Armeniannews.Info
155 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Դեռևս զույգերով

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, մեկնաբանելով Փաշինյան-Բլինքեն, Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցները, ի թիվս այլ ուղերձների հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ է, սակայն պատրաստ է նաև երկկողմ ձևաչափով խոսել երկրների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքերից հետևում է, որ Արևմուտքը պատրաստ չէ դեմ գնալ տենդենցներին՝ պահելու ազդեցությունն արցախյան համակարմտության կողմերի վրա: Ինչպես հայտնի է, Բաքուն կտրուկ կերպով մերժել է Մինսկի խումբը, իսկ Մոսկվան, մեղքը բարդելով Արևմուտքի վրա, խոշոր հաշվով կրկնում է Բաքվի դիրքորոշումն ու օգտվելով իրավիճակից՝ փորձում տարածաշրջանային պրոցեսներից հնարավորինս դուրս դնել Արևմուտքին այն դեպքում, երբ նույն Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր համար Մինսկի խումբը մեռած ձևաչափ չէ, ավելին՝ խնդրի վերջնական կարգավորումը ԱՄՆ-ն տեսնում է հենց այդ ձևաչափում:

Հիմա, սակայն, Վաշինգտոնը ստիպված է վերանայել իր դիրքորոշումը՝ շատ լավ հասկանալով հարցի արժեքը հատկապես այն դեպքում, երբ Արևմուտքի համար էական հարց է դարձել Բաքվի վրա ունեցած ազդեցության պահպանումն ու խորացումը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Եթե Բաքուն դեմ է Մինսկի խմբին, ապա Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել նաև երկկողմ ձևաչափը՝ չփակելով, սակայն, Մինսկի խմբի էջը՝ հարթակ, որը նախապատերազմյան փուլում (խոսքն ուկրաինական պատերազմի մասին է) դարձել էր բացառիկ հարթակ, որտեղ Արևմուտքն ու Մոսկվան ոչ թե հակամարտում, այլ լավ թե վատ համագործակցում էին:

Միաժամանակ հարց է առաջանում, թե եթե Բաքուն դեմ է հանդես գալիս Մինսկի խմբի ձևաչափին, ապա ինչո՞ւ ուղղակի դուրս չի գալիս դրանից. եթե համապատասխան դիմում լինի, ապա Մինսկի խումբն ինքնաբերաբար կլուծարվի, ու այլևս ավելոդ ջղաձիգ հայտարարությունների կարիք չի լինի:

Պատճառը պարզ է. Բաքուն կամ Երևանը չեն, որ ստեղծել են այդ խումբը, որ հիմա էլ կողմերից որևէ մեկը համարձակվի ինքնագլուխ քայլ կատարել: Խումբը ստեղծվել էր հակամարտության կառավարման համար, որի նպատակը հակամարտության կողմերի վրա ազդեցության պահպանումն էր՝ աշխարհի ուժեղների կողմից: Հաշվի առնելով այն, որ հակամարտությունը պատերազմի հետևանքով մնում է գլոբալ իմաստով չլուծված, հետևաբար՝ վաղ է խոսել Մինսկի խմբի լուծարման մասին. մի օր արևմտառուսական բախումն ավարտվելու է, ու աշխարհաքաղաքական այդ բևեռներին էլի պետք է լինելու նստել սեղանի շուրջ ու համագործակցել՝ ունենալով միևնույն նպատակը, ինչ՝ նախկինում, եթե, իհարկե, ուկրաինական պատերազմը չավարտվի տոտալ, գլոբալ աղետով՝ միջուկային պատերազմով:

Այս փուլում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը սուր հակամարտության մեջ են, աշխարհաքաղաքական բևեռները նախընտրում են կողմերի հետ շփվել երկկողմ ձևաչափով՝ յուրաքանչյուրը փորձելով խաղալ սեփական խաղն ընդդեմ մյուսի:
Մարդը մեռավ էլ, սրանցից չպրծավ

Իշխանությունները որոշել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում լուծել Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցերը. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձումներ անել: Խոսքը, մասնավորապես, 28 անշարժ գույքի, 16 տրանսպորտային միջոցի և այլնի մասին է:

Տվյալ պարագայում, սակայն, հարցը ոչ թե Մանվել Գրիգորյանի ունեցվածքի ծագմանն է վերաբերում, այլ՝ խնդրով մտահոգվելու քաղաքական դրդապատճառներին: Արդյոք Գրիգորյանի ժառանգներին թիրախավորելը բացառապես կապված է երկրում արդարության մթնոլորտի հաստատմա՞ն հետ, թե՞ հերթական անգամ, ինչպես նման դեպքերում հաճախ է պատահում, գործ ունենք վերևներից թելադրված պատվերի հետ՝ նկատի ունենալով Մանվել Գրիգորյանի ով լինելն ու նոր դատախազի գործոնը:

Այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցը մեր իրականության պայմաններում գրեթե բացառապես քաղաքական ենթատեքստ պարունակող խնդիր է, կասկածել պետք չէ: Առաջին հայացքից ժողովրդահաճո այս քայլն իրականում նպատակ ունի՝ մի կողմից՝ յուրացնելու կամ «խուրդելու» մարդու ունեցվածքը, եթե հնարավոր լինի, մյուս կողմից՝ բաբձրացնելու իշխանության իմիջը որպես արդարության անխոնջ մարտիկ ու ջատագով՝ նկատի ունենալով Նիկոլի անկում ապրող վարկանիշը:

Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե վերջին չորս տարվա ընթացքում ՔՊ-ի «շիշկեքը» ի՞նչ ունեցվածք են կարողացել ձեռք գցել և ո՞վ է նրանցից պահանջելու համապատասխան հաշվետվությունը. միայն երեկ պարտքով սուրճ խմողները, այսօր դարձել են կոնկրետ դոլարային միլիոնատերեր՝ հասցնելով մոռանալ սեփական անցյալն ու սեփական անձերը դասելով բոլորից վեր:

Հարցի պատասխանը՝ միայն իշխանափոխությունից հետո:
Մոսկվայի նախազգուշացումը՝ արձակուրդում գտնվող Նիկոլին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից, նախազգուշական հայտարարությամբ է հանդես եկել՝ ուղղված թերևս ոչ միայն կամ գուցե ոչ այնքան Արևմուտքին, որքան Երևանին ու Բաքվին: Մասնավորապես՝ ռուս պաշտոնյան հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների՝ գործընթացին միանալուն, եթե այդ ուժերը գործում են նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների տրամաբանության ծիրում: «Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակում և թաքուն խաղեր՝ ինչ-որ մեկին թուլացնելու, «անիվների մեջ փայտիկներ դնելու» նպատակով»,–նախազգուշացրել է Նեչաևը:

Ո՞րն է ՌԴ-ի մտահոգությունը: Ամեն ինչ տեսանելի է ու պարզ. Արևմուտքը կարծես չի պատրաստվում հեռանալ ո՛չ Մերձավոր Արևելքից (այդ մասին հենց Բայդենն էր վերջերս պարզ հայտարարել), ո՛չ էլ այլևս դրա մի մասը դարձած Հարավային Կովկասից, և դա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Մոսկվային՝ նկատի ունենալով այն, թե ում դեմ է ուղղված Արևմուտքի խաղը. մի կողմից՝ Ադրբեջանի նավթագազային ռեսուրսներն են իրենցով անում՝ տարբեր համաձայնագրերով Բաքվին կապելով Բրյուսելին՝ դրանով իսկ էականորեն նվազեցնելով Ադրբեջանի՝ ՌԴ ազդեցության գոտում հայտնվելու հնարավորությունը (դրա այլընտրանքը կարող էր դառնալ ասենք Արցախի անկախոթյան ճանաչումը՝ առնվազն առանձին վերցված եվրոպական երկրների կողմից), մյուս կողմից՝ կա ՆԱՏՕ-ական Թուրքիայի գործոնը, որը համառորեն Ադրբեջանը կտրում է «ռուսական աշխարհից»՝ ստիպելով Մոսկվային չգերագնահատել Ադրբեջանում ռուսական դպրոցների գոյության փաստը:

Ինչ վերաբերում է Հայասանին, ապա այստեղ իրավիճակն առավել քան պարզ է. Նիկոլը ոչնչացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը՝ սեփական աթոռի պահպանման համար գաղտնի խաղերի մեջ մտնելով ուժային կենտրոններից ամեն մեկի հատ առանձին: Եվ ռուսական ԱԳՆ-ի նախազգուշացումը տվյալ պարագայում երևի ավելի շուտ վերաբերում է հենց Նիկոլին, քան Իլհամին, քանզի Իլհամը կարծես բավական բաց է խաղում՝ թելելով կոնկրետ Թուրքիայի թելը, փորձելով Մոսկվային հնարավորինս չհակադրվել առնվազը մինչև Ուկրաինայում պատերազմի ելքի մասին վերջնական պատկերացում ունենալը: Այսինքն՝ ունենալով ռեալ ռեսուրսներ՝ Իլհամը անհամեմատ ավելի շահեկան դիրքում է հայտնվել, քան Աննայի մարդը. Նիկոլը, բացի ճամարտակելուց, Մոսկվայի մոտ Վաշինգտոնից, Վաշինգտոնի մոտ էլ Մոսկվայից բամբասելուց, ուրիշ ոչնչի ընդունակ չէ, և այդ իմաստով, այո՛, Մոսկվան ունի հիմքեր՝ կոնկրետ Նիկոլին կասկածելու գաղտնի խաղեր տալու մեջ՝ դրանից Հայաստանի համար բխող բոլոր նեգատիվ հետևանքներով:

Ի՞նչ պետք է անի Նիկոլն այս իրավիճակում, եթե մի փոքր նամուս ունի: Պետք է գրի, գնա՝ ազատելով և՛ իր, և՛ Հայաստանի գլուխը:
Դդումը՝ լիֆտում

Բյուջետային միջոցների հանդեպ այս կառավարության դրսևորած շվայտ վերաբերմունքը վաղուց էտալոնային է դարձել. ցանկացած օտար երկրի անբարեխիղճ ղեկավարություն, հասկանալու համար, թե ինչպես կարող է հնարավորինս արագ ու անիմաստ մսխել սեփական երկրի փողերը,կարող է գալ ու դասեր առնել ՔՊ-ականներից:

Հայաստանցի ղեկավարները, պարզվում է, որոշել են սեփական դդումները վերև բարձրացնել ավելի ժամանակակից ու, ինչն ամենակարևորն է, անվտանգ վերելակով, որ դդումները չպայթեն: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 21,5 մլն դրամ կամ մոտ 50000 եվրո կհատկացվի՝ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող ներկայիս վերելակի փոխարեն նորը գնելու համար. վերելակն իբր գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է դրա հաճախակի խափանումների և վթարների, բացի այդ՝ վերանորոգելը ձեռք չի տալիս, քանզի տնտեսապես ոչ նպատակահարմար է:

Թե իրականում ինչ վիճակում է վերելակը, թերևս հասարակ մահկանացուներիս համար այդպես էլ ցմահ անհայտ կմնա, բայց այստեղ հարցը այլ հարթությունում է. ՔՊ-ականները կյանքը գնահատել գիտեն, իսկ լավ կյանքը՝ առավել ևս: Ակամա հիշում ես Սիմոնյան Ալենի պադավատների հայտնի պատմությունը, երբ չեղած տեղից բյուջեից 200000 դոլար էին դուրս գրել պրակտիկորեն այն նույն պատճառաբանությամբ, ինչ որ հիմա. հինը վերանորոգելը թանկ կարժենա, տնտեսապես ձեռնտու չէ այն դեպքում,երբ հաշվարկները ցույց էին տվել,որ ծայրահեղ դեպքում մի 10000 դոլար էր պետք՝ մեքենան բացարձակ գործարանային վիճակի բերելու համար: Չէ՛, Ալենը պետք է շրջի բացառապես ավտոսալոնից գնված, յուղը վրան 7-րդ դասի BMW-ով, որ մաման չնեղվի:

Հիմա նույն պատմությունն է, բայց այս անգամ արդեն վերելակի հետ կապված:Այդ որքա՞ն պետք է արժենա վերանորոգումը, որ 50000 եվրոյից թանկ նստի: Բայց ո՛չ, տղերքը դդումները պետք է ամենավերջին մոդելի լիֆտով վերև հանեն, որ դդումներն իրենց լավ զգան:

Ա՛յ այսպես են անում, որ երկրի մեկն երկու չի դառնում…
«Սարի սմբուլը»

Պարզվում է՝ սաղ երգերը երգել էինք, մնացել էր «Սարի սմբուլը». իշխանությունները որոշել են մինչև 2030 թ.-ը 5-8 պետական ֆինասնավորմամբ բուհ ստեղծելուն զուգահեռ ակադեմիական առանձին քաղաք ստեղծել՝ «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում:

Թվում է՝ ֆանտաստիկ նախագիծ է, և շուտով Հայաստանն էլ կունենա իր Օքսֆորդը: Բայց նախ հարց է առաջանում, թե որտեղի՞ց են իշխանությունները վերցնելու անհրաժեշտ միջոցները, կա՞ հաշվարկ, թե որոնք են լինելու դրանց աղբյուրները մի դեպքում, երբ փող ծախսելու տեղ նույն կրթության ու գիտության ոլորտում շատ կա՝ սկսած գիտաշխատողների, դասախողների ու ուսուցիչների աշխատավերձերի բարձրացումից մինչև ստրատեգիական նշանակության գիտական ուղղությունների զարգացում:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե Երևանում գտնվող բուհերի շենքերն ի՞նչ են լինելու, չլինի՞ թե Գռզոն է դրանց տիրելու՝ կրկնելով 90-ականների ֆուրորը, երբ Վահագն Խաչատուրյան դարձած Խաչատրյան Վահագի թեթև ձեռամբ քաղաքի կեսը Գռզոն գրպանը դրեց ու թռփոշացավ: Ասում են, օրինակ, որ Սուքիասյանն աչք է տնկել հատկապես ԵՊՀ շենքի վրա՝ ունենալով գրանդիոզ ծրագրեր:

Միաժամանակ գերկարևոր հարց է լինելու այն,թե այդ ակամդեմիական քաղաքում տեղակայված բուհերում ի՞նչ առարկաներ են դասավանդվելու, կրթական ծրագիրը սպասարկելու է հայի՞ ազգային շահը, թե՞ տարբեր գրանտային ծրագրերի անվան տակ ներմուծվելու է լատենտ թուրքական շահ սպասարկող կրթական պլան՝ ջնջելու ամեն ազգայինն ու ավանդականը. հենց միայն դրա համար թուրքերն անձամբ կֆինասնավորեն «քաղաքի» կառուցումը:

Բայց մինչև 2030-ը՝ «շատ բարի, շատ չարի». Հայաստանի գահավիժման տեմպերն այնպիսին են, որ մինչև 2030 կարող է և չհասնենք…
Քերոբյան Վահանը՝ ՔՊ վերնախավի հայելի

Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների՝ վարձով բնակարանների վարձավճարների թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը մոտեցել էր Քերոբյան Վահանին՝ ներկայացնելով հիփոթեքային պայմաններով բնակարաններ ձեռք բերելու դժվարություններին առնչվող իր բողոքը, խնդրին լուծում գտնելու փոխարեն բախվել է Վահանի սաստիչ կոչին. «Փաստորեն՝ ձեր պարտավորությունները չեք կատարում պետության նկատմամբ, բայց գալիս, ձեր կողմից պահանջներ եք ներկայացնում։ Գնացեք, գրանցեք ընկերությունը, հարկերը վճարեք, հետո կգաք»:

Նախարար դարձած առաքիչների շեֆի արձագանքը՝ քաղաքացու այն խոսքին, որ աշխատում է արհեստանոցում, հարկեր չի վճարում, բացառիկ ցինիկ է ստացվել: Չունենալով մարդու կողմից բարձրացված հարցին կոնկրետ պատասխան՝ Վահանը ոչ միայն «խոսքը գցել է կտուրը», այլև դեռ մի բան էլ քաղաքացուն մեղադրել է՝ հարկեր չվճարելու համար:

Այս դեպքը գուցե կարող է դիտարկվել որպես մասնավոր մի բան, սակայն իրականությունն այն է, որ Քերոբյան Վահանի նման պահվածքը արտացոլում է ողջ իշխանական վերնախավի վերաբերմունքը: Որպես ապացույց կարելի է հիշատակել ասենք նույն Նիկոլի մասնակցությամբ աղմկոտ դեպքը, երբ իրեն մոտեցած քաղաքացու խնդրին ի պատասխան սկսել էր սեփական կյանքը պատմել ու կոչ արել գնալ ու աշխատել, ուրիշներին էլ պահանջ չներկայանցել ու չբողոքել. ինքը սեփական աշխատանքով է կյանքում մի բանի հասել,մյուսներն էլ թող գնան ու աշխատեն, ի՞նչ է, իրենից լա՞վն են: Հետո, իհարկե, տեսնելով հանրային լայն արձագանքը՝ կատարվածին, Նիկոլը փորձել էր շտկել իր սխալը, բայց դե եղածը եղած էր:

Հիմա նույն բանը Քերոբյան Վահանն է անում՝ օգնելով ևս մեկ անգամ համոզվել, որ ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև համայն հայության հոգսերն ու պետքերը ՔՊ-ականների վեջը չեն:

Հետաքրքիր է՝ ՔՊ-ականները հարկ մուծո՞ւմ են: Եթե մուծում են, բա ինչպե՞ս են շատ կարճ ժամանակահատվածում միլիոնատեր դարձել: Թե՞ հարկերը բարեխղճորեն մուծելով է, որ Աննայի սրտի օլիգարխները թրքասեր միլիարդատերերի են վերածվել՝ իրենցով անելով երկրի հարստության առյուծի բաժինը:

Իրականությունն այն է, որ հարկ մուծելու իմաստն էլ է վաղուց վերացել՝ նկատի ունենալով այն, թե հատկապես ինչի վրա են ծախսվում պետական բյուջեի միջոցները. նույնիսկ Վահանի համար մի շիշ արաղի փողն են բյուջեից առանձին դուրս գրում, որ տղեն ավելորդ ծախսի տակ չընկնի:
Դիշովկա փիառչին

ՔՊ-ական Պապոյան Գևորը մի հարցազրույց է տվել ու ներկա փուլում աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական սրված իրավիճակի, ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մեծաթիվ օտարերկրացիների կամ հենց հայերի հոսքը, ինչպես նաև նույն խնդրով պայմանավորված Հայաստան արտարժույթի անբնական հոսքերը պայմանավորել Հայաստանի «մոնակոյացմամբ»: «Հայտնի հանգամանք է՝ փողը հոսում է այնտեղ որտեղ իր համար ամենալավ պայմաններն են ապահովված: Սա նշանակում է, որ այն քաղաքականությունը որ մենք մշակում ենք, որի արդյունքում ենթադրում ենք, որ ներդրումներ պետք է գա, լավ մասնագետներ պետք է գան էստեղ, մարդիկ պետք է գան, էդ արդյունքը տվել է»,-հայտարարել է Գևորը` վստահեցնելով, որ Հայաստանը դարձել է աշխահում ներդրումներ անելու ամենալավ տեղերից մեկը:

Գևորի լեզվի տակ ոսկոր չկա, որ ծակի, ուստի օգտվելով դրանից՝ սա փորձել է միամիտներին՝ նրանց, որոնք ո՛չ տնտեսությունից են բան հասկանում, ո՛չ էլ առանձնապես լավուվատից, խաբել ու համոզել, որ ՀՀ բանկային համակարգի միջոցով այստեղ խիստ ժամանակավոր գտնվող օտարերկրացիների նույնքան ժամանակավոր ֆինասնական գործարքները ռեալ ներդրումներ են՝ հայկական տնտեսության ռեալ սեկտորներում: Այսինքն՝ պայմանական ասած՝ Սեմը Վոլոդյային վերջինիս կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձ է վճարում՝ Հայաստանի բանկային համակարգի միջոցով այդ փողն ուղարկելով տնտեսական ռիսկերի առաջ կանգնած ՌԴ ծրագրավորող քաղաքացուն, իսկ Պապոյան Գևորը ուղիղ եթերներում օտարեկրացիների միջև կատարվող ֆինանսական գործարքներն ու տներ վարձելը մատուցում է, օրինակ, որպես հայաստանյան արդյունաբերության զարգացումը փաստող իրողություն՝ զարգացում, որ երբեք տեղի չէր ունենա, եթե չլիներ Նիկոլը: Այնինչ իրականում այս իրավիճակից ամենաշատն օգտվում են մարդկանցից չգիտես՝ ինչ հիմնավորմամբ տոկոսներ քաշող բանկերը, որոնց եկամուտները սկսել են հասնել աստղաբաշխական ցուցանիշների:

Մասնագետները պնդում են, որ գրեթե անկառավարելի դարձած արտարժույթային հոսքերը Հայաստանի համար կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել. տնտեսությունը չի մարսում այդքան շատ դոլարի առկայությունը երկրում, և եթե հանկարծ մի օր ռուսները կամ մյուս օտարեկրացիները որոշեն հայկական բանկային համակարգի միջոցով միմյանց փող չփոխանցել ու ստանալ, ապա պետությունը կանգնելու է շատ ծանր դրության առաջ:

Բայց գևորները մի փոքր ժամանակ դեռ ունեն՝ շարունակելու իրենց տխմար փիառչիությունը՝ «դիշովի» քաղաքական կապիտալ կորզելու հույսով:
Սթափեցնող հայտարարություն՝ Իրանից

Իսրայելը շարունակում է ջանքերը՝ Իրանի դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու ու երկիրը ռազմական ագրեսիայի թիրախ դարձնելու ուղղությամբ՝ որպես դրա համար պատրվակ մատնանշելով այն, որ Իրանը շուտով կարող է միջուկային տերություն դառնալ:

Մասնավորապես՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը «Time»-ում հրապարակել է հոդված՝ նշելով, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները: Բարաքը միաժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակում իրականացնելու համար։ Այսպիսով՝ Բարաքը, խտացնելով գույները, Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման վերաբերյալ ահազանգ հնչեցնելով, փորձել է բարոյաիրավական հիմքեր ապահովել Իսրայելի՝ Իրանի դեմ ծրագրված հնարավոր ռազմական ագրեսիան արդարացնելու համար՝ ակնկալելով Արևմուտքի օգնությունը, որն իր հերթին սեպարատ խաղ է վարում Իրանի հետ:

Միաժամանակ բավական ուշագրավ հայտարարություն է հնչել Իրանից. այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կունենա կործանարար հետևանքներ ագրեսոր կողմի համար ու ընդգծել.«Իրանի հզորության առջև ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի հարձակում սկսել երկրի տարածքի վրա։ Տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ և իրենց ապահով են զգում այդ հզորության շնորհիվ»:

Այն, որ տարածաշրջանն ուղղղակի եռում է, ակնհայտ է անգամ կույրերին: Նույն Կովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը շատ առումներով կապված է նաև Իրանի շուրջ ընթացող պրոցեսներով, և Թեհրանը դա հրաշալիորեն գիտակցում է՝ շատ լավ իմանալով թե՛ ադրբեջանաթուրքական տանդեմի, թե՛ թե՛, բնակնաբար, Իսրայելի նպատակները:

Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, ուղղակիորեն վերաբերում է նաև Հայաստանին: «Տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ և իրենց ապահով են զգում այդ հզորության շնորհիվ» հայտարարության տողատակն ակնհայտ է. խոսքն ուղղակի Հայաստանի մասին է, որի տարածքային ամբողջականության պահպանման երաշխավորի դերում այսօր փաստացի առաջին հերթին Իրանն է հանդես գալիս ՝ այդ մասին ոչ երկիմաստ հայտարարություններ անելով, և այն, որ Ռաիսին այդ հանգամանքը շեշտում է հենց նմանատիպ կոնտեքստում, ընդգծում է այն, որ Թեհրանը նսեփական անվտանգության հարցը չի դիտարկում անջատ նույն Սյունիքի խնդրից՝շատ լավ հասկանլով, թե «Զանգեզուրի մջանցք» կոչեցյալն իրականում ինչպիսի ավանտյուրա է իր մեջ պարունակում. այն ուղիղ սպառնալիք է՝ Իրանի տարածքային ամբողջականությանը:

Անշուշտ, Թեհրանից հնչած հայտարարության առաջին հասցեատերն Իսրայելն է, իսկ մյուսը թերևս թուրք-ադբեջանական տանդեմը, իսկ այն, որ Իրանը չի կատակում ցույց են տալիս Իրաքում ընթացող Թուրքիայի համար վտանգավոր պրոցեսները:

Ի՞նչ է մնում անել Նիկոլին: Լսել ու հնազանդվել՝ մոռանալով տակից խաղեր տալու մասին, ինչի վերաբերյալ ակնարկներ էին հնչել Հյուսիսից:
«Աշխույժ» Հովիկը

Բացահայտելով երկրում մոլեգնող գնաճի վերաբերյալ սեփական տեսակետը՝ Աղազարյան Հովիկը հերթական տխմարությունն է դուրս տվել՝ ստիպելով ևս մեկ ավելորդ անգամ համոզվել նրա գլխի ձևի ու մարդկային բանականության անհամատեղելիության հարցում:

«Գնաճից մենք չպիտի վախենանք, գնաճի մեջ նաև դրական բան կա. եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են և քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաև դրական բան կա, որովհետեւ շուկան, տնտեսությունը աշխուժանում է ուժեղ»,-հայտարարել է Աղազարյան Հովիկը՝ որպես մխիթարանք մատնանշելով իբր բարձրացող աշխատավարձերը:

Աղազարյան Հովիկի խոսքերում ճշմարտության որոշակի հատիկ, այնուամենանիվ, կա. այո՛, որոշ դեպքերում չափավոր գնաճն իսկապես դրական ազդեցություն է թողնում տնտեսության վրա՝ նպաստելով անգամ տնտեսական զարգացմանը: Բայց այս տնտեսագիտական օրենքը գործում է միմիայն այն դեպքում, եթե այդ գնաճը ազգաբնակչության գլխին փորձանք չի դառնում, և մարդիկ իսկապես կարողանում են ապրել: Հովիկաղազարյանական Հայաստանի վատն այն է, սակայն, որ գնաճին զուգահեռ մարդը ոչ թե կարողանում է ապրել, այլ նույնիսկ չարքաշ գոյություն քարշ տալ ի վիճակի չի լինում. գները հասել են աստղաբաշխական թվերի մի դեպքում, երբ բնակչության եկամուտները չեն աճել կամ բավարար չափով չեն աճել: Պարբերաբար գեղեցիկ թվեր նկարող ու դրանք սեփական ֆեյսբուքյան էջերով գովազդող իշխանությունները անբարո մանիպուլյացիաների են դիմում՝ ցանկալին մատուցելով իրականության տեղ:

Հարց՝ Աղազարյան Հովիկին՝ եթե գներն աճում են կայծակնային արագությամբ,իսկ ժողովուրդը չի կարողանում ապրել՝ ճկռելով բարձր գների տակ, ապա դա ի՞նչ է, շուկայի աշխուժացո՞ւմ, թե՞…

Հայաստանում աշխույժ են միայն հովիկաղազարյանները, որոնք շարունակում են մսխել ոչ միայն պետության փողերը, այլև մարդկանց նյարդերը:
Զարեհը բոյկոտում է Ալենին

Կիպրոսի սրճարաններից մեկում Սինանյան Զարեհին են մոտեցել ՀՅԴ–ականներ Հակոբ Ղազանջյանն ու Կարեն Ղազանջյանը՝ իրենց վերաբերմունքն արտահայտելով ՀՀ կառավարության կողմից վարվող թրքամետ ու, ըստ էության, հակահայ քաղաքակնության, Սիմոնյան Ալենի հնչեցրած այն հայտարարության նկատմամբ, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի՝ միաժամանակ կոչ անելով Սինանյան Զարեհին իրենց բերած Արցախի դրոշը փակցնել պատին: Ի պատասխան Զարեհը հայտարարել է, թե իր սեղանին Արցախի դրոշը միշտ դրված է, ինքը Ալեն Սիմոնյանի հետ գործ չունի:

Սինանյան Զարեհը փաստացի բոյկոտել է ոչ միայն Ալենին, այլև թերևս հենց Նիկոլին՝ նկատի ունենալով վերջինիս վերաբեմքունքն Արցախի, հայկական պահանջատիրության նկատմամբ:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ Սինանյան Զարեհն իրեն շրջապատաց սփյուռքահայ գործիչներից մի կերպ փրկվելու համա՞ր է հայրենասեր կամ Արցախի դրոշի արժեքն իմացող հանդես եկել՝ ձեռքի հետ էլ քար գցելով Ալենի բոստանը, թե՞ իսկապես Ալենն ու Զարեհը գաղափարական ախոյաններ են՝ չնայած երկուսն էլ Նիկոլի թիմում են:

Իհարկե, կասկած չկա, որ առաջին տարբերակն է առավել մոտ իրականութանը, բայց այստեղ ուշագրավն ինքնին այն է, որ հանուն սեփական դեմքի, գուցե նաև կաշվի փրկության, Զարեհը փաստացի ուրացել է Ալենին՝ ի ցույց դնելով Նիկոլի թիմի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը. Նիկոլը թիմ չունի, և այնտեղ հավաքվածներից ամեն մեկը սեփական հաշվարկներով է մտել նախկին լրագրողի տակ՝ պատրաստ ամեն րոպե «հանձնել» թիմակիցներից ցանկացածին, իսկ եթե պետք լինի, առաջին հերթին հենց Նիկոլին:
Ալկաշ «սկանդինավցին»

Հարցին՝ ի՞նչ է տալու Հայաստանին Ադրբեջանի հետ ապաշրջափակումն այն դեպքում, երբ մարդիկ կարող են ուղղակի հրաժարվել Ադրբեջանով բեռնափոխադրումներ իրականացնելու մտքից, տարեվերջի առաջին գինուն անհամբեր սպասող գինեմոլ Քերոբյան Վահանը պատասխանել է՝ մատնացույց անելով սկանդինավյան տարածաշրջանի օրինակը: «Սկանդինավյան երկրները սկսել են կտրուկ տնտեսական վերելք ապրել, երբ, այսպես ասենք, սկանդինավյան համագործալցություն է սկսվել…առևտրի խոչընդոտների վերացումը բերելու է բարեկեցության կտրուկ աճի»,-հայտարարել է Քերոբյան Վահանը՝ միաժամանակ նկարագրելով այն «դրախտը», որը սպասում է հայաստանցիներին, եթե հաջողվի ազատ առևտուր անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ:

Փաստորեն՝ մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ ռազմական հաշվարկներ ու պլանավոումներ է անում՝ ինչպես գրավել ամենաքիչը Սյունիքը, որոշ գինովցածներ, հաշվիչները ձեռքներին, հաշվում են ապագայի եկամուտները՝ չլսելու տալով թե՛ թուրքական ու թե՛ ադրբեջանական կողմից եկող գերբացասական ազդակները:

Անշուշտ, ինքնին գաղափարը, որ երբևիցե կարող է լինել ազատ ու անվտանգ առևտուր սուվերեն Հայաստանի ու ադրբեջանցիների միջև, ի սկզբանե ու ապրիորի ցնդաբանություն է թվում. որևէ մեկը տեսե՞լ է Հայաստանի հետ ազատ առևտուր անելու մարմաջով տառապող ազիկ կամ թուրք: Նրանց մարմաջը մեկն է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին ցամաքային կապ ունենալ միմյանց մեջ՝ կյանքի կոչելու թուրանական պրոյեկտը,իսկ հեռանկարում՝ Կովկասից ջնջել հայի հետքը: Ոչ ոք կարծես «Menue.am»-ով չի պատրաստվում որևիցե բան պատվիրել ու հարստացնել նախարար դարձած դրա տիրոջը:

Բայց եթե նույնիսկ մի պահ երևակայենք էլ, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ուրանալով իրենց քոչվոր նախնիների արյունը, դարձել են շվեդներ՝սիրով լի հայերիս հանդեպ, պատրաստ հարստանալ ու հարստացնել, ապա հայաստանյան ռեալներն այնպսին են, որ այդ առևտրից հիմնականում շահելու են Նիկոլի գրպանին մոտ կանգնած օլիգարխները. ընդամենը հեշտանալու է գռզոների գործը, և վերջ:

Վահանների լոլոներին պետք չէ խաբնվել. դրանք կարող են մահացու վտանգավոր լինել հոտած ալկոհոլի պես:
Ամերիկացիները բռնել են ՔՊ-ականների սուտը

ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ տեղ են գտել շեշտադրումներ, որոնք ոչ միայն ոչ մի կերպ չեն տեղավորվում տարբեր ՔՊ-ականների կողմից այս շրջանում հնչեցվող հայտարարությունների տրամաբանության շրջանակներում, այլև բացահայտում են թերևս իշխող վերնախավի ողջ կեղծավորությունն ու պայթեցնում քարոզչական փուչիկը՝ իբր բացառիկ դարձած «նոր» Հայաստանի մասին:

Ամերիկացիները հստակորեն արձանագրել են Հայաստանում առկա կոռուպցիայի բարձր մակարդակը՝ հենց դա դիտարկելով որպես ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոն: «Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, ներդրողները պնդում են՝ չկա թափանցիկություն»,-մասնավորապես՝ ասված է հայտարարության մեջ:

Այս հայտարարությունը, որը, ըստ էության, ճշգրտորեն արտացոլում է հայաստանյան իրականությունը, ինչպես կարելի է արձանագրել, սուր բախման մեջ է հայտնվել ասենք ՔՊ-ական Պապոյան Գևորի այն վերջին հայտարարւոթյան հետ, ըստ որի՝ Հայաստանը ներդրումային դրախտ է դարձել: Հիշեցնենք, որ Գևորն օրերս հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Հայտնի հանգամանք է՝ փողը հոսում է այնտեղ որտեղ իր համար ամենալավ պայմաններն են ապահովված: Սա նշանակում է, որ այն քաղաքականությունը որ մենք մշակում ենք, որի արդյունքում ենթադրում ենք, որ ներդրումներ պետք է գա, լավ մասնագետներ պետք է գան էստեղ, մարդիկ պետք է գան, էդ արդյունքը տվել է»: Միաժամանակ այս ՔՊ-ականը պնդել էր, թե իբր Հայաստանը դարձել է աշխահում ներդրումներ անելու «ամենալավ տեղերից մեկը»:

Հարց՝ ՔՊ-ականներին՝ ամերիկյան կողմի հայտարարությունը լկտի սո՞ւտ է, թե՞ լկտին նրանք են, ովքեր, շատ լավ իմանալով հայաստանյան իրականությունը, տարբեր եթերներից միամիտներին համոզում են, որ ամեն բան հրաշալի է, ուղղակի մարդիկ դեռ գլխի չեն: Հայաստանը փողի մեջ խեղդվում է, փողն այնքան շատ է, որ չգիտեն՝ ինչ անեն, բայց չգիտես՝ ինչու, աճում է թերսնվողների թիվը: Որտեղի՞ց կամ ինչպե՞ս աճի տնտեսությունը, թերսնվողների թիվն էլ կրճատվի, եթե երկրում օտարերկրյա ներդրումներ պրակտիկորեն չեն արվում, ներսի կապիտալն էլ դուրս է փախչում:

Ի՞նչ էր խոստանում Նիկոլը, ո՞վ է հիշում: Խոստանում էր ամենալավ բաները, բայց ստացվեց տրամագծորեն հակառակը, և այդ իրականությունը ոչ մի էժանագին քարոզչություն ու խաբեություն ի վիճակի չէ կոծկել:
Նիկոլի պոռնոն

Ինչ-որ անհայտ զույգ Էրեբունի ամրոց-թանգարանում մոտ 15 րոպեանոց պոռնկագրական տեսահոլովակ է գաղտնի նկարահանել ու տեղադրել պոռնո կայքերից մեկում, բացի դա՝ նմանատիպ մի տեսահոլովակ էլ նկարահանել էր Դալմա մոլում:

Կատարվածը, անկասկած, ցնցող է ոչ միայն հանրային բարոյականության, այլև ազգային արժանապատվությանը հասցված վնասի տեսանկյունից: Ավելին՝ սա, եթե կուզեք, ազգային անվտանգության հարց է այլևս, քանի որ մի երկրում, որտեղ արգելված է պոռնոգրաֆիան, պոռնկագրական նյութեր պատրաստելն ու տարածելը, փաստացի դառնում է պոռնո տեսահոլովակների, գուցե շուտով նաև ֆիլմերի նկարահանման գաղտնի տաղավար: Միաժամանակ՝ փաստը, որ անհայտ ծագման զույգի կեղտոտ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել ու նկարահանվել ամրոց-թանգարանի տարածքում, կատարվածն է՛լ ավելի զազրելի ու անհանդուրժելի է դարձնում. սա ուղղակի ոտնձգություն է հայ ժողովրդի արժեհամակարգի դեմ, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն:

Միաժամանակ հարց է առաջանում, թե եթե «Գորշ գայլերի» համակիրը կամ անդամը կարողանում է օրը ցերեկով գալ-հասնել Ծիծեռնակաբերդ ու այնտեղ անարգել մեր սուրբ զոհերի հիշատակը, ոտնահարել մեր սրբություններն ու դրա դիմաց մնալ անպատիժ, ապա ինչո՞ւ պետք է Էրեբունիում կատարվածը որպես էկզոտիկ մի բան դիտարկել: Կամ մի երկրում, որտեղ սրբություններ ոտնահարողի դերում հաճախ հենց իշխանություններն են հանդես գալիս, ինչո՞ւ պետք է զարմանալի լինի այն, ինչ հիմա կատարվում է. հնձում ենք այն, ինչ Նիկոլը ցանել է, իսկ որոմից, ինչպես հայտնի է, ցորեն չի բուսնում:
Իլհամի տուզիկը

ԱԽՔ Գրիգորյան Արմենի հարցազրուցներն հետևո՞ւմ եք, կարդո՞ւմ եք ընդհանրապես: Նրանք ովքեր կարդում են, կարող են արձանագրել, որ դրանք միմյանցից շատ քիչ են տարբերվում իրենց բովանդակությամբ ու հիմնական ուղերձով. տպավորություն է թե հարցազրույց տվողը ոչ թե Հայասանի Հանրապետության ԱԽՔ-ն է, այլ՝ ասենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար մանկլավիկություն անող դրածո մեկը, որի՝ Ադրբեջանի, հայ-թուրքական հարաբերությունների մասին հեզիկ հայտարարություններից մարդու սիրտ է խառնում:

Այս անգամ էլ մի հարցազրույց է տվել, որտեղ ուշիմ, գերազանցիկ, կարգապահ աշակերտուհու նման հավաստիացրել է թշնամիներին, որ Հայաստանը թուրքերից ավելի շատ է երազում՝ ոտքի տակի փալաս դառնալու մասին՝ զեկուցելով Իլհամին, թե բա՝ շե՛ֆ ջան, մի քիչ էլ ժամանակ տուր, ոնց ասել ես, տենցա լինելու, ցավդ տանեմ:

Եթե մի երկրում ԱԽՔ-ը այս անողնաշարավորն է, մյուսներից ի՞նչ կարելի է ակնկալել. սաղ էլ «մի սանրի կտավ են»,մեկը մյուսից բեջուռա…
Ալենն ընկել է Աղազարյան Հովիկի օրը

Սիմոնյան Ալենն ընկել է տհաճ պատմության մեջ՝ ևս մեկ անգամ ստիպված լինելով բախվել իրենց ու հասարակության միջև գոյացած բետոնե պատին: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Ալենը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։

Սիմոնյան Ալենը, կարելի է ասել, ընկել է Աղազարյան Հովիկի օրը. վերջերս սեփական գլխի տձևությամբ ու դրանում չեղած խելքով հայտնի Աղազարյան Հովիկն էլ կենտրոնի սրճարաններից մեկում բախվել էր հաճախորդների նողկանքին, դրան ի պատասխան հայհոյել էր, ինչի հետևանքով ծեծկռտուք էր տեղի ունեցել ՔՊ-ականի ու սրճարանի հաճախորդների միջև, մի իսկական ցիրկ:

Հիմա ցիրկի հերոսը Ալենն է դարձել, որի՝ իր վրա գինի շփած կնոջ նկատմամբ դրսևորած վարքը կարող է բնորոշ լինել միայն թույլ ու անհավասարակշիռ հոգեվիճակով տղամարդուն (չնայած որ մի նորմալ տղամարդն է «վիբրատորի» օգնությամբ օրգազմ ապրում):

Այստեղ, սակայն, առավել հատկանշականը նույնիսկ ոչ թե տեղի ունեցած միջադեպն է, այլ՝ այն, թե ինչի հետևանք է այն:

Հանրությունը կամ առնվազը դրա գերակշիռ հատվածը զզվում է ալեններից ու նրանց իշխանությունից: Մարդիկ այնքան են հոգնել դեմագոգիայից ու սրանց աներեսությունից, որ պատրաստ են ամեն քայլափոխի ուղղակի կոկորդները կրծել, ինչը բնական ռեակցիա է՝ այն ամենին, ինչ սրանք դրել են հայ ժողովրդի գլխին. եթե այնքան պադոշ են, որ անգամ Արցախի կորստից հետո հանդգնում են իրենց՝ իշխանություն երևակայել, ապա մարդկանց այլ բան չի մնում, քան ապաքաղաքական մեթոդներով արատահայտել իրենց զզվանքը տուտուզները ցցած ՔՊ-ական «պարոնների» հանդեպ:

Թո՛ղ զգույշ լինեն, հաջորդ անգամ կարող է բանը գինի շփելով չավարտվել…
Հրաչն ու պոռնոյի սպառնալիքը

Մի անհասկանալի արարած կա՝ Երևանի քաղաքապետարանի շենքում բազմած: Սա հանրությանն աչքալուսանք է տվել, թե բա՝ մայրաքաղաքում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը՝ որպես գլխավոր նպատակ հռչակելով Երևանի հազարամյակների պատմությունը վկայող հնավայրերի հանրահռչակումն ու պահպանումը:

Հետաքրքիր զուգադիպությամբ մարդկանց քունը հարամել սիրող Սարգսյան Հրաչի այս հայտարարությունը, փաստորեն, համընկավ Էրեբունի հնավայրում նկարահանված պոռնկագրական տեսահոլովակի մասին փաստարկված տեղեկությունների տարածման հետ, երբ ինչ-որ անհայտ զույգ (ով կարող է երաշխավորել, որ նրանց մեջքի հետևում կանգնած չեն թուրքերը), փաստորեն, անարգել էր պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող հնարավայրն ու հանգիստ թողել-հեռացել այնտեղից՝ առիթ տալով բազմաթիվ ու բազմաբնույթ հարցադրումների, որոնցից մեկն էլ թերևս առնչվում է հենց Երևանի քաղաքաետարանին:

Առանց Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցացիայի հնարավոր չէ՞ր վերահսկելլի պահել կամ արժևորել հնավայրը, անպայման պետք է դրսի՞ց ասեն կամ փողը տան, որ տեղի չինովնիկների գլխում մի պայծառ պլան ծագի: Հիմա ի՞նչ, սպասենք նորանոր բազմաժանր պոռնոների՝ նկատի ունենալով տուրիստական ծրագրերի ու ծառայությունների ընդլայնման մասին Հրաչիկի հայտարարությունը, թե՞ գոնե ֆրանկոֆոնները կստիպեն պետությանը պատշաճ ուշադրություն դարձնել հնավայրին, աջալրջորեն հսկել տարածքը և այլն:

Ոչ մեկն էլ ոչինչ չի կարողանալու անել, եթե մարդու միջից չկա, իսկ Հրաչիկի ներսում դատարկություն է, այն էլ՝ տորիչելյան:
Ահա թե ինչից է վախենում իշխանությունը

Ազդեցիկ դաշնակցական գործիչ Մուրադ Ֆրանկ Փափազյանի հանդեպ ՔՊ-ական իշխանությունների դրսևորած լկտիությունը կարծես միայն նրա անձով չի սահմանափակվում: Մասնավորապես՝ Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց այս անգամ հարվածի տակ է հայտնվել Հոլանդիայի Հայ դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանը. նրան էլ օդանավակայանից արգելել են մուտք գործել երկիր: ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ-ն Փարիզից դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ պատրաստվում են պայքարը հզորացնել այնքան, մինչև հասնեն ազգային ու իրավական պետության վերականգնմանը, որին տանող ճանապարհը գործող իշխանությունների հեռացումն է:

Ինչպես հայտնի է, ընդդիմությունը հայտարարել է աշնանը պայքարը նոր թափով շարունակելու, իշխանություններին սեփական օրակարգը պարտադելու մասին, ու չնայած տաբեր ՔՊ-ականներ իրենց խոսքում ծաղրական, հեգնական տոնով են արտահայտվում աշնանը սպասվելիքի մասին, սական բնական է, որ հոգու խորքում ու հենց կուսակցության փակ նիստերում իրենք իրենց խոստովանում են, որ չունենալով իրական ռեսուրս՝ փաստացի կանգնած են տապալման եզրին. եթե ընդդիմությունն իսկապես գնա վճռական քայլերի ու հեղափոխության ճանապարհով, ապա Նիկոլի իշխանությունը շանս չի ունենա:

Որպես հիմնական հարվածային ուժ ընդդիմության ներսում հանդես է գալիս ՀՅԴ-ն՝ փորձելով կոնսոլիդացնել ոչ միան ներքին, այլև ունեցած արտաքին ներուժը, և դրսի ազդեցիկ ՀՅԴ-ականների փորձերը՝ գալու հայրենիք, իշխանությունների կողմից ընկալվում են բացառապես վերոհիշյալ կոնտեքստում. արգելելով մարդկանց մուտքը հայրենիք՝ ՔՊ-ն հույս ունի՝ տապալելու ընդդիմության առաջիկա պայքարն այնպես, որ այն հնարավորինս զերծ լինի համազգային բնույթից, չկրի լայն մասշտաբներ, տեղայնացվի. մի բան է, երբ քո դեմ բողոքում են ասենք մի քանի տասնյակ հազար երևանցիներ, և՝ բոլորովին այլ բան, երբ քեզ բոյկոտում են հարյուր հազարավոր հայաստանցիներ ու սփյուռքահայեր: Այս դեպքում պահպանել որևիցե լեգիտիմություն, ուղղակի անհնար է լինելու, և դա Նիկոլը հարաշալիորեն գիտակցում է:

Հարց է առաջանում, սակայն, թե որքա՞ն արդյունավետ կլինեն իշխանությունների կանխարգելիչ միջոցառումները մի դեպքում, երբ օբյեկտիվորեն ռեսուրս այլևս չունեն: ՀՅԴ-ականների մուտքի արգելքը որքանո՞վ է լուծելու իշխանական ռեսուրսի հարցը՝ նկատի ունենալով այն, որ ՔՊ-ի իրական ներուժի ու պետության առաջ ծառացած մարտահրավերների անհամատեղելիությունն է, որ բերել է այս իրավիճակին, որից ուղղակի անհնար է ելք գտնել:
Արշակյան Հակոբի տոնը

Հայաստանում ու տարածաշրջանում «FemInno» կանանց նորարարարության առաջին համաժողովին Ալենի տեղակալ Արշակյան Հակոբը, բարձրագոչ հայտարարություններ անելով ու հպարտանալով, որ սույն համաժողովը անցնում է հենց Հայաստանում, միաժամանակ հայտարարել է, թե համաժողովը մեծ հնարավորություն է՝ կոտրելու բոլոր տեսակի կարծրատիպերը հայ հասարակությունում: «Կանայք հզոր ուժ են. դուք եք փոխում, առաջնորդում, կրթում, ստեղծում և պաշտպանում: Կանայք են Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքի սիրտը. շատ բաներ կան ձեզնից սովորելու»,-մասնավորապես՝ հայտաարել է համաժողովը որպես տոն դիտարկած ՔՊ-ականը:

Այստեղ ուշագրավը թերևս ոչ թե Արշակյան Հակոբի ստանդարտ բնույթի հայտարարություններն են, այլ՝ բոլոր տեսակի կարծրատիպերը կոտրելու մասին նրա կատարած շեշտադրումը: Այդ ի՞նչ կարծատիպերի մասին է ակնարկել Արշակյան Հակոբը՝ նկատի ունենալով այն, որ ասենք հանրային կյանքում ու գործունեությունում կանանց ինքնադրսևորման ազատության հետ կապված Հայաստանում խնդիրներ, ըստ էության, չկան. մենք ինչ-որ հետամնաց աֆրիկյան կամ ասենք շարիաթի օրենքներով ապրող երկիր չենք, և հանուն արդարության պետք է արձանագրենք, որ տղամարդիկ էլ կանանց նման շատ հաճախ հանդիպում են սուբյեկտիվ ու օբյեկտիվ սահմանափակումների՝ պայմանավորված գլխավորապես սոցիալ-տնտեսական իրողություններով:

Հետևաբար՝ նմանօրինակ միջոցառումների իրական նպատակը բոլորովին այլ է՝ Արշակյան Հակոբի մատնանշած բոլոր տեսակի կարծրատիպերի կոտրումը, որի տակ նախևառաջ պետք է հասկանալ գենդերային խնդիրը. Հայաստանում շարունակում է աստիճանաբար բացվել «Օվերտոնի պատուհանը», որի վերջնական նպատակը երկիրը եվրոպական հասարակությունները ներսից կրծող ժամանակակից լիբերալիզմին բնորոշ քաոսային բարքերի (նախևառաջ սեռական) տարածումն է, և Արշակյան Հակոբի՝ կարծրատիպեր կոտրելու մասին հայտարարությունը պետք է առաջին հերթին ընկալել այդ տեսանկյունից:

ՔՊ-ի առաջնային խնդիրներից մեկը Արցախի խնդրից ազատվելու գնով արտաքին քաղաքականության վեկտրի փոփոխությունն է, որն ենթադրելու է նաև արևմտյան տխրահռչակ բարքերի փոխառում, ինչը կարող է կործանարար լինել հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով հատկապես անկում ապրած ազգային իմունիտետի, թշնամական միջավայրի գործոնները: Բայց դա հակոբարշակյաններին ընդհանրապես չի հուզում, քանի որ դրա դիմաց նրանք պահանջել ու ստացել են իշխելու իրավունքը:
Իրանցի դիվանագետը բացահայտել է Նիկոլի մասին գաղտնիքը

«Փակագծի» փոխանցմամբ՝ Իրանցի դիվանագետ, Իտալիայում և Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդը բավական ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել՝ գլխավորապես վերաբերող Իրանին հուզող անվտանգային խնդիրներին՝ շոշափելով, մասնավորապես, նաև Նիկոլի ով լինելու հարցը:

Իրանցի դիվանագետը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախապատվություն տալով վերջինիս, շեշտելով Իրանի համար մեր երկրի կարևոր նշանակությունը, հայտարարել է. «Մեզ համար Հայաստանի հարցը բազմաթիվ պատճառներով գերադասելի է, քան Ադրբեջանը: Ադրբեջանը հենց այն կետն է, որտեղ ՆԱՏՕ-ն կարող է գալ և Իրանի մասնատման գործարքը մեկնարկել: Ղարաբաղի հարցը շատ կարևոր էր: Այժմ էլ այս վարչապետը, որ գործի վրա է Հայաստանում, իրավասու և պատշաճ անձնավորություն չէ, շատ վատ է խաղացել, նա ներթափանցած անձ է Հայաստանում»:

Իրանցի դիվանագետը, ըստ էության, հայտարարել է, որ Նիկոլը օտարերկրյա գործակալ է՝ ներթափանցած Իրանի համար բարեկամ երկիր. «Ներթափանցած անձ» ձևակերպումը ուղիղ հոմանիշն է «գործակալ» երզույթի: Աբոլֆազլ Զոհրեվանդը, որն իր խոսքում հատկապես ընդգծել էր թուրք-ազերիական տանդեմին ու Իսրայելին դիմագրավելու անհրաժեշտությունը՝ այդ ճանապարհին կարևորելով հատկապես ՌԴ հետ հարաբերությունների խորացումն ու ՌԴ հետ ցամաքային կապի կտրվելը բացառելը, Նիկոլի մասին իր հայտարարությամբ, ըստ էության, իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Հայաստանի կողմից ներկայումս վարվող երկդիմի քաղաքակնության հետ՝ ակնարկելով, որ Նիկոլից զգուշանալ է պետք:

Նկատի ունենալով այն, որ առնվազը Միրզոյան Արարատը (Արաբատը), ըստ էության, հաստատված, փաստաթղթավորված երկակի գործալալ է, միանգամայն բնական պետք է թվա, որ նրա ղեկավարը նույնպես կարող է լինել գործակալ ու, ըստ էության, այդպիսին է. այդ մասին խոսում են ոչ միայն Հայաստանում (ասում են՝ ծածկանունը «Շակալ» է), այլև, փաստորեն, իրանցիներին էլ է այդ մասին հայտնի, ինչը չի կարող չազդել հայ-իրանական բնական դաշնակցային հարաբերությունների բնականոն ընթացքի վրա. Իրանում չեն վստահում Նիկոլին՝շատ լավ իմանալով,որ նա խաղում է Իսրայելի ու թուրք-ադրբեջանական տանդեմի խաղը ոչ բացահայտ, բայց հաստատ կերպով, և իրանցի դիվանագետի ոչ երկիմաստ հայտարարությունը, ըստ էության, նախազգուշական «կրակոց» է՝ Նիկոլին:

Այսպիսով՝ Հայաստանը մի երկիր է, որի ղեկավարը օտար երկրներում ունի գործակալի ու «ներթափանցածի» համբավ, ինչով էլ, ի դեպ, պետք է պայմանավորել 44-օրյա պատերազմի տխուր հետևանքը, որի պատճառով տուժեց ոչ միայն Հայաստանը:

«Ապագա կա ապագա»…
Իրանը կարող է կործանել Ադրբեջանը

Ռուսական, ինչպես նաև մի շարք այլ երկրների առցանց տիրույթում բավական մեծ աղմուկ է բարձրացրել այն փաստարկված տեղեկությունը, ըստ որի՝ Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում ձևականորեն չեզոք դիրք գրավելով, իրականում ավիառումբեր է մատակարարել՝ Ուկրաինա այն էլ մի դեպքում, երբ, ինչպես հայտնի է, փետրվարին Մոսկվան ու Բաքուն ռազմավարական դաշնակցության կամ դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր էին ստորագրել: Մասնավորապես՝ խոսվում է ադրբեջանական CIHAZ արդյունաբերական ասոցիացիայի կողմից ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը արված մատակարարումների մասին:

Այս տեղեկությունը չափազանց ուշագրավ է ոչ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների իրական որակի, այլև Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցի տեսանկյունից՝ նկատի ունենալով Մոսկվայի դերը՝ ՀՀ-ի անվտանգության երաշխավորման հարցում և այն ճշմարտությունը, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը հաճախ ազդում է նաև մեզ վրա՝ ամենազանազան դրսևորումներով:

Իրականում արտահոսած տեղեկությունը խայտառակում է Եվրոպային էներգակիրներով ապահովել խոստացած Բաքվի երկերեսանիությունն ու հաստատում այն ճշմարտությունը, որ թուրքին անհնար է վստահել: Իհարկե, միաժամանակ հարցը, թե ինչպես կարող է արձագանքել սրան պաշտոնական Մոսկվան, դեռևս բաց է մնում, և բացարձակապես չկան երաշխիքներ, որ Կրեմլում տեղի ունեցածը կստանա իր պատշաճ արձագանքը՝ նկատի ունենալով ինչպես մի շարք ներռուսաստանյան իրողություններ, այնպես էլ՝ միջազգային հարաբերություններում ներկայումս առկա որոշ ռեալներ: Հարց է, թե սկզբուքնորեն Մոսկվան ի՞նչ կարող է հակադրել կամ ինչպե՞ս կարող է արդյունավետորեն հակազդել Բաքվին, եթե Մոսկվայի կողմից ադրբեջանական տարածք ճանաչվող Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահներ՝ այդպես էլ կարոտ մնալով որևիցե կարգավիճակի:

Մեծ է հավանականությունը, որ որոշակի պահից սկսած Մոսկվան կարող է չգնալ ուղիղ առճակատման Բաքվի հետ, այլ գործել միջնորդավորված կերպով այն դեպքում, եթե Բաքուն շարունակի տակից վարել հակառուսական քաղաքականություն, սադրել սահմաններին, գրեթե ամենօրյա ռեժիմով խոսել Հայաստանի հետ բախման անխուսափելիության մասին այլն: Բաքուն, իհարկե, կարող էր փորձել համոզել կամ ուղղակի դիվանագիական առևտրի մեջ մտնել Մոսկվայի հետ, բայց կա մի կարմիր գիծ, որն անցնել Բաքվին թույլ չի տրվի:

Նման իրավիճակում Ռուսաստանի համար կարևոր է երրորդ կողմի միջոցով Ադրբեջանին կոնկրետ մեսիջներ ուղարկելու ընդունակությունը, և այդ երրորդ կողմի դերում կարող է հանդես գալ ասենք Մոսկվայի հետ հարաբերություններ խորացնող Իրանը, որը չի թաքցնում Ադրբեջանի նկատմամբ իր իրական վերաբերմունքը, ինչի մասին, ի դեպ, խոսել է մի շարք սկանդալային հայտարարություններ արած իրանցի դիվանագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը: Վերջինս, օրինակ, հայտարարել է, որ Թուրքիայի հետ հույսեր կապել պետք չէ, խոսել Նախիջևանը Իրանին վերադարձնելու անհրաժեշտության մասին՝ որպես դրա հիմնավորում բերելով այն, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են փակել Իրանի սահմանը: «Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, իրականությունը սա է, մինչև Ադրբեջանը չվերադարձվի Իրանին, միշտ մեզ համար կմնա որպես քաղցկեղային ուռուցք»,-մասնավորապես՝ հայտարարել է իրանցի դիվանագետը՝ առանց ավելորդ սեթևեթանքների:

Ինչպես կարելի է արձանգարել, Ադրբեջանում էյֆորիայի անհետացմանը զուգահեռ առաջ են գալիս լրջագույն խնդիրներ, ինչն առաջին հեթին պայմանավորված է Բաքվի ռեժիմի խամաճիկային բնույթով: Իրանն ուղիղ է սպառնում Բաքվին, եթե վերջինս տարվի օտարածին հովերով ու ջուր լցնի Իրանի թշնամիների ջրաղացին. «Զանգեզուրի միջանցք» կոչվող տխմարությունը Իրանը դիտարկում է որպես ոտնձգություն՝ իր տարածքային ամբողջականության դեմ: Այսպիսով՝ Ադրբեջանը հայտնվում է ակցանի մեջ. մի կողմից՝ Իրանն է, մյուս կողմից՝ հիասթափվող Մոսկվան, որն իր վրեժը Բաքվից կարող է լուծել ազերիներին իրանցիների ձեռքը տալով: Ճիշտ է՝ այս պարագայում էլ առաջ է գալու թուրքական հակազդեցության հարցը, բայց ակնհայտ է, որ Էրդողանի համար ինքնասպանություն կլինի ռուս-իրանական տանդեմի հետ հակամարտության մեջ մտնելը, եթե, իհարկե, բանը չհասնի նաև արտատարածաշրջանային ուժերի մասնակցությամբ մեծ ու անկանխատեսելի պատերազմի, որը կվերագծի կովկասյան երկրների սահմանները և գուցե ոչ միայն:
Հարված՝ Մոսկվային Բալկանների միջոցով

Բալկաններում իրավիճակը հետզհետե է՛լ ավելի պայթյունավտանգ է դառնում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ: Ավելին՝ Վուչիչը հավելել էր, որ Կոսովոյի ալբանական ջոկատներն արդեն շարժվել են դեպի Յարինե և Բռնյակի անցակետեր:

Մոսկվան արդեն հասցրել է հստակորեն հայտարարել, որ աջակցում է Սերբիային չճանաչված Կոսովոյի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում՝ առկա իրավիճակի պատասխանատվությունը դնելով Արևմուտքի վրա:

Բալկաններում ակնհայտորեն ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, ու չնայած դժվար կլինի ապրիորի պնդել, որ այն կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, սակայն միանշանակ է, որ հակամարտութունը սկսելու է նոր թափով ծխալ ավելորդ գլխացավանքներ առաջացնելով Ռուսաստանի համար: Իրավիճակին նետված նույնիսկ ոչ խորաթափանց հայացքը բավական է՝ հասկանլու, թե իրականում ինչ է կատարվում Բալկաններում. Արևմուտքը փորձում է նոր ճակատ բացել ՌԴ-ի դեմ՝ Մոսկվայի համար բարդացնելով ուկրիանական ճակատում ստեղծված վիճակը, հավելյալ բեռներ դնելով Կրեմլի ուսերին՝ հույսով, որ ՌԴ-ն դրանց ծանրության տակ կճկռի: Ընդ որում՝ այդ ճակատը բացվելու է՝ անկախ այն բանից, թե դա կլինի թեժ ռազմաճակատ, թե՞ ռուսական ԱԳՆ-ի պրոֆեսիոնալիզմը փորձության ենթարկելու վայր:

Ընդ որում՝ հենց Բալկաններում ռուսներին փորձության ենթարկելու մղումը կարող է պայմանավորված լինել նաև Կովկասում ստեղծված իրավիճակով: Բացառված չէ, որ աշխարհագրության ընտրությունը հետևանք է Կովկասում իրավիճակը պայթեցնել չկարողանալու կամ այդ պայթյունը ավելի ուշ իրականացնելու վերաբեյալ հաշվարկների: Բոլոր դեպքերում բալկաններում տեղի ունեցողը ձեռնոց է՝ նետված Ռուսաստանին, որը կարող է ոչ միանշանակ ազդեցություն ունենալ նաև Կովկասում ստեղծված իրադրության վրա. գլխավոր հարցը լինելու է այն, թե Մոսկվան կնախընտրի թուրքերի բերանը ինչ-որ կերպ փակելու տարբերա՞կը, թե՞ դաշնակիցներին միանշանակորեն սատարելու ճանապարհը՝ նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանով թուրքեին բավարարելու ռեսուրսը հետզհետե սպառվում է՝ Իրանի ակտիվ ջանքերի շնորհիվ: