Armeniannews.Info
153 subscribers
13 photos
14 links
Download Telegram
Հաբռգած շուլերը

Գագիկ Ջհանգիրյանի ուղիղ աղիքում հարմարավետ տեղավորված Պողոսյան Մարիշը կրկին անգամ ի ցույց է դրել իր ով լինելը: Մասնավորապես՝ սեփական մեքենայի հետ կատարված պատահարը (Մարիշի անսարք «BMW»-ն ամբարձիչի վրա տեղադրվելիս վնասվել է) Մարիշը ջանում է խուրդել թանկով. պատահարի առթիվ սա քրեական գործ է հարուցել տվել, ու չնայած ապրանքագիտական փորձաքննությունների արդյուքնում վնասը գնահատվել է մի դեպքում մոտ 700000, մյուս դեպքում՝ մոտ 600000 դրամ, սակայն Մարիշը, չարաշահելով Ջհանգիրյան Գագոյից իրեն տրված «պռախոդը», ամբարձչի վարորդից ցանկանում է քերել 5մլն դրամի կարգի գումար՝վարորդին վերագրելով մեքենայի նաև այն վնասվածքները, որոնք կապ չունեն պատահարի հետ։

Մարիշի ստորությունը հասել է այնտեղ, որ վարորդի մեքենան, որը հանդիսանում է նրա 4 մանկահասակ երեխաների եկամտի միակ աղբյուրը, 1.5 տարի է՝ քննչական մարմինը և դատախազությունը չեն վերադարձնում, որ Մարիշի կայֆը չկոտրեն։

Վարորդի փաստաբանի խոսքով՝ երբ իրենց օրինական դիմում-խնդրանքը վերջապես բավարարվել է գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, Մարինա Պողոսյանը իրեն հասանելի բոլոր հնարավոր մեթոդներով ամեն ինչ արել է, որպեսզի քննչականն ու դատախազությունը պատասխանատվություն կրեն իրենց օրինական գործողությունների կատարման համար. հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել բոլոր այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք իրեն հաճո որոշումներ չեն կայացրել: Ընդ որում՝ պարզվել է նաև, որ Մարիշի մեքենան գրանցված է այլ անձի անվամբ, ում անունից նույնպես քաղաքացիական հայց է ներկայացվել դատարան՝ վնասի հատուցման պահանջի մասին։ Ու չնայած դատարանը մերժել է այն, սակայն Վերաքննիչ դատարանն դատական ակտը բեկանել և փոփոխել է՝ Մարիշին բավարարելով։

Այն, որ Մարիշը մի առանձնակի անբարոյական է, հայտնի էր ի սկզբանե, բայց այն, որ նրա անբարոյականության ու շուլերության ուղղակի հովանավորը Ջհանգիրյան Գագոն է, գուցե քչերի մտքով կանցներ, բայց ոչ թե այն պատճառով,որ Ջհանգիրյան Գագոյի բարոյական կերպարը սրանից լավն է, այլ՝ այն, որ դժվար է երևակայել, թե այդ ինչ է սրան Գագոն արել կամ որ դիրքով, որ փաստացի Մարիշի հաբռգածության պատճառով մարդը կրկնահանցագործ է դարձել՝ շուլերին հովանավորելու հիմքով:

Սա՞ է իրավապաշտպանը, սրա՞ հետ են մարդիկ կապում իրենց նվիրական հույսերը: Ախր սրա տեղը ոչ թե BMW-ի սալոնում է, այլ՝ կանանց գաղութի զուգարանի ծակում: Սրան ազատության մեջ թողնելն ինքնին հանցագործություն է, սրա ազատության մեջ մնալու ամեն մի օրը լի է շառուփորձանքով: Ընդ որում՝ Մարիշի առանձնակի ստորությունն ընդգծվում է հենց նրանով,որ սա իր թարթափն է գցել, փաստոեն, սովորական աշխատավոր մի մարդու, որն իր բազմազավակ ընտանիքի միակ կերակրողն է: Եթե գոնե ստորի զոհ դառնար ասենք ինչ-որ փողատեր մեկը, գուցե այդքան ցավալի չդիտվեր միջադեպը՝ հասկանալի պատճառներով: Փաստորեն՝ փողոցային թիթեռնիկն է՛լ մարդ չի գտել ու որոշել է վարորդ մարդու վրա ինքնահաստատվել՝ իր այդ նողկալի նպատակի համար բանեցնելով Ջհանգիրյան Գագոյի հետույքը:

Հետույքն ու դրա տերը, իհարկե, հետո Մարիշից պահանջելու են հաշիվը՝ասենք իրենց լիզելու,մարդամեկի հինգերորդ կետը համբույրներով պատելու տեսքով, բայց հարցն այստեղ ոչ թե Մարիշի կեղտոտ բերանն է, այլ այն հատակը, որ իջել է Մարիշը փողի հանդեպ սիրո դրդումով:
Իսկ Գռզոն տեղյակ չի՞

ՔՊ-ական Ղազարյան Սոնան, ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով, հայտարարել է, որ քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարում: ՔՊ-ականը միաժամանակ մատնանշել է Արդբեջանում տարվող արմենաֆոբ քարոզը՝ հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում հենց պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում և հայերի նկատմամբ ատելություն քարոզում:

Թվում է՝ անխոցելի ելույթ է՝ բխող ՀՀ ազգային շահերից: Արտաքնապես՝ գուցե: Բայց հարց է առաջանում՝ ուղղված նույն այս ելույթի հեղինակին ու նրա ներկայացրած քաղաքական ուժին՝ իսկ այդ դեպքում ինչո՞ւ են գռզոներն ու գուգոները, անդոններն ու վիգենները, տեղյակ լինելով այդ ամենի մասին, Հայաստանում բոլորովին հակառակ վարք ցուցաբերում՝ սեր ու հանդուրժողականություն քարոզելով ոչ թե ասենք սեփական համաքաղաքացիների, այլ թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ՝ հարկ եղած դեպքում հանրությանը համոզելով, որ իրականում հայերն են թրքատյաց, հայերն են այնպես արել, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ատեն իրենց: Այսինքն՝ եթե ՔՊ-ում տեսնում են հայատյացության աննախադեպ մակարդակ՝ թշնամական երկրներում, ապա ինչու դրան ադեկվատ կերպով չեն արձագանքում, այլ տանում են պայքարի ոգին ու ինքնապահպանման բնազդը կոտրող քարոզ: Չլինի՞ թե դա անում են՝ ասենք ՔՊ-ական աչոնիկներին եվրոպաներում նման սրտաճմլիկ ելույթների հնարավորություն տալու համար:

Բազմաթիվ նման ելույթներ են հնչել արևմտյան կառույցներում, դրանից բան փոխվե՞լ է, Ալիևին ասե՞լ են՝ աչքիդ վերևն ունք կա: Պատերազմի ժամանակ նույն եվրոպացիները հակահայ բանաձևեր ու որոշումներ էին ընդունում, ողջ աշխարհն էր ծափահարում Իլհամին՝ առհամարհելով «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդին:

Աշխարհը հարգում է ուժը, հաշվի են նստում ուժեղի ու առնվազն իրավիճակը ճիշտ գնահատողի հետ, իսկ լալահառաչ ելույթները ՔՊ-ականեը թող պահեն ներքին սպառման համար:
Արուսի «ժողովրդավարությունն»՝ ընդդեմ նավթի

Ջուլհակյան Արուսը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում փորձել է իբր արտաքին ճակատում կապիտալիզացնել Նիկոլի հեղափոխությունն ու հայտարարել.«Եվրոպայի խորհուրդը պետք է ապացուցի այն հասարակություններին, որոնք բռնել են ժողովրդավարության ուղին, որ խաղաղության անհրաժեշտության պնդումը ճիշտ է։ Մենք չպետք է թույլ տանք, որ ավտորիտար ռեժիմները հասնեն իրենց նպատակին»: Արուսը հայտարարել է նաև, որ ժողովրդավարությունն է այն բանալին, որը կտա ԼՂ խնդրի լուծումը, բայց որպեսզի դա տեղի ունենա, հակամարտող կողմերից յուրաքանչյուրը պետք է լինի ժողովրդավար՝ փորձելով իբր ժողովրդավար Հայաստանի ֆոնին ընդգծել բռնապետական թշնամական ռեժիմի մինուսները:

Արուսի խրոխտ ու գուցե արդարացի շեշտադրումները, ցավոք, կարող են օգտակար լինել միայն ներքին սպառման համար: Օրինակ՝ Նիկոլի փիառշիկները կարող են վկայակոչել արուսների ելույթներն ու միամիտներին ապացուցել Նիկոլի հայրենասիրության մասին ՔՊ-ականների թեզերը: Իրականությունն այն է, որ եվրոպացիները բնավ կարիք չունեն Արուսի բացատրական ելույթների՝ ճանաչելու Իլհամ Ալիևի ռեժիմը: Կյանքը ցույց է տալիս,որ արևմտյան լիդերները և առհասարակ աշխարհում բոլորը գխավորապես առաջնորդվում են սեփական շահերով: Տվալ պահին Արևմուտքի համար կարևորը Ադրբեջանի նավթն է, որը պետք է փոխարինելու գա ռուսականին: Իսկ սա նշանակում է, որ նախապատվությունը նույն Արևմուտքը տալու է ու հիմա էլ տալիս է Բաքվին՝ հայկական շահերի հաշվին բավարարելով մինիսուլթանաթի տիրակալի կապրիզները:

Ինչ վերաբերում է «հայկական ժողովրդավարությանն», ապա նախ՝ եվրոպացիները շատ լավ գիտեն այդ ժողովրդավարության իրական դեմքը, երկրորդ՝ եթե նույնիսկ Հայաստանում հաստատված լիներ Նելսոն Մանդելայի իշխանությունն, ապա դա տվյալ պարագայում էլի ոչինչ չէր փոխելու՝ նավթի հոտի հանդեպ եվրոպացիների ունեցած թուլության պատճառով:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են սրտնեղում արուսիկները մի դեպքում, երբ ՔՊ-ն ինքն է Հայաստանում ջատագովում Ալիևի շահը: Երևի փորձում են նմանատիպ ելույթներով տպավորություն ստեծել, թե ոչ թե թրքասերների, այլ Գարգին Նժդեհի սերունդ են, Խուստուփի արծիվ, որ պատրաստ են՝ օտար ափերում կրծքով պաշտպանելու հայկական շահը:

Հիմարներ կա՞ն…
Քերոբյան Վահանի «ռեկորդը»

Քերոբյան Վահանը շարունակում է գովազդել «նոր» Հայաստանի «բարիքները»: Օրերս Խոզերի գենետիկական կենտրոն այցելած ու, ըստ երևույթին, այդ այցից էլ ներշնչված Քերոբյան Վահանը հերթական անգամ տեղեկացրել է, թե ինչպես է աճում ու բարգավաճում Հայաստանի աշխատաշուկան. ինչ-որ թվեր է մեջբերել ու եզրակացրել, որ 2022 թվականի մայիսին Հայաստանի աշխատաշուկան շարունակել է աճել՝ գրանցելով հերթական ռեկորդը:

2022 թ. մայիսին աշխատանքի շուկայում գրանցված մարդկանց թիվը նախորդ տարվա համեմատ իբր ավելացել է 6%-ից մի փոքր ավել, իսկ ահա աշխատավարձային ֆոնդը կազմել է մոտ 160 մլրդ դրամ:

Քերոբյանի Վահանը թիրախավորել է հատկապես աշխատաշուկայում տիրող վիճակը և պարբերաբար միամիտների «գլխի տակ փափուկ բարձ է դնում»՝ այդ ֆոնին փորձելով գովազդել իր պաշտոնավարման արգասիքները:

Սա կարող է լինել մեկ պատճառով. Հայաստանում ամենածանր դրությունը հենց աշխատաշուկայում է ստեղծվել, իսկ աշխատավարձերն էլ, հակառակ հրապարակվող թվերի, ոչ թե աճել, այլ նվազել են: Բանն այն է, որ երկրի տնտեսության ռեալ սեկտորի վիճակը բավական տխուր է՝ չնայած Հայաստան ներհոսող դոլարի մեծ քանակի, որն, ինչպես հայտնի է, պայմանավորված է այստեղ ժամանած ռուսների գործոնով: Ավելին՝ դոլարի կուրսի անկումը ծանր դրության մեջ է դրել շատ տնտեսվարողների, ու հիմա նրանցից շատերը ստիպված են գնալ կրճատումների կամ աշխատավարձերը պակասեցնելու ճանապարհով:

Այնպես որ՝ իրականում ոչ մի ռեկորդ էլ չի գրանցվում, իսկ միայկ ռեկորդակիրն էլ Քերոբյան Վահանն է մնում՝ Նիկոլի հանդեպ իր անհատակ սիրով:
Ալեքսանյան Հակոբը «պադստավկա» է արել ՔՊ-ին

ՔՊ-ական Ալեքսանյան Հակոբը, ընդդիմադիրներին հռչակելով՝ իրենից «վառված» այն պատճառոբ, որ ասել է նրանց՝ թալանել են, հայտարարել է.«Ես 52 տարի աշխատել եմ այս երկրի համար, բայց ես հյուրանոցներ չունեմ: Կարող էի, չէ՞, ունենալ, թե՞ իրենք մտածում են՝ իրենց չափ խելք չունեի, երբ որ 3-4 մասնագիտություն ունեի: Կարող էի, չէ՞: Բայց չեմ գողացել, հայրենիքիս հաշվին իմ բարեկեցությունը չեմ ստեղծել, որովհետև ապրել մի երկրում, որտեղ այսքան մեծ պրոբլեմներ կան ու ապրել լիության մեջ առնվազն անբարոյականություն է»:

Ալեքսանյան Հակոբի բարոյական արժեհամակարգն, իհարկե, խիստ ինքնատիպ է: Փաստորեն՝ բոլոր նրանք, ովքեր բարեկեցիկ կյանքով են ապում կամ հարուստ են, բացարձակ անբարոյական են հենց միայն այն հիմքով, որ Հայաստանը աղքատ երկիր է՝ չնայած հարստության կամ բարեկեցության ծագմանը:

Հակոբն, իհարկե, հասկանալի է, թե ուր է փորձում հարվածել. Նիկոլի ուշիմ աշակերտն է, որ ընդդիմության նկատմամբ ատելություն բորբոքելիս ակտիվորեն օգտվում է պոպուլիստական գործիքակազմերից մեկից:

Հակոբի պրոբլեմը,սակայն, այն է, որ իր այդ թեզը բացարձակապես ոչ մի քննադատության չի դիմանում և ահա թե ինչու: Բանն այն է, որ նախկիններին թալանի մեջ անդադար մեղադրող ու ժամանակին պապիրոսի փող չունեցող ՔՊ-ականներն այսօր սարսափելի հարստացել ու էլիտար կայֆերի մեջ են հայտնվել՝ սկսած էկզոտիկ կղզիներից մինչև տեղական աշխարհագրությամբ սահամանփակվող հաճույքներ: Ակնհայտ է, չէ՞, թե ինչի հաշվին են երեկվա դառմայեդներն այսօր էլիտա դարձել: Հիմա ի՞նչ, Ասլանյան Հակոբը յուրայիններին է՞լ է թալանչի ու անբարոյական համարում: Փաստացի մարդը սեփական թիմի ուղղությամբ ցեխ է շպրտում՝ մեղադրելով անբարոյականության մեջ՝ դառնալով քաղաքական ինքնագոլի հեղինակ:

ՔՊ-ում պետք է հասկանան, որ նմանատիպ դատարկաբանություններով առավելապես խարխլում են ոչ թե իրենց քաղաքական օպոնենտների, այլ հենց իրենց թիմի դիրքերը՝ նկատի ունենալով այդ թիմի անդամներից շատերի վարած արքայական կենսակերպը՝ նախկին անփառունակ կյանքի ֆոնին:

Կեցցե՜ պապին…
«Հայուգենականը»

Արձագանքելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմի ցանկությամբ ՀՀ-ում ռուսական դպրոցների թվի մեծացմանն առնչվող երևանյան հայտարաությանը՝ Աղազարյան Հովիկն աքլորացել է ու հայտարարել, որ միանշանակորեն դեմ է, որ հայ երեխան գնա ռուսական դպրոց. ինքը ռուսերեն սովորել է իրենց գյուղական դպրոցում ու բացարձակապես չի խեղճացել նույնիսկ մոսկովյան ասպիրանտուրայում, բայց միշտ զարմացել է, թե «ո՞նց կարելի է» Րաֆֆու «Սամվելը» կարդալ ռուսերեն:

Անշուշտ, Լավրովի վերոհիշյալ հայտարարությունն առավելապես ունի աշխարհաքաղաքական կոնտեքստ. Մոսկվան Երևանի վրա իր ազդեցությունը մեծացնում է՝ այդ նպատակով ուշադրություն դարձնելով նաև սեփական լեզվի տարածման խնդրին: Նույնն են արել ու անում մյուս բոլոր գերտերություններն, երբ առաջ է գալիս այս կամ այն երկրում ու տարածաշրջանում ազդեցության ավելացաման հարց:

Այստեղ, սական, ուշագրավը Աղազարյան Հովիկի պատասխանում տեղ գտած շեշտադրումներն են. լսողն երևի կմտածի՝ սա մի այնպիսի «հայուգենական» ուժի ներկայացուցիչ է, որի գոյության, գործունեության նպատակը բացառապես հայի արյունն ու արժեհամակարգն անաղարտ պահելն է, Վանն ու Էրզրումն էլ՝ Հայաստան դարձնելը, Կովկասը հայկականացնելը:

Իրականում հովիկաղազարյանները հայի ու հայերենի մասին հիշում ու պաշտպանում են միայն այն ժամանակ,երբ ծագում է ռուսերենի մասսայականացման հարցը: Իսկ երբ, օրինակ, թեման հանգում է Թուրքիային կամ Ադրբեջանին, ՔՊ-ականները սկսում են երկրորդ պլան մղել թե՛ Հայկական հարցը, թե՛ հայ ժողովրդի սուբյեկտայնության խնդիրն առհասարակ՝ թվարկելով թրքասիրության հիպոթետիկ օգուտները:

Իրականությունն այն է, որ ռուսական դպրոցների թեման այս փուլում Հայաստանի համար առնվազը կարող է լինել ռազմավարական հարց՝ նկատի ունենալով, օրինակ, այսպիսի հարցերում նույն Արդբեջանի ռուսահաճ կեցվածքը,որը նույն Իլհամը հմտորեն օգտագործում է ՌԴ հետ իր հարաբերություններում՝ ի ցույց դնելով իր երկրում շատ ռուսական դպրոցների գոյությունն ու ռուսերենի տարածվածությունը որպես բարեկամության առհավատչյա:

Միաժամանակ կա այնպիսի մի երևույթ, երբ ՌԴ-ում նույն մեդիա դաշտում ադրբեջանական փողերով հակահայկական քարոզչություն տանողները հաճախ հենց ռուսական դպրոցների ոչ մեծ թիվն են Հայաստանում մատնանշում՝ մեղադրելով հայկական կողմին՝ Արևմուտքով չափից դուրս տարվելու համար: Ճիշտ է՝ նավթադոլարներից արբեցածները տվյալ պարագայում մանիպուլացնում են ռուսաստանյան հասարակական կարծիքը, բայց հակահայ սխեման աշխատում է ու «պտուղներ տալիս»: Անվիճելի է, որ իրավիճակից պետք է նույն հայկական կողմը հետևություններ անի:


Ինչ վերաբերում է աղազարանների «հայասիրութանը», ապա դա ընդամենը հակառուսական քարոզ տանելու ուրույն կերպ է, որի նպատակը Արևմուտքին դուր գալն է՝ սեփական իշխանությունը պահպանելու հույսով:
Էլչիբեի գենը

Կառավարության նիստում փիլիսոփայելով կյանքի ու ցեխոտ ասֆալտի մասին՝ Նիկոլը «գենետիկ փորձաքննություն» է անցկացրել՝ մեր իրականության ու ցեխոտ ասֆալտի միջև կապը գտնելու համար ու հայտարարել.«Իմ խորը համոզմունքն է նա, որ էս ու էս բևեռներն իրար հետ գենետիկ կապ ունեն, որովհետև դա ընդհանուր հայացքա, ընկալումա, մտածելակերպա: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես էդ պրոբլեմների արմատը տեսնում եմ էդ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ…»:

Պլատոնն ու Հեգելը ղալաթ են արել, թե Նիկոլի գաղափարի հետ ոտք կգցեն: Գաղափար է, է՜, գաղափար…

Գուցե Նիկոլը տեսականորեն այնքան էլ սխալ չէ, և իսկապես ինչ-որ կապ կա Հայաստանի անցյալի, տխուր իրականության ու կոնկրետ ինչ-որ գյուղում հենց այս պահին ցեխոտվող ասֆալտապատ ճանապարհի միջև: Բայց եթե այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե կա՞, արդյոք, գենետիկ կապ Նիկոլի ու ասենք Էլչիբեի միջև՝ նկատի ունենալով ոչ միայն այս երկուսի հետագծերի անհերքելի նմանությունը, այլև՝ թերևս արտաքին: Եթե Նիկոլը ճիշտ է, և ամեն բան իր գենետիկան ունի՝ փոխկապակցված մյուս ծայրում գտնվող օբյեկտի կամ սուբյեկտի հետ, ապա Արցախում ներկայումս հաստատված իրականությունը նույնպես պետք է որ ինչ-որ բանի հետ գենետիկ կապ ունենա՝ ելնելով Նիկոլի նոր վարդապետությունից:

Եվուրեմն՝ ո՞րն է այդ բանը, եթե այն նախկինները չեն. Արցախը նախկինների օրոք փոզմիշ չեղավ:
Հայաստանը կդառնա՞ Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լին Թրեյսիին փոխարինող է գտել. նախագահը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է 2020-ի հունվարից Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ էլ լուրեր էին տարածվել, որ այդ պաշտոնում Վաշինգտոնը կարող է դիտարկել վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլի թեկնածությունը, բայց, փաստորեն, ընտրությունը կանգնել է Քվիենի թեկնածության վրա:

Ի՞նչ կարող է սա նշանակել՝ նկատի ոնենալով գերտերությունների կողմից դիվանագիական ոլորտում վարվող կադրային քաղաքականության ոչ կամայական բնույթը. եթե փաստացի Ուկրաինայում ԱՄն դեսպանին ուղարկում են Հայաստան, նշանակում է այստեղ կարող են լինել նույնանման պլաններ, ինչ՝ Ուկրաինայում:

Ակնհայտ է, որ Անդրկովկասը դարձել է «վառոդի տակառ», և մի կայծն էլ բավ է՝ տարածաշրջանը արյունալի բախումների, անկանխատեսելի ընթացքով ու ելքով պատերազմների թատերաբեմ դարձնելու համար, և այդ իմաստով միայն Ալիև Իլհամի չդադարող ռամզատենչ հռետորաբանությունը բավարար է՝ հասկանալու, թե հատկապես տարածաշրջանի որ հատվածն է դառնալու բախման կիզակետ, եթե հանկարծ գերտերությունները որոշեն հարաբերություններ պարզել Անդրկովկասում: Այս իմաստով բավական խոսուն են Մոսկվայից վերջին շրջանում Արևմոտքին ուղղված այն նախատինքները, համաձայն որոնց՝ Մոսկվան չի հանդուրժի Անդրկովկասը պայթեցնելուն միտված արևմտյան ուժերի խարդավանքները (ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում է հիմնականում այսպիսի ուղերնձեր հղում):

Քվիենի առաքելությունը ո՞րն է լինելու Հայսաստանում: Նվազագունը, որ կարելի է ակնկալել, Հայաստանը ՌԴ ազդեցության գոտուց դուրս դնելն է, իսկ վատթարագույն տարբեարկն էլ այն է, որ այդ պրոցեսը կարող է ուղեկցվել ավերիչ պատերազմով՝ ասենք Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ: Այսինքն՝ բացառված չէ, որ Ուկրաինայում ռուսներին նեղը գցելու համար ճակատ բացեն այստեղ նույն Իլհամի ձեռամբ ու չբացվող «Զանգեզուրի միջանցքի» պատրվակով: Դրանով Արևմուտքը կհարվածի և՛ Իրանին, և՛ Մոսկվային՝ երկուսի համար կարևոր երկիր հանդիսացող Հայաստանի անկումն անշրջելի դարձնելով: Նոր դեսպանի նշանակումը Հայաստանի համար կարող է ողբերգական հետևանքներ ունենալ՝ հատկապես նկատի ունենալով ներկայումս ՀՀ ղեկին գտնվող քաղաքական ուժի բնույթն ու ծածուկ նպատակները:

Ակնհայտ է, որ Նիկոլի առաքելությունը դեռևս ավարտված չէ: Գուցե այն ավարտվել է նրա տերերից մեկի համար, բայց մյուսները դեռ ունեն ակնալիքներ,և քանի դեռ մինչև վերջ Նիկոլը չի հատուցել իր փառասիրության համար, փայտով էլ ծեծես՝ չի գնալու:
Նիկոլի մրցանակը

Իշխանությունները որոշել են ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումների չեղարկմանը զուգահեռ նոր մրցանակ սահմանել: Մասնավորապես՝ շրջանառության մեջ է հայտնվել ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Կառավարության նախագիծը: 2023-ից շնորհվելիք մրցանակը կտրվի երկրի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ ըստ բնագավառների: Այսինքն՝ համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով շնորհվող մրցանակը տրվելու է ոչ միայն մշակույթի գործիչներին:

Ակնհայտ է, թե որն է այս խաղի նպատակը. գռզոյական իշխանությունը կաշառքի մի նոր ձև է հորինել ու դրանով պատրաստվում է իր կողմը գրավել հասարակության երևելիներին: Ասել կուզի՝ գործ ունենք մի գործիքակազմի հետ, որի նպատակը Նիկոլի իշխանության ամրապնդումն է լինելու:

Մյուս կողմից՝ հարց է, թե հատկապես ի՞նչ չափանիշների հիման վրա է որոշում ընդունվելու՝ ով է արժան՝ իշխանության ձեռքից ստանալու նման մրցանակ մի դեպքում, երբ լավի ու վատի, դրականի ու բացասականի, սևի ու սպիտակի սահմանները խառնված են, արժեզրկվել է գրեթե ամեն ինչ:

Օրինակ՝ ո՞վ է համարվելու «դարի գործարար», միայն Գռզո՞ն, ինչո՞ւ, թուրքերի հետ ազատ առևտուրը ջատագովելու համա՞ր, գուցե Գուգո՞ն՝ ասենք Նիկոլի «շառոտ» հայտարարությունները սրբագրելու համար: Իսկ հետաքրքիր է՝ քաղաքական գործիչներին այդ մրցանակը տրվելո՞ւ է: Օրինակ՝ կարո՞ղ է Անդոնին ու Խաչատրյան Վիգենին էլ դրանից բաժին հասնի՝ ասենք հայ-թուրքական բարեկամության ամրապնդման գործում ունեցած բացառիկ վաստակի համար: Իսկ գուցե Սյամոն էլ փայատեր դառնա «մեծ փառքի»՝ թեկուզ 44-օրյայում Աննային բարոյական աջակցություն ցուցաբերելու հիմքով, կամ մարդկանց գրպանը մտնող շուլեր Մարինա Պողոսյանին տրվի մուրազ մրցանակը՝ ասենք Ջհանբգիրյանի փափուկ տեղերը քիթը քաշելու համար…

Որևիցե մրցանակ, որպեսզի ունենա արժեք, այն շնորհողները նախ իրենք պետք է արժեքավոր լինեն, իրենցից մի բան նեկայացնեն: Ցավոք, այս պարագայում «Հանրապետությունը» չէ, մի փութ ոսկի էլ լինի, սրանց ձեռքիչ չարժե վերցնել…
Վիկտորինը՝ Ջհանգիրյան Գագոյի կրնկի տակ

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված Ջհանգիրյան Գագոյի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության կապակցությամբ հայաստանյան լրատվականներից մեկը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին մի քանի հարց էր ուղղել՝ ճշտելու տիկնոջ կողմից ղեկավարվող կառույցի դիրքորշումը՝ կապված մեծ խայտառակության հետ:

Վիկտորինը ձեռնպահ է մնացել կոնկրետ ձևակերպումներից ու հասցեական արտահայտություններից՝ «խոսքը կտուրը գցելով» ու հայտարարելով, որ Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ՀՀ իշխանությունները դրսևորում են շարունակական հանձնառություն: «ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է դատական իշխանության հիմնական մարմինների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը և, իր միջազգային գործընկերների հետ պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ դիմակայել բարեփոխումներից բխող մարտահրավերներին»,-մասնավորապես՝ ասված է եվրոպացիների պատախանում:

Վիկտորինն իր այս կեցվածքով ոչ միայն հեղինակազրկում է ինքն իրեն, այլև արժեզրկում է ժողովրդավարության արևմտյան մոդելը: Հասկանալի է՝ որն է նման կրավորական կեցվածքի պատճառը. Նիկոլի քեֆով են գնում, որ Նիկոլն էլ իր հերթին իրականություն դարնձի Արևմուտքի պլանները: Իսկ թե որոնք են դրանք, հրաշալիորեն արտացոլվել էր ասենք Միշելի՝ ոչ վաղ անցյալում հրապարակած հակահայկական հայտարարությունում: Արցախից Հայաստանը պետք է հրաժարվի, և այդ բանը պետք է անի Նիկոլի ձեռամբ, ինչն էլ, ըստ էության, արդեն իսկ արել է: Հաջորդ փուլը Հայաստանը ՌԴ ազդեցությունից դուրս բերելն է, որը նույնպես Նիկոլը կամ նրան փոխարինողը պետք է անի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի «ժողովրդավարության մայր» Վիկտորինն աչք փակի Ջհանգիրյան Գագոյի կեղտերի վրա, որ հանկարծ չվարկաբեկվի «Քաղաքացիական պայամանգիրը», որը ճնշում է ընդդիմությանն ու կանխում անցանկալի մեկի՝ ՀՀ իշխանության ղեկին հայտնվելը:

Արևմուտքը վաճառքի է հանել ժողովրդավարությունն՝ այն խուրդելով Նիկոլի ուզած գնով:
Գաղտնապահ Ռոբոն

ԲՏԱ նախարար Խաչատրյան Ռոբերտը, մեկնաբանելով «Նիկոլի անձնական գյուտ» հռչակված հայկական արբանյակի շուրջ պտտվող լուրերն ու մեկնաբանությունները, հայտարարել է, թե քանի որ թեման գաղտնի է պահվում, ինքը չի կարող փակագծեր բացել՝ արբանյակի բոլոր հնարավորությունների կամ դրանց վերաբերյալ Հայաստանի ունեցած ծրագրերի հետ կապված՝ վստահեցնելով, որ ասուլիս է կայանալու, որտեղ կտրվեն կուտակված հարցերի պատախանները. արբանյակի իրական հնարավորություններն իբր հատուկ նպատակով գաղտնի են պահվում:

Իշխանությունները, որ ծրագրում էին արբանյակի միջոցով փիառային հարցեր լուծել՝ Նիկոլին ներկայացնելով՝ մի նոր Յուրի Գագարին, հիմա ընկել են իրենց իսկ թակարդը. պարզվեց՝ CubeSat դասի արբանյակն իսպանական է, արձակվել է ԱՄՆ-ից «Falcon-9FT» կրող հրթիռով, «Block-5 (F9-156) 59» միկրո արբանյակների հետ փաթեթում,ուր նույնիսկ Հայաստանը հիշատակված չէ մյուս երկրների շարքում:

Ի՞նչ է կատարվում: Իսկ կատարվում է այն, որ իշխանությունները ճարպկելով թեման պարուրում են խորհրդավորության թանձր մառախուղով: Նպատակն էլ միանգամայն ընթեռնելի է. պետք է ինչ-որ կերպ արդարացնե՞ն իրենց իսկ ստեղծած տեղեկատվական աղմուկը, որը, փաստորեն, ոչ մի բանի մասին էր, բայց հենց այդ ոչ մի բանի համար էլ Հայաստանը ծախսել է ռեսուրսներ,որոնք այս նեղ իրավիճակում կարող էին ուղղվել բոլորովին այլ՝ շատ ավելի ճիշտ ուղղությամբ: Հնադարյան բջջային հեռախոսների տեսախցիկներից արված լուսանկարների որակի լուսանկարներ ստանալու իմաստը ո՞րն է այս գերզարգացած դարում, երբ դրանք բացարձակապես ոչ մի բնագավառում չեն կարող պիտանի մատերիալ համարվել:

Ա՛յ հենց այս իրավիճակն է բոլոր ոլորտներում, երբ կես բան անում են, հազար՝ ներկայացնում:
Բայդենի ռևերանսը՝ Ալիևին

Արձագանքելով Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման շրջանցման փաստը՝ ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը բացասական գնահատականներ է հնչեցրել Բայդենի ադմինիստրացիայի հասցեին՝ նկատելով, որ որոշումը կայացվել է ի հեճուկս Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական բռնությունների, և սա՝ այն դեպքում, երբ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը:

Փաստը, որ ԱՄՆ շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել բռնապետական Ադբեջանին, իհարկե, առաջին հերթին պայմանավորված է սեփական պետական շահերով: Իսկ դրանք, նկատենք, բավական շատ են. նախ՝ ԱՄՆ-ն խնդիր ունի՝ ամբողջությամբ դուրս դնելու Բաքվին Մոսկվայի՝44-օրյա պատերազմի արդյունքում որոշակիորեն մեծացած ազդեցությունից՝ այդ երկիրը ծառայեցնելով իր ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական շահերին, ինչով էլ պայմանավորված էր, ի դեպ, նույն Միշելի հակահայ հայտարարությունը, ապա՝ կա նաև Թուրքիայի գործոնը, որի կարևորոթյունը նույն Անդրկովկասը ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի դարձնելու հարցում անհերքելի է,իսկ ինչպես հայտնի է, Թուրքիայի տարածաշրջանային թիվ մեկ հենարանն Ալիևն է: Մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ կապերի ամրապնդումն Արևմուտքի համար ոչ միայն ունի էներգետիկ-աշխարհատնտեսական կարևոր նշանակություն այն էլ հենց այս փուլում, այլև աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական՝ կապված ասենք Արցախում ռուսական բազայի անցանկալի գոյության հետ. ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հիմա Արևմուտքի խնդիրը ռուսական բազաների լիկվիդացիան է, իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ում կան ակնկալիքներ Ալիևից առ այն, որ վերջինս, երբ գա ժամանակը, կդնի ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռացման հարցը՝ փակելով ռուսական դարաշրջանն Անդրկովկասում: Ոչ պակաս կարևոր գործոն է նաև Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ կապված Իրանի հետ սահմանակցմամբ. Իսրայելի համար Ադրբեջանը կարևոր հակիրանական պլացդարմ է, իսկ Իսրայելը, կոպիտ ասած, նույն Ամերկան է՝ Մերձավոր Արևելքում: Ասել կուզի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանում խորն արմատներ գցած անգլոսաքսոնական էլիտաները հանուն Նիկոլի «դեմոկրատիայի բաստիոնի» չեն պատրաստվում խռիկ տալ անհատակ հարստության աղբյուր Իլհամին:

Ի՞նչ է մնում «ժողովրդավար» Հայաստանին այս իրավիճակում, երբ, փաստորեն, գերտերությունները մրցակցության մեջ են հայտնվել՝ Ադբեջանին իրենցով անելու հարցում, միայն մեկ բան՝ Նիկոլ՝ 3 մլն վարչապետներից մեկը…
ՔՊ-ականի ուշագրավ բացահայտումները՝ ներքին խոհանոցից

ՔՊ-ական Հայկ Հովհաննիսյանը, որը միառժամանակ առաջ զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության պետի պաշտոնը՝ իր պնդմամբ՝ ստիպողաբար ստիպված լինելով հրաժարականի դիմում գրել, մի ուշագրավ գրառմամբ է հանդես եկել «Ֆեյբուքի» իր էջում՝ կամա-ակամա բացահայտելով այն խայտառակ ներքին խոհանոցը, որ կա «Քաղաքացիական պայմանագրում»:

ՔՊ-ականը, մասնավորապես, բողոքել է, որ ՔԽ-ում չեն գնահատում գործ անողին, պատերազմի մասնակից կուսակցին, քարը քարին դնել փորձողին: «Լինելով ՔՊ կուսակցության անդամ, վստահ էի, որ իմ ներդրած ուժն ու ցուցաբերած ցանկությունը երկրին, մայրաքաղաքին, ստույգ ոլորտին բարիք բերելուն աննկատ չի մնա ու անպայման «կօգտագործվի» ի նպաստ քաղաքի, սպասում էի համապատասխան արձագանքի, բայց ցավոք սրտի դա լոկ իմ երևակայության արդյունքն էր»,-մասնավորապես՝ բողոքել է սեփական թիմից ՔՊ-ականը՝ միաժամանակ արձանագրելով կուսակցության ներսում ու պետական ապարատում արմատավորված «գործ տալու» սովորույթի ավերիչ հետևանքները:

Հովհաննսիյանն, ըստ էության, ներսից է նկարագրել այն խայտառակ վիճակն ու բարքերը, որ արմատավովել են այսօր Նիկոլի քաղաքական ուժի ներսում. չկան բարոյական սահմաններ, աշխատել, ինչ- որ դրական բան անել ցանկացողներին արագորեն լիկվիդացնում են, խաբարբզիկության ու դանոսչիկության մակարդակը հասել է իր պատմական մաքսիմումին, ինչը թերևս տարօրինակ չէ՝ նկատի ունենալով Նիկոլի կենսագրությանը բնորոշ հայտնի կողմերը: Չլիներ գործ տալը, Նիկոլն այսօր ոչ միայն վարչապետ, այլև նույնիսկ շարքային լրագրող չէր լինելու, և դա փաստ է:

ՔՊ-ականը ֆիքսել է մի պարզ, բայց խայտառակ իրողություն՝ ՔՊ-ում գնահատված են, իրենց լավ են զգում միայն նրանք, ովքեր երկիրը քանդում են, իսկ այն միամիտները, որոնք իրենց տեղերում փորձում են ինչ-որ բան անել, անմիջապես իզգոյ են դառնում ու առհամարհվում:
Գուգոյի «մտադրությունների տրամաբանությունը»

Փորձելով ինչ-որ կերպ բացատրել «մտադրությունների տրամաբանություն» անվանումը գտած սեփական քաղաքական թեզը՝ Արսենյան Գուգոն հերթական լյապն է թույլ տվել՝ խոստովանելով ՔՊ-ական իշխանության խաբեբա էությունը: Հակառակորդի արտահաստիքային գործակալ հռչակելով բոլոր նրանց, ովքեր իշխանություններից պահանջում են հստակորեն ներկայացնել ունեցած պլանը՝ Գուգոն, միաժամանակ արձագանքելով հարցազրուցավարի այն նկատառմանը, որ իշխանությունն ասում է՝ մենք անկեղծ ենք հանրության հետ, և մենք ներկայացնում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում, ասել էր.«Դե սենց ասեմ՝ իշխանության էդ ասածները, հա՞, դա քաղաքական պրոպագանդայի բանիցա, էսպես ասենք, արսենալիցա: Տենց պետքա խոսա իշխանությունը, իշխանությունը չպտի հասարակությանն ասի՝ գիտեք ի՞նչ, մենք բաներ ունենք՝ ասենք մեր պահոցներում քայլեր, խաղաթղթեր, որոնք որ չենք հրապարակել»:

Գուգոն հայտարարել է, որ Նիկոլի այն բոլոր ճամարտակությունները՝ ներկա ու նախկին, խաբեություններն ու Արցախը ժողովրդի թիկունքում փաստացի մեկ գիշերվա ընթացքում հանձնելը, բայց դա որպես տասնյակ հազարվոր զինվորների փրկություն մատուցելն արդարացված է: Ավելին՝ արդարացված է նաև ներկայիս օրակարգի շուրջ գոյացած այն խորհրդավորությունը, որն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել: Օրինակ՝ հարց է, թե իրականում ի՞նչ մութ կողմեր ունի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունը, որի մասին, օրինակ, ակնարկել էր Մովսես Հակոբյանը բոլորվին վերջերս: Պրոպագանդա անելո՞վ է Նիկոլը Հայաստանը թուրքերին տալիս, այդ ի՞նչ պրոպագանդա է, որը հալում-մաշեցնում է հայոց պետականությունը՝ հիմարացնելով ազգաբնակչության մեծ մասին:

Ոչ թե քաղաքական պրոպագանդա է, այլ՝ թշնամական քարոզչություն, որի «մտադրությունների տրամաբանությունն» երկիրը զինաթափելն է՝ այն հնարավորինս արագ թրքահայաստան դարձնելու:
Ջհանգիրյան Գագոյի էգը

«Մարիա Պողոսյան պաշտոնից» բավարարված Պողոսյան Մարիշը, որ ուղիղ եթերում բողոքել է իրեն Ջհանգիրյան Գագոյին մտերիմ համարողներից, արձագանքելով այն հարց-նկատառմանը, որ իրավապաշտպան ՀԿ-ները պահանջեցին Ջհանգիրյանի հրաժարականը և դիմում-նամակ գրեցին, որին միացան նաև մի շարք այլ ՀԿ-ներ, ինքը միացա՞վ, թե՞ չի միանալու, կտրուկ բացասական պատասխան է տվել՝ պատճառաբանելով.«Ես խմբակային միջոցառումներ չեմ սիրում: Ոնց որ կենդանական աշխարհում, որ կան կենդանիներ, որոնք մենակ են որսի դուրս գալիս, ես չեմ սիրում էդ խմբային…միացել են, որովհետև Ջհանգիրյանը հայհոյանքա տվել դրա համա՞ր…»

Ջհանգիրյանի դիմակը պատռող ձայնագրությունն, ըստ էության, ի ցույց դրեց նիկոլական Հայաստանի ողջ ներքին էությունը, այն համակարգի անբարոյականությունը, որի քննադատների թվին է ինքն իրեն դասել Մարիշը, որ իր հերթին Գագոյի հովանավորչությամբ վայելում է անպատժելիության քաղցր պտուղները:

Միաժամանակ Մարիշը, «արդյունավետորեն» արդարացնելով իր կրավորական, ոչ անաչառ կեցվածքը, բացահայտել է սեփական սեքսուալ հակումները. խմբակային միջոցառումներ Մարիշը չի սիրում, փաստորեն, բայց չի սիրում երևի ոչ թե սկզբունքորեն, այլ այն պատճառով, որ դրան դեմ է հանդես գալիս Գագիկ Ջհանգիյանը. հայ տղամարդ է, չի սիրում սեփական էգին կիսել այլոց հետ:

Ինչ վերաբերում է «Մարիա Պողոսյան պաշտոնին», որի մասին խոսել է ծյոծ բոտեքսը, ապա ակնհայտ է, թե ինչով է բացատրվում նրա այդ ինքնաբավությունը. անբարոյականության ու ստորության սիմվոլ հանդիսացող «Մարիա Պողոսյան պաշտոնն» է, որ Մարիշին բերել-հասցրել է «BMW»-ի ղեկին՝ հնարավորություն տալով պարզ մարդկանց հաշվին փողով լցնել ծակերը, որոնք շարունակելու է անդադար փակել Ջհանգիրյան Գագիկը:
Ո՞վ է Ջհանգիրյան Գագոյի վզին դնողը

Պետրոսի հետ հարցազրույցում փորձելով ինչ-որ կերպ «կռուտիտ» լինել՝ ողջ ազգին Նիկոլի կառուցած կեղտոտ համակարգի էությունն ակամա ի ցույց դրած Ջհանգիրյան Գագոն հայտարարել է, թե «էտի իմ վզին դրածա» արտահայտությունը կիրառել է ճիտին պարտքի, առաքելության իմաստով: Այսինքն՝ Ջհանգիյանը վստահեցրել է, որ ինքը մազոխիստ է ու սեփական վզին դնողն էլ անձամբ ինքն է. մարդը սիրում է ինքն իր վզին դնել ու ման տալ:

Թե ինչն էր Գագոյին պետրոսի մոտ բերել, դժվար չէ կռահել. աղմուկը, որն առաջացրել էր հայտնի ձայնագրությունը, դարձել է նույնիսկ ոչ այնքան դատաիրավական ոլորտը շոշափող սկանդալ, որքան՝ քաղաքական, և թիրախում է հայտտնվել Նիկոլ վարչապետը: Նիկոլն էլ, ըստ էության, «գործուղել» է Ջհանգիրյան Գագոյին Պետրոսի մոտ, որ սրա կերած կեղտերից չտուժի ՔՊ-ի հեղինակությունը:

Գագոյի ասածը մի բան էր՝ ես եմ մեղավոր ամեն ինչում, ու ոչ ոք ինձ ոչինչ չի ցուցանոմ, չի ներշնչում, Նիկոլը մեղք չունի, և վե՛րջ:

Գագոն, փորձելով բոլորին հիմարի տեղ դնել, իհարկե, գերագնահատել է իր մասնագիտական ունակությունները՝ «կտավատ» անելու մասով. «էդ իմ վզին դրածա» արտահայտությունը բացառապես Նիկոլի մասին է, և տվյալ պարագայում որևիցե ինքնաբուխ երևույթի մասին չի կարող խոսք լինել:

Ի՞նչ էր դրած Ջհանգիյանի վզին, դված էր մեկ բան՝ բացառել նախկինների վերադարձը՝ երաշխավորելով ներկաների վերարտադրությունը, ինչն էլ Գագոն, ըստ էության, փայլուն իրագործեց ընտրություններում. պատահական չէր, որ որոշ մարզկենտրոններում ու քաղաքներում ճիշտ ժամանակին անջատեցին լույսերը՝ հնարք, որ Գագոն կիրառել էր շատ երկար ժամանակ առաջ կայացած ընտրություններում: Սրանից բացի՝ կար նաև դատաիրավական համակարգի հերն անիծելու խնդիր, այն նիկոլահաճո դարձնելու առաջադրանք, ինչն էլ Գագոն իրագործեց՝ սեփական վզին դրածի տակ չմնալու պարտադրանքով:
«Գռզոն»՝ արյունահեղության մասնակից

Նիգավանում կատարված աղմկահարույց դեպքի հետևանքով զոհված ու ծանր վիրավորում ստացած քաղաքացիների հարազատները, բողոքելով իշխանությունների կողմից փաստացի իրականացվող ծածկադմփոցի դեմ, Ապարանում բողոքի ցույցի ժամանակ բավական կարևոր տեղեկություններ են հայտնել լրագրողներին՝ կտրականապես հերքելով ՔՊ-ականների չքմեղանքը:

Մասնավորապես՝ զոհերից մեկի հարազատը հայտարարել է, որ սպանություները կատարվել են Ապարան բերված զինված խմբի կողմից: Բողոքի ակցիային մասնակից քաղաքացիները պահանջել են Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանին ու նրա հարազատներին, ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն, ինչպես նաև դեպքի հետ կապ ունեցող մյուս բոլորին ենթարկել պատասխանատվության: Ի դեպ՝ սպանվածի հարազատի խոսքերով՝ «Գռզո» մականվամբ պատգամավորի եղբայրն անձամբ ներկա է գտնվել արյունահեղությանը:

Չնայած գրեթե երկու շաբաթ է անցել ողբերգական դեպքից, սակայն այն չի դադարում թոփ թեմա մնալ հայկական լրատվական դաշտում՝ միախառնված լինելով քաղաքականությանը: Դա բնական է, քանի որ որքան էլ ՔՊ-ականները փորձեն հերքել իրենց կամ իրենց հարազատների մասնակցության փաստը, որի մասին, փաստորեն, շատ լավ տեղյակ են զոհերի ու վիրավորների հարազատները, դրանից իրականությունը չի փոխվում՝ արյունոտ, ողբերգական իրականություն, որ ամեն օր կերտվում է որոշ գռզոների անխոնջ ջանքերով: Մի Գռզոն բավարար չէր, փաստորեն, երկրորդն ի հայտ եկավ՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով: Հետաքրքիր է՝ Նիկոլի թիմում քանի՞ գռզո է տեղավորվում՝ որքան շատ, այնքան լավ սկզբունքով: ՔՊ-ի համար, անշուշտ, լավ, քանզի հեյրենիքը մահվան հովիտ դարձնելու, փչացնելու, մխտռելու հարցում գռզոներին չկա հավասարը, և եթե ոչ մեկն, ապա մյուսը, միմյանց փոխլրացնելով, կկարողանան մաղբուն անել Հայաստան աշխարհը:

Հուսանք, որ զոհվածների ու վիրավորների հարազատներից հետևություններ կանեն իրավապահները՝դադարելով ամեն գնով պահել ՔՊ-ականների մազոտ կամ գուցե թրաշած հետույքները…
Նիկոլի լվացքատունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին Նիկոլի մոտ պրեզիդենտ աշխատող Խաչատուրյանը, որ նաև նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հայտարարել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական ընդգրկումը բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից, աշխատի թափանցիկ ու հրապարակային:

Նախագահի խոսքերը հնչում են ինչպես թովիչ մեղեդի, սակայն՝ խիստ անհամոզիչ: Բանն այն է, որ այն տենդենցներն ու կարճ ժամանակում արագորեն ձևավորված «ավանդույթները», որոնք հասցրեցին արմատավորվել ՔՊ-ական Հայաստանում, բացառում են նման լավատեսությունը. Հայաստանում քաղաքականացված է ամեն ինչ՝ ներծծված լինելով ՔՊ-ական շնչով, ծառայելով ՔՊ-ականների տիրոջ քաղաքական շահին:

Կենկրետ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներուժի ու գործունեության սկզբունքների մասին հստակ պատկերացում կազմելու համար բավական է ընդամենը վերհիշել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարվածը, երբ կառույցը փաստացի հայտնվեց սկանդալի կենտրոնում: Հիմա Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հիմնադրամը չի քաղաքականացվելու, բաժանելու փոխարեն միաբանելու է ու էլի նմանատիպ պուպուշ բաներ: Այնինչ իրականում պետք է, մեղմ ասած, անհույս միամիտ մեկը լինել՝ Նիկոլի աշխատողի խոսքերը լուրջ ընդունելու. ինչպես Հիմնադրամն, այնպես էլ ամեն բան ծառայում ու ծառայելու է Նիկոլի քաղաքական ամբիցիաներին՝ դրան ստորադասելով համահայկական, համազգային կենսական շահը:

Հրաշալի լվացքատուն է…
Գողցողը

Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել այն, թե ինչպես է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Նիկոլը սեփական ելույթից առաջ վերցնում սեղանին դրված գրիչը, այն ուսումնասիրելուց, տնտղելուց հետո դնում ծոցագրպանը:

Ակամա հիշում ես Հրայր Թովմասյանի դեմ գրիչի թեմայով տարիներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլի ծավալած դեմարշը, որը սկիզբ դրեց ՍԴ-ի ՔՊ-ացմանը:

Հիմա ինչո՞ւ է գրիչ գողանում Նիկոլը, չլինի՞ այս անգամ էլ Հիմնադրամի գլխին է կայծակնաբեր ամպեր կուտակում՝ դիմելով հերթական արկածախնդրությանը: Չնայած Արշամյան Հայկակը կարծես թե Նիկոլի սրտից բխած մեկն է՝ Սփյուքի միջոցները տնօրինելու հարցում պատրաստ բավարարել իշխանությունների բոլոր քմահաճոuյքները:

Չնայած չի բացառվում, որ գրիչի հետ կապված այս վերջին պատմությունը ոչ մի դավադրություն էլ իր մեջ չի պարունակում.ուղղակի դուրը եկել է, ուղղակի երևի թանկանոց է, պահը բաց չի թողել, տարել է: Աչքածակ է Նիկոլը՝ սատկած ձիու նալերը քաշելուն սովոր, ու չնայած երկիրը խալի է՝ ոտքի տակ, բայց էլի շարունակում է արատավոր սովորությունը՝ աչքը չկշտացնելով:

«Բոշեն փաշա չի դառնա»…
Ո՞վ է ուտում Սփյուռքի փողերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, դիմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արշամյան Հայկակին, բարձրացրել է Հիմնադրամի հանդեպ հատկապես Սփյուռքում ստեղծված անվստահության մթնոլորտի հարցը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է արվել՝ հաղթահարելու Հիմնադամի ու Սփյուռքի միջև անվստահության վիհը:

Հայկակը խնդիրը, ըստ էության, «մտածված և ուղղորդված մեդիաարշավի» հետևանք է համարել՝ մեղքը գցելով քաղաքականության վրա:

Արշամյան Հայկակը, որ կարյերային թռիչք ապրեց 2018-ի հայակործան իրադարձությունների հետևանքով, փաստորեն, չի կիսել մտահոգությունը, որ Սփյուռքի ու Հիմնադրամի միջև ներկայումս առաջ եկած անվստահությունը հետևանք է առաջին հերթին Հիմնադրամի ղեկավարության վարած քաղաքականության: Արցախցիներն ու Հայաստանը, որ բուն շահառուներն են Հիմնադրամի գործունեության, սեփական մաշկի վրա են զգում Հիմնադրամի ու Սփյուռքի միջև փոխվստահության բացակայության հետևանքները: Ավելին՝ ցանկացած սթափ մտածող հայաստանցի, արցախցի և սփյուռքահայ կփաստի, որ Հայկակի առաջ քաշած դրույթներն ու պատճառաբանությունները սին են ու իրականությունից հեռու. անվստահությունն առաջացել է ոչ թե տեղեկատվական-քարոզչական դաշտում իբր Հիմնադրամի դեմ կազմակերպված դավադրության հետևանքով, ինչպես պնդել է Նիկոլի «դուդուկի տակ պարող» Հայկակը, այլ՝ նրա գլխավորությամբ Հիմնադրամի աշխատանքի անբարեխղճության. Սփյուքռի կողմից Հայաստանի ու Արցախի զարգացման նպատակով հատկացվող միջոցների մեծ մասը կա՛մ մսխվում է, թալանվում, կա՛մ ծախսվում է այնպես, որ օգուտը հնարավորինս քիչ լինի, հիասթափությունը՝շատ:

Սա միանգամայն բնական է՝ նկատի ունենալով ՔՊ-ի հետապնդած նպատակները. մի ուժ, որը հանձնարարություն է ստացել՝ այրելու Հայաստան-Սփյուռք կամուրջները, չի կարող Սփյուռքի փողերով շենացնել հայրենիքը կամ հայրենիքի ներուժով՝ Սփյուռքը:
«Հպարտ» Գագոն

Խոսելով քաղաքական հնարավոր զարգացումների ու ենթադրյալ արտահերթ ընտրությունների մասին՝ Նիկոլի ջեբի գեներալ Մելքոնյան Գագոն, «Մեր հպարտ ժողովրդի դեմ խաղ չկա» ասելով, բացառել է արտահերթ ընտրությունների հավանականությունը ցանկացած դեպքում՝ վստահեցնելով, որ իրենք 5-ամյա պլանով են աշխատում ու ուշադրություն չեն դարձնում, չեն կարևորում ոչ մեկին:

Գագոն, իհարկե, նոր բան չի ասում, բայց հետաքրքիրն այն է, թե ինչպես է ասում: Նրա լեքսիկոնը հիշեցնում է տասնամյակներ առաջվա իշխանությունների լեքսիկոնը, երբ ասում էին՝ մեր դեմ խաղ չկա, բայց ստացվեց՝լավ էլ կա, ու համապաասխան հրաժարականը չուշացավ:

Մյուս կողմից՝ հատկանշական է, թե ինչպես է Գագոյի բերանում «թյունինգի» ենթրակվում «Մեր դեմ խաղ չկա»-ն. պարզվում է՝ այդ «հպարտ» ժողովրդի դեմ խաղ չկա, ու քանի որ այդպես է, իրենք էլ, որպես ազգի «խոնարհ» ընտրյալներ, պարտավոր են մինչև վերջ քյալլա տալ իրենց աթոռների համար:

Մեկը չկա՝ Գագոյին հարցնի՝օրինակ՝ ինչո՞վ կամ ի՞նչ հիմքով պետք է «մեր ժողովուրդը» հպարտ լինի, ինչո՞վ հպարտանա, օրինակ: Կորսված Արցախո՞վ, ռեկորդակիր ալկաշ «Menu»-ով, թե՞ հենց «աշխարհակալ» գեներալ Գագոյով, գուցե նրա բեղերո՞վ…

Ժողովուրդը եկավ ու իր տեսակետը հայտնեց ընդդիմության շարժմանը, լիարժեքորեն մասնակցեց փողոցային պայքարին՝աննախադեպ աջակցություն ցուցաբերելով ընդդիմությանը, բայց Նիկոլի պադոշության հետևանքով բռնության ենթարկվեց և ենթարկվեց ոչ թե այն պատճառով, որ օրենք էր խախտել, այլ՝այն, որ ուղղակի հայրենիքին տեր էր կանգնել:

Բայց Գագոն թող շատ չհպարտանա. կյանքն աստիճան է…