա ծռերի» վախճանը

Ծռիստների վերջին հանրահավաքը չի կարող չորակվել այլ կերպ, քան որպես տոտալ ֆիասկո. այն իր նոսրությամբ, կարելի է ասել, նոր պատմական ռեկորդ սահամնեց՝ չգերազանցելով մի քանի հարյուրի շեմը: Բայց այս հանգամանքը չի խանգարել Սեֆիլյան Ժիրոյին՝ բոցաշունչ խոստումներ տալու՝ դրանց համար որպես ժամանակային դիապազոն սահմանելով այս անգամ արդեն մի քանի շաբաթը: «Նոր Նժդեհը», մասնավորապես, իրենց կողմից անցումային ժամանակավոր կառավարության ստեղծումը պայմանավորել է հրապարակում գտնվելիք ցուցարարների բազմաքանակությամբ. հենց որ մարդիկ բիրիքով դուրս գան հաջակցություն Բևեռի, իրենք կկազմեն ժամանակավոր կառավարություն՝ հայրենիքը «փրկելու» կործանումից:
Ժիրոն հավատո՞ւմ է իր ասածներին: Ակներև է, որ Սեֆիլյանն ուղղակի ճամարտակում է, երբ հիպոթետիկ իշխանափոխությունը կապում է իրենց կողմից հրավիրվող հանրահավաքների մարդաշատությամբ: Սա ոչ միայն ինքնախաբեություն է, այլև ապացույց այն բանի,որ ծռերն իրականում Նիկոլի երկրորդ «ես»-ն են՝ առանց առաջինի հետ որևէ բնութենական հակադրության: Նիկոլն ակնհայտորեն ծռերի սրտովն է, քանի որ ինչպես Ժիրոն ու ընկերներն, այնպես էլ Նիկոլն ու ՔՊ-ականներն առաջ են տանում մեկ՝ թուրքական օրակարգ՝ գուցե ձևի մեջ միմյանց հետ չհամընկնող, բայց բովանդակությամբ նույնական քայլերով: Օրինակ՝ ի՞նչ տարբերություն «Անդոնի» ու Սեֆիլյանի միջև, կամ՝ Մարիա Կարապետյանի ու Չուքասզյանի:

Թուրքիան չի կարող սրտամոտ չլինել Բևեռին, քանի որ այդ երկիրը շատ մոտ է կանգնած այն գրանտների աղբյուրին, որից սնվում են Վիլսոնի հաշվին ինքնահաստատվող ուժի պարագլուխները: Չլիներ Արցախի դրոշի հետ կատարված հայտնի միջադեպը, գուցե որոշ միամիտներ դեռ հավատ ընծայեին սորոսական փողերով ապրող այս խունտայի նկատմամբ, բայց Ֆրանսիայի հրապարակում կատարվածից հետո դա, ըստ էության, անհնար է:

Ծռերի համար, այսքնից հետո, թիվ մեկ հարցն այլևս դառնում է ոչ թե աթոռակռիվը՝ թեկուզ խիստ վիրտուալ, այլ միայն մեկը՝ ինչպե՞ս օտար տերերի մոտ արադրացնել սեփական գրանտակերությունն ու բնության մեջ սեփական գոյությունը:
Ախր կերածի համար պետք է պատասխան տալ, չէ՞:
Աչքներս՝ լույս

Մեր «արաղ ախպոր» աչքալուսանքների շարքը շարունակվում է: Հիմա էլ, պարզվում է, հայ ժողովրդին շնորհավորանքի ուղերձ հղելու առիթ է դարձել ռուսների կողմից Երևանում նոր բարի բացումը: Թե հատկապես ինչո՞ւ է Քերոբյանը հենց այս իրադարձությամբ ոգևորվել ու «լայվ» մտել, առանձնապես դժվար չէ կռահել. որտեղ՝ ալկոհոլ, այնտեղ՝ Քերոբյան Վահան: Պլյուս դրան, իհարկե, այստեղ կա նաև PR-ի էլեմենտ՝ կապված, օրինակ Քերոբյանի ու տեղակալի՝ ապրիլի 10-12-ը ՌԴ գործուղվելու հետ. իբր դեռ գործուղումը չսկսած կամ չավարտած` արդեն իսկ կան դրական արդյունքներ:

Դժվար է ասել՝ Քերոբյանը սրանով ցանկանում է հասարակությա՞նը, թե՞ ասենք սեփական ղեկավարությանը «կտավատ» անել, բայց ինքնին փաստը հետաքրքրական է նաև այն հանգամանքով, որ, փաստորեն, բացահայտվում է Քերոբյանի մտքի ենթագիտակցական շերտերը, որոնք, ինչպես հասկանում եք, ներծծված ու թաթախված են «վոդկայով»՝ ռուսական ցորենի ընտիր սորտից ստացված:

Թե սույն բարի աշխատանքի արդյունքում որքան կավելանա ՀՀ համախառն ներքին արդյունքը, իհարկե, դեռևս այնքան էլ պարզ չէ, բայց այն, որ Քերոբյանի ոգևորությունը չափազանցված է, միանշանակ է. պետք է ոչ թե բարերից «լայվ» մտնել, այլ ասենք նոր բացված գործարանից, արդյունաբերական համալիրից և այլ նմանատիպ էական վայրերից: Բայց դե ի՞նչ անի խեղճ մարդը, մեր ունեցածն էլ դա է, ի՞նչ պակաս գործարան է որ: Արաղին մուննաթ:
Տեռորը շարունակվում է

Հայաստանում կրթության ոլորտում այդպես էլ չհանգուցալուծվող ու իր վերջը չգտնող կատավասիան շարունակվում է: Այս օրերին Ա.Չեխովի անվան դպրոցում կատարվողին զուգընթաց, երբ պարզվեց, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեցող ու դրա հիմքով Գռզոյի հետ աչքով աչք չունեցող Ավինյան Տիկոն է ուզում դպրոցը միջնորդավորված յուրացնել՝ այն, հակառակ դպրոցականների ու կոլեկտիվի կամքին, դարձնելով սեփական դասընկերոջ կողակցի դուքյանը, հիմա էլ գրեթե նմանատիպ խնդիր է առաջ եկել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում. դպրոցի տնօրենի ՔՊ-ական թեկնածուին ամեն գնով փորձում են առաջ մղել: Ըստ հավաստի տեղեկությունների՝ բանը հասել է ծնողական խորհրդի անդամների պարտադրված փոփոխությանը:
Հեղափոխությոնից գրեթե անմիջապես հետո իշխանական թիրախում հայտնվեցին դպրոցները. ամեն ինչ արեցին ու շարունակում են անել, որպեսզի թե՛ քաղաքային, թե՛ համայնքային դպրոցներում իրենց մարդիկ տնօրեններ նշանակվեն՝ անկախ ծնողների, աշակերտների կամ կոլեկտիվի կամքից ու տրամադրությունից: Ի դեպ՝ նույն բանին ականատես դարձանք նաև բուհերի հարցում. ԵՊՀ-ի ներկայիս սորոսական ռեկտորն էլ՝ վկա:

Ասել կուզի՝ Դումանյան Վահանն ու նրա տեղակալը՝ ասենք Ղազարյան Պետրոսի կինը, լծված են ոլորտը կատարելապես ՔՊ-ացնելուն՝ այն քանդելուն զուգահեռ: Օրինակ՝ էլեկտրոնային ատեստատների գովքն անելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե գոնե դպրոցներում «ջուր չպղտորեին»: Ընդ որում՝ սա անում է մի ուժ, որի պարագլուխը ժամանակին նախկիններին մեղադրում էր կրթօջախները կուսակցականացնելու մեջ:
Իրականում տարօինակ ոչինչ չկա. պարագլուխն անում է այն, ինչի դեմ ինքը խոսել է ու խոսելով՝ մարդ դարձել: Վահրամ Դումանյանի ոլորտը նույնպես չէր կարող բացառություն կազմել՝ հատկապես նկատի ունենալով այդ մարդու անսկզբունքայնությունը. փողը տուր, ինչ ուզում ես՝արա:
Գռզոյի տա՞կն են փորում, թե՞ Գռզոն է փորում

Չնայած տևական ժամանակ է՝ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ է աշխատում, բայց երևանցիներն այդպս էլ չեն հասկանում՝ սա ինչ «ֆռուկտ» է: Շփոթմունքն ամեն անգամ է՛լ ավելի է խորանում,երբ հանրությունն ականատես կամ ականջալուր է դառնում սրա ելույթներին. օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ արտահայտվելով Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ՝ Սարգսյանը կրկին անգամ ձև է թափել, թե հետևողական է իր աշխատանքում, մի «մառոզ» արել, թե նորմալ պետք է աշխատեն ու գլխառադ չանեն՝ սպառնալով «բանկային երաշխիքը շատ արագ քաշել»:
Սարգսյան Հրաչի «աքլորանալը» կարող է պայմանավորված լինել ապագա քաղաքապետի ընտրությունների հարցով: Միայն թե հարցն այն է, թե որքանո՞վ է նա իր ելույթներում ինքնագլուխ կամ ինքնաբուխ՝ հաշվի առնելով ներիշխանական որոշ նյուանսներ՝ պայմանավորված ասենք Ավինյան Տիկոյի անձով. Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական կուսակցության» ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, և, բնականաբար, հենց նա է լինելու հիմնական ֆավորիտը՝ մեկը, որին, ինչպես հայտնի է, ատում է «ժողովրդի հայրը»՝ Խաչատուր Սուքիասյանը:

Հարց է ծագում՝ Սարգսյան Հրաչին Գռզո՞ն է հետնաբեմից ոգևորում՝ որպես Ավինյանին իրական այլընտրանքի՝ նման կերպ փորելով Տիկոյի տակը, թե՞ Ավինյանն այնպես է թաղել Գռզոյի քաղաքային հավակնությունները, որ այդ ամենն անիմաստ է դարձել: Ակնհայտ է, որ ժամանակին Անգլիայում ծրագրավորող աշխատած Ավինյանի ազդեցության մեծացումը չի կարող ձեռնտու լինել Գռզոյին՝ նկատի ունենալով ոչ վաղ անցյալի դառը փորձը:

Արանքում ո՞վ է շահում, այո, ինչ-որ «չուժոյ պախմել»:
Հետույքները մրմռում են

Ոմն Տարոն Չախոյան, որ, պարզվում է, Նիկոլի աշխատակազմի ղեկավարի՝ Հարությունյան Արայիկի տեղակալն է, ֆեյսբուքյան գրառմամբ Թուրքիայի դրոշի թասիբն է պահել ու սուգ կապել, թե ինչու էին դիցուք դաշնակցականները տասնամյակներ շարունակ այրում թուրքերի դրոշը, իմաստը ո՞րն էր: Միաժամանակ հատկանշական է, որ Չախոյանը Թուրքիայի դրոշի այրումը նույնացրել է այս օրերին ընդդիմության կողմից ԱՀ դրոշի՝ երկրի տարբեր վայրերում, տարբեր բնակավայրերում ու քաղաքաներում տեղադրման հետ՝ վերջում եզրահանգելով. «Տնկած դրոշները ո՛չ մեր սպառազինությունն են ավելացնելու, ո՛չ էլ բանակցային գործընթացում որևէ բանով օգտակար են լինելու»։

Փաշինյան Նիկոլի շրջապատը՝ ջահել, թե ահել, թրաշված, թե անթրաշ, մեկ ընդհանուր գծով է աչքի ընկնում՝ թրքասիրությամբ շաղաղված հայատյացությամբ: Տվյալ երիտասարդի մտքի գոհարները ոչ այլ ինչ են, քան թրքական ֆաշիզմ՝ քողարկված կեղծ սրտացավությամբ: Բացի այդ՝ այստեղ կա ոչ միայն ատելություն՝ Արցախի դրոշի նկատմամբ (ակամա հիշում ես «Սասնա ծռերին»), այլև լկտի փորձ՝ վերջին պատերազմի պարտության մեղավոր հռչակելու ընդդիմությանը՝ հար և նման Բաբայան Սյամոյի անվերջ ֆռռացող թրեքին, որ պարբերաբար հնչում է լրագրողների հետ զրույցներում:

Հայրենի թրքասերները չեն կարողանում մարսել Արցախի դրոշի հայաստանյան հաղթարշավն՝ ի նշան հայոց երկրորդ պետականության հավերժության ու Արցախի պայքարի մշտնջենականության:
Հացի փող չունի

Որքան շատ են բարբառում կամ բարբաջում ՔՊ կարկառուններն, այնքան ավելի են բացահայտվում նրանց մտքի հորիզոնները:

Այսպես՝ Սիմոնյան Ալենը ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է, թե 200000 դոլարանոց «BMW»-ն, որը, պարզվում է, այնքան էլ 200000 դոլարանոց չէ, իր ընտրությունը չէ: «…Ես ինձ մեքենա չեմ գնում, ես մեքենա չեմ վարում, այդ հնարավորությունը չունեմ և հաճախ այդ որոշումների հետ որևէ կապ չունեմ»,-հայտարարել է ԱԺ նախագահն ու տրտնջացել՝ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը։
Փաստորեն՝ Ալենը, մեծ քաղաքականություն մտնելուն ու ԱԺ նախագահ դառնալուն պես, մի կտոր հացի կարոտ է դարձել: Ավելին՝ այնքան վատ է ապրում, որ չի կարող անգամ իրեն մի ջարդած «Opel» թույլ տալ կամ, առհասարակ, պարզ էլ չէ՝վարել գիտի՞, թե ոչ: Մարդն իր բերանով է խոստովանում, որ ԱԺ նախագահությունը վրան չի եկել: Իհարկե, նա խորամանկություն է անում ու չի պարզաբանում, թե այդ դեպքում ո՞ւր են ցնդել պարգևավճարները: Չի խոսում նաև ասենք հունական կղզիներում վայելած հաճույքների ու այն ֆինանսների մասին, որոնք ծախսել է ինքն ու մի լավ տժժացել:

Բայց Սիմոնյանի խոսքերում կա թաքնված, գուցե չգիտակցված ինքնախոստովանություն: Այո, Ալենը հարուստ չէ. հարուստ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պետական միջոցներով սնվող, դրանց հաշվին սեփական փառասիրությունը ուզածիդ պես շոյող, կայֆավատ լինող: Կյանքում էին այսպիսի բաներ տեսնելո՞ւ, որ պետական բյուջեն չլիներ, Ալենն երբևիցե շքեղ BMW-ի սալոնը ներսից տեսնելո՞ւ էր, թե՞ շարունակելու էր թավալ գալ «Opel»-ի անիվենրի տակ՝ իրենից ընդդիմադիր սարքելով:

Թող նման ասուլիսները շատ լինեն. դրանք բացահայտում են ՔՊ-ականների հոգու խորքերը, բարդույթներն ու թաքուն երազանքները:
Մելքոնյան Գագոյի վտանգավոր հայտարարությունը

Խոսելով Արցախի դրոշի՝ ընդդիմության կողմից երկրի տարբեր վայրերում ու հաստատություններում տեղադրման մասին՝ նախահեղափոխական Հայաստանում թրփոշացած, իր կողմից քննադատված նախկինների օրոք թիկունքի պետ (համարվում է ամենայուղոտ պաշտոնը բանակում) եղած Մելքոնյան Գագիկը, հայտարարել է, թե Արցախի դրոշի տեղադրումն իմաստ չունի: «…Երևանում բերել, դրոշ են դնում, Մասիս…Դրոշի դնելու նպատակն ի՞նչա, այսինքն՝ Երևանը գրավվա՞ծա Արցախի կողմից, Մասիսը կամ էդ շրջանները գրավվա՞ծ են Արցախի կողմից: Արցախի կողմից 98թ-ին, երբ որ Ռոբերտ Քոչարյանն էկելա իշխանության, էդ վախտվանից արդեն Հայաստանը գրավվածա… Շուտվանից գրավվածա Հայաստանն իրենց կողմից»,-լրագրողի հետ զրույցում հայտարարել է «գեներալը»՝ միաժամանակ հրաժարվելով գնահատական տալ «Սասնա ծռերի» վանդալիզմին:

Մելքոնյանի հայտարարությունում արտացոլվում է ներկայիս քաղաքական վերնախավի իրական վերաբերմունքը ոչ միայն կամ ոչ այնքան ԱՀ դրոշի կամ ընդդիմության ակցիաների նկատմամբ, որքան ԼՂ հայության հանդեպ տածած թաքուն ատելությունը. ղարաբաղցիները հայեր կամ հայաստանցիներ չեն, ավելին՝ նրանք են «կործանել» Հայաստանը վերջին 20 տարում՝ ի դեմս արցախցի նախագահների: Ահա սա է նրանց տրամաբանությունը, ինչը ոչ միայն պառակտիչ թեզ է, այլև՝ ռասիստական. Մելքոնյան Գագոն ռասի՞ստ է, թե՞ արցախցիների ու Արցախի նկատմամբ նրա ատելությունն ունի այսպես ասած բացառապես նյութատեխնիկական հիմքեր. պետք է ավելի շատ հարստացած ու թալանած լիներ, բայց ղարաբաղցիները չեն թողել:

Հետքարքիր է՝ Գագոյի կոլեգա Սյամոն է՞լ է այդպես կարծում՝ նկատի ունենալով նրա արցախյան արմատները: Սյամոն է՞լ է ամեն ինչում արցախցիներին մեղադրում: Եթե ոչ, ապա անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող են այս երկուսը լինել միևնույն թիմում, միևնույն մարդու տակ: Չնայած այսօր ո՞վ է գաղափարական տարաձայնությունների վրա ուշադրություն դարձնում. կարևորը կերակրատաշտն է, իսկ այն դեռ Նիկոլի ձեռքին է:
Վահագն Ալեքսանյանը«Սասնա ծռերից» SMS է ստացե՞լ

Ողջ ՔՊ-ական կազմը՝ ահել-ջահելով, ԱՀ դրոշի հետևից է ընկել: Եթե Ալեքսանյան Վահագին դուր չի եկել ԱԺ ամբիրոնում Սեյրան Օհանյանի տեղադրած դրոշի դիրքն, ապա, օրինակ Հակոբ Ասլանյանը, «կռուտիտ» է արել թե՝դրոշ վառելով կամ դրոշ տնկելով երկիր չեն պահում՝ կոչ անելով՝բերել ու այդ դրոշը տնկել իր գլխին:
Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Նիկոլի ողջ քաղաքական թիմը, փաստորեն, լծվել է Արցախի հալածման գործին: Ընդ որում՝ դա արվում է ցինիկաբար, պոպուլիստախառը կոչերով: Հետաքրքիր է, եթե դիցուք Սեյրան Օհանյանը ԱՀ դրոշը մեկ այլ դիրքով տեղադրեր ամբիոնում, SMS-ներով կառավարվող նիկոլական Վահագը էլի՞ էր ինք զինք ԱԺ ամբիոնից խոզավարի թափ տալու:

Ակնհայտորեն գործ ունենք ազգադավ մի խմբակի հետ, որն աստիճանաբար բացահայտում է իր ու ծռիստների նույնությունը: Ալեքսանյան Վահագի քայլը սովորական սասնածռություն էր՝ միայն թե համեմված պոպուլիզմով, թալանի մասին լոլոներով և այլն, որոնք ունեին մեկ նպատակ՝ կոծկելու արարքի բուն դրդապատճառը: Միայն թե հանուն արդարության պետք է արձանագրենք, որ ծռերն, ի տարբերոթյուն սրանց, շատ ավելի ազնիվ են, քանի որ վանդալիզմ իրականացնելիս այն չեն հիմնավորում նախկինների «թալանով» կամ քթները չեն խոթում մարդկանց ընտանիք: ՔՊ-ականների վտանգավորությունը հայրենատյացության ականջահաճո քողարկման մեջ է կայանում:

Երևին Արցախի դրոշը խոզերին քոռացնելու հատկություն ունի, դրա համար էլ ընկել են դրա հետևից…
Արսենյան Գուգոն թուրքերին գործ է տալիս

ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ու մեկնաբանելով ԱԺ ըննդիմութան՝ Արցախ մեկնելու հանգամանքը՝ Գռզոյի հալալ գործընկեր Արսենյան Գուգոն հայտարարել է. «ՀՀ իշխանությունների ջանքերը՝ խաղաղության օրակարգ ամրապնդելուն ուղղված, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է, հղում եմ անում նաև պարոն Սիմոնյանին, ադրբեջանական համապատասխան ծառայությունների ուժերի հետ համագործակցությունն ապահովելու նպատակով»:

Սուքիասյան Խաչատուրի՝ Հայաստանում ընտրակաշառքի ինստիուտի հինադիր «կարդաշը» գործ տվո՞ղ է: Համենայն դեպս՝ այդ ուղղությամբ առաջին քայլն այլևս կատարված է: Ցավալին այն է, սակայն, որ նույնիսկ գործ տալու հարցում սա էլի թուրքերի թելն է թելում՝ իր գործընկեր Արաբատի օրինակով երևի: Գործ տալ էլ կա, գործ տալ էլ: Ալեն Սիմոնյանին գործ տալս ո՞րն է: Թե՞ հայատարարության հասցեատերը հենց ազերիական հատուկ ծառայություններն են՝«բռնե՛ք. գալիս են» ոճով:

Ողբերգություն է իրականում՝ մարդու լեզուն փաթ գցող: «Խաղաղության օրակարգի» սպասարկումը, փաստորեն, տեղի է ունենում ադրբեջանական հատուկ ծառայությունների երազանքի կատարման գնով: Երևի Գուգոյին դուր է եկել թուրքական սուրճի համը, ի՞նչ կարղ ես անել: Երևի «կարդաշի» հետ լրջագույն բիզնես պլաններ են գծել ու հիմա լալահառաչ ողբում են, թե ինչո՞ւ է ընդդիմությունը «քար գցում» իրենց ծրագրերի վրա.Ղարաբաղս ո՞րն է:

Այս ամենն, իհարկե, առաջին հերթին տարրական անգրագիտության հետևանք է, քանզի եթե առնվազը վերջին երկու հարյուրամյակների հայոց պատմությունը սերտած լինեին, կհասկանային, որ թուրքի հետ առևտուր անելու վերջը թուրքի յաթաղանի փայ դառնալն է: Բայց մարդիկ գիրք չեն կարդում, հո զոռով չի՞, իսկ եթե ինչ-որ բան կարդում էլ են, ճիշտ հետևություններ չեն անում. փողի հանդեպ մոլուցքը կուրացրել է նրանց նույնիսկ կենդանական բնազդները, որոնցից առաջինն, ինչպես հայտնի է ինքնապահպանմանն է:
Անդո՞նն է հուշել

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ լրագրողական հանրությանը «ավետել» է իրենց կողմից «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ երկնելը: Ըստ այդմ՝ պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։

