Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Բա սա սրբություն ունի՞

Խաչատրյան Վիգենը, դրսևորելով բացառիկ անբարոյականություն, ընդդիմությանն է մեղադրել սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կատարվածի համար. իբր ընդդիմությունը չարաշահում է հանուն Հայաստանի զոհված զինվորների մայրերի «զգացումները», և այդ ամենն օգտագործում են՝ իշխանությունների հետ իրենց հարաբերությունները պարզելու: «Արդյոք ճի՞շտ է, որ մենք էյսօր ուզում ենք վարկաբեկենք Ոստիկանությունը, որը կարգ է պաշտպանում, վերջին հաշվով, իր նախաձեռնությամբ չի եկել»,-հռետորական հարցադրմամբ է հանդես եկել Վիգենը:

Վիգենն երկու խնդիր է փորձել լուծել. մի կողմից՝ սևացրել է ընդդիմությանը՝ հանիրավի կերպով մեղադրելով չարած բաների համար (սա արել է՝ «զոմբիների» ուղեղը լվանալու նպատակով), մյուս կողմից՝ քծնել է ոստիկաններին՝ նրանց «իշմար տալով», որ շարունակեն նույն ոգով ու գործելաոճով:

Հիմա հարց՝ եթե Ոստիկանությունը Նիկոլինն է, ինչպե՞ս կարղ է ոստիկանը կամ կարմիրբերետավորը կատարել ընդդիմության սրտի ուզածը: Երբ չորս հոգով զոհվածի մորը ոտուձեռից բռնած օդերով քարշ էին տալիս դեպի ոստիկանական մեքենան, դա ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության պատվերն էր՝ իջեցված Ոստիկանությանը, ո՞ւմ էր այդ պահին սպասրակում Ոստիկանությունը: Մարդ իր երեխայի գերեզմանի տերը չէ՞: Եթե ծնողը չի ուզում, որ իր զավակին սպանածը գա ու կեղծավորաբար խոնարհվի գերեզմանի առաջ, ի՞նչ կապ ունի այդտեղ քաղաքականությունը: Մարդիկ գիտեն, չէ՞, Նիկոլն էլ է խոստովանել, չէ՞, որ այդ զոհերը չէին լինի, եթե ինքը համաձայնվեր խնդրի խաղաղ կարգավորմանը: Այդ խոստովանությունը բավարար չէ՞, որ ծնողները փորձեին արգելել «պետական այրերին» շահագործել հերոսների գերեզմանները:

Ինչ վերաբերում է Ոստիկանության «երեսը լվանալու» Վիգենի փորձերին, ապա նա դա անում է՝ շատ լավ իմանալով, որ առանց այդ կառուցի ՔՊ-ական իշխանությունը մեկ ժամ անգամ չի դիմադրի: Նույն քծնանքն էր տիրում ընդդիմության շարժման օրերին, երբ հոշոտվում էին ցուցարարաները, նույն կերպ են քծնում նաև այսօր ոստիկաններին, քծնում են ու փող բաժանում, խիղճներն առնում ու լարում ընդդեմ սեփական ժողովրդի:

Ահա սա է «ժողովրդավար» Հայաստանի իշխանությունների իրական դեմքը՝դեմք, որին երբեք էլ բնորոշ չի եղել մարդկային դիմագիծը:

Վիգենն ի՞նչ մարդ է, օրինակ….
Գռզոն զոհեր է պահանջում

Բացի Եռաբլուրում տեղի ունեցած համազգային խայտառակությունից այս տարվա սեպտմեբերի 21-ը ևս մեկ տխուր իրադարձությամբ աչքի ընկավ. փլուզվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինություններից մեկը, որի հետևանքով մի քանի քաղաքացի վնասվածքներ էին ստացել:

«Սուրմալուի» ոդիսականի շուրջ կարելի է խոսել երկար, քանզի այսօր էլ օդից կախված են մնում հարցեր, որոնց պատասխանները գտնելը՝ առանց դավադրությունների տեսությանը դիմելու, պրակտիկորեն անհնար է: Սակայն ամենամեծ հարցն այսօր կապված է նույնիսկ ոչ այնքան տեղի ունեցած աղետի իրական պատճառների կամ հեղինակների հայտնաբերման հետ, որքան այն խնդրի հետ, թե որն է պատճառը, որ այսքան ժամանակ դեռևս չի իրականացվել փլուզման ենթակա, վտանգավոր շինությունների վնասազերծում, ինչո՞ւ է քաղաքի այդ հատվածը շարունակում հիշեցնել աղետի գոտի, ինչո՞ւ գործը տեղից չի շարժվում:

Պատճառը, անկասկած, ոչ թե տեխնիկական է, այլ պարզ ցանկության բացակայությունն է՝ ճանապարհների բնականոն աշխատանքը վերականգնելու: Իսկ ճանապարհների բնականոն աշխատանքի խաթարման հարցում, ինչպես հայտնի է, մեծապես շահագրգռված է Գռզոն՝ բացառապես կոմերցիոն նպատակնեով պայմանավորված. մարդը տոնավաճառ է բացել ու լուծում է կլիենտուրայի խնդիր: Այլ կերպ ասած՝ Գռզոն զոհեր է պահանջում՝ թափ հաղորդելու իր նոր առևտրային օբյեկտին:

Եթե փլուզման հետևանքով զոհեր լինեին, ո՞վ էր դրա պատասխանատվությունը կրելու,ԱԻՆ-ի Փամբուխչյան Արմե՞նը,թե՞ միստեր Գռզոն: Ֆորմալ առումով, իհարկե, խնդիրը ՔՊ-ական նախարարի պատասխանատվության գոտում է, բայց իրական պատասխանատուն լինելու էր նույն Գռզոն, որի միջնորդությամբ է, որ «Սուրմալուի» ավերակների հարցը ցայսօր չի լուծվում՝ դառնալով նոր հնարավոր ողբերգությունների աղբյուր:

Առաջարկ՝ թո՛ղ քաղաքապետարանը փակի երևանյան բոլոր տոնավաճառները ու թողի միայն Գռզոյինը. բալքիմ աչքը կշտանա, ու վերջապես լուծվի «Սուրալուի» պրոբլեմը Սումալուի հարցը լուծվ:
Հասարակաց Աղազարյան Հովիկը

Աղազարյան Հովիկն է կրկին բացահայտել սեփական մտքի ու բարոյականության մակերեսայնությունը, երբ մեկնաբանելով Եռաբլուրի հայտի դեպքերը՝ արդարացրել էր կարմիրբերետավորներին՝ «18 տարեկան տղայի»՝ այլևս սեփական ծնողին չպատկանելու հիմքով: «Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լա՛վ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»,-ասել է Աղազարյան Հովիկը՝ միաժամանակ հայտարարելով, որ ոստիկանները նման կերպ կանխում են նոր «հոկտեմբերի 27-ը», ինչպես նաև համոզմունք հայտնելով, որ 18 տարեկան տղան արդեն ծնողինը չէ, այլ հասարակությանն է:

Աղազարյան Հովիկը բացահայտել է ոստիկանների ագրեսիայի պատճառը. Նիկոլի վախերի գերին են դարձել նույն կարմիրբերետավորները՝ ստիպված լինելով կատարել քաղաքական ղեկավարության անբարո հրամանները: Բայց «մազալուն» այն է, որ հովիկաղազարյանները կարծում են, թե զոհված հերոսների մայրերն են, որ իրենց դեմ «հոկտեբերի 27» են անելու այն դեպքում, երբ հայտնի տեսագրությունում երևում է, թե ինչպես են երեք կին, հանգիստ նստարանին նստած, սգում սեփական կորուստը: Մեկը զոհվածների ծնողների ձեռքին «լիմոնկա», «սնարյադ» կամ գոնե գազային ատրճանակ տեսե՞լ է…

Եթե այդքան շատ է վախենում յուր տձև գլխով հայտնի ՔՊ-ականը սեփական կյանքի համար, թող իր ուսերից թոթափի պատասխանատվությունն ու գնա իր ճանապարհով, թե՞ վախենում են, որ հենց այդ ժամանակ էլ կարող է սկսվել «հոկտեմբերի 27-ը»՝ իշխանությունների «բմբուլները քամուն տալով»:

Կամ ի՞նչ է նշանակում «18 տարեկան տղան արդեն ծնողինը չի, այլ՝ հասարակությանը» արտահայտությունը: Հիմա Աղազարյան Հովիկը հասարակությա՞նն է՝ նկատի ունենալով նրա տարիքը: Եթե հասարակությանն է, ապա դա նշանակո՞ւմ է, որ ով ինչ ուզի՝ կարող է անել Աղազարյան Հովիկի հետ, չէ՞ որ նա այլևս իր մոր երեխան չէ: Ասենք ուզեն՝ թրաշեն, ուզեն՝ շշի վրա նստացնեն: Սա՞ նկատի ունի Հովիկը:

Հենց այս նույն հովիկաղազարյանական փիլիսոփայությամբ առաջնորդվելով էլ Նիկոլը հազարավոր անմեղ երեխաների տարավ, թուրքի բաժին սարքեց: Եթե Նիկոլը կարող է իրեն թույլ տալ անել ամեն ինչ, ապա ինչո՞ւ հասարակությունն իրեն թույլ չի կարող տալ Աղազրայան Հովիկի հետ վարվել այնպես, ինչպես քեֆն է տալիս:

Դեգեներատն է՛լ ինչպե՞ս է լինում, դե ասեք…
Անդրեասյան Կարենը մասսայաբար պատվազրկվել է

Նիկոլի համար ավելի ընկալելի դառնալու նպատակով մորուքավոր դարձած Անդրեասյան Կարենը, պատասխանելով Եռաբլուրում կատարվածի մասին հնչած հարցին՝ քաղաքական հրահնանգ չէ՞ր եղել՝ Ոստիկանութանը՝ բացելու վարչապետի ու մյուս իշխանավորների ճանապարհը, պատասխանել է. «Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ Ոստիկանությունը քաղաքական հրահանգներով չի գործում՝ վերջին տարիներին, գոնե ամիսներին: Մենք գիտենք, որ եթե Ոստիկանությունը քաղաքական հրահանգներով գործի, դա կլինի կոպիտ օրենքի խախտում և… Ոստիկանությունը կա ու լինելու է ապաքաղաքական մարմին»: Միաժամանակ Եռաբլուրում ծնողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժը, բռնության փաստը Անդրեասյան Կարենը հռչակել է որպես առանձին ծառայողների ինքնագործունեության հետևանք, որը իբր չի մնացել ու չի մնա անպատիժ:

Տարօրինակ կլիներ, իհարկե, եթե Կառավարության շենք հետնամուտքից ներխուժած ներկա դարձած նախկինը խոստովաներ ճշմարտությունն ու մեղա գար: Մեղա գալու ընդունակ մարդը չի կարող դառնալ Նիկոլի աշխատողը, Նիկոլի օրակարգի հետ չհամաձայնողը չի կարող սպասարկել նրա քաղաքական շահերը:

Անդրեասյան Կարենի հայտարարություններից կարելի է հետևություն անել, որ հայրենի ոստիկանները գելուգազան են ու այնքան ինքնաահոսի ու ինքնիշխան, որ ինչ ուզում, այն էլ անում են՝ չվախենալով հետևանքներից: Երբ մարդիկ նման կերպ փորձում են պարզերես անել «բոսերի բոս» Նիկոլին, իրենք իրենց հաշիվ տալի՞ս են: Ախր մի բան բստրելուց ու անիմաստ հայտարարությոններ անելուց առաջ նախ պետք է ամեն մարդ ինքն իրեն հաշիվ տա՝ այս կամ այն ասածն ինչպես կընկալվի հանրության մոտ, քանի տոկոս հավանականություն կա, որ ասված խոսքին կհավատան:

Ոչ միայն Եռաբլուրում կատարվածը, այլև վերջին 4 տարվա ոստիկանական զորքերի զազրելի պահվածքը բացառապես պայմանավորված է քաղաքական իշխանությունների հրահանգներով. բա է՛լ ինչո՞ւ են գյուռ-գյուռ աշխատավարձեր ու պարգևավճարներ բաժանում, եթե վճարվողները օրենքների ոտնահարման գնով չպետք է սպասարկեն իշխանոթյունների շահերը, չպետք է փորձեն հավերժացնել Նիկոլի արյունոտ իշխանությունը:

Ավելի լավ է ոչինչ չասել կամ փախչել լրագրողներից, քան կանգնել ու մասսայաբար պատվազրկվել:
Ահա թե ինչու էր Նենսի Փելոսին եկել Հայատան

Արևմտյան տեղեկատվական-վերլուծական կարևորագույն ռեսուրս համարվող պետականամերձ «Nationalinterest.org»-ում օրերս հրապարակվել է մի հոդված, որտեղ առավելագույն թափանցիկությամբ հոդվածի հեղինակը ձևակերպել է այն ակնկալիքը, որ ներկայումս Արևմուտքն ունի Հայաստանից: «Հայաստանը պետք է կառուցի Զանգեզուրի միջանցքը» («Armenia must build the Zangezur corridor») վերտառությամբ հոդվածում դրա հեղինակ Բլենքը, անդրադառնալով այդ միջանցքի կարևոր աշխարհատնտեսական նշանակությանը, Հայաստանին մեղադրել է Մոսկվայի ծածուկ հրահանգով Ռուսաստանը շրջանցող այդ կարևոր պրոյեկտը տորպեդահարելու համար ու շեշտել, որ եթե իսկապես ՀՀ կառավարությունն Արևմուտքի բարեկամն է, ինչպես պնդում է հայկական սփյուռքը, ապա պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ այդ կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար: Միաժամանակ հեղինակը նշել է, որ միջանցքի վերաբերյալ եվրոպական տեսլականի համաձայն՝ այն չպետք է կրի արտատարածքային բնույթ, այլ ամեն մի երկիր ինքը պետք է վերահսկի իր ուղիները, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ հեղինակի, Ռուսաստանը պարտադրում է, որ այդ ուղին վերահսկեն ՌԴ ուժերը, ինչը չի համապատասխանում Արևմուտքի շահերին: Հեղինակը հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի դիլեման լուծել այնպես, որ շահած դուրս գան թե՛ Արևմուտքը, թե՛ Հայաստանը:

Փաստորեն՝ կարելի է արձանագրել, որ Ալիևի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակումները ստացան իրենց աշխարհaքաղաքակaն բացատությունը. վերջին հարձակման հետևում կանգնած է հենց Արևմուտքը, որը նման ժեստերով փորձում է հասկացնել Երևանին, թե ինչ կլինի, եթե միջանցքը չտրվի: Չնայած թվում է, թե այս իրավիճակում արևմտյան երկրների միանշանակ աջակցությունը Հայաստանի կողմն է, բոլորը դատապարտում են թուրքերին և այլն, սակայն այդ ամենն ընդամենը «շիրմա» է, իսկ իրական նպատակը միջանցքի ստացումն է:

Ճիշտ է՝ հոդվածագիրը շեշտում է, որ այդ միջանցքը չի ունենալու արտատարածքային կարգավիճակ, և Հայաստանն ինքն է վերահսկելու իր ուղիները, սակայն հարցի էությունը դրանից չի փոխվում. կարճ ժամանակ անց, երբ Արևմուտքի, իսկ իրականում Թուրքիայի ազդեցությունը կմեծանա Ռուսաստանից հեռացած Հայաստանում, Անկարային դժվար չի լինի արևմտյան գործիչներին համոզել, որ Հայաստանով անցնող ուղին ստանա արտատարածքային կարգավիճակ, իսկ խնդիրը լուծելու ու Արևմուտքում ըմբռնում գտնելու համար թուրքերը կարող են սադրանք կազմակերպել՝ հայերին մեղադրելով ճանապարհի բնականոն աշխատանքը խափանելու համար: Այսինքն՝ Արևմուտքի առաջարկությունը բարդ շախմատային կոմբինացիայի միայն առաջին փուլն է, որով կլուծվի տարածաշրջանից Մոսկվայի հեռացման, իսկ հետագայում Նախիջևանի ու Ադրբեջանի հիմնական մասի ցամաքային կապի հարցը՝ թուրքերի պատվերով դուրս թողնելով Հայաստանը խաղից:

Ինչ վերաբերում է ռուսների ջանքերին՝ վերահսկողություն ստանալու այդ միջանցքի նկատմամբ, ապա դա Մոսկվան անում է՝ բացառապես ելնելով տարածաշրջանից դուրս մղվելու մտավախությունից. Մոսկվան կողմ կլինի միջանցքին այն դեպքում միայն, եթե այն վերահսկի ինքը, իսկ մնացյալ դեպքերում դեմ հանդես կգա, ինչի մասին, ի դեպ, ակնարկել է վերոհիշյալ հոդվածի հեղինակը:

Մի բան հստակ է՝ Հայաստանի ազգային շահերից է բխում առհասարակ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի չեղարկումը, իսկ հակառակ դեպքում, եթե այնուամենայնիվ այն կյանքի կոչվի, ապա նույն Արևմուտքը պետք է տա երկաթյա երաշխիքներ առ այն, որ Հայաստանից երբեք չի խլվի սեփական ուղիները վերահսկելու օրինական իրավունքը:

Կտրվե՞ն այդ երաշիքները, արդյոք, նկատի ունենալով թուրքերի՝ հեռուն գնացող նպատակներն ու արևմտյան էներգետիկ շահերը…
Նիկոլը հռչակեց Ալիևիի գերիշխանությունը

Բավական բացասական արձագանք է ստացել Նիկոլի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը: Խոշոր հաշվով ինչի՞ մասին էր Նիկոլի ելույթը: Մի բանի մասին. Նիկոլը երկար-բարակ փորձում էր համոզել աշխարհին, որ ոչ թե Հայաստանն է ապակայունացնում տարածաշրջանը, այլ՝ Ադբեջանը: Հայաստանն ունի միայն մեկ երազանք՝ խաղաղությունը, ու պատրաստ է գործադրել ամեն ջանք՝ թշնամուն ու տարածաշրջանում շահեր ունեցողներին լիուլի բավարարելու համար՝ ինքն իր վրա թքած ունենալով:

Միով բանիվ՝ Նիկոլի ելույթը զուտ կապիտուլյանտին բնորոշ ելույթ էր, ինչը մի կողմից, իհարկե, չի կարող ցավալի չդիտարկվել, մյուս կողմից՝ չի կարող բնական չհամավել. այլ բովանդակությամբ ելույթ նա չէր էլ կարող ունենալ, քանի որ անմիջապես կբախվեր Իլյամի բռունցքին՝ բռունցք, որի օգնությամբ հենց հիմա գծվող Հայաստանի սահմանները Նիկոլն երբեք չի վիճարկի: Հայաստանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե Իլհամը պատերազմ չսկսի, իսկ եթե սկսի էր, դիմադրության չհանդիպի՝ սա էր Նիկոլի ուղերձը՝ աշխարհին, որը, ըստ էության, զրոյացրեց Հայաստանի՝ որպես ՄԱԿ անդամ երկրի կշիռն ու սուբյեկտայնությունը՝ որպես Հայաստանի նոր տեր հռչակելով Ադբեջանին:
Վիգենի ադրբեջանական պոռնոն

Յուր էկզոտիկ թրքասիրությամբ հայտնի Խաչատրյան Վիգենը հայտարարել է, թե Հայաստանը սխալ քաղաքականություն է վարել, քանի որ խնդիր պետք է դրվի՝ խաղաղություն հաստատելու, այլ ոչ թե «ով կշահի, ով ճիշտ դուրս կգա». պետք է փոխադարձաբար մտնել դիմացինի վիճակի մեջ:

Ում կամ ինչի մեջ է ցանկանում մտնել Խաչատրյան Վիգենը, իհարկե, իր անձնական գործն է, բայց այն, որ նրա հայտնած միտքն ուղղակի նոնսենս է, չի քննարկվում: Վիգենի ամենամեծ ստորությունն այն է, որ սա Ադրբեջանին ու Իլհամին հայ հանրությանը փորձում է ներկայացնել որպես «խաղաղության աղավնի», որը գաղազել է բացառապես հայկական կողմի սադրիչ գործողությունների հետանքով: Սա, նկատենք, բացառապես թուրք-ադրբեջանական քարոզչական թեզ է, որի մասին կարելի է պարբերաբար լսել Էրդողանի կամ նրա փոքր եղբոր շուրթերից:

Միաժամանակ Վիգենի խոսքերում ու մտքերում արտացոլվել է նիկոլիզմին բնորոշ ամենաանհանդուրժելի թեզը՝ խաղաղություն ցանկացած գնով: Հիմա եթե Աիլհամը գա վիգենների տուն ու ցանկանա կենակցել ոմանց կանանց կամ աղջիկների հետ նրանց իսկ անկողնում՝ պայմանով, որ դրանից հետո խաղաղություն կհաստատի Հայաստանի հետ, վիգենները կհամաձայնե՞ն դրան: Հիմա ի՞նչ տարբերություն Վիգենի հայտնած մտքի ու ադրբեջանական պոռնոյի միջև: Եթե Վիգենի համար կարևոր չէ, թե հաստատվելիք խաղաղության արդյունքում ով կշահի կամ ով ճիշտ դուրս կգա, ապա որն է հայկական պետության ու այդ պետությունը մարմնավորող վայ ղեկավարության գոյության իմաստը: Ազգերին պետություն պետք է բացառապես մեկ բանի համար՝աշխարհին ստիպելու հաշվի նստել սեփական շահերի հետ, երաշխավորել անվտանգություն ու բարօրություն: Այլ ֆունկցիա «պետություն» կոչվածը չի կատարում: Այնինչ Վիգենն այս պարզ ճշմարտությունը մի կողմ է դնում ու Իլհամից սեր է մուրում՝ որ դիրքով, որ թուրքը ցանկանա:

Ձեր լիբիդոն հայ ժողովրդի հաշվին մի՛ բավարարեք, պարոնա՛յք. դրա համար հատուկ վայրեր կան Բաքվում…
«Սմարթ» պլանքյաշը

Թվարկելով այն ոլորտները, որոնք ծածուկ կերպով համակարգել է ինքը (կրթության և գիտության, առողջապահության և շատ այլ ոլորտներ)՝ արհեստականորեն փոխքաղաքապետ կարգված Ավինյան Տիկոն ինքն իրեն հռչակել է որպես «արդյունքամետ մարդ»՝ միաժամանակ հայտարարելով, թե երկարաժամկետ կտրվածքով խոսելու են «սմարթ» քաղաքից:

Հասկանալու համար, թե ինչ պետք է սպասել Ավինյան Տիկոյի պաշտոնավարումից, հարկավոր է ընադմենը նայել այն ոլորտների վիճակը, որը համակարգել է Ավինյան Տիգրանը: Փաստ է, որ այն բոլոր ոլորտները, որոնց վրա ազդեցություն է ունեցել Տիկոն, կատարյալ ձախողման են մատնվել, և դրանում համոզվելու համար ուղղակի պետք է նայել ներկայիս այն անհույս վիճակին, որ տիրում է Հայաստանում:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե անիմաստ տեղը երևանցիներին «սպարթ» քաղաքի բնակիչներ դարձնելու վերաբերյալ խոստումներ շռայլող Տիգրանը հատկապես ի՞նչ հիմքով է իրեն «արդյունամետ» հռչակում, եթե նրա ցույց տված արդյունքը զրոյական է, եթե չասենք՝ «մինուսավոյ»: Պետք է նախ ինքդ «սմարթ» լինես, որ ինչ-որ բան էլ «սմարթ» դարձնես:

Պլանքյաշի «սմարթը» ո՞րն է…
Նիկոլը խաղեր է տալիս ՆԱՏՕ-ի հետ

ՀԱՊԿ-ի պլանային զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը փոզմիշ արած Նիկոլը Ամերիկայում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին՝ ներկայացնելով այն ծայրահեղ վտանգավոր վիճակը, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին ազերիների վերջին լայնամասշտաբ գրոհի հետևանքով: Ինչպես նշված է համապատասխան հաղորդագրության մեջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ՝ միաժամանակ ընդգծելով խնդիրները բանակցային եղանակով լուծելու սուր անհրաժեշտությունը:

Նիկոլը, ըստ էության, փորձում է հասկանալ, թե ինչ կարող է ակնկալել Արևմուտքից այն դեպքում, եթե Հայաստանը որոշի դուրս գալ կամ առնվազը սառեցնի իր անդամակցությունը՝ ՀԱՊԿ-ին: Գլխավոր հարցը հետևյալն է՝ ունի՞, արդյոք, Արևմուտքի գործուն լծակներ կամ առհասարակ իրական ցանկություն՝ զսպելու Թուրքիայի տարածաշրջանային առաջխաղացումը, որը ձեռնոց է՝ նետված առաջին հերթին Ռուսաստանին այն դեպքում, երբ երկրորդ պատերազմական ճակատ բացելու հարցը Արևմուտքում նկատվում է որպես կենսական անհրաժեշտություն:

Օրինակ՝ նույն Ամերկիկայից այս օրերին հնչող հիմնական կոչերը, որոնք իբր ունեն Ադրբեջանին զսպող նշանակություն, ակնհայտորեն ոչ մի արդյունք չեն տալիս, ինչի վկան Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարւոթյուններն են: Առավելագույնը, որ ամերկացի պաշտոնյաները հորդորում են սեփական կառավարությանը, Ադրբեջանին ռազմական կամ անվտանգային օժանդակությունից զրկելն է, այնինչ որևիցե տնտեսական պատժամիջոցի մասին ոչ մի խոսք չի հնչում: Բանն այն է, որ եթե նույնիսկ ԱՄՆ պաշտոնապես դադարեցնի Ադրբեջանին ռազմական կամ անվտանգային օգնություն ցուցաբերել, ապա դրանից խոշոր հաշվով Ադրբեջանի ԶՈւ-ի մարտունակությունը չի տուժելու, քանի որ Ալիևը բնավ այդ օգնության շնորհիվ չէ, որ հզորացնում է իր բանակը կամ համարձակորեն ստորացնում Նիկոլին: Այնինչ, օրինակ, տնտեսական պատժամիջոցները կարող էին Իլհամին ստիպել երկու անգամ մտածել ու նոր հետո հոխորտալ անվերջ: Փաստ է՝ ոչինչ չի արվում՝ բացի Հայաստանին ցավակցություններ հղելուց ու այս իրավիճակում սեփական դեմքը փրկելու փորձերից ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ էր՝ Ցեղասպանության տարիներին, երբ եվրոպական երկրներն ու նույնիսկ Ռուսաստանը առանձին-առանձին կամ միասնաբար Թուրքիային դատապարտող հայտարարություներ էին ընդունում, բայց այդ ամենը ոչ մի պրակտիկ արդյունք չէր տալիս: Իսկ երբ փոխվեցին այդ երկրների առաջնահերթությունները, առհասարակ Ցեղասպանության թեման լռության մատնվեց: Հիմա նույն բանն է կրկնվում. 44-օրյա պատերազմին էլ էին հնչում խաղաղության կոչեր, բայց դրանք չօգնեցին կագնեցնել ադրբեջանական ցեղասպան մեքենան:

Մյուս կողմից՝ ինքնին այն, որ ՌԴ պաշտոնական դաշնակիցը օգնություն է ակնկալում ՆԱՏՕ-ից՝ ուղղված ՆԱՏՕ անդամ երկրի՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի դեմ, նոնսենս կարելի է համարել: ՆԱՏՕ-ն ինչո՞ւ պետք է «կրակի սեփական ոտքին», եթե տարածաշրջանում ստեղծված անկայունության հիմնական հրահրողը մեծ հաշվով նույն Արևմուտքն է:

Հայաստանը, փորձելով միանգամից «նստել երկու աթոռի վրա», կանգնել է երկուսից էլ զրկվելու իրական վտանգի առաջ՝ մնալով բացարձակ միայնակ՝ մի բան, որը թուրքերի երազանքն է եղել ի սկզբանե:
Վարդապետյան Աննայի ռեպրեսիաների հիմնական նպատակը

Երեկ Նիկոլի ձեռքի տակի աշխատող, իսկ այսօր արդեն ՀՀ գլխավոր դատախազ կարգված Վարդապետյան Աննան անցել է գործի՝ այնպիսի կադրային ջարդ իրականացնելով Դատախազությունում, որպիսին չի եղել երբեք: Հատ-հատ հեռացվում են այն բոլոր պաշտոնյաներն ու համակարգում ազդեցիկ դիրքեր ունեցողները, որոնք դժվարությամբ են տեղավորվում կերտվելիք դատախազական համակարգի տրամաբանության սահմաններում:

Այս իմաստով անչափ կարևոր է հասկանալ, թե վերջնարդյունքում ինչ Դատախազություն է ուզում ստանալ Վարդապետյան Աննան, որը փորձանք է դարձել համակարգում երկար տարիներ աշխատած ու վաստակ ունեցող պատկառելի մարդկանց գլխին:

Ասում են՝ կապված Հայաստանի նկրտումների հետ՝ արտաքին քաղաքական կուրս փոփոխելու, կոնկրետ ամերիկացիները խնդիր են դրել՝ ուժային կառույցներն իրենց վերահսկողության տակ դնելու, իսկ այդ ճանապարհին առաջինը, որ ընկել է Արևմուտքի դրբի տակ, Դատախազությունն է: Սա նշանակում է, որ այն բանից հետո, երբ Անգլիայում ուսումնառություն ստացած Վարդապետյան Աննան բմբլահան կանի համակարգում վաստակ ունեցողներին ու այն «կադրաթափ» կանի, հեռացվածների փոխարեն կնշանակի այնպիսիներին, որոնք բազմաթիվ թելերով կապված կլինեն Արևմուտքի հետ: Այսինքն՝ շուտով Դատախազությունը կարող է դառնալ լակոտակրատիայի մի նոր որջ, որտեղ կհավաքվեն այնպիսի «պրոֆեսիոնալներ», որոնց «բեղուն» աշխատանքի հետևանքով Դատախազության հերն ուղղակի կանիծվի: Այդ ամենը, իհարկե, կմատուցվի հակակոռուպցիոն սոուսի ներքո, և բացառված չէ, որ ձեռքի հետ էլ մի քանի աղմկահարույց գործեր բացահայտվեն, սակայն վերջնական նպատակը ոչ թե Հայաստանում արդար դատախազական համակարգ ու արդար դատարաններ ունենալն է լինելու, այլ ոլորտ առ ոլորտ Հայաստանը ՌԴ ազդեցությունից դուրս դնելը, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, աննավարդապետյանները խորապես թքած ունեն:

Ինչ վերաբերում է տեղի ունեցողի ներքաղաքական կոնտեքստին, ապա այստեղ վերլուծելու բան չկա. նիկոլացվում է համակարգը՝ է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի թունդ կերպով:
Ահա թե ինչպես է Բադասյան Ռուստամը կարյերա արել

Լրագրողի փորձին՝ ստանալու հստակ մեկնաբանություն ու ստիպելու դսևորել դիրքորոշում՝ կապված Եռաբլուրում կատարված խայտառակության հետ, սորոսական Բադասյան Ռուստամը իրեն անտեղյակի տեղ է դրել ու պնդելով, որ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, չի տեսել՝ արագորեն նստել է ծառայողական ավտոմեքենան ու հեռացել:

Եռաբլուրում կատարված անպատվության մասին տեղյակ չլինելու հավանականությունը պրակտիկորեն զրոյական է նույնիսկ այն դեպքում, եթե հայ մարդն ապրում է ոչ թե Հայաստանում,այլ ասենք Նիկարագուայում. ինֆորմացիայի այս դարում անհնար է տեղեկացված չլինել հայ հանրությանն ու, ինչու ոչ, ողջ ազգին ցնցած իրադարձության մասին,եթե հայ ես, եթե «էշի ականջում քնած» մեկը չես:

Հարց՝ Բադասյան Ռուստամը, որ տնօրինում է մի ողջ երկրի հարկային համակարգը, համապատասխան կենդանու ականջի թմբկաթաղանթո՞ւմ է նիրհում, թե՞ այնքան թքած ունի հայ հանրության կամ երկրի վրա առհասարակ, որ նույնիսկ լուրեր էլ չի կարդում, իսկ բոլոր նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր են նրան զեկուցել երկրում տեղի ունեցող անցուդարձի մասին կամ գոնե կուրսի պահել՝ ինչ է կատարվում հարկայինի պատերից անդին, հրահանգավորել է ծպտուն չհանել, բան չասել, որ հանկարծ ՊԵԿ նախագահի պաշտոնից ստացվող կայֆը հարամ չլինի:

Բացատրությունն ակնհայտորեն պետք է այլ տեղ փնտրել. խնդիրը ոչ թե Ռուստամի՝ սեփական տեսալսողական ապարատը չծանրաբեռնելու մղումն է, այլ՝ նրա՝ Նիկոլի քեֆոֆ գնալու, շառից ու փորձանքից հեռու մնալու մղումը: Հիմա, որ ասեց՝դատապարտում է, դրանից Նիկոլն ավելի լա՞վը դարձավ, թե՞ կարմիրբերետավորները դարձան ավելի հեզիկ: Ասի-չասի, մեկ է՝ բոլորը նույն բանն են՝ անփոփոխ ու ստատիկ: Զուր տեղն ընկնելու է շառը, կանգնի պաշտոնը կորցնելու եզրին: Իրա համար հով լռված՝ փող է դիզում տղեն, բա իրան հազար տարի պե՞տք ա՝ով ում գլուխն է ջարդում գերեզմաններում:

Եթե այդպիսին չլիներ, երբեք սորոսական չէր լինի, երբեք մաս չէր կազմի թուրքական փողերով հեղափոխությամբ իշխանությունն օրինական տիրոջից խլած թիմի մաս՝ մաս, որը դարձավ ՀՀ պատմության մեջ ամենաերիտասարդ Արդարադատության նախարարը, հետո՝ ՊԵԿ նախագահը, դրանից հետո էլ ո՞վ գիտի՝ է՛լ ինչ:
Ալեքսանյան Վահագը բթացնում է ժողովրդի զգոնությունը

Ապատեղեկատվության պայքարի քողի ներքո ՔՊ-ականները շարունակում են ժողովրդին վտանգավոր նիրհի մեջ պահել ու հավաստիացնել, որ պատերազմի բռնկման վտանգ եթե կա էլ, ապա այն ավելի մեծ չէ, քան՝ նախկինում, և սա՝ այն դեպքում, երբ ասենք Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը կրկին, ինչպես սեպտեմբերի 13-ի ռազմական բախման նախօրեին, կոչ է արել իր ասկյարներին պատրաստվել՝ հայկական կողմի «ագրեսիային» պատշաճորեն դիմակայելու համար: Միաժամանակ լուրեր են տարածվում, որ պատերազմի բռնկում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 24-27-ն ընկած ժամանահատվածում: Գումարած սրան՝ հայտնի է նաև, որ արևմտյան որոշ դեսպանատներ կոչ էին արել իրենց քաղաքացիներին ու աշխատակիցներին՝ չգնալ սահմանամերձ շրջաններ՝ հստակորեն նշելով այն վայրերը, որոնք այցելության համար չեն դիտարկվում՝ ցանկալի:

Նման մի «փափուկ բարձ» էլ վարազի դեմքով հայտնի ՔՊ-ական Վահագն է փորձել դնել ժողովրդի գլխի տակ՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ ներկայացնելով դեսպանատների կողմից տարածված հայտարարոթյունների ժամանակագրությունը, մեղադրելով, ըստ էության, ընդդիմությանը թշնամական ինֆորմացիոն դիվերսիան խրախուսելու ու դրան նպասելու համար: «Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից և հաճախ իրականացվում այդ կենտրոնի դեմ առերևույթ «պայքար» մղողների ձեռամբ»,-ի մասնավորի՝ գրել է Վահագը՝ վստահեցնելով, որ չնայած պատերազմի բռնկման վտանգ կա, բայց այն ավելի մեծ չէ, քան նախկինում, իսկ Նոյեմբերյանում ու Տավուշում ոչ մի տարհանում էլ տեղի չի ունենում:

Ի՞նչ են անում վահագներն այս օրերին, ճիշտ այն պահին, երբ թշնամու հարձակումը օրերի հարց է: Ոչ միայն ոչ մի նախապատրաստական աշխատանք, ոչ մի իրազեկում, ոչ մի քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ, ոչինչ չի արվում, այլև որոշում է կայացվում ասենք Կառավարության 12 զուգարանի վերանորոգման համար բյուջեից հատկացնել ավելի քան 30 մլն դրամ գումար: Այսինքն՝ իշխանություններն անում են այն, ինչ անում էին 44-օրյա պատերազմի նախօրեին. այն դեպքում, երբ դրանից առնվազը մի քանի օր առաջ շատ լավ տեղյակ էին հարձակման օրվա ու ժամի մասին, այդպես էլ զգացնել չտվեցին, որ իրենք ինչ-որ բան գիտեն: Ի դեպ, ինչպես խոստովանել էր Խաչատրյան Վիգենը խորդարանում, իշխանությունների համար բոլորովին անակնկալ չի եղել նաև վերջին սահմանային խոշոր բախումը: Այսինքն՝ մարդիկ շատ լավ գիտեն՝ ինչ է լինելու, երբ ու ոնց, բայց ոչ մի նախապատրատական աշխատանք, հանրության հետ աշխատանք չի տարվում՝ որոշ վարազակերպերի դատարկ ստատուսների հնչյունների ներքո:

Հիմա սրան ի՞նչ անուն տաս…
Ո՞ւմ գործակալն է «գեներալ» Գագոն

Իրենից թուրքական գործակալական ցանց, կրեատուրա ներկաացնող իշխանական թիմի ջեբի գեներալ Մելքոնյան Գագոն ընդդիմադիրներին հռչակել է՝ «այլ պետությունների գործակալներ»՝ մեղադրելով այն բանի համար, որ կոչ չեն հղում՝ միավորվելու «զինվորի» շուրջ:

Հարց է առաջանում, թե ո՞վ է Գագոյի «զինվորը» տվյալ պարագայում: Երևի Նիկոլին նկատի ունի բեղավոր Գագոն, որի շուրջ համախբվելու վերաբերյալ կոչերի բացակայության համար է մեղադրում ընդդիմությանն ու ներկայիս խայտառակ վիճակը պայմանավորում ոչ թե իշխանությունների ապաշնորհությամբ (ամենաքիչը), այլ՝ ընդդիմության վարքագծով:

Տեսնես ի՞նչ հիմքով է Գագոն ընդդիմությանը մեղադրում գործակալ լինելու համար: Ունի՞ ձեռքի տակ փաստաթուղթ, թե՞ այս «գեներալի» համար գործակալներ են բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի վաղվա օրով, հասկանում են ազերիներից եկող վտանգի ողջ լրջությունը՝ որպես իրավիճակից ելք տեսնելով Նիկոլի հեռացումը: «Օմեգայի» տերն ուրիշներին կմեղադրի՞ գործակալ լինելու համար: Ընդդիմությունը մեղադրեց ու ղազագիրը ցույց տվեց: Գագոն էլ, եթե մեղադրում է, ապա ի՞նչն է խանգարում նրան վարվել նույն կերպ ու հրապարակել մարդկանց ղազագրերը: Ընդդիմությունը կարող է պեղել համապատասխան փաստաթուղթը, ԱԱԾ-ի տերը դարձած Նիկոլը ո՞չ:

Միակ բանը, որ կփրկի Հայաստանը, Նիկոլի քաղաքական մահն է՝ գագոների ինքնալիկվիդացման վերջնարդյունքով՝ բառիս քաղաքական իմաստով:
«Զորավար» Վիլենը

Հայաստանի առաջ ծառացած փորձությունների հաղթահարման ուղիների վերաբերյալ իր տեսակետով է կիսվել «Նավակ ճոճողը»՝ «ձգվելու» կոչ հղելով: «Լինել զգոն, զուսպ, սառնասիրտ, հավասարկշիռ, պինդ, ուժեղ, հանդուգն և ամենակարևորը՝ տոկուն. հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է։ Ես պնդում եմ, որ ձգվե՜ք սաղդ, եթե ուզում եք ունենաք այն, ինչի մասին խոսում եք: Ուժե՜ղ, հանդո՜ւգն, տոկո՜ւն»,-բացականչական կետադրական նշանի գործածությունն հենց այսպես է չարաշահել Վիլենը:

Ցավոք, միայն հայերենի կետադրական նշանները չէ, որ պարբերաբար չարաշահում է այս ՔՊ-ականն իր ֆեյսբուքյան ստատուսներում. նա ու նրա նմանները չարաշահում են իրենց այն պաշտոններն ու դիրքը, որոնց արժանացել են բացառապես մեկ հոգու արկածախնդրության ու այդ արկածախնդրության դրսի հովանավորների շնորհիվ: Բայց ամենաշատը չարաշահում են մարդկանց համբերությունը, որն անմիջապես սպառվում է՝ ճիշտ այն վայրկյանից սկսած,երբ մարդ հասկանում է, թե պետության համար ճակատագական այս փուլում ինչպիսի խեղկատակների ձեռքին է հայտնվել իշխանության ղեկը:

Զգոն, զուսպ, սառնասիրտ, հավասարկշիռ, պինդ, ուժեղ, հանդուգն, տոկուն լինելու կոչ Վիլենը պետք է հղի ոչ այնքան հանրությանը, որքան՝ սեփական շեֆին.այդ հատկանիշներից ոչ մեկը Նիկոլին բնորոշ չէ, այլ ընդհակառակը՝ ճիշտ հակառակ երևույթի հետ գործ ունենք. հախուռն, վախկոտ, անհավասարակշիռ ու թույլ մեկն է հայոց վայ վարչապետը,որի բացասական հատկանիշների հետևանքով է այսօր, որ Հայաստանը դարձել է թուրքերի համար բոքսի տանձիկ:

Վա՜յ այն հասարակությանը, որին վիլենները պետք է հուշեն՝ ինչպիսին լինել, որ հնարավոր լինի դիմակայել…
Ավինյան Տիկոն սկսում է «ատկատը»

Սարգսյան Հրաչը երևանցիներին լուսավորել է, թե քաղաքապետարանում հատկապես որ ոլորտներն են գտնվելու լեգիտիմության զրոյական մակարդակի տեր Ավինյան Տիկոյի «բարձր հովանու» ներքո. շինբարեկարգման, բնապահպանական և մշակույթի ոլորտներն այսուհետ «ռուլիտ է անելու» փոխքաղաքապետ կարգված Տիգրանը:

Հարց՝ ինչո՞ւ, հատկապես ի՞նչ սկզբունքով են ընտրվել վերոհիշյալ ոլորտները: Պատասխանը հստակ է ու խիստ թափանցիկ. կոնկրետ շինբարեկագրման ոլորտը, որը հայտնի է իր «ատկատապիտան» հատկանիշներով, խնդիր է դրվել տալ Ավինյան Տիկոյին՝ ավելի լավ ու է՛լ ավելի արդյունավետորեն փող լվանալու հիմքով՝ մեկին, ով, ասում են, բավական մասնագիտացած է ատկատների հարցում ու քաջատեղյակ՝ փողերի լվացման մեխանիզմներին:

Հաջորդ հարցը կարող է ծագել՝ իսկ մյուս եկու ոլորտներն ինչո՞ւ են դրվել Տիկոյի քմահաճույքներից կախյալ վիճակում: Այս հարցի պատասխանն էլ կարող է լինել այն, որ դա արվել է բացառապես «մասովկա ապահովելու» նկատառումներից ելնելով, որ շատ չճչա: Չնայած Ավինյան Տիկոն այնպիսի մեկն է, որ այս երկու ոլորտներից նույնպես կկարողանա բավարար չափով «հաց քամել»՝ չնայած այն հանգամանքին, որ առաջին բնագավառում մի քանի անգամ ավելի շատ փող է ֆռռում, քան վերջին երկու ոլորտներում՝ միասին վերցրած:

Իհարկե, Տիկոն չի բավարարվելու բացառապես այս երեք ոլորտների կառավարմամբ, և կարճ ժամանակամիջոցի ընթացքում իր ձեռքն է վերցնելու քաղաքապետաանի ամբողջ «օբշագն» ու եկամտի բոլոր աղբյուրները, բայց սկզբի համար դեռ այսքանը բավարար կլինի նրան՝ գործնականում ապացուցելու իր՝ վերջին տարիներին պետության հաշվին կուտակած հմտությունների արդյունավետությունը:
Արուսի կուպեն

Մազերն երկար, խելքը կարճ Ջուլհակյան Արուսը մի «լավաշ» ստատուս էր հորինել՝ ընդդիմությանը մեղադրելով Նիկոլին հանիրավի կերպով փնովելու, 44-օրյա պատերազմի մեղքը Նիկոլի վրա բարդելու համար. Արուսին տարօրինակ է թվացել իշխանության ընդդիմախոսների այն պնդումը, որ եթե Նիկոլը գնա ու նոր իշխանություն ձևավորվի, ապա պատերազմ չի լինի, քանի որ նոր եկածները կչեղարկեն ներկայիս նիկոլական բանակցային օրակարգը: «Հիմա այս նույն խմբակը, ի դեմս քոչարյանական աբոզի կարկառուններ Վարդան Օսկանյանի և Արթուր Ղազինյանի, պնդում է, որ օր առաջ պետք է իշխանափոխություն լինի, պետք է փոխել բանակցողին, որպեսզի նոր բանակցողը սկսի սեփական կետից՝ այդպիսով հետաձգելով հնարավոր պատերազմը։ Տրամաբանությու՞ն։ Չէ՛, չենք լսել։ Այո-այո՛, նույն այն Օսկանյանը, որը տակավին սույն թվականի օգոստոսի 30-ին հրապարակած իր հոդվածում գրել էր, որ 2020-ին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Փաշինյանի՝ սեփական կետից բանակցությունները սկսելու պատճառով, ընդամենը 18 օր անց պնդում է, որ պետք է բանակցողին փոխել, որ վերջինս բանակցությունները սկսի սեփական կետից, որ պատերազմ չլինի»,- գրել է Արուսը՝ այդպես էլ չկարողանալով տրամաբանել:

Այն, որ ՔՊ-ականները գլխուղեղի հնարավորություններով չեն փայլում, հայտնի բան է, իսկ նմանատիպ ստատուսները պարբերաբար ի ցույց են դնում սրանց նեղմտության սահմանները:

Արուսը համառորեն չի նկատել մի ընդգծված տարբերություն՝ ներկա փուլի ու անցյալի միջև՝ ներկայումս ընթացող ու նախկինում տեղի ունեցած բանակցությունների բովանդակային տարբերությունը: Ընդդիմությունը մեղադրում է Նիկոլին, քանի որ բանակցված, նախաստորագրված փաստաթուղթը Նիկոլն իր տխմար պահվածքով ի չիք դարձրեց՝ պնդելով, թե ցանկացած պահի կարող են վերադառնալ նակին իշխանությունների բանակցածին՝ արդյունքում ստանալով մի իրավիճակ, երբ այլևս քաղցր երազ են թվում նախկինների օրոք բանակցված փաստաթղթի դրույթները: Հիմա ունենք ոչ թե 5+2, այլ 10:0 հօգուտ թուրքերի՝մինուս բամահազար լույս տղերք:

Հիմա ի՞նչ է ասում ընդդիմությունը՝ հստակ տեղյակ լինելով, թե ինչպես ու ինչ է Իլհամը կերցնում Նիկոլին ասենք եվրոպական կուպեներում: Ընդդիմությունը մի պարզ ճշմարտություն է բարբառում՝պնդելով, որ Իլհամի կողմից սուչիտ արված մեկը չի կարող պետության շահ առաջ տանել: Որպեսզի Հայաստանը չդառնա Իլհամի հարճի գերին, այդ գրողի տարած հարճը պետք է իր համար ուրիշ մի բան գտնի՝ պոկ գալով՝ Իլամի բանից: Նիկոլին Իլհամի կուպեից հանելու խնդիր է դրել իր առաջ ընդդիմությունը, ինչը, ցավոք, դեռևս չի ստացվում. ինչ-որ մեկին շատ է դուր եկել Իլհամի թլպատված բանը:

Պարզ բացատրեցի՞նք, տիկի՛ն Արուս, ներկայի ու նախկինի տարբերությունը…
Չարաբաստիկ ՔՊ-ի չարագույժ ֆենոմենը

ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ստացված տպավորությունը, անկեղծ ասած, հակասական է: Փաստը, որ 16 համայնքից իշխանություններն առավելության են հասել 9-ում, իհրակե, չի կարող մտորումների տեղիք չտալ. այդպես էլ անլուծելի է մնում այսորակ իշխանությունների վերարտադրման հնարավորության ֆենոմենն այն էլ այնպիսի տարածաշրջաններում, որոնք ուղիղ նշանառութան տակ են թշնամու կողմից, որոնք ամենից շատ են տուժելու, եթե հանկարծ ազերիներն էլի ագրեսիայի գնան:

Կա տեսակետ, որ ՏԻՄ ընտրությունների միջոցով Նիկոլն իրականում փորձել է լեգիտիմացնել արված ու սպասվելիք զիջումները, ստուգել հանրային տրամադրությունները, չափել իշխանության մնալու իր ռեսուրսը և այլն: Պետք է խոստովանել, որ արդյունքներն ինչ-որ իմաստով կարելի է ապշեցուցիչ համարել՝ բառիս ամենավատ իմաստով. չի կարելի չապշել այն փաստից, որ հայաստանյան հանրության կամ առնվազը դրա մարզաբնակ հատվածի մի մեծ մասի համար ՔՊ-ն շարունակում է դրականի խորհրդանիշ մնալ, անայլընտրանքային մի ուժ, որի հետ դեռևս հույսեր են կապում բազմաթիվ հայաստանցիներ:Սա, իհարկե, հետևանք է, ոչ թե ՔՊ-ի ֆենոմենալ հատկանիշների, այլ՝ մարդկանց՝ տրամաբանելու, մտածելու, մեկ-երկու քայլ առաջ տեսնելու կարողության բացակայության, ինչը խորքային խնդիր է, քանի որ նման հասարակությամբ դժվար է լինելու նորմալ երկիր կառուցել նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանում վաղը կամ մյուս օրը հաստատվեն աշխարհի ամենալավ իշխանություններն անգամ: Չնայած՝ ասում են՝ հենց նույն քաղաքական վերնախավն է, որ ձևավորում է ցածր շերտերի մտահորիզոնը, ու ճիշտ աշխպատանքի պարագայում կարող է և հնարավոր լինել մարդկանց մի փոքր ավելի մտածող դարձնելը: Հուսա՞նք:
«Օմեգան» հեռանում է

Շատ փորձագետներ այն կարծիքին են,որ շուտով Հայաստանում կարող է տեղի ունենալ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն: Մամուլը, օրինակ, գրում է, որ դրա հետ կապված իշխանական կուլիսների հետևում լայնորեն քննարկվում է Միրզոյան Արարատի փոխարինման հարցը. կամուկացի մեջ են ում բերեն շպիոն Արոյի փոխարեն, որ կարողանա հնարավորինս սահուն իրականացնել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը:

Ասում են՝ երկու հիմնական թեկնածու կա՝ փոխարինող շպիոն Արոյին՝ Մարուքյան Էդմոնն ու Մնացականյան Զոհրապը:

Նկատենք՝ որ մեկին էլ Նիկոլը նախապատվություն տա, դրանից կատարված ընտրության էությունը չի փոխվելու. երկուսն էլ պնակալեզներ են, ուղղակի Մարուքյան Էդմոնի ու Մնացականյան Զոհրապի տարբերությունն այն է, որ սրանք տարբեր ժամանակահատվածներում են Նիկոլի կողմից օգտագործման առարկա դարձել. Զոհրապը 44-օրյա պատերազմն էր սպասարկում, Էդմոնը՝հետպատերազմյան փուլը՝ ռեաբիլիտացնելով իրեն ԱԺ-ում շանսատակ արած քաղաքական թիմի պարագլխին:

Կկարողանա՞, արդյոք, Նիկոլն ի կատար ածել Արևմուտքի հանձնարարականն ու դուրս բերել Հայաստանը ՌԴ ազդեցության ծիրից, իհարկե, դեռ վաղ է ասել, բայց այն, որ այս արկածախնդրությունը կարող է երկրորդ 44-օրյա պատերազմի հանգեցնել, աներկբա է:
Գագոն ունի՞ այս հարցի պատասխանը

Դատապարտելով զոհվածների ծնողների պահանջը՝ արգելելու Նիկոլին այցելել Եռաբլուր՝ Մելքոնյան Գագոն հռետորական հարց է բարձրացրել, թե դրանով «վարչապետին» ի՞նչ են ուզում ասել՝ միաժամանակ ծնողներին մեղադրելով «մեր երկրի դեմ գործողություններ կատարողներին» անգիտակցաբար աջակցելու համար:

Գագոյի հարցի պատասխանը քողարկված է Նիկոլի խորհրդարանական տխրահռչակ այն ելույթում, որտեղ, ինչպես հայտնի է, Նիկոլը հայտարարել էր, թե առանց զոհերի էլ կարող էինք ունենալ միևնույն իրավիճակը: Ծնողների ասելիքը, ի գիտություն Գագոյի, շատ հստակ է, խիստ տրիվիալ ու հնչում է այսպես՝ Նիկո՛լ, ինչո՞ւ տարար մեր անմեղ երեխաներին կոտորեցիր՝ շատ լավ իմանալով պատերազմի կանխորոշված բնույթի մասին: Եթե ելքը կանխորոշված էր, ապա ո՞րն էր իմաստը՝ 44 օր շարունակ հագեցնելու թուրքի՝ հայի արյան ծարավը:

Ինչ վերաբերում է Գագոյի այն պնդմանը, թե ծնողները մասնակից են դառնում պետության դեմ գործողների արկածախնդրությանը, ապա այստեղ նույնպես ամեն բան պարզ է. Գագոն «պետության դեմ գործող»–ի տակ երևի նկատի ունի ընդդիմությանը, որն ընդամենը փորձել է սատար կանգնել արդար ցասման մեջ հայտնված սգավոր ծնողներին, ինչը, փաստորեն, Գագոն համարում է՝ պետության դեմ գործողություն այն դեպքում, երբ պետության դեմ գործունեությամբ արդեն 4 տարի է՝ զբաղվում է հենց Գագոյի քաղաքական թիմը՝ կրկնապատկելով ու եռապատկելով նույն Եռաբլուրի մակերեսը:
Սյամոն կենդանության նշաններ է ցույց տալիս

Քաղաքականապես ապաակտիվացած Բաբայան Սյամոն ինչ-որ առումով անակնկալ քայլ է կատարել ու արցախցիներին հրավիրել Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակ: «Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ»,-մասնավորապես՝ ասված է Սյամոյի գրասենյակի տարածած հաղորդագրությունում, ուր նաև նշվում է այն մասին, որ Սյամոն պատրաստվում է ներկայացնել ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը, պատասխանել մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում իրեն ուղղված հարցերին։

Իհարկե, խիստ լավատեսական կլինի կարծելը, թե Սյամոյի այս քայլը կարող է լինել յուրատեսակ արտահայտություն՝ բացառապես նրա ՝սեփական հայրնեիքի ճակատագրով մտահոգված լինելու: Սյամոն, որի կարյերային առաջընթացն ակնհայտորեն կանգ է առել այս կամ այն պատճառով, ներկայումս տեղի ունեցող պրոցեսներում ու դրանց հետևանքով առաջ եկած հասարակական տագնապում իր համար հնարավորություն է նշմարել՝ դաշտում ակտիվություն ցույց տալու, իսկ հետո այդ ակտիվությունը հնարավորինս թանկ գնով խուրդելու. Սյամոն քաղաքանության մարդ չէ, և ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի, իսկ նման տնազների հիմնական պատճառն առավելապես լինում է հնարավորինս շատ փող աշխատելու մոլուցքը, եթե անգամ դրա համար ստիպված լինի կատարել ամենասևագոծ աշխատանքը: 44-օրյա պատերազմն ու դրանում Սյամոյի թողած քայքայիչ հետքը ասվածի վառ ապացույցն են:

Բացառված չէ, որ Սյամոն կոնկրետ ինֆորմացիա ունի առաջիկայում սպասվելիքի վերաբերյալ ու ելնելով դրանից՝ փորձում է այնպես դիրքավորվել, որ եթե ոչ Հայաստանում, ապա գոնե Արցախում «փառքի» մի պատառիկ էլ իրեն բաժին հասնի, իսկ որպեսզի դրա շանսը մեծ լինի, Սյամոյին պետք է նախևառաջ ապացուցել իր՝ արցախցիների շրջանում իբր ունեցած վարկանիշի գոյությունը, ցույց տալ, որ իրենից ինչ-որ բան է ներկայացնում:

Տսնես կա՞ մեկը, ով Սյամոյի հետ ինչ-որ հույսեր է կապում:
Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մեսիջը

Բավական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցը՝ Պետրոսին,ինչը բնական է՝հաշվի առնելով ոչ միայն առաջին նախագահի անձի կշիռը,այլև օրերս կայացած Էջմիածնի հայտնի հանդիպումը՝ Հայաստանի ու Արցախի նախագահների միջև՝ կաթողիկոսի գլխավորութամբ:

Ո՞րն էր Տեր-Պետրոսյանի հիմնական մեսիջը, եթե փորձենք հնարավորինս լակոնիկ ձևակերպել այն: Այն հետևյալն էր՝ միայնակ չթողնել Նիկոլին այլընտրանք չունեցող կապիտուլյացիայի ստորագրման գործում ու միասնաբար, առանց ապստամբության նշաններ ցույց տալու լեգիտիմացնել ստորագրվելիք մահվան թուղթը: Հիմնական ուղերձը սա էր, իսկ մնացյալը՝ սրանից ածանցվող:

Իր այս թեզը, որը, փաստորեն, առաջին նախագահը մտադիր է առաջ տանել մինչև վերջ, փակուղային է ոչ միայն Հայաստանի ապագայի իմաստով, այլև՝ այն բանակցությունների շարքի, որոնց մեկնարկը տրվեց Էջմիածնում՝ նկատի ունենալով մյուս բոլոր նախագահների հայտնի դիրքորոշումը, որը, կարելի է ասել, տրամագծորեն հակառակ է տերպորտոսյանական տեսլականին: Քննարկման, բանակցությունների առարկա պետք է լինի ոչ թե այն, թե ինչպես է պետք անել՝ կապիտուլյացիոն փաստաթղթի կնքումը հնարավորինս սահուն դարձնելու համար, այլ՝ այն, թե ինչ է պետք անել՝ մահվան այս շրջափուլը հաղթահարելու համար՝ խուսափելով ամենավտանգավորից՝ Հայաստանի սև թղթի տակ ազգովի ստորագրություն դնելուց:

Մյուս կողմից՝ Տեր-Պետրոսյանի խոսքից ավելի քան հստակ դարձավ, որ Արցախի խնդրի լուծման նրա տարբերակով փակվելու է նաև Հայկական հարցի, հայոց պահանջատիրության թեման. կոնկրետ Թուրքիայի հետ համապատասխան փաստաթուղթ սրոտագրելու անհրաժեշտության մասին նրա հայտարարությունը դա է նշանակում: Ասել կուզի՝ ՏերՊետրոսյանը Հայաստանի ելքն այս բարդ իրավիճակից տեսնում է բացառապես թշնամու պահանջների հլու-հնազանդ կատարման մեջ՝ հավատացնելով, որ պայքարի ճանապարհ, ձև ու հնարավարություն գոյություն չունի, ու որքան ուշ հասկանանք սա, այնքան ավելի վատ մեզ համար: Ընդ որում՝ նա պնդում է, որ այս տարբերակի կյանքի կոչման համար լավագույն թեկնածուն Նիկոլն է, ինչը, իհարկե, անվիճելի ճշմարտություն է, քանզի Նիկոլը բազմիցս է ապացուցել, որ Հայաստանի կապիտուլացման հարցում ինքը թուրքերի համար իսկական դաշնակից է:

Հարց՝ միայն Նիկոլը, թե՞…