Լրագրողների ու լրագրության հանդեպ այս իշխանությունների տածած ատելության մասշտաբները հայտնի են շատերին: Այդ առումով հատկապես աչքի են ընկնում մի քանի ՔՊ-ականներ, որոնց առաջատարն, ինչպես հայտնի է, Քոչարյան Անդոնն է, ում՝ տարբեր առիթներով լրագրողների հասցեին արվող կշտամբանքներն ու արտահայտությունները վաղուց բացահայտել են նախկին լրագրող վարչապետի՝ ընդդիմադիր զլմ-ների հանդեպ ունեցած կենդանական վախը: Ազատ խոսքն այս իշխանությունները հայտարարել են՝ համար մեկ թշնամի:

Անհերքելի է, որ վերոհիշյալ նախագիծը փորձ է՝ ևս մեկ լծակ ձեռք բերելու իշխանությունների համար ոչ հաճելի լրագրողների ու լրատվամիջոցների դեմ՝ խոչընդոտելու նրանց աշխատանքային գործունեությունը:
Հիմա, օրինակ, եթե Անդոնին լրագրողներից մեկը ոչ դուրեկան հարց տա կամ ամեն գնով փորձի ստանալ սեփական հարցի պատասխանը՝ մի փոքր անհարմարություն պատճառելով «խաղաղության օրակարգի» հլու ստրուկին, դա կարո՞ղ է դիտվել որպես աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտում: Կամ ասենք աթոռ խնդրելն ու դրա բացակայության դեպքում գետնին նստելն ու տպագրելը ևս առիթ կարո՞ղ է դառնալ՝հավատարմագիրը հետ կանչելու: Ուզածիդ պես կարելի է մեկնաբանել այդ կետն ու թիրախավորված կերպով ազատվել անհարմար հարցեր տվողներից:

Կասկածելի բովանդակության բաներ հորինելու փոխարեն հարկավոր է ընդամենն անկեղծ լինել սեփական հանրության հետ, որի շահերն են սպասարկում ազատ խոսքի մարտիկները: Դատապարտված է այն իշխանությունը, որ խնդիրներ է տեսնում ոչ թե սեփական վարքագծում կամ վարվող քաղաքականության մեջ, այլ՝ այդ քաղաքականությունն ու վարքագիծը լուսաբանողների, մեկնաբանողների: Սա աքսիոմա է՝անկախ անդոնների կամքից:
Մարինա Պողոսյանին կայֆա՞

Հայտնի է դարձել, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ըստ այդմ՝ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տևական ժամանակ է, ինչ Աղվան Հովսեփյանը հայտնվել է իշխանությունների խոշորացույցի տակ: Հետաքրքիր է, որ Հովսեփյանի ու այս իշխանությունների ճանապարհները միմյանցից զատվեցին բավական ուշ, և գոնե նախքան այս ամենը պատկերացնել, որ կարող էր նման բան տեղի ունենալ, գրեթե անհնար էր.լուրեր էին շրջանառվում,որ Նիկոլն անգամ ակտիվորեն օգտվում է Հովսեփյանի խորհուրդներից:
Սա՝մի կողմ,բայց ա՛յ հարցը,թե ինչպե՞ս է սրան վերաբերվում Մարինա Պողոսյան անուն-ազգանունով իրավապաշտպանը, շատ հետաքրքիր է: Օրինակ՝ հետարքիր է՝ ինչպե՞ս է որակում Խողոսյանը Հովսեփյանի շուրջ ընթացող խմորումները զուտ մասնագիտական տեսանկյունից,եթե իհարկե, կարելի է Պողոսյանին որևիցե բանի մասնագետ համարել: Կա՞, արդյոք, այս ամենում քաղաքական տարր, թե՞ սա զուտ Նիկոլի հակակոռուպցիոն միջոցառումների օրակարգում տեղավորվող խնդիր է, որը պետք է ոչ թե վերլուծել, բացահայտել սրա խորքային պատճառներն, այլ ուղղակի զմայլվել: Ինչ-որ բան հուշում է, որ զուտ մասնագիտական կարծիք անհնար կլինի քերել Պողոսյան Մարինայից՝հաշվի առնելով նրա աշխատանքային գործունեության առանձահատկություններն ու բարոյական նկարագիրը, որ տեղ չի թողնում օբյեկտիվության համար: Դժվար թե Ջհանգիրյան Գագոյի հարճը՝ այս բառի իրավաքաղաքական իմաստով, կարողանա խելքը՝ գլխին մի բան ասել ինքն իրենից՝ առանց նախապես ծանուցվելու՝ ինչ է պետք ասել ու խոսել:

Բոլոր դեպքերում հաշվի առնելով ներկայիս դատական համակարգի՝ իշխանություններից ունեցած մեծ կախվածությունը՝ ո՛չ Ջհանգիրյանի, ո՛չ էլ մեկ այլ անձի շուրջ տեղի ունեցող դատական պրոցեսները վստահություն չեն ներշնչում. եթե համակարգ լիներ, մարինապողոսյանները դրա մի մասնիկը չէին լինի:
Նիկոլը սադրում է ռուսներին

Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ու ներկայումս այդ ուղղությամբ ընթացող պրոցեսների մասին, ի թիվս այլ հայտարարությունների, ըստ էության, կասկածի տակ է առել Արցախում ռուս խաղաղապահների գործունեության նպատակահարմարությունը՝ տարակուսանք հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է: Փաշինյանը մեղադրել է խաղաղապահներին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու համար:
Առաջին հայացքից կարող է թվալ՝ հայրենասերի ելույթ է՝մեկի, ում դարդուցավն Արցախն է, դրա ապագան, Փառուխի ճակատագիրը և այլն: Իրականում, սակայն, գործ ունենք բեմադրվող թատրոնի հետ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. չի կարող Գուրգեն Արսենյանի, Գռզոյի, Անդոնի կամ Մարիա Կարապետյանի շեֆը ի կսզբանե ուրախ չլինել այն հանգաանքով, որ ընդդիմադիր պատգամավորներին չի հաջողվել ոտք դնել Արցախ:

Փաստն այն է, որ ԱԺ ապրիլի 12-ի նիստում ՔՊ-ականները կոկորդ էին պատռում (և ոչ միայն) ու դիմում Ալեն Սիմոնյանին՝ խոչընդոտելու պատգամավորների «սադրիչ» գործողությունը: Հիմա այդ «սադրիչ» գործողությունը չի ստացվել, ուրախ չե՞ն: Թե՞ կոկորդիլոսի արդյուքները հետևանք են ասենք Եվրոպա կատարած վեջին այցի ու այնտեղից ստացված հակառուսական ճանապարհային քարտեզների: ՔՊ-ն, բայց հատկապես Անդոն-Գուգո-Գռզո եռյակը՝ Մարիա Կարապետյանն էլ վրադիր, հիմա պետք է մաղարիչ անեն, որ ռուսներն իրենց ձայնը լսել են: Եթե իշխանությունները կոչ են անում ամեն գնով կանխել ընդդիմադիրների այցն Արցախ, ռուսներն ի:նչ պետք է անեին: Եթե թողնեին, Գուգոն ինֆարկտ կստանար:Հիմա արգելել են, բայց ասում են՝ ինչո՞ւ են արգելել: Թե՞ խնդիր կա՝ ռուսներին հուշտ անելով Հայաստանը վերածելու մահվան հովտի, միայնակ թողնելու հնարավոր նոր պատերազմում, ինչպես 44-օրյայի դեպքում ու հետո ասել՝ ռուսները չեն օգնել:

ՀՀ-ն, ջուր լցնելով Անկարայի ու Բաքվի ջրաղացին, կասկածի տակ է դնում ռուսական խաղաղապահների գործունեության նպատակահարմարությունը: Գուցե հնարավոր կլիներ Նիկոլին կասկածել թունդ հայրենասիրության, հանուն ՀՀ շահերի ռուսների հետ քյալլա տալու մեջ, բայց ակնհայտորեն ոչ այս պա8ագայում՝նկատի ունենալով ՔՊ-ական վայնասունը` ԱԺ-ում:
Վիգեն Խաչատրյանը բոյկոտում է Արցախը

Վիգեն Խաչատրյանը, որ հանրահռչակված է իր բացառիկ թրքասիրությամբ, բացի այն, որ ԱԺ-ում կոչ է արել «գնալ ոչ թե պատմական ճշմարութան, այլ պատմական իրողությունների հետևից», միաժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղի կառավարության կազմում կան մարդիկ, որոնք վտանգում են Ղարաբաղը, ուստի՝պետք է տեղ չգտնեն այդ կազմում: «Ինձ համար ընդունելի չէ Ղարաբաղի որոշ շերտերի վարքագիծը՝ կապված Հայաստանի և Ղարաբաղի ապագայի հետ, և ես ուզում եմ հնչեցնել, որ նման մարդիկ չպետք է տեղ գտնեն Ղարաբաղի կառավարության կազմում, որոնք վտանգում են և՛ Ղարաբաղի հայությանը, և՛ Հայաստանի Հնարապետությունը»,-հայտարարել է ՔՊ-ականը՝ նրբորեն խուսափելով «Արցախ», «Լեռնային Ղարաբաղ» տերմիններից` երևի ի փառս ադրբեջանական դրոշի:

Թե հատկապես ում է ակնարկում Խաչատրյանն, այնքան էլ հասկանալի չէ: Արդյոք, օրինակ, կարելի՞ է վերոհիշյալ խոսքերից եզրակացնել, որ Հայաստանը լայն իմաստով բոյկոտում է Արայիկ Հարությունյանի վարած գիծը: Ի դեպ՝ ուշագրավ է ,որ ԱՀ նախագահն ապրիլի 12-ին Մարտակերտում հայտարարել է, որ խաղաղապահների ներկայությունը Արցախում պետք է լինի անժամկետ՝ «զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ»:
Հիմա Խաչատրյան Վիգենին կոնկրետ ի՞նչ կամ ո՞վ դուր չի գալիս: Գուցե նրա անհանգստությունը պայմանավորված է ԱՀ-ում ակտիվացած այն խոսակցություններով, որ հնարավոր է հանրաքվեով այն միանա ՌԴ-ին որպես միակ փրկությո՞ւն: Վիգենական վայնասունն,օրինակ, կարող է պայմանավորված լինել նույն ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ ՀՀ-ի ու ԱՀ-ի ղեկավարության ունեցած քողարկված տարաձայնությամբ. Նիկոլն անում է ամեն ինչ՝ սադրելու ռուսներին ԼՂ-ում, իսկ ահա Հարությունյանը խոսում է խաղաղապահների անժամկետ առաքելության մասին:

Վիգենի համար պատմական իրողությունն Ալիև Իլհամի սրտի ուզածն է, որը պետք է կատարել՝ թեկուզ Երևանն «Էրիվան» դարձնելու գնով, միայն թե իրենց աթոռներին դիպչող չլինի, ու իրենք հավերժանան ԱԺ պատերի ծակերում:
Գռզոյենց սրտից արյունա գնում

Մինչ Հայաստանում ՔՊ-ական խունտան ջանում է օգնել Ալիևին՝ սեփականելու Արցախը, բավական հետաքրքրքական մեսիջներ են ստացվում Հյուսիսից. ռուսական կողմից հաճախակիանում են Արցախի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական սադրանքներին ի պատասխան հնչող դիպուկ գնահատակնները, համացանցում տարածվել է Արցախի Դեդո-Բաբո հուշարձանի մոտ Ռուսաստանի դրոշից պատրաստված «Z» տառի պատկերը, Կրեմլի ոչ պաշոնական խոսնակներից մեկը համարվող Մարգարիտա Սիմոնյանն էլ իր սոցկայքային էջում հրապարակել է Արցախի դրոշը՝ ռուսական դրոշի գույներով ներկված: «…Ղարաբաղն Ռուսաստան է։ Այս աշխարհում ամենալավն այն է, որ ճշմարտությունը մշտապես հաղթում է ստին»,-մասնավորապես՝ այսպես է մեկնաբանել Սիմոնյանն Արցախի ռուսականացված դրոշի պատկերը։

Ակնհյատ է, որ ռուսական մեսիջներն, ինչպես նույն «Z»-ի պատկերումն, օդից չեն գալիս. կա պատերազմի հստակ վտանգ ու դրա մասին ռուսներն ամենալավը գիտեն: Միաժամանակ ուշագրավ է Սիմոնյանի մեսիջը, որ ուղղված է և՛ հայերին, և՛ ազերիներին: Արցախի դրոշի ռուսականացումը խորքային իմաստ ունի: Սիմոնյանը շարքային մեկը չէ, և նրա այսօրինակ գրառումները, կարելի է ասել, մշտապես համաձայնեցված են լինում Կրեմլի հետ: Հիմա որոշ հակառուսներ կարող են վայնասուն բարձրացնել, որոնցից մեկն էլ, օրինակ, Վիգեն Խաչատրյանն է, բայց փաստն այն է, որ եթե Հայաստանը «ձեռքերը լվանում» է Արցախից, իսկ դա բոլորիս աչքի առաջ է, ապա Արցախի ժողովրդի հույսը մնում են ռուսները, ոոնք, սակայն, չեն պատրաստվում Արցախը տալ մեկին, ով Շուշին «դժբախտ» ու «դժգույն» է համարում: Օրինակ՝ տան Անդոնին, որ ի՞նչ անեն. Իլհամի ընկերն է:

Բայց այս պատմության վերջում գլխավոր տուժողը գռզոյենք են լինելու, քանի որ չեն կարողանալու թուրքերին տալ խոստացվածը և դրա դիմաց ստանալ ազատ առևտուր անելու շնորհը: Ռուսները խափանելու են ազգադավ խունտայի հայադավ ծրագրերը՝ գրողի ծոցն ուղարկելով թուրքերին էլ, թրքասերներին էլ: